15:36 23.03.2020
ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը նշանակվել է Եվրասիական զարգացման բանկի վարչության փոխնախագահ: Այս մասին հայտնում են Եվրասիական զարգացման բանկի լրատվական ծառայությունից: Տիգրան Սարգսյանը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահն էր (2016 – 2019թթ.)։ Նա եղել է Հայաստանի վարչապետ (2008թ. ապրիլի 9-ից մինչև 2014թ. ապրիլի 3-ը)։ 2014-2016 թվականներին Սարգսյանը ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն էր:
15:10 23.03.2020
Պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու գործառույթի շրջանակներում ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից համակարգչային սարքավորումների ձեռքբերման և ցանցային սերվերների ձեռքբերման վերաբերյալ նախարարի ուղեկցող գրությամբ ստացված փաստաթղթերը, որոնց արդյունքում պարզվել է առերևույթ հանցավոր չարաշահման հանգամանք: Մասնավորապես՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կարիքների համար թվով 100 համակարգչային սարքավորումների և 2 ցանցային սերվերների […]
14:55 23.03.2020
Թուրքիայի կառավարությունը 65 տարեկանն անց քաղաքացիների վրա տնից դուրս գալու արգելք է դրել: Թե ինչ իրավիճակ է ստեղծվել Թուրքիայում և մասնավորապես Ստամբուլում, առավել մանրամասն ներկայացրել է Սագօ Արեանը։ Մանրամասները՝ տեսանյութում։
14:52 23.03.2020
Մարտի 23-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը հեռախոսային տեսաքննարկում է (WeChat հավելվածի միջոցով) անցկացրել ՀՀ-ում ՉԺՀ դեսպան Թիեն Ըրլունի հետ, որի ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանում և Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին, տեղեկատվություն են փոխանակել այս ուղղությամբ երկու երկրների կառավարությունների կողմից ձեռնարկվող քայլերի շուրջ: Երկուստեք գոհունակություն է արտահայտվել նոր տիպի կորոնավիրուսի դեմ […]
14:45 23.03.2020
Տնտեսական գործունեության մասով տարածվող սահմանափակումներն ինչպե՞ս կանդրադառնան գործազրկության վրա: Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, ի պատասխան, ասաց. «Այս ամենը ժամանակավոր բնույթ է կրում և չի կարող գործազրկություն առաջացնել»: Նա ընդգծեց, որ ժամանակավոր սահմանափակումները միտված են համաճարակի կանխարգելմանը: Սիմոնյանի խոսքերով՝ հնարավոր այն վայրերը, որոնք կարող են լինել վարակի տարածման ռիսկային գոտիներ, ժամանակավորապես […]
14:37 23.03.2020
«Բոլոր վերլուծությունները ցույց են տալիս, որ կորոնավիրուսի հետ կապված այս իրավիճակը կարող է տևել ավելի երկար, քան ի սկզբանե կանխատեսվում էր: Մենք պետք է պատկերացումներ կազմենք, թե ինչպես ենք ձևավորելու կյանքը մեր հանրապետությունում. տրամաբանությունը և ռազմավարությունը պետք է լինի հետևյալը, որ կորոնավիրուսի սահմանափակումների պայմաններում պետք է գտնենք տարածքներ՝ մեր կյանքը կազմակերպելու և հընթացս իրադարձություններին հետևելու […]
13:58 23.03.2020
Մարտի 16-22-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում արձանագրվել է 240 դեպք, որից 120-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 1 քարաթափման, 50 հրդեհի ահազանգ, 49 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 83 կենցաղային կանչ, որի հետևանքով տուժել է 106 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 10 քաղաքացի: Ցավոք, նախորդ շաբաթվա ընթացքում գրանցվել է 9 մահ: Արձանագրվել է […]
13:35 23.03.2020
Վերջին օրերին Հայփոստին են դիմել բազմաթիվ քաղաքացիներ և հայտնել, որ ստացել են «Հայփոստից» հաղորդագրություն՝ գովազդային մրցույթում շահելու վերաբերյալ: Հայտնում ենք, որ «Հայփոստ» ՓԲԸ-ն ոչ մի գովազդային մրցույթ չի իրականացնում, տվյալ հաղորդագրությունների հետ որևէ առնչություն չունի: Անհայտ անձանց կողմից փորձ է արվում քաղաքացիներից խարդախությամբ գումար շորթել: Միևնույն ժամանակ, ապօրինի օգտագործվում է «Հայփոստ» ՓԲԸ անվանումը և ապրանքային […]
13:34 23.03.2020
«Ճակատագրի հեգնանքը կամ բաղնիքդ անուշ» ֆիլմի գլխավոր դերակատարուհին՝ Բարբարա Բրիլսկան, տառապում է օնկոլոգիական հիվանդությամբ: Այս մասին հայտնում է «СтарХит»-ը: Պարբերականի տվյալներով՝ 78-ամյա դերասանուհու մոտ լեզվի քաղցկեղ է, սակայն ինքը՝ Բրիլսկան, հրաժարվել է խոսել իր հիվանդության մասին: Նա միայն ասել է, որ բժիշկները դրական կանխատեսումներ են անում: Դերասանուհին նաև երկրպագուներին կոչ է արել հոգ տանել իրենց […]
13:30 23.03.2020
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը տեղեկություն է տարածել իր ֆեյսբուքյան էջում՝ պատասխանելով օգտատերերից մեկի հարցին՝ որտե՞ղ կարելի է գտնել տեղեկություն Շենգենյան գոտուց ԱՄՆ վերադառնալու վերաբերյալ։ ԱՄՆ ժամանելուց ի՞նչ հետազոտություններ, ստուգումներ պետք է ակնկալել։ ԱՄՆ դեսպանատունը հորդորում է տեղեկությունների համար այցելել www.dhs.gov և www.coronavirus.gov կայքերը:
13:26 23.03.2020
ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը տեղեկացնում է. «Հարգելի հայրենակիցներ Տեղեկացնում ենք, որ մարտի 22-ին կենսանվտանգության առանձնահատկություններից ելնելով` ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիայում հետազոտությունները ժամանակավորապես դադարեցվել են: Իրականացվել է եզրափակիչ ախտահանում: Վաղ առավոտից լաբորատորիան կրկին աշխատում է ողջ ներուժով և ամեն հաջորդող օրը` առավոտյան 10:00-ին կհրապարակվեն նոր տվյալներ: Խնդրում ենք […]
13:21 23.03.2020
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը, գիտակցելով իր տրամադրած տեղեկատվության կեղծ լինելը, Հայաստանի Հանրապետության վարչապետի նկատմամբ կատարել է սուտ մատնություն՝ նրան վերագրելով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության կատարում: Հանցագործության մասին սուտ […]
13:16 23.03.2020
Վրացական Բաթում քաղաքում հյուրանոցը փակվել է Ռուսաստանի քաղաքացու կողմից նոր տեսակի կորոնավիրուսի ախտանիշների պատճառով, հայտնում է РИА Новости-ն: ՌԴ քաղաքացին ներկայումս հետազոտվում է հիվանդանոցում: Նշվում է, որ փակ սահմանների պայմաններում Վրաստան նրա ժամանման հանգամանքները հայտնի չեն:
13:10 23.03.2020
Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Նինո Լոմջարիան Մառնեուլում և Բոլնիսիում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ Օմբուդսմենի գրասենյակում գործում է թեժ գիծ և քաղաքացիները կարող են խորհրդատվություններ ստանալ ինչպես վրացերեն, այնպես էլ ադրբեջաներենով և հայերենով: Այս մասին տեղեկացնում է վրացական «Ալիք մեդիան»: «Բոլնիսիի և Մառնեուլի բնակիչներ, համաքաղաքացիներ, քաջ եղեք: Ամբողջ Վրաստանը ձեր […]
13:08 23.03.2020
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ առ այսօր Արցախի Հանրապետությունում կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեպք չի գրանցվել: «Կեղծ և չստուգված լուրերից խուսափելու համար, կրկին կոչ ենք անում հետևել Արցախի Հանրապետությունում ձևավորված նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի տեղեկատվական շտաբի միջոցով տարածվող պաշտոնական լրահոսին: Հորդորում ենք պահպանել կորոնավիրուսային վարակի տարածումը կանխարգելող՝ ԱՀ առողջապահության նախարարության […]
13:04 23.03.2020
Պարետի որոշմամբ՝ սահմանափակումներ են տարածվել ՀՀ ողջ տարածքում տնտեսական գործունեության որոշ տեսակների վրա: Ի՞նչ բացառություններ կան և ինչպե՞ս են կարգավորվում բեռնափոխադրումներն այս օրերին. էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը լրագրողների հետ հանդիպմանը մանրամասներ ներկայացրեց: Մանրամասները՝ տեսանյութում:
13:02 23.03.2020
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ԱԺ ելույթի ժամանակ կարևորեց կառավարության արագ արձագանքը ստեղծված իրավիճակին, սակայն նշեց, որ նախագծի որոշ լրացումների հետ իրենց խմբակցությունը անվերապահորեն համաձայնվել չի կարող։ «Օրինակ՝ հղի կնոջ նկատմամբ, բացարձակապես հումորի վերածելու ցանկություն չունեմ, ո՞նց ենք ճշտում այդ պահին հղի կնո՞ջ նկատմամբ ենք կատարում. թե՞ ոչ կամ անչափահասի նկատմամբ։ Այդ […]
13:00 23.03.2020
«Եվրատեսիլ» երգի մրցույթի կազմակերպիչները քննարկում են միջոցառումն առցանց անցկացնելու հնարավորությունը: Այս մասին հայտարարել է Եվրոպական հեռարձակողների միությունը: Հնարավոր է, որ «Եվրատեսիլը» չանցկացվի մրցութային ձևաչափով: Ըստ կազմակերպիչների՝ կատարողները և երգերը, որոնք ընտրվել են մրցույթի համար, կօգնեն «միավորել և զվարճացնել եվրոպացիներին այս դժվարին ժամանակներում»: Հիշեցնենք, որ «Եվրատեսիլը» պետք է անցկացվեր Ռոտերդամում մայիսի 12-16-ը:
12:53 23.03.2020
Բնապահպան Լևոն Գալստյանն իր էջում լուսանկար է հրապարակել: Լուսանկարում աղբամանը նետված հացեր են: «Չափից շատ հաց ու լավաշ գնելու հետևանքները»,- գրել է նա:
12:47 23.03.2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռավար ուսուցման կիրառմամբ, տեսակապի միջոցով դասախոսություն է կարդացել Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի մի խումբ ուսանողների համար: Ողջունելով ուսանողներին՝ նախագահ Սարգսյանն ասել է․ «Այս դասախոսությունն ինձ ետ է տանում դեպի այն տարիներ, երբ ես երիտասարդ դասախոս էի համալսարանում և վայելում էի իմ յուրաքանչյուր դաս, հանդիպում ուսանողների հետ։ Միաժամանակ, 1970-ականների վերջից սկսած, […]
12:44 23.03.2020
Մարտի 23-ը Օդերևութաբանի համաշխարհային օրն է: Այս առթիվ իր «Ֆեյսբուքում» շնորհավորհել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը: «Շնորհավորում եմ իմ բոլոր կոլեգաներին մասնագիտական տոնի կապակցությամբ, ցանկանում եմ նրանց քաջ առողջություն, նորանոր հաջողություններ աշխատանքային բնագավառում: Թող բնական աղետները շրջանցեն մեր երկիրը, մեր կանխատեսումները լինեն միայն բարենպաստ օդերևութաբանական երևույթների վերաբերյալ, իսկ եթե նույնիսկ […]
12:40 23.03.2020
ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն իր ֆեյսբուքյան էջում կառաջարկ է ներկայացրել խանութներին. նա գրել է. «Սիրելի՛ հայրենակիցներ, Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն առավել վտանգավոր է ավագ սերնդի մեր համաքաղաքացիների համար։ Այսպիսով, կոչ եմ անում մթերային խանութներին, սուպերմարկետներին մարտի 24֊ից առավոտյան 10։00֊12։00 ժամերն առանձնացնել միայն կենսաթոշակային տարիքի անձանց սպասարկելու համար։ Մյուս տարիքային խմբերի քաղաքացիներին խնդրում եմ այդ ժամերին […]
12:26 23.03.2020
ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր 3 հարց է քննարկվել: Միաձայն ընդունվել է 1992 թվականի մայիսի 15-ի «Հավաքական անվտանգության մասին պայմանագրի մասնակից պետությունների միջև ռազմատեխնիկական համագործակցության հիմնական սկզբունքների մասին» համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին 4-րդ արձանագրությունը վավերացնելու հարցը: Մանրամասները՝ տեսանյութում:
12:16 23.03.2020
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը որոշում է ստորագրել Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև ապրանքների փոխադրման սահմանափակումներ սահմանելու և Պարետի 2020 թ. մարտի 19-ի N6 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին: Որոշման մեջ, մասնավորապես, ասված է. «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020թ մարտի 16-ի 298-Ն որոշման հավելվածի 19-րդ կետով՝ 1. Թույլատրել […]
12:10 23.03.2020
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով հնարավոր տնտեսական հետևանքներին: Նա կարևորեց խորհրդարանում այսօր ընդունված օրենքը, որով պատասխանատվություն է սահմանվում մտածված կերպով այլ անձանց վարակելու համար: Ծառուկյանից հետաքրքրվեցին՝ ի՞նչ վիճակ է գործարաններում, արդյո՞ք ինքը, իբրև գործարար, վնասներ է կրում: Ծառուկյանը հիշեցրեց՝ տնտեսական ճգնաժամի հնարավորության մասին ինքն ահազանգել էր դեռ […]
11:58 23.03.2020
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ՝ Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Ազգային ժողովը մարտի 20-ին գումարել էր ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ` օրակարգում ունենալով «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Խորհրդարանը քվեարկությամբ ընդունել է «2020 թվականի մարտի […]