TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.76
  • RUBLE
    4.88
  • 444.24
WEATHER
+26.09 oC

Գլխավոր

Աջափնյակում կրպակներ են ապամոնտաժվում

13:07 26.01.2020

Աջափնյակում մեկնարկել են ապօրինի և պայմանագրային ժամկետները լրացած կրպակների ապամոնտաժման աշխատանքները: Այս մասին տեղեկանում ենք վարչական շրջանի ֆեյսբուքյան էջից:

̰
Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 31-ի

13:02 26.01.2020

Թուրքիայի արևելյան Մալաթիա և Էլյազիգ շրջաններում տեղի ունեցած 6.8 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժի զոհերի թիվը հասել է 31-ի: Թուրքական  լրատվամիջոցների տեղեկություններով՝ շուրջ 1500 վիրավոր կա: Անցած գիշեր փլատակների տակից մոտ 40 մարդ է դուրս բերվել, սակայն փլատակների տակ դեռևս մարդիկ են մնում: Հիշեցնենք, որ երկրաշարժի ցնցումները զգացվել են նաև Իսրայելում, Իրաքում և Սիրիայում։ Էպիկենտրոնումստորգետնյա ցնցման ուժգնությունը […]

̰
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետին՝ երկրի ազգային տոնի առթիվ

12:41 26.01.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիին՝ Հնդկաստանի ազգային տոնի առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին Հնդկաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Հանրապետության օրվա 70-ամյա հոբելյանի առթիվ։ Այսօր մենք ականատես ենք Հնդկաստանի հասարակության նշանակալի առաջընթացին և նվաճումներին։ Վստահ եմ, որ Հնդկաստանը կշարունակի դինամիկ և կայուն […]

̰
Կորոնավիրուսի մուտքը ՀՀ կանխելու նպատակով արգելվել է կենդանական ծագման մթերքի և հումքի ներմուծումը Չինաստանից

12:35 26.01.2020

Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից Կորոնավիրուսի մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով, 2020 թվականի հունվարի 26-ից արգելվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից, ինչպես նաև չինական ծագման հումքով այլ երկրներում արտադրված կենդանական ծագման մթերքի և հումքի ներմուծումը Հայաստանի Հանրապետության տարածք: Արգելանքի հիմքը Չինաստանում արձանագրված Կորոնավիրուսի վերաբերյալ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE/ԿԱՀԿ) և Առողջապահության […]

̰
Տեխնիկական խափանում՝ Երևանի մետրոպոլիտենում

12:23 26.01.2020

Երևանի մետրոպոլիտենի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ հունվարի 26-ին՝ ժամը 08։30-ին, մետրոպոլիտենում տեղի է ունեցել երթևեկության գրաֆիկի խախտում: «Հարգելի՛ ուղևորներ, տեղեկացնում ենք Ձեզ, որ սույն թվականի հունվարի 26-ին՝ ժամը 08։30-ին, մետրոպոլիտենում տեղի ունեցած տեխնիկական խափանումը պատճառ է հանդիսացել երթևեկության գրաֆիկի խախտման։ Ժամը 10։00-ին խնդիրը վերացվել է մասնագետների կողմից։ Մետրոպոլիտենի տնօրինությունը հայցում է ուղևորների ներողամտությունը»,- ասված […]

̰
Արմեն​ Սարգսյանը​ և​ տիկին Սարգսյանն այցելել​ են​ ​ Սուրբ​ Հարության​ տաճար

11:05 26.01.2020

Հայաստանի​ Հանրապետության​ նախագահ​ Արմեն​ Սարգսյանը​ և​ տիկին​ Նունե​ Սարգսյանն​ այցելել​ են​ Երուսաղեմի​ և​ ողջ​ քրիստոնեական​ աշխարհի ամենանվիրական​ և​ գլխավոր​ սրբավայրերից​ մեկը՝​ Սուրբ​ Հարության​ տաճար:​ Այն կառուցված​ է​ Քրիստոսի​ գերեզմանի,​ Գողգոթայի​ խաչելության​ տեղի,​ Խաչգյուտի​ քարայրի​ և մի​ շարք​ այլ​ սրբավայրերի​ վրա։​ Քրիստոսի​ գերեզմանը​ գտնվում​ է​ Ս.​ Հարության​ տաճարի​ մեծ գմբեթի​ տակ:​ ​ Տաճարը​ համատեղ​ տնօրինում​ են​ […]

