TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+27.09 oC

Գլխավոր

Փրկարարները հանդիպել են արշավախմբի անդամներին. վատառողջ քաղաքացին կտեղափոխվի Մարտունի քաղաքի ԲԿ

15:36 25.01.2020

Հունվարի 25-ին, ժամը 05:20-ին որոնողական աշխատանքների են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, օպերատիվ խումբը և հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի փրկարարական խումբը: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից: Արշավախմբի անդամների հետ պարբերաբար կապ է հաստատվում. փրկարարները մոտենում են դեպի արշավախումբը: Ժամը 11:30-ի սահմաններում փրկարարները մոտ 1 կմ հեռավորության վրա նկատել են […]

̰
Ոստիկանության, ԱԱԾ-ի ու վարչապետի միջև կա փոխադարձ վստահություն. Փաշինյան

15:30 25.01.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ ավանդույթի համաձայն՝ ՀՀ ոստիկանությունում և ԱԱԾ-ում, եթե նշանակվում են պաշտոնակատար, տվյալ ժամանակահատվածում աշխատում են իրենց տեղակալի աշխատասենյակում: «Ժամանակավոր պաշտոնակատար նշանակելով՝ չեմ գնալու այլ թեկնածու փնտրելու: Ես ասել եմ, որ իմ բաժին որոշումը կայացրել եմ: Դուք վեց ամսվա աշխատանքի ընթացքում պետք է կայացնեք ձեր բաժին որոշումը»,- […]

̰
Ինձ համար հաճույք է ձեր հարցերին պատասխանելը

15:26 25.01.2020

Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսի ընթացքում կոչ արեց չսահմանափակել լրագրողներին հարցերի քանակով` նշելով, որ իր համար մեծ հաճույք է բոլոր հարցերին պատասխանելը: «Ես հույս ունեմ, որ ինձ կտաք այն հարցերը, որոնց ես ինչ-ինչ պատճառներով կամ չեմ հացրել, կամ հարկ չեն համարել, կամ … Ինձ համար մեծագույն սկզբունքը հետևյալն է, որ չի կարող լինել էդպիսի հարց, որի […]

̰
Դուք բոլորդ գիտեք՝ փակ սենյակում ինչ եմ Իլհամ Ալիևի հետ խոսում. Փաշինյան

14:59 25.01.2020

Փաշինյանը լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով Մյունխենում փետրվարին սպասվող անվտանգության հարցերին նվիրված խորհրդաժողովի ընթացքում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը, նշեց, որ այս պահին հանդիպման պայմանավորվածություն չկա: «Հանդիպումը բացառել չի կարելի, որովհետև քննարկումների փուլում է: Դեկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ հավաք էր, էնտեղ էլ ենք շփվել: Ես էդ կարգի սկզբունքները օգտակար եմ համարում: Այսինքն` եթե լինի առիթ խոսելու, […]

̰
Ո՞ր գործով է Փաշինյանը հարցաքննվել ՀՔԾ-ում. վարչապետը մանրամասներ է հայտնել

14:53 25.01.2020

Լրագրողների հետ հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացահայտել է, թե որ գործով է նախորդ օրը հարցաքննվել Հատուկ քննչական ծառայությունում։ «Ստիպված եմ ասել։ Ուրեմն, հիշում եք կամ չեք հիշում, որ 2010 թվականին «Կոշ» ՔԿՀ-ում դիմակավորված անձինք իմ վրա հարձակում էին գործել, ես, որ դարձա վարչապետ, հիշեցի էդ գործի մասին ու մտածում էի՝ հիմա էդ գործով հետաքրքրվե՞մ, թե՞ չհետաքրքրվեմ, […]

̰
Վարչապետը բացառում է կիսանախագահական կառավարման համակարգին վերադառնալը

14:38 25.01.2020

Վարչապետը լրագրողների հետ ասուլիսի ընթացքում անդրադարձել է կիսանախագահական համակարգ ստեղծելու մասին շրջանառվող զրույցներին: «Կիսանախագահական համակարգը Հայաստանի երրորդ հանրապետության ողջ ընթացքում մեր երկիրը ձախողած համակարգ է, և մենք դա գործնականում բոլորս իրար հետ տեսել ենք»,- ասել է նա: Նա նշել է, որ հեղափոխության հաջորդ օրվանից եղել են մարդիկ, որ հորդորել են իրեն արագ վերականգնել կիսանախագահական համակարգը, […]

