15:58 23.01.2020
«Մսագործները նույնպես պետք է հնարավորություն ունենան մնալու իրենց բիզնեսի մեջ»,- հունվարի 23-ին ԱԺ-ում` լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով սպանդանոցների թեմային, ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանը: Նա իր խոսքում նշեց, որ ֆերմերներին պետք է բաժանել մի քանի խմբի: Կան անասնապահությամբ զբաղվող փոքր ու մեծ գյուղացիական տնտեսություններ, որոնց պետք է առանձին դիտարկել: «Մեր մտահոգությունը հենց […]
15:50 23.01.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Բռնության որևէ դրսևորում, որևէ պատճառով կամ հիմնավորմամբ՝ անընդունելի է: Ո՛չ բռնությանը: Հայաստանն առանց բռնության»:
15:16 23.01.2020
Նիդեռլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Ստեֆ Բլոկից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ Հայաստանում Նիդեռլանդների դեսպանություն բացելուց հետո արդյո՞ք որևէ առաջընթաց կարելի է ակնկալել վիզաների ազատականացման գործընթացում: Բլոկը պատասխանեց, որ վիզաների ազատականացումը եվրոպական գործընթաց է, ԵՄ հանձնաժողովը պետք է գնահատի այս առաջընթացը, որ կատարվել է Հայաստանում, իսկ Նիդեռլանդների կառավարությունն այս ուսումնասիրության արդյունքները հաշվի կառնի: «Ինչ վերաբերում է քաղաքական […]
15:04 23.01.2020
Հայաստանը կրկին կտրուկ առաջ է ընթացել «Ժողովրդավարության ինդեքսում» ու մոտեցել նոր սահմանագծի։ Այս տեմպով շարունակելու դեպքում հանրապետությունը դուրս կգա հիբրիդային ռեժիմների դասից։ Հաջորդ հանգրվանը կդառնա թեև թույլ, բայց ժողովրդավարական պետությունների խումբը։ Հայաստանը ևս մեկ ոլորտում առաջ է անցել Վրաստանից, մյուս հարևաններից ու դաշնակիցներից։ «Էկոնոմիստ» հեղինակավոր պարբերականը հրապարակել է Ժողովրդավարության նոր ինդեքսը, որում Հայաստանը նորից կտրուկ […]
15:02 23.01.2020
«Էրեբունի պլազայից» քիչ առաջ ահազանգ է ստացվել, որ կրակոցներ են հնչել: Այս պահին տեղում աշխատում է ոստիկանությունը: SHANTNEWS.am-ի հետ զրույցում ոստիկանությունից ասացին՝ ահազանգ է ստացվել, որ «Էրեբունի պլազայում» կրակոցներ են հնչել, և այս պահին ոստիկանության խմբերը դեպքի վայրում են: Այլ մանրամասներ դեռ չեն հաղորդվում:
15:02 23.01.2020
ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին՝ Եվրամիությունում ղեկավարության փոփոխությունից հետո ՀՀ-ԵՄ հարաբերություններում ի՞նչ փոփոխություններից արձանագրվեցին, կա՞ վտանգ, որ կարող են դրանք սառչել: «ՀՀ-ԵՄ հարաբերությունների խորությունը այնքան մեծ է՝ և´ ծավալը, և´ հարցերի քանակը՝ քաղաքականից մինչև տնտեսական, գիտակրթականից մինչև սեկտորալ, դա ամրագրված է շատ կարևոր պայմանագրի մեջ: Այս տարիների ընթացքում համագործակցությունն այնքան խոր ծավալ […]
15:00 23.01.2020
Ըստ օրինագիծի՝ Ռուսաստանում առանցքային պետական պաշտոններ զբաղեցնող անձինք չպետք է ունենան արտասահմանյան քաղաքացիություն կամ կեցության իրավունք:
14:18 23.01.2020
Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչությունը պետի նոր ժամանակավոր պաշտոնակատար ունի։ Նա առողջապահության ոլորտում երկարամյա փորձ ունեցող բժիշկ-թերապևտ Սուսաննա Հովհաննիսյանն է։ Սուսաննա Հովհաննիսյանը վերջին 18 տարին զբաղեցրել է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական առողջապահական գործակալության Շիրակի մարզային կենտրոնի պետի պաշտոնը։ Նշենք , որ մարզպետարանը մի քանի օր առաջ ժամանակավոր պաշտոնակատարի թափուր պաշտոնի համար հայտարարություն ներկայացրեց։ Մասնակցության հայտ […]
14:12 23.01.2020
Այսօր Ազգային ժողովում կա ասելիքի ճգնաժամ: Այսօր՝ հունվարի 23-ին, Ազգային ժողովում պատասխանելով լրագրողների հարցերին և Էդմոն Մարուքյանի այն արտահայտությանը, որ իշխանությունը էյֆորիայից գլուխը կորցրել է և անգլուխ ձիավորների նման գնում է՝ չիմանալով, թե ուր, ասել է ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը: «Ուղղակի ասելիք չկա, և դա է պատճառը թե՛ այսօրվա, թե´ երեկվա քննարկումների: Ընդդիմությունը միշտ […]
13:46 23.01.2020
2019թ. Հայաստանի կոռուպցիայի ընկալման համաթվի արժեքը 42 է: Նախորդ տարվա համեմատ աճը 7 միավորով է: Հարևան երկրներից մեր երկիրը զիջում է միայն Վրաստանին՝ առաջին անգամ առաջ անցնելով Թուրքիայից: «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ երկրների մեծ մասում ըստ ընկալումների, կոռուպցիայով պայմանավորված իրավիճակը վատանում է: Նրա խոսքերով՝ 2/3-ից […]
13:40 23.01.2020
Վերջին 7 տարիների ընթացքում Հայաստանը բեկումնային ցուցանիշ է գրանցել Կոռուպցիայի ընկալման համաթվի վերաբերյալ Transparency International ընկերության բեռլինյան գրասենյակի ամենամյա տարեկան զեկույցում՝ 180 երկրների շարքում բարելավելով իր դիրքերը և 105-րդ հորիզոնականից զբաղեցնելով 77-րդ հորիզոնականը: Այս մասին այսօր՝ հունվարի 23-ին, ԱԺ ամբիոնից տեղեկացրեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Հերիքնազ Տիգրանյանը: «Կոռուպցիայի ընկալման համաթիվը նախորդ տարիներին 33-35-րդ տեղից աճ […]
13:32 23.01.2020
Այսօր ԱԺ «Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պահանջեց, որ Համազասպ Դանիելյանը ներողություն խնդրի երեկ ընդդիմությանը ձիու հետ համեմատելու համար: Դանիելյանը պատասխանեց, որ դա եղել է «ալեգորիա»: Գևորգ Գորգիսյանը, ելույթ անելով, հայտարարեց. «Եթե ալեգորիաներով ենք խոսում, կարող ենք անգլիական ասացվածքներից վերադառնանք հայկական ասացվածքներին, որտեղ ասվում է. «Խոզի գլուխը դնում ես խալու վրա, գլորվում, ընկնում է»: […]
13:29 23.01.2020
Թուրքիայի Կայսերի (Կեսարիա) քաղաքում գտնվող հայկական Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին նախկինում (1915թ. հետո) օգտագործվել է որպես պահեստ, մարզական կենտրոն, ցուցասրահ և ոստիկանական տեղամաս: Այժմ քաղաքային իշխանությունների որոշմամբ` եկեղեցին վերածվել է քաղաքային գրադարանի: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, 2012թ. 25 տարի ժամկետով շենքի իրավասությունները տրվել են Կեսարիայի քաղաքապետարանին: Կատարված վերականգնողական աշխատանքներից հետո եկեղեցին այժմ այցելուների առաջ իր […]
13:18 23.01.2020
Աշխարհահռչակ երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը Instagram-ի իր միկրոբլոգում կիսվել է SHANTNEWS-ի տաղավարում Երվանդ Զորյանի հետ հարցազրույցով: Տաղավարում հաղորդավար Արտակ Հովհաննիսյանի հյուրն է «Սինոփսիս Հայաստանի» նախագահ Երվանդ Զորյանը: Նշենք, որ Զորյանը «Շանթ» ՀԸ տաղավարում հյուրընկալվել էր WCIT-ի շրջանակում: View this post on Instagram #repost @hyeconnectorg ・・・ HyeConnect Cofounder Dr. […]
13:10 23.01.2020
Կառավարության որոշմամբ՝ երկուշաբթի՝ հունվարի 27-ի աշխատանքային օրը կտեղափոխվի փետրվարի 1՝ շաբաթ օր: «Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ տոների կապակցությամբ քաղաքացիների հանգիստը կազմակերպելու, ինչպես նաև Բանակի օրվան` հունվարի 28-ին, նախորդող օրը միջոցառումներին պատշաճ պատրաստվելու անհրաժեշտությամբ:
13:02 23.01.2020
Կառավարության նիստի օրակարգային հարցերը քննարկելուց առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի լուր է հայտնել: Նախ` «Թրանսփարենսի ինթերնեշընլ» միջազգային կազմակերպությունը հրապարակել է «Կոռուպցիայի ինդեքս 2019»-ը: Ըստ այդմ՝ ԱՊՀ երկրների մեջ ամենամեծ առաջընթացը գրանցել է Հայաստանը՝ բարելավելով դիրքերը: Վարչապետն անդրադարձել է նաև մեկ այլ զեկույցի՝ «Միջազգային ժողովրդավարության ինդեքս-2019»-ին: Այստեղ ևս Հայաստանը նշանակալի ձեռքբերումներ ունի:
12:58 23.01.2020
ԱԺ-ում լարված տրամադրությունները փոխելու, վիճաբանություններին վերջ տալու կոչ հնչեցրեց Սասուն Միքայելյանը: «Վիճաբանություն եք ուզո՞ւմ, կարող ենք ծեծել իրար, պրոբլեմ չկա»,- ասաց նա: Դահլիճից ծիծաղ հնչեց, իսկ նա ավելացրեց. «Չի կարելի այս դահլիճում ժողովրդին ցույց տալ … кто смелее, спасибо»: Ռուսերեն մեջբերումն էլ ավելի բարձրացրեց դահլիճի տրամադրությունը: Մանրամասները` տեսանյութում:
12:39 23.01.2020
«Պիտի հստակեցվեն խաղի կանոնները, որովհետև այս մթնոլորտը … Հիմա այդ դեպքում մեր հայտարությունններն ու ձևակերպումներն ինչո՞ւ ալեգորիաներ չեք որակում, մենք պետք է մշակենք էթիկայի կանոններ, ես անձնապես չեմ պատրաստվում հանդուրժել այս ամբիոնից որոշ պատգամավորների՝ իմ հասցեին հնչեցրած անձնական վիրավորանքները, որոշների վերաբերյալ պատրաստվում եմ սկսել իրավական գործընթաց, իմ անձի հանդեպ անվտանգության ռիսկեր եմ տեսնում, կարծում եմ՝ […]
12:30 23.01.2020
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ԱԺ-ում անպատասխան չթողեց Արարատ Միրզոյանի պատասխանն իր խոսքին: «Պարո՛ն Միրզոյան, դուք երեք անգամ Ձեր խոսքում նշեցիք, որ լավ չեք հասկացել, հորդորում եմ մնալ կոռեկտության սահմաններում և չփորձեք վիրավորել, և երեկվա վիրավորանքների համար՝ ընդդիմությանը ձիու հետ համեմատելու համար Դուք պետք է ներողություն խնդրեք, երևի դուք չեք կարողացել գիտակցել ձեր դերը, […]
12:12 23.01.2020
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նախագիծ ներկայացրեց, որով իջեցվում է նպաստի սանդղակը՝ ևս 1000 ընտանիքի ներգրավելով: Մանրամասները՝ տեսանյութում:
11:43 23.01.2020
Սպանդանոցների թեման շարունակում է մնալ օրակարգում: Կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ցուցարարներին պայման են առաջարկել: Մինչև հուլիսի 1-ը պարտադիր է լինելու սպանդանոցային մորթը Երևանի սուպերմարկետների և հանրային սննդի օբյեկտների դեպքում, իսկ հանրապետության մյուս վայրերում իրավիճակը լինելու է այնպիսին, ինչպիսին փաստացի կար այս կարգավորումից առաջ: Հուլիսի 1-ից արդեն նոր կարգը գործելու է […]
11:14 23.01.2020
Այսօր քվեարկությունների ընթացքում վարման խոսքով ելույթի իրավունք ստանալով՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դարձյալ անդրադարձավ քննիչ հանձնաժողով ստեղծելու գործընթացը տապալելու՝ մեծամասնության երեկվա քայլին, հարց ուղղեց Արարատ Միրզոյանին, թե ինչո՞ւ չի կարողանում ապահովել խորհրդարանի բնականոն գործունեությունը: Պատասխանը ստանալուց հետո էլ նորից ելույթ խնդրեց թեմային չվերաբերող հաջորդ հարցի քվեարկության ժամանակ՝ ասելով. «Ըստ ձեր պատասխանի՝ դուրս է […]
11:10 23.01.2020
Այսօր խորհրդարանում բանավեճ տեղի ունեցավ «Իմ քայլը» խմբակցության անդամ Ռուբեն Ռուբինյանի և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի միջև: Մարուքյանը նշեց, որ հիասթափված է խորհրդարանական մեծամասնության՝ կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրելուց ունեցած վախից, շեշտեց՝ նման նախադեպ չի եղել անգամ նախորդ խորհրդարաններում: Ի պատասխան՝ Ռուբինյանը խորհուրդ տվեց գնալ և սուրճ խմել նախկին գործընկերների հետ: Շարունակվող բանավեճին միջամտեց ԱԺ […]
11:09 23.01.2020
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում խոսել է հակակոռուպցիոն պայքարի ևս մեկ դրական արդյունքի մասին: «Հրապարակվել են Թրանսփարենսի ինթերնեշնլի Կոռուպցիայի ընկալման համաթվի (ԿԸՀ) 2019 թվականի արդյունքները: Հայաստանն առաջին անգամ գրանցել է համեմատական զգալի աճ՝ միավորը 35-ից բարելավելով 42: Ընդ որում, Հայաստանի դիրքը բարելավվել է 28 հորիզոնականով՝ զբաղեցնելով 77-րդ տեղը (2018 թվականին հորիզոնականը եղել […]
11:03 23.01.2020
Այսօր խորհրդարանում, մինչ տեղի կունենար առաջին հարցի քվեարկությունը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը վարման կարգով ձայն խնդրեց, որի ընթացքում խոսեց քվեարկվող հարցի հետ կապ չունեցող թեմայի՝ քննիչ հանձնաժողովի ստեղծումն ԱԺ մեծամասնության կողմից տապալելու մասին: «Սահմանադրության համաձայն՝ ԱԺ նախագահն ապահովում է ԱԺ բնականոն գործունեությունը, ես ուզում եմ հարցնել, թե ինչո՞ւ չեք ապահովում բնականոն գործունեությունը՝ կապված […]
10:58 23.01.2020
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պատասխանել է Բաքվի հակահայկական ջարդերի 30-րդ տարելիցի վերաբերյալ հարցին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Հարց. Այս տարի լրացավ Բաքվի հակահայկական ջարդերի 30-րդ տարելիցը, որի համատեքստում Հայաստանում անցկացված միջոցառումները նյարդային արձագանքների արժանացան Ադրբեջանի իշխանությունների, մասնավորապես՝ ԱԳ նախարարության և նախագահի օգնականի կողմից: Ինչպե՞ս կգնահատեք դա: Պատասխան. Նախ կուզենայի ընդգծել, որ […]
10:14 23.01.2020
Հայկական բնապահպանական ճակատ կամավորական նախաձեռնությունը նամակով դիմել է ՀՀ Ազգային ժողովի բոլոր պատգամավորներին, որի բովանդակությունը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։ «ԱԺ հարգելի պատգամավորներ, այս նամակը դուք հավանաբար կկարդաք հունվարի 23-ի առավոտյան, մինչ մենք ահազանգում ենք հենց նույն օրը տեղի ունենալիք խիստ մտահոգիչ իրադարձության մասին (մենք ինքներս այս մասին տեղեկացել ենք միայն հունվարի 22-ի երեկոյան)։ Ըստ էության, […]
09:42 23.01.2020
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Այսօր երեկոյան ժամերին Սև ծովից ցուրտ մթնոլորտային ճակատ է ներթափանցում հանրապետության տարածք։ Հունվարի 23-ի երեկոյան հանրապետության արևմտյան և կենտրոնական շրջաններում, առաջիկա գիշերը շրջանների զգալի մասում, իսկ վաղը ցերեկը հատկապես Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն։ Սպասվող ձյան շերտի […]
09:01 23.01.2020
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իմփիչմենթի հարցով դատական գործընթացի երկրորդ օրը Twitter-ում 142 հրապարակում է արել։ Այս մասին հայտնում է Factbase-ը։ Այսպիսով՝ Սպիտակ տան ղեկավարը գերազանցել է իր իսկ ռեկորդը։ Հիշեցնենք, որ 2019 թվականի դեկտեմբերի 12-ին Թրամփը Կոնգրեսում իր իմփիչմենթի հարցով լսումների ֆոնին 123 թվիթ էր արել։