TIME
Ամսաթիվ
14 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+28.09 oC

Գլխավոր

Չինաստանում նկատված նոր տիպի վիրուսը փոխանցվում է մարդուց մարդուն

23:11 20.01.2020

Չինաստանում բացահայտված նոր տեսակի վիրուսը կարող է փոխանցվել մարդուց մարդուն: Այս մասին հայտարարել է Չինաստանի կառավարության փորձագիտական խմբի ղեկավարը: Վերջինս հայտարարել է, որ չինական Գուանդուն արվարձանի երկու բնակիչներ վիրուսով վարակվել են իրենց ընտանիքի անդամներից, ովքեր ավելի վաղ այցելել են այն քաղաք, ուր առաջին անգամ նկատվել է նոր կորոնավիրուսը: Առողջապահության ազգային հանձնաժողովը վիրուսի առկայությունը ստուգելիս թեստերի […]

̰
Ծիլքար գյուղում տուն է այրվել. 9 հոգանոց ընտանիքը հայտնվել է բաց երկնքի տակ

23:00 20.01.2020

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 13:35-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծիլքար գյուղի վագոն-տնակներից մեկում հրդեհ է բռնկվել։ Shamshyan.com–ի հաղորդմամբ՝ մինչ հրդեհի վայր կժամանեին Ապարանի և Արագածի հրշեջ-փրկարարական ջոկատներից, գյուղացիները, վտանգելով իրենց կյանքը, մեծ դժվարությամբ վառվող տնակի կրակի ճիրաններից դուրս են բերել […]

̰
«Մենք գործ ունենք ապագա տանող «նոր դռների» հետ». Արմեն Սարգսյանը հանդիպել է Շվեյցարիա-Հայաստան առևտրի պալատի անդամների և շվեյցարացի գործարարների հետ

21:41 20.01.2020

Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ցյուրիխում աշխատանքային ճաշի շուրջ հանդիպում է ունեցել Շվեյցարիա-Հայաստան առևտրի պալատի անդամների և շվեյցարացի, այդ թվում՝ շվեյցարահայ գործարարների հետ: Այն կազմակերպել է Շվեյցարիա-Հայաստան առևտրա-արդյունաբերական պալատը՝ Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ դեսպանության աջակցությամբ։ Շվեյցարիա-Հայաստան առևտրա-արդյունաբերական պալատի նախագահ Մայք Բարոնյանը շնորհավորել է Հայաստանի նախագահին և ժողովրդին 2019 թվականի հաջողությունների համար […]

̰
ՀՀ շախմատի տղամարդկանց առաջնության չեմպիոնը Սամվել Տեր-Սահակյանն է

20:56 20.01.2020

Ավարտվեց շախմատի Հայաստանի տղամարդկանց առաջնությունը: Վերջին տուրում առաջատար Սամվել Տեր-Սահակյանը միավորը կիսեց Շանթ Սարգսյանի հետ ու դարձավ Հայաստանի չեմպիոն: Ոչ-ոքի ավարտվեցին նաև Փաշիկյան-Գաբուզյան, Ղարիբյան-Միքայելյան, Անդրիասյան-Մարտիրոսյան պարտիաները: Հաղթանակ տոնեց Ռոբերտ Հովհաննիսյանը: Սամվել Տեր-Սահակյանը Հայաստանի չեմպիոն դարձավ 6 միավորով: 5,5 միավորով 2-3 տեղերը կիսեցին Հայկ Մարտիրոսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը:

̰
Մարիա Գևորգյանը՝ շախմատի Հայաստանի չեմպիոն

20:54 20.01.2020

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի կենտրոնական տանն ավարտվեց շախմատի կանանց Հայաստանի առաջնությունը: Փայլուն հանդես եկավ Մարիա Գևորգյանը: Առաջին տուրում կրած պարտությունից հետո նա տարավ 8 անընդմեջ հաղթանակ ու 8 միավորով անհասանելի դարձավ մյուսների համար: Առաջին տուրում նրան պարտության մատնած Սուսաննա Գաբոյանը 7 միավորով դարձավ առաջնության փոխչեմպիոն: 3-4 տեղերը կիսեցին Մարիա Կուրսովան և Աննա Խաչատրյանը:

̰
Սերգեյ Լավրովն ու Ստանիսլավ Զասը հանդիպել են

18:51 20.01.2020

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային հանդիպում է ունեցել հունվարի 1-ից ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնած Ստանիսլավ Զասի հետ: Այս մասին հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից: Քննարկվել են Կազմակերպության գործունեության արդիական հարցեր: Հիմնական ուշադրությունը հատկացվել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի որոշումների իրագործման ծրագրին, ինչպես նաև ՌԴ-ի կողմից ՀԱՊԿ-ում նախագահության շրջանում՝ 2020թ., ՌԴ կողմից առաջարկված առաջնահերթություններին: Հատուկ […]

̰
Կառնուտցիները ճանապարհ են փակել` պահանջելով կարկտահարության վնասների օբյեկտիվ գնահատում

18:44 20.01.2020

Վաղ առավոտից Կառնուտ գյուղի բնակիչները փակել էին Ախուրյանից Կառնուտ տանող ավտոճանապարհը։ Գյուղացիները պահանջում են 2019-ի կարկտահարության վնասի օբյեկտիվ փոխհատուցում: Ըստ կառնուտցիների` իրենց կրած վնասներն ավելի շատ են, քան խոշորացված համայնքի ղեկավարը ներկայացրել է Շիրակի մարզպետարանի գյուղվարչությանը։ Վնասված 600 հա հողատարածքի փոխարեն ներկայացվել է 256 հա, ըստ գյուղացիների` գյուղվարչության պետի հորդորով Կառնուտի վարչական ղեկավարը կարտոֆիլի ցանքերին […]

̰
Պուտինը սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ օրինագիծը ներկայացրել է Պետդումա

18:32 20.01.2020

Բարեփոխումների վերաբերյալ հատուկ առաջարկներ պատրաստելու համար 75 հոգանոց աշխատանքային հանձնաժողով է ստեղծվել:

̰
Կառավարությունում քննարկվում է գաղտնալսումներն առանձին կազմակերպության վստահելը՝ ԱԱԾ և ոստիկանության փոխարեն

18:30 20.01.2020

Կառավարությունում այսօր քննարկման է ներկայացվել առաջարկ, որով հեռախոսային զրույցների գաղտնալսումները ԱԱԾ և ոստիկանության կառույցների փոխարեն կկարողանա իրականացնել միայն առանձին կազմակերպություն։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը։ Նրա խոսքերով՝ այդ ամենն արվելու է հաշվետվողականության և վերահսկման մեխանիզմների ներքո։ Արդյունքում, ըստ փոխնախարարի, այդ կազմակերպությունն ունենալու է անկախություն, և միայն դրա միջոցով ԱԱԾ-ն […]

̰
Ուժեղացված հսկողություն սիգի ապօրինի որսը կանխելու համար

18:24 20.01.2020

Հունվարի 20-ին ավարտվել է Սևան-Երևան ավտոճանապարհի հենակետային հերթապահությունը: ՀՀ կառավարությունը տեսանյութ է տարածել, որում անդրադառնում է ուժեղացված հսկողությանը՝ սիգի ապօրինի որսը կանխելու համար: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
2019թ. ՀՀ պետբյուջեի օգտին է վերականգնվել 13 մլրդ 690 մլն 509 հազար դրամ

18:21 20.01.2020

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում հունվարի 20-ին տեղի է ունեցել ընդլայնված կազմով խորհրդակցություն, որը վարել է ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի պաշտոնակատար, արդարադատության գնդապետ Դավիթ Բեգինյանը։ Խորհրդակցության ընթացքում քննարկվել և ամփոփվել են Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2019 թվականի գործունեության արդյունքները։ Ըստ օրակարգի` ներկայացվել են ինչպես գումարների բռնագանձումների, կատարողական վարույթների ընթացքի, այնպես էլ իրականացված այլ առանցքային  ծրագրերի և […]

̰
Հայուհի Ժաննա Բարսեղյանը կարող է դառնալ «Եվրոպայի մայրաքաղաքի» քաղաքապետ

18:00 20.01.2020

Հայկական ծագմամբ ֆրանսիացի քաղաքական գործիչ Ժաննա Բարսեղյանը մասնակցում է Ստրասբուրգի քաղաքապետի ընտրություններին: 2019 թվականի հոկտեմբերի 5-ին քաղաքացիական ժողովը Բարսեղյանին ընտրել է իրենց ցուցակը գլխավորող անձ: Բարսեղյանը ծնվել է Փարիզում, բայց 2020 թվականին տեղափոխվել է Ստրասբուրգ: Նա ուսումնասիրել է ֆրանկո-գերմանական իրավունք՝ դառնալով էկո-իրավաբան: Էկո-ակտիվիստի կարգավիճակում Բարսեղյանը մասնակցել է շրջակա միջավայրի պաշտպանության տարբեր ծրագրերի:  

̰
Ոստիկանությանը գաղտնալսելու իրավունք տալը նորից ԱԺ-ում է, կառավարությունը կրկին դեմ է

17:57 20.01.2020

Ազգային ժողովում այսօր արդեն երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացվում նախագիծ, որով առաջարկվում է ոստիկանությանը նույնպես հեռախոսազրույցներ գաղտնալսելու իրավունք տալ։ Առաջին ընթերցման ժամանակ նախագիծն ընդունվել է՝ չնայած, որ կառավարությունը դեմ էր։ Այս անգամ ևս կառավարությունը դեմ է։ Գործադիրի եզրակացությունը ներկայացնելիս արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանն ասաց, որ իրենք դեմ են հատվածական լուծումներին։ Չնայած դրան՝ Ազգային ժողովի […]

̰
Հիմա էլի կսկսեն՝ «մտավորականներիս վիրավորեց», լա՛վ եմ անում․ Զոհրաբյան

17:50 20.01.2020

«Զարհուրելի մակուլատուրա»․ այսպես բնորոշեց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը պետական մրցանակների, նախագահի մրցանակների արժանացած գրական գործերը, երբ ԱԺ-ում քննարկվում էր պետական մրցանակների շնորհման մասին կարգավորումների վերաբերյալ նախագիծը։ Զոհրաբյանի խոսքերով՝ այդպիսի գործերը մրցանակներ են ստացել, որովհետև սպասարկել են օրվա իշխանության շահերը։ «Հիմա էլի կսկսեն ասել՝ «մեզ վիրավորեց, գրողներիս վիրավորեց, մտավորականներիս վիրավորեց»։ Լա՛վ եմ անում, այո՛, լա՛վ եմ […]

̰
Բացահայտվել է թմրամիջոցների ապօրինի ներկրման կայուն ուղու գործունեության դեպք. ԱԱԾ

17:49 20.01.2020

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը դիտարկելով որպես անդրազգային հանցավորության դրսևորումներից մեկը, միջազգային իրավունքի և ներպետական օրենսդրության խստիվ պահպանմամբ, հետևողական պայ­քար մղելով ազգային անվտանգությանը սպառնացող հիշյալ արատավոր երևույթի դեմ, օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում բացահայտել և խափանել է թմրամիջոցների […]

̰
Պատգամավորն առաջարկում է հեշտացնել քաղաքացիների կողմից հանրաքվեների կազմակերպումը

17:35 20.01.2020

Ազգային ժողովի իմքայլական պատգամավոր Համազասպ Դանիելյանի ներկայացրած նախագծով նախատեսվում է հեշտացնել այն պայմանները, որոնցով քաղաքացիները կարող է հանրաքվե կազմակերպել։ Այդ նախաձեռնության իրավունքը կա նաև հիմա, պատգամավորն առաջարկում է նվազեցնել կազմակերպիչների անհրաժեշտ քանակը և ավելացնել ստորագրությունների հավաքման ժամկետը։ Ներկա կարգավորմամբ՝ հանրաքվեի նախաձեռնող խումբը պետք է կազմված լինի առնվազն 50 մարդուց, իսկ նոր նախագիծն առաջարկում է նախատեսել […]

̰
Պուտինին ՌԴ նոր կառավարության կազմը կներկայացնեն սահմանադրական ժամկետում

17:14 20.01.2020

Հունվարի 16-ին Ռուսաստանի վարչապետ էր նշանակվել Միխայիլ Միշուստինը:

̰
Thales-ի համար շատ կարևոր է Հայաստանի բարձրակարգ մարդկային կապիտալը․ նախագահը Ցյուրիխում հանդիպել է Thales Group-ի ներկայացուցիչների հետ

17:13 20.01.2020

Աշխատանքային այցով Շվեյցարիայի Համադաշնությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Ցյուրիխում հանդիպել է աշխարհի առաջատար տեխնոլոգիական ընկերություններից մեկի՝ ֆրանսիական Thales Group-ի՝ միջազգային զարգացման հարցերով Լատինական Ամերիկայում և Եվրասիայում գլխավոր փոխնախագահ Հերվե Դեմանի և ընկերության նախկին փոխնախագահ Ռաֆայել Էսկինազի հետ։ Զրուցակիցները շարունակել են ընկերության ղեկավարության հետ նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների և համագործակցության հավանական ուղղությունների […]

̰
Սուպերվարչապետությունը մեկ կամ մի քանի օրենք չէ, որ փոխես, և ամեն ինչ կարգավորվի. Լիլիթ Մակունց

17:02 20.01.2020

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Քանի որ ժամանակի սղության պատճառով այսօր ճեպազրույցի ընթացքում հնարավոր չեղավ ամբողջությամբ ներկայացնել իմ տեսակետը սուպերվարչապետության վերաբերյալ, լրացուցիչ մեկնաբանություններս շարադրեմ այստեղ: Սուպերվարչապետական համակարգն իմ պատկերացմամբ այն է, երբ վարչապետը միանձնյա իր ձեռքն է վերցնում պետական կառավարման համակարգն իր բոլոր ճյուղերով։ Երբ ՏԻՄ-ը […]

̰
Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազան վարժանքներ է անում

16:52 20.01.2020

Ռուսաստանի զինված ուժերի Հարավային ռազմական շրջանի 102-րդ ռազմաբազայի օդաչուները «ՄիԳ-29» կործանիչներով, «Մի-24Պ» և «Մի-8ՄՏՇ» ուղղաթիռներով վարժանքներ են կատարել «Կամխուդ» զորավարժարանում։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը, տեղեկացնում է «ՌազմԻնֆոն»: Ըստ հայտարարության՝ օդաչուները տարբեր բարձրությունների վրա կատարել են տեխնիկայի կառավարման վարժություններ, ոչնչացրել են լեռնային պայմաններում քողարկված պայմանական հակառակորդի հրամանատարական կետերը։ Վարժանքներին մասնակցել է մոտ 300 զինծառայող, ներգրավվել […]

̰
Կբողոքենք ամեն օր, մինչև մեր խնդիրներին լուծում տան. մսավաճառները դարձյալ բողոքում են

16:37 20.01.2020

Անասնաբույծներն ու մսավաճառներն այսօր վաղ առավոտից բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության շենքի առջև: Նրանք բողոքում են մորթը պարտադիր պայմանով սպանդանոցներում իրականացնելու որոշման դեմ: «Սրանով զուտ ուզում են գյուղացիներին հարկային դաշտ մտցնեն, ուրիշ ոչ մի նոր բան»,- հայտարարեց ակցիա իրականացնողներից մեկը: Անասնապահների ու մսավաճառների խոսքերով` 10-15 օր է, ինչ մորթ չեն իրականացնում, ինչն էլ ի վնաս […]

̰
Վանեցյանն այսօր չի վայելում այն փառքն ու պատիվը, ինչ պաշտոնավարման ընթացքում. Հրաչյա Հակոբյան

16:20 20.01.2020

«Իմ քայլը» խմբակցության անդամ Հրաչյա Հակոբյանի հետ զրույցում լրագրողները հարցեր են ուղղել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ընդդիմադիր կեցվածքի մասին: Հակոբյանը նշել է, որ Վանեցյանն այսօր չունի այն հեղինակությունը, ինչ ԱԱԾ տնօրեն եղած ժամանակ: «Ըստ իս` չի կարող ռեալ ընդդիմադիր բևեռ ձևավորվել Արթուր Վանեցյանի շուրջ, որովհետև … Ե՞րբ Արթուր Վանեցյանը դարձավ Արթուր Վանեցյան` հեղափոխությունից հետո, […]

̰
Գյուլագարակում կատարված անասնագողությունը բացահայտվել է

16:07 20.01.2020

Հունվարի 16-ին՝ ժամը 11։50-ին, ոստիկանություն զանգած Գյուլագարակ գյուղի բնակիչներից մեկը հայտնել էր, որ ախոռից գողացել են խոզի գոճիները: Դեպքի վայր մեկնած ոստիկանության օպերատիվ խումբն արձանագրեց, որ անհայտ անձը կամ անձինք անասնագոմի դռան փականը հանելու միջոցով մտել են ներս և գողացել երեք խոզի գոճի՝ պատճառելով 90.000 դրամի վնաս: Հունվարի 17-ին ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների […]

̰
Այսօր վերջին հրաժեշտն են տվել Գեորգի Կուտոյանին

16:02 20.01.2020

Այսօր տեղի է ունեցել Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի հուղարկավորությունը: Նրան հրաժեշտ տալու էին եկել հարազատները, ընկերները, ներկա ու նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, տարբեր ոլորտների ներկայացուցիչներ: ԱԱԾ նախկին տնօրենի հուղարկավորությանը մասնակցում էր նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: «Բավականին բարեհամբույր անձնավորություն էր»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը: Հարցին՝ Կուտոյանն […]

̰
Վարազ որսած տղամարդը բերման է ենթարկվել

15:41 20.01.2020

Հունվարի 18-ին ոստիկանության Սյունիքի մարզային վարչության քրեական հետախույզները փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ Լեռնաձոր համայնքի 45-ամյա մի բնակիչ ամիսներ առաջ համայնքի հարևանությամբ գտնվող անտառում վարազ է որսացել։ Վարազի որսն արդեն մի քանի տարի օրենքով արգելված է։ Կասկածվողի անձը նույն օրը ճշտվեց և նա հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց ոստիկանության Կապանի բաժին։ Տղամարդը, որը որսորդմիության անդամ է, […]

̰
Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում

15:30 20.01.2020

Հունվարի 20-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում։ Գորիս-Կապան, Գորիս-Սիսիան, Գավառ-Մարտունի, Հոռոմ-Արթիկ ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Վարդենյանց լեռնանցքը մերկասառույցի պատճառով ծանրաքաշ և կցորդիչով տրասնպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից […]

̰
Հենրիխ Մխիթարյանը առաջիկա օրերին խաղադաշտ կվերադառնա

15:23 20.01.2020

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան հայտնել է, որ հռոմեական ակումբի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ կարող է վերադառնալ առաջիկա օրերին: Հայ ֆուտբոլիստը կարող է նույնիսկ մասնակցել հունվարի 26-ին «Լացիոյի» դեմ առաջիկա խաղին: Հիշեցնենք, որ Մխիթարյանը վնասվածք էր ստացել հունվարի սկզբին, «Տորինոյի» հետ խաղում:

̰
Իրանը կարող է դուրս գալ Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից. Զարիֆ

15:20 20.01.2020

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Զարիֆը հայտարարել է, որ Թեհրանը դուրս կգա Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրից, եթե եվրոպական երկրները ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ ուղարկեն Իրանի կողմից միջուկային ծրագրի պայմանների խախտման մասին գործը: Այս մասին հայտնում է RT-ն: «Եթե եվրոպացիներն իրանական գործն ուղարկեն Անվտանգության խորհուրդ, մենք դուրս կգանք այդ պայմանագրից»,- ասել է Զարիֆը: Հունվարի 14-ին Ֆրանսիան, […]

̰
Պոլսո Հայոց պատրիարքարանը հայտարարություն է արել Հրանտ Դինքի ու Սևակ Բալըքչըի գործով դատավարությունների մասին

15:15 20.01.2020

Պոլսի Հայոց պատրիարքարանը հայտարարություն է տարածել, որում անդրադարձել է Թուրքիայում սպանված Սևակ Բալըքչըի ու Հրանտ Դինքի գործերով դատավարություններին: Պատրիարքարանը գոհունակություն է հայտնել Բալըքչըի սպանության գործով կայացված դատավճռի կապակցությամբ, բայց և նշել, որ Դինքի սպանության հարցում արդարության որոնումները դեռևս արդյունք չեն տալիս: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Հիշեցնենք, որ ազգությամբ հայ Սևակ Բալըքչըն զինծառայության ժամանակ՝ 2011-ի ապրիլի […]

̰
Պողոս Պողոսյանի սպանության գործով դատախազությունը նոր դատաքննության պահանջով բողոք է ներկայացրել ՀՀ վերաքննիչ դատարան

15:04 20.01.2020

Ինչպես արդեն տեղեկացվել է, Երևան քաղաքի դատախազությունում ուսումնասիրվել էր Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննված՝ 2001թ. սեպտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը «Առագաստ» սրճարանում Պողոս Պողոսյանի սպանության վերաբերյալ քրեական գործը, Սթիվեն Ջոն Նյուտոնի ներկայացուցիչների դիմումը, դրան կից ներկայացված փաստաթղթերը: Արդյունքում պարզվել էր, որ 25.09.2001թ. ՀՀ նախկին Քրեական օրենսգրքի 100-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցված քրեական գործով […]

̰
BACK_TO_TOP