̰
Միջինը 20%-ով բարձրացել է մոտ 130 հազար աշխատողի աշխատավարձ․ Փաշինյան

13:50 25.01.2020

Կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեղ, որ 2020թ. հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը 55 հազարից բարձրացել է մինչև 68 հազար դրամ։ Դրա արդյունքում, ըստ Փաշինյանի, միջինը 20%-ով բարձրացել է մոտ 130 հազար աշխատողի աշխատավարձ: Իսկ 2020 թվականի հունվարի 1-ից, ինչպես նշեց վարչապետը, համահարթ եկամտահարկի համակարգի գործարկման արդյունքում շուրջ 272 հազար քաղաքացու աշխատավարձ կբարձրանա: Այս […]

̰
Ե՞րբ է լուծվելու Գյումրիում անօթևաններին բնակարանների տրամադրման խնդիրը. SHANTNEWS-ի հարցը վարչապետին

13:36 25.01.2020

Վարչապետի հանձնարարությամբ ստեղծված հանձնաժողովը, որ զբաղվում է տնակների հաշվառմամբ, երեք ամիս է՝ նիստ չի հրավիրել: Այդ նույն ժամանակահատվածում տեղեկություն չկա այն մասին, թե տնակներում բնակվողներից քանիսն են համապատասխանում անօթևանի չափորոշիչներին, հստակ չէ նաև՝ խնդիրը ո՞ր ծրագրով է լուծվելու՝ բնակարանաշինությա՞ն, թե՞ բնակարանների գնման վկայագրերի տրամադրման: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այս խնդրով դիմեց SHANTNEWS-ի թղթակիցը՝ հետաքրքրվելով, թե […]

̰
Սա ՀՀ ԶՈւ զինանշանը չէ. Արծրուն Հովհաննիսյանը՝ նախարարության տարբերանշանի տարբերակի մասին

13:27 25.01.2020

ՀՀ պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում  անդրադարձել է քննարկման թեմա դարձած ՀՀ ՊՆ տարբերանշանի տարբերակին: Նա մասնավորապես գրել է. «Երեկ շատ քննարկվեց այս թեման։ Ես գիտեմ, որ բոլորս միաժամանակ մասնագետ ենք՝ տիեզերքից մինչև բալետ ու ֆուտբոլ։ Բայց խնդրում եմ մինչև վերջ կարդալ։ Սա ՀՀ ԶՈւ-երի զինանշանը չէ, այլ ՀՀ ՊՆ տարբերանշանի […]

̰
Ուկրաինական ինքնաթիռը խոցած տղամարդը բանտում է․ Իրանի ԱԳՆ

13:20 25.01.2020

Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտնել է, որ այն տղամարդը, որի գործողությունները հանգեցրել են հունվարի 8-ին «Միջազգային ուկրաինական ավիաուղիներ» ավիաընկերության ինքնաթիռի կործանմանը, բանտում է: Այդ մասին հայտնում է ТАСС-ը: «Մարդը, որը Իրանում պատահաբար հարվածել է ուկրաինական ինքնաթիռին, այսօր բանտում է»,- ասել է նախարարը:  

̰
Ովքե՞ր են հեղաշրջման փորձի հեղինակները. SHANTNEWS-ի հարցը վարչապետին

13:05 25.01.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին այսօր SHANTNEWS.am-ը հարց ուղղեց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի՝ հեղաշրջման փորձ կանխելու հայտարարության մասին: Հարցին՝ ովքե՞ր են այդ հեղաշրջման փորձի հեղինակները, արդյո՞ք նրանք ձերբակալված են: Փաշինյանն արձագանքեց, որ Արմեն Գրիգորյանի հայտարարության դեպքում գործ ունենք ժամանակակից լրատվության մի ֆենոմենի հետ, որը կոչվում է «վերնագրային ընթերցում», այն է՝ մարդիկ ոչ թե նյութն են […]

