13:29 10.04.2020
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից ՀՀ դատախազություն է ստացվել հասարակական կազմակերպությանը ՀՀ պետական բյուջեից 2017-2018թթ․ հատկացված միջոցների մշտադիտարկման արդյունքները և դրանց կից փաստաթղթերի պատճենները, որոնք ուսումնասիրության առարկա են դարձել պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու դատախազության գործառույթի շրջանակներում: Ուսումնասիրության լիարժեքությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ փաստաթղթեր են պահանջվել և ստացվել նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեից: Արդյունքում պարզվել է, որ […]
13:26 10.04.2020
Արժույթի միջազգային հիմնադրամը նախատեսում է Հայաստանին ուղղվող ֆինանսական օժանդակությունն ավելացնել 128.8 միլիոն ՀՓԻ-ով կամ շուրջ 175․2 միլիոն ԱՄՆ դոլարով։ ԱՄՀ Խորհրդի նիստի հաստատումից հետո Հայաստանի համար ֆինանսական օժանդակության չափը կհասնի 206 միլիոն ՀՓԻ-ի կամ շուրջ 280 միլիոն ԱՄՆ դոլարի: Այս մասին հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի աշխատակազմը ապրիլի 9-ին տարածած հաղորդագրությունում։ ԱՄՀ-ի կողմից Հայաստանին տրամադրվող […]
13:10 10.04.2020
2019-ին նվազագույն աշխատավարձ սահմանվեց 68 հազար դրամը, նվազագույն կենսաթոշակի չափը կազմեց 25 հազար 500 դրամ, բարձրացան վետերանների պատվովճարները և բազմաթիվ այլ ծրագրեր իրականացվեցին: Այսօր ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում 2019թ. կատարողականն է ներկայացրել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: Նա անդրադարձել է նախարարության ռազմավարությանը, ներկայացրել նաև այլ ուղղություններով կատարված աշխատանքները: Պատգամավորները հետաքրքրվել […]
13:04 10.04.2020
Երեկ պաշտոնապես հայտարարվեց, որ Արցախում երեք վարակակիր կա: Այդ մասին հայտարարեց Արցախի առողջապահության նախարարությունը: Երեկ թեստավորված երեք քաղաքացիներից երկուսի արդյունքը եղել է դրական: Նրանցից մեկն ապրիլի 7-ին հաստատված վարակակրի հարսն է: Երկրորդը ՀՀ-ից Արցախ մուտք գործած Հայաստանի քաղաքացի է, որը մինչ թեստավորումը ևս գտնվել է ինքնամեկուսացման մեջ և առաջիկայում տեղափոխվելու է Հայաստան: Արցախում կորոնավիրուսը տարածվում […]
12:57 10.04.2020
ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվել են Եվրասիական տնտեաական հաձնաժողովի կողմից միասնական կանոնների պահպանման նկատմամբ հսկողություն իրականացնելու, գաղտնի տեղեկատվության պաշտպանության կարգի և հրապարակման հետ կապված խնդիրները: Հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը նկատել է, որ ՌԴ -ում՝ Մոսկվայի սուպերմարկետներում, միանգամից չեն ընդունում Հայաստանից ներկրված ապրանքները, պետք է այդ գործընթացը միջնորդավոված լինի: ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը […]
11:23 10.04.2020
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց բաժնի և Արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցները բացահայտել են թմրանյութի մաքսանենգության հերթական դեպքը։ Մասնավորապես՝ վարչության աշխատակիցները «Կարգո» բեռնային համալիրի մաքսային հսկողության գոտում զննության են ենթարկել ԱՄՆ- ից ներմուծված առաքանին: Արդյունքում հայտնաբերվել է 2.7 կգ ընդհանուր քաշով մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող, սուր հոտով դեղնականաչավուն զանգված՝ փաթեթավորված պոլիմերային փաթեթներով: Փաստի առթիվ […]
11:07 10.04.2020
