TIME
Ամսաթիվ
05 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.80
  • 441.84
WEATHER
+20.09 oC

Գլխավոր

Կարմիր գծերի տուգանքները կհանվե՞ն, թե՞ ոչ. հարց քաղաքապետի տեղակալին

15:52 11.04.2020

Կարմիր գծերի տուգանքները, պայմանավորված առկա վիրուսային իրավիճակով, կհանվե՞ն, թե՞ ոչ: Այսօր` ապրիլի 11-ին, Կառավարության մամուլի կենտրոնում կազմակերպված ասուլիսի ժամանակ նման հարց ուղղվեց Վարակի կանխարգելման գործողությունները համակարգող Երևանի օպերատիվ շտաբի ղեկավար, քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանին, ինչին ի պատասխան, նա հորդորեց վարորդներին այս օրերին առավել զգուշավոր վարել մեքենաները և չխախտել կանոնները: «Չեմ կարող պատասխանել այդ հարցին, որովհետև […]

̰
Երևանի բոլոր բազմաբնակարան շենքերի մուտքերն ու վերելակները ախտահանվում են. Սերգեյ Հարությունյան

15:22 11.04.2020

Կորոնավիրուսի վարակի կանխարգելման նպատակով Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից ախտահանվում են բոլոր կանգառները, իսկ վարչական շրջանների և համատիրությունների կողմից ախտահանման աշխատանքներ են իրականացվում բոլոր շենքերի մուտքերում ու վերելակներում: Այս մասին այսօր` ապրիլի 11-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Վարակի կանխարգելման գործողությունները համակարգող Երևանի օպերատիվ շտաբի ղեկավար, Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը: Նա նշեց, որ ախտահանման աշխատանքներ իրականացվում […]

̰
ՀՀ պաշտպանության նախարարը և ՌԴ դեսպանը ծանոթացել են շարժական լաբորատորիայի աշխատանքներին

15:10 11.04.2020

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը զրուցել է շարժական լաբորատորիան սպասարկող անձնակազմի հետ, ծանոթացել առաջին նմուշառումների արդյունքներին, նախապես վարակազերծված լաբորատորիայում հետաքրքրվել դրա հնարավորություններով։ Շարժական լաբորատորիան ՌԴ-ից Հայաստան է տեղափոխվել երկու պետությունների պաշտպանության նախարարների միջև ձեռք բերված պայմանավորվածության  արդյունքում: Նոր կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպմանն աջակցելու, ինչպես նաև հայ գործընկերներին այդ ոլորտում իրենց փորձն ու գիտելիքները փոխանցելու նպատակով Հայաստանում են նաև ՌԴ զինված ուժերի մասնագետները: ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության սպաները ռուս գործընկերների հետ արդեն իրականացնում են լաբորատոր հետազոտություններ, անցկացնում վերապատրաստման պարապմունքներ, քննարկումներ ընթացիկ աշխատանքների կազմակերպման վերաբերյալ։ Հայաստան տեղափոխված Covid-19 վարակի հետազոտման շարժական […]

̰
Փողոցային առևտուրն արգելված է օրենքով․ ոստիկանության միջոցառումը

14:32 11.04.2020

Ոստիկանությունը հանրապետության ողջ տարածքում պարբերաբար իրականացնում է փողոցային առևտրի դեմ ուղղված միջոցառումներ։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողներն ու Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության աշխատակիցները ապրիլի 11-ին մայրաքաղաքում իրականացրին հերթական միջոցառումը։ «Ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի, տարածքային բաժինների ծառայողները և վարչական շրջանների աշխատակիցները մայրաքաղաքում հայտնաբերեցին փողոցներում ապօրինի առևտրով զբաղվող անձանց, որոնք դադարեցրին փողոցային առևտուրը։ Փողոցային առևտրով […]

̰
Ես Ձեզ շա՜տ եմ խնդրում, Ձեզ լավ նայեք … Նարեկ Դուրյանի խնդրանքը բուժաշխատողներին

