TIME
Ամսաթիվ
04 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+16.09 oC

Գլխավոր

ԱՀԿ-ն զգուշացրել է, որ նոր կորոնավիրուսն ավելի արագ է սկսել տարածվել աշխարում

12:50 24.03.2020

«Նոր տեսակի կորոնավիրուսն ավելի արագ տեմպերով է տարածվում աշխարհում: Անհրաժեշտ է պաշտպանությունից անցնել առավել ագրեսիվ միջոցների»,- այս մասին հայտարարել է առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը: Թեդրոս Գեբրեյեսուսը նշել է, որ խնդրի լուծումը քաղաքական կամք և համակարգված մոտեցում է պահանջում համաշխարահային մակարդակով: Կազմակերպության տվյալներով՝ աշխարհում մինչ այժմ գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 381 հազար դեպք: Ապաքինվել է […]

̰
ԱԱՏՄ-ն հորդորում է տնտեսվարողներին խստագույնս պահպանել պարետի ցուցումով հաստատված դրույթները

12:42 24.03.2020

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հորդորում է արտակարգ դրության պայմաններում գործելու թույլտվություն ունեցող տնտեսվարողներին` խստագույնս պահպանել պարետի ցուցումով հաստատված դրույթները` ապահովելու աշխատողների առողջության պահպանումն ու անվտանգությունը։ ԱԱՏՄ-ն տեղեկացնում է, որ խախտումների արձանագրման դեպքում կարող են կիրառվել պատասխանատվության միջոցներ։ Տեսչական մարմինը միաժամանակ իրազեկման լայնածավալ միջոցառումներ է իրականացնում տնտեսվարողների շրջանում` տեղեկատվական գրքույկներ տրամադրելով, հարյուրավոր տնտեսվարողների էլեկտրոնային […]

̰
Ախտահանման աշխատանքները Գյումրիում շարունակվում են

12:38 24.03.2020

Գյումրիի քաղաքապետարանի ֆեյսբուքյան պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ հանրապետության 2-րդ քաղաքում ամենօրյա ռեժիմով շարունակում են կատարել հասարակական տրանսպորտի ախտահանման աշխատանքները։ https://www.facebook.com/gyumruqaxaqapetaran/videos/542569506387522/

̰
Ընկե՛ր ջան, Աստված չանի, այդ օրը ընկնեմ, որ ձեր հույսին մնամ. թեժ բանավեճ Մխիթար Հայրապետյանի և Էդմոն Մարուքյանի միջև

12:34 24.03.2020

ԱԺ-ն լիագումար նիստի օրակարգ ներառվել են միայն հույժ կարևոր հարցերը, արդյունքում՝ լիագումար նիստի օրակարգում մնացել է քննարկման ենթակա 25 հարց: Այսօր աշխատանքներն սկսելիս հայտարարել է ԱԺ նախագահը, երբ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարն առաջարկել է դեմ քվեարկել օրակարգին ու այսպիսով նիստը չեղարկել: Արտակարգ դրությամբ ու երկրում տիրող իրավիճակով պայմանավորված առաջարկը, սակայն ընդունելի չի եղել ինչպես «իմ […]

̰
Մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերի հարկեր չվճարելու համար

12:26 24.03.2020

Ավտոմեքենաների հաշվառման համարանիշերի գնման` 2018-2019թթ-ի գործընթացներում ոստիկանության ծառայողների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք: Մասնավորապես, Ա. Վ.-ն ՀՀ ոստիկանությանը պետհամարանիշերի հաշվառման համարանիշեր մատակարարած ընկերության բաժնետերերից մեկը հանդիսացող արտասահմանյան ընկերությունից իր ղեկավարած երկու ընկերությունների անվամբ […]

̰
Նեպալի կառավարությունը կորոնավիրուսի պատճառով երկրում կարանտին է հայտարարել

12:25 24.03.2020

Նեպալում կառավարությունը մեկ շաբաթով արգելել է երկրի ներսում կատարվող տեղաշարժը՝ կորոնավիրուսի տարածման դեմ պայքարելու համար: Այս մասին հաղորդել է Xinhua-ն: «Համակարգող կոմիտեն հայտարարել է երեքշաբթի առավոտյան ժամը 6-ից պարետային ժամ սահմանելու մասին՝ դադարեցնելով մարդկանց, տրանսպորտային միջոցների և ինքնաթիռների տեղաշարժը»,- գրում է Xinhua-ն: Տեղաշարժի արգելքը կշարունակվի մինչև մարտի 31-ը: Բոլորին արգելվում է լքել տարածքը, մարդկանց թույլատրվում […]

̰
Նիդերլանդներում հավաքներն արգելվում են ոչ թե 100, այլ 2-ից ավելի անձանց մասնակցությամբ

12:18 24.03.2020

Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը հետևյալ գրառումն է կատարել իր ֆեյսբուքյան էջում. «Մարտի 23-ից Նիդերլանդների կառավարությունը խստացրել է ավելի վաղ մտցված սահմանակումները կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում։ Այսուհետև հավաքներն արգելվում են ոչ թե 100, այլ 2-ից ավելի անձանց մասնակցությամբ, բացառությամբ՝ թաղումների և եկեղեցական հարսանիքների։ – միևնույն վայրում գտնվող մարդկանց միջև տարածությունը պետք է լինի 1.5 մետրը – Ընտանիքի […]

̰
Չինաստանում կորոնավիրուսով վարակված հիվանդների ավելի քան 90%-ն առողջացել է

12:15 24.03.2020

Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը շարունակում է նվազել: Ներկայումս հիվանդների ավելի քան 90%-ը բուժվել է, հայտնում է РИА «Новости-ն՝ հղում կատարելով առողջապահության պետական կոմիտեին: Համաձայն վերջին տվյալների՝ մայրցամաքային Չինաստանում առողջացած մարդկանց թիվը 73 159 է: Անցած 24 ժամվա ընթացքում Չինաստանում առողջացել է 456 մարդ, մահացել է 7-ը:

̰
Պետական մարմինների հետ խնդիրների առաջացման դեպքում գործարարները կարող են դիմել ՄԻՊ-ին

12:08 24.03.2020

ՄԻՊ ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ պետական մարմինների հետ խնդիրների առաջացման դեպքում գործարարները կարող են դիմել Մարդու իրավունքների պաշտպանին: «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրությունը հասկանալիորեն, ուղեկցվում է հասարակական և տնտեսական կյանքի որոշակի սահմանափակումներով, որոնք պայմանավորված են նոր կորոնավիրուսի (COVID-19) վարակի դեմ պայքարի և հանրային առողջության պաշտպանության անհրաժեշտությամբ: Այս սահմանափակումներն աշխատանքի դժվարություններ են […]

̰
Անհատական պաշտպանիչ միջոցները հանելու և դեն նետելու ճիշտ հերթականությունը

11:51 24.03.2020

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացնում է անհատական պաշտպանիչ միջոցները հանելու և դեն նետելու ճիշտ հերթականությունը: ԱՆ ֆեյսբուքյան էջում հրապարակվել է տեսադասախոսություն հիվանդանոցի բժշկական անձնակազմի համար, ովքեր զբաղվում են կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված կամ կասկածելի դեպքերի գնահատմամբ և խնամքով:

̰
Եթե խորհրդարանական պետությունում ԱԺ-ն չգործեց, դա այդ պետության վախճանն է. Գևորգ Պետրոսյան

11:24 24.03.2020

«Կյանքը շարունակվում է, ժողովուրդը սպասում է մեզ, պատկերացնո՞ւմ եք, մենք էլ ասենք՝ անելիք չունենք, գնանք, մեր տները նստենք, բա ժողովուրդն ո՞ւմ ձայնին է սպասելու»,- այսօր` մարտի 24-ին, ԱԺ նիստի ժամանակ, ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: Նա նշեց, որ այո՛, արտակարգ վիճակ է, վտանգներ կան, բայց ժողովուրդը սպասում է այս մարմնի որոշումներին: Այլ հարց […]

̰
Մենք լավ օրինակ չենք ծառայում. Էդմոն Մարուքյանն առաջարկեց քվորում չապահովել և նիստերը հետաձգել

11:11 24.03.2020

Ազգային ժողովն այսօր` մարտի 24-ին, սկսել է իր հերթական քառօրյա նիստերի աշխատանքը: Նիստը սկսվեց Լիլիթ Ստեփանյանի ծննդյան տարեդարձը շնորհավորելով: Օրակարգում ընդգրկված է 25 հարց, որից 14-ը քննարկվելու են երկրորդ ընթերցմամբ: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն առաջարկեց քվորում չապահովել և նիստերը հետաձգել: «Կարծում եմ՝ քառօրյա նստաշրջանը հիմա գումարելով վատ օրինակ ենք ծառայում: Ես առաջարկում եմ […]

̰
Կորոնավիրուսով վարակման ևս 5 նոր դեպք Վրաստանում

11:00 24.03.2020

Վրաստանում կորոնավիրուսով վարկվածների թիվն ավելացավ ևս 5-ով` հասնելով 66-ի: Այս մասին ասվում է կառավարության կողմից ստեղծված կայքէջում, ինչի մասին տեղեկացնում է «Ալիք Մեդիան»: Մարտի 24-ի դրությամբ կորոնավիրուսից պաշտոնապես առողջացած է համարվում 8 պացիենտ: Կարանտինային գոտում է գտնվում 3320 մարդ, ստացիոնար հսկողության տակ է 235 պացիենտ:

̰
Վարչապետը երեկոյան հանդես կգա ուղերձով

10:46 24.03.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Քննարկում ենք մեր հրատապ անելիքները՝ նոր սահմանափակումների պայմաններում։ Այսօր երեկոյան ուղերձով կդիմեմ ժողովրդին»։

̰
Հակոբ Արշակյանը պարզաբանումներ է ներկայացրել ԲՏԱ նախարարությունում 10 մլն դրամի չարաշահումների վերաբերյալ

10:09 24.03.2020

10 մլն. դրամի առերևույթ չարաշահման հետքերով․ նախարար Հակոբ Արշակյանը պարզաբանումներ է ներկայացրել ԲՏԱ նախարարությունում չարաշահումների վերաբերյալ։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Հալեպում մահացել է Իդլիբի մարտերում ծանր վիրավորված Էլի Կրպոյանը

09:55 24.03.2020

Մոտ 1 ամիս առաջ Իդլիբում մարտերի ժամանակ ծանր վիրավորված հայ զինծառայող Էլի Կրպոյանը մահացել է։ Այս մասին հայտնում է «Արևելքը»՝ հղում անելով Հալեպի իր աղբյուրին։ Հաղորդվում է, որ կազդուրվելուց հետո 26-ամյա Կրպոյանը կրկին անցել էր կռվի և վիրավորվել Ազեզ շրջանում՝ ահաբեկչի գնդակից: Էլի Կրպոյանը հուղարկավորվել է Հալեպի ազգային գերեզմանատանը։  

̰
Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ

09:41 24.03.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 23-ին ստորագրել է «Պետական նպաստների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքը, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքը, «Հողի հարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքը, «Գույքահարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Շարժական գույքի նկատմամբ ապահովված […]

̰
Մելանյա Թրամփը կորոնավիրուսի թեստ է հանձնել

08:34 24.03.2020

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատմել է լրագրողներին, որ իր կինը՝ Մելանյան, կորոնավիրուսի թեստ է հանձնել։ Արդյունքը բացասական է եղել, հայտնում է Washington Times-ը։ Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ առաջին տիկնոջ մոտ ամեն ինչ կարգին է։ Ավելի վաղ՝ մարտի 14-ին, Թրամփն էր թեստ հանձնել իր բժշկի՝ Շոն Քոնլիի խորհրդով։ Ստացվել էր բացասական արդյունք։ Հայտնի է, որ ավելի […]

̰
Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկուհի Ռոմելան է, որ մարտի 1-ից տուն չի գնում. Լևոն Զաքարյան

00:54 24.03.2020

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրել․ «Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի բժշկուհի Ռոմելան է ( ֆոտոն տեղադրում եմ նրա թուլտվությամբ)։Բժշկուհին մարտի 1-ից տուն չի գնում, ինչպես կոլեկտիվից շատերը։ Էս համաճարակը վատ, բայց առիթ էր ,որ ճանաչենք,թե ինչ հազվագյուտ մարդկանցով ենք շրջապատված։ Խոնարհումս Ձեզ,  սիրելի բժիշկներ։ #Կհաղթահարենք #Միասին»:

̰
Ունենք 235 հաստատված դեպք․ Արսեն Թորոսյան

00:49 24.03.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում է։ Նրա հաղորդմամբ՝ ունենք կորոնավիրուսի 235 հաստատված դեպք։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Մեր առաջին պացիենտի կնոջ թեստավորումը այսօր բացասական արդյունք է տվել․ Արսեն Թորոսյան

00:30 24.03.2020

Մեր առաջին պացիենտի կնոջ թեստավորումը այսօր բացասական արդյունք է տվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ «Վաղը թեստավորումը կկրկնենք և բացասական արդյունքի դեպքում, նրան դուրս կգրենք հիվանդանոցից»:

̰
Կորոնավիրուսի 41 հաստատված նոր դեպք ունենք. Նիկոլ Փաշինյան

00:20 24.03.2020

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում խոսում է կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումների խստացման մասին։ Նրա խոսքերով՝ կորոնավիրուսի 41 հաստատված նոր դեպք ունենք, վաղ առավոտից նոր սահմանափակումներ կկիրառվեն։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում խոսում է կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումների խստացման մասին

00:10 24.03.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում է։ Նա ավելի վաղ գրել էր, որ հանդես կգա հայտարարությամբ՝ կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումների խստացման մասին։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Կարծես` ծնողական ժողովին ոչ բոլորն էին ներկա․ Արայիկ Հարությունյան

23:46 23.03.2020

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում կատակել է․ «Երեկ ծնողներին խնդրեցի` երեխաներին տանը պահեն: Բայց ինձ փոխանցեցին, որ դրսում երեխաներ են նկատել: Կարծես` ծնողական ժողովին ոչ բոլորն էին ներկա: #ՄնաՏանը»,- գրել է նա։

̰
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է վաղվա դասացուցակը

23:33 23.03.2020

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրել է մարտի 24-ի դասացուցակը։ Ժամը 08։30-ից կլինեն հետևյալ դասերը․ «?‍?Քիմիա Թեմա՝ Քիմիական կապ (7-րդ դասարան) ⚠Ճանապարհային երթևեկության կանոններ Թեմա՝ Հետիոտների հիմնական պարտականությունները (3-րդ դասարան) ?‍♀Ֆիզկուլտուրա Թեմա՝ Ֆիզկուլտուրայի կարևորությունն առողջության համար, անձնական հիգիենայի պահպանումը (1-ին դասարան) ?11։15-ից եթերում կլինի «Բաց դասը» Թեմաները՝ ?Մաթեմատիկա. Ընդհանուր արտադրիչ, ընդհանուր արտադրիչի դուրս բերումը ?Ֆիզիկա. […]

̰
Մեկ ժամվա ընթացքում հանդես կգամ հայտարարությամբ՝ կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումների խստացման մասին․ Փաշինյան

23:16 23.03.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ մեկ ժամվա ընթացքում հանդես կգաշ հայտարարությամբ՝ կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումների խստացման մասին։

̰ ̰
Աննա Հակոբյանը ձեռքերն անընդհատ ախտահանում է․ խոսնակ

22:13 23.03.2020

ՀՀ վարչապետի տիկինը` Աննա Հակոբյանը, ձեռքերն անընդհատ ախտահանում է, իսկ բացօթյա տարածքներում դիմակ չի կարելի կրել, հատկապես երբ անձը չունի հազ կամ ջերմություն: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Աննա Հակոբյանի խոսնակ Հասմիկ Հարությունյանը: Նա, մասնավորապես, գրել է. «Սիրելի ընկերներ, Հղում անելով ՀՀ առողջապահության նախարարությանը տեղեկացնում եմ, որ բացօթյա տարածքներում դիմակ չի կարելի կրել, […]

̰
Հայտարարություն՝ Վրաստանում գտնվող և Հայաստան վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիների վերաբերյալ

21:54 23.03.2020

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը հայտարարություն է տարածել Վրաստանում գտնվող և Հայաստան վերադառնալ ցանկացող ՀՀ քաղաքացիների վերաբերյալ։ «Ինչպես արդեն տեղեկացրել էինք Վրաստանի Մառնեուլիի և Բոլնիսիի շրջաններում խիստ կարանտինային ռեժիմ մտցնելու պատճառով այս պահին փակ է դեպի Սադախլոյի անցակետ քաղաքացիների տեղաշարժը (սահմանափակումը չի վերաբերում բեռնատարներին)։ ? Վրաստանից Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիներին անհրաժեշտ է իրենց տվյալները (անուն-ազգանուն, հեռախոսահամար, ծննդյան […]

̰
Շտապօգնության աշխատակիցների վարձատրությանն անպայման կանդրադառնանք. Թ. Ստեփանյան

21:41 23.03.2020

Շտապօգնության աշխատակիցների հավելյալ վարձատրության մասին հարցին ի պատասխան՝  ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանը կառավարությունում ասուլիսի ժամանակ ասաց, որ  դրան կանդրադառնան ստեղծված իրավիճակից հետո: «Այսօրվա դրությամբ՝ բոլորը վարձատրվում են ըստ 24 ժամվա գրաֆիկի: Իսկ նրանք, ովքեր մարզ են մեկնել, համապատասխան վարձատրություն են ստանում»,- նկատեց Ստեփանյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
BACK_TO_TOP