TIME
Ամսաթիվ
04 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+21.09 oC

Գլխավոր

Արսեն Թորոսյանը մանրամասներ ներկայացրեց կորոնավիրուսից մահացածի մասին

12:16 27.03.2020

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ուղիղ միացմամբ տեղեկություններ փոխանցեց երեկ կորոնավիրուսային հիվանդությունից մահացած քաղաքացու մասին։ Նա նշեց, որ 72-ամյա մարդը ունեցել է ուղեկցող մի քանի հիվանդություններ։ Նախարարի խոսքով՝ բժիշկները պայքարել են նրա կյանքի համար, սակայն այն փրկել չի հաջողվել ուղեկցող քրոնիկ հիվանդությունների պատճառով։ Այս օրինակով Թորոսյանը բացատրեց, որ կորոնավիրուսով պայմանավորված բարդությունները լինում են հատկապես մեծահասակների և […]

̰
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Գիորգի Գախարիայի հետ

11:30 27.03.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի հետ: Երկու երկրների վարչապետները տեղեկություն են փոխանակել իրենց երկրներում COVID-19 համաճարակի հետ կապված իրավիճակի վերաբերյալ: Քննարկվել են Վրաստանի տարածքով հայկական ապրանքների տարանցիկ փոխադրմանն առնչվող հարցեր: Հատուկ միջոցներ են ձեռնարկվում Լարսի մաքսակետով անխափան բեռնափոխադրումներ ապահովելու ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանը և Գիորգի Գախարիան կշարունակեն կանոնավոր շփումները` հետագա խնդիրներին […]

̰
Մենք կարող ենք վիրուսին թույլ չտալ կառավարել մեզ, մենք պիտի կառավարենք վիրուսին․ Փաշինյան

10:49 27.03.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․ «Մենք կարող ենք վիրուսին թույլ չտալ կառավարել մեզ։ Մենք պիտի կառավարենք վիրուսին և դուրս մղենք նրան մեզանից։ Սրանում ամեն մեկս անելիք ունենք»։ https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2592988201021559?__xts__[0]=68.ARDpgnUE9mA5nzepYqemmeuqImfyQbqhpbNlXUkt4t954qQQ5T4dpRnNFuiFaDr7J3L7wcm9OU2ULCgKPGxnbQPEON3SmO37Pot7wgfAnFwR71HJwZ-eoPt5Z8mwBc1aHmOxe5XXYPNFqxml2lKB0GCnU51P7-kzuH5BQbano7vUTjMSQbMHAzjuj8BLEkxJwiePkc_XAnvtEmrPiX6hIqBymXrtIqRz5lYkTvY-Pbws-C0fuREd1Rbc_C8mKnRUbf3GGGUK8yB0oQtJ_De01jqbAg6PDXKqrnFoQWZ4R04XQolzas7LAm2Rf-HxtmRFyD-bDoxhm7tkJEvk-FxgLaUIqn98NTExOhsgVelhoxt8lln42LrtvtDdhViO2mfLm1l-SNo6VNdx5dUx9RVx8S-c5okoNyfvI48L2juRLuAH-maNU0_KGFxbOwdJQ-Yf8qb6kCnWwXmzcuZoeHzlFERNJ2jDqBwrRE0xWv6eNb5t3bKvnhzHSoNXZ3JexFLUaRzW6A&__tn__=-R  

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 329 դեպք

10:06 27.03.2020

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մարտի 27-ի ժամը 10։00-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 329 դեպք։ Երեկվա տվյալների համեմատ՝ վարակակիրների թիվն ավելացել է 39-ով։ Առողջացել է 18 մարդ։ Ներկայում փաստացի բուժվում է 311 մարդ։ Գրանցվել է մահվան 1 դեպք։ Անցկացված 1625 թեստի պատասխանը եղել է բացասական։  

̰
Հայաստանի պատմության համար աննախադեպ բան է տեղի ունեցել․ Փաշինյան

08:18 27.03.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․ «Հայաստանի պատմության համար աննախադեպ բան է տեղի ունեցել: Ոստիկանության բաժնի պետի և բաժանմունքի պետի պաշտոններում կանայք են նշանակվել: Մասնավորապես՝ ոստիկանության փոխգնդապետ Մելինե Եղշատյանը նշանակվել է ոստիկանության Գուգարքի բաժնի պետ, ոստիկանության կապիտան Ժաննա Շահնազարյանը նշանակվել է ոստիկանության Ծաղկաձորի բաժանմունքի պետ: Սա ի կատարումն մեր կառավարության […]

̰
555 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն․ Ոստիկանություն

23:58 26.03.2020

Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ Պարետի որոշման կատարումը։ Մարտի 26-ին ժամը 9-ից 21-ը մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 555 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ Պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև մարտի 26-ի ժամը […]

̰
Հենրիխ Մխիթարյանն աղոթում է այս դժվարին ժամանակներում բոլոր տառապողների համար

23:49 26.03.2020

Հայաստանի ազգային հավաքականի ու «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տեսանյութ է հրապարակել և կից գրել․ «Հույս ունեմ, որ բոլորդ ապահով, առողջ և լավ եք տանը։ Ես աղոթում եմ բոլոր նրանց համար, որոնք տառապում են այս դժվարին ժամանակներում, ուժ եմ հաղորդում ամբողջ բուժանձնակազմին, որ պայքարում  է՝ հանուն մարդկանց կյանքերը փրկելու»,- գրել է Մխիթարյանը։  

̰
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է մարտի 27-ի դասացուցակը

23:45 26.03.2020

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրել է մարտի 27-ի դասացուցակը․ «?‍?Մարտի 27-ի դասացուցակը Առաջին ալիքի եթերում 08։30-ից կլինի «Հանրային դասը»՝ ?Մայրենի (4-րդ դասարան) Թեմա՝ Լեոնարդո դա Վինչի, «Դեղձենին» ?Հայոց պատմություն (7-րդ դասարան) Թեմա՝ Կիլիկյան Հայաստան․ Լևոն Մեծագործ, պետության զարգացում ?Մեդիագրագիտություն (7-8-րդ դասարաններ) Թեմա՝ Անձնական տվյալները համացանցում տեղադրելու վտանգները ⛹‍♀Ֆիզկուլտուրա 11։15-ից եթերում կլինի «Բաց դասը»՝ ◾Մաթեմատիկա. Գծային […]

̰
Հրանտ Բագրատյանն առաջարկում է իշխանություններին պաշտոնապես հրապարակել կորոնավիրուսով հիվանդացած քաղաքացիների լուսանկարները և կարճ կենսագրությունները

23:24 26.03.2020

Տնտեսագետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ առաջարկելու է իշխանություններին պաշտոնապես հրապարակել կորոնավիրուսով հիվանդացած մեր բոլոր քաղաքացիների լուսանկարները և կարճ կենսագրությունները․ «Առաջարկում եմ իշխանություններին պաշտոնապես հրապարակել կորոնավիրուսով հիվանդացած մեր բոլոր հարգելի քաղաքացիների ֆոտոնկարները և կարճ կենսագրությունները (ապրելավայր, աշխատավայր և այլն)՝ նշելով ենթադրյալ հիվանդության օրվանից հետո նրանց հիմնական շփումները։ Ընդ որում, եթե […]

̰
Կկատարվեն ջրի նմուշառման աշխատանքներ՝ պարզելու ջրամբարում ձկների զանգվածային անկման պատճառը․ ԲԸՏՄ

23:17 26.03.2020

Այսօր ֆեյսբուքյան օգտատեր Տիգրան Առաքելյանի էջում հրապարակված Սևաբերդի ջրամբարում ձկների զանգվածային անկման տեսանյութի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Կոտայքի տարածքային բաժնի աշխատակիցներն իրականացնում են ուսումնասիրություն, կկատարվեն ջրի նմուշառման աշխատանքներ, օրենքով սահմանված կարգով կտրվի համապատասխան ընթացք: Կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ֆեյսբուքյան օգտատերերից Տիգրան Առաքելյանն իր էջում տեսանյութ է […]

