13:12 29.01.2020
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ժամանել է Ազգային ժողով: Այսօր Ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովում հարցեր են ուղղվելու հենց նրան: Նախքան հանձնաժողով ներկայանալը՝ Օհանյանը հանդիպել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ:
13:10 29.01.2020
«Բոլորդ էլ տեսնում եք՝ գրիչի պատմության մեջ ոչ մի քաղաքական բովանդակություն չկա, դրա համար հարկ էլ չեմ համարում մեկնաբանել»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի միջև հեռակա բանավեճը: Հիշեցնենք, Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Հրայր Թովմասյանը բազմիցս իր ծառայություններն է առաջարկել, ինքը, […]
12:52 29.01.2020
Երեկ ոստիկանության կողմից «Ադեկվադ» խմբի անդամների ձերբակալության ու ազատ արձակման վերաբերյալ հարցեր իրավապահ մարմիններին «Իմ քայլը» խմբակցությունը կուղղի վաղը ոստիկանապետի պաշտոնակատարի հետ հանդիպմանը, մինչ այդ գնահատականներ չի հնչեցնի: Այս մասին այսօր խմբակցության ղեկավարն ասել է ԱԺ ճեպազրույցների ժամանակ: Ընդդիմությունը ևս սպասում է պարզաբանման, թե որն էր այդ գործողությունների նպատակը: Մանրամասները` տեսանյութում:
12:51 29.01.2020
Աստրախանում գտնվող իր տանը օրերս 81-ամյա մի կին է մահացել հրդեհի հետևանքով: Хронометр-ին տված հարցազրույցում այդ մասին պատմել է կնոջ հարևանը` Արտավազդը: Նրա խոսքով՝ կինն Աստրախան է եկել տարիներ առաջ իր որդու հետ, որը հանկարծամահ է եղել, և նա մնացել է միայնակ: «Մենք ընկերներ էինք: Վերջին տարիներին տատիկը շատ հիվանդ էր, ոտքերը թուլացած էին, նա […]
12:44 29.01.2020
Հունվարի 16-ին Չինաստանից Կախեթի վերադարձած Վրաստանի քաղաքացի, 22-ամյա աղջկա մոտ, որը հունվարի 26-ին վիրուսային ախտանիշերով դիմել է բուժհաստատություն, կորոնավիրուս չի հաստատվել: Հայտարարել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության ազգային կենտրոնի գիտական խորհրդի ղեկավար Պաատա Իմնաձեն: Այս մասին հայտնում է «Ալիք Մեդիան»: Նրա հայարարությամբ` Չինաստանից վերադարձած աղջկա մոտ, բոլոր հետազոտությունները անցնելուց հետո, կորոնավիրուս չի հաստատվել: […]
12:16 29.01.2020
Սահմանադրական դատարանի նախագահը չպետք է հանդես գա քաղաքական ընդդիմախոսի դիրքերից, ինչն այսօր տեղի է ունենում և Հրայր Թովմասյանին անհամատեղելի դարձնում այդ պաշտոնի հետ: Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ հայտարարել են «Իմ քայլը» խմբակցության անդամները: Նրանք անդրադարձել են նաև Թովմասյանի երեկվա հարցազրույցին և կարծիք հայտնել արդեն հայտնի գրիչի մասին: Լիլիթ Մակունցն իր խոսքում ասել է. «Հստակ պետք […]
12:12 29.01.2020
Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովն այսօր 2020 թ. առաջին նիստն է գումարելու: Այսօրվա նիստում քննելու են հերթական պաշտոնյային: SHANTNEWS.am-ի տեղեկություններով՝ այդ պաշտոնյան պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն է: Հիշեցնենք, որ այս հանձնաժողովը 6 ամիս գործունեություն ծավալելուց հետո դիմեց ԱԺ-ին՝ հանձնաժողովի գործունեությունը ևս վեց ամսով երկարաձգելու համար:
11:34 29.01.2020
Հունվարի 28-ին՝ ժամը 02:55-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նվեր Արմանի Ավետիսյանի կրծքավանդակի շրջանում հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի […]
10:13 29.01.2020
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հունվարի 28-ին՝ ժամը 02:55-ի սահմանում, ՊԲ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Նվեր Արմանի Ավետիսյանը: Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, վերջինիս վիճակը գնահատվում է ծանր: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
10:01 29.01.2020
Չինաստանը մեղադրել է դանիական Jyllands-Posten պարբերականին էթնիկայի նորմերի խախտման համար: Պատճառ է հանդիսացել ծաղրանկարը, որում Չինաստանի դրոշի վրա աստղերի փոխարեն պատկերված է կորոնավիրուսը: Այս մասին հայտնում է Politico-ն: Նիլս Բու Բույսենի «նկարը» վիրավորանք է մեր երկրի համար, նշել են դիվանագիտական ներկայացուցչությունում: «Պահանջում ենք Jyllands-Posten-ից և հեղինակից հրապարակավ ներողություն խնդրել չինացի ժողովրդից»,-ասված է հաղորդագրության մեջ: Թերթի […]
