TIME
Ամսաթիվ
04 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+24.09 oC

Գլխավոր

Չինաստանում 14 բժիշկների շնորհվել է «Ընկած հերոսներ» կոչումը. РИА Новости

18:50 02.04.2020

Ցանկում ընդգրկվել է նաև Լի Վենլյանը, ով առաջիններից մեկն էր նախազգուշացրել Ուհանում SARS-ի համաճարակին նմանվող պնևմոնիայի տարածման մասին:

̰
ԵՄ-ն Հայաստանին 51 մլն եվրո աջակցություն կցուցաբերի կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով

18:40 02.04.2020

ԵՄ-ն 51 մլն եվրո աջակցություն կցուցաբերի Հայաստանին՝ կորոնավիրուսային համավարակի դեմ միասին պայքարելու նպատակով։ Այն ներառում է մասնավորապես՝ 18 մլն եվրո նոր ֆոնդեր և ընթացիկ ֆոնդերից 33 մլն եվրո վերաբաշխում՝ բժշկական սարքավորումների մատակարարման, բժշկական և լաբորատորիաների անձնակազմի համար դասընթացների կազմակերպման, ՓՄՁ-ներին և բիզնես հանրությանը ցուցաբերվող աջակցության, ինչպես նաև կորոնավիրուսային վարակի բռնկման հետևանքով տուժած անձանց սոցիալական և […]

̰
ՌԴ ՆԳՆ 2 գեներալ է ձերբակալվել հայազգի գործարար Ալբերտ Խուդոյանի գործի շրջանակում

18:36 02.04.2020

Ռուսաստանի ՆԳՆ քննչական բաժնի պետի երկու տեղակալները՝ Ալեքսանդր Կրակովսկին և Ալեքսանդր Բիրյուկովը, ձերբակալվել են կաշառք ստանալու գործի շրջանակում, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով իրավապահ մարմիններում իր աղբյուրին: Աղբյուրի համաձայն՝ բացի երկու գեներալից, ձերբակալվել է նաև հատկապես կարևոր գործերով քննիչ Ալեքսանդր Բրյանցևը: Նրանք կասկածվում են 10 մլն ռուբլու չափով կաշառք ստանալու մեջ: Հաղորդվում է, որ պաշտոնյաները […]

̰
Ո՞ր դեպքերում է սահմանափակվում անձանց միջմարզային տեղաշարժը

18:23 02.04.2020

Հանրապետության բոլոր մարզերում գործում են անցակետեր, որտեղ որոշվում են անձանց հետագա ուղղությունները: Թե որ դեպքերում է սահմանափակվում անձանց միջմարզային տեղաշարժը, մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Չգրանցված աշխատողները ևս օժանդակություն կստանան. Զարուհի Բաթոյան

17:53 02.04.2020

Այն ընտանիքները, որտեղ ծնողները կամ ծնողներից մեկը (եթե ծնողը միայնակ է), գրանցված աշխատանք չունեն մարտի 12-ից մինչև 31-ն ընկած ժամանակահատվածում, նրանք չեն հանդիսանում անհատ ձեռնարկատեր, ևս կստանան սոցիալական աջակցություն: Այս մասին այսօր կայացած պարետատան ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը: «Կառավարությունից օժանդակություն կստանան այն ընտանիքները, որոնք մարտի 12-ի դրությամբ […]

̰
ՌԴ ԱԳՆ խոսնակը խուսափել է Տավուշի ուղղությամբ դիվերսիայի հեղինակին նշելուց

17:49 02.04.2020

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչն այսօր պատասխանել է Տավուշի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի իրականացրած դիվերսիայի մասին հարցին։ Սակայն պատասխանի մեջ նա խուսափել է դիվերսիայի հեղինակին՝ Ադրբեջանին, հիշատակելուց։ Նա նշել է, որ կրակոցները շարունակվում են, և դրանք ուղղվում են նաև քաղաքացիական բնակչության ուղղությամբ։ Մարիա Զախարովան նաև ասել է, որ քաղաքացիականներից վիրավոր կա (ադրբեջանական կրակոցներից Տավուշում […]