̰
Արարատի մարզի բժշկական կենտրոնների աշխատակիցները ևս աշխատում են օրուգիշեր

23:03 26.03.2020

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է այս օրերին անձնվիրաբար աշխատող բժիշկների լուսանկարները՝ կից գրելով. «Արարատի մարզի բժշկական կենտրոնների աշխատակիցներն են, որոնք օրուգիշեր աշխատում են հանուն ձեր առողջության։ Դուք էլ մնացեք տանը հանուն նրանց»։     https://www.facebook.com/SargsianGarik/posts/673472710085804

̰ ̰
Ղազախստանում խաղացող մեր «լեգեոներները»՝ ստեղծված վիճակում իրենց առօրյայի մասին

22:39 26.03.2020

ՀՖՖ պաշտոնական կայքը շարունակում է շարքը, որում անդրադառնում է Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստներին, որոնց առօրյա կյանքը ևս սահմանափակվել է կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Այս անգամ ՀՖՖ-ն զրուցել է Ղազախստանում հանդես եկող «լեգեոներների»՝ Տիգրան Բարսեղյանի, Կամո Հովհաննիսյանի և Պետրոս Ավետիսյանի հետ. Տիգրան Բարսեղյան «Արդեն մի քանի օր է՝ բնակվում եմ հյուրանոցում: Պայմանները շատ լավն […]

̰
Ահռելի քանակությամբ սատկած ձկներ՝ Սևաբերդի ջրամբարում․ ֆեյսբուքյան օգտատերն ահազանգում է

22:11 26.03.2020

Ֆեյսբուքյան օգտատերերից Տիգրան Առաքելյանն իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, որ Սևաբերդի ջրամբարում ահռելի քանակությամբ սատկած ձկներ են։ «Սա էսօրվա նկարած ա: Սևաբերդի ջրամբար․ բնապահպանները և իրավապահները պետք ա պարզեն՝ սա ինչի արդյունք ա»,- տեսանյութին կից գրել է նա։ Տիգրան Առաքելյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ ՀՀ ոստիկանությունն ու Բնապահպանության և ընդերքի տեսչական […]

̰
Ինչպե՞ս են տարբեր երկրներում լուծում հիվանդասենյակների խնդիրը և պատժում մեկուսացման կարգը խախտողներին

21:49 26.03.2020

Տարբեր երկրներում կորոնավիրուսի տարածման արագությունը ստիպում է հիվանդների մեկուսացման նոր տարածքներ փնտրել: Դրանք կարող են լինել նաև հիվանդանոցների ընդունարաններն ու միջանցքները, անգամ մարզադաշտերը, որոնք վերածվում են դաշտային հոսպտալների: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
̰
Մայրաքաղաքում և մարզերում ստուգումները շարունակվում են․ օր 2-րդ

21:23 26.03.2020

Տեղաշարժի սահմանափակման խստացված ռեժիմով պայմանավորված մայրաքաղաքում և մարզերում ստուգումները շարունակվում են։ Դրանց հետևել են մեր նկարահանող խմբերը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ընդունարանում գոյացող հերթերը պայմանավորված են հիվանդների մեծ հոսքով և ստացիոնարում հիվանդասենյակների հագեցմամբ. «Նորք» ԻԿՀ

21:10 26.03.2020

«Նորք» ԻԿՀ-ն հայտարարություն է տարածել․ «?‍⚕️Հարգելի քաղաքացիներ‼️ Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված, ստեղծված իրավիճակում «Նորք» ԻԿՀ-ն աշխատում է գերծանրաբեռնված ռեժիմով, ինչը ենթադրելի էր։ ?‍⚕️ Հորդորում ենք լինել հանդուրժող և ըմբռնումով մոտենալ երբեմն գոյացող հերթերին։ Ընդունարանում գոյացող հերթերը պայմանավորված են հիվանդների մեծ հոսքով և ստացիոնարում հիվանդասենյակների հագեցմամբ։ ‼️Խնդրում ենք լինել հանդուրժող և չխոչընդոտել հիվանդանոցի գերբեռնված աշխատանքին»։

̰
Արցախ տանող ճանապարհներին  անհապաղ նշանակվելու են կայուն պահակետեր՝ ժամանակավորապես արգելելով բոլոր անձանց մուտքն ԱՀ