ՀՀ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ ««Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։ 72-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի այդ, տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ՝ զարկերակային գերճնշում, շագանակագեղձի ադենոմա։ Ապրիլի 9-ի դրությամբ ունենք կորոնավիրուսային հիվանդության 16 նոր դեպք և 11 առողջացածներ»։
11:00 10.04.2020
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 10-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ընդհանուր 937 դեպք (ապրիլի 9-ի դրությամբ՝ 921)։ Գրանցվել է մահվան 11 դեպք։ Ունենք 149 առողջացած (ապրիլի 9-ին՝ 138)։ Ներկայում փաստացի բուժում է ստանում 777 պացիենտ։ Անցկացված 5160 թեստի պատասխան եղել է բացասական։
10:33 10.04.2020
ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնում է, որ Հայաստան են վերադառնում FLEX ծրագրով ԱՄՆ-ի տարբեր նահանգներում գտնվող ավագ դպրոցի 34 աշակերտ և ամերիկյան ACES ծրագրի շրջանակներում ԱՄՆ-ում ուսանող մեկ աշակերտ: Վերջիններս Հայաստան վերադառնալուն պես ենթարկվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի։ «Embassy of Armenia to the United States համակարգմամբ Ամերիկայի խորհուրդների կողմից ապահովվել է աշակերտների անվտանգ տեղափոխումն […]
10:26 10.04.2020
Ապրիլի 9-ին՝ ժամը 14:34-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մոտակայքում հայտնաբերվել է նռնակ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատը: Հայտնաբերվել է «РГ-42» տեսակի կոռոզիայի ենթարկված ձեռքի հարձակողական, բեկորային, դիստանցիոն նռնակ. ինժեներական ջոկատի կողմից տեղափոխվել է Նուբարաշենի […]
10:15 10.04.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Ֆինանսական շուկայի արագ արձագանքը կառավարության հակաճգնաժամային միջոցառումների արդյունավետության ուղղակի ապացույցն է։ Դրամը ամրապնդում է կայունությունը, ավանդներն ու վարկերն աճում են, աճում է նաեւ բանկերի լիկվիդայինությունը։ Դուխով»։ https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2605302209790158?__xts__[0]=68.ARA3F2AbC1xsTVUOzzyG9BN6ZK41pt6w7khYBDVaKTFXJeBMbrzugMIm–C6n5QiwMADiMyya_6RaVHdLvADNZEDD8i2JITwLf1ja37MTgegBUQgGDvE6qy3MMvelb6eLAd8FISeuKu_8rDMNZriAYhKLYcflClYPTcyIcYdjrlvz3yw85tGAU1AK6u-U4EV8OHg45PoRIX511uQ633KA64SerSDtC7MfX4jfzmUg2uO9jfjlJergLfYr1iW0XjohDo783c8OADR6rfiLyBHxU36x3R4pdKQ3tBjay4gFUc9H2PDg6FGO–XZvUdTG1ltleQCL9FQLZWb6YqxkMyV4Yk&__tn__=-R
09:38 10.04.2020
Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են․ «Արցախի Հանրապետության ոստիկանությունից տեղեկացնում են, որ նոր տիպի կորոնավիրուսի վարակի տարածման կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում, հաստատված կորոնավիրուսի վարակով անձանց հետ հնարավոր շփում ունեցած Արցախի Հանրապետություն «Աղավնո» հսկիչ անցակետում ծառայություն իրականացնող ոստիկանության 4 ծառայողները, որոնք թեև ծառայություն են իրականացրել պաշտպանիչ դիմակներով և ձեռնոցներով, բայց, ապահովության նկատառումներից ելնելով, ինքնամեկուսացվել են: ✅ Ինքնամեկուսացված ոստիկանները ջերմություն, […]
08:52 10.04.2020
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1,604,900-ի։ Մահացել է 95,738 մարդ, ապաքինվել՝ 356,673-ը։ Այս մասին հայտնում է Worldometer-ը։ Ներկայում բուժում ստացող 1,152,489 մարդուց 49,128-ի (4%) վիճակը ծանր է։ ԱՄՆ-ը շարունակում է առաջատար մնալ վարակակիրների թվով՝ 468,887։ Երկրում գրանցվել է մահվան 16,697 դեպք, վերջին 1 օրում՝ մոտ 1900։
08:40 10.04.2020
ՕՊԵԿ+-ի երկրները պայմանավորվել են սահմանափակել նավթի արդյունահանումը 2020 թվականի մայիս-հունիս ամիսներին օրական ընդհանուր 10 մլն բարելով, այնուհետև մինչև տարեվերջ՝ 8 մլն բարելով։ Այս մասին հայտնում է TASS-ը։ Համաձայնագրի նախագծից պարզ է դառնում, որ Ռուսաստանն ու Սաուդյան Արաբիան կնվազեցնեն արդյունահանումը հավասար քվոտաներով՝ օրական 2․5 մլն բարելով՝ արդյունահանելով 8․5 մլն բարել։ Արդյունահանման օրական ծավալի կրճատումից հետո բոլոր […]
08:28 10.04.2020
«Դե ինչ, տանն ենք, կորոնավիրուսը նոր հնարավորություններ է բացում՝ անելու բաներ, որոնք վաղուց երազում էի անել»,-ասել է տնտեսագետ Հրանտ Բագրատյանը՝ հանրությանը ներկայացնելով Կառլոս Սանտանայի Black Magic Woman-ը՝ կիթառային կատարմամբ։
08:09 10.04.2020
Երեկ ուշ երեկոյան ArmLur.am-ին տեղեկություններ են հասել, որ Ucom ընկերության կառավարման ողջ օղակը՝ տնօրենների գլխավորությամբ, ինչպես նաև տեխնիկական ողջ անձնակազմն աշխատանքից ազատման դիմումներ է գրել։ Նշվում է, որ խոսքը շուրջ 5 տասնյակ մարդկանց մասին է։ Վերջիններս ազատման դիմումներ են գրել և վերջնականապես որոշել դուրս գալ ընկերությունից։ 1lurer.am-ն էլ իր հերթին հայտնում է, որ պատճառն այն է, […]
22:40 09.04.2020
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության պետ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հարգելի գյուղատնտեսներ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մինչև ապրիլի 20-ը մեր երկրում ժամանակ առ ժամանակ դեռևս պահպանվելու են հյուսիսային ցուրտ օդային հոսանքների ներխուժումները, խորհուրդ ենք տալիս, որ հատկապես Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում բացօթյա սածիլում չկատարել»։
22:33 09.04.2020
Ուկրաինայում կորոնավիրուսի է հաստատվել 1978 թվականին ծնված, ծագմամբ հայ Ուկրաինայի քաղաքացու մոտ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ինչպես տեղեկացնում է UA-Report.info-ն, այս մասին հայտնել է Ուկրաինայի հայերի միության գործադիր տնօրեն Հովակիմ Հարությունյանը։ «Հարությունյանը հաղորդել է, որ վարակված հայերի թիվը կարող է հասնել է 3-ի. խոսքը առաջին վարակվածի ընտանիքի անդամների մասին է»,- նշում է կայքը: Հարությունյանն ընդգծել է, որ համայնքն ակտիվորեն […]
22:29 09.04.2020
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը (Arman Tatoyan) «Ֆեյսբուք»-ի իր էջում ներկայացրել է արտակարգ դրության հատուկ ռեժիմում կատարված աշխատանքի ևս մեկ դրական լուծված պատմություն, որն արժե կարդալ։ ? «Արտակարգ դրություն հայտարարելուց հետո ինձ էր դիմել մի քաղաքացի՝ նշելով, որ կինն ու 3 ամսական երեխան մնացել են Ռուսաստանում միայնակ և չեն կարողանում վերադառնալ Հայաստան։ Հարցը հրատապ էր, քանի […]
21:58 09.04.2020
Տավուշում իրավիճակը հսկողության տակ է։ Այս պահին ունենք 6 վարակակիր, որանք գտնվում են համապատասխան բժշկական հաստատություններում, լավ են զգում։ Նրանց մաղթենք բարեհաջող ապաքինում։ Մարզում մեկուսացված են 96, ինքնամեկուսացված են 188 հոգի։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը։ «Այս օրերին ամեն ինչ անում ենք մեր բնակիչների սոցիալական հրատապ խնդիրների լուծման ուղղությամբ՝ հիմնականում […]
21:51 09.04.2020
Օդեսայի կենդանաբանական այգու տնօրենը կարանտինի ընթացքում կենդանիների համար համերգ է տվել։ Զվարճալի տեսանյութը հայտնվել է սոցցանցերում։ Տեսանյութում երևում է՝ ինչպես է դիմակով տղամարդը նվագում կենդանիների վանդակի առաջ։
21:16 09.04.2020
Վրաստանում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ Վրացականի իշխանությունների հետ բանակցությունների արդյունքում այսօր հնարավոր դարձավ Թուրքիայում գտնվող ՀՀ 73 քաղաքացիների տեղափոխման համար Վրաստանի տարածքով միջանցքի տրամադրումը և նրանց՝ Հայաստան տեղափոխումը (2 ավտոբուսներով): Վրաստանունում ՀՀ դեսպանությունը համակարգել է Վրաստանի տարածքում ՀՀ քաղաքացիների դիմավորման և մինչև Բագրատաշենի անցակետ տեղափոխման աշխատանքները, նրանց տրամադրել է ուտելիք և առաջին անհրաժեշտության պարագաներ, ինչպես նաև […]
21:11 09.04.2020
Թուրքական մամուլն անտարբեր չի մնացել ապրիլի 8-ին Չինաստանից Հայաստան ժամանած մարդասիրական օգնության տուփերի վրայի հայտնի գրության նկատմամբ։ Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։ Չինաստանի կողմից Արարատ լեռան հիշատակումը որպես Հայաստանի խորհրդանիշ հունից հանել է թուրք լրագրողներին։ Նրանք այս գրությունը սկանդալային են որակել և նշել, որ Թուրքիայում այս երևույթը բողոքի ալիք է բարձրացրել հասարակության շրջանում։ Ինչպես ավելի […]
21:07 09.04.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվել են կորոնավիրուսի հետևանքով առաջացած սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման շուրջ քննարկումները: Նախ անդրադարձ է կատարվել կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման նպատակով կառավարության ընդունած տնտեսական միջոցառումների ընթացքին: Մասնավորապես, զեկուցվել է, որ արդեն իսկ հաստատվել է տնտեսվարողներին արտոնյալ պայմաններով վարկային ռեսուրսների տրամադրման 8,5 մլրդ դրամի հայտ: Նախորդ օրվա համեմատ այդ ծավալն ավելացել է 3 անգամ: […]
20:52 09.04.2020
Կառավարության աջակցության ծրագրերի ընթացքի մասին մանրամասներ են հայտնել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և նախարարներ Զարուհի Բաթոյանն ու Տիգրան Խաչատրյանը: Մհեր Գրիգորյանը պատասխանել է նաև պետական պարտքի ավելացման հավանականության, գազի գնի նվազման և կոմունալ վճարումների չեղարկման վերաբերյալ հարցերին: Մանրամասները՝ տեսանյութում։
20:32 09.04.2020
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում այս չարաբաստիկ խաղային ավտոմատներն արգելող օրենքը։ Այսինքն՝ մայիսի 1-ից գազալցակայաններում այլևս խաղային ավտոմատներ չեն լինի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/231206178242381/
19:31 09.04.2020
Այս օրերին Ռուսաստանից Հայաստանի բազմաթիվ քաղաքացիներ չեն կարողանում հայրենիք վերադառնալ: Արտակարգ դրությամբ պայմանավորված՝ Ռուսաստանը փակել է օդային սահմանը, և թռիչքներ դեպի այլ երկրներ չեն իրականացվում: Մինչ օրս հնարավոր է եղել հատուկ ՀՀ քաղաքացիների համար մի քանի թռիչք կազմակերպել և շատերին Հայաստան տեղափոխել: Ոչ բոլորին է, սակայն, հաջողվել վերադառնալ: Չնայած ՌԴ-ում ՀՀ դեսպանատան առաջարկներին՝ տեղափոխվել հյուրանոց, […]
19:22 09.04.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ինֆոգրաֆիկա է ներկայացրել, որում երևում է, թե «մենք որտեղ ենք գտնվում: «Մեր դեպքերի կրկնապատկման ցիկլը մոտենում է 10 օրին: Եթե այս տեմպը պահպանվի, ապա մենք ապրիլի 19-ին կունենանք մոտ 1.800 դեպք, իսկ ապրիլի 29-ին` 3600 դեպք: Դրականն այն է, որ վերջին 5 օրերի աճի տեմպը ավելի դանդաղ է, քան հավաքական […]