09:38 29.01.2020
Իրանի կողմից Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազաների հրթիռակոծման հետևանքով տուժել է ամերիկացի 50 զինվորական: Այս մասին հայտնել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-գնդապետ Թոմաս Քեմփբելը: Ավելի վաղ հաղորդվել էր 34 տուժածի մասին: Պենտագոնը նշում է, որ թվերը կարող են փոխվել: Քեմփբելի խոսքով՝ 50 զինծառայողի մոտ ախտորոշվել են գանգուղեղային վնասվածքներ: Հիշեցնենք, որ հարձակումը տեղի է ունեցել հունվարի 8-ի […]
09:22 29.01.2020
Երեկ՝ հունվարի 28-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Վանցյան 7/7 հասցեի դիմաց կրակոցներ են հնչել: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամանել են ոստիկանության աշխատակիցները: Դեպքի վայրում աշխատել են ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչները և ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները: Ոստիկանները մարտադաշտ հիշեցնող վայրում հայտնաբերել են ատրճանակից և ինքաձիգից կրակված […]
09:04 29.01.2020
ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Ժնևում հանդիպում ունեցավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ստեֆան Վիսկոնտիի, Էնդրյու Շոֆերի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
08:30 29.01.2020
Ատիպիկ թոքաբորբ առաջացնող նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը Չինաստանում հասել է 6000-ի։ Միայն վերջին 1 օրում գրանցվել է մահվան 26 դեպք։ Ընդհանուր առմամբ, զոհերի թիվը հասել է 132-ի, որից 125-ը բաժին է ընկել Հուբեյ նահանգին։ Այս մասին հայտնում է «Интерфакс»-ը՝ հղում անելով Չինաստանի առողջապահական մարմիններին։ 2019-nCoV վիրուսն արդեն հայտնվել է Ավստրալիայի, Հարավային Կորեայի, Նեպալի, Մալայզիայի, Ճապոնիայի, […]
08:20 29.01.2020
Իսրայելը հավանություն է տվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած «դարի գործարքին», Պաղեստինը, սակայն, մերժել է։ Պաղեստինյան առաջնորդ Մահմուդ Աբասը հայտարարել է Իսրայելի հետ բանակցությունների պատրաստակամության մասին միջազգային միջնորդների «քառյակի» (ՌԴ, ԱՄՆ, ՄԱԿ, ԵՄ) հովանու ներքո։ Նրա խոսքով՝ միակ ուղին դեպի խաղաղություն 1967 թվականի սահմաններում պաղեստինյան պետության ստեղծումն է։ Նա նշել է, որ Թրամփի վարչակազմն ակնհայտորեն […]
23:40 28.01.2020
Այսօր՝ հունվարի 28-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:10-ի սահմաններում BMW մակնիշի 36 PR 509 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Զորավան-Արագյուղ ավտոճանապարհի 3-րդ կմ-ի հատվածում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել քարերին և մոտ 250 մետր մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել դաշտում: SHAMSHYAN.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է: Նրա դին ավտոմեքենայից […]
22:50 28.01.2020
168TV-ի՝ Սաթիկ Սեյրանյանի հեղինակային «Պրեսսինգ» հաղորդաշարի այսօրվա հյուրը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն է:
22:26 28.01.2020
Քաղավիացիայի կոմիտեն կորոնավիրուսի հետ կապված հայտարարություն է տարածել․ «Հարգելի քաղաքացիներ, Չինաստանում ի հայտ եկած «2019թ․ նոր կորոնավիրուսային» վարակի Հայաստան հնարավոր ներթափանցումը բացառելու նպատակով՝ ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն համագործակցում է Առողջապահության նախարարության, ինչպես նաև Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ, մշտապես հետամուտ է միջազգային կազմակերպությունների՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության, Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության […]
21:40 28.01.2020
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթևիկ Հայրապետյանը ԵԽԽՎ-ում ելույթ է ունեցել «Եվրոպայում մեդիա ազատության սպառնալիքների և լրագրողների անվտանգության վերաբերյալ» զեկույցի կապակցությամբ: «Հարգելի նախագահող, տիկնայք և պարոնայք, Լրագրությունը չի կարող լուռ լինել, դա է լրագրության ամենամեծ առաքինությունն ու ամենամեծ մեղքը: Լրագրությունը պետք է խոսի և խոսի անմիջապես, երբ զարմանքի արձագանքները, հաղթանակի պնդումները և սարսափի նշանները […]
21:28 28.01.2020
Ryanair ավիաընկերության այսօր կայացած Միլան-Երևան չվերթից տուժած ուղևորների թիվը մոտ 5 տասնյակ է, նրանց մեջ մանկահասակ երեխաներ, հղի կանայք կան: Այս տեղեկությունը Sputnik Արմենիայի թղթակցին տրամադրել է Passenger.am-ի համահիմնադիր Գուրգեն Ղազարյանը: Նրա խոսքով` պատճառն ավիաընկերության ոչ կազմակերպված գործելաոճն է: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Ryanair ավիաընկերության Միլան-Երևան FR4456 չվերթի մի քանի տասնյակ ուղևորների մերժել են ինքնաթիռ […]
21:22 28.01.2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Արարատի մարզում մասնակցել է Բանակի օրվան՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 28-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանը: Հանրապետության նախագահը Արարատում ծաղիկներ է դրել Հայաստանի Հանրապետության Ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին: Այնուհետև նախագահ Սարգսյանը մասնակցել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 28-րդ տարեդարձին նվիրված […]
20:57 28.01.2020
Այսօր՝ հունվարի 28-ին, դանակահարութուն է տեղի ունեցել Նուբարաշենի բանտում: Ժամը 01:30-ի սահմաններում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ բանտի թիվ 57 խցի դատապարտյալների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որն ավարտվել է դանակահարությամբ: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ արդեն ժամը 03:10-ի սահմաններում «կրծքավանդակի կտրած-ծակած վերք, ձախակողմյան պնեմաթորաքս, ձախ սրունքի կտրած վերք, աջակողմյան թոքի սալջարդ, ներորովայնային […]
20:51 28.01.2020
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը բերման է ենթարկվել։ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին ոստիկանությունից հայտնել են, որ Նարեկ Սամսոնյանը բերման է ենթարկվել ապօրինի զենք պահելու կասկածանքով:
20:44 28.01.2020
«Քաղաքացիական գիտակցություն» ազատական ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը բերման է ենթարկվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը։ «Նարեկ Սամսոնյանն այսօր ողջ օրվա ընթացքում ոստիկանների և լրագրողների աչքի առջև Ոստիկանության դիմաց կանգնած էր: Բերման ենթարկվածների ազատ արձակվելուց հետո գնաց տուն, բայց տուն չհասավ, որովհետև դիմակավորված անձինք հենց նոր բերման են ենթարկել […]
20:29 28.01.2020
Չինաստանի Ուհան քաղաքը համարվում է կորոնավիրուսի հիմնական կենտրոնը, որը մեկուսացվել է երկրի մյուս վայրերից: SHANTNEWS-ն այսօր զրուցել է Ուհան քաղաքում ապրող Հայաստանի քաղաքացու՝ Սուսաննա Աղաջանյանի հետ:
20:16 28.01.2020
SHANTNEWS-ի տեղեկություններով՝ հունվարի 30-ին «Իմ քայլը» խմբակցությունը հանդիպելու է ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանի հետ: Հանդիպումն ընթանալու է փակ դռների հետևում, և տեղի է ունենալու «Քաղաքաղացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում: Հանդիպումն ի սկզբանե հունվարի 20-ին էր նախատեսված, բայց ինչ-ինչ պատճառներով փոխվել է: Հիշեցնենք, որ այսպիսի հանդիպում օրեր առաջ իշխող խմբակցությունն ունեցել է նաև ԱԳ նախարար […]
20:10 28.01.2020
Օրվա խորհրդին համահունչ, ՀՀ ոստիկանության փողային նվագախումբը, թմբկահարներ, տարբեր համույթներ, զբոսաշրջիկներ և պարզապես քաղաքացիներ, նվագախմբերի նվագակցությամբ քայլերթով Ազատության հրապարակից անցել են Թումանյան, Աբովյան փողոցներ, ապա հասել Հյուսիսային պողոտա: Իսկ նրանց գլխավերևով սլացել են տասնյակ ուղղաթիռներ, որոնցում գտնվել են Ապրիլյան քառօրյայի մասնակից տղաներ: Զինված ուժերի կազմավորման 28-ամյակին նվիրված օրը հագեցած է եղել տարբեր համերգներով, ելույթներով: