TIME
Ամսաթիվ
05 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.80
  • 441.84
WEATHER
+15.09 oC

Գլխավոր

ՀՀ 8 քաղաքացիներ Սուդանից վերադարձան Հայաստան

21:33 13.04.2020

ՀՀ 8 քաղաքացիներ Սուդանից վերադարձան Հայաստան: Այս մասին տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։ «Վրացական իշխանությունների հետ ունեցած բանակցությունների արդյունքում ապրիլի 13-ին հնարավոր է դարձել Սուդանի Խարթում քաղաքից Թբիլիսի տեղափոխել ՀՀ 8 քաղաքացիների։ Այնուհետև դեսպանության ստացած հատուկ թույլտվության շնորհիվ Հայաստանից Թբիլիսի ժամանած միկրոավտոբուսով ՀՀ քաղաքացիներին, խիստ կարանատինային գոտի համարվող Մառնեուլիի շրջանում տրված միջանցքով, պարեկային ոստիկանության ուղեկցությամբ, տեղափոխել Հայաստան։ […]

̰
Ստվարաթղթե մահճակալները, մանեկեն-հանդիսատեսները, հացի կռիվը. կորոնավիրուսն աշխարհում

21:07 13.04.2020

Իսպանիան այլևս չի դիմանում և ստիպված է մեղմացնել սահմանափակումները, իսկ Իտալիան շարունակում է խիստ հսկողությունը՝ մարդկանց պահելով տանը։ Մի երկիր էլ կա, որտեղ կորոնավիրուսի պայմաններում ֆուտբոլի հանդիպումներ են տեղի ունենում՝ հազարավոր հանդիսականներով։ Երկրների պայքարի ձևերը՝ տեսանյութում։ https://www.facebook.com/SHANTNEWS.am/videos/525560564822346/

̰
Վաղը ցերեկվանից սկսած բոլոր մարզերում հավեսով տաքանում է․ Սուրենյան

21:00 13.04.2020

ԱԻՆ Հիդրոմետ ծառայության պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Վաղը ցերեկվանից սկսած բոլոր մարզերում հավեսով տաքանում է։ Ապրիլի 15-ին Երևանում կունենանք արդեն +20 աստիճան տաքություն☀️?»։  

̰
Ինչպե՞ս անցան Արցախում նախորդ ընտրություններն ու ինչպե՞ս են անցկացվելու այս ընտրությունները․ SHANTNEWS-ի անդրադարձը

20:50 13.04.2020

Արցախում վաղը տեղի կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Մարտի 31-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքում երկրորդ փուլ են անցել Արայիկ Հարությունյանն ու Մասիս Մայլիյանը: Ընտրությունները կանցկացվեն արտակարգ իրավիճակի պայմաններում. ինչպե՞ս անցան նախորդ ընտրություններն ու ինչպե՞ս են անցկացվելու այս ընտրությունները՝ SHANTNEWS-ի անդրադարձը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ոստիկանության Դավթաշենի տարածքային բաժանմունքի չորս ծառայողներ կալանավորվել են

20:40 13.04.2020

Ապրիլի 9-ին Ոստիկանության Դավթաշենի բաժանմունքում՝ ԱԱԾ և Ոստիկանության ներքին անվտանգության վարչության ծառայողների կողմից համատեղ քննչական միջոցառումների արդյունքում 4 ոստիկանության ծառայակից կալանավորվել է: Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկացել է ոստիկանների պաշտպան Գարիկ Գալիկյանից: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ապրիլի ԱԱԾ մի քանի աշխատակիցներ այցելել են Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Դավթաշենի տարածքային բաժանմունք, որտեղ ելումուտը ԱԱԾ-ականների կողմից դադարեցվել էր։ […]

̰
Տնտեսական աջակցության ևս մեկ միջոցառում ու արտակարգ դրության երկարաձգում. կառավարությունն արտահերթ նիստ է գումարել