20:42 26.03.2020

Հարգելի քաղաքացիներ: Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված՝ կորոնավիրուսային համավարակի կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքների արդյունավետության ապահովման նպատակով՝ ՀՀ ճանապարհային ոստիկանության և տարածքային ստորաբաժանումների ուժերով Արցախի Հանրապետություն տանող ճանապարհներին (Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհ, Տեղ եւ Սյունիք գյուղերից դեպի Արցախ սահմանային հատված) անհապաղ նշանակվելու են կայուն պահակետեր՝ ժամանակավորապես արգելելով բոլոր անձանց մուտքն Արցախի Հանրապետություն: Բացառություն կարվի. – Արցախի Հանրապետությունում […]

̰
Կորոնավիրուսի հաղթահարման աջակցության հաշվին փոխանցվել է 660.766.504.3 դրամ

20:11 26.03.2020

ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 17.03.2020թ. գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 26.03.20թ.  ժամը 18:00-ի դրությամբ  մուտքերը կազմել են 660.766.504.3 դրամ,  իսկ մուտքերի ընդհանուր քանակը 2698:  

̰
Մինչև արտակարգ դրության ավարտը վճարումներ չկատարելու պատճառով չի դադարեցվի լույսի, գազի, ջրի մատակարարումը

20:00 26.03.2020

Վերջին մի քանի օրերի ընթացքում ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվել են դիմումներ այն մասին, որ արտակարգ դրության սահմանափակումների պատճառով հնարավորություն չունեն վճարելու կոմունալ ծառայությունների համար։ Մասնավորապես, քաղաքացիների մի մասը նշել է, որ ինքնամեկուսացված է և աշխատանքի չգնալու պատճառով չունի վճարումներ իրականացնելու բավարար միջոցներ, իսկ մյուս մասի տեղեկացմամբ՝ վճարումներ չիրականացնելու պատճառով ծառայությունների մատուցումը ջրի, էլեկտրաէներգիայի և […]

̰
635 անձի նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել

19:57 26.03.2020

Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ պարետի որոշման կատարումը։ Մարտի 26-ին` ժամը 09։00-18։00-ը, մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 349 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, իսկ պարետի որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մինչև մարտի 26-ի ժամը 18։00-ն՝ […]

̰
Կորոնավիրուսով պայմանավորված ի՞նչ իրավիճակ է հանրապետությունում

19:52 26.03.2020

Կառավարության մամուլի կենտրոնում օրվա առաջին հյուրն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էր։ Թեման դարձյալ կորոնավիրուսն էր։ Ինչ իրավիճակ է հիմա, և ինչպե՞ս կարող է վիրուսն ազդել երեխաների և հղիների վրա։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Գյումրիի կենտրոնական հրապարակի շատրվանները լուսաձայնային էֆեկտներ կստանան

19:30 26.03.2020

Այս տարի Գյումրիում սուբվենցիոն միջոցներով նախատեսվում է իրականացնել 5 ծրագիր։ Փողոցաշինությունից, կոմունալ ծառայության ավտոպարկը նոր տեխնիկայով համալրելուց բացի, նախատեսվում է արդիականացնել նաև կենտրոնական հրապարակի շատրվանները։ Սուբվենցիոն ծրագրերը հանրային քննարկման դրվել են, բայց շատրվանների դեպքում կարծիքները ոչ միանշանակ էին: Ավագանու որոշ անդամներ առաջարկել են հրապարակի շատրվանը արդիականացնելու փոխարեն վերագործարկել քաղաքի չգործող շատրվանները։ Կենտրոնական հրապարակի շատրվանները կառուցվել […]

̰
Օժանդակության ծրագրերի հիմքում պետք է դիտարկել զարգացման կոմպոնենտը. վարչապետ

19:22 26.03.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են տնտեսական հակաճգնաժամային միջոցառումներին և առաջարկություններին վերաբերող քննարկումները: Մասնավորապես, քննարկվել են բիզնեսին աջակցության և հասարակության առանձին շերտերին սոցիալական օժանդակության այն լրացուցիչ գործիքներն ու հնարավորությունները, որոնք կարող են լրացնել կառավարության կողմից այսօր ընդունված ծրագրային փաթեթները: Խորհրդակցության ընթացքում շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների և ներկայացուցիչների կողմից ներկայացվել են մի շարք առաջարկություններ և գաղափարներ, […]