̰
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները

11:00 26.01.2020

Հունվարի 25-26-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 3 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ: Մասնավորապես՝ Կոտայքի մարզի Ծաղկաձոր, Հրազդան քաղաքներում և Գորիս-Տաթև ավտոճանապարհին: Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները:

̰
2019թ. 3 եռամսյակի նախնական տվյալներով՝ Հայաստանի ՀՆԱ աճը կազմել է շուրջ 7.5%. վարչապետի գրառումը

10:40 26.01.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Փաստ համար 2. 2019 թվականի երեք եռամսյակների նախնական տվյալներով՝ Հայաստանի ՀՆԱ աճը կազմել է շուրջ 7.5%, ինչը 1.6 տոկոսային կետով գերազանցում է 2017 թվականի համապատասխան ցուցանիշը և 1.3 տոկոսային կետով՝ 2018 թվականինը: Երեք եռամսյակների տվյալներով Հայաստանը տնտեսական աճի տեմպով առաջինն է Եվրասիական տնտեսական միության, ԱՊՀ երկրների […]

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

10:35 26.01.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 26-ին՝ ժամը 08:35-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, իսկ մարդատարների համար՝ դժվարանցանելի: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տիպի ավտոմեքենաների համար: Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության […]

̰
Շնորհակալ ենք ՀՅԴ «հայաստանյան մասով» «անկեղծ» մտաhոգության համար. Սաղաթելյանը՝ Փաշինյանին

10:20 26.01.2020

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ  Իշխան Սաղաթելյանը իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե ժամանակ առ ժամանակ փորձ է արվում կառավարության և Դաշնակցության միջև հակադրություն դնել: «ժամանակ առ ժամանակ փորձ է արվում, գուցե էմոցիոնալ ֆոնի պատճառով, կառավարության և Դաշնակցության միջև հակադրություն դնել: Այդպիսի հակադրություն չկա: Եթե հակադրություն կա, ապա ՀՀ ԿԳՄՍ […]

̰
Հեղափոխության ժամանակ խոստացել էի, որ մեկ-երկու տարում ՀՀ բյուջեն կարող է ավելանալ 30-35 տոկոսով․ Փաշինյան

00:01 26.01.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հեղափոխության ժամանակ խոստացել էի, որ մեկ-երկու տարում ՀՀ բյուջեն կարող է ավելանալ 30-35 տոկոսով։ Փաստ համար 1. Երկու տարվա ընթացքում՝ 2018 և 2019 թվականներին Կառավարությանը հաջողվել է պետական բյուջեի հարկային եկամուտները բացարձակ թվով ավելացնել 505.4 միլիարդ դրամով, որի մի մասն ուղղվել է հարկ վճարողների հանդեպ ունեցած […]

̰
Երևանում ՊՆ ծառայողի կողմից КамАЗ-ով 10-ամյա երեխային մահվան ելքով վրաերթի ենթարկած վարորդը ստորագրությամբ ազատ է արձակվել

23:06 25.01.2020

Հունվարի 24-ին ձերբակալված 65-ամյա Հրաչ Եթարյանը, ով նույն օրը ՀՀ ՊՆ հաշվեկշռում գրանցված КамАЗ մակնիշի 1945 Տ համարանիշի ավտոմեքենայով, Շիրակի փողոցում՝ թիվ 52 դպրոցի դիմաց, վրաերթի էր ենթարկել 10-ամյա Էլեն Մ.-ին, ստորագրությամբ ազատ է արձակվել: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վրաերթի օրը դեպքի վայրում մի քանի անձինք փորձել են ոստիկաններին և քննիչներին մոլորեցնել, թե իբրև կարմիր գույնի Opeլ […]

̰
Կապանի նորապսակների այգում՝ ապագայի մասին մտածելիս․ Փաշինյանը տիկնոջ հետ լուսանկար է հրապարակել

22:15 25.01.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ լուսանկար է հրապարակել և կից գրել․ «Կապանի նորապսակների այգում՝ ապագայի մասին մտածելիս։ Հ.Գ. Ժողովուրդ ջան, նկատի ունեմ՝ էսօր էլ ենք Կապանում մնալու: Հանգիստ քնեք:)»: Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը գրառում էր կատարել՝ տեղեկացնելով, որ Երևան հասնելուն պես կհրապարակի Հրայր Թովմասյանի պահանջած ապացույցները։

̰
Երևան հասնեմ՝ Հրայր Թովմասյանի ակնկալած օբյեկտիվ, արժանահավատ փաստը կհրապարակեմ․ Փաշինյան

20:57 25.01.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Հրայր Թովմասյանի հայտարարությանը։ «Երևան հասնեմ՝ Հրայր Թովմասյանի ակնկալած օբյեկտիվ, արժանահավատ փաստը կհրապարակեմ (փաստը պարզապես հիմա հետս չէ, այլ Երեւանում)։ Միայն խնդրում եմ՝ ինձ չմեղադրեք անհամաչափ ուժեղ հակահարված տալու մեջ: Ես չէի ուզում՝ դուք ստիպեցիք»: Հիշեցնենք` այսօր Կապանում կայացած ասուլիսի ժամանակ վարչապետը հայտարարել է, որ «2018թ-ից […]

̰
Ինչպե՞ս են ստեղծվել սիրելի մուլտհերոսները, որոնք Shant Kids-ի եթերում կխոսեն հայերեն

20:25 25.01.2020

Ինչպե՞ս են ստեղծվել և ստեղծվում բոլորիս հարազատ ու սիրելի մուլտֆիլմերի հերոսները: Այն կինոնկարների, որոնց հեղինակը «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիան է և որոնք Shant kids հեռուստաալիքի եթերով բացառիկ իրավունքով հայերեն կրկնօրինակմամբ և հնչյունավորմամբ են հեռարձակվելու: Հերոսները ծանոթ են ու հարազատ, բայց թե ինչպես են դրանք շունչ ստացել, շատ քչերին է հայտնի: Ի՞նչ միջավայրում են սիրելի կերպարները ստեղծվել` հարցերի […]

̰
Կազմակերպիչն անկեղծ գտնվեց ու ասաց. Մարիա Գևորգյանը՝ ադրբեջանցու պահանջով մրցաշարից զրկվելու մասին

20:00 25.01.2020

Հայաստանի շախմատի ֆեդերացիային չի բավարարել ՖԻԴԵ-ի որոշումը, անցած տարի Թուրքիայում կայացած մրցաշարի ժամանակ տեղի ունեցած միջադեպի հետ կապված: Հիշեցնենք` հայ շախմատիստուհին զրկվել էր մրցաշարին մասնակցելու հնարավորությունից ադրբեջանցի շախմատիստուհու պահանջով: Թեմայի շուրջ է SHANTNEWS.am-ի զրույցը Մարիա Գևորգյանի հետ: Մանրամասները` տեսանյութում:

̰
Սպանդանոցների կարևորության ու սպանդանոցային մորթի պարտադրանքի դեմ պայքարի մասին. քննարկում SHANTNEWS-ի տաղավարում

19:44 25.01.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության՝ հունվարի 23-ի նիստի մեկնարկին անդրադարձել է սպանդանոցների խնդրին: Փաշինյանն առաջարկել է մինչև փետրվարի 6-ի կառավարության նիստը ուսումնասիրել սուբսիդավորող վարկային, լիզինգային ծրագիրը, կազմել սպանդանոցների բաշխվածության քարտեզ: Նա ասել է, որ մինչև հուլիսի 1-ը ամենախիստ պայմաններում կգործեն Երևանի սուպերմարկետներն ու հանրային սննդի օբյեկտները` պայմանով, որ հուլիսի 1-ից ամբողջ հանրապետությունում կենդանիների մորթը կիրականացվի սպանդանոցներում: […]

̰
Յակուտսկում օդի ջերմաստիճանը հասել է -70 աստիճանի. Սուրենյանի գրառումը

19:05 25.01.2020

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` հայտնելով, որ Ռուսաստանի Օմյակոն բնակավայրում օդի ջերմաստիճանը հասել է -70 աստիճանի։ «Հունվարի 25-ի առավոտյան Ռուսաստանի Օմյակոն բնակավայրում(Յակուտսկ), օդի ջերմաստիճանը հասել է -70 աստիճանի»,- գրել է Սուրենյանը:

̰
Արման Սարգսյանը ներկայացրել է ոստիկանության նորանշանակ ԵՔՎ պետին և ՊՊԾ գնդի հրամանատարին

18:55 25.01.2020

Հունվարի 25-ին ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանը ոստիկանության Երևան քաղաքի վարչության և ենթակա բաժինների ղեկավար անձնակազմին ներկայացրեց վարչության նորանշանակ պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանին։ Արման Սարգսյանը շնորհակալություն հայտնեց ոստիկանության Երևան քաղաքի վարչության նախկին պետ Գարիկ Ղուկասյանին կատարած աշխատանքի համար։ Խոսելով Արմեն Գասպարյանի մասին ոստիկանության պետի պաշտոնակատարը նշեց, որ նա երկար տարիներ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում զբաղեցրել […]

̰
Շիրակի մարզի բոլոր ջրամբարներում ջրի մեռյալ ծավալ է

18:47 25.01.2020

Շիրակի մարզի բոլոր ջրամբարներում ջրի մեռյալ ծավալ է։ Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնել է Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մովսես Մանուկյանը։ Շիրակի մարզում շատ քիչ են տեղումները։ Ձյան ծածկույթ միայն Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում է, որն էլ նախորդ տարիների համեմատ քիչ է։ Տեղումների բացակայությունը մարզի ջրամբարներում ջրի կուտակումների լուրջ խնդիր է ստեղծել։ Երաշտը Շիրակի […]

̰
Զարիֆը չի բացառել ԱՄՆ-ի հետ բանակցությունների անցկացումը

18:36 25.01.2020

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը չի բացառել Միացյալ Նահանգների հետ բանակցությունների հավանականությունը նույնիսկ իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանի սպանությունից հետո, եթե Վաշինգտոնը փոխի իր քաղաքական կուրսը և կասեցնի Թեհրանի դեմ սահմանված պատժամիջոցները: Այս մասին հայտնել է Spiegel-ը: «Ես երբեք չեմ բացառում այն հավանականությունը, որ մարդիկ կփոխեն իրենց մոտեցումը և կընդունեն իրականությունը: Մեզ համար կարևոր […]

̰
Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում ՀՀ-ում կորոնավիրուսի ներթափանցումը բացառելու ուղղությամբ

18:25 25.01.2020

Չինաստանում արձանագրված նոր կորոնավիրուսի (2019-nCoV) դեպքերի ներկրումը Հայաստանի Հանրապետություն կանխելու համար ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը (ԱԱՏՄ) մի շարք քայլեր է ձեռնարկել։ Տեսչական մարմնի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերը մշտական հսկողություն են իրականացնում Հայաստան ժամանողների նկատմամբ՝ օդային և ցամաքային սահմանը հատող բոլոր անձանց հանդեպ իրականացնելով ավտոմատ ստացիոնար ջերմաչափում և արտաքին զննում։ ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանը […]

̰
Ռուսական արշավախմբի վատառողջ քաղաքացուն Մարտունիի ԲԿ-ում ցուցաբերվել է օգնություն

18:12 25.01.2020

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք` հունվարի 25-ին` ժամը 05:20-ին որոնողական աշխատանքների էին մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, օպերատիվ խումբը և հայ-ռուսական մարդասիրական արձագանքման կենտրոնի փրկարարական խումբը: Ժամը 11:30-ի սահմաններում փրկարարները մոտ 1 կմ հեռավորության վրա նկատել են արշավախմբի անդամներին: Ժամը 14:31-ին փրկարարները հանդիպել են արշավախմբի անդամներին: Ժամը 16:45-ի սահմաններում […]

̰
Սուտն ու կեղծիքն անընդունելի են. Հրայր Թովմասյանը 20 օր ժամանակ է տալիս վարչապետին

18:04 25.01.2020

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը հանդես է եկել հայտարարությյամբ՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը: Հայտարարությունն ամբողջությամբ` ստորև. «Սիրելի՛ հայրենակիցներ, գործընկերներ Ստիպված եմ արձագանքել այսօրվա մամուլի ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ինձ վերագրված շինծու և իրականությանը չհամապատասխանող հերյուրանքներին: Հարկ եմ համարում հայտնել, որ Ն. Փաշինյանի՝ վարչապետ դառնալուց հետո ես նրա հետ հեռախոսով խոսել […]