20:31 13.04.2020

Կառավարությունն այսօր արտահերթ նիստ է հրավիրել: Օրակարգում 2 հարց էր: Գործադիրն ընդունել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 11-րդ միջոցառումը և հաստատել է երկրում արտակարգ դրությունը երկարաձգելու նախագիծը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Արտո Թունչբոյաջյանի և Armenian Navy Band-ի «ոչՊաշտոնական» համերգը՝ աշխարհի տարբեր երկրներից

20:01 13.04.2020

Արտո Թունչբոյաջյանի և Armenian Navy Band-ի «ոչՊաշտոնական» համերգը՝ աշխարհի տարբեր երկրներից։ #ArmGov #ՄնաՏանը

̰
Հեղափոխությունից առաջ և հետո. արտագաղթի հաղթահարման միտումների մասին․ Փաշինյան

19:53 13.04.2020

Հեղափոխությունից առաջ և հետո. արտագաղթի հաղթահարման միտումների մասին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել։

̰
Կորոնավիրուսի ամերիկյան օջախները սպառնում են նաև հայերին․ քննարկում SHANTNEWS-ի տաղավարում

19:06 13.04.2020

Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի ամենաակտիվ օջախները Նյու Յորքում և Կալիֆոռնիայում են։ Երկու նահանգներում էլ վարակը տարածվում է նաև հայ բնակչության շրջանում: «Շանթի» հեռուստամեկնաբան Սագօ Արեանը ներկայացնում է, թե ինչ վիճակ է երկու նահանգների հայաշատ բնակավայրերում։ Մանրամասները՝ տեսանյութում:

̰
ՀՀ ՊՆ-ն բոլոր մարզերում բացազատել է հսկիչ անցագրային կետեր

18:59 13.04.2020

ՀՀ պաշտպանության նախարարությունը բոլոր մարզերում և խոշոր համայնքներում բացազատել է հսկիչ անցագրային կետեր, որտեղ սահմանվել է շուրջօրյա հերթապահություն։ Ռազմական ոստիկանության աշխատակիցները հետևում են ՊՆ տրանսպորտային միջոցների միջմարզային, միջքաղաքային շարժին, ստուգում են փաստաթղթերը, չափում են զինծառայողների ջերմությունը, գրանցում յուրաքանչյուրին և հետո միայն թույլատրում շարունակել ճանապարհը։ Ռազմական ոստիկանության հսկիչ անցագրային կետ է գործում նաև ՀՀ և ԱՀ […]

̰
Տենց բան չկա, նստեք՝ իմացեք. Սասուն Միքայելյանը՝ Էդմոն Մարուքյանին

18:54 13.04.2020

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանը խորհրդարանում ելույթ ունենալով՝ դիմեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին՝ արձագանքելով կալանավայրերի հետ կապված մտահոգությանը: «էդմոն ջան, ի՞նչ ասեմ, դուք լավ կալանավայրերից տեղյա՞կ եք, ախր պիտի նստես, որ իմանաս, նման բան չկա, որ ամեն օր կալանավորին դուրս չբերեն: Ես կես տարի մնացել եմ ԱԱԾ նկուղում, ամեն օր հանել, […]

̰
Մագիստրատուրայի մակարդակին հղում անելով՝ մեզ իրավաբանության դասեր են տալիս. Արարատ Միրզոյան

18:50 13.04.2020

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ներկայացրած՝ արտակարգ դրության սահմանափակումները մեղմելու մասին օրենքի նախագծի քվեարկությունից առաջ հանդես եկավ դիտարկմամբ: «Մագիստրատուրայի չգիտեմ որ կուրսի մակարդակին հղում անելով մեզ իրավաբանության դասեր են տալիս, բայց, այնուամենայնիվ, կքվեարկենք այս նախագիծը, քանի որ առնվազն վերնագրի մակարդակով այնպիսին է, ինչպիսին պետք է լինի»,- ասաց նա: Մարուքյանի դժգոհությանն […]

̰
Պուտինն «անփութություն» է անվանել որոշ նահանգներում կորոնավիրուսով հիվանդների թվի աճը. ТАСС

18:48 13.04.2020

Պուտինը նաև նահանգների ղեկավարներին նախազգուշացրել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարում թերությունները կգնահատի որպես «հանցավոր անփութություն»:

