TIME
Ամսաթիվ
05 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+23.09 oC

Գլխավոր

Հ1-ը կստանա գովազդի հնարավորություն, սակայն հավելյալ սահմանափակումներ կկիրառվեն

21:37 10.04.2020

Հ1-ը կստանա գովազդի հնարավորություն, սակայն հավելյալ սահմանափակումներ կկիրառվեն. կարգելվեն նաև գովազդային վիճակախաղերի, տոտալիզատորների, գիշերային ակումբների և այլ տեսակի գովազդներ: ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի՝ ապրիլի 10-ի նիստում, որը վարել է հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանը, առաջին ընթերցմամբ քննարկվել է «Գովազգի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալը նշել է, որ առաջարկվող […]

̰
Ռուսաստանը Հայաստանին կփոխանցի կորոնավիրուսի ախտորոշման 20 հազար թեստ

21:26 10.04.2020

Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանին կտրամադրի 20 հազար թեստ կորոնավիրուսը ախտորոշելու համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, ԵԱՏՄ միջկառավարական խորհրդակցության ժամանակ այս մասին հայտնել է «Ռոսպոտրեբնադզոր»-ի տնօրեն Աննա Պոպովան։ «Ռուսաստանը մոտ ժամանակներս Եվրասիական տնտեսական միության երկրներին կփոխանցի թեստ-համակարգեր կորոնավիրուսի ավելի քան 50 հազար հետազոտություն անցկացնելու համար: Բացի այդ, Հայաստանին ապրիլի 10-ին 20 հազար ռեագենտ է փոխանցվելու հետազոտությունների […]

̰
Կորոնավիրուսի կորերը հարթվում են ամբողջ աշխարհում․ SHANTNEWS-ի մեկնաբանությունը

21:16 10.04.2020

Աշխարհի գրեթե բոլոր երկրներում՝ որոշ բացառություններով, կորոնավիրուսային «կորերը» թույլ արտահայտված հարթեցում են ցույց տալիս։ Սա նշանակում է, որ այդ երկրներում կորոնավիրուսի տարածման արագությունն ընկնում է։ Երկրների մեծ մասում վարակակիրների թվի կրկնապատկումը տեղի է ունենում 7 կամ ավելի օրերի ընթացքում, մինչդեռ նախկինում որոշ երկրներում մինչև 2-3 օրում էր տեղի ունենում վարակակիրների կրկնապատկումը։ SHANTNEWS-ը ներկայացրել է կորերը՝ […]

̰
Կորոնավիրուսից բուժվածները՝ մի քանի ամսականից մինչև 100 տարեկանից բարձր

21:05 10.04.2020

Հայաստանում կորոնավիրուսով վարակված 2 ամսական երեխայի վիճակը բավարար է։ Այդ մասին SHANTNEWS-ին հայտնել են առողջապահության նախարարությունից։ Առհասարակ ինչպիսի՞ն է իրավիճակը աշխարհում՝ առողջացածների մասով։ Կորոնավիրուսից բուժվածների տարիքային շրջանակը տարբեր է՝ մի քանի ամսականից մինչև 100 տարեկանից բարձր։ Մանրամասները՝ տեսանյութում։ https://www.facebook.com/SHANTNEWS.am/videos/1386758844845750/

̰
100 000 միանվագ աջակցություն կտրամադրվի նաև այն հղի կանանց, ում ամուսինը չի աշխատում մարտի 30-ի դրությամբ

21:01 10.04.2020

Կառավարությունն այսօր փոփոխություն է կատարել Կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման 7-րդ ծրագրում՝ ընդլայնելով շահառուների շրջանակը։ Խոսքը հղի կանանց վերաբերող ծրագրի մասին է, որի պայմաններից էր կնոջ ամուսնու աշխատանքից ազատվելու հանգամանքը։ Փոփոխությամբ սահմանվել է, որ 100,000 միանվագ աջակցություն կտրամադրվի նաև այն հղի կանանց, ում ամուսինը չի աշխատում մարտի 30-ի դրությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ աշխատանքի […]