̰
Լուկաշենկոն մտադիր է շարունակել նավթի վերաբերյալ բանակցությունները Պուտինի հետ

18:00 25.01.2020

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մտադիր է շարունակել բանակցությունները իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ Ռուսաստանից նավթի մատակարարման վերաբերյալ: Այս մասին Լուկաշենկոն հայտարարել է Շկլովում, երբ այցելել էր թերթի տպագրման գործարան: Բելառուսի առաջնորդի խոսքով՝ ինքն առաջարկել է Պուտինին «չքննարկել այդ հարցը հեռախոսով», այլ հանդիպել սեղանի շուրջ և քննարկել, «թե ուր կարող են հասնել և մինչև ուր […]

̰
ՇՊՀ-ում մեկնարկել են «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծի քննարկումները

17:40 25.01.2020

ՇՊՀ-ում մեկնարկել են «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծի քննարկումները, որին ներկա են ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանը, Գյումրիում գործող բուհերի դասախոսներն ու ուսանողները։ «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծի մարզային քննարկումը ՇՊՀ-ում, որպես այդպիսին, առաջինն է. մինչ այս նախագիծը շրջանառվել է, բայց վերջնական տեսքի չի բերվել։ Խոսելով նախագծի անրհաժեշտության մասին` Արայիկ Հարությունյանը շեշտեց այն մի քանի կարևոր […]

̰
Քաղավիացիայի կոմիտեում հայտնաբերված խախտումների առթիվ քրգործ է հարուցվել

17:32 25.01.2020

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից ՀՀ գլխավոր դատախազություն են ստացվել ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեում իրականացրած ուսումնասիրության վերաբերյալ փաստաթղթերը: ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից դրանց հիման վրա իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՍՊԸ-ն 20.12.2018թ.-ին հայտ է ներակայացրել Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալություն՝ «EASA»՝ Եվրոպական միության տարածք թռիչքներ իրականացնելու թույլտվություն ստանալու համար: Այդ շրջանակներում Եվրոպական ավիացիոն […]

̰
Չեմ համաձայնի, որ Ամուլսարի հանքը շահագործվի ի վնաս Հայաստանի. վարչապետ

17:19 25.01.2020

Այսօր լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև Ամուլսարի խնդրին: Վարչապետը ենթադրում է, որ «Լիդիանն» արբիտրաժային դատարան կդիմի: Նա ասաց, որ այսօր էլ է ճանապարհը բացելու կոչ անում: «Մեր սիրելի հայրենակիցների գործողությունները համարում եմ ոչ տրամաբանական»,- նկատեց Փաշինյանը՝ ընդգծելով, որ այդ հարցը չի լուծվելու որևէ սցենարով, քանի դեռ այդ ճանապարհը փակված […]

̰
Արցախից արձագանքում են ԼՂ հարցի կարգավորման՝ վարչապետի ասուլիսի ժամանակ վկայակոչված տարբերակին

17:18 25.01.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ հարցին՝ պաշտոնը ստանձնելիս բանակցային սեղանին ինչ փաստաթուղթ է եղել: Նա նշեց՝ իրեն ներկայացվել է փաստաթուղթ, որում անդրադարձ է եղել ԼՂ հարցի կարգավորման նպատակներին, փաստաթղթով նախատեսվել է Արցախի յոթ շրջանների վերադարձ՝ պայմանով, որ պահպանվում է ԼՂ-ն Հայաստանին կապող միջանցքը, կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում ԼՂ ողջ բնակչության ազատ […]

̰
Տիգրան Սարգսյանը մեդալ է ստացել Ղրղզստանի նախագահից

16:30 25.01.2020

Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբբեկովը Եվրասիական տնտեսական խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանին պարգևատրել է «Դանկ» մեդալով, որին Ղրղզստանում արժանանում են պետական կամ հասարակական ծառայության, գիտատեխնիկական լուրջ ձեռքբերումների համար։ Ժեենբեկովը բարձր է գնահատել Տիգրան Սարգսյանի գործունեությունը ԵՏՀ նախագահի պաշտոնում և հայտարարել, որ նրա աշխատանքը շատ կարևոր է եղել և՛ Հայաստանի, և՛ Ղրղզստանի համար։ «Դուք ԵՏՀ-ն գլխավորել եք բարդ […]

̰
BACK_TO_TOP