̰
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 9 հիվանդ է բուժվում

18:41 13.04.2020

Շիրակի մարզպետարանի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք՝ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում այս պահին կորոնավիրուսով 9 շիրակցի հիվանդ է բուժում ստանում: «Տարածման սկզբից մինչ այս պահը մարզում ֆիքսվել է 20 վարակակիր՝ 8 անձ առողջացել և դուրս է գրվել, որոնցից 3-ն այսօր, ընդ որում, նրանցից մեկը՝ 86 տարեկան քաղաքացի, 2 անձ բուժումը ստանում է մայրաքաղաքում: Ցավոք հիվանդության արդյունքում ունեցել ենք […]

̰
Արցախի բոլոր ընտրատեղամասերում իրականացվել են ախտահանիչ միջոցառումներ

18:20 13.04.2020

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են՝ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ 2020 թվականի ապրիլի 14-ին կայանալիք նախագահական ընտրությունների 2-րդ փուլի կազմակերպչական աշխատանքների շրջանակներում ԱՀ ԱՆ «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից բոլոր ընտրական տեղամասերում իրականացվել են ախտահանիչ միջոցառումներ: Հանձնաժողովի անդամների շրջանում ձեռնարկվել են սանլուսավորչական աշխատանքներ՝ անհատական պաշտպանիչ միջոցների ճիշտ օգտագործման ու անձնական հիգիենայի […]

̰
Խնդրում եմ չչարախնդալ, այլ նորմալ առաջարկներ անել. Բաբկեն Թունյան

18:07 13.04.2020

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանն այսօր խորհրդարանում ելույթ ունենալիս նշեց՝ տպավորություն է, որ խնդիրները խառնում են իրար: Թունյանը շեշտեց՝ արտակարգ դրության հիմնական նպատակն է՝ անել հնարավորը, որ համավարակը վերադառնա կառավարելի միջակայք ու շատ արագ չտարածվի, մնացածը՝ տնտեսական, սոցիալական օգնություն, երկրորդական են ու դրանից բխող, այսինքն՝ եթե պետք է ընտրություն կատարվի մարդկանց առողջության ու  […]

̰
Ստվարաթղթե մահճակալներ՝ կորոնավիրուսի թեստի արդյունքներին սպասող ճապոնացիներին. Reuters

18:00 13.04.2020

Թեստերի պատասխանները կարող են պատրաստ լինել 6 ժամից մինչև 2 օրվա ընթացքում:

̰
Արցախում ծառայողների շրջանում վարակվածության որևէ դեպք չի գրանցվել. Սահակ Օհանյանը մանրամասներ է հայտնել

17:42 13.04.2020

Ապրիլի 9-ից սկսվել է շարժական լաբորատորիայի աշխատանքը, որն այսօր աշխատում է ամբողջ ծավալով: Այս օրերին վերցվել է շուրջ 165 նմուշ, եղել են ևˊ դրական, ևˊ բացասական պատասխաններ, բացասականները ավելի շատ են եղել: Այս մասին այսօր` ապրիլի 13-ին, Կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը: «Ստեղծված է հայ-ռուսական […]

̰
ՀՀ-ում գտնվող ԱՄՆ քաղաքացիների համար կկազմակերպվի տարհանման չվերթ

17:33 13.04.2020

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը տեղեկացնում է, որ ապրիլի 17-ին` ժամը 15։00-ին, ԱՄՆ քաղաքացիների համար կկազմակերպվի տարհանման չարտերային չվերթ «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Դոհա (Քաթար)։ «Ուրբաթ օրը՝ ապրիլի 17-ին` ժամը 15։00-ին ԱՄՆ քաղաքացիների համար կկազմակերպվի տարհանման չարտերային չվերթ «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Դոհա (Քաթար)։ Սա Հայաստանից տարհանման նպատակով կազմակերպվող ՄԻԱԿ չվերթն է։ Դոհայից ճանապարհը շարունակելու հարցերն ուղևորները պետք է […]

̰
Գյուղատնտեսական աշխատանքներն օգնում են, որ կուտակումներ չլինեն. Արագածոտնի մարզպետը՝ SHANTNEWS-ին

17:25 13.04.2020

ՀՀ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը SHANTNEWS.am-ին որոշ տեղեկություններ է հայտնել մարզում նոր կորոնավիրուսի հետևանքով առաջացած վիճակի մասին: «Մինչ այս պահն Արագածոտնի մարզում ունեցել ենք թեստավորման 23 դրական պատասխան, 3 մարդ բուժվել է, 20-ը դեռ շարունակում է բուժվել: Բուժվում են և՛ Երևանում, և՛ մարզային բուժկենտրոններում»,- ասել է Գևորգյանը՝ հավելելով, որ մարզում նախապատրաստված է հիվանդանոց, որն անհրաժեշտության […]

̰
ՌԴ-ում 1 օրում կորոնավիրուսի 2558 դեպք է գրանցվել, կգործեն էլեկտրոնային անցագրեր. Interfax

17:22 13.04.2020

Էլեկտրոնային անցագրի բացակայության դեպքում տուգանքը կազմում է 5000 ռուբլի:

̰
Ի՞նչ միջոցառումներ կձեռնարկվեն Արցախում արտակարգ իրավիճակի պայմաններում

17:15 13.04.2020

Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ԱԻՊԾ տնօրեն, գեներալ-մայոր Վլադիկ Խաչատրյանն այսօր անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն, որին ներկա էին ծառայության ղեկավար կազմը, շրջանային բաժինների և այլ ստորաբաժանումների ղեկավարներ: Խորհրդակցության ընթացքում ծառայության տնօրենը անդրադարձել է հանրապետության տարածքում հայտարարված արտակարգ իրավիճակում ծառայության ստորաբաժանումների աշխատանքներին: Կարևորելով նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման աշխատանքների շրջանակներում իրականացվող […]

̰
Ավինյանը վստահեցնում է՝ թեստերի իրականացման անհրաժեշտ չափաքանակը կապահովվի

17:14 13.04.2020

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը, այսօր խորհրդարանում անդրադառնալով թեստերի ապահովմանը, հիշեցրեց, որ թեստերի արտադրություն է սկսվել մեր երկրում: «Մենք մեր կարիքը թեստերի պետք է կարողանանք ամբողջական բավարարել այն ներկրումներով, որ արդեն իսկ արել ենք. մոտ 60 000 թեստ բերել ենք Չինաստանից, 20 000 սպասում ենք Լեհաստանից, 100 հազար թեստի հումք ենք պատրաստվում ներկրել հաջորդ շաբաթ, այս […]

̰
Այսօր 6 զինծառայող ավարտել է բուժումը և վերադարձել ծառայության. ինչպիսի՞ն է ԶՈՒ-ում համաճարակային իրավիճակը

17:07 13.04.2020

Այս պահին ՀՀ Զինված ուժերում կորոնավիրուսով վարակված զինծառայողների շրջանում ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող զինծառայող չկա, արհեստական շնչառության սարքին միացված զինծառայող ևս չկա: Այս մասին Կառավարության մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսի ժամանակ, անդրադառնալով ԶՈՒ-ում համաճարակային իրավիճակին, ասաց ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Սահակ Օհանյանը: Նա նպատակահարմար չգտավ նշել, թե քանի ինքնամեկուսացած և մեկուսացած զինծառայողներ կա, բայց […]

̰
Արարատի մարզում որոշ ձեռնարկություններ կսկսեն գործել. մարզպետը մանրամասներ է հայտնել SHANTNEWS-ին

16:57 13.04.2020

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն է այսօր SHANTNEWS-ին որոշ պարզաբանումներ տվել մարզում նոր կորոնավիրուսի մասով տիրող իրավիճակի, զարգացումների, ցուցանիշների և ձեռնարկվող քայլերի մասին: «Այս պահի դրությամբ մարզում ունենք մոտ 200 վարակակիր և 600 ինքնամեկուսացած: Նախորդ շաբաթ ունեինք ավելի մեծ թվով ինքնամեկուսացածներ, որոնցից 400-500-ը մեկուսացումից արդեն դուրս է եկել, որովհետև նրանց մոտ սիմպտոմ չի գրանցվել»,- ասել է […]

