23:18 23.01.2020
«Արդշինբանկը» Հայաստանի պատմության համար աննախադեպ ծավալի՝ 300 միլիոն դոլարի եվրոբոնդ է թողարկել, աննախադեպ ցածր 6.5 տոկոսով: Այս մասին տեղեկացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Թողարկված եվրոբոնդերի պահանջարկը եղել է 200 միլիոն դոլարով ավելի: Իսկ ձեռքբերած ներդրողները շուրջ 70-ն են: Սա մեր տնտեսության մեջ կատարված ուղիղ օտարերկրյա ներդրում է: Սա տնտեսական հեղափոխության վառ արտահայտություն է»:
22:00 23.01.2020
Հունվարի 23-ին՝ ժամը 19:30-ին, 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ակունք գյուղում այրվում է տան տանիք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
21:51 23.01.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 23-ին՝ ժամը 19:45-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, իսկ մարդատարների համար՝ դժվարանցանելի: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բեռնատարների համար դժվարանցանելի է, իսկ այլ տիպի տրանսպորտային միջոցների համար՝ բաց: Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան և Արագածոտնի մարզի Թալին-Ներքին Բազմաբերդ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Երևանում, Գեղարքունիքի մարզի Սևան, Լոռու մարզի Սպիտակ քաղաքներում, Շիրակի մարզի […]
21:10 23.01.2020
Թուրքիայի քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը հարցում է կատարել Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյին Ստամբուլի հայկական «Սանասարյան խան» շենքի գործի ընթացքի վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։ Իր հարցմանը գրավոր պատասխան ակնկալող Փայլանը նշել է, որ «Սանասարյան խան»-ի վարձակալության հանձնելը վիրավորում է հանրային խիղճը և անտեսում է դատական […]
20:59 23.01.2020
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա 2020 թվականի հունվարի 23-ին` ժամը 16։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության, «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի և ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից զննության է ենթարկվել նույն քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Ա. Ա.-ին փոխանցելու նպատակով քաղաքացի Հ. Ա.-ի կողմից բերված դեղորայքը։ Կատարված զննությամբ «Մետրոնիդազոլ դենտա» և «Դիկլակ գել» մակնշմամբ քսուքների համար […]
20:51 23.01.2020
Թուրքիայի ազգային կրթության նախարարությունը ուսուցիչներին ուղեցույց–գրքեր է բաժանել, որոնցում տեղ գտած նկարազարդումները որոշակի կանխակալ վերաբերմունք են ձևավորում գլխաբաց և գլխաշորով կանանց նկատմամբ։ Բնական աղետների, ահաբեկչության, սեռական բռնության, շահագործման և այլ խնդիրների կանխարգելման և սոցիալ-հոգեբանական աջակցության ծրագրի շրջանակներում նախապատրաստված գիրքը, փաստորեն, կոնկրետ քարոզչական նպատակներ է հետապնդում։ Ինչպես տեղեկացնում է Ermenihaber-ը, մասնավորապես, դրական դերում հանդես եկող կանայք […]
20:15 23.01.2020
Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը, Խորհրդի անդամ Վիգեն Քոչարյանն ընդունել են Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացրին Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից։ Հանդիպմանը մասնակցել են նաև Արևելյան գործընկերության երկկողմ հարաբերությունների բաժնի ղեկավարի տեղակալ Դիրկ […]
20:08 23.01.2020
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը երկօրյա պայքարից հետո ավարտված առաջնությունում Հայկ Մարտիրոսյանը, հավաքելով 7,5 միավոր, դարձավ Արագ շախմատի Հայաստանի չեմպիոն: Երկրորդ տեղում Արթուր Դավթյանն է, ով իր ակտիվում ունի 7 միավոր, իսկ եռյակը եզրափակեց Զավեն Անդրիասյանը՝ 6,5 միավորով: Հայաստանի առաջնության մրցանակային ֆոնդն ընդհանուր առմամբ կազմում էր 1,2 միլիոն դրամ: Արագ շախմատի չեմպիոնը ստացավ […]
20:00 23.01.2020
Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է քրեական ենթամշակույթի դեմ արդյունավետ պայքարի հայեցակարգ։ Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է քրեական ենթամշակույթին հարելը քրեականացնող օրենքի նախագծի ընդունումն Ազգային ժողովի կողմից: Դրա հետ միասին Պաշտպանն արձանագրում է, որ միայն օրենքի ընդունմամբ սահմանափակվելն անհրաժեշտ արդյունք ապահովել չի կարող: 2018 թվականին Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում քրեական […]
19:30 23.01.2020
Կորոնավիրուս է հայտնաբերվել նաև Չինաստանի սահմաններից դուրս: Վարակի դեպքեր են գրանցվել Հարավային Կորեայում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում և Թաիլանդում:
19:13 23.01.2020
Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել` անդրադառնալով սոցցանցերում «Էրեբունի պլազայում» կրակ բացած անձին առանց ձեռնաշղթաների մեքենա նստեցնելու վերաբերյալ հնչող քննադատություններին: Ներկայացնենք գրառում ամբողջությամբ. «Այսօր «Էրեբունի պլազայում» կրակոցներ արձակած անձի հետ բանակցություններ է վարել ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը: Բանակցություններն ավարտվել են հաջողությամբ. կրակողը հանձնել […]
19:02 23.01.2020
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, «Ժողովրդավարության ինդեքսում» Հայաստանը մոտենում է ժողովրդավար երկրների խմբին: Հայաստանը կրկին կտրուկ առաջ է ընթացել «Ժողովրդավարության ինդեքսում» ու մոտեցել նոր սահմանագծի։ Այս տեմպով շարունակելու դեպքում հանրապետությունը դուրս կգա հիբրիդային ռեժիմների դասից։ Հաջորդ հանգրվանը կդառնա թեև թույլ, բայց ժողովրդավարական պետությունների խումբը։ Այս և այլ հարցերն են քննարկվել SHANTNEWS-ի տաղավարում: Մանրամասները` տեսանյութում:
18:45 23.01.2020
The Simpsons անիմացիոն սերիալում գտել են կանխատեսում մահացու կորոնավիրուսի մասին, որը ներկայումս տարածված է Չինաստանում: Այդ դրվագները նկատել են Twitter-ի օգտատերերը: Մուլտիպլիկացիոն ֆիլմի սերիաներից մեկում վիրուսը Միացյալ Նահանգներ է հասնում փաթեթի միջոցով, որը Ճապոնիայից ժամանում է Սփրինգֆիլդ: ««Սիմփսոնները», ի՞նչ է, կրկին կանխատեսել են մահացու վիրուսի բռնկո՞ւմ»,- նման հաղորդագրություն է թողել սոցիալական ցանցում @ meggitt95 օգտատերը: […]
18:41 23.01.2020
Հրազդան քաղաքում այսօր տեղի է ունեցել մարզի խորհրդի անդրանիկ նիստը: Մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն ամփոփել է նախորդ տարվա ընթացքում մարզպետարանի կողմից իրականացված աշխատանքները: Նա անդրադարձել է մարզի տարբեր ոլորտներում առկա հիմնախնդիրներին, արձանագրված ձեռքբերումներին և այս տարվա անելիքներին: Նիստին մասնակցում էին մարզի բոլոր համայնքների և վարչական շրջանների ղեկավարները, ուժային կառույցների, զինվորական կոմիսարիատի ներկայացուցիչները, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները: «2020-ին […]
18:29 23.01.2020
Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանից երեկ հոսպիտալացվել էր Չինաստանից ժամանած ՌԴ քաղաքացի Արման Կարաքեշիշյանը: Վերջինս համարվում էր Ռուսաստան ժամանած առաջին մարդը, որը չինական կորոնավիրուսի կրող կարող էր լինել: Բժիշկները Կարաքեշիշյանին զննել են, որից հետո այդ ախտորոշումը բացառվել էր թե´ նրա, թե´ Պետերբուրգում հոսպիտալացված մեկ այլ անձի դեպքում. վերջինս Չինաստանի քաղաքացի է եղել: Կորոնավիրուսի կրող լինելու կասկածանքով […]
18:24 23.01.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Նիդեռլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է պարոն Բլոկի այցը մեր երկիր և վստահություն հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի հայ-նիդերլանդական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ընդլայնմանը: Կարևորելով բարձրաստիճան փոխայցելությունների կազմակերպումը՝ վարչապետը հավելել է, որ այս տարի նախատեսվում է նաև իր պաշտոնական […]
18:08 23.01.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` հայտնելով, որ ֆինանսական շուկան տարին սկսում է նույնպիսի վստահությամբ, ինչ վստահությամբ ավարտել էր: «Այսօր Կենտրոնական բանկը շուկայից 5 միլիոն դոլարի գնում է իրականացրել: Այս տարվա առաջին գնումը»,- գրել է վարչապետը:
17:42 23.01.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 23-ին՝ ժամը 17:10-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, իսկ մարդատարների համար՝ դժվարանցանելի: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բեռնատարների համար դժվարանցանելի է, իսկ այլ տիպի տրանսպորտային միջոցների համար՝ բաց: Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Երևանում, Արագածոտնի, Կոտայքի և Լոռու մարզերում, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, Արարատի մարզի Արտաշատ քաղաքում տեղում է ձյուն: […]
17:29 23.01.2020
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը կարգադրություն է ստորագրել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին Ստոլիպինի առաջին աստիճանի մեդալով պարգևատրելու մասին: Փաստաթուղթը հունվարի 23-ին հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Եվրասիական տնտեսական միության զարգացման ու ամրապնդման գործում վաստակի համար Ա.Պ. Ստոլիպինի առաջին աստիճանի մեդալով պարգևատրել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սուրենի […]
17:25 23.01.2020