̰
Պետք է համոզված լինենք, որ ի վիճակի ենք ընթացք տալ ներդրումային բոլոր խելամիտ առաջարկներին. վարչապետ

17:35 02.04.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ներդրումային քաղաքականության ընթացքի և խթանման վերաբերյալ: Քննարկմանը մասնակցել են շահագրգիռ պետական գերատեսչությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ: Վարչապետը նշել է, որ Պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություններ է իրականացրել պետական մարմինների կողմից ներդրումային առաջարկներին տրվող արձագանքի որակի առնչությամբ, և խորհրդակցության նպատակն այդ դիտարկումների, նաև առաջիկա շրջանում ներդրումների խթանման ուղղությամբ […]

̰
Արարատ Միրզոյանն այցելել է «Եռաբլուր» պանթեոն

17:30 02.04.2020

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ուղեկցությամբ այցելել է «Եռաբլուր» պանթեոն, որտեղ հարգանքի տուրք է մատուցել և ծաղիկներ խոնարհել 2016 թվականի ապրիլյան պատերազմի օրերին զոհված զինծառայողների հիշատակին:

̰
Ռիսկերի նվազեցման միջոցներ և մեխանիզմներ պետք է ներդրվեն․ Մնացականյանը՝ Ապրիլյան պատերազմի մասին

17:20 02.04.2020

Այսօր Հայաստանը հարգում է 2016-ի ապրիլին Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի և իրականացրած ոճրագործությունների զոհերի հիշատակը։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Նա հիշատակել է նաև այն միջոցները, որոնցով հնարավոր է խուսափել նույնի կրկնությունից։ «Ռիսկերի նվազեցման միջոցներ և մեխանիզմներ պետք է ներդրվեն»,- նշել է Մնացականյանը։ Today we pay tribute […]

̰
Շիրակի մարզպետը ծաղիկներ է խոնարհել Ապրիլյան պատերազմի հերոսների հիշատակին

17:07 02.04.2020

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ, մարզային իշխանության ներկայացուցիչներն այցելել են «Շիրակ» գերեզմանատան «Ազատամարտիկների պանթեոն», ինչպես նաև հերոսների հուշարձաններին և ծաղիկներ խոնարհել ու հարգանքի տուրք մատուցել Ապրիլյան քառօրյա պատերազմում իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին: Այս մասին հայտնում են Շիրակի մարզպետարանից:

̰
Տարեցներին օժանդակելու ծրագրերը շարունակվում են. Զարուհի Բաթոյան

16:52 02.04.2020

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը պարետատան ասուլիսի ժամանակ տեղեկացրել է, որ տարեցների խնամքի բոլոր ծրագրերը շարունակում են գործել: Տարեցներին հատկացվում են սննդի փաթեթներ: Նախարարը նաև պարզաբանել է այն սոցիալական փաթեթները, որոնք կառավարությունն ընդունել է որպես հակաճգնաժամային: Առաջինը վերաբերում է մինչև 14 տարեկան երեխա ունեցող ընտանիքներին, որտեղ ծնողը  ազատվել է աշխատանքից մարտի 13-25-ն […]

̰
Իսրայելում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 6200-ի, վարչապետը դեռ կարանտինում է

16:40 02.04.2020

Իսրայելում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հասել է 6211-ի։ Մահվան դեպքերի թիվը 33 է։ Վարակվածների թվում է նաև երկրի առողջապահության նախարարը։ Այս մասին պաշտոնական աղբյուրներին հղումով հայտնում է տարածաշրջանի փորձագետ Արմեն Պետրոսյանը։ «Վարակակիրների թվում են Իսրայելի առողջապահության նախարար՝ 71-ամյա Յակով Լիցմանը և նրա կինը, որոնք ուլտրա-ուղղափառ համայնքի ներկայացուցիչներ են։ Կարանտինում են նաև վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԳՇ […]