̰
Ի՞նչ պայմաններում է անցկացվելու Արցախի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը. պարզաբանում է ԿԸՀ նախագահը

16:37 13.04.2020

Ապրիլի 14-ին Արցախում կանցկացվի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Ժամը 08։00-ից ընդհանուր առմամբ կբացվի 282 ընտրատեղամաս, այդ թվում՝ մեկը Երևանում: Ընտրողների նախնական ընդհանուր թիվը 102 815 է: Արցախի նախագահը հայտարարել է՝ ընտրությունները կանցկացվեն՝ ձեռնարկելով անհրաժեշտ միջոցներ բնակչության առողջության պահպանման ուղղությամբ: Ի՞նչ միջոցառումների մասին է խոսքը, SHANTNEWS.am-ը պարզել է Արցախի ԿԸՀ նախագահից: Սրբուհի Արզումանյանի խոսքերով՝ առաջին փուլի […]

̰
Գեղարքունիքը շարունակում է լինել միա՞կը․ 2 օր առաջ գրանցված կորոնավիրուսով հիվանդի կրկնակի թեստը բացասական է

16:36 13.04.2020

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ մարզում 2 օր առաջ գրանցված կորոնավիրուսով հիվանդի կրկնակի թեստը բացասական է, և  հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ բժիշկները եկել են եզրակացության, որ կարիք կա 3-րդ թեստ կատարելու։ Ըստ մարզպետի՝ այդ արդյունքները կհայտնեն վաղը։ «Գեղարքունիքի մարզի սիրելի՛ բնակիչներ Տեղեկացնում եմ, որ 2 օր առաջ գրանցված կորոնավիրուսով հիվանդի կրկնակի […]

̰
Մոտ մեկ շաբաթ է` կորոնավիրուսով վարակման նոր դեպք չունենք. Լոռու մարզպետ

16:13 13.04.2020

Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը SHANTNEWS.am-ին տեղեկություններ է հաղորդել այն մասին, թե ինչ իրավիճակ է մարզում՝ նոր կորոնավիրուսի հետ կապված: Ի՞նչ աշխատանքներ են կատարվում, և տնտեսական գործունեության որոշ տեսակների մասով հանված արգելքը որքանո՞վ է մեծացրել վիրուսի տարածման ռիսկը: «Կարծում եմ՝ մինիմալ, որովհետև դրանք այն տեսակներն են, որոնք կարող են կազմակերպել աշխատանքը՝ պահելով սոցիալական հեռավարությունը, և տնտեսվարողները, […]

̰
Տնտեսվարողներին թույլատրվելու է կազմակերպել իրենց աշխատակիցների տեղափոխումը. ՀՀ պարետ

15:59 13.04.2020

Գյուղացիները չեն կարողանում վարկերը ստանալ, մեծ մասն էլ վարկունակ չէ, ուստի չեն օգտվում այդ աջակցության միջոցներից: Խորհրդարանում այսօր այս խնդրով ՀՀ պարետ Տիգրան Ավինյանին դիմեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը՝ հետաքրքրվելով՝ արդյոք մտադի՞ր չեն փոփոխություն անել այստեղ: Շատերն էլ, ըստ պատգամավորի, տրանսպորտով տեղափոխման հարցը չեն կարողանալու լուծել: Ավինյանը նշեց՝ այդ հարցն արդեն իսկ […]

̰
Արցախում տեղի է ունեցել պարետատան առաջին նիստը

15:36 13.04.2020

Արցախի Հանրապետության պարետ, պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանն այսօր հրավիրել է պարետատան անդրանիկ նիստը: Գրիգորի Մարտիրոսյանը պարետատան կազմում ընդգրկված շահագրգիռ մարմինների ղեկավարներին է ներկայացրել պարետի որոշումների նախագծերը, որով սահմանվելու են մի շարք սահմանափակումներ: Որոշումները հրապարակվելու են ավելի ուշ: https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/126808735626582

̰
BACK_TO_TOP