TIME
Ամսաթիվ
04 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+24.09 oC

Գլխավոր

13:18 26.03.2020

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր կառավարությունում ներկայացրել է կորոնավիրուսի հետևանքների հակազդման միջոցառումների համապարփակ ծրագիրը : Նա ասել է. «Եթե այս ծրագիրը զարգացման տրամաբանություն չունենա, ուրեմն սխալ ծրագիր է: Կստեղծի բոլոր ֆունդամենտալ տարրերը ապագա զարգացման համար, եթե ունենանք գործիքակազմ, որ չի պարունակում զարգացման տրամաբանություն, դա ձախողված է լինելու»: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելել է. «Չորեքշաբթի օրվանից պետք է […]

̰
Ըմբռնումով կընդունեմ, եթե որոշվի հետաձգել ընտրությունները. Մասիս Մայիլյան

13:14 26.03.2020

Արցախի նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը հայտարարությամբ է հանդես եկել՝ արձագանքելով Արցախում նախագահական ընտրությունների հետաձգման պահանջին: «Հարգելի հայրենակիցներ, վերջին օրերին Արցախից, Հայաստանից և Սփյուռքից շատերն են դիմում ինձ խնդրանքով՝ հստակեցնելու իմ դիրքորոշումը կորոնավիրուսի տարածման պայմաններում ընտրությունների անցկացման նպատակահարմարության վերաբերյալ։ Նախընտրական քարոզարշավի շրջանակներում մեր քաղաքական թիմը «Նոր Արցախ» դաշինքի և դաշնակից մյուս ուժերի հետ միասին հսկայական աշխատանք […]

̰
Մակրոնը շնորհակալություն է հայտնել ճգնաժամի այս օրերին աշխատող մարդկանց

13:08 26.03.2020

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը թվիթերյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Բոլոր նրանց, ովքեր աշխատում են այս օրերին՝ օգնելով, որ երկիրն ապրի այս ճգնաժամի ընթացքում, շնորհակալություն»: À vous tous qui, en travaillant, permettez au pays de vivre durant cette crise. pic.twitter.com/E3GAYNkj4n — Emmanuel Macron (@EmmanuelMacron) March 25, 2020

̰
Մենք զբաղված չենք գոյապայքարով. Ի՞նչ քայլեր է նախատեսում կառավարությունը կորոնավիրուսային աշխարհում դիրքավորվելու համար

12:56 26.03.2020

Կորոնավիրուսի հետևանքների հակազդման միջոցառուըմների համապարփակ ծրագիրը հաստատելու մասին հարցը: Մհեր Գրիգորյանը ներկայացրել է կետ առ կետ: Դրանք հետևյալն են. «Աշխարհում կորոնավիրուսի տարածման տեմպերը, ձևը ընթացքը ակնհայտ է դարձնում, որ կա նոր իրողություն, որի պարագայում պետք է որոշակի բևեռացումներ ունենանք մեր անելիքների և ռեսուրսների օգտագործման հետ կապված: Ըստ մեր քննարկումների՝ ակնհայտ է դառնում, որ այն կլինի […]

̰
ՀՀ ԶՈՒ ՍՈՒ 30 ՍՄ կործանիչների անձնակազմերը սկսել են ինտենսիվ մարզումներն ու ուսումնական թռիչքները

12:50 26.03.2020

2019 թվականի վերջին Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերը համալրած գերժամանակակից և գերհզոր ՍՈՒ 30 ՍՄ կործանիչների անձնակազմերը սկսել են ինտենսիվ մարզումներն ու ուսումնական թռիչքները։ Վերապատրաստումից վերադարձած հայ օդաչուները ամենօրյա թռիչքներ են իրականացնում ՀՀ օդային տարածքում։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:

̰
Եթե մունաթ գա, թե ինչու է ձևաթուղթը ձեռագիր, մտցրեք աչքը. Վահագն Թևոսյան

12:46 26.03.2020

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Թևոսյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջում հրապարակված պարետի որոշումն այն մասին, որ տեղաշարժի թերթիկը կարող է լինել նաև ձեռագիր: Կից՝ պատգամավորը գրել է. «1. Սա սեյվ արեք ձեր հեռախոսում: 2. Դրսում, երբ ձեզ է մոտենում ոստիկան, պահանջեք ներկայանալ: 3. Եթե մուննաթ գա, […]

̰
Հայտնի է, թե ով է կորոնավիրուսով վարակված առաջին մարդը. РИА Новости

12:44 26.03.2020

Պարզվել է, որ Չինաստանից ծովատառեխներ վաճառող մի կնոջ մոտ առաջինն է հաստատվել կորոնավիրուսային վարակը: Այդ մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով չինական լրատվամիջոցներին: Հստակեցվում է, որ Վեյ ազգանունով կինը վաճառել է կենդանի ծովատառեխներ Ուհանի շուկայում: 2019 թվականի դեկտեմբերի 11-ին, անհայտ պատճառներով, նրա ջերմությունը բարձրացել է և նա դիմել է բժիշկներին: Վաճառողուհին ասել է, որ […]

̰
Արցախում սահմանափակումներ են սահմանվել

12:40 26.03.2020

Արցախի Հանրապետութունից հաղորդում են, որ կառավարության 2020 թվականի մարտի 26-ին ընդունած որոշմամբ, հանրային իշխանության մարմինների և նրանց ենթակա կազմակերպությունների գործունեության նկատմամբ սահմանվել են մի շարք սահմանափակումներ: «Մասնավորապես՝ Հանրապետության հանրային իշխանության մարմինների գործունեությունը հնարավոր բոլոր դեպքերում իրականացվելու է հեռավար/առցանց եղանակով՝ միաժամանակ ապահովելով մարմնի գործառույթների անխափան իրականացումը: Հանրային իշխանության մարմինների վարչական շենքերում արգելվում է աշխատակիցների մուտքը, եթե […]

̰
Ինչպե՞ս կարող են աշխատողները պաշտպանել իրենց աշխատանքային իրավունքները

12:35 26.03.2020

Ինչպե՞ս կարող են աշխատողները պաշտպանել իրենց աշխատանքային իրավունքները: Ներկայացնենք գործող օրենսդրական կարգավորումներն ու առկա վերահսկողության համակարգը.

̰
Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը ևս դադարեցվեց

12:32 26.03.2020

Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը, որը այս օրերին ընթանում էր Եկատերիբուրգ քաղաքում, դադարեցվել է: Մրցաշարի դադարեցման պատճառը կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված վտանգն էր: Մրցաշարը դադարեցվել է 7-րդ տուրից հետո:  Ընդհանուր առմամբ այն բաղկացած է 14 տուրից և ավարտը նախատեսված էր ապրիլի 3-ին: Մրցաշարի շարունակության ժամկետներ առայժմ չեն նշվում: Ինչ վերաբերում է արդյունքներին, ապա 7-րդ տուրից հետո […]

̰
Ամեն ինչ անել, որ դիտորդական խմբի հետ կորոնավիրուսն Արցախ մուտք չգործի. Փաշինյան

12:24 26.03.2020

Մինչ կառավարության նիստի օրակարգին անցնելը վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկու հայտարարությամբ հանդես եկավ: «Մենք փաստորեն արտակարգ դրություն հայտարարելու վերաբերյալ մեր որոշման մեջ փոփոխություններ կատարեցինք, որոնցով խոսքի ազատության հետ կապված սահմանափակումները բերվեցին նվազագույն մակարդակի, դրանք վերաբերում են առողջապահական թեմաներին, բայց ռեժիմը, որ գործում էր, կարևոր էր հավասարակշռված դաշտ պահելու համար, որ կորոնավիրուսի հետ կապված վստահեն միայն կառավարության […]

̰
Այսօր` ժամը 08.30-ի դրությամբ, կազմվել են հարյուրավոր արձանագրություններ. ոստիկանապետ

12:17 26.03.2020

ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանն այսօր կառավարության նիստի ժամանակ ներկայացրեց Հանրապետությունում տրանսպորտային միջոցների կողմից կատարված խախտումները: «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182. 3 հոդվածի հատկանիշներով հայտնաբերված իրավախախտումների վերաբերյալ. այսօրվա ժամը 08.30 դրությամբ Հանրապետությունում կազմվել է 286 արձանագրություն, բերման է ենթարկվել 60 քաղաքացի, որոնց նկատմամբ կազմվել է արձանագրություն: 685 տրանսպորտային միջոցներ երթևեկել են 2-ից ավելի ուղևորներով, իսկ 9 […]

̰
Viber-ի միջոցով կեղծ հաղորդագրություն է տարածվում. Անձնական տվյալների պաշտպանության գործակալություն

12:10 26.03.2020

Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը տեղեկացնում է, որ Viber-ի միջոցով կեղծ հաղորդագրություն է տարածվում։ Նշվում է, որ պաշտոնական մարմինները նման հաղորդագրություն երբեք չեն տարածի։ Գործակալությունը զգոնության կոչ է անում՝ հորդորելով չպատասխանել նման նամակների: https://www.facebook.com/PersonalDataArmenia/photos/a.756997167802372/1540880459414035/?type=3&theater

̰
Ստուգումները շարունակվում են․ 685 մեքենաների մեջ եղել են 2-ից ավելի անձինք

11:30 26.03.2020

Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ Պարետի որոշման կատարումը։ Որոշումը ուժի մեջ մտնելուց հետո` մինչև մարտի 26-ի ժամը 09.00-ն, ճանապարհային ոստիկանության ծառայողները հանրապետությունում հայտնաբերել են 685 տրանսպորտային միջոցներ, որոնց մեջ եղել են 2-ից ավելի անձինք։ Որոշումը խախտած բոլոր անձինք իջեցվել են մեքենաներից։ Վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ […]

̰
Հայ բժիշկների «կորոնապարի» տեսանյութը համացանցում հիթ է դարձել․ Rusarminfo

10:41 26.03.2020

Հայաստանում շտապօգնության ծառայության հերթապահ բժիշկները գտել են կորոնավիրուսի դեմ պայքարի դրական միջոց։ Նրանց պարի տեսանյութը 1 օրում զգալի դիտումների ու հավանությունների է արժանացել։ Պաշտպանիչ համազգեստով բժիշկները հայկական երգի հնչյունների ներքո պարել են գիշերը՝ բուժհաստատություններից մեկի բակում։ https://www.facebook.com/1269391199894248/videos/736065216799622/

̰
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասավ 290-ի

10:02 26.03.2020

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մարտի 26-ի ժամը 10։00-ի տվյալներով՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 290 դեպք։ Առողջացել է 18 պացիենտ։ Ներկայում փաստացի բուժվում է 272 մարդ։ Անցկացված 1440 թեստի արդյունք եղել է բացասական։

̰
Կորոնավիրուսից աշխարհում մահացել է ավելի քան 21 հազար մարդ․ Ջոն Հոփկինսի համալսարան

09:33 26.03.2020

Նոր տեսակի կորոնավիրուսի համաճարակի բռնկումից ի վեր աշխարհում մահացել է 21306 մարդ։ Այս մասին հայտնում է համապատասխան հաշվարկներով զբաղվող Ջոն Հոփկինսի համալսարանը, որը տվյալներ է ստանում տարբեր երկրների Առողջապահության նախարարություններից։ Աշխարհում կորոնավիրուսից մահվան ամենամեծ թվով դեպքերը գրանցվել են Իտալիայում։ Այնտեղ մահացել է 7503 մարդ։ Մահացության ցուցանիշով երկրորդ տեղում Իսպանիան է՝ 3647։ Չինական Հուբեյ նահանգում, որտեղից […]

̰
Վարչապետը ներկայացնում է Հայաստանի նոր նվաճումները միջազգային վարկանիշերում

09:02 26.03.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացնում է Հայաստանի նոր նվաճումները միջազգային վարկանիշերում։ Varieties of Democracy նախաձեռնությունը հրապարակել է համաշխարհային ժողովրդավարության զեկույցը, որում  նշում է, որ 2019-ին Հայաստանում ժողովրդավարացման բարձր ցուցանիշներ են արձանագրվել։ Անդրադառնալով կարևոր՝ ընտրական ժողովրդավարության ցուցչին՝ վարչապետը նշել է, որը 117-րդ տեղից տեղափոխվել ենք 35-րդ տեղ՝ արձանագրելով աճ 82 կետով։ Բացի այդ, […]

̰
Կորոնավիրուսի դեմ պետք է պայքարել ագրեսիվ միջոցներով․ WHO Twitter

08:43 26.03.2020

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը երկրներին կոչ է արել ագրեսիվ միջոցառումներ իրականացնել կորոնավիրուսի դեմ պայքարում։ Այս մասին նա հայտնել է Ժնևում մարտի 25-ին ունեցած ճեպազրույցի ժամանակ։ «Ագրեսիվ միջոցառումները՝ ուղղված որոնմանը, մեկուսացմանը, թեստավորմանը, բուժմանն ու հետամուտ լինելուն, ոչ միայն ամենաարագ և լավագույն միջոցն են դուրս գալու ծայրահեղ սոցիալական և տնտեսական սահմանափակումներից, այլև լավագույն միջոցը՝ […]

̰
Երուսաղեմում գտնվող Տիրոջ գերեզմանի տաճարը փակվել է․ Reuters

08:32 26.03.2020

Կորոնավիրուսի տարածման ֆոնին Երուսաղեմում գտնվող Տիրոջ գերեզմանի տաճարը 1 շաբաթով փակվել է։ Այս մասին ասել է Երուսաղեմի կաթոլիկ օրդինարների ասամբլեայի ներկայացուցիչ Բադի Աբու Նասարը Reuters-ի հետ զրույցում։ Նշվում է, որ սահմանափակումը կարող է երկարաձգվել։ Նասարի խոսքով՝ որոշումն ընդունվել է իսրայելական ոստիկանության և եկեղեցական առաջնորդների հանդիպումից հետո։ Քանի որ տաճարը փակվում է Զատկի նախաշեմին, եկեղեցին չի […]

̰
Իրոք կատակ չենք անում, երբ խոսում ենք օրենքի առաջ բոլորի հավասարության մասին. Փաշինյան

08:19 26.03.2020

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՃՈ-ն տուգանել է վարչապետի տիկնոջը՝ Աննա Հակոբյանին։ «Իրոք կատակ չենք անում, երբ խոսում ենք օրենքի առաջ բոլորի հավասարության մասին»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կցելով հարուցված վարչական վարույթի մասին վկայող փաստաթղթեր։ Աննա Հակոբյանը 10 հազար դրամով տուգանվել է առանձնատների տարածքում դստերը՝ Շուշանին ավտոմեքենա վարել սովորեցնելու համար։ Իսկ ՃՈ-ն […]

̰
Հայտնի են Անգելա Մերկելի՝ կորոնավիրուսի երկրորդ թեստի արդյունքները

00:30 26.03.2020

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի՝ կորոնավիրուսի երկրորդ թեստի պատասխանը նույնպես բացասական է: Այս մասին հայտնում է N24 հեռուստաալիքը՝ հղում անելով նախարարների կաբինետի ներկայացուցչին: «Կանցլեր Անգելա Մերկելի՝ կորոնավիրւսի երկրորդ թեստի պատասխանը նույնպես բացասական է»,- հայտնել է հեռուստաընկերությունը: Հիշեցնենք, որ կանցլերն ինքնամեկուսացել էր, քանի որ նրա բժշկի մոտ կորոնավիրուս էր հաստատվել: Անգելա Մերկելը պնևմակոկի դեմ պրոֆիլակտիկ պատվաստանյութ էր ստացել […]

̰
Су-27 կործանիչն ընկել է Սև ծովը

00:21 26.03.2020

Մարտի 25-ին Су-27 կործանիչ է ընկել։ Նախնական տվյալներով՝ ինքնաթիռն ընկել է Սև ծովի ջրային տարածքում՝ պլանային թռիչքների ժամանակ, հաղորդել են ՌԴ ՊՆ-ից։ Ինչպես փոխանցում է RIA Novosti-ն, ինքնաթիռը Թեոդոսիայից 50 կմ հեռավորության վրա վթարային ազդանշան է տվել։ Որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացվում օդաչուին հայտնաբերելու համար։ ՊՆ-ից նշել են, որ բարդ եղանակային պայմանների պատճառով օդաչուի որոնումները դժվարացել […]

̰
Այս պահի դրությամբ ունենք 36 թոքաբորբով պացիենտ․ նրանցից 2-ի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր․ Արսեն Թորոսյան

00:12 26.03.2020

Այս պահի դրությամբ ունենք 36 թոքաբորբով պացիենտ։ Նրանցից 2-ի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր։ Նրանք միացված են արհեստական շնչառության սարքին և ունեն ուղեկցող քրոնիկ այլ հիվանդություններ։ Եվս մեկ պացիենտի վիճակը գնահատվում է ծանր։ Այս մասին տեղեկացրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ «Նշեմ նաև, որ ևս 14 հոգի վաղը դուրս կգա մեկուսացումից, քանի որ […]

̰
Արտակարգ դրության պայմաններում Մարդու իրավունքների պաշտպանն աշխատում է 24-ժամյա գրաֆիկով

23:52 25.03.2020

Արտակարգ դրության պայմաններում Մարդու իրավունքների պաշտպանն աշխատում է 24-ժամյա գրաֆիկով։ «Սիրելի հայրենակիցներ, Արտակարգ դրության պայմաններում Մարդու իրավունքների պաշտպանին ուղղվող դիմումների, բողոքների ու հարցումների թիվը զգալիորեն գերազանցում է սովորական պայմաններում դիմումների ու բողոքների քանակը: Սա էլ այն դեպքում, երբ աշխատակազմն աշխատում է արտակարգ ռեժիմով՝ ոչ բոլոր աշխատակիցների աշխատավայրում ֆիզիկապես ներկայության: Ինքս անձամբ, ինչպես նաև իմ աշխատակազմն […]

̰
Ողբերգական ավտովթար Դիլիջանի ոլորաններում. կա 2 զոհ

23:47 25.03.2020

Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Այսօր, ժամը 22:30-ի սահմանում Opel մակնիշի 35 OQ 047 համարանիշի ավտոմեքենան Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի՝ Դիլիջանի 3-րդ ոլորանում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել 4-րդ ոլորանում: SHAMSHYAN.com-ի հաղորդմամբ՝ վարորդն ու ուղևորը տեղում մահացել են: Մահացածների մարմինները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել փրկարարները: Ոստիկանությունն […]

̰
Մեր 8 ապագա բժիշկներն առաջնագծում են՝ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում․ ԵՊԲՀ ռեկտոր

23:41 25.03.2020

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ միջնորդագիր է ուղարկել Գիտխորհրդին՝ առաջարկելով այսուհետ ազատել ուսման վարձի վճարումից ԵՊԲՀ ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի 4 օրդինատորների, իսկ մյուս 4 կլինիկական օրդինատորները, որ սովորում են անվճար համակարգում, հատուկ խրախուսում կստանան ԵՊԲՀ-ի կողմից։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Օրինակելի կեցվածքը խրախուսելի է !!! Այսօր միջնորդագիր եմ ուղարկել Գիտխորհրդին […]

̰
Վատիկանում հաստատվել է 4 վարակակիրների մասին լուրը. ինչ մթնոլորտ է տիրում. զրույց SHANTNEWS-ի տաղավարում

23:28 25.03.2020

Վատիկանում նույնպես հաստատվել է կորոնավիրուսի առկայությունը: Ըստ վատիկանյան մի շարք աղբյուրների՝ առաջին անգամն է, որ պաշտոնապես լրատվություն է հաղորդվում այս մասին: Թեմային հետևել է «Շանթ» հեռուստաընկերության հաղորդավար, մեկնաբան Սագօ Արեանը։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Հարցնում են պատգամավորները, պատասխանում են վարչապետն ու նախարարները. Խորհրդարանում հարցուպատասխանի օր էր

23:11 25.03.2020

Ֆերմերներին աջակցելու հնարավորություններ, բանկային ու վարկային խնդիրներ, խոստացված բայց դեռ չբերված թեստեր.  խորհրդարանում այսօր կառավարության հետ հարց-պատասխանի ժամանակ շատ հարցեր են հնչել: Պատգամավորները հետաքրքրվել են նաև՝ արդյոք արդեն պարզ չէ՝ հեռավար ուսուցումը բավարար է դասապրոցեսը չերկարաձգելու համար, թե՝ ոչ: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ինչ պայմաններում են գործում ինֆեկցիոն հիվանդանոցի բժիշկները․ հատուկ ռեպորտաժ՝ բուժաշխատողների մասին

23:03 25.03.2020

Հայաստանի առողջապահության նախարարությունը այսօր լուսանկարներ է հրապարակել ինֆեկցիոն հիվանդանոցի բժիշկների աշխատանքից: SHANTNEWS-ը մինչ այդ փորձում էր պարզել, թե ինչ իրավիճակ է հիվանդանոցում և ինչ ծանրաբեռնվածությամբ են աշխատում բժիշկները: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
BACK_TO_TOP