̰
Լոռու մարզում վարակակիրների թիվը հասել է 5-ի

16:22 02.04.2020

ՀՀ Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը մանրամասներ է ներկայացրել, թե ինչպիսին է կորոնավիրուսային իրավիճակը մարզում. «Այսօրվա դրությամբ Լոռու մարզում ունենք կորոնավիրուսով վարակվածության ևս 2 դեպք: Այսպիսով, մեր մարզում ընդհանուր դեպքերի թիվը հասավ 5-ի: Վարակված անձանց հետ շփում ունեցած կոնտակտավորների շրջանակը պարզված է, բոլորը մեկուսացված են: Սա ևս մեկ անգամ մեզ սթափության կոչ հնչեցնելու առիթ է տալիս: […]

̰
Աղավնաձորում 14-օրյա մեկուսացումից դուրս եկող կանանց ճանապարհել են ծաղկեփնջերով

16:18 02.04.2020

Առողջապահության կազմակերպիչ, բժշկական որակի մասնագետ Նարեկ Վանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Աղավնաձորում տեղակայված մեկուսարաններից մեկում 14 օր մեկուսանալուց և COVID-19-ի նկատմամբ թեստ հանձնելուց հետո մեր կոնտակտավոր քաղաքացիների մի մասի մոտ արձանագրվել էր բացասական պատասխան: Մեր ողջ թիմը ծափերով և ծաղիկներով ճանապարհեց մեր առողջ հայրենակիցներին դեպի տուն: Այո՛, կորոնավիրուսից հետո […]

̰
Քանի՞ հայ է մահացել կորոնավիրուսից արտերկրում

16:02 02.04.2020

Ավելանում է արտերկրում հիվանդացած և մահացած հայերի և ՀՀ քաղաքացիների թիվը: «Շանթ» ՀԸ հաղորդավար Արտյոմ Երկանյանը փորձել է պարզել՝ քանի՞սն են նրանք, ի՞նչ տվյալներ կան: Մանրամասները՝ տեսանյութում

̰
Ինչպես են ոստիկանները հետևում տեղաշարժի սահմանափակումների պահպանմանը

15:55 02.04.2020

ՀՀ արտակարգ դրության պարետի որոշումով՝ տեղաշարժի և երթևեկության սահմանափակումները Հայաստանում ավելի են խստացվել, և ոստիկանությանը հրահանգվել է հետևել այդ սահմանափակումների հսկողությանը։ SHANTNEWS.am-ը հետևել է ոստիկանության աշխատանքին՝ այս գործընթացը ներկայացնելու համար։ Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Երգչուհին հրաժարվել է թեստավորումից, հաջորդ օրը մահացել է․ նրա մոտ ստուգվում է կորոնավիրուսի առկայությունը

15:52 02.04.2020

Հայաստանում մահվան դեպք է գրանցվել, որի վերաբերյալ կորոնավիրուսի հետ կապված լինելու կասկած կա։ Օպերային երգչուհին դիմել է շտապօգնություն, սակայն երբ տեղ հասած բժիշկները հորդորել են կորոնավիրուսի ստուգման տեստ անցնել, նա հրաժարվել է։ Հաջորդ օրը կինը մահացել է, իսկ նրա քույրը ծանր վիճակում է։ Այս մասին տեղեկություններն այսօր հաստատել է առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։ […]

̰
10 օրում ստացանք այս 36 սպասասենյակ ունեցող մոդուլը. Արսեն Թորոսյան

15:47 02.04.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով. «10 օրում ստացանք այս 36 սպասասենյակ ունեցող մոդուլը իրենց ախտորոշմանը սպասող պացիենտների համար»։