Օպերային երգչուհի Ռուզան Մանթաշյանը հանդես կգա փետրվարի 7-ին Դրեզդենի օպերային թատրոնում կայանալիք համերգին` SemperOpernball-ին: «Ես ստացել եմ համերգին ելույթ ունենալու առաջարկ: Երկար մտածելուց հետո ընդունել եմ առաջարկը: Հենց դա հաղթանակ կլինի»,- «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Ռուզան Մանթաշյանը: Հունվարի 13-ին լուրեր տարածվեցին այն մասին, որ ազգությամբ ադրբեջանցի օպերային երգիչ Յուսիֆ Էյվազովը, «քաղաքական նկատառումներից ելնելով»՝ […]
17:20 23.01.2020
2019 թվականին ուսումնասիրվել և համապատասխան Քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժիններ են ուղարկվել օտարերկրյա քաղաքացիների ամուսնության գրանցման թույլտվության շուրջ 16 նյութ՝ նախորդ տարվա 14-ի փոխարեն: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին այսօր կայացած ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԱՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը: Նախարարի խոսքերով՝ ՔԿԱԳ Ստեփանակերտի տարածքային բաժին է ուղարկվել 11, Ասկերանի, Մարտակերտի, Հադրութի […]
17:00 23.01.2020
ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր խոսել է «Լուսավոր Հայաստանի» նախաձեռնած` Երևան համայնքին տրանսպորտային միջոցների և այլ գույքի փոխանցման շինարարության թույլտվությունների, արտոնությունների տրամադրման իրավաչափությունն ու կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին: Մասնավորապես նշել է, որ այստեղ հարցը ոչ թե քննիչ հանձնաժողով չստեղծելն է, այլ, որ հարցը հանրայնորեն քննարկվի այն […]
16:44 23.01.2020
Ժամը 14։40-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցում զինված անձ կա, որը կրակում է։ Անմիջապես դեպքի վայր են մեկնել ոստիկանության ղեկավար կազմն ու օպերատիվ խմբեր։ ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության ղեկավար կազմը՝ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի գլխավորությամբ բանակցություններ է վարել զինված տղամարդու հետ, ինչից հետո անձը հանձնել է հրազենը։ Տղամարդը ոստիկանության […]
16:40 23.01.2020
«Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանի խափանման միջոց գրավը կալանքով փոխարինելու դատախազության բողոքն այսօր Քրեական վերաքննիչ դատարանը մերժել է: Հիշեցնենք` Վարդանյանին մեղադրանք էր առաջադրվել 2018 թվականի հուլիսին յուրացումներ կատարելու, ինչպես նաև հասարակական կազմակերպության ծառայողի լիազորությունները չարաշահելու կասկածանքով: Ըստ այդ մեղադրանքի` Վարդանյանը հիմնադրամին տրամադրած 25 միլիոն դրամի վարկային գծով բանկային քարտով առցանց խաղատներում խաղադրույքներ […]
16:31 23.01.2020
ՌԴ արտգործնախարարության ներկայացուցչի փոխանցմամբ՝ Պուտինը կարող է նաև կարճատև հանդիպում ունենալ ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ:
16:30 23.01.2020
«Այն պահին, երբ տեղի է ունեցել միջադեպը, գրասենյակում ոչ ոք չի եղել, աշխատակիցները տեղում չեն եղել, որովհետև ճաշի ժամ էր, հետո չեն կարողացել վերադառնալ, որովհետև արդեն ոստիկանությունը շրջափակել էր»,- այս մասին «Էրեբունի պլազայում» տեղի ունեցած կրակոցներին անդրադառնալով ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: Թե որքանով է այս միջադեպը կապված նախագահ Քոչարյանի […]
16:20 23.01.2020
«Ես հասկանում եմ, որ քաղաքական ուժեր են, նաև խնդիր ունեն հանրության մեջ երևալու և հնարավոր է և կազմակերպվեն նմանօրինակ իրավիճակներ, բայց հուսով եմ` դրանց քանակը և ուժը չի խոչընդոտի, որ խորհրդարանը իր իրական առաքելության մեջ մնա»,- հունվարի 23-ին` լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով խորհրդարանում վերջին օրերի լարված քննարկումներին ու բանավեճերին, ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ […]
16:06 23.01.2020
Ոստիկանության պետն անձամբ բանակցություններ է վարում, իրավիճակը կայուն և վերահսկելի է: «Էրեբունի պլազա» հյուրանոցում հնչած կրակոցների վերաբերյալ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: Նա նշեց՝ նախնական տվյալներով՝ տուժածներ ու պատանդառված քաղաքացիներ չկան: Այս պահին իրավիճակը կայուն է: Թե որն է եղել զինված անձի պահանջը, դեռ մանրամասներ […]
16:01 23.01.2020
ՀՀ ոստիկանությունը ֆեյսբուքյան էջում տեղեկություններ է հաղորդել «Էրեբունի պլազա» հյուրանոցում հնչած կրակոցների դեպքի մասին: «Ժամը 14։40-ին ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի պլազա» հյուրանոցում զինված անձ կա։ Անմիջապես դեպքի վայր են մեկնել օպերատիվ խմբեր։ Կատարվում են անհետաձգելի աշխատանքներ։ Ընթանում են բանակցություններ։ Լրացուցիչ տեղեկություններ կտրամադրվեն ավելի ուշ»,- տեղեկացնում են ոստիկանությունից: