TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+30.09 oC

Գլխավոր

Արայիկ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի նորանշանակ հայ նախարարի հետ

23:21 22.01.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում, որ հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի կառավարության հայազգի նորանշանակ նախարարի՝ սպորտի և երիտասարդության գլխավոր պատասխանատու Վարդինե Օհանյան-Գևորգյանի հետ: «Տիկին նախարարին շնորհավորել եմ նշանակման կապակցությամբ, հույս հայտնել, որ Լիբանանում կայունության ամրապնդումը թույլ կտա կառավարությանը և նախարարին իրագործել նախանշված բոլոր ծրագրերը: Պայմանավորվել ենք, որ […]

̰
Գագիկ Խաչատրյանի եղբորորդին 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի

23:03 22.01.2020

ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյա Կարեն Խաչատրյանի կալանքի ժամկետը թեև 2 ամսով երկարաձգվեց, սակայն դատարանը, միևնույն ժամանակ, բավարարեց նրա պաշտպանի միջնորդությունը և որոշեց 20 մլն դրամ գրավի դիմաց Խաչատրյանին ազատ արձակել։ Այս մասին «Ազատությանը» հայտնել է նրա փաստաբան Ամրամ Մակինյանը: «Դատարանը հրապարակեց որոշումը, երկարացվեց Կարեն Խաչատրյանի կալանքի ժամկետը 2 ամիս ժամանակով, բայց միևնույն ժամանակ դատարանն այս […]

̰
ԲԴԽ-ն՝ դատավորի աշխատասենյակի պատուհանին կրակոց արձակելու դեպքի մասին

22:53 22.01.2020

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանին արձակված կրակոցի փաստով ՀՀ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով: Այս մասին իր տարածած հայտարարության մեջ հայտնել է Բարձրագույն դատական խորհուրդը: Նշվում է, որ խնդիրն իր կարևորությամբ և աննախադեպությամբ գտնվում է Խորհրդի և իրավապահ մարմինների առաջնային ուշադրության […]

̰
Վարդինե Օհանյանը Լիբանանի ժամանակակից պատմության մեջ առաջին հայ կին նախարարն է. Մխիթար Հայրապետյանի գրառումը

22:39 22.01.2020

ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, սփյուռքի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ հայտնելով, որ հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի երիտասարդության և սպորտի հարցերով նորանշանակ նախարար Վարդինե Օհանյանի հետ: «Զրույցի ընթացքում հաջողություն մաղթեցի հայազգի նախարարին՝ վերոնշյալ ոլորտներում համագործակցելու պատրաստակամություն հայտնելով: Ի դեպ, Վարդինե Օհանյանը Լիբանանի ժամանակակից պատմության մեջ առաջին […]

̰
Արյունաբանական կենտրոնի երեխաները հյուրընկալել են «Չիպոլինո» ներկայացումը

22:05 22.01.2020

Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի երեխաներն այսօր հյուրընկալել են «Չիպոլինո» ներկայացումը: Սովորական անցուդարձը 20 րոպեով ընդմիջվել է: Ալ. Սպենդիարյանի անվան բալետի ազգային-ակադեմիական թատրոնի արտիսստների մեկնարկը այստեղ է, առաջնախաղը՝ «Չիպոլինոն»: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Շիրակի մարզում ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու մեծ ակտիվություն է տիրում

22:00 22.01.2020

Ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու մեծ ակտիվություն է Շիրակի մարզում: Սեփական բիզնեսն սկսելու ու զարգացնելու պատրաստակամությամբ տասնյակ մարդիկ են դիմում «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի մարզային մասնաճյուղին: Այն նախկին փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնն է, որը կառուցվածքային փոփոխություններ է կրել ու ընդլայնում է գործունեությունը: Սկսնակ գործարարներին ընձեռվում են սեփական բիզնես հիմնելու նոր հնարավորություններ: Պետական երաշխավորությամբ 5 […]

̰
Մակրոնը կմասնակցի Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին

21:39 22.01.2020

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կմասնակցի Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին: Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը: Այս տարի հայ համայնքի ամենամյա ընթրիքը կայանալու է հունվարի 29-ին: Մուրադ Փափազյանը տեղեկացրել է, որ միջոցառման պատվավոր հյուրն է նաև թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամը: Ընթրիքը նախատեսված […]