̰
«Պոբեդայի» անձնակազմի անդամներից ոմանց մոտ կորոնավիրուս է հաստատվել. RT

15:26 02.04.2020

«Պոբեդա» ավիաընկերության անձնակազմի անդամների մի մասի մոտ կորոնավիրուս է հաստատվել: Ինչպես հայտնում է RT-ն, այս մասին հայտնել է կազմակերպության գլխավոր տնօրեն Անդրեյ Կալմիկովը: «Ամեն օր չվերթում ավելի շատ մարդիկ են լինում, որոնց մոտ կորոնավիրուսի ախտանշաններ կան, մենք արդեն ունենք անձնակազմի անդամներ, ում մոտ կորոնավիրուս է հաստատվել, մեծ թվով մարդիկ էլ շփումներից հետո մեկուսացված են»,- ասել […]

̰
Հայաստանի «կորոնավիրուսային կորը»․ ո՞ր պետությունների հետ է այն համեմատելի

15:20 02.04.2020

Հայաստանի «կորոնավիրուսային կորը» զգալիորեն ավելի ցածր է, քան արևմտաեվրոպական երկրներինը, որոնք ներկայումս ունեն ամենաշատ վարակակիրները ԱՄՆ-ից հետո։ Հայաստանը պատկերող կորը նման է արևելաեվրոպական երկրների կորերին։ SHANTNEWS.am-ը ներկայացնում է կորերը՝ հիմնվելով աշխարհում կորոնավիրուսի վարակակիրների պաշտոնական թվերի վրա։ Գրաֆիկում ներկայացված են բոլոր երկրների աճի տեմպերը՝ լոգարիթմական սանդղակով։ Հետևաբար, որքան ավելի մեծ է կորությունը դեպի ձախ, այնքան ավելի […]

̰
Հնդկաստանի իշխանությունները ձեռքով դիմակ կարելու ձեռնարկ են հրապարակել. CNN

15:10 02.04.2020

Դիմակ կարելու ձեռնարկում հաշվի է առնված անհրաժեշտ նյութերի մատչելիությունը, տրված են ինչպես ձեռքով, այնպես էլ կարի մեքենայով դիմակներ կարելու ցուցումներ:

̰
Կորոնավիրուսից 5-րդ մահն է գրանցվել Հայաստանում

15:09 02.04.2020

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ Առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանը տեղեկացնում է, որ պացիենտը ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն։ «68-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի դրանից՝ քաղաքացին ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ սրտի իշեմիկ հիվանդություն, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն»,- նշված է Նիկողոսյանի գրառման մեջ։ https://www.facebook.com/alina.nikoghosyan/posts/2474848032616975

̰
Բացի արդեն հայտնի 3 դեպքից, այլ բուժաշխատողների վարակվելու դեպքեր էլ կան. նախարար

14:54 02.04.2020

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ խոսել է նաև բուժաշխատողների վարակվածության դեպքերի մասին, հաստատել է, որ կան նոր դեպքեր: «Զավեշտալի դեպքեր կան, երբ բուժաշխատողները, ոչ թե աշխատանքի վայրում են հիվանդանում, այլ իրենց միջավայրում, շփման ժամանակ»,- ասել է նա: Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
Հակառակորդի կողմից արձակված կրակոցների հետևանքով վնասվել են Բաղանիսի բնակիչների տները. հարուցվել է քրգործ

14:34 02.04.2020

2020 թվականի մարտի 30-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, հակառակորդը, ապօրինաբար երկու կամ ավելի անձանց կյանքից զրկելու դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ազգային ատելության շարժառիթով, մարտական հենակետերից տարբեր տրամաչափի զենքերից բազմաթիվ կրակոցներ է արձակել Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բաղանիս բնակավայրի ուղղությամբ: Արձակված կրակոցներից վնասվել են Բաղանիսի 7 բնակիչների տների տանիքներն ու լուսամուտների ապակիները, ինչպես նաև՝ դպրոցի […]

̰
Կա նման կետ, երբ այլևս հնարավոր չի լինի գնալ կորոնավիրուսով վարակվածության ցանկացած նոր դեպքի հետևից. նախարար

