19:06 12.04.2025
Ապրիլի 10-ին՝ ժամը 23։14-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած 42-ամյա տղամարդը հայտնել էր, որ ինկասացիայի գործ է անում և Մասիս քաղաքից Երևանի Չարբախ թաղամաս տանող հատվածում երեք անձինք փակել են իր ավտոմեքենայի ճանապարհը, հարվածել իրեն ու հափշտակել գումար, հայտնում են ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից: «Դեպքի վայր մեկնած պարեկներին ահազանգողը պատմել էր նույնը՝ հավելելով, որ հարձակում […]
18:19 12.04.2025
Ավարտվել են Իրանի և ԱՄՆ պատվիրակությունների միջև անուղղակի բանակցությունները՝ Օմանի միջնորդությամբ իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման համար։ Այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը։ Իրանական պատվիրակության անանուն անդամը ISNA-ին ասել է, որ խորհրդակցությունները, ընդհանուր առմամբ, հաջող են անցել:
16:31 12.04.2025
Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում հանդիպել են Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը: Կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ և բազմակողմ քաղաքական, առևտրատնտեսական, հումանիտար և կրթական հարաբերությունների, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ: Ինչպես տեղեկացնում են ՌԴ ԱԳՆ-ից, Լավրովը Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարին հաստատել է իր պատրաստակամությունը՝ նպաստելու Բաքվի և Երևանի միջև խաղաղության […]
15:23 12.04.2025
Հայաստանն ու Ադրբեջանն ունեն բոլոր նախադրյալները՝ ստորագրելու խաղաղության պայմանագիրը, սկսելու երկխոսության նոր փուլ և բացելու խաղաղ հարաբերությունների նոր դարաշրջան Հարավային Կովկասում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ Անթալիայում կայացած պանելային քննարկման ժամանակ հայտարարել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Նրա դիտարկմամբ՝ անցյալի մեջ խորամուխ լինելը կառուցողական մոտեցում չէ, և կողմերին թույլ չի տա […]
15:14 12.04.2025
Մեղրի համայնքի Նռնաձոր բնակավայրի համար նոր ճանապարհ և մանկապարտեզ է կառուցվում: Այս մասին «Ինստագրամ»-ի իր էջում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մեղրի համայնքի Նռնաձոր բնակավայրի համար նոր ճանապարհ ենք կառուցում և մանկապարտեզ»,- գրել է վարչապետը և տեսանյութ հրապարակել: View this post on Instagram A post shared by Nikol Pashinyan (@nikolpashinyan_official)
15:05 12.04.2025
Ապրիլի 11-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին։ Ողջունելով հյուրին՝ Արփինե Սարգսյանն ընդգծել է երկու երկրների բարեկամական հարաբերությունները, ինչը փաստվում է նաև միջգերատեսչական սերտ համագործակցությամբ։ Արփինե Սարգսյանն անդրադարձել է նաև Հայաստանում գտնվող Իրանի քաղաքացիների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության հարցերին՝ շեշտելով, որ ձեռնարկվել և ձեռնարկվում […]
14:29 12.04.2025
Անվիճելի է, որ հայկական ֆուտբոլում լուրջ խնդիրներ կան: Վեճը այդ խնդիրները լուծելու եղանակների հետ է կապված: Արդյո՞ք կոնկրետ անձինք են մեղավոր, թե՞ համակարգը: Ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարնե՞րն են ճիշտ, թե՞ իրենց ընդդիմախոսող երկրպագուների խմբերը: Մարզիչնե՞րն են վատը, թե՞ ֆուտբոլիստներն են վատ մոտիվացվում: Այս հարցերը «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում քննարկել են Ֆուտզալի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանն […]
14:06 12.04.2025
Հանրապետության տարածքում ապրիլի 12-ի ցերեկը, 13-14-ին, 17-ի գիշերը` առանձին շրջաններում, 15-16-ին շրջանների մեծ մասում օրվա ընթացքում սպասվում է անձրև, առանձին հատվածներում նաև ամպրոպ: Ապրիլի 17-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 13-15-ին գիշերը լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն ձյան տեսքով։ Քամին՝ հարավարևմտյան՝ 5-8մ/վ: Ապրիրլի 12-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի […]
13:33 12.04.2025
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 11-ին՝ ժամը 20:10-ից 23։15-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ «Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչև օրս Ադրբեջանը […]
13:23 12.04.2025
Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը: «2025 թ. ապրիլի 12-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում հանդիպել են ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։ Կողմերը քննարկել են հարաբերությունների կարգավորման գործընթացի ներկա վիճակը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի […]
13:19 12.04.2025
Մեկնարկում է Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի մասնակցությամբ պանելային քննարկումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը: Քննարկումը ուղիղ հեռարձակմամբ հասանելի է այստեղ:
13:05 12.04.2025
Անթալիայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի երկկողմ հանդիպումը: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը: Ապրիլի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարների հետ կմասնակցի «Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության մարտահրավերներ և հնարավորություններ» պանելային քննարկմանը։
12:35 12.04.2025
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Տաշքենդում հանդիպել է Նորվեգիայի խորհրդարանական պատվիրակության ղեկավար Թելլեֆ Ինգե Մյորլանդի հետ: Հակոբ Արշակյանը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է զարգացնելու հայ-նորվեգական հարաբերությունները: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջեւ հարաբերությունների ամրապնդմանը, տարածաշրջանում անվտանգության ու խաղաղության հաստատմանը եւ միջազգային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր: Թելլեֆ Ինգե Մյորլանդն ընդգծել […]
10:25 12.04.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է իր բուժզննման դրական արդյունքները: «Ընդհանուր առմամբ, ես զգում էի, որ շատ լավ մարզավիճակում եմ: Ունեմ լավ սիրտ, բարի հոգի, շատ բարի հոգի», – ասել է նա լրագրողներին: Նախագահը հավելել է. «Ես որոշեցի, որ ուզում եմ մի փոքր տարբերվել Բայդենից: Ես կոգնիտիվ թեստ հանձնեցի: Բոլոր հարցերին ճիշտ պատասխանեցի»: ԶԼՄ-ների տվյալներով՝ […]
22:37 11.04.2025
Բաքվում Ադրբեջանի ղեկավարության միջնորդությամբ Իսրայելի ու Թուրքիայի բարձրաստիճան պատվիրակների միջև կայացել են բանակցություններ: Հանդիպման ավարտից հետո կողմերը պաշտոնական հայտարարություն չեն տարածել: Ինչ որ բան հայտնի՞ է բանակցությունների արդյունքների մասին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Մամլո հաղորդագրություններում այս հանդիպումը կոչում են «Աշխատանքային խմբերի 1-ին նախապատրաստական, տեխնիկական հանդիպում»: Մինչդեռ իրականում հայտնի է, որ մինչ վերջերս […]
20:41 11.04.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Սյունիքի մարզ, ծանոթացել իրականացված և ներկայումս ընթացքի մեջ գտնվող ծրագրերին: Վարչապետի առաջին կանգառը եղել է Որոտան-Խոտ ավտոճանապարհը, որտեղ ծանոթացել է 10.3 կմ ընդհանուր երկարությամբ ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքներին: Ծրագրի ընդհանուր արժեքն ավելի քան 4 մլրդ 198 մլն դրամ է: Զեկուցվել է, որ ճանապարհի 8,7 կմ հատվածում առաջացել է բնական սողանք, որը […]
19:28 11.04.2025
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Անթալիայի դիվանագիտական ֆորումի պաշտոնական բացմանը: Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից:
19:16 11.04.2025
Սահմանադրության փոփոխությունը Հայաստանի ներքին հարցն է։ Հայ ժողովուրդը և Հայաստանի ինստիտուտներն են որոշելու՝ ինչպես և երբ է այդ փոփոխության գործընթացն իրականացվելու, ՍիվիլՆեթին տված բացառիկ հարցազրույցում այս մասին ասել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը: – Պարոն Քըլըչ, շնորհակալ եմ այս հնարավորության համար։ Խնդրում եմ, պատմեք հայաստանցի Ձեր գործընկերոջ հետ այսօրվա […]
18:35 11.04.2025
Կապանում սուբվենցիոն ծրագրով հիմնվել է հանգստի գոտի: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 89 մլն դրամ, որից 49 մլն դրամը հատկացրել է Կառավարությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կապան քաղաքի թունելից մինչև Բաղաբերդ թաղամասի միջնամասը՝ 7,4 կմ հատվածում իրականացվել են փողոցային լուսավորության համակարգի կառուցման աշխատանքները: Սուբվենցիոն ծրագրի ընդհանուր արժեքը […]
18:23 11.04.2025
Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Միացյալ Թագավորության Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի և Անդրծովյան տարածքների հարցերով պետնախարար Ստեֆան Դոութիի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ «Մեր երկու երկրների միջև հաստատված ռազմավարական երկխոսությունը լավ հիմք է ձևավորել տարբեր ուղղություններով որակապես նոր և […]
17:42 11.04.2025
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն արձագանքել է Ադրբեջանի կողմից Հռոմում կազմակերպված հակահայկական ուղղվածություն ունեցող միջոցառմանը։ «Սույն թվականի ապրիլի 10-ին Հռոմի պապական Գրեգորյան համալսարանում Սուրբ Աթոռում Ադրբեջանի դեսպանության և ադրբեջանական որոշ կազմակերպությունների նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Քրիստոնեությունը Ադրբեջանում. պատմություն և արդի ժամանակներ» վերտառությամբ միջոցառում՝ տարբեր երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Միջոցառման ընթացքում ադրբեջանական քարոզչամեքենայի նախաձեռնությամբ հերթական անգամ փորձ է […]
15:35 11.04.2025
Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում հանդիպել է կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչի հետ։ Ռուբինյանն այս մասին հայտնել է X-ի իր միկրոբլոգում։ «Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի վերաբերյալ լավ քննարկում ունեցա Սերդար Քըլըչի հետ»,- գրել է Ռուբինյանը։
15:11 11.04.2025
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի աշխատանքային այցն Անթալիա: Ապրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում նախատեսված են նախարարի երկկողմ հանդիպումներ:
14:57 11.04.2025
Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) 1/8-ում հանդիպել է լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել է 1 րոպե 59 վայրկյան։ Իսկ ահա Դավիթ Օվասապյանը (130 կգ) 1/8-ում մրցել է թուրք Մուհամեդ Համզա Բակիրի հետ: Համառ գոտեմարտում 1-1 հաշվով հաղթել է թուրք ըմբիշը։
12:05 11.04.2025
Հայազգի պատգամավոր Խոսե Լուիս Սաջյանի նախաձեռնությամբ՝ Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նիստի ընթացքում պատգամավորներն անդրադարձել են Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին: Այս մասին հայտնում է Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը։ Պատգամավոր Սաջյանի նախաձեռնությանն աջակցել ու ելույթներով են հանդես եկել խորհրդարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները՝ հպարտությամբ նշելով, որ Ուրուգվայը Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած առաջին երկիրն է: Պատգամավորներ Խոսե Լուիս Սաջյանը, […]
11:32 11.04.2025
Հայաստանի վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հերքել է մամուլում շրջանառվող լուրերը, թե մայիսի 9-ին Մոսկվայում եռակողմ հանդիպում է նախատեսված Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ։ «Մայիսի 9-ին Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ ձևաչափով հանդիպում չկա նախատեսված»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է Նազելի Բաղդասարյանը՝ անդրադառնալով լրատվամիջոցներում ավելի վաղ տարածված տեղեկությանը, թե Մայիսի […]
09:19 11.04.2025
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 10-ին մասնակցել է Հայաստանի Ազգային ժողովի կողմից՝ Անվտանգության ոլորտի կառավարման ժնևյան կենտրոնի (DCAF) աջակցությամբ կազմակերպված «Մարդու իրավունքների խթանումը Հայաստանի զինված ուժերում» երկօրյա քննարկմանը և հանդես եկել բացման խոսքով, հայտնում են ՄԻՊ-ի աշխատակազմից։ «Միջոցառման նպատակն է պաշտպանության ոլորտի կառավարման և վերահսկողության հիմնական շահագրգիռ կողմերի հետ քննարկելու, թե ինչպես ապահովել և […]
08:40 11.04.2025
Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարը կսկսեն հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանի հավաքականը ներկայացուցիչներ կունի բոլոր` 10 քաշային կարգերում: Մանվել Խաչատրյանը (55 կգ) պայքարը կսկսի քառորդ եզրափակչից և կգոտեմարտի թուրք Էմրե Մութլուի հետ, Կարապետ Մանվելյանը (60 կգ) 1/8-ում կմրցի լեհ Թոմաշ Շկրիպչակի հետ, Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ կմտնի քառորդ եզրափակչից,նրա մրցակիցը […]