14:30 11.04.2020

«Իմ մեծագույն շնորհակալությունը Ձեզ: Ես Ձեզ շա՜տ եմ խնդրում, Ձեզ լավ նայեք …»,- դերասան, ռեժիսոր «Բոհեմ» թատրոնի հիմնադիր Նարեկ Դուրյանն իր շնորհակալական խոսքն է ուղղել բուժաշխատողներին: «Խոնարհվում եմ ձեր առաջ: Վստահ եմ՝ բոլորը միանում են ինձ, մերսի»,- եզրափակել է խոսքը Նարեկ Դուրյանը: Մանրամասները՝  «Բոհեմ» թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում զետեղված տեսանյութում:

̰
Մենք շատ ասելիք ունենք․ Թրամփը հայտարարություն կանի ԱՀԿ ֆինանսավորման մասին. Politico

14:21 11.04.2020

ԱՄՆ նախագահը շարունակում է մեղադրանքները Առողջապահության համաշխարհային կազմակերպության հասցեին, որին սպառնում է ֆինանսավորման դադարեցմամբ։ Դոնալդ Թրամփը խոստացել է այդ թեմայով հատուկ հայտարարություն անել։ Այս մասին հայտնում է ամերիկյան Politico պարբերականը։ «Մենք հաջորդ շաբաթ հատուկ հայտարարություն կանենք ԱՀԿ վերաբերյալ ․․․ Մենք ֆինանսավորման մասին կխոսենք մյուս շաբաթ։ Մենք շատ ասելիք ունենք»,- ասել է ԱՄՆ նախագահը։ Նրան չի […]

̰
Արցախում ընտրությունների երկրորդ փուլի ժամանակ հսկողությունը կխստացվի. Արայիկ Բաղրյան

14:04 11.04.2020

ԱՀ առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը հեռահար «Հեռանկարի» ընթացքում Արամ Աբրահամյանի հետ զրույցում անդրադարձել է նաև Արցախում ընտրությունների երկրորդ փուլի անցկացման ընթացքում անվտանգության ապահովման միջոցառումներին: «Միջոցները, ինչպես առաջին փուլում, ամեն ինչ արվել է առողջապահության կողմից, որ ավելի անվտանգ լինեն, բոլորին տրամադրվել են անհատական դիմակներ, գրիչներ, երկրորդ փուլի ժամանակ ևս կտրամադրվեն միջոցները, հսկողությունը կխստացվի, այս պահին բոլոր […]

̰
Ապրիլի 24-ին կլինեն միայն արարողակարգային միջոցառումներ. Նիկոլ Փաշինյան

13:54 11.04.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ֆեյսբուքյան ուղիղ եթերում դիմելով քաղաքացիներին, հորդորեց Զատկի միջոցառումներին չմասնակցել, հիշեցրեց՝ նման կոչով դիմել է նաև եկեղեցին: Վարչապետը նաև անդրադարձավ առաջիկա ամիսներին նշվող հիշատակի օրերին և տոներին: «Առաջիկայում ապրիլի 24-ն է, և մայիսի առաջին տասնօրյակում ունենք երկու տոն՝ Շուշիի ազատագրման օրը և Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի օրը. մեր եզրակացությունն այն է, […]

̰
Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության առաջին դեպքը

13:52 11.04.2020

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության առաջին դեպքը: «Հ.Գ. Ցավոք մենք այլևս միակը չենք»,- գրել է մարզպետը:

̰
Երկուշաբթի օրվանից տնտեսական գործունեության մի շարք տեսակներ կթույլատրվեն. վարչապետ

13:47 11.04.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց, որ մտադիր են երկարաձգել արտակարգ դրությունը: Դա, ըստ վարչապետի, անհրաժեշտ է վարակի հետագա տարածումը կանխարգելելու համար: «Կարևոր է արձանագրել, թե ինչ նկատի ունենք՝ «հետագա տարածումը կանխարգելել» ասելով: Համաճարակը այսպես թե այնպես շարունակում է տարածվել,. մեր խնդիրն է՝ ունենալ միավոր ժամանակաշրջանում հիվանդացության հնարավորինս քիչ դեպքեր: Կարևոր է, որ հնարավորինս […]

̰
Արցախում այսօրվա դրությամբ կա կորոնավիրուսի հաստատված 5 դեպք, թեստավորվել է 45 անձ. ԱՀ առողջապահության նախարար

