18:15 26.03.2020
Մինչ մարդիկ ինքնամեկուսանում են, բնությունն ինքնամաքրվում է: NASA-ն տարբերությունը ցույց տալու համար լուսանկարները կողք կողքի է հրապարակել: Կարանտինի շրջանում օդի աղտոտվածության մակարդակի փոփոխությունը չտեսնել հնարավոր չէ: Մանրամասները՝ տեսանյութում:
18:10 26.03.2020
Պատմության մեջ առաջին անգամ աշխարհի խոշորագույն 20 տնտեսությունների՝ G20 պետությունների առաջնորդներն իրենց համաժողովն անցկացնում են առցանց տեսակոնֆերանսի ձևաչափով։ Պատճառը կորոնավիրուսն է, որի տարածումից խուսափելու համար էլ որոշվել է պատվիրակություններով չհավաքվել։ Պետությունների ղեկավարների շփումը, սակայն, գաղտնի է անցկացվում․ դրան հնարավոր չէ հետևել առցանց, քանի որ այդպես է որոշել այս պահին ոչ պաշտոնական կազմակերպությունում նախագահող Սաուդյան Արաբիան։ […]
18:04 26.03.2020
ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ «72-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, ինչպես նաև երկկողմանի թոքաբորբ, պոլիօրգանային անբավարարություն, ռեսպիրատոր դիսթրես համախտանիշ, հիպերտոնիկ հիվանդություն և սրտի ռիթմի խանգարում։ Ցավոք, ուղեկցող հիվանդությունների պատճառով հնարավոր չի եղել փրկել վերջինիս կյանքը։ Պացիենտը […]
18:00 26.03.2020
Կորոնավիրուսի տարածման հետ Սփյուռքում ևս նոր իրավիճակ ստեղծվեց: Սփյուռքի տարբեր հայկական գաղթօջախներում տեղի հայկական մարմինները ստեղծեցին հատուկ մարմիններ մեր հայրենակիցներին այս վարակից պաշտպանելու համար: Թեմային առավել մանրամասն անդրադարձել է Սագո Արեանը Բեյրութում վերջերս կազմված Կորոնավիրուսի ճգնաժամային շտաբի ներկայացուցիչ Ավետիս Կիտանյանի հետ զրույցում: Մանրամասները՝ տեսանյութում:
17:34 26.03.2020
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրել է ճգնաժամային իրավիճակում ֆերմերներին տրվող նոր հնարավորությունները: Մանրամասները՝ տեսանյութում:
17:02 26.03.2020
Գերմանիայի գիտահետազոտական հաստատությունները միավորվելու են մեկ ցանցի մեջ՝ համակարգելու նոր կորոնավիրուսի վերաբերյալ ուսումնասիրությունները։ Ամբողջ ծրագրի իրականացմանը դաշնային կառավարությունը հատկացնելու է 150 միլիոն եվրո։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կրթության և գիտական հետազոտությունների նախարար Անյա Կառլիչեկը։ «Վստահ եմ, որ իր տեսակի մեջ եզակի այս գիտական ծրագիրը, որ միավորելու է տարբեր ջանքեր, մեզ թույլ կտա մեծ առաջընթաց […]
16:45 26.03.2020
ՀՀ կառավարությունը հրապարակել է տեսանյութ, որում ներկայացվել են գյուղատնտեսական ապահովագրական համակարգից օգտվելու պայմանները: Կից նշվում է, որ մեկնարկել է գյուղատնտեսական ապահովագրության համակարգի ներդրման փորձնական ծրագիրը։ Տեսանյութը՝ ստորև։ https://www.facebook.com/armgovernment/videos/145947390127283/UzpfSTEwMDAwNDQwMTQ4NTk2ODpWSzoyNzAzNDI2ODEzMjU4MjU4/?comment_id=2703427666591506¬if_id=1585225221245900¬if_t=group_comment_mention
16:32 26.03.2020
Երևանի պետական բժշկական համալսարանի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է գիտխորհրդի որոշումը ուսումնական գործընթացի վերաբերյալ: Դրանում ներկայացված են հեռավար ուսուցման, և արձակուրդային շրջանի փոփոխման պայմանները: Ըստ այնմ՝ Առաջարկվում է 2020-ի մարտի 20-ի հեռակա եղանակով կատարված հարցման և դրա արդյունքում ընդունված թիվ 4 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները ՝ 1. Դադարեցված համարել Համալսարանի կրթական գործունեությամբ պայմանավորված աշխատանքները, դասընթացները […]
16:25 26.03.2020
Ղազախստանի մայրաքաղաքում ձերբակալվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության անդամներից մեկը, որը նախատեսում էր ահաբեկչություն իրականացնել։ Նրա թիրախում էր հենց երկրի մայրաքաղաքը՝ Նուր-Սուլթանը։ Այս մասին հայտնել է Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեն։ Իրավապահները կանխված ահաբեկչության կազմակերպչի մոտ հայտնաբերել են ինքնաշեն պայթուցիկ սարք, որն ունեցել նաև մարդկանց խոցելու մաս։ Ձերբակալվածի նկատմամբ քրեական գործ է հարուցվել հենց ահաբեկչություն նախապատրաստելու […]
16:19 26.03.2020
Իրանում ՀՀ դեսպանությունը հրապարակել է աղյուսակ, որում երևում է կորոնավիրուսով վարակվածների ամբողջական և վերջին մեկ օրվա պատկերը` կից գրառմամբ. «Իրանում կորոնավիրուսի մարտի 26-ի վիճակագրական տվյալները՝ նախորդ օրվա համեմատությամբ»: Ըստ այնմ՝ վերջին 1 օրում գրանցվել է վարակվածության 2389 նոր դեպք, մահացության՝ 157, ապաքինման՝ 832 դեպք:
16:16 26.03.2020
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հովսեփ Կուբատյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել, որում երևում են երևանյան սուպերմարկետներից մեկի հատակին արված՝ սոցիալական հեռավորությունը պահպանելու մասին նշումները: «Երևանի սուպերմարկետները «գծանշումներ» են կատարում, որ հաճախորդները հերթում պահպանեն սոցիալական հեռավորությունը։ Հուսով եմ, որ նման նշումները կօգնեն պահպանել հերթերը նաև կորոնավիրուսից հետո և կձևավորեն հերթ […]
16:12 26.03.2020
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են Սևանա լճից խեցգետնի արդյունագործական որսի և արտահանման ոլորտում իրականացված հաշվեքննության վերաբերյալ ՀՀ հաշվեքննիչ պալատից ստացված փաստաթղթերը, որի շրջանակներում անհրաժեշտ փաստաթղթեր են պահանջվել և ստացվել նաև ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Պարզվել է, որ ՀՀ բնապահպանության նախարարության հետ կնքված կենդանական պաշարների օգտագործման պայմանագրերով 2017-2018թթ. 4 ՍՊԸ Սևանա լճում […]
16:00 26.03.2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկրի անվտանգության ոլորտին առնչվող մի շարք հարցերի:
15:43 26.03.2020
Տեղաշարժման թերթիկները հասանելի են «Հայմամուլի» բոլոր կրպակներում: Այս մասին հայտնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից:
15:36 26.03.2020
ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ Հայաստանում մինչ օրս կորոնավիրուսային հիվանդության հետևանքով մահվան դեպք չի հաստատվել: «politik.am-ին կոչ ենք անում չհաստատված և պաշտոնական տեղեկատվությանը հակասող լուրեր չտարածել: Մինչ օրս առողջապահության նախարարությունն աշխատել է բաց և թափանցիկ և, հուրախություն բոլորիս, Հայաստանում մահվան դեպք մինչ այս պահը […]
15:35 26.03.2020
Օրերս Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ջրերի, մթնոլորտի, հողերի, թափոնների և վտանգավոր նյութերի վերահսկողության վարչության և Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցները վերահսկողական շրջայց իրականացնելիս Նոր Գեղի – Երևան ճանապարհին կանգնեցրել են առանց համապատասխան փաստաթղթերի սևահող տեղափոխող 36CA657 պետհամարանիշով ԿամԱԶ մակնիշի ինքնաթափ բեռնատար։ Կազմվել է համապատասխան արձանագրություն, բեռնատարի վարորդը ենթարկվել է վարչական պատասխանատվության, առգրավված հողը հանձնվել է […]
15:28 26.03.2020
Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ պարետի որոշման կատարումը։ Մարտի 26-ին՝ ժամը 9-ից 12-ը, մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 172 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև մարտի 26-ի ժամը […]
15:22 26.03.2020
Արսեն Թորոսյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հաստատել է, որ բուժաշխատողների շրջանում, բացի բուժքրոջից, կան վարակվածության այլ դեպքեր: «Դժբախտաբար կան, բուժքրոջ վիճակը վստահ եմ, լավ է, իսկ եթե լիներ վատ, հաստատ կիմանայի, ունենք ևս մեկ բժիշկ, ունենք շտապօգնության վարորդ վարակված, ինչքան էլ փորձում ենք պաշտպանել, միևնույն է, շատ են շփվում վարակված անձանց հետ»,- ասել է նախարարը: […]
15:20 26.03.2020
Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսը նախազգուշացրել է տնտեսությունը վերաբացելու հետևանքների մասին: «Իրականում միջին մակարդակ գոյություն չունի, և շատ վատ է մարդկանց ասել. «Հե՛յ, շարունակեք գնալ ռեստորաններ, գնել նոր տներ, անտեսել անկյունների վրա այդ մարմինների կույտը»,- ասել է Գեյթսը TED Talk-ի շրջանակում արված իր հարցազրույցում: Նա հիշատակել է հունվարը որպես «կորցրած ամիս», երբ հաստատվել է Covid-19-ի՝ մարդուց […]
14:00 26.03.2020
Արսեն Թորոսյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ անդրադարձել է լրագրողների այն հարցին, թե Հայաստանում կա՞ թեստերի պակաս, քանի՞ թեստ է ստացել երկիրը, որքա՞ն թեստավորում է արվել, ի՞նչ արժեն դրանք: Պատասխանել է. «Հետաքրքիր են էդ հարցերը, որոնք պնդումներով են սկսվում, ո՞վ ասաց, որ Հայաստանն ունի թեստերի պակաս, Հայաստանը չունի թեստերի պակաս: Հայաստանն ունի բավարար քանակի թեստեր ու […]
13:59 26.03.2020
Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ պարետի որոշման կատարումը։ Որոշումը ուժի մեջ մտնելուց հետո մինչև մարտի 26-ի ժամը 12-ը, ճանապարհային ոստիկանության ծառայողները հանրապետությունում հայտնաբերել են 897 տրանսպորտային միջոցներ, որոնց մեջ եղել են 2-ից ավելի անձինք։ Որոշումը խախտած բոլոր անձինք իջեցվել են մեքենաներից։ Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ […]
13:54 26.03.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում կիսվել է հայ օդաչուների ՍՈՒ 30 կործանիչներով թռիչքների մասին պատմող տեսանյութով: Հիշեցնենք, որ SHANTNEWS.am-ն արդեն գրել է, որ ՀՀ ԶՈՒ ՍՈՒ 30 ՍՄ կործանիչների անձնակազմերը սկսել են ինտենսիվ մարզումներն ու ուսումնական թռիչքները:
13:48 26.03.2020
Կառավարության նիստից հետո առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասուլիս է տվել՝ անդրադառնալով կորոնավիրուսով երեխաների վարակվածության դեպքերին, նշել է, որ ինչպես խոսվում է, 2 ամսական վարակված երեխա հաստատ չկա, կան դպրոցահասակ երեխաներ, որոնց թիվը չի կարող նշել, վստահեցրել է, որ նրանք իրենց լավ են զգում, սիմպտոմ չունեն: SHANTNEWS.am-ի հարցին, թե արդյոք կարո՞ղ ենք ենթադրել, որ երեխաներն էլ […]
13:45 26.03.2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 26-ին ստորագրել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքների փաթեթը և Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու […]
13:35 26.03.2020
ՀՀ պաշտպանության նախարար ԴԱՎԻԹ ՏՈՆՈՅԱՆԻ պարզաբանումն ի պատասխան լրատվամիջոցների հարցերի. «Կորոնավիրուսային վարակի տարածումը զինված ուժերում կանխելու նպատակով ծավալուն բուժկանխարգելիչ աշխատանքներ ենք իրականացրել՝ ստեղծելով անհրաժեշտ պայմաններ, որպեսզի զինծառայողները զերծ մնան վարակից: Այնուամենայնիվ, հնարավոր չէ կանխել վարակի ներթափանցումը բանակ, քանի որ զինծառայողների մի մեծ զանգված ամենօրյա շփման մեջ է քաղաքացիական բնակչության հետ: Մարտի 25-ին մարտական խնդիրներում չներգրավված […]
13:23 26.03.2020
Տնտեսության զարգացման մասին խոսելիս Արսեն Թորոսյանը խնդրում է ուշադրություն դարձնել նաև առողջապահության ոլորտին։ Առողջապահության նախարարը կառավարության նիստում ասաց, որ այս պահին ամենաճգնաժամային վիճակում հենց այդ ոլորտն է։ Թորոսյանի խոսքերով՝ խնդիրներ կան և՛ ընթացիկ, և՛ ռազմավարական պլաններում։ Պատճառն էլ, ըստ նախարարի, այն է, որ առողջապահական հաստատությունները զգալիորեն զրկվում են ֆինանսավորումից, քանի որ հետաձգում են ընթացիկ վիրահատությունները […]
13:20 26.03.2020
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանությունից հայտնում են, որ առավոտյան ժամերգության արարողություն է կատարվել: «Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի միաբանությունը առավոտյան ժամերգության արարողություն է կատարում և բժշկության աղոթք կարդում,- ասված է Մայր Աթոռի ֆեյսբուքյան էջում:
13:19 26.03.2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային: Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ճապոնական համագործակցության գործնական բաղադրիչների շուրջ՝ հաշվի առնելով ինչպես այսօրվա՝ նոր կորոնավիրուսի տարածման հետևանքով ստեղծված իրավիճակը, այնպես էլ ապագա ծրագրերը: Դեսպան Յամադան ներկայացրել է համաճարակային իրավիճակը Ճապոնիայում և դրան առնչվող միջոցառումները: Քննարկվել են փոխօգնության հնարավորությունները ստեղծված պայմաններում: Նախագահ […]