14:17 02.04.2020

Կա նման կետ, երբ այլևս հնարավոր չի լինի գնալ կորոնավիրուսով վարակվածության ցանկացած նոր դեպքի հետևից, և գալու է պահ, երբ համակարգը զբաղվելու է միայն միջին ծանրության հիվանդներով, այսօր կառավարության նիստից հետո տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ հավելելով, որ այժմ մեր երկիրը հեռու է այդ կետից, իսկ ներկայումս համակարգի խնդիրն է […]

̰
Կառավարությունը կօգնի ՀՀ ԶՈՒ-ին սննդի մատուցման ծառայություն ապահովող կազմակերպություններին

13:20 02.04.2020

ՀՀ կառավարությունն այսօր որոշում կայացրեց ՀՀ Զինված ուժերին սննդի մատուցման ծառայություն ապահովող կազմակերպություններին կանխավճար տրամադրելու մասին: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշեց, որ առաջարկվող նախագծով նախատեսվում է հնարավորություն ընձեռել զինված ուժերի սննդի պատրաստման և մատուցման ծառայություն ապահովող կազմակերպությունների հետ գնման գործընթացն իրականացնել կանխավճար տրամադրելու միջոցով՝ կազմակերպության կողմից կանխավճարի ապահովման բանկային երաշխիք ներկայացնելու դեպքում: Նախարարը հայտնեց, […]

̰
«Վարդաշեն» ՔԿՀ-ի պահպանության բաժնի աշխատակիցներից մի քանիսի մոտ ախտորոշվել է COVID-19․ նրանք ՔԿՀ-ում պահվող անձանց հետ շփում չեն ունեցել

13:14 02.04.2020

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում կորոնավիրուսի թեստավորման համար նմուշառում է իրականացվել, ինչի արդյունքում «Վարդաշեն» ՔԿՀ-ի պահպանության բաժնի աշխատակիցներից մեկի մոտ ախտորոշվել է COVID-19։ Այնուհետև, ձեռնարկված անհրաժեշտ և օպերատիվ աշխատանքների արդյունքում, COVID-19 է հայտնաբերվել նաև վերոնշյալ բաժնի 4 աշխատողի մոտ։ Բոլոր 5 անձինք մեկուսացվել են բուժհաստատություններում։ Հավելենք նաև, որ վերոնշյալ աշխատակիցներն իրենց ծառայությունն իրականացնում […]

̰
Ունենք ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 5 պացիենտ. «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց

13:10 02.04.2020

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը տեղեկություն է տարածել մի քանի պացիենտի առողջական վիճակի մասին: «Ունենք ծայրահեղ ծանր 5 պացիենտ, որոնք միացված են արհեստական շնչառական համակարգին, 4-ը տարեց է»,- տեղեկացնում են հիվանդանոցից։

̰
9 հիվանդանոց է մոբիլիզացվում, որոնցից ամենամեծը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչը», իր վրա կվերցնի ամենամեծ բեռը. Արսեն Թորոսյան 

13:04 02.04.2020

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը կառավարության նիստից հետո հանդես է եկել ասուլիսով, ներկայացրել է ստեղված վիճակն ու ձեռնարկված միջոցառումները: «328 նմուշի հետազոտություն է արվել ապրիլի 1-ին, որից դրական 92 թեստի արդյունք ենք ունեցել, նրանցից կեսից ավելին հայտնի անձինք են, որ մեկուսացված են եղել, կան նաև այլ օջախներ, հատկապես բերովի, որոնք, մեր կարծիքով, վաղ են հայտնաբերվել, ու […]

̰
ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների գագաթնաժողովն առաջին անգամ կանցկացվի տեսակապի միջոցով

12:59 02.04.2020

Դաշինքի անդամ երկրների արտգործնախարարները կհանդիպեն հեռուստակամուրջի ձևաչափով COVID-19-ի համավարակի պատճառով:

̰
BACK_TO_TOP