TIME
Ամսաթիվ
05 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+13.09 oC

Գլխավոր

Ի՞նչ նոր սահմանափակումներ են սահմանվում արտակարգ դրության պայմաններում լրատվական գործունեություն իրականացնողների նկատմամբ

11:52 23.03.2020

Վարչական իրավախախտումների վերաբերյալ և «Քրեական օրենսգրքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթն այսօր քննարկվում է երկրորդ ընթերցմամբ: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, անդրադառնալով փոփոխություններին, մանրամասնել է. ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» 182.3 հոդվածում 8-րդ կետը ներկայացնել հետևյալ խմբագրության. Լրատվական գործունեություն իրականացնողի կողմից արտակարգ դրությամբ ընթացքում սահմանված տեղեկությունների հրապարակման կանոնները խախելը, այստեղ ԶԼՄ-ների հասկացությունը փոխարինում ենք «լրատվական […]

̰
Մեկնարկել է ԱԺ արտահերթ նիստը. զեկուցում է արդարադատության նախարարը

11:30 23.03.2020

ՀՀ ԱԺ-ն այսօր «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքում և «Քրեական օրենսգրում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը քննարկում է երկրորդ ընթերցմամբ: Հիշեցնենք, որ սրանով նախատեսվում է պատասխանատվություն սահմանել արտակարգ դրությամբ պայմանավորված սահմանափակումների պահանջները խախտելու համար: Ի տարբերություն առաջին ընթերցման՝ երկրորդ ընթերցմանը նախագիծը ներկայացնում էր արդարադատության նախարարը: Նա ներկայացրել է, թե ինչ փոփոխություններ է նախատեսում նախագիծը: […]

̰
Ո՞ր երկրների քաղաքացիներին է արգելվում մուտք գործել Հայաստան. Պարետի նոր որոշումը

11:18 23.03.2020

ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը որոշում է ստորագրել պարետի՝ 2020 թ. մարտի 17-ի N 1 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին: Դրանում, մասնավորապես, ասված է. «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 2-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով՝ 1. […]

̰
ՌԴ-ից թռիչքները Երևան կիրականացվեն բացառապես Մոսկվայից

11:11 23.03.2020

Ռուսաստանը, նոր տիպի կորոնավիրուսային վարակի տարածմամբ պայմանավորված, մարտի 23-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում ավիաուղևորափոխադրումների գործընթացում ՌԴ-ի տարածքից դեպի այլ երկրներ: Այս մասին տեղեկացնում է ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը: Բացառություններ են կազմում թռիչքները Մոսկվայից դեպի այլ երկրների մայրաքաղաքներ ու խոշոր քաղաքներ: «Ռոսավիացիայի կայքի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ թռիչքները կոնկրետ քաղաքներ, այդ թվում Երևան, կիրականացվեն բացառապես Մոսկվայից»,-ասված է դեսպանատան հաղորդագրության մեջ: https://www.facebook.com/armembrus/posts/1072775843107552?__xts__[0]=68.ARB-oTuDqfm_9Au7uQAvW9vhD8hmoiDNX6XqoCyszoCtbudzIUDKAGHa8CdQqhlZx4sYV6IevFCIDfI1LRY8SjH3DSjM3qh7UmXx3BNMgEUtF4UULLJDnLJtnNgEaLpilgHCMOu4Aqabta0D5sbjvo_mrTBoOORFh7a7pngcFwsnlyMsLn5CttiQexdXE9PW8-1OFYvvi0a98XloHVjFVSQjr0fUUwDH4m1c7agyOjD8CNfEjVrWPlOV-TpPS6EOEGcj2MR6SkvnGRzs3m6rFDOfO8iwfjLuBJK9eXr84psC8TTp8EXAWE2byRjRUj7UyquQDsCIq8_r-VYbi_L0XAozVQ&__tn__=-R

̰
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 194 է

10:01 23.03.2020

Հայաստանում վերջին 1 օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 4-ով։ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ մարտի 23-ի ժամը 10։00-ի դրությամբ՝ Հայաստանում կորոնավիրուսի վարակման հաստատված դեպքերի թիվը հասել է 194-ի։ Առողջացել է 2 պացիենտ։  

̰
Վարչապետը ներկայացրել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին միջոցառման նախագիծը

09:12 23.03.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման առաջին միջոցառման նախագիծը։ «Խնդրում եմ առաջարկությունները և դիտողությունները ներկայացնել մինչև ս.թ. մարտի 24-ը, ժամը 18:00-ն՝ դրանք ուղարկելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին: 1.Միջոցառման նպատակը Միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի հետևանքով ՀՀ առանձին տնտեսավարողների (այսուհետ՝ տնտեսավարողներ) մոտ կանխատեսվող ընթացիկ իրացվելիության հետ կապված ռիսկերի մեղմմանը: […]

̰
Խորվաթիա․ երկրաշարժի հետևանքները

09:09 23.03.2020

Մարտի 22-ի առավոտյան Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբը ցնցած 5,3  մագնիտուդով երկրաշարժն ավերածություններ է գործել։  Տուժել է 17 մարդ, այդ թվում 15-ամյա մի տղա, որի վիճակը ծանր է։ Վնասվել է 66 շինություն և 23 ավտոմեքենա։ Այս մասին հայտնում է Associated Press-ը։ Ստորգետնյա ցնցումից վնասվել է նաև Զագրեբի մայր տաճարի շենքը, ավերվել է շենքի սրածայր աշտարակներից մեկը։ Խորվաթիայի […]

̰
Աշխարհում մոտ 300 հազար մարդ վարակվել է COVID-19-ով

08:29 23.03.2020

ԱՀԿ ամենօրյա զեկույցի համաձայն՝ վերջին մեկ օրում աշխարհում կորոնավիրուսով վարակվել է մոտ 26 հազար մարդ, գրանցվել է մահվան ելքով 1600 դեպք։ Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 294 110-ի, մահացել է 12 944 մարդ։ Վարակվածների ու մահացածների ամենամեծ թիվը բաժին է ընկել եվրոպական տարածաշրջանին՝ համապատախանաբար 151 293 և 7 426 դեպքով։  Միայն 1 օրում այնտեղ գրացվել է […]

̰
««Հայփոստի» անունից կեղծ մրցույթ ա ֆռում, մարդկանց բանկային քարտի տվյալ ա հավաքում, չհավատաք»․ Սամվել Մարտիրոսյան

00:00 23.03.2020

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում ահազանգում է․ «Ժող, Հայփոստի անունից կեղծ մրցույթ ա ֆռում, մարդկանց բանկային քարտի տվյալ ա հավաքում։ Չհավատաք»:

̰
Մարտի 23-ի դասացուցակը․ Արայիկ Հարությունյան

23:10 22.03.2020

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրել է մարտի 23-ի դասացուցակը։ «?Հեռավար դասերը շարունակվում են Առաջին ալիքով ժամը 08։30-ից կլինեն հետևյալ դասերը՝ ?Ես և շրջակա աշխարհը Թեմա՝ Կարմիր գիրք (2-րդ դասարան) ?Կենսաբանություն Թեմա՝ Մարսողություն (8-րդ դասարան) ✔️Հասարակագիտություն Թեմա՝ Ֆինանսական կրթություն․ Բյուջե (8-րդ դասարան) ?‍?11։15-ից եթերում կլինի «Բաց դասը» Թեմաները՝ Մաթեմատիկա․ Բնական ցուցիչով աստիճան, դրա հատկությունները Ֆիզիկա․ Ազատ […]

̰
Հոգեբանական պարզ միջոցներ դիմադրողականությունը բարձրացնելու համար. զրույց հոգեբանի հետ

22:59 22.03.2020

SHANTNEWS.am-ի հետ զրույցում հոգեբան Նարինե Աբրահամյան-Թովմասյանն անդրադարձել է մարդու ֆիզիկական վիճակի վրա հոգեկան վիճակի ազդեցությանը: «Հոգեկանի ու ֆիզիկականի փոխկապակցության փաստը նորություն չէ: Եթե նույնիսկ կողմնակից չենք մետաֆիզիկական տեսություններին /Լուիզա Հեյ, Լիզ Բուրբո/, համաձայն որոնց՝ յուրաքանչյուր ֆիզիկական հիվանդության ներքո քողարկված է հոգեբանական չլուծված խնդիր, բացասական համոզմունք, հոգեկերտվածքի յուրահատկություն, ապա պետք է հաշվի նստենք գիտական հետազոտությունների հետ, […]

̰
«Օր 5-րդ»․ Արարատ Միրզոյանը լուսանկարներ է հրապարակել

22:37 22.03.2020

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն իր ֆեյսբուքյան էջում կիսվել է ընտանեկան լուսանկարներով և կից գրել․ «Օր 5-րդ»։  

̰
Ճանաչված մարդկանց անունից գործում են կեղծ էջեր․ ինչպես չդառնալ խաբեության զոհ

22:20 22.03.2020

Կեղծ էջերը շարունակում են կիրառել խաբեության տարբեր սխեմաներ՝ շորթելու մարդկանց անձնական տվյալները։ Վերջին շրջանում սոցցանցերում հայտնվել են ճանաչված մարդկանց նկարներով կեղծ էջեր, որոնք իբրև խաղարկում են խոշոր շահումներ։ Այս մասին տեղեկացնում է Infocheck.am-ը։ Facebook-ի հայկական տիրույթում գործում են Քիմ Քարդաշյանի, Սիրուշոյի, Հենրիխ Մխիթարյանի, իսկ Instagram-ում՝ Քսենյա Սոբչակի, հումորիստ, հաղորդավար Մաքսիմ Գալկինի, ինչպես նաև ռեփեր Տիմատիի […]

̰
Մեր ռազմավարությունը պանդեմիայի պայմաններում. Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում է

21:33 22.03.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացնում է կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում և դրա սահմաններից դուրս: «Տասնյակ երկրներում արձանագրվել են մահվան թվեր, այդ երկրների թիվը մոտենում է հարյուրի: Ըստ էության, աշխարհում չկա մի երկիր, որ գործնականում ասեր՝ ինքը պատրաստ էր կորոնավիրուսին, աշխարհում չկա մի երկիր, որն ասի, թե ինչքան է շարունակվելու կորոնավիրուսային համաճարակը»,- ասաց վարչապետը` […]

̰
Օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել

21:04 22.03.2020

Իսպանացի օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն հայտարարել է, որ իր մոտ կորոնավիրուս է ախտորոշվել: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում: «Ես իմ բարոյական պարտքն եմ համարում հայտնել ձեզ, որ իմ՝ COVID-19-ի թեսթը դրական արդյունք է ցույց տվել»,- հայտնել է արտիստը: Նա նաև տեղեկացրել է, որ ինքը և իր ընտանիքի անդամները ինքնամեկուսացել են: Դոմինգոն նաև […]

̰
Այս տարի «պառավի ուլերը» չեն լինելու, պառավը ինքնամեկուսացել է. Սուրենյանի գրառումը

20:51 22.03.2020

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում հումորային գրառում է կատարել. «Այս տարի «պառավի ուլերը» չեն լինելու, պառավը ինքնամեկուսացել է»:

̰
Ինչպես ճիշտ լվանալ ձեռքերը. խորհուրդ է տալիս Արսեն Թորոսյանը

20:14 22.03.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ցուցադրում է՝ ինչպես ճիշտ լվանալ ձեռքերը: «Հարգելի՛ հայրենակցներ, ուզում եմ հիշեցնել, որ կորոնավիրուսի դեմ պայքարի գործում ամենաէական դերերից մեկը ունի հենց ձեռքերը օճառով լվանալը և ճիշտ լվանալը: Դա ունի բացատրություն՝ օճառը քայքայում է վիրուսի պատյանը, որը ճարպային հիմքով է: Պարզապես կարող ենք նրան ոչնչացնել ձեռքերը ճիշտ լվանալով»,- […]

̰
Մեր աղոթքներով Խորվաթիայի ժողովրդի կողքին ենք. ՀՀ ԱԳ նախարարը՝ Զագրեբի երկրաշարժի մասին

20:05 22.03.2020

ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը «Թվիթերում» գրառում է արել Զագրեբում տեղի ունեցած երկրաշարժի մասին: «Այս առավոտյան Զագրեբում տեղի ունեցած երկրաշարժի ցավալի լուր. մենք մտովի և մեր աղոթքներով Խորվաթիայի ժողովրդի կողքին ենք։ Այս դժվարին ժամանակներում մենք բոլորս պետք է կողք կողքի կանգնած լինենք»,- գրել է նախարարը:

̰
Ինքնամեկուսացման ժամանակ ևս պետք է առողջ կեսակերպ վարել. ԱՆ հորդորը

19:56 22.03.2020

ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է ինքնամեկուսացման ժամանակ ևս վարել առողջ կենսակերպ:

̰
Միասին ընթերցում ենք «Փոքրիկ իշխանը». Արայիկ Հարությունյան

19:28 22.03.2020

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ այսօր համազգային ծնողական ժողով էր հրավիրել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը: Նախարարը խոստացել էր, որ այսօր երեկոյան փոքրիկների համար կկարդա Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխան»-ը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
ՀՀ-ում և Ադրբեջանում գտնվող Վրաստանի քաղաքացիների համար կգործի երկու անցակետ

19:19 22.03.2020

Հայաստանում և Ադրբեջանում գտնվող Վրաստանի քաղաքացիները երկիր կկարողանան մուտք գործել միայն «Սադախլո» և «Կարմիր կամուրջ» հսկիչ անցակետերով: Համապատասխան որոշումը կայացվել է այսօր Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիայի գլխավորությամբ հրավիրված միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստի ժամանակ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:  «Տվյալ փուլում որոշում է կայացվել, որ Հայաստանի հետ սահմանակից հսկիչ-անցակետերից միայն «Սադախլոյով» հնարավոր կլինի Վրաստանի քաղաքացի հանդիսացող ճանապարհորդների […]

̰
Ռուսաստանը դադարեցնում է ավիահաղորդակցությունը բոլոր երկրների հետ

18:10 22.03.2020

Ռուսաստանը կորոնավիրուսի պատճառով մարտի 23-ից դադարեցնում է ավիահաղորդակցությունը բոլոր երկրների հետ, հայտնում է Росавиация-ն: Բացառություն են կազմելու Մոսկվայի և մայրաքաղաքների միջև չվերթները, ինչպես նաև  բացառություններ են արվելու այլ երկրներից ՌԴ քաղաքացիների տունդարձը կազմակերպելու համար: Հիշեցնենք՝ մարտի 11-ին ԱՀԿ-ն նոր տիպի կորոնավիրուսի բռնկումը որակեց որպես համավարակ:

̰
Կորոնավիրուսի հայտնաբերման նպատակով մինչ այս պահը կատարվել է 1246 լաբորատոր հետազոտություն. ԱՆ

17:52 22.03.2020

Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ հայտնելով, որ կորոնավիրուսային հիվանդության հայտնաբերման նպատակով մինչ այս պահը կատարվել է 1246 լաբորատոր հետազոտություն (թեսթավորում):

̰
Համազգային ծնողական ժողով Արայիկ Հարությունյանի հետ

17:05 22.03.2020

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝  ՀՀ ԿԳՄՍ նախարարը ֆեյսբուքյան գրառում էր կատարել և ծնողներին կոչ արել կիրակի՝ ժամը 17։00-ին, միանալ համազգային ծնողական ժողովի: Նախարարն իր խոսքում անդրադարձավ հեռավար կրթության խնդիրներին: Նախարարի խոսքով՝ հեռավար կրթության հետ կապված արդեն իսկ ահազանգեր են ստացվել, որ որոշ անձինք մատուցում են վճարովի ծառայություններ: «Տանը մնալն արձակուրդ չէ երեխաների համար, հետևե՛ք, […]

̰
Շուտով կլրանա մեր քաղաքացիների վարակվելու 14-րդ օրը. մանրամասներ կորոնավիրուսով հիվանդների առողջական վիճակի մասին

16:54 22.03.2020

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք՝ այս պահին 190 պացիենտներից 14-ը թոքաբորբ ունի, նրանցից 6-ն ունի ինտենսիվ թերապիայի կարիք, քանի որ ունի հարակից ուղեկցող հիվանդություններ։ «Նրանք ինկուբացված չեն, վիճակը ծանր չէ, սակայն պահանջվում է մշտական հսկողություն, ինչն արվում է։ Մյուս քաղաքացիները հատուկ բուժում չեն ստանում, միայն ջերմիջեցնողներ։ Մի քանի օրից կլրանա մեր բազմաթիվ […]

̰
Խնդրում եմ անպայման հետևել այս ուղեցույցին. Արայիկ Հարությունյանի հորդորը ծնողներին

16:44 22.03.2020

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ ուղղված երեխաների ծնողներին: «Ծնողներին խնդրում եմ անպայման հետևել այս ուղեցույցին: Համացանցում մեր երեխաների անվտանգության ապահովումը կարևոր է»,- գրել է նախարարը:

̰
Նախագահ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի նախագահի հետ

16:20 22.03.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի Պետության նախագահ Ռեուվեն Ռիվլինի հետ։ Նախագահները տեղեկություններ են փոխանակել իրենց երկրներում նոր կորոնավիրուսի տարածման առկա վիճակի, վարակի կանխարգելման և հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի վերաբերյալ։ Հաշվի առնելով, որ Իսրայելն աշխարհում ունի լավագույն, զարգացած ու առաջադեմ, գիտահետազոտական նորարարությունների վրա հիմնված ժամանակակից բժշկություն և առողջապահական համակարգ, նախագահ Սարգսյանը նշել […]

̰
Վաղվանից 5 օր երկրում դրախտային եղանակ է. Գագիկ Սուրենյան

16:16 22.03.2020

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վաղվանից 5 օր երկրում դրախտային եղանակ է։ Կապույտ ջինջ երկինք, արև անուշ, տաք օրեր»:

̰
Ունենք 190 հաստատված դեպք, որոնց մեծ մասի առողջական վիճակը բավարար է. Արսեն Թորոսյան

16:03 22.03.2020

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատմում է, թե ինչպես են իրենց զգում կորոնավիրուսային հիվանդություն ունեցող պացիենտները: «Ինչպես գիտեք, ունենք 190 հաստատված դեպք առավոտյան դրությամբ, որոնց մեծ մասի առողջական վիճակը բավարար է, առողջական լուրջ խնդիրներ չունեն: Նրանցից միայն 14-ի մոտ կա թոքաբորբ և նրանցից 6-ը կարիք ունեն ինտենսիվ թերապիայի: Նրանք Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի […]

̰
Հանրագումարով հաստատված 190 դեպքից 157-ը փոխկապակցված է երկու առաջնակի դեպքերի օջախների հետ. Ալինա Նիկողոսյան

15:50 22.03.2020

Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ հանրագումարով հաստատված 190 դեպքից 157-ը փոխկապակցված է երկու առաջնակի դեպքերի օջախների հետ: «Հանրագումարով հաստատված 190 դեպքից 157-ը փոխկապակցված է երկու առաջնակի դեպքերի օջախների հետ: Ինչպես հայտնել էի երեկ` 27 պացիենտների հետ սերտ շփում ունեցած կոնտակտավորները գտնվում են կարանտինում, իսկ շփումների մյուս շրջանակը գտնվում […]

̰
BACK_TO_TOP