̰
2,307 մարդ ստացել է սոցիալական ծրագրերով նախատեսված միանվագ աջակցություն

20:53 10.04.2020

Բանկերի կողմից տրամադրված տեղեկությունների համաձայն՝ 2,307 մարդ ստացել է սոցիալական ծրագրերով նախատեսված իրեն հասանելիք միանվագ աջակցությունը, որի ընդհանուր բյուջեն կազմել է 188 միլիոն 732 հազար դրամ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։ «Այսօր աշխատանքային օրվա վերջում բանկերի կողմից տրամադրված տեղեկությունների համաձայն՝ 2 307 մարդ ստացել է […]

̰
Պաշտոնեական անփութության հետևանքով պետությանը պատճառվել է ավելի քան 36 մլն դրամի վնաս. քրգործն ուղարկվել է դատարան

20:24 10.04.2020

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի տնօրենը, պատասխանատվություն կրելով ընկերության գործառույթների պատշաճ կատարման համար, ծառայության նկատմամբ առերևույթ դրսևորել է անբարեխիղճ վերաբերմունք և իր պարտականությունները կատարել է ոչ պատշաճ: Մասնավորապես՝ պարզվել է, որ նա,  ՀՀ  կառավարության  216-Ն որոշման […]

̰
Այ մարդ, այս եղանակն էլ այստեղ է մտել արտակարգ դրության մեջ, չի կարողանում դուրս գալ. Սուրենյանը լուսանկարներ է հրապարակել

20:12 10.04.2020

ԱԻՆ Հիդրոմետ ծառայության պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այ մարդ, այս եղանակն էլ այստեղ է մտել արտակարգ դրության մեջ, չի կարողանում դուրս գալ։ Հունվարին այսքան ձյուն չէր եկել։ Գեղարքունիքի մարզ, գյուղ Մադինա 10․04․2020»։

̰
Կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի «ոչՊաշտոնական» համերգը

20:10 10.04.2020

Կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի «ոչՊաշտոնական» համերգը: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Կորոնավիրուսային վարակի 5 հաստատված դեպք Արցախում

19:28 10.04.2020

Արցախի տեղեկատվական շտաբը վերջին տվյալներն է հայտնել հանրապետությունում կորոնավիրուսային իրավիճակի վերաբերյալ: Այսպես, Արցախում այս պահի դրությամբ կա կորոնավիրուսային վարակի 5 հաստատված դեպք: 9 անձ մեկուսացած է: Թեստավորված անձանց թիվը 49 է:

̰ ̰
Այս իրավիճակում խախտում անելը կդիտարկվի որպես ծանրացնող հանգամանք. ՏՄՊՊՀ նախագահը խոսել է գների դինամիկայից

18:53 10.04.2020

«Վերջին 2 օրերին լավ դինամիկա ենք նկատում գների նվազման, բայց դա դեռ չի նշանակում, որ գները հասել են փետրվար ամսվա գներին»,- այսօր՝ ապրիլի 10-ին, կառավարության մամուլի կենտրոնում կայացած ասուլիսի ժամանակ ասաց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը: Նա տեղեկացրեց, որ հանձնաժողովի աշխատանքները 24 ժամ շարունակվում են, խումբը հերթափոխով ուսումնասիրություն է իրականացնում Երևանում և […]

̰
Վարակակիրների թիվն այս պահին Շիրակի մարզում 13-ն է. Տիգրան Պետրոսյանը SHANTNEWS-ին մանրամասներ է հայտնել

18:43 10.04.2020

Վարակակիրների թիվն այս պահին Շիրակի մարզում 13-ն է, որոնցից 11-ն է գտնվում հիվանդանոցում: Մեկ ցավալի կորուստ ունեցանք՝ մեր բնակիչը Անի համայնքից և մեկ հոգի առողջացել, դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին SHANTNEWS-ի զրույցում ասաց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը: «Մոտ օրերս սպասում ենք նաև այն թեստերի արդյունքներին, որոնք հնարավորություն կտան ևս մի քանի հոգու դուրս գրվել»,- […]

