12:16 29.01.2020
Սահմանադրական դատարանի նախագահը չպետք է հանդես գա քաղաքական ընդդիմախոսի դիրքերից, ինչն այսօր տեղի է ունենում և Հրայր Թովմասյանին անհամատեղելի դարձնում այդ պաշտոնի հետ: Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ հայտարարել են «Իմ քայլը» խմբակցության անդամները: Նրանք անդրադարձել են նաև Թովմասյանի երեկվա հարցազրույցին և կարծիք հայտնել արդեն հայտնի գրիչի մասին:
Լիլիթ Մակունցն իր խոսքում ասել է.
«Հստակ պետք է տարանջատել անձերին` դատավորներին, անդամներին ՍԴ ինստիտուտից ի՞նչ իմաստով, ինձ` որպես ԱԺ պատգամավոր, ՍԴ դատավորը հետաքրքրում է միայն անաչառության տեսանկյունից և այն, որ տվյալ անձը չի ենթարկվում արտաքին գործոններին: Ի՞նչ է տեղի ունենում ՍԴ ինստիտուտի հետ կապված: ՍԴ-ն` որպես ինստիտուտ, 2015թ. Սահմանադրականան փոփոխպոթյուններից հետո լիարժեք չի գործում, որովհետև ՍԴ-ում գործում են երկու տարբեր ռեժիմներ դատավորների, անդամների համար: Այն անցումային դրույթները, որոնք նախորդ Սահմանադրությունից պետք է անցում կատարեին, թերի է, թե որն է պատճառը, բնավ չմտնելով դաշտ, թե դիտավորությա՞մբ է արվել, թերացո՞ւմ է, թե՞ ինչ, պարզապես ուզում եմ արձանագրել, որ անցում նախկին ռեժիմից ներկային արված չէ»:
Իսկ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Հովակիմյանը նշել է.
«Հրայր Թովմասյանի հայտարարությունները տեղավորվում են քաղաքական ընդդիմախոսի լեքսիկոնին հարիր ձևակերպումների մեջ, ինչը չպետք է լինի: ՍԴ նախագահը հանդես է գալիս քաղաքական ընդդիմախոսի դիրքերից, ինչը նրան պաշտոնի հետ անհամատեղելի է դարձնում, հենց այն ձևակերպումը վերցնենք` «գնալու եմ մինչև վերջ»: Եղել են իրավիճակներ, երբ ընդդիմությունը Գագիկ Հարությունյանին է քննադատել, բայց երբեք լեքսիկոնի մեջ չի օգտագործել արտահայտություններ, որոնք նրան թույլ կտան հանդես գալ քաղաքական ընդդիմախոսի դիրքերից»:
«ՍԴ նախագահի պարտականությունները կատարողը խոսում է Արցախի հիմնախնդրից, սա ի՞նչ է, եթե ոչ քաղաքական խոսք»,- ասել է Հայկ Կոնջորյանը:
17:56 17.06.2025
Մեքենայից գողություն կատարած անձը հայտնաբերվել էՀունիսի 13-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած 28-ամյա քաղաքացին հայտնել է, որ Գայ գյուղում՝ տան դիմաց կայանված «Մերսեդես» մակնիշի իր ավտոմեքենայից գողացել են դրամապանակը, որում եղել են բանկային քարտեր և գումար։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից: Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնից նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ գողությունը կատարել է նույն գյուղի բնակիչ […] ...
17:45 17.06.2025
ԿԲ-ի խորհրդի որոշմամբ վերֆինանսավորման տոկոսադրույքը մնացել է անփոփոխ՝ 6.75 %Այսօր տեղի ունեցած նիստում Հայաստանի Կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 6.75 տոկոս: 2025թ.-ի 2-րդ եռամսյակի ընթացքում 12-ամսյա գնաճն արագացել է՝ մայիսին կազմելով 4.3 տոկոս: Այս մասին ասուլիսին հայտնել է Կենտրոնական բանկի նախագահը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
17:36 17.06.2025
«Չելսիի» հաղթական մեկնարկը․ ԱԱԱՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի հաղթող «Չելսին» սկսել է պայքարն ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնությունում: Էնցո Մարեսկայի թիմը D խմբի առաջին խաղում 2-0 հաշվով հաղթել է ամերիկյան «Լոս Անջելեսին»: Գոլի հեղինակ են դարձել պորտուգալացի Պեդրու Նետուն և արգենտինացի Էնցո Ֆեռնանդեսը: ...
17:28 17.06.2025
Տանիքում կանեփի բույս աճեցրած տղամարդը ձերբակալվել էՀունիսի 13-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Գարեգին Նժդեհի փողոցում գտնվող շենքերից մեկի տանիքում 70-ամյա բնակիչը կանեփի բույսեր է աճեցնում։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից: Նշված հասցե մեկնած օպերատիվ-քննչական խմբերը հայտնաբերել են կանեփի տասնվեց բույս, որոնք առգրավվել են։ 70-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին։ Տղամարդը և կազմված […] ...
17:19 17.06.2025
Թրամփի սպառնալիքները ցույց են տալիս, որ Իսրայելը պարտության շեմին է. ՀՀ-ում Իրանի դեսպանԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքները Թեհրանի հասցեին վկայում են, որ Իսրայելը պարտության եզրին է: Այս մասին հայտարարեց ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ անդրադառնալով Իրան-Իսրայել հակամարտությանը: «ԱՄՆ նախագահի սպառնալիքները վկայում են, որ թշնամին պարտության շեմին է, և Թել Ավիվում իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից։ Թրամփն այժմ «մեռած ձիու» վրա է նստած», – ասաց դեսպանը Երևանում հրավիրված […] ...