̰
Սահմանին իրավիճակը հարաբերական կայուն է. Դավիթ Տոնոյան

13:05 25.01.2020

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, այսօր, պատասխանելով լրագրողների հարցերին, հայտնել է, որ սահմանին իրավիճակը հիմա հարաբերական կայուն է. «Շատ քիչ թվաքանակով կրակոցներ են, բայց թիրախավորող չեն»:

̰
Ֆրանսիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման երրորդ դեպքը

12:57 25.01.2020

Ֆրանսիայի առողջապահության նախարարությունը հաղորդել է, որ երկրում գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակման երրորդ դեպքը, հայտնում է France Info-ն: Ավելի վաղ Ֆրանսիայի առողջապահության նախարար Անես Բուզենը հաղորդել էր Ֆրանսիայի Փարիզ և Բորդո քաղաքներում գրանցված հիվանդության երկու դեպքի մասին: BFMTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ երրորդ հիվանդը երկու հիվանդներից մեկի հարազատն է, ում հիվանդության մասին հայտնի էր դարձել ուրբաթ […]

̰
Թուրքիայում ավելանում է երկրաշարժի զոհերի և վիրավորների թիվը

12:54 25.01.2020

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 20-ի, վիրավորներինը՝ 1015-ի: Այս մասին հայտնել է Anadolu լրատվական գործակալությունը: Թուրքիայի արևելյան Մալաթիա և Էլյզաիգ շրջաններում հունվարի 24-ի գիշերը 6.8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել: Երկրաշարժի ցնցումները զգացվել են նաև Իսրայելում, Իրաքում և Սիրիայում։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 9 բալ: Հայտնի է նաև, որ […]

̰
Զբոսաշրջիկների թիվը մոտենում է 1,5 միլիոնի

12:37 25.01.2020

2019 թվականի հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում դեպի Հայաստան ներգնա զբոսաշրջիկների թիվը կազմել է 1 միլիոն 459 հազար 152 մարդ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ այս ցուցանիշն աճել է 14,4 տոկոսով։ Ասուլիսի ժամանակ այս թվերը ներկայացնելով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հատուկ ուշադրություն հրավիրեց փաստին, որ տարվա արդյունքները դեռ ամփոփված չեն։ Հայաստան այցելող զբոսաշրջիկների թվով աճ են արձանագրել Ռուսաստանը (86 […]

̰
Բաքուն արգելել է Ուկրաինայի ՆԳՆ աշխատակցին մուտք գործել երկիր հայկական ծագման պատճառով

12:35 25.01.2020

Ադրբեջանը, որն ընտրվել էր որպես ԵՄ Արևելյան գործընկերության հովանու ներքո անցկացվող պաշտոնական միջոցառման վայր, հրաժարվել է ընդունել միջոցառման մասնակիցներից Ուկրաինայի ներկայացուցչին՝ իր հայկական ծագման պատճառով: Այս մասին Европейской правда-ին հայտնել է աղբյուրը, ում հասանելի է եղել նաև մասնակցության արգելքի վերաբերյալ ներքին գործերի նախարարության կողմից ԵՄ պատվիրակությանն ուղարկված փաստաթղթի պատճենը: Խոսքը «Կոնֆլիկտների վերլուծություն» սեմինարի մասին էր, […]

̰
Հայաստանը փակել է 80-ականների զենքերի ամոթալի էջը. Նիկոլ Փաշինյան

12:30 25.01.2020

«2020 թվականի բյուջեում ՊՆ-ին հատկացվել է 307 մլրդ  դրամ, որը 2018 թվականի փաստացի ցուցանիշը գերազանցում է 28 տոկոսով կամ 66 մլրդ դրամով, իսկ 2017-ի համեմատ ավել է մոտ 4.5 տոկոսով: 2018-ի մայիսից ի վեր Հայաստանը  ձեռք է բերել տեսանելի ժամակահատվածի համար աննախադեպ քանակի զենք-զինամթերք` «Սու-30 ՍՄ»  բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ, «ՏՕՌ-Մ2 ԿՄ» և «Օսա-ԱԿ» ՀՕՊ համալիրներ: Զինված […]

