TIME
Ամսաթիվ
04 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+24.09 oC

Գլխավոր

Զգուշացում․ Viber-ով տարածվում են խուճապ առաջացնելու միտումով հաղորդագրություններ

22:44 25.03.2020

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ զգուշացնելով․ «ԶԳՈՒՇԱՑՈՒՄ ‼️ Ժողովուրդ, «Վայբերով» տարածվում են խուճապ առաջացնելու միտումով հաղորդագրություններ։ Համարը ուկրաինական ա։ Բայց կարող է լինել այլ ցանկացած երկրից։ Եվ այլ մեսենջերով,«Ֆեյսբուքում», «Վոթզափով» և այլն։ Ամենայն հավանականությամբ սա արվում է Ադրբեջանի հատուկ ծառայությունների կամ ինքնաբուխ աշխուժակների կողմից։ Մի հավատացեք, նման հաղորդագրություն պատկան մարմինները […]

̰
Տեղաշարժի սահմանափակման ռեժիմն ինչպե՞ս են կիրառում մայրաքաղաքում և մարզերում

22:37 25.03.2020

Ինչպե՞ս են մարդիկ հետևում խստացման վերաբերյալ պարետի հրահանգներին։ Հարցի պատասխանը փորձել ենք գտնել մայրաքաղաքում ու մարզերում արված նկարահանումների ժամանակ։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ճանապարհային ոստիկանությունը Աննա Հակոբյանին տուգանել է

22:32 25.03.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ տուգանվել է․ «Երեկ կառավարական առանձնատների տարածքում որոշել էի Շուշանին ավտոմեքենա վարել սովորեցնել։ Շուշանը մեր համատեղ վարման կադրերը տեղադրել էր ինստագրամում։ Պարզվեց՝ դա օրենքի խախտում է և նույնիսկ մեր կեցավայրի բակում չէր կարելի անչափահասին ղեկը վստահել, և ցավում եմ իմ այդ չիմացության համար։ […]

̰
Հանրային ՀԸ-ի առևտրային գովազդ հեռարձակելու իրավունքը կվերականգնվի. ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց նախագիծը

21:49 25.03.2020

Այսօր ԱԺ-ում քննարկվել է նաև «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ կատարեու նախագիծը, որը ներկայացրել է կառավարությունը. այն բուռն քննարկման է արժանացել ԱԺ-ում: Նախագիծը  նախատեսում է ոլորտի ազատականացում և հավասար մրցակցային պայմանների ստեղծում: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 158 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն

21:22 25.03.2020

Մարտի 25-ի ժամը 20։30-ի դրությամբ մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները խախտելու փաստերով 158 անձի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, 84-ը՝ մայրաքաղաքում, 74-ը՝ մարզերում։ 40 անձ չի ունեցել անձը հաստատող փաստաթուղթ։ Նրանք ներկայացվել են տարածքային ստորաբաժանումներ, որտեղ ճշտվել է նրանց ինքնությունը և կազմվել են արձանագրություններ։ 

̰
Ուղիղ կապ` Ուսուցիչների հետ. Արայիկ Հարությունյան

21:19 25.03.2020

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում է․ «Ուղիղ կապ` Ուսուցիչների հետ»։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Արցախին ամերիկյան օգնությունը դադարեցնելու որոշումը վերջնական չէ. Հայ Դատի ԱՄՆ հանձնախմբի նախագահ

21:09 25.03.2020

Երկար ժամանակ է, ինչ տարբեր հարթակներում քննարկումներ են տեղի ունենում ԱՄՆ-ի՝ Արցախին տրվող օգնության ծրագրի դադարեցման վերաբերյալ։ ԱՄՆ-ում Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը մարտի 23-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ներկայացրել է ծրագրի վերաբերյալ իր դիտարկումները և, ի վերջո, պատասխանել այս օրերին ամենաշատ տարածված հարցին. արդյո՞ք վերջնական է Թրամփի վարչակազմի որոշումը՝ դադարեցնելու Արցախին տրվող անմիջական ֆինանսավորումը։ […]

̰
COVID-19 թեստավորման համար նմուշառում է իրականացվել երեք զինծառայողներից. ՊՆ

20:46 25.03.2020

COVID-19 թեստավորման համար նմուշառում է իրականացվել երեք զինծառայողներից։ Այս մասին տեղեկացնում է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Հայաստանի Հանրապետության տարածքում արձանագրված նոր կորոնավիրուսային վարակի ներթափանցումը և տարածումը կանխելու նպատակով զինված ուժերում իրականացվում են անհրաժեշտ հակահամաճարակային և կանխարգելիչ միջոցառումներ: Հաշվի առնելով, որ ՀՀ զինված ուժերում բացի ժամկետային զինծառայողներից ծառայություն է իրականացնում նաև քաղաքացիական բնակչության հետ անմիջական […]

̰
«Կապառոսը շատ ժամանակ կունենա` ֆուտբոլիստներին ուսումնասիրելու համար»․ Գևորգ Ղազարյան

20:40 25.03.2020

ՀՖՖ պաշտոնական կայքը շարունակում է շարքը, որում անդրադառնում է Հայաստանի ազգային հավաքականի՝ արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստներին, որոնց առօրյա կյանքը ևս սահմանափակվել է կորոնավիրուսի համաճարակի պատճառով: ՀՖՖ-ի հերթական զրուցակիցը Կիպրոսի ԱԵԼ-ում հանդես եկող Գևորգ Ղազարյանն է. «Այստեղ ամեն ինչ փակ է, մեզ զգուշացրել են, որ պետք է մնալ տանը: Ակումբը յուրաքանչյուրիս հանձնարարել է անհատական ծրագրով վարժություններ, […]

̰
Հայ խաղաղապահները ցուցադրական վարժանքներ են անցկացրել Կոսովոյում

20:31 25.03.2020

ՀՀ զինված ուժերի խաղաղապահ բրիգադի զինծառայողները առաքելությունների ընթացքում մշտապես առանձնանում են մարտունակությամբ և պատրաստության բարձր մակարդակով: Կոսովոյի տարածաշրջանում առաքելություն իրականացնող հայ խաղաղապահները օրերս ծառայության և գործողությունների օպերատիվ կազմակերպման ցուցադրական վարժանքներ են անցկացրել: ՀՀ ԶՈւ զինծառայողները հերթական անգամ ցուցադրել են հմուտ և կազմակերպված գործողություններ, դրսևորել բարձր պատրաստվածություն և մարտահրավերներին արագ արձագանքելու կարողություն:

̰
Ստուգումներ մայրաքաղաքում և մարզերում․ սահմանված կարգը խախտած անձինք տուգանվել են

20:12 25.03.2020

Արդեն հայտնել ենք, որ ՀՀ ողջ տարածքում գործում է անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ Պարետի որոշումը՝  նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով։ Քաղաքացիներն իրենց մոտ պարտադիր պետք է ունենան Պարետի որոշման հավելվածով սահմանված տեղեկությունները պարունակող գրություն և անձը հաստատող փաստաթուղթ, որոնց բացակայությունը առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն։ Մարտի 25-ին ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները փողոցներում […]

̰
Պաշտպանության բանակում առայսօր կորոնավիրուսով հիվանդության ախտանիշով դրական դեպք չի գրանցվել

19:59 25.03.2020

Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ քաղաքացիների շրջանում լուրեր են պտտվում առ այն, թե իբր Պաշտպանության բանակում արձանագրվել են նոր տիպի կորոնավիրուսից զինծառայողների վարակման դեպքեր: Այս մասին տեղեկացնում են Արցախի ՊԲ-ից։ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունն ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ շրջանառվող լուրերն անհիմն են և որևէ աղերս չունեն իրականության հետ: Պաշտպանության բանակում առայսօր կորոնավիրուսով հիվանդության ախտանիշով դրական […]

̰
Արցախի բուժհաստատություններում նոր կորոնավիրուսի կասկածով մեկուսացված քաղաքացիներ այս պահին չկան․ ԱՆ

19:52 25.03.2020

Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ բուժհաստատություններում նոր կորոնավիրուսի կասկածով մեկուսացված քաղաքացիներ այս պահին չկան: Նախորդ օրը մեկուսացված 3 քաղաքացիները անհրաժեշտ թեստավորման և դրա արդյունքների հետազոտությունից հետո դուրս են գրվել: Միաժամանակ հիշեցնում ենք, որ առայսօր, Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեպք չի գրանցվել: Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար կրկին կոչ ենք անում հետևել Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական […]

̰
 Սիրելի ուսուցիչներ, չենք մոռանում, որ հանդիպելու ենք այսօր առցանց այս հարթակում․ Արայիկ Հարությունյան

19:44 25.03.2020

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հիշեցնելով ուսուցիչներին այսօրվա առցանց հանդիպման մասին․ «Սիրելի ուսուցիչներ, չենք մոռանում, որ հանդիպելու ենք այսօր առցանց այս հարթակում: ‼️? Ժամը 21:00-ին սիրով սպասելու եմ ձեզ, քանի որ ասելիք կա հետագա անելիքի վերաբերյալ»:

̰
ԱՀ ոստիկանությունը հայտնաբերել է Facebook-ի մեսենջերում կեղծ լուրեր տարածողին

19:39 25.03.2020

Այսօր «Facebook Messenger» ծրագրով ձայնային հաղորդագրությունների ձևով «բնակարանները ախտահանելու պատրվակով գողություն կատարելու» վերաբերյալ կեղծ լուրեր են տարածվել: Իրականացված մի շարք գործողությունների արդյունքում Արցախի Հանրապետության ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողները պարզել են, որ ձայնային հաղորդագրությունները «Facebook Messenger» ծրագրի միջոցով տարածել է Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի, 1985թ. ծնված Ի. Վ.-ն: Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությանը: […]

̰
Վաղը աջակցության 5 փաթեթ ենք ընդունելու, որոնց մեջ կա նաև սոցիալական բաղադրիչ․ Փաշինյան

19:28 25.03.2020

Ազգային ժողովում պատգամավոր Արկադի Խաչատրյանի հարցին պատասխանելիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ վաղը ընդունելու են աջակցության 5 փաթեթ, որոնց մեջ կա նաև սոցիալական բաղադրիչ։ Ենթադրաբար, խոսքը կառավարության որոշումների մասին է։ Մյուս կողմից նա նշեց, որ թեև սոցիալական աջակցությունից խոսելը գայթակղիչ է, բայց նման վարքը Հայաստանում ավերածություններ է գործել նախկինում։ Ըստ այդմ, ըստ Փաշինյանի, իրենց ուղերձն […]

̰
ՀԾԿՀ-ն արտակարգ դրության ստեղծած իրավիճակը ճանաչել է կոմունալ վճարումներին խոչընդոտող ֆորս-մաժոր

19:14 25.03.2020

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից հայտնում են՝ հաշվի առնելով կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածմամբ պայմանավորված  ՀՀ  հայտարարված արտակարգ դրությունը, առկա պայմաններում բնակչության պաշտպանությանը, առողջության պահպանմանը և բարելավմանն ուղղված միջոցառումները, այդ թվում՝ բնակչության ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ ՀՀ պարետի համապատասխան կարգավորումները, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, համագործակցելով պարետի հետ, ստեղծված իրավիճակը մինչև հայտարարված արտակարգ դրության ավարտը ճանաչել […]

̰
Եվս երկու առողջացած՝ կրկնակի բացասական թեստով. Արսեն Թորոսյանը լավ լուր է հայտնել

19:04 25.03.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ ունենք կորոնավիրուսից ևս երկու առողջացած: «Եվս երկու առողջացած՝ կրկնակի բացասական թեստով։ Գումարային առողջացածների թիվը դարձավ 18։ Այսօր կրկին թարմ տեղեկատվություն կտամ պացիենտների առողջության վերաբերյալ»,- գրել է նախարարը:

̰
Ինչպե՞ս է կորոնավիրուսը Ուհանից տարածվել ողջ աշխարհում․ NYT պատկերապատումը

19:00 25.03.2020

Ամերիկյան հեղինակավոր NY Times պարբերականն ուսումնասիրել է կորոնավիրուսի տարածման պատմությունը և ներկայացրել, թե ինչպես է վիրուսը դուրս եկել Չինաստանից, սփռվել ամբողջ աշխարհում։ Ամեն ինչ սկսվել է Ուհանից՝ Հուբեյ նահանգի կենտրոնից։ Պարբերականը պարզել է, որ առաջին մի քանի տասնյակ դեպքերը ունեցել են մեկ աղբյուր, և վարակակիրները ապրել են քաղաքի շուկայի մոտ։ Սակայն հետո այդ վարակակիրները կորոնավիրուսը […]

̰
Աշխատակիցներն անգամ տուն մուտք չեն գործելու. Արշակյանը՝  թոշակների և նպաստների տրամադրման գործընթացի մասին

18:59 25.03.2020

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Ասեմ ավելին՝ ցուցումների համաձայն՝ աշխատակիցները անգամ տուն մուտք չեն գործելու: Առողջ եղեք»: Նախարարը կից հրապարակել է նաև Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի պատրաստած տեսանյութն այն մասին, որ կենսաթոշակների և նպաստների տրամադրման գործընթացում ուշացումներ չեն լինի։

̰
Մեզ ասում եք՝ դիմակ չկա, գիտե՞ք, որ առաջատար երկրներում փողոցում՝ ծառերի տակ են սիստեմա միացնում․ Փաշինյան

18:54 25.03.2020

«Մեզ էսօր ամբիոնների մոտ կանգնացնում եք, ասում եք՝ դիմակ չկա, դիմակը թանկացել է։ Դուք դիտե՞ք՝ էսօր աշխարհի ինչ երկրներում դիմակ չկա։ Ամենաթոփ մակարդակի հիվանդանոցներում բժիշկները դիմակը տանում են, տանը լվանում, գիշերը բալկոնից կախում, որ առավոտը նորից օգտագործեն»։ Այսպես վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձագանքեց Ազգային ժողովի պատգամավորներից մեկի խոսքերին, երբ հարցրեց, թե Հայաստանն ունի՞ երկարաժամկետ ռազմավարություն կորոնավիրուսային […]

̰
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի նախագահին

18:49 25.03.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության նախագահ տիկին Էկատերինի Սակելլարոպուլուին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ և մաղթել խաղաղություն և շարունակական առաջընթաց: «Հայ-հունական դարավոր բարեկամության հիմքում ընկած են մեր ժողովուրդների նույնական արժեքները, պատմամշակութային սերտ առնչությունները և փոխադարձ անկեղծ համակրանքը: Համոզված եմ, որ Հայաստանի և Հունաստանի միջև արդյունավետ համագործակցությունն ապագայում ևս կամրապնդվի […]

̰
ՔԿ-ն այսուհետ հասցեագրվող բոլոր փաստաթղթերը կընդունի առցանց եղանակով

18:45 25.03.2020

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուս (COVID-19) վարակի տարածման վտանգը և ելնելով շփումների սահմանափակման անհրաժեշտությունից` վարակի տարածումը կանխարգելող միջոցառումների շրջանակներում, ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնական և տարածքային ստորաբաժանումները ժամանակավորապես դադարեցնում են քաղաքացիներից, հասարակական կամ այլ կազմակերպություններից դիմումների, հարցումների, բողոքների, հաղորդումների և (կամ) այլ գրությունների առձեռն (թղթային) տարբերակով ընդունման գործընթացը։ Հորդորում ենք ՀՀ քննչական կոմիտե հասցեագրվող բոլոր […]

̰
Հայաստանի և Վրաստանի վարչապետներն այսօր հեռախոսազրույց կունենան. Ավինյան

18:40 25.03.2020

ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ բեռնափոխադրումների հետ կապված խնդիրներին: Նա նշեց՝ կա բեռնափոխադրումների հետ կապված խնդիր և՛ Լարսում, և՛ Բագրատաշենում, այնտեղ հիմնական խնդիրը կապված է Մառնեուլի շրջանի կարանտինի հետ, թողունակությունը բավական դանդաղ է: Նույն խնդիրը, ըստ Ավինյանի, կա նաև Լարսում, սակայն այսօր նախատեսված է հեռախոսազրույց Հայաստանի և Վրաստանի վարչապետների միջև, որ […]

̰
Կխնդրեի՝ դիմենք կաթողիկոսին, որ շրջի ամբողջ Հայաստանով. Սասուն Միքայելյանի առաջարկը

18:35 25.03.2020

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սասուն Միքայելյանն այսօր հերթագրվել էր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ: Ելույթ ունենալով՝ նա նշեց. «Հարցս տարօրինակ չթվա, մի միտք եմ ուզում ասել՝ Արցախյան ազատամարտում մարտական գործողությունները սկսվելուց առաջ հոգևորականները շատ հաճախ եկել են դիրքեր: Չզարմանաք՝ ինչ հարց եմ տալիս: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածում պահվում է Աստվածամոր սուրբ Գեղարդը, բոլորիս հայտնի է՝ այն […]

̰
Երևանի սուպերմարկետներում արձանագրվել են պարետի նորմերի կոպիտ խախտումներ

18:28 25.03.2020

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնի աշխատակիցներն ակտիվ մշտադիտարկում են իրականացնում արտակարգ դրության պայմաններում գործելու թույլտվություն ունեցող կազմակերպություններում։ Դիտարկումների արդյունքում սուպերմարկետների խոշոր ցանցերի մի շարք մասնաճյուղերում արձանագրվել է, որ ❌ հաճախորդների հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցներից շատերը չեն կրել դիմակներ, ❌ առկա չեն եղել օգտագործված դիմակները նետելու համար փակվող աղբամաններ (դրանք նետված են եղել բաց […]

̰
Ձե՞ռ եք առնում. ՀՀ վարչապետը՝ Տիգրան Ուրիխանյանին

18:24 25.03.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անկախ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը հարց ուղղեց՝ արդյո՞ք մտադիր են «վարկային արձակուրդ» տալ սպառողական վարկերի դեպքում: Այս հարցը զայրացրեց վարչապետին: Նա խորհուրդ տվեց՝ առաջարկել յուրաքանչյուր քաղաքացու 10 հազար կամ, ավելի լավ է, 50 հազար դոլար տալ: «Ձե՞ռ եք առնում, տպավորություն է, որ դուք նենց բաժանողն եք, մենք էլ […]

̰
ՀՀ նախագահին և աշխատակազմին ուղղված գրությունները, դիմումներն ընդունվում են առցանց եղանակով

18:21 25.03.2020

Հանրապետության նախագահի աշխատակազմը տեղեկացնում է, որ հանրապետությունում արտակարգ դրությամբ պայմանավորված, հաշվի առնելով պարետի 2020 թվականի մարտի 24-ի թիվ 15 և 16 որոշումները՝ քաղաքացիներից և կազմակերպություններից Հանրապետության նախագահին և Հանրապետության նախագահի աշխատակազմին ուղղված գրությունները, դիմումները, բողոքները և հարցումները ընդունվում են բացառապես առցանց եղանակով՝ [email protected] և [email protected] էլեկտրոնային հասցեներով և e-request.am էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի միջոցով:

̰
Այս պահին ունենք թոքերի արհեստական շնչառության 42 սարք. Արսեն Թորոսյան

18:10 25.03.2020

Հայաստանում, պացիենտների թվի աճին զուգահեռ, մոտեցումները փոխվում են: Այս մասին այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Նա տեղեկացրեց, որ թեթև, առանց ախտանշանների պացիենտները գուցե պարզապես մեկուսացվեն հյուրանոցներում կամ հատուկ մեկուսացման վայրերում, կարող է նաև ընտրվել տնային պայմաններում հսկողության տակ պահելը, մինչև հիվանդությունն ինքնուրույն անցնի, քանի որ որոշ դեպքերում բուժօգնության կարիք չկա: […]

̰
Մանրամասներ Շիրակի մարզի Լուսակերտ գյուղում տեղի ունեցած պայթյունից

18:08 25.03.2020

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ այսօր՝  ժամը 14։00-ի սահմաններում, պայթյուն է տեղի ունեցել Արթիկի տարածաշրջանի Լուսակերտ գյուղի տներից մեկում։ Դեպքի վայր է մեկնել Արթիկի հրշեջ փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել Լուսակերտ գյուղի բնակիչ Սամվել Իսրայելյանին պատկանող տան հարակից խորդանոցում։ Ստացած մարմնական վնասվածքներից 1970 թվականին ծնված տղամարդը մահացել է։ […]

̰
BACK_TO_TOP