TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+14.76 oC

Գլխավոր

Շնորհակալ եմ երեկվա, այսօվա և վաղվա զինվորներին․ Զարուհի Բաթոյան

09:36 28.01.2020

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Բանակի օրվա առթիվ․ «Շնորհավո՜ր տոնդ Հայոց բանակ: Շնորհակալ եմ երեկվա, այսօվա և վաղվա զինվորներին՝ կանանց և տղամարդկանց: Սեր և խաղաղություն մեր երկրին: Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»:

̰
Ճամբարակի հանդիսության սրահից շմոլ գազից թունավորմամբ հոսպիտալացվել է 11 քաղաքացի․ ԱԻՆ

09:30 28.01.2020

Հունվարի 27-ին՝ ժամը 21:12-ին, 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Պարույր Սևակի փողոցի թիվ 23 հասցեից՝ «Արաքս» հանդիսության սրահից, շմոլ գազի թունավորման նախանշաններով Ճամբարակի ԲԿ են տեղափոխվել Քնարիկ Բ.-ն (1987 թ.), Ռիտա Թ.-ն (1991 թ.), Բենյամին Ս.-ն (1984 թ.), Ռաիսա Թ.-ն (1979 թ.) Արմինե Ղ.-ն (1978 թ.), Էդգար Ս.-ն (1994 […]

̰
Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 106-ի

09:15 28.01.2020

Ատիպիկ թոքաբորբ առաջացնող նոր կորոնավիրուսը Չինաստանում 106 մարդու կյանք է խլել։ Վարակվածների թիվը գերազանցել է 4500-ը։ Մահացության դեպքերի մեծ մասը բաժին է ընկնում է Հուբեյ նահանգին։ Այս մասին հայտնում է South China Morning Post-ը՝ հղում անելով Չինաստանի առողջապահության ազգային հանձնաժողովի տվյալներին։ Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է գրանցվել Գերմանիայում։ Այս մասին հայտնել են Բավարիա դաշնային հողի առողջապահական […]

̰
Հայոց բանակի տոնը մեր ողջ ժողովրդի տոնն է` յուրաքանչյուր ընտանիքի և յուրաքանչյուր անձի․ Գարեգին Բ

08:17 28.01.2020

Այսօր՝ հունվարի 28-ին, Հայաստանի Հանրապետությունը նշում է Բանակի օրը, ՀՀ ԶՈւ 28-րդ տարեդարձը։ Տոնի առթիվ իր շնորհավորական ուղերձն է հղել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն։ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում մեր հաղթական բանակի սպաներին ու զինվորներին և համայն մեր ժողովրդին` Բանակի օրվա առիթով: Շուրջ երեք տասնամյակ առաջ ծանր պայմաններում […]

̰
Շնորհավո՛ր տոնդ, Հայոց փառապանծ, հաղթանակած բանակ․ Փաշինյան

08:10 28.01.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել Հայոց բանակի օրվա առթիվ, «Այսօր Հայոց բանակի օրն է Փաստ համար 6/3 – 2020 թվականի բյուջեում Պաշտպանության նախարարությանը հատկացվել է 307 միլիարդ դրամ, որը 2018-ի փաստացի ցուցանիշը գերազանցում է 28%-ով կամ 66 միլիարդ դրամով, իսկ 2017-ի փաստացիի համեմատ ավել է մոտ 4.5%-ով: 2018-ի մայիսից ի […]

̰
Թունավորման նախանշաններով Ճամբարակի ԲԿ է տեղափոխվել 9 քաղաքացի

23:55 27.01.2020

Հունվարի 27-ին՝ ժամը 21:12-ին, 911 ահազանգման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի Պարուր Սևակի փողոցի թիվ 23 հասցեից՝ «Արաքս» հանդիսության սրահից, շմոլ գազի թունավորման նախանշաններով Ճամբարակի ԲԿ է տեղափոխվել 9 քաղաքացի։ Ինչպես տեղեկացնում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը, նրանք են՝ Քնարիկ Բ.-ն (1987 թ.), Ռիտա Թ.-ն (1991 թ.), Բենյամին Ս.-ն (1984 թ.), […]

̰
Ֆելիքս Ցոլակյանն ընդունել է ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լի Թաֆանելլիի գլխավորած պատվիրակությանը

21:31 27.01.2020

Հունվարի 27-ին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն ընդունեց ԱՄՆ Կանզաս նահանգի Ազգային գվարդիայի ադյուտանտ-գեներալ, ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լի Թաֆանելլիի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ռազմական կցորդ Սքոթ Մաքսվելը, այլ պաշտոնատար անձինք: ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, ողջունելով հյուրերին, կարևորեց արտակարգ իրավիճակների բնագավառում Կանզաս-Հայաստան համագործակցությունը: Ոլորտում Հայ-Ամերիկյան գործակցության մեկնարկը […]

̰
Արմեն Սարգսյանը պետական բարձր պարգևներ է հանձնել Բանակի օրվա առթիվ

21:10 27.01.2020

  Բանակի օրվա առթիվ, Հանրապետության նախագահի հրամանագրերով, հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի համար մի խումբ զինվորներ, սպաներ, գեներալներ և ազատամարտիկներ պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության պետական բարձր պարգևներով: Հանրապետության նախագահի հրամանագրերով մի խումբ բարձրաստիճան զինվորականների շնորհվել են նոր զինվորական կոչումներ: Հանրապետության նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել պետական բարձր պարգևների հանձնման հանդիսավոր արարողությունը, […]

̰
Ալեն Սիմոնյանը խոսել է Արթուր Վանեցյանի զանգի ու Հրայր Թովմասյանի հետ հանդիպման մասին

20:47 27.01.2020

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը «Ազատություն» ռադիոկայանի եթերում խոսել է Արթուր Վանեցյանի զանգի ու ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ հանդիպման մասին։ «Անցյալ տարվա առաջին մասում ես զանգ եմ ստացել Արթուր Վանեցյանից: Բովանդակությունը հետևյալն էր՝ Ալե՛ն ջան, Հրայրը՝ Սահմանադրական դատարանի, առաջարկում է, պատրաստ է աշխատել, ամեն ձևով աջակցել, մի բան է խնդրում, ասում է՝ Ալենին ասեք, որ […]

̰
Հորդորում ենք ՀՀ քաղաքացիներին ժամանակավորապես խուսափել Չինաստան այցելություններից․ ՀՀ ԱԳՆ

20:39 27.01.2020

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ նոր տիպի կորոնավիրուսի վարակի հետ կապված հարցով ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, ՉԺՀ-ում ՀՀ դեսպանությունը, ՀՀ առողջապահության նախարարությունը և ոլորտի մասնագիտացված մարմինները շարունակաբար հետևում են իրավիճակի զարգացմանը և այս կապակցությամբ կապի մեջ են միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև Չինաստանի Ժողովրդական Հանրապետության իշխանությունների և այլ գործընկեր երկրների հետ: Իրականացվում է անհրաժեշտ տեղեկատվության փոխանակում: […]

̰
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել «Հարսանիք թիկունքում» ներկայացմանը

20:30 27.01.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյսանի հետ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում ներկա է գտնվել «Հարսանիք թիկունքում» ներկայացմանը։ Ներկայացմանը ներկա են եղել նաև Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Գյումրու դրամատիկական թատրոնի «Հարսանիք թիկունքում» ներկայացումը նվիրված է […]

̰
«Ճանապարհ դեպի ֆուտբոլային երազանք» ճամբարին մասնակցելու համար գրանցման փուլը շարունակվում է

19:35 27.01.2020

Պորտուգալական «Bsports» ֆուտբոլի ակադեմիայի Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչ Լևոն Ղասաբօղլյանը երկրորդ անգամ 9-16 տարեկան հայ պատանիների համար կազմակերպում է «Ճանապարհ դեպի ֆուտբոլային երազանք» խորագրով մանկապատանեկան ֆուտբոլային ճամբարը։ Մարտի 23-ից մեկնարկող հավաքի ժամանակ` 7 օրերի ընթացքում, պատանի ֆուտբոլիստներին մարզելու են Պորտուգալիայից ժամանած փորձառու մասնագետները։ Այժմ ակադեմիայի հայաստանյան ներկայացուցիչը  բանակցություններ է վարում ճամբարի տեղակայման վայրի և պորտուգալական ակումբի […]

̰
Զանգ ընկերոջը իշխանությանը ծառայելու պատրաստակամությա՞մբ. Նիկոլ Փաշինյանը` Հրայր Թովմասյանի մասին

19:24 27.01.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որը վերաբերում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին: «Գաղտնի հանդիպումներ Ռ. Քոչարյանի պաշտպանի հե՞տ: Օտարերկրյա այցեր անհայտ նպատակներո՞վ: Զանգ ընկերոջը իշխանությանը ծառայելու պատրաստակամությա՞մբ: Նման մարդը չի կարող լինել Սահմանադրական դատարանի նախագահ»,- գրել է վարչապետը` կից հրապարակելով նաև «Ազատություն» ռադիոկայանին տված ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հարցազրույցը:

̰
Բաքվի ջարդերի կազմակերպիչներն ու իրագործողները դեռ չեն կրել իրենց արժանի պատիժը. Տաթևիկ Հայրապետյանի ելույթը ԵԽԽՎ-ում

18:51 27.01.2020

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Տաթևիկ Հայրապետյանը Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվա և Աուշվիցի (Օսվենցիմ) համակենտրոնացման ճամբարի ազատագրման 75-ամյակի կապակցությամբ ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում` Եվրոպայի խորհրդի ուշադրությունը հրավիրելով ԵԽ տարածքում առկա քսենոֆոբիկ դրսևորումների վրա: Ներկայացնենք ելույթն ամբողջությամբ. «Հարգելի նախագահող, տիկնայք և պարոնայք, Քանի որ մենք նշում ենք Հոլոքոստի զոհերի հիշատակի միջազգային օրվա և Աուշվիցի […]

̰
Էդմոն Մարուքյանը «լավ լուր» է հայտնել ԵԽԽՎ-ից

18:38 27.01.2020

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` «լավ լուր» հայտնելով ԵԽԽՎ-ից: «Այսօր ընտրվել եմ ԵԽԽՎ ամենակարևոր հանձնաժողովներից մեկի` Մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ: Հանձնաժողովի նախագահն ունի 3 տեղակալներ: Թեկնածությունս ներկայացվել էր ԵԽԽՎ Լիբերալների և Ժողովրդավարների Ալյանսի (ALDE) քաղաքական խմբի կողմից: Մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովը […]

̰
2019-ը կարգապահության և սպառազինության ձեռքբերման առումով աննախադեպ է եղել. Գաբրիել Բալայան

18:32 27.01.2020

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը լրագրողների հետ հանդիպմանը նշել է, որ Հայոց բանակի համար 2019 թվականը կարգապահության և սպառազինության ձեռքբերման առումով աննախադեպ է եղել: «Անակնկալները շարունակվելու են 2020-ին: Ցավոք սրտի, դեռ հնարավոր չէ բացահայտել այն ամենը, ինչը որ ճանապարհին է, պատվերները կան, գործում են: Փառք Աստծո, անցյալ տարի և հաջորդ տարվա բյուջետային պլանավորման մեջ […]

̰
Անկախ նրանից, թե որտեղ ենք ծնված եղել, ինչի ենք հավատացել, համախմբվել ենք և տարել հաղթանակ. Արմեն Սարգսյան

18:25 27.01.2020

Այսօր ՀՀ նախագահի նստավայրում տեղի է ունեցել Հայոց բանակի կազմավորման 28-ամյակին նվիրված միջոցառում, որի ընթացքում մի շարք զինվորականներ, բժիշկներ, մշակույթի, սպորտի, գիտության և այլ ոլորտների աշխատակիցներ արժանացել են պարգևների: Պարգևատրման արարողության ավարտին նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է եկել ելույթով, անդրադարձել հայոց բանակի կազմավորման պատմությանն ու դերակատարմանը: «Բանակի օրը չենք կարող ևս մեկ անգամ չհիշել հազարավոր […]

̰
Արցախում փոքր հէկերի ազդեցությունն ուսումնասիրող հանձնաժողով կստեղծվի

18:20 27.01.2020

Արցախի պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունվարի 27-ին հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն` էլեկտրաէներգիայի արտադրության բնագավառում իրականացվող աշխատանքների վերաբերյալ: Քննարկվել են ոլորտում իրականացվող մի շարք ծրագրերին, առկա խնդիրներին և անելիքներին առնչվող հարցեր: Համապատասխան զեկույցներով հանդես են եկել շահագրգիռ մարմինների ղեկավարները: Պետնախարար Մարտիրոսյանն ընդգծել է էներգետիկայի ոլորտի ռազմավարական նշանակությունը մեր երկրի անվտանգության և սոցիալ-տնտեսական առաջընթացի համար, ինչն արտացոլվել […]

̰
Անարյուն հանգուցալուծմանը ականատես եղանք. Արման Սարգսյանը` «Էրեբունի պլազայում» տեղի ունեցած միջադեպի մասին

18:13 27.01.2020

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Էրեբունի պլազայում» կրակոցներ արձակած Արթուր Թորոսյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։ ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը լրագրողների հետ ունեցած զրույցի ընթացքում հայտնեց, որ նախաքննության տվյալներից տեղյակ չէ, սակայն կարևորը եղել է այն, որ այդ օրը խնդիրն ունեցավ «անարյուն հանգուցալուծում»: «Մեր թիվ մեկ խնդիրն առանց որևէ միջադեպի, առանց վիրավորի, առանց […]

̰
Ավագանու իմքայլական անդամը սկանդալից հետո վայր դրեց մանդատը

18:05 27.01.2020

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանը վայր է դնում մանդատը։ Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում։ Այս որոշումը հետևել է խմբակցության նիստին, որի ժամանակ կուսակիցները Հարթենյանին հորդորել են հրաժարվել մանդատից։ «Սիրելի հայրենակիցներ, ելնելով ստեղծված իրավիճակից՝ հայցում եմ Ձեր ներողամտությունը և անհամատեղելի եմ համարում աշխատանքս Երևան քաղաքի ավագանիում՝ ուստի վայր եմ դնում […]

̰
Ադրբեջանում ռեստորանները դռները փակել են ընդդիմադիրների առաջ․ ընդդիմության ահազանգը

18:00 27.01.2020

Ադրբեջանի իշխանությունները փորձում են անոթի պահել ընդդիմադիր գործիչներին, որոնք փորձում են նախընտրական հանդիպումներ անցկացնել երկրի շրջաններում։ Այս մասին ահազանգել է ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության ղեկավար Արիֆ Հաջիլին։ Նա հայտարարել է, որ մի քանի շրջաններում իշխանությունը խոչընդոտել է և փորձել է խափանել իրենց նախընտրական հանդիպումները։ Ընտրողներին ահաբեկել ու թույլ չեն տվել մասնակցել հանդիպումներին, որպես հանդիպումների վայրեր ծառայող […]

̰
ԵԽԽՎ-ն նոր նախագահ է ընտրել

17:58 27.01.2020

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ է ընտրվել Բելգիայից ներկայացված պատգամավոր Հենդրիկ Դամսը (Hendrik Daems): Նրա թեկնածությունը պաշտպանել է Լիբերալների ու դեմոկրատների դաշինք հանուն Եվրոպայի (ALDE) քաղաքական խումբը։ Բելգիացի պատգամավորը միակ թեկնածուն է եղել։

̰
Բացե՞լ Հանրապետության հրապարակի պատմական շերտը, թե՞ ոչ. հարցի պատասխանը կտա աշխատանքային խումբը

17:57 27.01.2020

2003թ. Հանրապետության հրապարակի բարեկարգման աշխատանքների ժամանակ, ասֆալտի վերին շերտը հանելիս, շինարարները բացահայտեցին քաղաք՝ պատեր, սև ու կարմիր տուֆի սալեր, կղմինդր, կավե սափորների մասեր ու կավե ջրատար խողովակներ: Տեղում պեղումներ իրականացնելու համար 12 օր ժամանակ հատկացվեց, ինչը, ըստ հնագետների, չափազանց փոքր ժամկետ էր: Այդուհանդերձ, հաջողվեց պարզել, որ 17-րդ դարին պատկանող շինությունները նկուղային հարկաբաժիններ են, որոնք մաս […]

̰
2019-ին իրավիճակն առաջնագծում եղել է բավականին հանգիստ. Տոնոյանը կոլեգիայի նիստ է անցկացրել

17:40 27.01.2020

Հունվարի 27-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում կայացել է ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ, նվիրված զինված ուժերի 2019թ. ուսումնական տարվա մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական հերթապահության արդյունքների, զորքերում բարոյահոգեբանական ապահովման վիճակի առավել բարելավման ուղղությամբ կատարված աշխատանքների քննարկմանը: Հայկական երկու հանրապետությունների զինված ուժերի փոխգործակցության շրջանակում նիստին մասնակցել են նաև ՊԲ հրամկազմի ներկայացուցիչները: Բացման խոսքում ՀՀ պաշտպանության […]

̰
Կեցցե´ք, պայծառ մնաք. ծննդյան 81-ամյակին Տիգրան Մանսուրյանը նվեր է արել լրագրողներին

17:23 27.01.2020

Տիգրան Մանսուրյանն այսօր նշում է ծննդյան 81-րդ տարեդարձը։ Մաեստրոն իր ստեղծագործություններով նոր գույն ու բովանդակություն է բերել ոչ միայն հայ, այլև համաշխարհային երաժշտությանը։ Նրա տաղանդից մեծապես շահել է նաև հայ կինոն, չնայած ինքը՝ մաեստրոն, կինոյի էջը վաղուց փակված է համարում։ Ծննդյան 81-ամյակին Տիգրան Մանսուրյանը նվեր է արել լրագրողներին: «Կեցցե´ք, պայծառ մնաք, ժողովո´ւրդ»,- ժպտալով ասաց Տիգրան […]

̰
ԱԳՆ մամուլի խոսնակը` Brexit-ին հաջորդող կիրարկման ժամանակահատվածի մասին

17:21 27.01.2020

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հանդես է եկել հայտարարությամբ` կապված Brexit-ին հաջորդող կիրարկման ժամանակահատվածի հետ: «Ըստ Եվրոպական միության կազմից Միացյալ Թագավորության դուրս գալու վերաբերյալ վերանայված համաձայնագրի և Քաղաքական հռչակագրի՝ համաձայնեցված 2019 թվականի հոկտեմբերի 17-ին Եվրոպական խորհրդում, Միացյալ Թագավորությունը և Եվրոպական միությունը համաձայնության են եկել առ այն, որ գոյություն ունեցող միջազգային համաձայնագրերը կշարունակեն գործել անցումային […]

̰
Արմեն Սարգսյանը բացառիկ հարցազրույց է տվել Իսրայելի հանրային հեռարձակող ընկերությանը

17:14 27.01.2020

Հոլոքոսթի հիշատակին նվիրված 5-րդ միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով Երուսաղեմ այցելած՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը բացառիկ հարցազրույց է տվել Իսրայելի հանրային հեռարձակող ընկերությանը: Հանրապետության նախագահը նշել է, որ նախ և առաջ իր պարտքն է համարել մասնակցել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած սարսափելի իրադարձությունների հիշատակի միջոցառմանը, և իր համար մեծ պատիվ է ներկայացնել հայ ժողովրդին:  […]

̰
Նախագահը պարգևատրել է մի քանի տասնյակ զինվորականների․ ՑՈՒՑԱԿ

17:00 27.01.2020

Բանակի օրվա առթիվ, հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մի խումբ զինծառայողներ և ազատամարտիկներ այսօր ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել են․ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով՝ Անդրանիկ Արտավազդի ՄԱԿԱՐՅԱՆԻՆ՝ թիվ N զորամասի հրամանատար, գեներալ-մայոր «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով՝ Թեմուր Նորիկի ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻՆ՝ […]

̰
Ժողովո´ւրդ, նստե´ք համազգային կոնսենսուսի բանակցային սեղանի շուրջ, վարի ենք տալու էս ամեն ինչը. Թևան Պողոսյանի հորդորը

16:58 27.01.2020

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի խորհրդական Թևան Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՝ միասնության կոչ անելով բոլորին: «Միասնության, քաղաքական կոնսենսուսի, կարմիր գծերը համատեղ ֆիքսելու ու առաջ գնալու մասին խոսում եմ 2018-ից սկսած։ Ամեն շաբաթ, գրեթե ամեն օր։ Հրապարակավ և ցանկացած հավաքում։ Լսում՝ ժպտում, անցնում էին, լսում՝ արհամարում էին, լսում՝ համաձայնում ու մոռանում գնում էին։ […]

̰
Հունվարի 28-ը մեր ԶՈՒ կազմավորման, նաև իմ և տղայիս ծննդյան օրն է. փորձառու զինվորականի քառատոնը

16:52 27.01.2020

Գնդապետ Էդուարդ Թովմասյանի կուրծքը զարդարում են մեկ տասնյակ մեդալներ, որոնք ստացել է ինչպես Հայաստանում ծառայության տարիներինՙ ՊՆ հրամանով, այնպես էլ  ՌԴ ակադեմիայում ուսանելիս: Նախագահի կողմից Հայոց բանակի օրվա կապակցությամբ գնդապետն արժանանում է «Մարտական ծառայության համար» մեդալի, ինչի շնորհիվ հունվարի 28-ը նրա համար դառնում է քառատոն: Հետաքրքիր զուգադիպությամբ այլ հոբելյաններ ևս նշում է գնդապետը: SHANTNEWS.am-ի հետ […]

̰
BACK_TO_TOP