TIME
Ամսաթիվ
04 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+16.09 oC

Գլխավոր

Երևանը 6 հատ նոր կոմունալ վակումային մեքենա ունի

21:31 23.03.2020

Երևանն ունի արդեն 6 հատ փոշեկուլ (քաղաքային կոմունալ վակումային մեքենա): Այս մասին գրառում է կատարել Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը: «Կապիտալ Բիլդ» ՍՊԸ-ի և Երևանի քաղաքապետարանի միջև 03.03.2020թ-ին կնքված նվիրաբերության պայմանագրով՝ Երևանի քաղաքապետարանը ստացել է երեք հատ քաղաքային կոմունալ վակումային մեքենա (փոշեկուլ): Այս մեքենաները, միանալով արդեն իսկ համայնքային բյուջեի […]

̰
Խստացումները կարվեն ըստ անհրաժեշտության. ԱԺ փոխնախագահ

21:11 23.03.2020

Հայաստանի իշխանությունները բաց են աշխատում, և ինչ-որ սահմանափակումների մասին խոսելն ու անհանգստանալն անտեղի է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Իմ քայլը» խմբակցության հանդիպման ավարտից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը: «Մենք ունենք դեպք, երբ ադրբեջանցի հաքերները կոտրել են հայ օգտատիրոջ էջը և փորձել են խուճապ տարածել: Մենք պետք է սա նաև […]

̰
Շտապօգնությանը պետք է դիմել միայն իրապես անհրաժեշտության դեպքում․ Թագուհի Ստեփանյան

21:03 23.03.2020

ՀՀ կառավարությունում հրավիրված ասուլիսի ժամանակ Շտապօգնության ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանը հորդորել է բնակիչներին իրենց դիմել միայն իրապես անհրաժեշտության դեպքում, քանի որ շտապօգնության խմբերն այս օրերին գերծանրաբեռնված են աշխատում: «Շատերը կարծում են, որ եթե իրենց մոտ կորոնավիրուսի հետ կապված կասկած կա, կարող են զանգել շտապօգնություն և բժիշկները կտանեն ինֆեցիոն հիվանդանոց, կթեստավորեն: Ո՛չ, այդպես չէ․ինֆեկցիոն հիվանդանոցը նույնպես գերծանրաբեռնված […]

̰
Հայտնի են Անգելա Մերկելի՝ կորոնավիրուսի թեստի արդյունքները

20:45 23.03.2020

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի մոտ կորոնավիրուսի թեստը բացասական արդյունք է տվել: Հիշեցնենք, որ կանցլերն ինքնամեկուսացել էր, քանի որ նրա բժշկի մոտ կորոնավիրուս էր հաստատվել: Անգելա Մերկելը պնևմակոկի դեմ պրոֆիլակտիկ պատվաստանյութ էր ստացել կորոնավիրուսով վարակված բժշկից: Առաջիկա օրերին Մերկելը ևս մեկ թեստ կհանձնի: Իսկ ԱՄՆ-ում կորոնավիրուս է հաստատվել սենատոր Ռենդ Փոլի մոտ: Կորոնավիրուսով վարակված հայտնի հոլիվուդյան […]

̰
«Հյուսիս-հարավ» ճանապարհահատվածից բազալտի խճաքար են գողացել և տեղափոխել իրենց բակ

20:34 23.03.2020

Վերջին օրերին ոստիկանության Թալինի բաժնում տեղեկություններ էին ստացվում, որ տարբեր անձինք «Հյուսիս-հարավ» ճանապարհահատվածից տարբեր ծավալներով բազալտի մանրացված խճաքար են գողացել  ու բեռնատար մեքենաներով տեղափոխել իրենց բակ։ Տեղեկությունների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Թալինի ոստիկանները պարզեցին այդ անձանց ինքնությունը և կարճ ժամանակում հայտնաբերեցին ոչ միայն նրանց, այլև գողոնն ու բեռնատարները։ Դեպքերի առթիվ ոստիկանության Թալինի բաժնում […]

̰
Արսեն Թորոսյանը շնորհակալություն է հայտնել Աննա Հակոբյանին իրազեկման արշավին միանալու համար

