13:56 21.01.2020
ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գևորգյանի պաշտպան, փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել: «Հարգելի լրագրողներ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատարանը հարկ չհամարեց ամբողջությամբ հրապարակել այսօրվա դատական նիստին չներկայանալու դրդապատճառների վերաբերյալ դատարանին հասցեագրված դիմումս, ուստի այն հրապարակում եմ նման եղանակով։ Հ.Գ. Շարունակում եմ հանդիսանալ պարոն Արմեն Գևորգյանի պաշտպանը»:
13:41 21.01.2020
Թուրքիայի ներկայիս Կայսերի (պատմ. Կեսարիա) քաղաքի Մելիքգազի շրջանի Բաղփընար թաղամասում գտնվող հայկական Սուրբ Աստվածածնի ավետման ժայռափոր եկեղեցին բազմակի անգամ ենթարկվել և շարունակում է ենթարկվել գանձ որոնողների հարձակումներին: Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։ Հարձակումների հետևանքով եկեղեցին զգալիորեն ավերվել է, հատկապես վնասվել են պատերի վրայի որմնանկարները` դրանցում փորված ճեղքերի պատճառով: Բաղփընարի գյուղապետ Օմեր Նալբանթը թուրքական լրատվամիջոցին տված […]
13:40 21.01.2020
ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է քրեական բարքերի կամ միջավայրի դեմ պայքարի քննարկմանը` կատարելով հետևյալ գրառումը. «Որքան հեգնական է, որ քրեական բարքերի կամ միջավայրի դեմ պայքարի մասին նախագծի քննարկման ժամանակ ԱԺ պատգամավորի մանդատ ունեցողները պատկերավոր ներկայացրեցին հենց այդ մշակույթը: Իսկ նրանցից «ամենախիզախը» և «ամենաճիշտը» ասում է՝ մենք ռազբորկա չենք անում. ճնշելու տեղը […]
13:35 21.01.2020
Հունվարի 19-ին՝ ժամը 23։53-ին, ոստիկանության Կենտրոնական բաժին մի քաղաքացուց հաղորդում էր ստացվել, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում մի քանի մեքենաներ «դրիֆտ» են անում: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ «Լեքսուս» և «Կրայսլեր» մակնիշի մեքենաների վարորդները ժամը 23։50-ին եկեղեցու բակում, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, անհարգալից վերաբերմունք են դրսևորել հասարակության նկատմամբ և անկանոն երթևեկել: Նրանք […]
13:19 21.01.2020
ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված փաստաթղթերը ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ ՀՀ պետական գույքի կառավարման վարչության պաշտոնատար անձինք, խախտելով «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի պահանջները՝ առանց իրավական հիմքի և պայմանագիր կնքելու, 2016թ. ՍՊԸ-ին առաջարկել են իրականացնել գույքերի գնահատման աշխատանքներ։ Նշված առաջարկի հիման վրա ՍՊԸ-ն […]
13:16 21.01.2020
Փետրվարի 27-ին ավարտվում է այն ժամկետը, որը տրված էր ՍԴ դատավորներին՝ ասելու համար գնո՞ւմ են վաղ կենսաթոշակի, թե՞ ոչ: Հիշենենք, որ «Սահմանադրական դատարանի մասին» և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքներում լրացում կատարելուց հետո առաջարկվել է Սահմանադրական դատարանի դատավորների բացառապես կամավոր սկզբունքով վաղ կենսաթոշակի անցնելու կառուցակարգ՝ բոլոր սոցիալական երաշխիքների պահպանմամբ: Այլ […]
13:12 21.01.2020
Սպանդանոցային պարտադիր մորթի դեմ դժգոհողները այսօր դարձյալ ակցիաներ են իրականացրել: Իրավիճակը բավական լարված է եղել Արարատի ու Արմավիրի մարզերում: Ակցիայի մասնակիցները ճանապարհ են փակել: Նրանց հանդիպել են պաշտոնյաներ՝ հորդորելով սպասել քննարկումների արդյունքներին: Մրգաշատում ցուցարարները ակցիան դադարեցնելու մասին են տեղեկացրել՝ ընդգծելով, որ եթե վերջնարդյունքները գոհացնող չեղան, բողոքի ակցիաները շարունակելու են: Մանրամասները` տեսանյութում:
13:11 21.01.2020
Ազգային ժողովում այսօր պատգամավորների միջև տեղի ունեցած քաշքշուկից հետո Վիկտոր Ենգիբարյանը նշեց, որ այդ իրավիճակը նորմալ է, քանի որ Ազգային ժողովը ներկայացուցչական է, և բոլոր խավի մարդիկ էլ կան այնտեղ։ «Մտածում եմ՝ գուցե հեռուստատեսությամբ Ազգային ժողովի նիստերը հեռարձակելիս «18+» նշում անենք, որովհետև այն, ինչ տեղի է ունենում, առնվազն համահունչ է այն արժեքների հետ, որոնց մասին […]
12:58 21.01.2020
Ազգային ժողովում այսօր արդեն երկրորդ ընթերցմամբ ներկայացվեց նախագիծը, որը քրեական պատասխանատվություն է նախատեսում քրեական ենթամշակույթին հարելու, քրեական աստիճանակարգության բարձրագույն աստիճան տալու, ստանալու, այդպիսի անձանց դիմելու համար։ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտնեց, որ օրենքում կատարվել են որոշ փոփոխություններ, որոնցով որոշակիություն է մտցվել հասկացությունների մեջ։ Նախարարը մեջբերում արեց ՄԻԵԴ դատավճռից, որի համաձայն՝ հետխորհրդային տարածքում այդ հասկացությունները լայն […]
12:55 21.01.2020
Իսպանիային պատուհասել է «Գլորիա» փոթորիկը: Այն իր հետ բերել է առատ ձյան և անձրևի տեղումներ, ինչպես նաև ուժեղ քամիներ: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: 👉❄️Así amanece Almansa, con una buena nevada, tras horas sin parar de nevar. Numerosos problemas en viarios de la zona. #Albacete #Nieve © @AlmansaMeteo pic.twitter.com/QYAXMCGl3t — Meteo⚡Hellín (@MeteoHellin) January […]
12:51 21.01.2020
2020 թվականի հունվարի 20-ին ՀՀ Փաստաբանների պալատը հաղորդագրություն է տարածել՝ «Տեղի է ունեցել փաստաբանի և վստահորդի միջև խոսակցության անթույլատրելի գաղտնալսում» վերտառությամբ: Հաղորդագրությանն արձագանքել է ՀՀ քննչական կոմիտեն: «Հայտարարության ուսումնասիրմամբ պարզվել է, որ ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Ա.Գյոզալյանի վարույթում ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով քննվող թիվ 22100419 քրեական գործով […]
12:41 21.01.2020
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը այսօր խորհրդարանում տեղի ունեցած միջադեպից հետո ԱԺ կանոնակարգ-օրենքի համաձայն կարգապահական միջոցներ կիրառեց ԲՀԿ-ական չորս պատգամավորի նկատմամբ: «Ջանիբեկ Հայրապետյանը, Արթուր Դալլաքյանը, Արայիկ Աղաբաբյանը և Գևորգ Պետրոսյանը հեռացվում են մինչև այս օրվա ավարտը կայանալիք նիստերից՝ զրկվելով այդ ընթացքում դահլիճում ներկա լինելու իրավունքից»,- տեղեկացրեց նա: Միրզոյանը կարգադրիչներին խնդրեց պապահովել ասվածի կատարումը:
12:40 21.01.2020
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հայտարարություն է տարածել Երևան քաղաքի ավագանու անդամի վարքագծի և էթիկայի կանոնների վերաբերյալ: Խոսքը, մասնավորապես, 2019 թ. դեկտեմբերի 25-ին գումարված Ավագանու նիստի ժամանակ հնչած բազմաթիվ արտահայտությունների ու որակումների մասին է: Հայտարարության տեքստը՝ այստեղ:
12:39 21.01.2020
Խորհրդարանում այսօր քննարկվում է քրեական հեղինակություններին պատժելու մեխանիզմների նախագիծը: ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանի ելույթը առաջացրել է թեժ քննարկում, որի մասին պարզաբանումներ է նա տվել լրագրողներին: Ելույթի ընթացքում նա մասնավորապես նշել էր, որ «Գողական բառի հետ երեք տառից բաղկացած հասկացություն կա, դրա դեմ պայքարեք»: Լրագրողները հարցրեցին ինչ 3 տառի մասին է […]
12:34 21.01.2020
