11:06 27.01.2020
Չինաստանում կորոնավիրուսի տարածման պատճառով պահանջարկի նվազման մտավախությունների ֆոնին նավթի գինն ընկնում է։ Լոնդոնյան ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի մարտյան ֆյուչերսների արժեքը մեկ բարելի դիմաց ներկայում կազմում է 59,29 դոլար՝ նախորդ օրվա համեմատ 2․31 տոկոսով ցածր։ Նյու Յորքի NYMEX բորսայում WTI նավթի ֆյուչերսներն էժանացել են 2,42 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 52․88 դոլարի։ Նոր կորոնավիրուսով […]
10:43 27.01.2020
ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ նախարարությունը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Կառավարության 2020 թվականի հունվարի 23-ի «Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» N 42-Ն որոշմամբ 2020 թվականի հունվարի 27-ի աշխատանքային օրը տեղափոխվել է 2020 թվականի փետրվարի 1-ը՝ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների ընտրության արդյունքների մասին տեղեկատվությունը նախարարության պաշտոնական կայքում կհրապարակվի առաջիկա […]
10:27 27.01.2020
Թբիլիսիի միջազգային օդանավակայանում հետազոտություններ են անցկացվում` կապված Չինաստանում տարածված կորոնովիրուսի հետ։ Այս մասին հայտնում է Ալիք Մեդիան։ Ինչպես հայտարարել էր Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան, կորոնովիրուսի հետ կապված Վրաստանի օդանավակայաններում ուղևորների հետազոտությունն իրականացվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդատվությամբ:
09:52 27.01.2020
Իրաքում ԱՄՆ դեսպանատունը կրկին ենթարկվել է հրթիռակոծման։ Բաղդադում ուղղաթիռների միջոցով տարհանել են դեսպանատան աշխատակիցներին։ Այս մասին հայտնում է Alsumaria News-ը՝ հղում անելով անվտանգության ծառայությունների աղբյուրին։ Հեռուստաալիքի զրուցակիցը հայտնել է 3 վիրավորի մասին։ Նրանց ազգությունը հայտնի չէ։ Իր հերթին France-Presse գործակալությունը, հղում անելով տեղի իշխանություններին, հայտնում է 1 վիրավորի մասին։ Դեպքը տեղի է ունեցել հունվարի 26-ին, […]
09:29 27.01.2020
Չինաստանում նոր կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 80-ի։ Այս մասին հայտնում է South China Morning Post-ը՝ հղում անելով երկրի Առողջաահության նախարարության տվյալներին։ Վարակվածների թիվը հասել է 2507-ի․ Մայրցամաքային Չինաստան-2454 դեպք, Հոնկոնգ – 8, Մակաո – 5, Թայվան– 3, Ասիական այլ երկրներ (Ճապոնիա, Հարավային Կորեա, Ավստրալիա, Մալայզիա, Սինգապուր) – 24, Եվրոպա– 3, ԱՄՆ – 5, Ավստրալիա […]
09:09 27.01.2020
Հունվարի 24-ին Թուրքիայի արևելյան Էլյազիգ նահանգում տեղի ունեցած 6․8 մագնիտուդով երկրաշարժի զոհերի թիվը հասել է 38-ի։ Այս մասին հայտնել է Թուրքիայի առոջղապահության հարցերով նախարար Ֆահրեթին Կոջան, փոխանցում է Anadolu գործակալությունը։ Նրա խոսքով՝ հիվանդանոցներում են մնում 104 տուժածներ։ Նրանցից 13-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքներում։ Ընդհանուր առմամբ՝ ստորգետնյա ցնցումներից հետո բուժօգնության էր դիմել 1607 մարդ, որոնցից մեծ […]
09:01 27.01.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Փաստ համար 3․ 2020թ. պետական բյուջեով նախատեսված կապիտալ ծախսերը 2017 թվականի փաստացի ցուցանիշի նկատմամբ աճել են 21%-ով, 2018-ի փաստացի ցուցանիշի նկատմամբ՝ 90%-ով, 2019-ի բյուջեի համեմատ ավելի քան 30%-ով: 2020 թվականի պետական բյուջեի նախագծով պլանավորվել է կապիտալ ծախսերի շուրջ 102 մլրդ դրամ ավելացում՝ հասցնելով ՀՆԱ-ի 4.1% մակարդակի՝ […]
08:44 27.01.2020
NBA-ի հնգակի չեմպիոն, 41-ամյա լեգենդար բասկետբոլիստ Քոբի Բրայանթը զոհվել է ուղղաթիռի կործանման հետևանքով։ Այն ընկել է Կալիֆորնիայում՝ Կալաբասաս քաղաքի մոտ գտնվող լեռներում։ Համացանցում տեսանյութեր են հայտնվել դեպքի վայրից։ Վթարի հետևանքով զոհվել են ուղղաթիռում գտնված 9 անձինք, այդ թվում օդաչուն, հայտնում է CNN-ը։ Մյուս զոհերի ինքնության մասին չի հաղորդվում։ Որոշ ԶԼՄ-ներ նշում են, որ ուղղաթիռում է […]
08:33 27.01.2020
«Իմ Քայլը» խմբակցությունը կգումարի հրատապ նիստ, որից հետո հանդես կգա հայտարարությամբ: Այս մասին հայտարարություն է տարածել Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը: «Հարգելի քաղաքացիներ, Խստորեն դատապարտում ենք ատելության խոսքի ցանկացած դրսևորում: Հայցում ենք ձեր ներողամտությունը կատարվածի առթիվ: Վաղը «Իմ Քայլը» խմբակցությունը կգումարի հրատապ նիստ, որից հետո հանդես կգանք հայտարարությամբ»,- ասվում է երեկ ուշ երեկոյան հրապարակված հայտարարությունում։ […]
08:27 27.01.2020
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն արձագանքել է Երևանի ավագանու անդամ Հենրիկ Հարթենյանի արարքին՝ կապված Հրայր Թովմասյանի դստեր հետ․ «Խստորեն դատապարտելի, բացարձակ մերժելի է Երևանի ավագանու անդամ Հենրիկ Հարթենյանի արարքը՝ կապված Հրայր Թովմասյանի դստեր հետ։ Ու առհասարակ, հանրային պաշտոն զբաղեցնող ցանկացած անձից խիստ պահանջում եմ հստակ գիտակցել իր պաշտոնական կարգավիճակը և գործել բացառապես այդ կարգավիճակի […]
00:13 27.01.2020
Շամշադինի Բերդ քաղաքում 1995թ․ հունվարի 16-ին ծնված տղա երեխան գտել է իր կենսաբանական ծնողներին։ Ցավոք սրտի, հայրը մահացել է, իսկ մայրիկի հետ վաղը հանդիպում է լինելու։ Այս մասին տեղեկանում ենք «Ապօրինի որդեգրումների գործով» տուժող մայրերից Հայկուհի Խաչատրյանի կողմից նախաձեռնած «Հայոց մայրեր»-ի ֆեյսբուքյան էջից։
23:44 26.01.2020
Այսօր՝ հունվարի 26-ին, Սիրիայի Հալեպ նահանգից հյուսիս ընկած շրջաններից մեկում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով առնվազն 7 մարդ մահացել է: Այս մասին հաղորդում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Sky News Arabia-ին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ պայթուցիկներով բեռնված մեքենան պայթեցվել է Աազազ քաղաքում, որը գտնվում է Թուրքիայի հետ սահմանի մոտ: Պայթյունի հետևանքով 20 մարդ վիրավորվել է: Պայթյունից […]
23:11 26.01.2020
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, երեկ՝ հունվարի 25-ին և այսօր՝ հունվարի 26-ին, Երևանում թալանել են մի քանի «գոլդ» համարանիշներով թանկարժեք ավտոմեքենաներ: Երեկ՝ հունվարի 25-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին է դիմել Բաղրամյան պողոտայի բնակիչ, 41-ամյա Արթուր Ա.-ն և հայտնել, որ նույն օրը՝ ժամը 03:30-ից մինչև 04:30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ Բաղրամյան պողոտայի իր բնակության վայրի […]
23:03 26.01.2020
Տնտեսագետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով հունվարի 24-ի դրությամբ հրապարակված 2019-ի հիմնական ինդեքսներին։ «Հունվարի 24-ի դրությամբ հրապարակվել են 2019-ի հիմնական ինդեքսները. doing business (Համաշխարհային Բանկ), մրցունակության ինդեքս (Կ.Շվաաբի Համաշխարհային տնտեսական ֆորում, Դավոս), Իննովացիոն ինդեքս (world intellectual property organization), ժողովրդավարության (The Economist) և կոռուպցիայի (Transparency International)։ Առայժմ չի հրապարակվել միայն 2019-ի Մարդկային […]
22:50 26.01.2020
Նոր կորոնավիրուսի (2019-nCoV) ի հայտ գալու հետ կապված համաճարակային իրավիճակը Չինաստանում դեռևս լարված է: Չինաստանում արձանագրվել է շուրջ 2000 դեպք՝ 56 մահվան ելքով: Հիշեցնենք, որ գիտականորեն ապացուցվել է, որ փոխանցման հիմնական գործոն են դարձել թեթև նախուտեստները, մասնավորապես՝ ծովամթերքից և օձից պատրաստված։ Չհիվանդանալու և դեպքերի ներկրումը Հայաստանի Հանրապետություն կանխելու համար՝ առողջապահության նախարարությունը հորդորում է. միջազգային ուղևորություններ […]
22:34 26.01.2020
ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել դստեր հետ և կից գրել․ «Մարդ, ում դեմ ես անզոր եմ»:
22:13 26.01.2020
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Հնդկաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Հանրապետության օրվա 70-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը: Միջոցառման շրջանակներում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Հայաստանում Հնդկաստանի դեսպան Կիշան Դան Դեվալը միասին մասնակցել են Հնդկաստանին նվիրված ցուցահանդեսի բացման արարողությանը: Այնուհետև հանդիսավոր ընդունելության ընթացքում փոխվարչապետը հանդես է եկել շնորհավորական խոսքով, որում մասնավորապես ասել է. «Ձերդ Գերազանցություն պարոն դեսպան, Տիկնայք և […]
21:45 26.01.2020
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է հունվարի 23-ին «էրեբունի պլազա» հյուրանոցում կրակոց արձակած 33-ամյա տղամարդուն կալանավորելու միջնորդությունը։ Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։ Հունվարի 23-ին ժամը 14.40-ին ոստիկանությունում ահազանգ էր ստացվել, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցում զինված անձ կա, որը կրակում է։ Անմիջապես դեպքի վայր էին […]
19:46 26.01.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ հայտնելով, թե շոկի մեջ է Հրայր Թովմասյանի գրիչի գինն իմանալով: «Շոկի մեջ եմ գրիչի գինն իմանալով: Փաստորեն ՍԴ նախագահի պաշտոնին կեղծիքի միջոցով տիրացած անձը թանկարժեք ընծա է մատուցել երկրի նորանշանակ վարչապետին՝ այդ պրոցեսը համեմելով «իջևանցու փեսա» լինելու նուրբ ակնարկներով։ Կլանային կառավարման ավանդույթներ ունեցող երկրում սա […]
19:30 26.01.2020
ԱՄՆ-ում հաստատվել է նոր տիպի կորոնավիրուսով վարակվելու ևս մեկ դեպք, հայտնել է Կալիֆոռնիայի Օրինջ շրջանի առողջապահության գործակալությունը: «Օրինջ շրջանի առողջապահության գործակալության վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի բաժինը ԱՄՆ Հիվանդությունների հսկողության և կանխարգելման կենտրոնից (CDC) հաստատում է ստացել այն մասին, որ Օրինջ շրջանում, Կալիֆոռնիա նահանգ, գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակման դեպք»,- ասվում է գործակալության մամուլի հաղոդագրությունում։ Ինչպես […]
19:26 26.01.2020
ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ Չինաստանում ՀՀ դեսպանության կողմից շարունակ քայլեր են ձեռնարկվում Չինաստանի տարածքում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ անմիջական կապ հաստատելու ուղղությամբ։ «Դեսպանությունն անմիջական կապի մեջ է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում ներկայումս գտնվող երեք ՀՀ քաղաքացիների հետ։ Այս պահի դրությամբ վարակվածների շրջանում ՀՀ քաղաքացիների մասին տեղեկատվություն չկա։ Կոչ ենք անում Չինաստանում բնակվող ՀՀ բոլոր […]
19:06 26.01.2020
Հունվարի 26-ին, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Արմավիրի թեմի Ս. Աստվածածին եկեղեցում (ք. Էջմիածին) Հայոց բանակի օրվա կապակցությամբ մատուցվեց Ս. Պատարագ: Պատարագիչն էր ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը: Սրբազան արարողությանը ներկա էին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, ՊԲ […]
18:54 26.01.2020
Երևանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակվել, որին կից արվել է հետևյալ գրառումը. «Մենք նույնպես միանում ենք #DollyPartonChallenge-ին»:
18:40 26.01.2020
Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն ընթերցել է Նիկոլ Փաշինյանի «անհամաչափ հարվածը» և խնդրել մեզ պատրաստել հայցադիմումը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի փաստաբանական թիմի անդամ, պաշտպան Ամրամ Մակինյանը: Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում երեկ գրառում էր կատարել՝ անդրադառնալով Հրայր Թովմասյանի հայտարարությանը։ Փաշինյանը խոստացել էր Կապանից […]
18:08 26.01.2020
Աշխատանքային այցով Իսրայելի Պետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Իսրայելի Պետության նախագահ Ռեուվեն Ռիվլինի հետ։ «Ինձ համար պատիվ է հանդիպել Ձեզ Երուսաղեմում՝ նախագահական նստավայրում, -ողջունելով Հայաստանի նախագահին՝ ասել է Իսրայելի նախագահը։ -Մեր ժողովուրդներին միացնում է շատ արյունոտ պատմությունը: Մենք շատ զգացված ենք, շատ ենք գնահատում Ձեր մասնակցությունը Հոլոքոստի հիշատակին նվիրված պատմական միջոցառմանը, որը հիշելու, […]
17:00 26.01.2020
Հանրապետության տարածքում՝ Հունվարի 26-ի ցերեկը, 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը 27-29-ի գիշերը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով: Երևան քաղաքում՝ Հունվարի 26-ի ցերեկը, 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
16:29 26.01.2020
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում երեկ գրառում էր կատարել՝ անդրադառնալով Հրայր Թովմասյանի հայտարարությանը։ Փաշինյանը խոստացել էր Կապանից Երևան հասնելուն պես Հրայր Թովմասյանի ակնկալած օբյեկտիվ, արժանահավատ փաստը հրապարակել: Քիչ առաջ վարչապետը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ հրապարակելով ՍԴ դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի գրիչը՝ դրան կից կատարելով հետևյալ գրառումը. […]
15:23 26.01.2020
ՀՀ ԱԳՆ-ն իր թվիթերյան միկրոբլոգում ցավակցություն է հայտնել Թուրքիային ավերիչ երկրաշարժի կապակցությամբ։ «Խորապես ցավակցում ենք Էլյազիգում նախօրեին տեղի ունեցած սարսափելի երկրաշարժի հետևանքով մահացածների ընտանիքներին, տուժածներին մաղթում շուտափույթ ապաքինում և Թուրքիայի վնասված շրջանների վերականգնում»,- ասված է գրառման մեջ: We express our deepest condolences to the families of the victims following yesterday’s terrible #earthquake in #Elazıg & […]
15:16 26.01.2020
ՀՀ պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել, որը ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև. «Բարձրացված հարցը քննարկվում է համակողմանիորեն՝ իրավունքների խախտման կամ խտրական վերաբերմունքի որևիցե դրսևորում բացառելու նպատակով։ Միաժամանակ սպաներին հորդորում ենք զերծ մնալ շանտաժի կամ այլ հակաօրինական միջոցներով իրենց իրավունքները պաշտպանելու փորձերից և նման միջոցներով ընդունված իրավաչափ որոշումները փոխելու պատրանքներից։ […]