20:24 23.03.2020

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետի տիկնոջը՝ Աննա Հակոբյանին, նախարարության իրազեկման արշավին միանալու համար: «Շնորհակալություն եմ հայտնում տիկին Աննա Հակոբյանին մեր իրազեկման արշավին միանալու համար»:

̰
Ոստիկանի ուղղությամբ կրակած տղամարդը կալանավորվել է

19:59 23.03.2020

Մարտի 22-ին՝ ժամը 5-ի սահմաններում, ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողները Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ծառայություն իրականացնելիս Զաքարիա Սարկավագի փողոցում նկատել էին կասկածելի մի տղամարդու: Մոտեցել էին: Եվ անձը հաստատող փաստաթուղթ պահանջելիս նրա գոտկատեղի հատվածում ատրճանակի նմանվող առարկա նկատել: Պահանջել էին ցույց տալ ինչ է թաքցնում: Տղամարդը դիմել էր փախուստի, կրակել իրեն հետապնդող ոստիկանի ուղղությամբ: Հաշվի առնելով, որ […]

̰
Արմեն Սարգսյանը շնորհավորել է Սերգեյ Լավրովին ծննդյան 70-ամյա հոբելյանի առթիվ

19:54 23.03.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երեկ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ, շնորհավորել նրան ծննդյան 70-ամյա հոբելյանի, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության Աշխատանքի հերոսի բարձր կոչմանն արժանանալու համար: Նախագահ Սարգսյանն իր բարեմաղթանքներն է հղել բարեկամ և դաշնակից երկրի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարին և ընդգծել Սերգեյ Լավրովի մեծ ներդրումը հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների զարգացման […]

̰
Արտակարգ դրության օրերին աշակերտների կրթությունը չի տուժի․ գործարկվել է heravar.armedu.am հեռավար ուսուցման հարթակը

19:52 23.03.2020

Արտակարգ դրության օրերին աշակերտների կրթությունը չի տուժի․ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը գործարկել է heravar.armedu.am հեռավար ուսուցման հարթակը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից։

̰
Վարչական ու քրեական պատասխանատվություն արտակարգ դրության պայմաններում օրենքով սահմանված սահմանափակումները խախտելու համար

19:15 23.03.2020

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի որոշմամբ՝ Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` Ազգային ժողովը մարտի 20-ին գումարել էր ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ: Խորհրդարանը քվեարկությամբ ընդունեց «2020 թվականի մարտի 20-ին գումարված ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգային հարցի քննարկման հատուկ ընթացակարգի մասին» ԱԺ որոշման նախագիծը: Որոշումն ընդունվեց 117 կողմ, 0 […]

̰
Բակո Սահակյանը շնորհավորել է Աբխազիայի նորընտիր նախագահ Ասլան Բժանիային

19:10 23.03.2020

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 23-ին շնորհավորական ուղերձ է հղել Աբխազիայի Հանրապետության նորընտիր նախագահ Ասլան Բժանիային: Ուղերձում ասված է. «Մեծարգո՛ Ասլան Գեորգիի Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Աբխազիայի Հանրապետության նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Ձեր անցած ճանապարհը, գիտելիքները, պետական ու քաղաքական գործչի փորձը, անկասկած, կծառայեն Աբխազիայի […]

̰
Շուրջ 400 մլն դրամ՝ կորոնավիրուսի կանխարգելման և հաղթահարման նպատակով ստեղծված հաշվին

18:50 23.03.2020

ՀՀ ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ 17.03.2020թ. գանձապետարանում բացված «Ֆիզիկական անձանց և կազմակերպությունների նվիրաբերությունից պետությանը, կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման և հաղթահարման ապահովման համար ֆինանսական աջակցություն» 900005001947 հաշվին 23.03.20թ. ժամը 18:00-ի դրությամբ մուտքերը կազմել են 398,401.619.8 դրամ, իսկ մուտքերի ընդհանուր քանակը՝ 2210:

̰
ԱԱԾ-ն բացահայտել է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և տալու հերթական դեպքը

18:42 23.03.2020

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը, հավատարիմ լինելով կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումներն արմատախիլ անելու որդեգրած քաղաքականությանը, դրա հակազդմանն օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և տալու հերթական դեպքը։ Ստացված փաստական տվյալների համաձայն՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի համալիր հարկային ստուգումների վարչության գլխավոր […]

̰
Վարչապետը կհանդիպի «Իմ քայլը» խմբակցության հետ

18:34 23.03.2020

SHANTNEWS.am-ի տեղեկություններով՝ այսօր տեղի է ունեցել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նիստ: Դրանով, սակայն, իշխող խմբակցությունը չի սահմանափակվի: Երեկոյան նախատեսված է նաև մեկ այլ նիստ: Այդ ժամանակ խորհրդարանականները կհանդիպեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: «Իմ քայլը» խմբակցությունը սովորաբար ամեն հերթական լիագումար նիստերից առաջ օրակարգի շուրջ քննարկում կազմակերպում է, բայց ոչ վարչապետի մասնակցությամբ: Ըստ ամենայնի, պատգամավորների և […]

̰
ՀՀ բոլոր դատարաններին հատկացվել են տեսախցիկներ և պրոյեկտորներ. ԲԴԽ

18:30 23.03.2020

Բարձրագույն դատական խորհուրդը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով. «Հաշվի առնելով երկրում կորոնավիրուսի համավարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումների շրջանակներում դատարանների բնականոն գործունեության ապահովման անհրաժեշտությունը և առկա օրենսդրական հնարավորությունները՝ Հայաստանի Հանրապետության բոլոր դատա­րաններին հատկացվել են տեսախցիկներ և պրոյեկտորներ` ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածին համապատասխան` դատավարության մասնակիցների մասնակցությունը դատական նիստերին՝ տեսաձայնային հեռահա­ղորդակցության միջոցների կիրառմամբ ապահովելու նպատակով: Այս պահին ընթանում […]

̰
Ուկրաինան և Իրանը համաձայնության են եկել ինքնաթիռի կործանման դեպքի քննության հարցում

18:23 23.03.2020

Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի տեղակալը հատուկ հանդիպում է ունեցել Կիևում Իրանի դեսպանի հետ՝ տարեսկզբին Թեհրանի մոտ ուկրաինական օդանավի կործանման հարցով։ Կողմերը համաձայնության են հասել, որ ինքնաթիռի «սև արկղերը» պետք է անմիջապես վերծանվեն։ Իրանի և Ուկրաինայի պաշտոնյաները քննարկել են, թե դրանից հետո ինչ ընթացք է ունենալու աղետի պատճառների քննությունը, և ինչպես են հայտնաբերվելու մեղավորները։ Հիշեցնենք, որ […]

̰
Ուզեցի օգտակար լինել այնտեղ, որտեղ դրա կարիքը կա․ Աննա Հակոբյանն անցորդներին իրազեկող բուկլետներ է բաժանել

18:20 23.03.2020

ՀՀ վարչապետի տիկին, «Ժպիտների քաղաք» հիմնադրամի ղեկավար Աննա Հակոբյանը Երևանի փողոցներում իրազեկման ակցիա է անցկացրել։ Նա անցորդներին բաժանել է բուկլետներ Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխելու և պաշտպանվելու նպատակով։ «Ես ուզեցի կամավոր ներգրավվեմ, իմ լուման ունենամ, օգտակար լինեմ այնտեղ, որտեղ դրա կարիքը կա։ Առողջապահության նախարարությունը և շատերն ասացին, որ շատ թվով կամավորներ են դիմել, փորձեցին ինձ պաշտպանել […]

̰
Նախագահը ՀՀ-ում Չինաստանի դեսպանի հետ քննարկել է կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակը

18:16 23.03.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Թիան Էրլունին: Հայաստանի նախագահը և Չինաստանի դեսպանը, մասնավորապես, անդրադարձել են իրենց երկրներում նոր կորոնավիրուսի վարակի հետևանքով ստեղծված իրավիճակին և դրա կանխարգելման և հաղթահարման ուղղությամբ ձեռնարկված ու ձեռնարկվող քայլերին։ Դեսպան Թիան Էրլունը ներկայացրել է Չինաստանում իրականացվող հակահամաճարակային միջոցառումները, ինչպես նաև խոսել այլ երկրներին […]

̰
Ախտահանվում է Շիրակի մարզի ներմարզային ուղևորատար տրանսպորտը

18:00 23.03.2020

Շիրակի մարզի ներհամայնքային ու ներմարզային երթուղիները սպասարկող տրանսպորտն ամեն օր ախտահանվում է: Հստակ հրահանգ ու ցուցում կա ուղևորափոխադրող ընկերություններին ու համայնքապետարաններին, համաձայն որոնց՝ երթուղու սկզբնակետում և վերջնակետում տրանսպորտային միջոցներն ախտահանվում են, վարորդներին նույնպես տրամադրվել են անհատական պաշտպանիչ միջոցներ և լուծույթներ: Մարզի բոլոր ուղղություններով երթուղիները պահպանվել են: Պայմանավորված ուղևորների թվի նվազմամբ՝ նվազեցվել է դրանց հաճախականությունը: Շիրակի […]

̰
ՊԵԿ պաշտոնական կայքում առանձնացվել է «COVID-19» բաժինը

17:47 23.03.2020

Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում առանձնացվել է «COVID-19» բաժինը: Այստեղ հրապարակվել է ՀՀ ողջ տարածքում տնտեսական գործունեության՝ ժամանակավորապես արգելված տեսակներով գործունեություն իրականացնող հարկ վճարողների ցանկը՝ պարետի 22.03.2020թ.-ի թիվ 13 որոշման համաձայն: Ցանկը հասանելի է www.petekamutner.am կայքի հարկային ծառայության կայքէջում՝ «Հարկային տեղեկատվություն» բաժնի «COVID-19» ենթաբաժնում. ➡️ https://www.petekamutner.am/Content.aspx?itn=tsCOVID:

̰
Արցախի ԱԳՆ-ն՝ ԱՄՆ կողմից Արցախում «The HALO Trust»-ի նախագծերի ֆինանսավորումը դադարեցնելու մասին տեղեկատվության վերաբերյալ

17:43 23.03.2020

Ստորև ներկայացնենք Արցախի ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության մեկնաբանությունը ԱՄՆ կողմից Արցախում «The HALO Trust»-ի նախագծերի ֆինանսավորումը դադարեցնելու մասին տեղեկատվության վերաբերյալ։ Հարց  Ինչպե՞ս կմեկնաբանեք ԱՄՆ կողմից «The HALO Trust» միջազգային ոչ կառավարական կազմակերպության կողմից Արցախում իրականացվող նախագծերի ֆինանսավորումը դադարեցնելու մասին տեղեկատվությունը։ Պատասխան  ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից «The HALO Trust» կազմակերպության ներկայացրած՝ […]

̰
Անհատական պաշտպանիչ միջոցներն ու դրանց ճիշտ օգտագործման կանոնները

17:35 23.03.2020

ՀՀ առողջապահության նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որում ներկայացնում է անհատական պաշտպանիչ միջոցներն ու դրանց ճիշտ օգտագործման կանոնները: Տեսադասախոսություն հիվանդանոցի բժշկական անձնակազմի համար, ովքեր զբաղվում են կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված կամ կասկածելի դեպքերի գնահատմամբ և խնամքով:

̰
Որո՞նք են ոստիկանության գործողություններն այս օրերին

17:22 23.03.2020

Կորոնավիրուսի թեստ նաև ոստիկաններ են հանձնել: Թեստերի արդյունքների ու արտակարգ դրության պայմաններում ոստիկանության գործառույթների մասին է խոսել ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը կառավարության հերթական ասուլիսում: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Չինաստանը «զավեշտալի» է համարում ապատեղեկատվություն տարածելու մասին ԱՄՆ-ի մեղադրանքները

17:17 23.03.2020

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ՌԴ-ին, Չինաստանին և Իրանի մեղադրել էր կորոնավիրուսի հետ կապված ապատեղեկատվություն տարածելու մեջ:

̰
Շիրակի մարզային օպերատիվ շտաբը կամավորներ է հավաքագրում

17:15 23.03.2020

Կանխարգելիչ միջոցառումների համակարգման մարզային օպերատիվ շտաբի ուշադրության կենտրոնում են բուժհաստատությունները. նրանք փորձում են բնակչության հետ սերտ շփման մեջ գտնվող առաջնային օղակի բուժանձնակազմին ապահովել անհրաժեշտ արտահագուստով ու պարագաներով, ժամանակին կազմակերպել վիրուսի կասկածելի ախտանշաններ ունեցող քաղաքացիների տեղափոխումն ինֆեկցիոն հիվանդանոց կամ ապահովել նրանց հետ շփման մեջ գտնվող մարդկանց ինքնամեկուսացումը։ Մարզային շտաբի ղեկավար, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը SHANTNEWS.am-ի հետ […]

̰
Կորոնավիրուսը կանխարգելող միջոցառումներ Արցախի ՊԲ-ում

17:00 23.03.2020

Պաշտպանության բանակում շարունակվում են կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումները: Այս մասին հայտնում են Արցախի Պաշտպանության բանակից: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Ժամը 21։00-ից սկսած՝ Սադախլոյի անցակետի մուտքը բաց կլինի բեռնատարների համար. պարզաբանում

16:48 23.03.2020

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք՝ այսօր՝ մարտի 23-ին, ժամը 21։00-ից սկսած՝ Սադախլոյի անցակետի մուտքը բաց կլինի բեռնատարների համար։ Մառնեուլի շրջանում մտցված կարանտինային ռեժիմի պատճառով բեռնատարները Մառնեուլի մոտակայքում կախտահանվեն և պարեկային ոստիկանության ուղեկցությամբ, առանց կանգառի կշարունակեն իրենց ընթացքը (կանգառ կթույլատրվի միայն Մառնեուլի շրջանից դուրս)։ Սադախլոյի անցակետով տարանցիկ բեռնափոխադրում իրականացնող բեռնատարների մուտքը դեպի Վրաստան […]

̰
Վարչապետը կարևորել է գյուղատնտեսական կոոպերատիվների ձևավորումը և ծանոթացել գյուղատնտեսական սեզոնի նախապատրաստական աշխատանքներին

16:20 23.03.2020

Կառավարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են գարնան գյուղատնտեսական աշխատանքների ընթացքն ու այդ համատեքստում նախատեսվող միջոցառումները: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հատկապես կորոնավիրուսի ճգնաժամի պայմաններում գյուղատնտեսությունը դառնում է ամենակարևոր և հետաքրքիր գործունեության ոլորտներից մեկը: «Չնայած միշտ էլ հետաքրքիր է եղել, բայց նոր պայմաններում գյուղատնտեսության կարևորությունն ընդգծվում է մի քանի […]

̰
Վրաստանի Մառնեուլի և Բոլնիսիի շրջաններում կարանտինային ռեժիմ մտցնելու պատճառով այս պահին փակ է դեպի Սադախլոյի անցակետ քաղաքացիների տեղաշարժը

15:57 23.03.2020

Վրաստանում Հայաստանի դեսպանությունից հայտնում են, որ Վրաստանի Մառնեուլի և Բոլնիսիի շրջաններում կարանտինային ռեժիմ մտցնելու պատճառով այս պահին փակ է դեպի Սադախլոյի անցակետ քաղաքացիների տեղաշարժը (սահմանափակումը չի վերաբերում բեռնատարներին)։ Վրաստանում ՀՀ դեսպանությունն ակտիվ աշխատանքներ է տանում Վրաստանում գտնվող ՀՀ քաղաքացների՝ Վրաստանից ելքն ապահովելու ուղղությամբ։

̰
Արցախի առողջապահության նախարարության կոչը քաղաքացիներին

15:50 23.03.2020

Արցախ/Տեղեկատվական շտաբը ֆեյսբուքյան իր էջում քաղաքացիներին իրազեկում է Արցախի առողջապահության նախարարության կողմից տրված ցուցումների մասին․ «Միջազգային ուղևորություններ ծրագրելիս՝ հաշվի առեք տվյալ երկրի համաճարակային իրավիճակը, Խուսափե’ք շնչառական վարակներով անձանց հետ սերտ շփումից, անհնարինության դեպքում` օգտագործե’ք անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ), Հաճախակի լվացեք ձեռքերն օճառով և ջրով կամ մաքրեք ալկոհոլային հիմքով ախտահանիչով, տուն մտնելուց հետո և սնունդ ընդունելուց […]

̰
BACK_TO_TOP