̰
Իրանը որոշել է իրեն պահել կործանված ինքնաթիռի «սև արկղերը»

21:16 22.01.2020

Իրանը որոշել է որևէ երկիր չուղարկել հունվարի 8-ին Թեհրանի մոտ կործանված ուղևորատար ինքնաթիռի «սև արկղերը»․ իրանցիները որոշել են դրանց պարունակությունը վերծանել ինքնուրույն։ Այս մասին հայտարարել են երկրի իշխանությունները։ «Բորտային ինքնագրիչների վերծանումն իրականացվելու է երկրի տարածքում»,- հայտարարել է կառավարության ներկայացուցիչը արաբական Al-Arabia հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։ Մինչ այս Իրանն արդեն Ֆրանսիային ու ԱՄՆ-ին խնդրել էր նոր սարքավորումներ […]

̰
Նոր մանրամասներ դատավորի աշխատասենյակի պատուհանին արձակած կրակոցի մասին

21:05 22.01.2020

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը նոր մանրամասներ է հայտնել դատավոր Տաթևիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանի ապակիների միջև գտնված փամփուշտի գնդակի հայտնաբերումից հետո հարուցված գործի վերաբերյալ։ Գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ։ «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանի աշխատասենյակի պատուհանի երկշերտ ապակիների արանքում կրակված գնդակի հայտնաբերման փաստի առթիվ, դատավորի տված հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական […]

̰
Կառավարութեան կազմութենէն ետք. բախումներ Պէյրութի մէջ

20:59 22.01.2020

Անցնող ժամերուն  եւ հակառակ այն փաստին, որ երկրին մէջ կազմուեցաւ նոր կառավարութիւն լայնածաւալ բախումներ գրանցուած են  Պէյրութի կեդրոնական հատուածներուն  մէջ։ Այս մասին հաղորդում է Arevelk.am-ը։ Բախումները, որ կը շարունակուին մինչեւ այս պահը, կեդրոնացած են յատկապէս երկրի խորհրդարանի շէնքի «Ալ Նըժմէ» հրապարակին վրայ։ Ցուցարարներ  ժքարեր  կը շպրտեն ապահովական մարմիններու վրայ,  որուն ի պատասխան ապահովական մարմիններ ստիպուած […]

̰
Կոմանդոսը կվերադառնա Հանրային խորհուրդ

20:54 22.01.2020

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը և գործընկերներն այսօր այցելել են ՀԽ անդամ, գեներալ-մայոր, Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանին, որը դեկտեմբերին հայտարարել էր, որ մտադիր է հեռանալ խորհրդից։ Հաղորդագրության համաձայն՝ այցից և քննարկումից հետո Տեր-Թադևոսյանը որոշել է վերադառնալ հանրային խորհրդի աշխատանքներին։ «Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Թադևոսյանը շարադրեց այն մոտեցումները և հրատապ խնդիրների լուծման հրամայականը, որոնք կարող են […]

̰
Հայաստանն ավելի ժողովրդավարական է, քան Վրաստանը. The Economist

20:21 22.01.2020

The Economist Group-ի հետազոտական և վերլուծական բաժինը (The Economist Intelligence Unit) հրապարակել է 2019 թվականի ժողովրդավարության ինդեքսը, ըստ որի՝ Վրաստանը 165 երկրների շարքում զբաղեցրել է 89-րդ հորիզոնականը: Վրաստանը նախորդ տարվա նույն հետազոտության տվյալների համեմատ հետընթաց է գրանցել, միավորը նվազել է 0,08-ով: Այս մասին հաղորդում է Aliq.ge-ն։ Հատկանշական է, որ նախորդ տարի ևս Վրաստանը զբաղեցրել է 89-րդ հորիզոնականը: Վարկանշային ցուցակում Վրաստանին առաջին […]

̰
30-ամյա տղամարդը բնակարանից ոսկեղեն էր գողացել ու գրավադրել

20:15 22.01.2020

Հունվարի 19-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում ստացվեց, որ Մելիքյան փողոցի բնակարաններից մեկից գողություն է արվել։ Տանտիրոջն անհայտ հանգամանքներում հափշտակել էին սկյա զարդեր ու ժամացույց։ Դեպքի առթիվ տարախծքային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց։ Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզները ճշգրիտ օպերատիվ միջոցառումների շնորհիվ ժամերի ընթացքում պարզեցին կատարվածի մի շարք հանգամանքներ։ Նրանց տեսադաշտում հայտնվեց Երևանի բնակիչ, 30-ամյա մի տղամարդ, որը […]

̰
ԱՄՆ Սենատում մի քանի ժամից կմեկնարկի Թրամփի իմփիչմենթի հարցով դատավարությունը​

19:52 22.01.2020

ԱՄՆ-ի Սենատում երկրի նախագահ Դոնալդ Թրամփի դեմ իմփիչմենթի հարցով դատավարությունը երեքշաբթի օրը մտավ լիակատար հունի մեջ, երբ դեմոկրատները պնդում են, որ հարկավոր է նախ լսել հավելյալ վկաներին, հանրապետականները՝ մերժում։ Դեմոկրատներն ասում են, որ պարզելու համար, թե իր անձնական նպատակներով արդյոք Թրամփն իշխանությունը չի չարաշահել, հարկավոր է լսել այլ վկայություններ ևս։ Այս մասին հաղորդում է «Ամերիկայի […]

̰
Կրակոց Արարատի մարզում. քաղաքացին հրազենային վիրավորումով տեղափոխվել է հիվանդանոց

19:07 22.01.2020

Այսօր՝ հունվարի 22-ին, կրակոց է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:00-ի սահմաններում ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորն այս պահին ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություններ տալու: Մինչ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար, Արարատի մարզի ոստիկանները […]

̰
Հանրապետության հրապարակի որոշ հատվածներում կարգելվի մեքենաների կայանումը

18:58 22.01.2020

Հունվարի 22-ից Հանրապետության հրապարակում կգործի երթևեկության կազմակերպման նոր կարգ։ Հրապարակի շատրվանների դիմացի հատվածում և հրապարակ մուտք գործող և դուրս եկող Վազգեն Սարգսյան փողոցների միջնամասում /Երևանի 2750-ամյակի այգու հարակից տարածքում/ կարգելվի տրանսպորտային միջոցների կայանումը։ Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։

̰
Աշտարակի ոստիկանները դպրոցի տնօրենների ապօրինություններ են բացահայտել

18:25 22.01.2020

Ոստիկանության Աշտարակի բաժնում ստացված տեղեկությունների հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Բյուրական համայնքի Հովհաննես Թումանյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրենը 2013 թվականի ապրիլին հաստատված կարգի խախտմամբ հայտարարել է մաթեմատիկա և ինֆորմատիկա առարկաների թափուր դասաժամերի մրցույթ, որին մասնակցել է համապատասխան որակավորում չունեցող մի կին։ Մրցույթն անցնելուց հետո նա դասավանդել և ստացել է […]

̰
Երիտասարդի ներքնազգեստի միջից թմրամիջոցներ են հայտնաբերվել

18:10 22.01.2020

Հունվարի 18-ի լուսադեմին ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի 3-րդ հատուկ գումարտակի ոստիկանները մայրաքաղաքի Սայաթ-Նովայի պողոտայի և Աբովյան փողոցի խաչմերուկից Կենտրոնական բաժին բերման ենթարկեցին Երևանի բնակիչ, 25-ամյա մի երիտասարդի։ Կասկածանքը՝ թմրանյութ պահել ու օգտագործել, ինչպես և սառը զենք պահել ու կրելն էր։ Երիտասարդը ենթարկվեց անձնական խուզարկության։ Բացի ծալովի դանակից հայտնաբերվեց ներքնազգեստի մեջ թաքցված բյուրեղանման […]

̰
Մենք՝ որպես պետություն, ես՝ որպես նախագահ, պատրաստ ենք մեր ներդրումն ունենալ տարածաշրջանում երկխոսության և հանդուրժողականության կայացման գործում. Արմեն Սարգսյանի հարցազրույցը ԱՄԷ WAM-ին

18:08 22.01.2020

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել ԱՄԷ WAM լրատվական գործակալությանը։ Հարցազրույցը ներկայացնում ենք ստորև․ Լրագրող՝ Բինսալ Աբդուլկադեր Հարց – Պարոն նախագահ, Ձեր տպավորությունները «Աբու Դաբի կայունության շաբաթ» ֆորումից։ Նախագահ Սարգսյան – Երկրորդ անգամն է, որ մասնակցում եմ այս շատ կարևոր միջոցառմանը: Առաջին անգամ անցյալ տարի էր, որի ընթացքում հանդես եկա ելույթով, քննարկումներ ունեցա տարբեր […]

̰
Հայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության միջազգային բյուրոյի խորհրդի և Գլխավոր կոնֆերանսի իրավական կոմիտեի անդամ

17:55 22.01.2020

2019թ. նոյեմբերի 21-ին, Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր կոնֆերանսի 40-րդ նստաշրջանի շրջանակում, Հայաստանն ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության միջազգային բյուրոյի խորհրդի (2019-2023թթ. ժամանակահատվածի համար) և Գլխավոր կոնֆերանսի իրավական կոմիտեի անդամ (41-րդ նստաշրջանի համար)։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարության մամուլի ծառայությունից։ 2020թ. հունվարի 21-ին Ժնևում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կրթության միջազգային բյուրոյի խորհրդի որոշմամբ Հայաստանն ընտրվեց Խորհրդի ղեկավար կոմիտեի նախագահ 2020-2021թթ. […]

̰
Միանշանակ պետք է անցնել սպանդանոցային համակարգի. Փաշինյանն անասնապահներին դիմեց առաջարկով

17:47 22.01.2020

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գևորգ Պապոյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ, դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հարց ուղղեց սպանդանոցների մասին: Պապոյանը նշեց՝ կան հարցեր, որոնց մասին հասարակությունը պետք է տեղեկացված լինի, օրինակ, այն, որ սպանդանոցների ստեղծումից հետո սատկած անասունի միս ՀՀ շուկաներում չի հայտնվելու, տավարի մսի անվան տակ ձիու միս չի վաճառվելու, հակահիգիենիկ, համաճարակային պայմաններում […]

̰
Էրդողանի դիտողությունից հետո թուրքական ապրանքների վրայի «Made in Turkey» գրառումը կփոխվի

17:18 22.01.2020

Արտահանման նպատակով Թուրքիայում արտադրված ապրանքների վրա արվող «Made in Turkey» անգլերեն գրությունը կփոխարինվի «Made in Türkiye» գրությամբ: Այսինքն՝ Թուրքիա պետության անվանումը կնշվի ոչ թե անգլերեն ձևով (Turkey), այլ՝ թուրքերեն ինքնանվանումով (Türkiye): Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։ Այդ նախաձեռնությունը սկսվեց այն բանից հետո, երբ թուրքական արտադրության ավտոմեքենայի ներկայացման ժամանակ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, էկրանին տեսնելով «Made […]

̰
Ռուստամ Բադասյանը՝ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխության մասին

16:51 22.01.2020

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հարց ուղղվեց Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ: Դիտարկմանը, թե այն չուղեկցվեց հասարակական դժգոհության բուռն ալիքով, արդյոք հասարակության վերաբերմունքը տրանսֆորմացվե՞լ է, և որքանո՞վ են նրա առողջական վիճակի մասին մամուլում տեղ գտած լուրերը համապատասխանում իրականությանը, նախարարը պատասխանեց. «Տեղեկություն կար, որ խնդիրները խորացել են, դա մեր տիրույթում չի […]

̰
Զինծառայողը մահացել է ձորն ընկնելու հետևանքով. ՔԿ

16:16 22.01.2020

ՀՀ քննչական կոմիտեն տեղեկություններ է հայտնել պայմանագրային զինծառայողի մահվան հանգամանքների մասին: «2020թ. հունվարի 21-ին` ժամը 13:15-ի սահմաններում N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, դժբախտ պատահարի՝ նախնական տվյալներով ձորն ընկնելու հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է նշված դիրքի դիտորդ, պայմանագրային զինծառայող Արթուր Մարտունի Նալբանդյանը: Դեպքի առթիվ երրորդ կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր»,- հայտնում են Քննչական […]

̰
«Մեր տարածքային զարգացման ռազմավարության անկյունաքարը պետք է լինեն սուբվենցիոն ծրագրերը». վարչապետի մոտ քննարկվել են մարզերի զարգացմանը վերաբերող հարցեր