13:40 11.04.2020

Արցախում այսօրվա դրությամբ կա կորոնավիրուսի հաստատված 5 դեպք, թեստավորվել է 45 անձ, ինքնամեկուսացել է 9 քաղաքացի. թարմ տվյալները «Հեռանկար»-ի եթերում այսօր հայտնել է Արցախի առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանը: Արցախում դեռևս գործում են հանրային ծառայությունները, սակայն քաղաքացիներին հորդորում են սահմանափակել շփումները, կուտակումներ չառաջացնել, հնարավորության դեպքում աշխատանքը կազմակերպել տնից: «Ունենք հնարավորություններ, բոլոր շրջանների առողջապահական հիմնարկներում հատկացված են […]

̰
Հանրային տրանսպորտի աշխատանքը կարգելվի, տրանսպորտային ծախսերը կհոգան գործատուները

13:36 11.04.2020

Առաջիկա շրջանում հանրային տրանսպորտի աշխատանքն ընդհանրապես կարգելվի: Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով՝ այդ որոշումն ունի հստակ պատճառներ. փորձը ցույց է տալիս, որ հանրային տրանսպորտը վարակի տարածման առումով ամենամեծ ռիսկայնությունն ունի: Մյուս կողմից՝ այն ոլորտներում, որտեղ աշխատում են, տրանսպորտային ծախսերը պետք է հոգան գործատուները: Աշխատող անձանց տեղաշարժը կրկին թերթիկներով […]

̰
Ուսումնասիրվում են Կարմիր գրքում գրանցված կենդանիների ու թռչունների որսի մասին հրապարակումները

13:13 11.04.2020

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն ուսումնասիրել է վերջին շրջանում համացանցում տարածված վայրի, այդ թվում՝ նաև ՀՀ Կարմիր գրքում գրանցված կենդանիների և թռչունների, նրանց ձագերի, խրտվիլակների, որսի արգասիքների (միս, կաշի, մորթի, ոսկորներ, կենսագործունեության արդյունքներ, օրգաններ ու հյուսվածքներ, ինչպես նաև որսորդական հաղթանշան հանդիսացող մարմնի մասեր՝ ժանիքներ, եղջյուրներ և այլն) վաճառքի վերաբերյալ հրապարակումներն ու հայտարարությունները և իրավախախտման բոլոր […]

̰
Հակառակորդը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1200 կրակոց

13:05 11.04.2020

Ապրիլի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 120 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 1200 կրակոց: Այս մասին հայտնում են Պաշտպանության բանակից: ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

̰
Վարչապետը հանձնարարել է ներկայացնել Արտակարգ դրության ռեժիմի երկարաձգման կառավարության որոշման նախագիծ

12:57 11.04.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ամփոփ ներկայացրել է Հայաստանում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի վիճակագրությանն ու վարակված անձանց առողջական վիճակին վերաբերող տեղեկատվություն: Փոխվարչապետ, արտակարգ դրության պարետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի մարտավարությանը: Մասնավորապես, առաջարկվել է ևս 30 […]

̰
Հեռավար կրթությունը` արտակարգ դրության պայմաններում. վարչապետը տեսանյութ է հրապարակել

12:52 11.04.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում հեռավար կրթության մասին: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Հանրապետության մի շարք շրջաններում ձյուն է տեղում

12:44 11.04.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 11-ի ժամը 11:35-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները դեռ անորոշ ժամանակ փակ կլինեն: Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի: Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում, Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Վարդենիս, Կոտայքի մարզի Հրազդան, Չարենցավան քաղաքներում […]

̰
Նախագահը շնորհավորական ուղերձներ է հղել Գարեգին Բ և Արամ Ա կաթողիկոսներին

12:18 11.04.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսին և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսին: Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ավելի վաղ Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի առթիվ իրեն ուղղված շնորհավորանքների, մաղթանքների ու աղոթքների համար: Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսին ուղղված […]

̰
Մեկնարկել է պետական օժանդակության 6-րդ միջոցառումը

12:12 11.04.2020

ՀՀ կառավարությունից տեղեկացնում են, որ մեկնարկել է պետական օժանդակության 6-րդ միջոցառումը, ըստ որի՝ մասնավոր հատվածում գրանցված և մարտի 13-ից 30֊ն ընկած ժամանակահատվածում աշխատանքը կորցրած քաղաքացիները ստանում են 68․000 դրամ միանվագ աջակցություն։ Միջոցառումից օգտվելու համար դիմում գրելու անհրաժեշտություն չկա. տվյալները ստացվում են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից։

̰
Ծածկեք ջերմոցային տնտեսությունները և հնարավորության դեպքում կատարեք ջեռուցում․ Սուրենյանը դիմել է գյուղատնտեսներին

12:00 11.04.2020

ԱԻՆ Հիդրոմետ ծառայության պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հարգելի գյուղատնտեսներ, ապրիլի 12-ի լույս 13-ի գիշերը Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում, Վայոց Ձորի նախալեռներում օդում հնարավոր է 0․․․-2, հողի մակերևույթին -3․․․-4 աստիճան ցուրտ։ Ծածկեք ջերմոցային տնտեսությունները և հնարավորության դեպքում կատարեք ջեռուցում»։ https://www.facebook.com/gagik.surenyan/posts/3088713341191894

̰
Իրարանցում և խուճապ Ստամբուլում․ հանգստյան օրերին արգելվել է փողոց դուրս գալ

11:28 11.04.2020

Ստամբուլի թաղամասերում խուճապային իրավիճակ է։ Մթերային խանութների մոտ զանգվածային ծեծկռտուք է սկսվել։ Իշխանությունները երկրի 31 քաղաքներում 48 ժամով պարետային ժամ են սահմանել։

̰
Ունենք 24 առողջացած․ Ալինա Նիկողոսյան

11:06 11.04.2020

ՀՀ ԱՆ խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ապրիլի 10-ի դրությամբ արձանագրվել է մահվան 2 դեպք, որոնցից մեկի մասին նախարարը երեկ հայտարարել էր։ 86-ամյա և 81 ամյա պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի այդ, ունեցել են ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում զարկերակային գերճնշում, շաքարային դիաբետ, սրտի իշեմիկ հիվանդություն։ Ունենք կորոնավիրուսային […]

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 29 նոր դեպք․ զոհերի թիվն ավելացել է 1-ով

11:02 11.04.2020

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 11-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ընդհանուր 966 դեպք (ապրիլի 10-ի դրությամբ՝ 937)։ Գրանցվել է մահվան 13 դեպք։ Ունենք 173 առողջացած (ապրիլի 10-ին՝ 149)։ Ներկայում փաստացի բուժում է ստանում 780 պացիենտ։ Անցկացված 5144 թեստի պատասխան եղել է բացասական։

̰
Այս պահի դրությամբ աջակցություն է ստացել 11 444 ընտանիք, 4578 տնտեսվարող․ Փաշինյան

10:15 11.04.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Կառավարության հաստատված հակաճգնաժամային ծրագրերով այս պահի դրությամբ բաշխվել է 12 միլիարդ 300 միլիոն դրամ: Այս պահի դրությամբ տնտեսական աջակցություն է ստացել 4578 տնտեսվարող: Սոցիալական աջակցություն է ստացել 11 հազար 444 ընտանիք: Սոցիալական աջակցություն ստացողների թիվը երկուշաբթի օրվանից կավելանա կրկնակի տեմպերով»։ https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2606159499704429?__xts__[0]=68.ARAne85dR_NadNVNzmZW-vE43wpvCGs6w7MM2FhozBpbmSxVsbrtxggKSF8ihwq48KcdS16LOP3RN3lK_OKT6mBb1lu3O3G4kYMmj_6r7cHeJl3tN6l1RROZ581n5fpl3r4GI1gWd9TPmFNxLjvKAaWf0fOmHYLwWj1_k_pKu-japx-eUZAUtrQ8cFxQu9VS18IEaaOdBARVr8Pwa8W3Ba_ayrLEYEwW5avFWgyGpIqdrOIntRWIlwmQ-fTL1XNG7DBu7xgc5OsMyxVCnKfnGlWlQ0hxjr4w8fj6rI1vM_1d5pRvpI84UuHTtEEyn0NH6Oz3C6JAoWokbW5EYyiXmaQN&__tn__=-R

̰
Թրամփը քննադատել է կորոնավիրուսի դեմ պայքարի շվեդական մոդելը

09:41 11.04.2020

ԱՄՆ-ում կորոնավիրուսի զոհերի թիվը կհասներ 2 միլիոնի, եթե երկրի իշխանություններն ընտրեին պայքարի շվեդական մոդելը։ Շվեդիան հրաժարվել է կոշտ սահմանափակումներից՝ իր տնտեսությունն առավելագույնս պահպանելու համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է Washington Post-ը։ Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիան սկզբում նույնպես ընտրել էր շվեդական մոդելը, սակայն դա միայն խորացրել է իրավիճակը, և երկիրը շատ […]

