TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+21.09 oC

Գլխավոր

ՌԴ Սարատովի մարզում վթար է տեղի ունեցել․ զոհվել է ՀՀ մեկ քաղաքացի, երկուսը հոսպիտալացվել են

20:03 28.01.2020

ՌԴ Սարատովի մարզի Կրասնոարմեյսկի շրջանում հայկական պետհամարանիշով «Nissan» մակնիշի մեքենայի և «Mercedes Benz» մակնիշի բեռնատարի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի հետևանքով զոհվել է 1998թ․ ծնված ՀՀ քաղաքացի Վ․Ք․-ն։ Այդ մասին հայտնում է ՌԴ–ում Հայաստանի դեսպանատունը։ «Nissan» մակնիշի մեքենայի վարորդը (ՀՀ քաղաքացի, ծնված՝ 1967թ․) և մյուսը ուղևորը (ՀՀ քաղաքացի, ծնված՝ 1996թ․) տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են Կրասնոարմեյսկի […]

̰
Երկար սպասված առաջին հանդիպումը կայացավ․ վերջապես Հայկը հանդիպեց իր կենսաբանական մայրիկին

19:53 28.01.2020

Երկար սպասված առաջին հանդիպումը կայացավ Բերդ քաղաքում: Տարիների բաժանումից հետո, վերջապես Հայկը հանդիպեց իր կենսաբանական մայրիկ Նարինեին: Այս մասին տեղեկանում ենք «Ապօրինի որդեգրումների գործով» տուժող մայրերից Հայկուհի Խաչատրյանի կողմից նախաձեռնած «Հայոց մայրեր»-ի ֆեյսբուքյան էջից։ «Հանդիպումը կայացավ ջերմ ու էմոցիոնալ միջավայրում»,- ասված է գրառման մեջ:

̰
Այնպես պիտ ծեծենք, որ հիշեն հոր հարսանիք․ Արայիկ Հարությունյանի շնորհավորանքը

19:37 28.01.2020

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր էջում կիսվել է «Լեբլեբիջիների խմբերգը» երգի տեսահոլովակով և կից գրել․ «Թող իմանան, մենք չենք դառնա խաղալիք, Այնպես պիտ ծեծենք, որ հիշեն հոր հարսանիք։ Շնորհավոր»:  

̰
Արթուր Դանիելյանն ազատ է արձակվել

19:24 28.01.2020

«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը ազատ է արձակվել։ Ոստիկանության 6-րդ վարչության շենքից դուրս գալով՝ նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ բերման է ենթարկվել թմրամիջոց պահելու կամ օգտագործելու կասկածանքով։  

̰
Ryanair-ի Միլան-Երևան չվերթի ընացքում լուրջ խնդիրներ են առաջացել

19:13 28.01.2020

Passenger.am-ի ֆեյսբուքյան էջում գրառում է կատարվել. «Ըստ Միլանի օդակայանում գտնվող Passenger.am-ի ներկայացուցչի և Ուղևորների, 28.01.2020թ. #Ryanair -ի Միլան-Երևան FR4456 չվերթի մի քանի տասնյակ Ուղևորների մերժվել է ինքնաթիռ նստեցման/գրանցման հարցում։ Ինչպես հստակեցրեց մեր ներկայացուցիչը, սույն իրավիճակը տեղի է ունեցել չվերթի ոչ պատշաճ և վատ կազմակերպված լինելու պատճառով։ ԵՄ 261/2004 կարգավորման այս պարագայում ևս ավիաընկերությունը պարտավոր էր ▪️ Ուղևորներին տրամադրել […]

̰
Գյումրի-Վանաձոր ճանապարհին վթարի հետևանքով մեքենաներից մեկն այրվել է․ կա տուժած

18:44 28.01.2020

Այսօր՝ ժամը 16-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Գյումրի-Վանաձոր ճանապարհին՝ Շիրակ գերեզմանատան մոտ։ Բախվել են Opel և Nissan մակնիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով Opel մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, այն ամբողջությամբ այրվել է։ Nissan մակնիշի ավտոմեքենայի դիմային հատվածն ամբողջությամբ շարքից դուրս է եկել։ Տուժել է 5 մարդ։ Նրանք ականատեսների օգնությամբ հասցրել են դուրս գալ այրվող մեքենայից […]

̰
«Իսկանդեր», Սու-30 զինատեսակներ․ ինչպիսի՞ն էր բանակի զարգացման ընթացքը վերջին տարիներին

18:25 28.01.2020

«Իսկանդեր» հրթիռային համալիրներ, Սու-30ՍՄ ինքնաթիռներ և այլ զինատեսակներ․ ի՞նչ զենք գնեց և ի՞նչ ուղի անցավ հայկական բանակը վերջին տարիներին։ Այս հարցերը քննարկվել են SHANTNEWS-ի տաղավարում։ Մանրամասները` տեսանյութում:  

̰
Իրապես ժամանակն է սկսել Բաքվի Նյուրենբերգը. Նաիրա Զոհրաբյան

18:19 28.01.2020

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում «Երբ ժողովրդավարությունից խոսում է Սամեդը» վերտառությամբ գրառում է արել, որում մասնավորապես նշել է. «Փետրվարի 9-ին Ադրբեջանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են։ Չգիտեմ՝ ընտրական էյֆորիան է պատճառը, թե մեկ այլ էյֆորիա, բայց ադրբեջանական պատվիրակությունն ու հատկապես պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը, Բաքվի ջարդերի և դրանց իրավական-քաղաքական գնահատականներ տալու […]

̰
Հայոց եկեղեցին միշտ եղել և մնալու է հայ զինվորի կողքին. Գարեգին Երկրորդ

17:55 28.01.2020

Հունվարի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ Զինված ուժերի ղեկավարության հետ Վարդենիսում ներկա է գտնվել ՀՀ Բանակի օրվա առիթով կազմակերպված միջոցառմանը: Հանդիսության ժամանակ նա իր օրհնությունն ու պատգամն է փոխանցել ներկաներին և ողջ ժողովրդին տոնական օրվա կապակցությամբ: Ամենայն Հայոց կաթողիկոսն իր խոսքում մասնավորապես ասել […]

̰
Աննա Հակոբյանը ներկա է գտնվել Արմենակ Ուրֆանյանի անվան դահլիճի բացման արարողությանը

17:43 28.01.2020

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ կից հետևյալ գրառումն անելով. «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում ներկա եմ գտնվել Արմենակ Ուրֆանյանի անվան դահլիճի բացման արարողությանը։ Առանձնակի հպարտ եմ, որ դահլիճը բացվում է «Իմ քայլը» հիմնադրամի աջակցությամբ։ Ծնունդդ շնորհավոր հերոս»: Հիշեցնենք` այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է. նա կդառնար 30 […]

̰
Այսօրվա մեր հայրենիքն այն տարածքն է, որ գտնվում է սահմանին կանգնած զինվորի թիկունքում. վարչապետ 

17:30 28.01.2020

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում այսօր մասնակցել է Բանակի օրվան՝ Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի կազմավորման 28-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանը։ Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել շնորհավորական ուղերձով, որում մասնավորապես նշել է. «Վեհափառ Տեր, կաթողիկոս Ամենայն Հայոց Պաշտպանության մեծարգո նախարար Կառավարության հարգելի անդամներ Պետական այրեր Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա հարգելի դիվանագետներ Պարոնայք սպաներ […]

̰
Չինաստանում գտնվող Հայաստանի 400 քաղաքացիներ արձագանքել են ՀՀ ԱԳՆ կոչին

17:03 28.01.2020

Չինաստանում ՀՀ դեսպանության և ՀՀ ԱԳՆ հետ կապի մեջ մնալու կոչին արձագանքել են Հայաստանի Հանրապետության՝ Չինաստանում գտնվող ավելի քան 400 քաղաքացիներ: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը: Հիշեցնենք՝ հունվարի 27-ին ՀՀ ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ ՀՀ քաղաքացիներին հորդորելով ժամանակավորապես խուսափել Չինաստան այցելություններից, իսկ արդեն Չինաստանում գտնվող քաղաքացիներին կոչ անելով կապի մեջ […]

̰
Կորոնավիրուսի կասկածով Վրաստանի քաղաքացի է հոսպիտալացվել

16:45 28.01.2020

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի առաջին կասկածելի դեպքը: Այս մասին հայտնում է aliq.ge լրատվական կայքը: Հունվարի 16-ին Չինաստանից Կախեթիի վերադարձած Վրաստանի քաղաքացի, 22-ամյա աղջիկը հունվարի 26-ին վիրուսային ախտանիշներով դիմել է բուժհաստատություն: Այս պահին հետազոտություններ են արվում։ Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջապահության ազգային կենտրոնի գիտական խորհրդի ղեկավար Պաատա Իմնաձեի հայտարարությամբ՝ այն ժամանակ, երբ աղջիկը Չինաստանից վերադարձել […]

̰
Հայոց առաջին բանակի կազմակերպիչները երևի պատկերացնել կամ երազել չէին կարող այսօրվա պայմանների մասին. Դավիթ Տոնոյան

16:44 28.01.2020

Այսօր ՀՀ զինվորական ղեկավարությունը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այցելել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաք, մասնակցել Հայոց բանակի կազմավորման 28-ամյակի միջոցառումներին, հարգանքի տուրք մատուցել Արցախյան և Երկրորդ համաշխարհային պատերազմի հայազգի զոհերի հիշատակին, հետո ուղևորվել մշակույթի տուն՝ մասնակցելու տոնական միջոցառումներին: Մինչ այդ վարչապետը Քարվաճառում մասնակցել է սպաներին բնակարան հանձնելու արարողությանը: Ելույթ ունենալով՝ ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանն անդրադարձել […]

̰
Հայտնիները վերհիշում են իրենց բանակային կյանքը

16:39 28.01.2020

Հունվարի 28-ը Հայաստանում նշվում է որպես զինված ուժերի կազմավորման կամ Բանակի օր։ Տոնական օրվա առիթով բազմաթիվ հայտնի քաղաքական ու հասարակական գործիչներ իրենց ֆեյսբուքյան էջում տեղադրել են բանակային լուսանկարներ՝ արված ծառայության տարիներին: Ներկայացնում ենք դրանցից մի քանիսը: «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյան ԼՀԿ պատգամավոր Գևորգ Գորգիսյան «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ նախագահ Արսեն Քարամյան Քաղաքական գործիչ, […]

̰
ՄԱԿ-ը կազմել է ժամանակակից ընտանիքի պատկերը

16:28 28.01.2020

ՄԱԿ-ը ստացել է ժամանակակից ընտանիքի պատկերը՝ հաշվելով միայնակ մարդկանց և միայնակ ծնողների թիվը: Տվյալները հայտնվել են գենդերային հավասարության և կանանց իրավունքների և հնարավորությունների հարցերի վերաբերյալ ՄԱԿ-ի ուսումնասիրության մեջ: Պարզվել է, որ մոլորակի վրա «ավանդական» ընտանիքները՝ երեխաներով և երկու ծնողներով, ավելի շատ են, քան այլ տարբերակները: Զույգերի միայն 13%-ն է ապրում առանց երեխաների: ՄԱԿ-ի ուսումնասիրության համաձայն՝ […]

̰
Բանակը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու իրավունքը. Նիկոլ Փաշինյան

16:20 28.01.2020

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաք, հարգանքի տուրք մատուցել Երկրորդ համաշխարհային և Արցախյան պատերազմում զոհվածների հիշատակին, Վարդենիսի մշակույթի տանը մասնակցել Հայոց բանակի կազմավորման 28-ամյակի միջոցառումներին, նշել, որ հայկական բանակը խորհրդանշում է հայ ժողովրդի ապրելու իրավունքը: Մանրամասները` տեսանյութում:

̰
Նարեկ Մալյանը և Կոնստանտին Տեր-Նակալյանն ազատ են արձակվել

16:11 28.01.2020

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ ոստիկանությունը բերման է ենթարկել ՎԵՏՕ նախաձեռնության ղեկավար Նարեկ Մալյանին: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Նարեկ Մալյանին բերման են ենթարկել ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ նույն կասկածանքով բերման է ենթարկվել նաև «Ադեկվադ» կուսակցության անդամ Կոնստանտին Տեր-Նակալյանը: Ձերբակալվել են նաև «Ադեկվադի» անդամներ Արթուր Դանիելյանը, Ազատ Ադամյանը և […]

̰
28-ամյա բանակին նվիրված միջոցառում Գյումրիի զորամասերից մեկում

16:10 28.01.2020

Հայոց բանակի կազմավորման 28-ամյակի առիթով տոնական էր Գյումրիի զորամասերից մեկում։ Զորամասի սպաներին, ենթասպաներին, զինվորներին տոնի առթիվ շնորհավորել են հրամանատարական անձնակազմը, Շիրակի մարզպետարանի և Գյումրիի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք։ Զինվորներին շնորհավորելու և ողջունելու էին եկել նաև Գյումրիի թիվ 11 դպրոցի աշակերտները։ Պարգևատրություններ, իսկ վերջում նաև ուրախ համերգ։ Զինվորների տոնական բարձր տրամադրությունն ապահովված էր։ Բանակի կազմավորման ընթացքում եղած […]

̰
Նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Վազգեն Սարգսյանի ընտանիքին

16:00 28.01.2020

Բանակի օրվա առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի Հանրապետության Ազգային հերոս, Արցախի հերոս, Հայաստանի Հանրապետության պաշտպանության առաջին նախարար Վազգեն Սարգսյանի ընտանիքին: Նախագահը ծաղիկներ է դրել Վազգեն Սարգսյանի հիշատակը հավերժացնող հուշարձանին, նաև՝ ծաղիկներ խոնարհել Վազգեն Սարգսյանի մոր՝ Գրետա Սարգսյանի շիրիմին: Այնուհետև ընտանեկան ջերմ միջավայրում նա անմիջական զրույց է ունեցել Վազգեն Սարգսյանի հոր՝ Զավեն […]

̰
Քարվաճառում զինծառայողների 32 ընտանիք բնակարանամուտ է տոնել

15:15 28.01.2020

Այսօր Քարվաճառում տեղի է ունեցել զինծառայողներին բնակարանների հանձնման արարողություն, որին մասնակցել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՊՆ ղեկավար Դավիթ Տոնոյանը, Հայոց բանակի հրամանատարական կազմի ներկայացուցիչներ, զինծառայողներ: Շահագործման է հանձնվել նախարարության միջոցներով հիմնանորոգված շենք: 32 զինծառայողների ընտանիքներ տոնել են բնակարանամուտը: SHANTNEWS.am-ի հետ զրույցում նրանք պատմել են, որ վաղուց են սպասել այս օրվան, ի վերջո իրականություն է դարձել […]

̰
Նարեկ Մալյանին բերման են ենթարկել ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով

14:55 28.01.2020

Համացանցում տեղեկատվություն է տարածվել, որ ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել Նարեկ Մալյանին: ՀՀ ոստիկանությունը տեղեկատվությունը հաստատել է: Ոստիկանության ֆեյսբուքյան էջում նշված է. «Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները Նարեկ Մալյանին բերման են ենթարկել ապօրինի զենք-զինամթերք պահելու կամ կրելու կասկածանքով»:

̰
Ի՞նչ է պետք իմանալ կորոնավիրուսի նոր ախտանիշների և փոխանցման միջոցների մասին

14:46 28.01.2020

Կորոնավիրուսի նոր տիպը հիմնականում փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով, բայց կարելի է վարակվել նաև կեղտոտ ձեռքերով աչքերին հպվելիս, հայտնել է ՉԺՀ առողջապահության պետական ​​կոմիտեի փորձագիտական ​​խմբի անդամ Լի Սինվանը: «Բոլորը պետք է դիմակներ կրեն, կրճատեն սերտ շփումները: Ամենավաղ փուլում հիվանդությունն արտահայտվում է այնպիսի ախտանիշներով, ինչպիսին բարձր ջերմությունն է, թուլությունը և չոր հազը: Ծանր հիվանդների դեպքում կարող […]

̰
Նիկոլ Փաշինյանը Վարդենիսում մասնակցում է բանակի 28-ամյակին նվիրված միջոցառումներին

14:45 28.01.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, իսկ կից գրառման մեջ տեղեկացրել է. «Այցելել եմ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաք՝ մասնակցելու այստեղ անցկացվող հայկական բանակի 28-ամյակին նվիրված միջոցառումներին։ Հարգանքի տուրք ենք մատուցում Երկրորդ համաշխարհային և Արցախյան պատերազմների ընթացքում զոհված հայորդիների հիշատակին»։

̰
Ձերբակալել են Նարեկ Մալյանին

14:25 28.01.2020

Դիմակավոր անձինք ձերբակալել են ՎԵՏՕ նախաձեռնության ղեկավար, հասարակական-քաղաքական գործիչ Նարեկ Մալյանին: Այս մասին հայտնում է քաղաքագետ Միհրան Հակոբյանը: Մալյանի գտնվելու վայրն ու ձերբակալման առիթը դեռ հայտնի չեն: Ավելի ուշ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ դեռևս անհայտ է Նարեկ Մալյանի գտնվելու վայրն ու ձերբակալման առիթը:

̰
Թրամփը և Նեթանյահուն քննարկել են «դարի գործարքը»

14:24 28.01.2020

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հանդիպման ընթացքում քննարկել են այսպես կոչված «դարի գործարքը»: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Ջադ Դիրը, հայտնում է ՏԱՍՍ-ը: Երկու ղեկավարները քննարկել են Թրամփի` Մերձավոր Արևելքի կարգավորման պլանը, ինչպես նաև երկկողմ և տարածաշրջանային հարցեր: Բացի դրանից՝ ԱՄՆ նախագահը հանդիպել է նաև Նեթանյահուի քաղաքական […]

̰
Թուրքիայում կորոնավիրուսի կասկածանքով 12 մարդ է հոսպիտալացվել

13:58 28.01.2020

Թուրքիայում 12 մարդ հոսպիտալացվել է կորոնավիրուսի կասկածանքով: Նրանց թվում են տասը չինացի զբոսաշրջիկներ, որ այցելել են Կապադովկիա, և Թուրքիայի երկու քաղաքացիներ: Հիվանդության ախտանշանները հայտնվել են զբոսաշրջիկներից մեկի մոտ: Կանխարգելիչ նպատակներով բժիշկները հոսպիտալացրել են ևս 9 մարդու, ովքեր վերջինիս հետ շփման մեջ են եղել: Հոսպիտալացվել են նաև ավտոբուսի վարորդն ու զբոսավարը: Պացիենտների անալիզներն ուղարկվել են երկրի […]

̰
Խոշոր հրդեհ Ալաբամայի նավահանգիստներից մեկում. կան զոհեր

12:30 28.01.2020

ԱՄՆ Ալաբամա նահանգի Ջեքսոն շրջանի նավահանգիստներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել: Զոհվել 8 մարդ: Այս մասին հայտնել է BBC-ն: Հրդեհի հետևանքով ավելի քան 35 նավ է ոչնչացել: Դրանցից մի քանիսը, այսպես կոչված, «լողացող տներ» էին: Դեպքի վայրում աշխատում են փրկարարական ջոկատները: Հրդեհի բռնկման պատճառները առայժմ հայտնի չեն: https://www.facebook.com/mandy.Durham.11/videos/pcb.560166164854286/560162941521275/?type=3&theater

̰
Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է. նա կդառնար 30 տարեկան

12:25 28.01.2020

Այսօր Ապրիլյան պատերազմի հերոս Արմենակ Ուրֆանյանի ծննդյան օրն է. նա կդառնար 30 տարեկան Կապիտան Արմենակ Ուրֆանյանը ծնվել է 1990 թվականի հունվարի 28-ին Երևանում: 1992 թվականին ընտանիքի հետ մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Ռուսաստանից վերադառնալով` Արմենակ Ուրֆանյանն ընդունվում է ՀՀ ՊՆ Ռազմական ինստիտուտ։ Ուսումնառությունից հետո լեյտենանտի սպայական կոչում է ստացել։ Զորքերում անցկացրած ծառայության արդյունքում 26 տարեկանում ստացել է կապիտանի զինվորական կոչում […]

̰
Հայկական ակումբները շնորհավորել են Բանակի օրվա կապակցությամբ

12:20 28.01.2020

Հայաստանի բարձրագույն խմբի ակումբները շնորհավորել են Հայոց բանակի ստեղծման 28-րդ տարեդարձի կապակցությամբ:

̰
BACK_TO_TOP