̰
Մի՛ մոռացեք ՀԴՄ-ների և ձեր հարկային պարտավորությունների մասին. Նիկոլ Փաշինյան

12:27 25.01.2020

2019 թվականի ընթացքում Հայաստանում տպվել է 120 միլիոն հատով ավելի ՀԴՄ կտրոն, քան նախորդ տարի։ Դա 38 տոկոսով է ավելի 2018 թվականի ցուցանիշից։ Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Նա նաև տեղեկացրեց, որ այդ ավել կտրոններին զուգահեռ առևտրաշրջանառությունն աճել է ավելի քան 345 միլիարդ դրամով կամ 21,9 տոկոսով։ Մանրամասները` տեսանյութում:

̰
Բժիշկները պայքարում են հրազենային վիրավորում ստացած զինծառայողներից մեկի կյանքի համար. Դավիթ Տոնոյան. Tert.am

12:22 25.01.2020

Երեկ ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հրազենային վիրավորում ստացած զինծառայողներից մեկը՝ 2001թ. ծնված Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը կյանքի հետ անհամատեղելի վիրավորում ունի, բայց բժիշկներն ամեն ինչ անում են, որպեսզի փրկեն նրա կյանքը։ Ինչպես հայտնում է Tert.am-ը, այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Նախարարը նշել է, որ զինծառայողին շուտով կտեղափոխեն […]

̰
Գյումրու քաղաքային ճանապարհաշինության համար 2020թ. հատկացվելու է 9.4 մլրդ դրամ. Փաշինյան

12:07 25.01.2020

«Սոցիալական պաշտպանության ոլորտին ուղղվող ծախսերը 2017-ի համեմատ ավելացել են 20 տոկոսով, 2018-ի համեմատ՝ 18 տոկոսով, 2019-ի համեմատ` 11 տոկոսով՝ կազմելով 492 մլրդ դրամ: Առողջապահության ոլորտին տրվող հատկացումները 2017-ի համեմատ ավելացել են 37 տոկոսով, 2018-ի համեմատ` 43 տոկոսով, 2019-ի համեմատ` 24 տոկոսով՝ կազմելով 113.7 մլրդ դրամ: 2020 թվականին տնտեսական հարաբերություններին ուղղվող բյուջետային միջոցներն ավելացել են 2017 […]

̰
Հայաստանը տնտեսական աճով առաջինն է ԵԱՏՄ տարածքում. Նիկոլ Փաշինյան

11:52 25.01.2020

2019 թվականի 3 եռամսյակների նախնական տվյալներով` Հայաստանի ՀՆԱ-ի աճը կազմել է 7.5 տոկոս, ինչը 1.6 տոկոսով ավելի է 2017 թվականի համապատասխան ցուցանիշից և 1.3 տոկոսով` 2018 թվականի ցուցանիշից: 3 եռամսյակների կտրվածքով  տնտեսության աճի տեմպով Հայաստանն առաջինն է ԵԱՏՄ տարածքում և ԱՊՀ երկրների շարքում, ԱՄՀ-ի տվյալներով՝  նաև ողջ  Եվրոպայում: Այս մասին այսօրվա ասուլիսում հայտարարել է Նիկոլ […]

̰
2019թ. երեք եռամսյակում Հայաստանի ՀՆԱ աճը կազմել է շուրջ 7,5 տոկոս. Նիկոլ Փաշինյան

11:36 25.01.2020

2019թ. երեք եռամսյակում Հայաստանի ՀՆԱ աճը կազմել է շուրջ 7,5 տոկոս: Այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպմանը: Մանրամասները` տեսանյութում:

̰
Նախագահ Սարգսյանը տիկնոջ հետ այցելել է Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճար

11:16 25.01.2020

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և տիկին Նունե Սարգսյանն այցելել են Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան տաճար: Նրանց դիմավորել է Երուսաղեմի Հայոց Պատրիարքության լուսարարապետ Գերշնորհ Տեր Սևան արքեպիսկոպոս Ղարիբյանը: Նախագահը և տիկինը շրջել են տաճարում, մոմ վառել, ունկնդրել հայ հոգևորականների կատարած շարականը և նրանց հետ միասին աղոթք հնչեցրել առ Աստված: Երուսաղեմի Հայոց պատրիարքության անունից լուսարարապետ սրբազանը ողջունել […]