̰
ԱՄՆ-ում 1 օրում կորոնավիրուսից մահացել է ավելի քան 2500 մարդ. Ջոն Հոփկինսի համալսարան

09:29 11.04.2020

ԱՄՆ-ում 1 օրում կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվն առաջին անգամ գերազանցել է 2000-ը։ Ջոն Հոփկինսի համալսարանի կայքում ներկայացված տվյալներով՝ երեկ ցուցանիշը 16 129 էր, այժմ՝ 18 637։ Այսինքն՝ 1 օրում մահացել է 2508 մարդ, փոխանցում է «Իզվեստիան»։ Վարակակիրների թվով երկիրը մնում է առաջատար։ Նահանգներում կորոնավիրուսով է վարակված 501 հազար մարդ։

̰
Թուրքիայի մի քանի տասնյակ քաղաքներում հանգստյան օրերին պարետային ժամ է սահմանվել

09:17 11.04.2020

Թուրքիայի իշխանությունները պարետային ժամ են սահմանել՝ կապված կորոնավիրուսային համավարակի հետ։ 30 խոշոր քաղաքների և Զոնգուլդակ նահանգի բնակիչներին ապրիլի 11-ին և 12-ին արգելվել է փողոց դուրս գալը։ Այս մասին հայտնում է երկրի ՆԳՆ-ը։ Նշվում է, որ արգելքի գործողության ժամկետն ապրիլի 11-ի ժամը 00։00-ից մինչև ապրիլի 13-ը՝ ժամը 00։00-ն։ Սահմանափակումները վերաբերում են նաև Անկարային ու Ստամբուլին։ Anadolu-ի […]

̰
Կորոնավիրուսից աշխարհում մահացածների թիվն անցել է 100 հազարից․ Worldometer

08:32 11.04.2020

Աշխարհում կորոնավիրուսով վարակված մարդկանց ընդհանուր թիվը հասել է 1,699,632-ի, մահացել է 102,734 մարդ, ապաքինվել ՝ 376,330-ը։ Այս մասին հայտնում է Worldometer միջազգային վիճակագրական ծառայությունը։ Ներկայում փաստացի բուժում է ստանում 1,220,568 մարդ, որից 49,830-ի (4%) վիճակը ծանր է։ Վարակակիրների թվով առաջատարը մնում է ԱՄՆ-ը՝ 502,876։ Մահվան ցուցանիշով ԱՄՆ-ը մոտենում է Իտալիային։ Երկրում գրանցվել է մահվան 18,747 դեպք։ […]

̰
Հուսով ենք, որ անաչառ նախաքննությունը կպարզի իրականությունը․ Dasaran.am-ը հայտարարություն է տարածել

00:21 11.04.2020

Dasaran.am-ը հայտարարություն է տարածել` ի պատասխան այսօր մամուլում տարածված նյութի։ Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․ «Այսօր ԶԼՄ-ներից անսպասելիորեն տեղեկացել ենք, որ ինչ-որ քրեական գործ է հարուցվել` կապված Dasaran-ի գործունեության հետ։ Զարմանալի է և, իհարկե, ցավալի է, որ այն ծրագիրը, որը այս օրերին ապահովում է կրթական գործընթացի շարունակականությունը Հանրապետության հազարավոր աշակերտների և ուսուցչիների համար, և հեռավար ուսուցման […]

̰
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ապրիլի 24-ին նախատեսած Հիշողության երթը կտեղափոխի վիրտուալ հարթություն

23:49 10.04.2020

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հայտարարություն է տարածել․ «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը նախատեսել էր այս տարի ապրիլի 24-ին Հիշողության երթ կազմակերպել՝ կոչ ուղղելով մեր հայրենակիցներին այդ օրը Ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելել ցեղասպանության զոհ կամ վերապրած իրենց հարազատի լուսանկար-վահանակով, իսկ լուսանկար չլինելու պարագայում գրել նրանց անուն-ազգանունները, դնել Ցեղասպանության զոհ մեր մտավորականների կամ մեր մշակութային ժառանգությունների լուսանկարները: Քանի որ համաճարակային […]

̰
BACK_TO_TOP