̰
Արտակարգ իրավիճակ «Զվարթնոց»-ում Մոսկվա-Երևան չվերթի ժամանումից հետո

18:50 26.03.2020

Այսօր՝ ժամը 18.00-ին, «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կատարած ինքնաթիռի ուղևորները վիճել են իրենց դիմավորող անձնակազմի անդամների հետ։ Բանն այն է, որ օդանավակայանում ջերմաչափումն իրականացրել է միայն մեկ աշխատակից: Ականատեսներից մեկի խոսքերով՝ թուղթ լրացնողներից ոմանք գրիչ չեն ունեցել, հետո բերել են գրիչներ: «Թուղթ լրացնողները երեքն էին, ջերմաչափողը՝ մեկը»,- SHANTNEWS.am-ին հայտնել է ուղևորներից մեկը։ Արդյունքում՝ ժամանողների մեծ հերթ […]

̰
Հայաստանն ունի համապատասխան գիտահետազոտական պոտենցիալ աերոտիեզերական ոլորտում համագործակցություն ծավալելու համար

18:29 26.03.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ստորագրել է «Տիեզերական գործունեության մասին», «Հայաստանի Հանրապետության Հարկային օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին», «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների փաթեթը, որով, մասնավորապես, կարգավորվում են Հայաստանում […]

̰
Գյուղատնտեսությանը տրվող արտոնյալ վարկերի մասին

18:20 26.03.2020

Կառավարության մամուլի կենտրոնում այսօր ասուլիսի էին հրավիրվել Էկոնոմիկայի նախարարի տեղակալները: Արման Խոջոյանը և Տիգրան Գաբրիելյանը  ներկայացրել են այն ծրագրերը, որոնք մշակել են գյուղատնտեսության ոլորտում ներդնելու և կորոնավիրուսի հետևանքները մեղմելու համար: Խոսքը հիմնականում արտոնյալ վարկերի տրամադրման մասին է: Արման Խոջոյանի խոսքով՝ բոլոր գործիքները, որոնք մշակել են, ուղղվելու են նրան, որ գյուղացու համար 0 տոկոս տոկոսադրույք սահմանվի: […]

̰
Մկոյան ու Պետրոսյան ընտանիքները դարձյալ ուշադրության կենտրոնում․ Ախալքալաքի կրակոցների հետքերով

18:20 26.03.2020

Ախալքալաքում հնչած կրակոցները կապված են խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանի և նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանի ընտանիքների միջև տարիների ընթացքում կուտակված խնդիրների հետ: Այս մասին «Ալիք մեդիային» տեղեկացնում են դեպքի վայրից: «Ալիք մեդիայի» տեղեկություններով՝ պատգամավոր Հենզել Մկոյանը՝ եղբոր հետ գտնվել է իր բնակելի տան մոտ, որի հարակից տարածքում է գտնվում նաև Սամվել Պետրոսյանի ընտանիքին պատկանող «Գոլդ» սրճարանը, որտեղ այս […]

̰
Մեծ Բրիտանիայի թագուհին վարչապետի հետ խորհրդակցությունն առաջին անգամ անցկացրել է հեռախոսով

18:20 26.03.2020

Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին առաջին անգամ ստիպված է եղել հեռախոսով անցկացնել երկրի վարչապետի հետ ամենաշաբաթյա խորհրդակցությունը։ Թագուհին Բորիս Ջոնսոնի հետ հեռախոսով է խոսել ինքնամեկուսացած լինելու պատճառով։ Այս մասին հայտնում է թագավորական տան պաշտոնական ինստագրամյան էջը։ https://www.instagram.com/p/B-Kxz1RHmZC/ Հիշեցնենք, որ մինչ այս հայտնի էր դարձել, որ կորոնավիրուսով վարակվել է թագուհու որդին՝ 71-ամյա արքայազն Չարլզը։ Նա էլ իր […]

̰
BACK_TO_TOP