̰
«Բարևն էլ ժամով պիտի լինի»․ Կապանում մեկնարկեց Փաշինյանի ասուլիսը

11:06 25.01.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ուղիղ հեռարձակմամբ ներկայացրել է լրագրողների հետ հանդիպումը: «Կապանում տեղի ունեցող իմ հերթական մեծ ասուլիսը սկսում եմ Նոր Հայաստանի մասին 100 նոր փաստերի հրապարակմամբ»,- գրել է նա: Ասուլիսի մեկնարկին՝ սպասելով ճիշտ ժամին, Փաշինյանը կատակեց. «Բարևն էլ ժամով պիտի լինի»: Նա նաև հույս հայտնեց, որ ասուլիսին մասնակցելու համար ժամանած լրատվամիջոցներն […]

̰
̰
Արմեն Սարգսյանը հանդիպել է Պաղեստինի Ազգային իշխանության նախագահ Մահմուդ Աբասի հետ

10:40 25.01.2020

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Պաղեստինի Ազգային իշխանության նախագահ Մահմուդ Աբասի հետ: Հայաստանի նախագահն իր երախտագիտությունն է հայտնել Պաղեստինի Ազգային իշխանության նախագահին, կառավարությանն՝ այն ամենի համար, ինչ նրանք անում են հայ եկեղեցու համար։ Նա նշել է, որ Սուրբ Ծննդյան տաճարի՝ Հայ առաքելական եկեղեցու կողմից տնօրինվող հատվածը ոչ միայն պատմության, քրիստոնեության մաս է, այլ […]

̰
Երկրին է մոտենում պոտենցիալ վտանգավոր աստղակերպ

09:04 25.01.2020

440-990 մետր տրամագծով աստղակերպը փետրվարին կմոտենա Երկրին, հայտնում է NASA-ն։ Ամերիկյան աերոտիեզերական գործակալության հաղորդմամբ՝ աստղակերպը Երկրին առավել մոտ կլինի փետրվարի 15-ին։ Երկիր մոլորակի և աստղակերպի միջև հեռավորությունը, սակայն, կլինի 15 անգամ մեծ Երկրի և Լուսնի միջև եղած հեռավորությունից։ 163373 համարի աստղակերպը հայտնաբերվել է 1995 թվականի հոկտեմբերի 23-ին։ Այն դասվում է «Ապոլոնների» խմբին, այսինքն՝ այն աստղակերպերին, […]

̰
Չինաստանում կորոնավիրուսի զոհերի թիվն աճում է․ վարակման առաջին դեպքն է գրանցվել Ավստրալիայում

08:32 25.01.2020

Չինաստանում 2019-nCoV կորոնավիրուսի զոհերի թիվը հասել է 41-ի։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Վարակվածների թիվը, վերջին տվյալներով, 1287 է։ Ուհան քաղաքում թոքաբորբ առաջացնող անհայտ վիրուսի մասին չինական իշխանությունները բարձրաձայնել էին դեռևս դեկտեմբերի 31-ին։ Հիվանդացության դեպքեր են գրանցվել Թաիլանդում, Հարավային Կորեայում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում և Ֆրանսիայում։ Մալայզիայում հաստատվել է նոր կորոնավիրուսով վարակման 3 դեպք։ Հնդկաստանում կորոնավիրուս է […]

̰
Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 19-ի

08:18 25.01.2020

Թուրքիայի արևելքում երեկ երեկոյան տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 19-ի։ Եվս 722 մարդ տուժել է։ Այս մասին հայտարարել է առողջապահության նախարար Ֆահրեթին Կոջան։ «Կորցրել ենք 19 քաղաքացու։ 221 մարդ տուժել է Մալաթիայում, 551-ը՝ Էլյազիգում»,-նրա խոսքերն է մեջբերում Anadolu գործակալությունը։ Փլատակների տակ կան մի քանի տասնյակ մարդիկ։ Փրկարարները փորձում են հասնել նրանց։ 6․8 մագնիտուդով […]

̰
Թուրքիայում ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել․ կա 4 զոհ

23:45 24.01.2020

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, հունվարի 24-ին՝ տեղական ժամանակով 20։55-ին, Թուրքիայի Էլյազիգ քաղաքի մոտակայքում 6․8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել։ Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս պահի դրությամբ կա 4 զոհ։ SHANTNEWS.am-ի տեղեկություններով՝ 4 շենք փլուզվել է։  

̰
BACK_TO_TOP