16:11 22.01.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն ՀՀ մարզպետների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվել են 2020 թվականի անելիքները և ընթացիկ խնդիրները: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բացելով խորհրդակցությունը, նշել է, որ 2020 թվականը պատշաճ ժամանակ է տարածքային զարգացման ավելի թիրախային հարցեր լուծելու համար: «Այս առումով, իմ կարծիքով, մենք ոչ թե գտել ենք, այլ կողմնորոշվել ենք, […]

̰
Շշի Մելոյի գործով որևէ անձ որպես դեպքի պատվիրատու չի ներկայացել. ՔԿ պարզաբանումը

15:46 22.01.2020

Ավելի վաղ հայտնել էինք` Shamshyan.com-ը տեղեկացրել է` հունվարի 21-ին Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին ինքնակամ ներկայացել է Շիրակի մարզի Մեծ Սեպասար գյուղի բնակիչ՝ 50-ամյա Պետրոս Սահակյանը։ ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա  Հարությունյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում պաշտոնապես հերքեց այդ  տեղեկությունը: Հարությունյանը տեղեկացրեց, որ ՀՀ […]

̰
ՌԴ-ին պետք է նախագահական ամուր համակարգ. Պուտինը բացառել է անցումը խորհրդարանական կառավարման ձևին

15:06 22.01.2020

ՌԴ նախագահն աննպատակահարմար է համարել Ռուսաստանում խորհրդարանական կառավարման ձևի անցումը և երկրի համար անհրաժեշտ համարել կառավարման նախագահական ամուր համակարգը: Այդ մասին նա ասել է Լիպեցկում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ: «Տեսականորեն հնարավոր է խորհրդարանական կառավարման համակարգին անցումը, բայց նպատակահարմա՞ր է արդյոք, թե՞ ոչ: Ես կարծում եմ, որ ոչ: Որպեսզի դա նորմալ գործի, ապա պետք է, ինչպես […]

̰
Սուբվենցիոն ծրագրեր զարգացնելը պետք է հիմնական շարժիչ ուժը դառնա. վարչապետ

15:00 22.01.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է մարզպետների հետ և քննարկել 2020 թվականի անելիքները: Վարչապետը նկատել է, որ անհրաժեշտ է տարածքային զարգացմանը վերաբերող թիրախային հարցեր լուծել: «2018-2019 թվականների փորձը հուշում է, որ սուբվենցիոն ծրագրեր զարգացնելը պետք է հիմնական շարժիչ ուժը դառնա»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Մանրամասները` տեսանյութում:

̰
Սիմոն Մարտիրոսյանը հավակնում է 2019 թվականի լավագույն ծանրորդի կոչմանը

14:54 22.01.2020

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան 2019 թվականի լավագույն ծանրորդին և ծանրորդուհուն որոշելու համար պաշտոնական կայքում քվեարկություն է անցկացնում: Հավակնորդների թվում է նաև Հայաստանի հավաքականի ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը, որը 2019 թվականին դարձել է Եվրոպայի ու աշխարհի չեմպիոն: Վերջերս էլ հայտնի է դարձել, որ 22-ամյա հայ ծանրորդի «Ռիո-2016»-ի օլիմպիական արծաթը կփոխարինվի ոսկով: Քվեարկությունը կավարտվի փետրվարի 10-ին: Սիմոն Մարտիրոսյանի օգտին […]

̰
Մենք չենք ուզում կոծկել, ուղղակի կողմ ենք, որ համապատասխան հարցերը քննարկվեն Երևանի ավագանիում. Ռուբինյան

14:45 22.01.2020

Քննիչ հանձնաժողով ստեղծելու «Լուսավոր Հայաստանի» առաջարկությունը խորհրդարանական մեծամասնության կողմից տապալելուց հետո,  «Լուսավոր Հայաստանը» ասուլիս է  հրավիրել:  Մարուքյանը նշել է, որ ստեղծված իրավիճակի շուրջ կուսակցությունը հանդես է գալու հայտարարությամբ: Ի պատասխան՝ Ռուբեն Ռուբինյանը ևս հանդիպել է լրագրողների հետ՝ պարզաբանելու իրենց խմբակցության որոշման պատճառները՝ շեշտելով. «Նա ասում է՝ ուզում եք կոծկել կոռուպցիան։ Ի պատասխան՝ մենք ասում ենք՝ […]

̰
BACK_TO_TOP