13:25 03.04.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի ուղեկցությամբ այցելել է «Ինժեներական քաղաք»: Կառավարության ղեկավարին նախ ներկայացվել են հայ մասնագետների կողմից ռազմական նշանակության տեխնիկական միջոցների մշակումներն ու լուծումները, այնուհետև վարչապետը ծանոթացել է թոքերի արհեստական շնչառության սարքերի վերանորոգման աշխատանքներին: Հայաստանի ինժեներական ասոցիացիայի ներկայացուցիչները նշել են, որ այժմ աշխատում են թոքերի […]
13:14 03.04.2020
Վերջին տարիներին ՀՀ-ում որդեգրման գործընթացում տեղ գտած ենթադրյալ չարաշահումների, ինչպես նաև ծննդաբերությունից հետո երեխաներին ծնողներից ապօրինի բաժանելու վերաբերյալ ստացված հաղորդումների շրջանակներում 2019-2020թթ. ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության ակտիվ նախաձեռնողականությամբ քննչական մարմինների վարույթում հարուցվել և քննվում է 14 քրեական գործ: Մասնավորապես՝ մեկ տասնյակից ավել երեխաների որդեգրումը ՀՀ օրենսդրության պահանջների կոպիտ խախտումներով իրականացված լինելու և երեխաների վաճառքի ենթադրյալ […]
13:10 03.04.2020
Վերջին մի քանի ժամերի ընթացքում ծագումով հայ ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի Twitter-ը լի է Հայաստանի վերաբերյալ, հայկական դրոշով թվիթներով: «Ես սիրում եմ Ջեքի Նիքերսոնի հետ Հայաստանում արված լուսանկարները: Այդ պատկերները հավետ կմնան, և մենք ունենք ամենալավ հիշողությունները»,- նշել է Քիմ Քարդաշյանը: I love the photo shoot we did in Armenia with Jackie Nickerson. Those images […]
12:58 03.04.2020
Ապրիլի 5-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Երուսաղեմ Հիսուս Քրիստոսի հաղթական մուտքի տոնը՝ Ծաղկազարդը: Տոնի առիթով դուրս կբերվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող Աստվածամուխ Սուրբ Գեղարդը: Հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կկատարվի Անդաստանի արարողություն, որի ընթացքում Սուրբ Գեղարդով կօրհնվեն աշխարհի չորս կողմերը:
12:56 03.04.2020
Գործարար ոլորտն արդեն հաջորդ շաբաթ կկարողանա ստանալ ու շրջանառության մեջ դնել կառավարության կողմից տրամադրվող վարկային միջոցները: SHANTNEWS.am-ի հարցին ի պատասխան՝ այսօր պարետատանը հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը: Նա ներկայացրել է, որ 24-500 մլն դրամի տարեկան շրջանառություն ունեցող կազմակերպություններից ստացվել է ավելի քան 120 դիմում՝ 1 մլրդ 400 մլն դրամի պահանջով: Մանրամասները՝ […]
12:40 03.04.2020
Ռուսաստանը բանակցություններ է վարում Հայաստանի հետ՝ կորոնավիրուսից բուժման համար փորձարկվող դեղամիջոց այստեղ ուղարկելու համար։ Այս մասին ռուսական ՏԱՍՍ գործակալությանը հայտնել են «Տրիազավիրին» փորձնական դեղամիջոցն արտադրող ընկերությունից։ Ընկերությունն այս դեղամիջոցն արդեն ուղարկել է Թուրքմենստան, ինչպես նաև բանակցություններ է վարում Հարավային Կորեա և Իտալիա ուղարկելու համար։ Չինաստանը նույնպես ստացել է այս դեղամիջոցը՝ կորոնավիրուսի դեմ փորձարկելու համար։
12:09 03.04.2020
Ապրիլի 3-ին՝ ժամը 00:35-ի սահմանում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Գարեգին Կամոյի Բաբակեխյանը: Այս մասին հայտնում են Պաշտպանության բանակից: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած […]
11:46 03.04.2020
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը ներկայացրել է Երևանի փոխարինվող վերելակների հասցեները: «Երևանում այս տարի կիրականացվի վերելակների փոխարինման խոշոր նախագիծ։ 500 մուտք այս տարվա վերջում կունենա նոր, ժամանակակից վերելակ։ Նախագծի շահառու է հանդիսանում շուրջ 60 հազար մարդ։ Քանի որ շատ են հարցերը, հրապարակում եմ այն հասցեները, որտեղ այս տարի նոր […]
11:33 03.04.2020
Շիրակի մարզպետարանից հայտնում են․ «Չինաստանի Հայնան նահանգից Շիրակի մարզին ուղարկվել է 10 հազար պաշտպանիչ, բժշկական դիմակ «Չին-հայկական հարաբերությունների տարածաշրջանային զարգացման հիմնադրամի» նախաձեռնությամբ և մասնակցությամբ՝ «Շիրակի մարզի և Չինաստանի Հայնան նահանգի միջև համագործակցության և փոխըմբռնման հուշագիր»-ից ելնելով, Հայնան նահանգից մի քանի օրից Շիրակի մարզ կհասնի 10 հազար պաշտպանիչ, վիրաբուժական դիմակ, որոնք հատկացվելու են մարզի բժշկական հաստատություններին։ […]
11:19 03.04.2020
Համաշխարհային բանկը 3 մլն դոլար է տրամադրում Հայաստանին՝ կորոնավիրուսի հաստատված ախտորոշմամբ անձանց ինտենսիվ թերապիայի համար անհրաժեշտ սարքավորումների ու պարագաների ձեռքբերման հրատապ կարիքները բավարարելու համար։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Համաշխարհային բանկը: «Արձագանքելով COVID-19 համավարակի արագ տարածմանն աշխարհում և վերջերս նաև Հայաստանում՝ Համաշխարհային բանկն աջակցում է կորոնավիրուսի բռնկման ընթացքում բնակչությանը պաշտպանելու ՀՀ կառավարության ջանքերին։ ՀՀ առողջապահության […]
11:01 03.04.2020
ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի հայտնում են, որ ապրիլի 3-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ ՀՀ-ում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 736–ի։ Երեկվա համեմատ՝ դեպքերի թիվն ավելացել է 73–ով։ Առողջացել է 43 պացիենտ։ Գրանցվել է մահվան 7 դեպք։ Փաստացի բուժում է ստանում 686 մարդ։ Անցկացված 3258 թեստի պատասխան եղել է բացասական։
10:14 03.04.2020
Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի պատգամավոր Հյու ՄաքԴերմոթը հայտնվել է Ադրբեջանի «սև ցուցակում»։ Բանն այն է, որ մարտի 31-ի համապետական ընտրություններից հետո նա շնորհավորել է արցախցիներին։ «Շնորհավորում եմ Արցախի հայկական հանրապետության բնակիչներին, որոնք այս շաբաթ անցկացրին իրենց նախագահական ընտրությունները: Իր ժողովրդավարական իրավունքներից է օգտվել ընտրողների 72 տոկոսից ավելին: Թեկնածուներին հաջողություն եմ մաղթում ապրիլի 14-ի […]
09:30 03.04.2020
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է կորոնավիրուսից բուժված պացիենտների թվի ավելացման մասին․ «Երեկ օրվա ընթացքում ունեցել ենք 10 առողջացած` կրկանի բացասական թեստով, ովքեր դուրս են գրվել բժշկական կենտրոններից: Առողջացածների ընդհանուր թիվը դարձավ 43»: https://www.facebook.com/ATorosyanOfficial/posts/1188016838051246?__xts__[0]=68.ARAPBgj93O-E9PMPPUbGVR0H-nPY6HvGjVEfpjvep4Uy4JpZJLxgOfL86cAQuo0LwfHSlLoQOQ6g95LBdr3kQrPXdIrNFbk67ChuDXvlIpiLNLqCphDoZCu5YXeKRzI-xh3qhpO6zXLq6Yids_PCNhZHcX7Z0tFLZwA2vXxRwvs5y0p02CIt4XGh5f6L3LfV50BdZnF2iN6mwCSiPAWVa3uToptkn-uDrdh9VIl53X5IhIfcYfDZhYKxITZ1N3zw9_wFR35Us151MTVGwYAQBlT9jZ1TVQ2kyhhU8R63t0E5Zvac3vWf6afp_GrjUbP2EzHzQaraBY_46bvPg2yj_g&__tn__=-R
08:39 03.04.2020
Չինաստանի իշխանություններն ապրիլի 4-ին հայտարարել են համազգային սուգ՝ ի հիշատակ կորոնավիրուսային համավարակի զոհերի։ Երկրում COVID-19-ն ավելի քան 3300 մարդու կյանք է խլել։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը։ Չինաստանի Պետխորհրդ որոշման համաձայն՝ երկրում շաբաթ օրը բոլոր դրոշները պետք է իջեցվեն, այդ թվում օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների տարածքում։ Չեղարկվել են հանրային բոլոր միջոցառումները։ Տեղի ժամանակով ժամը 10։00-ից […]
08:25 03.04.2020
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1,015,877-ի, ինչի մասին վկայում է միջազգային վիճակագրական worldometers ծառայությունը։ Վարակվածության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է ԱՄՆ-ում՝ 245 հազար։ Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների 10 տոկոսը բաժին է ընկնում միայն Նյու Յորք նահանգին։ Վերջին 1 օրում այնտեղ վարակման 9000 դեպք է գրանցվել։ Իտալիայում գրանցվել է վարակման 115․5 հազար, իսկ Իսպանիայում՝ 112 հազար դեպք։ […]
00:07 03.04.2020
«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ 76-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ։ Բացի այդ, կինն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ շաքարային դիաբետ, զարկերակային հիպերտոնիա։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
23:29 02.04.2020
Վերստին հիշեցնում ենք, որ Ռուսաստանից Հայաստան վերադառնալու համար մեր քաղաքացիները չեն կարող օգտվել ցամաքային ճանապարհից, որը փակ է մարտի 18-ից: Վերին Լարսի անցակետը բաց է բացառապես բեռնափոխադրումների համար։ Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում տարբեր երկրների կողմից կիրառվող սահմանափակումների և արտերկրում գտնվող մեր քաղաքացիների տեղաշարժերի հնարավորությունների մասին տեղեկատվության համար խնդրում ենք բացառապես օգտվել պարետատան, Արտաքին գործերի նախարարության […]
23:23 02.04.2020
Կառավարությունն այսօր հավանություն է տվել սոցիալական աջակցության ևս մեկ ծրագրի: Այն կթեթևացնի անչափահաս երեխաներ ունեցող ու չաշխատող ընտանիքների հոգսը` կորոնավիրուսով պայմանավորված այս դժվար իրավիճակում: Նիստից առաջ առողջապահության նախարարը ներկայացրել է իրավիճակը հանրապետությունում: Մանրամասները՝ տեսանյութում։
23:14 02.04.2020
2016 թվականի այս օրը պատմության մեջ կմնա որպես ապրիլյան քառօրյայի մեկնարկի օր: Հորիզոնի անձնակազմն անցել էր 24-ժամյա եթերի: Մեր նկարահանող խմբերն սկզբում աշխատում էին Արցախի հանրային հեռուստաընկերության մի սենյակում, այդտեղ էլ մոնտաժվում էին ռեպորտաժները: Իսկ աշխատանքի բուն շրջանակն ավելի մեծ էր՝ առաջնագծից մինչև Ստեփանակերտի կայան ու երևանյան տաղավար: Մեկ տեսանյութով փորձել ենք հիշել, թե ինչպես […]
22:53 02.04.2020
Ֆեյսբուքյան օգտատերերից Արո Սարդարյանն իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից մեկնաբանելով․ «Բանգլադեշցիներն այսպես են կարանտինն անում»: Օգտատիրոջ խոսքերով՝ պատշգամբներից երևում է, թե ինչպես են բնակիչներն իրենց տներում պարում։ Օգտատերերից Ռուբիկ Հայրապետյանը ևս նմանատիպ տեսանյութ է հրապարակել, որը ներկայացնում ենք ստորև․
22:25 02.04.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 13-15-ը Նիդեռլանդների Թագավորություն նախատեսված պաշտոնական այցը հետաձգվել է: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը՝ ի պատասխան վարչապետի այցի և կառավարության ապրիլի 2-ի նիստում ընդունված որոշման մասին հարցի: Որոշմամբ պահուստային ֆոնդից 6 միլիոն դրամ է հատկացվելու Նիդեռլանդներում Ատոմ Վերակացուի խաչքարի պատրաստման և տեղափոխման աշխատանքների համար: «Նշված գումարով նախատեսվում է […]
22:16 02.04.2020
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնվել է հիվանդանոցում: Այս մասին տեղեկացնում է hayeli.am-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ վերջինիս ինքնազգացողության կտրուկ վատացման հետևանքով նրան տեղափոխել են Էրեբունի բժշկական կենտրոն, որտեղ անմիջապես կորոնավիրուսի թեստ են արել, պատասխանը բացասական է եղել: Ֆոտոլրագրողը սուր գլխացավ ունի, ընդհանուր թուլություն, բժիշկները դա բացատրում են վերջին շրջանի գերլարված աշխատանքային գրաֆիկով:
22:11 02.04.2020
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ այսօր ամբողջ օրվա ընթացքում դեսպանատան աշխատակիցները կապ են պահպանել ՀՀ այն քաղաքացիների հետ, որոնք ապրիլի 2-ին նախատեսված չվերթի չեղարկման պատճառով չեն կարողացել «Դոմոդեդովո» օդանավակայանից Երևան թռչել։ Քաղաքացիների հետ շփվել են ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը, դեսպանորդ Բորիս Սահակյանը։ Ինչպես տեղեկացնում են դեսպանությունից, քաղաքացիների մեծ մասը լքել է օդանավակայանի տարածքը։ […]
21:37 02.04.2020
«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը։ «78-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, վերջինիս մոտ զարգացել է արյան մակարդելիության խանգարումներ, որն իր հերթին դժվարացրել է բուժման ընթացքը։ Բացի այդ, կինն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ շաքարային դիաբետ, […]
21:11 02.04.2020
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության մամուլի սարհում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ անդրադարձել է Հայաստանում արձանագրված կորոնավիրուսային հիվանդության առանձին դեպքերի, խոսել մարզերում սպասվող քայլերի ու ստեղծված իրավիճակում ոլորտի առջև դրված խնդիրների մասին: Մանրամասները՝ տեսանյութում։
21:01 02.04.2020
10 տարի առաջ «Շանթ» հեռուստաընկերության «Հայ Սուպերսթար» մրցույթի շրջանակում տեղի ունեցավ մի համերգ, որը դաջվեց ոչ միայն մասնակիցների ու ներկաների, այլևւ հեռուստադիտողների հիշողության մեջ: Մեդիամաքս մեդիա ընկերության տնօրեն Արա Թադևոսյանի առաջարկով՝ հայ երգիչներին լսելու էր եկել «Deep Purple» լեգենդար ռոք-խմբի մեներգիչ Իէն Գիլանը: Համերգից 10 տարի անց «Մեդիամաքս»-ը այդ հիշարժան երեկոյի կազմակերպիչների և մասնակիցների հետ […]
19:20 02.04.2020
Մարտի 28-ին Գյումրիում մեկնարկել է «Սոցիալական շտապօգնություն» ծրագիրը, որով պարենային աջակցություն է հատկացվում արտակարգ դրության ընթացքում սոցիալական ծանր պայմաններում հայտնված ընտանիքներին։ 6 օրվա ընթացքում աջակցությունից Գյումրիում օգտվել է 50 ընտանիք։ Ընդհանուր դիմումների թիվը մինչ օրս կազմել է 1497: Ուսումնասիրվել են բոլոր դիմումատուների հայտերը, արդյունքում՝ 50 ընտանիքի հատկացվել է պարենային աջակցություն, որից 25-ը հատկացվել է «Թռչունյան […]
19:15 02.04.2020
2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմում հայրենիքի պաշտպանության մարտական գործողությունների ընթացքում Շիրակի մարզից զոհվեց 9 քաջորդի՝ Մեծ Մանթաշ գյուղից կապիտան Արգիշտի Արծվիի Գաբոյանն ու սերժանտ Արման Սեյրանի Անդրիասյանը, ախուրյանցի լեյտենանտ Աշոտ Կարապետի Շահբազյանը, գյումրեցիներ՝ փոխգնդապետ Ալեքսան Գևորգի Առաքելյանը, ավագ լեյտենանտներ Հրաչյա Վարդանի Գալստյանն ու Մերուժան Արթուրի Ստեփանյանը, շարքայիններ՝ տանկիստ Տիգրան Աբգարյանը, Վիկտոր Ալեքսանդրի Յուզիխովիչն ու ՌԴ-ից […]
18:59 02.04.2020
ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 17.03.2020թ. գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 02.04.20թ. ժամի 18-ը դրությամբ մուտքերը կազմել են 856253934.9 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը՝ 3239: