15:05 24.01.2020
ՀՀ նախագահի հրամանագրով՝ հայ-բելառուսական գիտակրթական կապերի ամրապնդման և գիտության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար ակադեմիկոս Վլադիմիր Ենոքի Աղաբեկովը (Բելառուս) պարգևատրվել է Երախտագիտության մեդալով: «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Հայ-բելառուսական գիտակրթական կապերի ամրապնդման և գիտության զարգացման գործում […]
15:04 24.01.2020
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Մարիա Կարապետյանն այսօր ԱԺ ամբիոնից արձագանքեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի դժգոհությանը, թե ԱԺ նախագահը նոր է իմացել, որ սանկցիաներ գոյություն ունեն: Կարապետյանը թվարկեց փաստեր և դեպքեր, երբ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, լինելով իմքայլական, որքան է «դիստանցավորվել» «Իմ քայլ»-ից՝ իր անաչառ արբիտրի դերը լավագույնս կատարելու համար: Մանրամասները՝ տեսանյութում:
14:35 24.01.2020
Հունվարի 24-ին՝ ժամը 08:28-ին 911 ահազանգման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Նշխարք համայնքից 13 կմ արևելք ընկած հատվածում գտնվող արշավախմբին (բաղկացած է Ռուսաստանի Դաշնության 6 քաղաքացուց, որոնցից մեկի ինքնազգացողությունը վատացել է) անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ (թրթուրավոր ամենագնացով): Կտրվի լրացուցիչ […]
14:22 24.01.2020
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ Եղվարդի խճ. 15 հասցեում շինարարական կազմակերպության կողմից աշխատանքներ իրականացնելու ընթացքում վնասված ջրատարի վերականգնողական աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունվարի 24-ի` ժամը 13:30-ից մինչև հունվարի 26-ը` ժամը 01:30-ն, կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը: Երևանի Աջափնյակ վարչական շրջանի՝ Հալաբյան, Աբելյան, Ջանիբեկյան, Էստոնական, Արզումանյան, Լենինգրադյան, Շինարարների, Բաշինջաղյան, Լևոնյան, Եղիազարյան, Առաքելյան, Հակոբյանց, […]
14:14 24.01.2020
ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն այսօր իր տան խուզարկությունից հետո լրագրողների հետ զրույցում շնորհակալություն հայտնեց այս գործընթացների նկատմամբ հանրային վերահսկողության համար: Նա տեղեկացրեց՝ երկու-երեք անգամ հրավիրվել է հարցաքննության, այսօր իր տանն են քննչական գործողություններ կատարել: «Իմ խնդրանքը եղել է, որ ամբողջը տեսաձայնագրվի, այն, ինչ կատարվում է, այսօրով չի ավարտվելու, նոր քրգործերի հիմք են դառնալու, այն ժամանակ ապացուցողական […]
14:09 24.01.2020
Հունվարի 24-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանը մասնակցել է «Հորիզոն 2020» «Քրոնիկ նեյրոդեգեներատիվ հիվանդությունների տրանսլյացիոն հետազոտությունների կենտրոն Հայաստանում. նեյրոգիտություն՝ հանուն ուղեղի առողջ ծերացման – COBRAIN» ծրագրի մեկնարկային գիտաժողովին: Տիգրան Ավինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասել է. «Հարգելի՛ պարոն նախարար Հարգելի՛ պարոն ռեկտոր Հարգելի՛ դեսպաններ Գործընկերներ Գիտելիքը ուժ է: Հայտնի փիլիսոփա Ֆրենսիս Բեկոնի այս պարզ, բայց […]
13:44 24.01.2020
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից 2019 թվականի ընթացքում արձանագրվել է մաքսային իրավախախտումների 202 դեպք, ինչը, 2018 թվականի համեմատությամբ, ավելի է 22%-ով (165 իրավախախտում 2018 թվականին): Ընդ որում, 146-ը մաքսանենգության դեպքեր են, որոնցով հարուցվել են քրեական գործեր: Իսկ 56 դեպքով սկսվել է վարչական վարույթ: Մաքսային իրավախախտումներից գերակշռում են թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության […]
13:43 24.01.2020
Չինաստանի Ախտածին միկրոօրգանիզմների ազգային պահոցը հունվարի 24-ին հրապարակել է տեղեկատվություն նոր տիպի կորոնավիրուսի մասին և դրա առաջին լուսանկարն էլեկտրոնային մանրադիտակից, տեղեկացնում է «Արմենպրես»-ը։ Նշվում է, որ երկրի իշխանությունները համապատասխան տեղեկատվությունը հրապարակել են հիվանդության կանխարգելման և տարածման վերահսկողության ձեռնարկվող միջոցների շրջանակում, հիվանդություն, որն արդեն 26 մարդու կյանք է խլել: Կորոնավիրուսի մանրէահիմքի առաջին լուսանկարը, մանրէահիմք, որը կարողացել […]
13:28 24.01.2020
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից 2019 թվականի ընթացքում արձանագրվել է մաքսային իրավախախտումների 202 դեպք, ինչը, 2018 թվականի համեմատությամբ, ավելի է 22%-ով (165 իրավախախտում 2018 թվականին): Այս մասին հունվարի 24-ին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրել է ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ, Մ/Ծ գնդապետ Վարդան Վարդանյանը: Ընդ որում, 146-ը մաքսանենգության դեպքեր են, որոնցով հարուցվել […]
13:25 24.01.2020
Հունվարի 24-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի խոսնակ Գևորգ Դերձյանը: Ժամը 08։20-ի սահմաններում КамАЗ մակնիշի ՊՆ համարանիշով ավտոմեքենայի վարորդը դպրոցներից մեկի դիմաց՝ հետիոտնի համար նախատեսված անցման վրա վրաերթի է ենթարկել 10-ամյա երեխայի: Երեխան դեպքի վայրում մահացել է, սակայն ծնողների պահանջով նրան շտապ օգնության մեքենան տեղափոխել […]
13:20 24.01.2020
ՀՀ կառավարությունից տեղեկացնում են, որ «Փոքր և միջին բիզնեսի զարգացման կենտրոնը» վերանվանվել է և այսուհետև կկոչվի «Ներդրումների աջակցման կենտրոն»։ «Ծրագրի ընդլայնման արդյունքում, պետության երաշխավորությամբ, անգրավ վարկեր կտրամադրվեն ինչպես սկսնակներին, այնպես էլ գործող բիզնեսներին, որոնք կցանկանան ընդլայնել արտադրությունը»,- նշված է կառավարության ֆեյսբուքյան գրառման մեջ։
13:18 24.01.2020
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ շարքային Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարյանի վիրահատությունն ավարտվել է: «Նրա վիճակը ծանր է, բայց կայուն: Մեր բժիշկները հրաշագործ են ուղղակի: Եթե վիրավորը հասնում է մինչև օպերացիոն, ապա գրեթե միշտ փրկում են մեր հրաշագործները»,- գրել է Հովհաննիսյանը: Ավելի վաղ հայտնել էինք` ՊԲ երկու զինծառայողները հրազենային վիրավորում են […]
12:40 24.01.2020
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարիի 24-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հունվարի 19-ի ժամը 03։20-ից մինչև հունվարի 23-ի ժամը 10։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են Գյուլբենկյան փողոցի շենքերից մեկի պատշգամբի ճաղավանդակը, մտել տուն և բնակարանից […]
12:38 24.01.2020
Եկատերինբուրգի «Կոլցովո» օդանավակայանից այսօր` ժամը 07.35-ին, դեպի Երևան ուղևորվող A-320 ինքնաթիռը տեխնիկական խնդրի պատճառով ժ. 08:24-ին ստիպված է եղել վերադառնալ օդանավակայան: «Բարձրություն հավաքելու ընթացքում միացել է շասսիի անսարքության հաղորդիչը, որի պատճառով որոշում է կայացվել օդանավակայան վերադառնալու մասին։ Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Եկատերինբուրգի օդանավակայանում։ Օդանավում գտնվող ուղևորները, անձնակազմի անդամները չեն տուժել։ Օդանավը վնասված չէ»,- ասվում […]
12:31 24.01.2020
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ուսումնասիրվել են ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված փաստաթղթերը պետական սեփականություն հանդիսացած հերթական գույքի օտարման գործընթացի վերաբերյալ, որի ընթացքում պարզվել են առերևույթ թույլ տրված հանցավոր դրսևորումներ: Մասնավորապես, ուսումնասիրություններով պարզվել է, որ ՍՊԸ-ի կողմից 2017թ. մարտին կազմված եզրակացությամբ ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության կողմից ներկայացված, ՀՀ-ին սեփականության […]
12:20 24.01.2020
Հատուկ քննչական ծառայությունը պարզաբանում է տարածել Հրայր Թովմասյանի պաշտպան Ամրամ Մակինյանի հայտարարության վերաբերյալ, ըստ որի` Հրայր Թովմասյանին և նրա պաշտպանական թիմին հնարավորություն չի տրվում ծանոթանալ Հ. Թովմասյանի բնակարանում խուզարկություն իրականացնելու մասին դատարանի որոշմանը: Ներկայացնենք պարզաբանումն ամբողջությամբ. «Հաշվի առնելով հանրության կողմից օբյեկտիվ տեղեկատվություն ստանալու իրավունքը` անհրաժեշտ ենք համարում հայտնել, որ Հրայր Թովմասյանի պաշտպան Ամրամ Մակինյանի հայտարարությունը, […]
12:10 24.01.2020
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Երուսաղեմում մասնակցել է Հոլոքոսթի հիշատակին նվիրված 5-րդ միջազգային համաժողովին։ «Հիշելով Հոլոքոսթը, պայքարելով ընդդեմ հակասեմիտիզմի» խորագրով համաժողովը Յադ Վաշեմում՝ Հոլոքոսթի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրում համախմբել էր աշխարհի ավելի քան 40 պետությունների ղեկավարների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների: Համաժողովը բացել է Իսրայելի Պետության նախագահ Ռեուվեն Ռիվլինը, որի հովանու ներքո էլ, «Հոլոքոսթի հիշատակի համաշխարհային […]
12:05 24.01.2020
ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հրամանով նշանակումներ են արվել: Երևանի ոստիկանապետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանը: Արման Սարգսյանի մեկ այլ հրամանով՝ պաշտոնից ազատվել է Երևան քաղաքի վարչության պետ, գնդապետ Գարիկ Ղուկասյանը: Վերջինս ուղարկվել է ոստիկանության կադրերի ռեզերվ:
12:02 24.01.2020
SHANTNEWS.am-ի նկարահանող խումբը Երևան-Մեղրի մայրուղու Սիսիան-Գորիս հատվածում ֆիքսել է, որ ճանապարհի հարևանությամբ բեռնատար է կողաշրջվել: Ըստ ամենայնի` վարորդը մերկասառույցի պատճառով կորցրել է մեքենայի կառավարումը:
11:54 24.01.2020
Հայ օպերային երգչուհի Ռուզան Մանթաշյանը ֆեյսբուքյան իր էջում գրառմամբ տեղեկացրել է, որ Դրեզդենում կայանալիք համերգին մասնակցելու հրավեր է ստացել: «Համոզված եմ եղել, որ մշակույթը սահմաններ չի ճանաչում, և ուրախ եմ, որ այս համոզմունքը կիսվում է այդքան մարդկանց կողմից, ովքեր այս օրերին սատարեցին ինձ իրենց խոսքով և գործով։ Սիրով տեղեկացնում եմ իմ ունկնդիրներին, որ փետրվարի 7-ին […]
11:45 24.01.2020
«Համշենուհի» համշենահայերի կանանց միջազգային միության անդամները դիմում են ներկայացրել Նոբելյան հանձնաժողով՝ առաջարկելով Խաղաղության նոբելյան մրցանակ շնորհել Թուրքիայի երկրի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանին: Այս մասին հայտնում է regionmonitor.com -ը։ Կազմակերպությունը Փայլանին նկարագրել է որպես մի անձնավորություն, որն իր կյանքը նվիրել է ինչպես հայ, այնպես էլ Մեծ Մերձավոր Արևելքի այլ բնիկ ժողովուրդների ոտնահարված իրավունքների պաշտպանությանը։ «Նա խստորեն […]
11:40 24.01.2020
ԱԺ-ն քննարկում է էներգետիկայի ոլորտում իրական սեփականատերերի բացահայտմանն ուղղված «Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Ընդդիմությունը դեմ չէ Արտակ Մանուկյանի և Բաբկեն Թունյանի նախագծին, սակայն որոշ դիտարկումներ ունի, փոխարենը բացասական եզրակացություն է տվել կառավարությունը: Արտակ Մանուկյանն իր խոսքում ասել է. «Մենք ունենք երկարաժամկետ նպատակ, դա կառավարության ծրագիրն է, որտեղ գրված է, […]
11:29 24.01.2020
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին լրագրողները հարց ուղղեցին սպանդանոցների հետ կապված իրավիճակի մասին: Հարցին՝ արդյո՞ք այս թեմայի շուրջ քննարկումների համար հանդիպել է վարչապետի հետ, Ծառուկյանը պատասխանեց. «Չենք հանդիպել վարչապետի հետ: Իմ տեսակետը գիտեք, որ բոլոր ոլորտների հետ էլ շփվում եմ, տեղյակ եմ ցանկացած հարցից, ցանկացած խնդրից, դրա լուծումն էլ հատ-հատ գիտեմ, պռոստո մի բան կարող եմ […]
10:19 24.01.2020
ԱՄՆ Ֆլորիդա նահանգում օդի ջերմաստիճանն իջել է 0-ից։ Եղանակային անոմալիայի պատճառով իգուանաները սառել ու անշարժացել են, անձրևի նման թափվում են ծառերից, իսկ լամանտինները զանգվածաբար մոտցել են Նամպա ծոցի ծանծաղ ջրերին։ АВС-ի հաղորդմամբ՝ -1 աստիճանի պայմաններում էկոհամակարգը լրջորեն տուժել է։ Տեղի բնակիչները տաք ծածկոցներով փաթաթում են ցրտից քարացած կենդանիներին։ Aerial footage shows a huge group of […]
09:58 24.01.2020
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հունվարի 24-ին՝ ժամը 06:55-ի սահմանում, ՊԲ հյուսիային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, հրազենային վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ, 2001թ. ծնված Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանը և 2000թ. ծնված Արմեն Ջոնիկի Մեսրոպյանը: Վիրավորում ստացած զինծառայող Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանի վիճակը գնահատվում է ծանր: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: […]
09:47 24.01.2020
Այս պահին Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանում Հատուկ քննչական ծառայությունն իրականացնում է խուզարկություն։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հրայր Թովմասյանի պաշտպաններից Ամրամ Մակինյանը: «Խուզարկության ավարտից հետո Սահմանադրական դատարանի նախագահի փաստաբանական թիմը հանդես կգա հայտարարությամբ»,-գրել է նա: https://www.facebook.com/amram.makinyan/posts/175903693486008
09:41 24.01.2020
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Արցախի ՊԲ զորամասերից մեկում տեղի ունեցած միջադեպի մասին լուրերին․ «Տեղի ունեցածը միջադեպ է, տեղի է ունեցել զորամասերից մեկի տարածքում, այլ մանարմասներ չեմ կարող հայտնել: Խնդրում եմ շամշյան մի արեք, զսպվածություն դրսևորեք: Վիրավորներից մեկը 2001թ. ծնված Հենրի-Հայկ Սիմոնի Զաքարեանն է, ում վիճակը ծանր է»: Ավելի […]
09:08 24.01.2020
ԱՄՆ իշխանությունները հունվարի 24-ից սահմանում են հղիներին վիզա տրամադրելու նոր կանոններ։ Այս մասին ասվում է Պետդեպի պաշտոնական ծանուցման մեջ։ Փաստաթղթում ընդգծվում է, որ ուղևորությունն ԱՄՆ, որի գլխավոր նպատակն է ամերիկյան քաղաքացիության ստացումը՝ շնորհիվ այն բանի, որ երեխան ծնվի ԱՄՆ տարածքում, անթույլատրելի հիմնավորում է Բ տեսակի ոչ միգրացիոն վիզայի տրամադրման համար։ Բացառություններ կարվեն նրանց համար, ովքեր […]
09:00 24.01.2020
Կորոնավիրուսից մահվան առաջին դեպքն է գրանցվել վիրուսի բռնկման էպիկենտրոնի սահմաններից դուրս, սակայն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դա չի համարում համաշխարհային մասշտաբի արտակարգ իրավիճակ։ Այս մասին հայտնում է AFP-ն՝ հղում անելով ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհան Գեբրեեսուսին։ Նրա խոսքով՝ արտակարգ իրավիճակ է Չինաստանում, սակայն այն դեռևս չի դարձել համաշխահային։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Չինաստանում ատիպիկ թոքաբորբ առաջացնող […]
08:58 24.01.2020
Չինաստանում ատիպիկ թոքաբորբ առաջացնող կորոնավիրուսի նոր՝ 2019-nCoV տեսակով վարակված մարդկանց թիվը հասել է 850-ի։ Այս մասին հայտնում է երկրի առողջապահության և հիգիենայի հարցերով կոմիտեն։ Զոհերի թիվը հասել է 26-ի։ Մահացության վերջին 2 դեպքերը գրանցվել են հիվանդության տարածման առաջնային քաղաքի՝ Ուհանի սահմաններից դուրս, մեկը՝ Հեբեյ նահանգում, մյուսը՝ հյուսիսարևելյան Հեյլունցզյան նահանգի Սույհուա քաղաքում։ 177 հիվանդների վիճակը գնահատվում […]