̰
Որքա՞ն գումար է փոխանցվել կորոնավիրուսի հաղթահարման նպատակով բացված հաշվեհամարին

18:12 10.04.2020

ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 17.03.2020թ. գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 10.04.20թ. ժամը 17:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 886․996․095 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը՝ 3382։

̰
Գարեգին Բ-ն Սբ. Զատիկի տոնի առթիվ շնորհավորել է Արմեն Սարգսյանին

17:47 10.04.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին Սուրբ Հարության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը: «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում Ձեզ և Ձեր ընտանյաց անդամներին մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Սուրբ Հարության տոնի առիթով: Փրկչի Սուրբ Հարության հավատքն ապավեն է քրիստոնյաներիս՝ […]

̰
Թուրքիայից Հայաստան տեղափոխված 73 ՀՀ քաղաքացիները 14 օր կմեկուսացվեն Լոռու մարզում

17:41 10.04.2020

Լոռու մարզպետարանից հայտնում են՝ ՀՀ պետության աջակցությամբ Թուրքիայից ավտոբուսներով Հայաստան տեղափոխված թվով 73 ՀՀ քաղաքացիները 14 օր կմեկուսացվեն Լոռու մարզի բարձրակարգ հյուրանոցներում: «Նրանց մարզի ղեկավարի հանձնարարությամբ դիմավորել են մարզպետարանի գլխավոր քարտուղար Արթուր Մխիթարյանը և Վանաձորի բժշկական կենտրոնի տնօրեն Վահագն Մկրտչյանը: Անմիջապես իրականացվել է քաղաքացիների բուժզննում, ջերմաչափում, և նրանք մեկուսացվել են հյուրանոցային սենյակներում: Բոլոր ծախսերը հոգում […]

̰
Արցախում ևս 2 անձի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել

17:35 10.04.2020

«Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից փոխանցում են, որ օրվա ընթացքում թեստավորված անձանցից երկուսի մոտ COVID-19 հետազոտման թեստի արդյունքում ախտորոշվել է կորոնավիրուս»,- ասված է Արցախի տեղեկատվական շտաբ ֆեյսբուքյան էջում։ Նշվում է, որ առաջին վարակակիրը Միրիկ համայնքի հաստատված դեպքով բնակչի ընտանիքի անդամ է (առողջական վիճակը գնահատվում է բավարար), երկրորդը՝ երկկողմանի թոքաբորբով, էպիդեմիոլոգիական անամնեզով, Հանրապետական բժշկական կենտրոն ընդունված Շահումյանի […]

̰
Կառավարությանն առաջարկելու ենք արտակարգ դրությունը երկարաձգել. Արսեն Թորոսյան

17:08 10.04.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր լրագրողներին հայտնել է, որ կառավարությանն առաջարկելու են արտակարգ դրությունը երկարաձգել: Արսեն Թորոսյանը խոսել է նաև թեստավորման մասին ու տեղեկացրել, որ մինչ օրս իրականացվել է 6500 թեստավորում: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ինչո՞ւ Հայաստանի քաղաքացիները ՌԴ-ից չեն կարողանում վերադառնալ. ավիաընկերությունից այլ պատասխան են տվել

17:00 10.04.2020

Տևական ժամանակ է՝ մեր հայրենակիցները Ռուսաստանից Հայաստան վերադառնալ չեն կարողանում: Այս մասին մեկ անգամ չէ, որ տեղեկացրել ենք: Շատերը Հայաստանի դեսպանատան առաջարկությամբ տեղափոխվել են հյուրանոցներ, շատերն էլ մերժել են առաջարկությունը և այս օրերին գիշերում են օդանավակայանում՝ Հայաստան վերադառնալու սպասումով: Թե երբ հնարավոր կլինի ևս մեկ թռիչք իրականացնել, անհայտ է: SHANTNEWS.am-ին հաջողվել է զրուցել թե՛ օդանավակայանում, […]

̰
Նկատելի է աղբյուրների բազմազանություն. Արսեն Թորոսյան

16:43 10.04.2020

Թեև վերջին օրերին կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի թիվը Հայաստանում նվազում է, սակայն նկատելի է աղբյուրների բազմազանություն: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Սակայն չպետք է թուլանալ ու լինել ավելի հանգիստ: Դա նաև հետևանք է արտակարգ դրության և արտակարգ դրության վերջին 2 շաբաթվա ավելի խիստ սահմանափակումների ռեժիմի, սակայն դա պահպանման կարիք […]

̰
ՀՀ 26 քաղաքացի Վրաստանից այսօր մեկնել է Հայաստան

15:58 10.04.2020

Ապրիլի 10-ին Վրաստանում ՀՀ դեսպանությունը կազմակերպել է Վրաստանում գտնվող և Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների չորրորդ խմբի մեկնումը Հայաստան։ Վրացական կողմի հետ բանակցությունների արդյունքում ստացած հատուկ թույլտվությամբ և Մառնեուլի շրջանում տրված միջանցքով, պարեկային ոստիկանության ուղեկցությամբ, դեսպանությունն իրականացրել է ՀՀ 26 քաղաքացիների մեկնումը հայրենիք։ Հիշեցնենք, որ Վրաստանի Մառնեուլի և Բոլնիսի շրջաններում խիստ կարանտինային ռեժիմ մտցնելու պատճառով, դեռևս […]

̰
Արցախում ընտրություններն անհրաժեշտ են բնակչության կենսագործունեության համար. Զախարովա

15:50 10.04.2020

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Արցախում տեղի ունեցող նախագահական ընտրություններին: Զախարովան հայտարարել է՝ Մոսկվան ելնում է այն հանգամանքից, որ ընտրություններն անհրաժեշտ են բնակչության նորմալ կենսագործունեությունն ապահովելու համար: Դրա հետ մեկտեղ, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել է, որ Ռուսաստանի Դաշնությունը չի ընդունում Արցախը՝ իբրև անկախ պետություն, կարծում է, որ Արցախի […]

̰
Նոր կորոնավիրուսը չի սահմանափակում գյուղատնտեսական աշխատանքների իրականացումը. Արմավիրի մարզպետ

15:25 10.04.2020

Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը SHANTNEWS.am-ին հեռախոսազանգի միջոցով տեղեկություններ է հաղորդել այն մասին, թե ինչ իրավիճակ է մարզում՝ նոր կորոնավիրուսի վարակով պայմանավորված, որքանով են սահմանափակումները խոչընդոտում գյուղատնտեսական աշխատանքների կատարմանը: «Մարզի գյուղատնտեսական առանձնահատկությունը հաշվի առնելով՝ ակտիվություն նկատվում է: Պարետատան սահմանափակումները չեն վերաբերում գյուղատնտեսական աշխատանքներին: Մեր հիմնական տնտեսության մասն այս պահին, կարծում եմ, կազմում է գյուղատնտեսությունը, և Արմավիրի […]

̰
Կոտայքի մարզում կորոնավիրուսի նոր դեպքերը շատ չնչին թվով են աճել․ մարզպետը SHANTNEWS-ին մանրամասներ է հայտնել

14:22 10.04.2020

Ինչպե՞ս է Կոտայքի մարզում իրականացվում կորոնավիրուսի դեմ պայքարը։ Մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հեռախոսակապի միջոցով SHANTNEWS-ին մանրամասներ է հայտնել, թե հիվանդությունը ե՞րբ և ինչպե՞ս տարածում գտավ մարզում, ի՞նչ իրավիճակում են հիմա և ի՞նչ հագեցվածությամբ են գործում մարզի բժշկական կենտրոններն ու մեկուսացման վայրերը։ Մանրամասները՝ աուդիոմեջբերման մեջ:

̰
Այս պահի դրությամբ ունենք 12 մահ. Արսեն Թորոսյան

14:20 10.04.2020

Հայաստանում կորոնավիրուսից ևս մեկ պացիենտ է մահացել, ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտնել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Այս պահի դրությամբ ունենք 12 մահ, որը դեռ պաշտոնապես չենք հայտնել. վաղվա թվերի մեջ կերևա»,- նշել է նախարարը՝ տեղեկացնելով, որ խոսքն 81 տարեկան քաղաքացու մասին է, որն ունեցել է ուղեկցող ծանր հիվանդություններ: «Մեր […]

̰
Պարո՛ն Թորոսյան, հիմա մենք դիմակներ դնո՞ւմ ենք, թե՞ չէ, հիմա ի՞նչ անենք. քննարկում ԱԺ-ում

14:16 10.04.2020

«Պարո՛ն Թորոսյան, հիմա մեզ վերջնական պատասխան տվեք՝  մենք դիմակներ դնո՞ւմ ենք, թե՞ չէ, էն պատմությունն եղավ, որ մեկն ասում է՝ սենց պառկի, մյուսը՝ սենց, հիմա ի՞նչ անենք»,- ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հարց բարձրացրեց պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը պատասխանեց. «Դիմակների և ձեռնոցների՝ առօրյայում կրելու նպատակն այն է, որ […]

̰
Մենք այսօրվանից ընդլայնել ենք ինքնամեկուսացածների ցանկերը. Արսեն Թորոսյան

14:12 10.04.2020

«Մենք այսօրվանից ընդլայնել ենք ինքնամեկուսացածների ցանկերը, ընդգրկել ենք կասկածի տակ գտնվող բոլոր բուժաշխատողներին, թոքաբորբ ախտորոշում ունեցող բոլոր անձանց, ցուցումներով հղիներին կասկածելի դեպքերով, ցուցումները միշտ ուժի մեջ են, եթե կա կոնտակտ հիվանդացած մարդու հետ, կլինիկական ցուցում կա անելու, դա բարդ է»,- այսօր ԱԺ-ում ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա զեկուցում էր 2019-ի ոլորտի կատարողականը, սակայն […]

̰
Բժշկական դիմակներով դեմքերը քողարկած անձինք կողոպտել են Գյումրի քաղաքի բնակչուհուն. հարուցվել է քրեական գործ

14:01 10.04.2020

2020թ. ապրիլի 8-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, բժշկական դիմակներով դեմքերը քողարկած երկու անձինք, ուրիշի գույքը բացահայտ հափշտակելու նախնական համաձայնությամբ, Գյումրի քաղաքի «Կազաչի պոստ» կոչվող թաղամասի տնակների մոտակայքում մոտեցել են Գյումրի քաղաքի բնակչուհուն, բացահայտ հափշտակել վերջինիս կրած ոսկե զարդերը և դիմել փախուստի: Դեպքի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ Քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի (կողոպուտ) 2-րդ մասի 1-ին […]

̰
Անթույլատրելի է ապրանքների շրջանառության արգելքը անգամ պանդեմիայի պայմաններում. Փաշինյան

14:00 10.04.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է իր ելույթը Եվրասիական միջկառավարական խորհրդի տեսակոնֆերանսին: Իր խոսքում Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանում տիրող իրավիճակը պանդեմիայի շրջանակներում և վերջում պատրաստակամություն հայտնել այս աշնանը Հայաստանում ընդունել միջկառավարական խորհրդի հերթական նիստը՝ հույս հայտնելով, որ մինչ այդ պանդեմիան հաղթահարված կլինի: «Մենք ապրում ենք դժվար ժամանակներ, և պետք է անել հնարավոր […]

̰
ԱՄՆ-ից Հայաստան վերադարձող հայ աշակերտները երգում են օդանավակայանում

13:56 10.04.2020

ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է տեսանյութ, որտեղ ԱՄՆ-ից Հայաստան վերադարձող հայ աշակերտները երգում են «Էրեբունի-Երևան»-ը: Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ-ում սովորող հայ աշակերտները վերադառնում են Հայաստան:

̰
BACK_TO_TOP