«Մենք այսօր ապրում ենք մի ժամանակաշրջանում, որ Հայաստանում ձևավորվել է ֆեյքապետություն»,- այս մասին Ազգային ժողովում այսօր հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը։ Նա նկարագրեց իրական Հայաստանի ու ֆեյքապետության տարբերությունը։ Ըստ Աբովյանի՝ իրական է այն Հայաստանը, որ իրական գոյություն ունի՝ իր իրական խնդիրներով, և ֆեյքապետություն է այն Հայաստանը, որ ձևավորվել է սոցցանցերում, համացանցում։ Աբովյանի խոսքով՝ ցանցում կա […]
12:27 21.01.2020
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է դերասան ու պրոդյուսեր Դմիտրի Խառատյանին ծննդյան 60-ամյակի կապակցությամբ: Պուտինն ընդգծել է Խառատյանի տաղանդն ու նրա դրական էներգիայի պաշարը: «Դուք հաջողությունների եք հասել դերասանական ոլորտում` վառ դրսևորվելով իբրև հիանալի կատարող, նվաճել եք էստրադայի ու կինեմատոգրաֆի երկրպագուների անկեղծ սերը»,- գրել է Պուտինը հեռագրում` մաղթելով Խառատյանին ստեղծագործական նորանոր նվաճումներ, առողջություն և ամենաբարին: […]
12:14 21.01.2020
Խորհրդարանում այսօր քննարկվում է քրեական հեղինակություններին պատժելու մեխանիզմների նախագիծը, որը առաջացրել է թեժ քննարկում: ՀՀ Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղարը լրագրողների հետ զրույցում նշել է, որ կա սադրանք: «Պարոն Բաբաջանյանի կողմից բացահայտ սանդրանք էր: Ես լսել եմ Գևորգ Պետրոսյանի ելույթը, հորդորում եմ ուշադիր լսեք և լսեն բոլորը: Գևորգ Պետրոսյանի ելույթի մեջ չկար ո´չ վիրավորանք, […]
12:12 21.01.2020
Հունվարի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել հայաստանյան եպիսկոպոսների և թեմակալ առաջնորդների ժողով: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: Ժողովի ընթացքում քննարկվել են թեմերում հոգևոր կյանքի վերաշխուժացմանն ուղղված ծրագրերին և հովվական առաքելության զորացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել հոգևոր հովիվների ծառայությանը, թեմերում առկա կարիքներին և եկեղեցականների առջև ծառացած հիմնական մարտահրավերներին: Մտքեր […]
12:08 21.01.2020
ԱԺ այսօր թեժ վիճաբանություն է տեղի ունեցել, որը դահլիճում վերածվել է քաշքշուկի: Նախ` Գևորգ Պետրոսյանի, ապա նրանՙ որպես պատասխան հնչեցրած Արման Բաբաջանյանի ելույթներից հետո «Բարգավաճ Հայաստանի» պատգամավորները ոտքի են կանգնել, սկսել վիճել, իսկ վեճի առարկան, այսպես կոչված, «գողական բարքերի» դեմ իշխանության նախագիծն է եղել: Մանրամասները` տեսանյութում:
11:28 21.01.2020
ԱԺ-ն այսօր, ի թիվս այլ նախագծերի, ընդունել է պետական մրցանակներ հանձնելու մասին կառավարության նախագիծը, թեև ընդդիմադիր խմբակցությունները կողմ չեն քվեարկել: Մինչ քվեարկությունը, Նաիրա Զոհրաբյանն ասել է․ «Այս նախագիծն ինձ հիշեցնում է հայտնի անեկդոտը՝ կոճակը գտա, մնաց վերարկուն: Մենք գտնում ենք, որ պետական մրցանակներ տվող պետական հանձնաժողովների ամբողջ հայեցակարգը վերանայման խնդիր ունի, որովհետև տարիներ շարունակ ծառայել […]
11:14 21.01.2020
Անասնապահներն ու մսավաճառները շարունակում են բողոքել սպանդանոցների մասին օրենքի դեմ: Հանրապետության մի շարք մարզերում նրանք այսօր բողոքի ակցիաներ են անցկացնում: SHANTNEWS.am-ի նկարահանող խումբն Արմավիրի մարզում է՝ Մրգաշատ համայնքում: Այստեղ ակցիայի մասնակիցները սպառնում են ճանապարհ փակել: Նրանց թիվն աստիճանաբար ավելանում է: Լարված իրավիճակը վերահսկում են ոստիկանները: Մանրամասները՝ տեսանյութում:
10:45 21.01.2020
Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ ընդունեց օրենքի այն նախագիծը, որը ոստիկանությանը թույլ է տալիս հեռախոսային զրույցների գաղտնալսում իրականացնել՝ ԱԱԾ-ից անկախ։ «Իմ քայլը» և ԼՀԿ խմբակցությունները կողմ քվեարկեցին, ԲՀԿ խմբակցությունը՝ դեմ։ Կառավարությունն այս նախագծին դեմ էր արտահայտվել ի սկզբանե, սակայն իմքայլական պատգամավորները պնդեցին, որ ոստիկանությանն անհրաժեշտ է այդ լիազորությունը։ Նախագծի հեղինակն էլ նախկին ոստիկան, ներկայում իմքայլական […]
10:44 21.01.2020
Այսօր՝ հունվարի 21-ին, Հենրիխ Մխիթարյանը դարձավ 31 տարեկան: Հայաստանի հավաքականի և «Ռոմա»-ի կիսապաշտպանը հայկական ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկն է, ներկայիս առաջատարն ու ֆուտբոլային դեսպանն ամբողջ աշխարհում: Հենրիխը «Փյունիկ»-ի սան է, երևանյան ակումբից տեղափոխվել է Դոնեցկի «Մետալուրգ», այնուհետև՝ «Շախտյոր»: Այստեղ փայլուն ելույթներից հետո Մխիթարյանը փայլել է Դորտմունդի «Բորուսիա»-ում: Ապա խաղացել է «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբում և […]
10:39 21.01.2020
ԱԺ-ն այսօր աշխատանքը սկսել է երեկ քննարկված նախագծերի քվեարկությամբ: Ահա որ նախագծերն են ընդունվել․ ա) «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու մասին հարցն ընդունվել է 118 կողմ ձայնով, Կառավարության կողմից ներկայացված «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ […]
10:37 21.01.2020
ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ծննդյան վկայականներում նշել նաև երեխայի սեռը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հունվարի 20-ի ԱԺ նիստում նախագիծը ներկայացրել էր խմբակցության պատգամավոր Արմեն Եղիազարյանը: «Առաջարկում ենք մեր ծննդյան վկայականներում ավելացնել սեռ բառը, որպեսզի այսուհետ ծննդյան […]
10:32 21.01.2020
ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «Հանրաքվեի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ օրենքի նախագիծը հեղինակել են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Համազասպ Դանիելյանն ու Հերիքնազ Տիգրանյանը: Ներկայացված օրինագծով առաջարկվում է կիսով չափ կրճատել քաղաքացիական նախաձեռնության կարգով Ազգային ժողովին օրենքի նախագիծ առաջարկելու կամ հանրաքվեի միջոցով ընդունված օրենքում փոփոխություն կատարելու մասին […]
09:02 21.01.2020
Թագուհի Եղիսաբեթ II-ի կրտսեր թոռ արքայազն Հարրին, երեկ երեկոյան լքել է Մեծ Բրիտանիան և ուղևորվել է Կանադա՝ կնոջ՝ Մեգան Մարքլի և որդու՝ Արչիի մոտ։ Այս մասին հայտնում է The Sun-ը։ Նա ուղևորվել է Կանադա՝ Լոնդոնում բրիտանա-աֆրիկյան ներդրումային գագաթնաժողովին մասնակցելուց հետո, որտեղ հանդիպել է վարչապետ Բորիս Ջոնսոնին։ Սական նա չի մասնակցել Բուքինգեմյան պալատում երեկոյան ընդունելությանը։ Հիշեցնենք՝ […]
08:51 21.01.2020
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման նոր առաջնորդ է դարձել Ամիր ալ Սալբին, ով հայտնի է նաև Հաջի Աբդուլլա, Աբդուլլա Քարդաշ կեղծանուններով, հայտնում է The Guardian-ը։ Ամիր ալ Սալբին հանդիսանում է ԻՊ հիմնադիրներից մեկն ու գաղափարախոսը։ Նա կանգնած է բազմաթիվ ահաբեկչությունների և դիվերսիաների հետևում։ Նա ահաբեկիչներին գլխավորել է անցած տարվա հոկտեմբերին Սիրիայում խմբավորման նախկին առաջնորդ Աբու Բաքր […]
08:20 21.01.2020
Բրիտանական թագավորական գանձնարանը հայտարարել է մետաղադրամների շարքի թողարկման մասին՝ նվիրված երաժշտության աշխարհի լեգենդներին։Սերիան սկսվում է Queen խմբից։ Գանձնարանի թվիթերյան էջում հայտնվել է տեսանյութ, որում խմբի կիթառահար Բրայան Մեյը ներկայացրել է մետաղադրամը։ Նրա խոսքով՝ մի կողմում պատկերված է թագուհի Եղիսաբեթ II-ը, իսկ մյուս կողմում խմբի տարբերանշանն է։ Մետաղադրամները վաճառքի կհանվեն սկավառակի ծրար հիշեցնող փաթեթներով։ Հասանելի են […]