19:16 21.01.2020
Սահմանադրական դատարանի կայքում տեղադրվել է (17 հունվարի 2020 թվականի ՍԴԱՈ-5) աշխատակարգային որոշում, որը ստորագրել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը: Որոշման մեջ ասվում է` Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչը 2019թ. դեկտեմբերի 25-ին Սահմանադրական դատարան ներկայացրած իր դիմումում խնդրել էր, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքն այնքանով, որքանով այն չի նախատեսում ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից իր որոշումները պարզաբանելու […]
19:11 21.01.2020
2018թ. կառավարությունը հստակ սահմանեց ՀՀ-ում կենդանիների սպանդի չափորոշիչները, սակայն անասունների մորթը շարունակվեց բակերում և այլ չնախատեսված վայրերում: Պատճառները տարբեր էին` մարզերում սպանդանոցներ չունենալուց մինչև իրազեկման պակաս և սովորույթի ուժ: Այս տարվա հունվարի 15-ից կառավարությունը սկսեց խստորեն կիրառել որոշումը: Մանրամասները` տեսանյութում:
18:50 21.01.2020
Իտալական La Verità պարբերականում լույս է տեսել Բաքվում հայերի ջարդերի 30-ամյակին նվիրված հոդված: Հոդվածը կրում է «Ադրբեջանի կողմից թաքցվող հայերի ջարդը» խորագիրը. «Արմենպրես»-ը ներկայացնում է հոդվածի թարգմանությունը. «30 տարի առաջ հունվարի 13-19-ը Բաքվում իրականացվեցին հայերի զանգվածային կոտորած և տեղահանություն բացառապես ազգային պատկանելության համար: Արդեն անցել է 30 տարի, բայց Ադրբեջանը շարունակում է թաքցնել ճշմարտությունը։ 30 […]
18:45 21.01.2020
«Այս խորհրդարանը քաղաքական բովանդակություն չունի, ունի զրո քաղաքական բովանդակություն»,- ԱԺ հայտարարությունների ժամին այս մասին հայտարարեց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Նա նույնպես անդրադարձավ այսօր ԱԺ դահլիճում տեղի ունեցած միջադեպին։ Նա ներողություն խնդրեց քաղաքացիներից, որոնք հուսով էին, որ խորհրդարանը զբաղվելու է իրենց խնդիրներով։ Զոհրաբյանի խոսքերով` այսօր ուղղակի նենգափոխվեց քննարկման բովանդակությունը, իսկ «գործընկերները» սկսեցին «ինքնահրկիզվել» ու քննարկումը տարան […]
18:27 21.01.2020
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Պետրոս Մակյանը կքննի Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի պաշտպանի բողոքը՝ ուղղված գլխավոր դատախազության դեմ: «Ազատության» հետ զրույցում ՍԴ նախագահի փաստաբան Ամրամ Մակինյանն ասել է` դատարանում վիճարկում է անձեռնմխելիությամբ օժտված Թովմասյանին մեղադրյալ ներգրավելու՝ գլխավոր դատախազության որոշումը: Դատական նիստի օրը դեռևս հայտնի չէ: Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին Հատուկ քննչական […]
18:21 21.01.2020
Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի «Արդարադատության նախագիծ» վավերագրական ֆիլմի թրեյլերն արդեն հասանելի է: «Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ ֆիլմը պատմում է ԱՄՆ-ի քրեական արդարադատության համակարգի բարեփոխումների, ամերիկացի բանտարկյալների մասին: Ֆիլմի ստեղծման համար Քարդաշյանն այցելել է ԱՄՆ կալանավայրեր, ներկայացնելու մի քանի բանտարկյալների պատմությունը: Քարդաշյանը զրուցել է նաև ընկերների ու հարազատների, աշխատել ու խորհրդակցել է փաստաբանների հետ: «Այստեղ կան պատմություններ, որոնց […]
18:04 21.01.2020
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն այսօր վաղ առավոտյան այցելել է մարզի Բագրավան և Լանջիկ բնակավայրեր, հանդիպել բնակիչներին, որոնք դժգոհում են կառավարության՝ պարտադիր սպանդանոցային մորթի անցման որոշումից։ Տիգրան Պետրոսյանը լսել է բնակիչների մտահոգությունները։ Մարզային իշխանության ներկայացուցիչների հետ տեղում քննարկվել է առկա իրավիճակը, ներկայացվել հնարավոր լուծումները։ Մարզային իշխանության ներկայացուցիչներն այցելել են նաև Ախուրյան խոշորացված համայնքի Կառնուտ բնակավայր։ Կառնուտցիները […]
17:52 21.01.2020
ՀՀ ՊՆ աշխատանքային խումբը մասնակցում է հունվարի 21-23-ը ՀԱՊԿ միացյալ շտաբում անցկացվող «ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ղեկավարման մարմինների և կազմավորումների ուժերի ու միջոցների համատեղ պատրաստության 2021թ. պլանի» նախագծի քննարկմանն ու ՀԱՊԿ անդամ պետությունների շահագրգիռ նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչների խորհրդատվություններին: Այս մասին տեղեկանում ենք ՊՆ պաշտոնական կայքից:
17:41 21.01.2020
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով ԱԻՆ «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա» ՊՈԱԿ-ի ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Համլետ Մաթևոսյանը պարգևատրվել է «ՀԱՊԿ անդամ երկրների ռազմաքաղաքական ինտեգրման ամրապնդման գործում ակտիվ մասնակցության համար» պատվոգրով: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մեկ այլ հրամանագրով ԱԻՆ արտակարգ իրավիճակների քաղաքականության մշակման և միջազգային համագործակցության վարչության միջազգային համագործակցության առաջին բաժնի պետ Աղվան Սարգսյանը պարգևատրվել է […]
17:37 21.01.2020
Երկրապահ կամավորականների միության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի դեմ հարուցված քրեական գործով այսօրվա նիստին ամբաստանյալը կրկին ներկա չի եղել: Պաշտպանները տեղեկացրել են, որ նա շարունակում է ստացիոնար բուժում ստանալ «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: Նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանը հրապարակել է ստացված դիմումը ամբաստանյալի զավակների՝ Արա և Արփենիկ Գրիգորյանների կողմից: Նրանք խնդրում են չեղարկել շարժական և անշարժ […]
17:20 21.01.2020
Երուսաղեմում հերթական ծեծկռտուքն է տեղի ունեցել հայ և հույն հոգևորականների միջև: Տարիներ շարունակ Բեթղեհեմում Հայ առաքելական և Հույն ուղղափառ եկեղեցիների հոգևորականների միջև հայերի Սուրբ Ծննդյան եկեղեցական արարողության ժամանակ տեղի են ունենում այսպիսի միջադեպեր: Հայերն այնտեղ Սուրբ Ծնունդը նշում են հին տոմարով՝ հունվարի 18-19-ին: Միջադեպի մասին SHANTNEWS.am-ը զրուցել է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանի […]
17:06 21.01.2020
Ռուսաստանի կառավարության ղեկավարի լիազորությունները վայր դնելուց հետո Դմիտրի Մեդվեդևը դադարել է հետևել ՌԴ կառավարության Instagram-ի էջին։ Այս դետալին ուշադրություն է դարձրել ռուսական մամուլը։ Դա միակ էջն էր սոցցանցում, որին բաժանորդագրվել էր Մեդվեդևը, հիմա նա այլևս որևէ էջի չի հետևում։ Իսկ նրա հետևորդների թիվը 2,6 միլիոն մարդ է (օգտահաշիվ)։ https://www.instagram.com/p/Bot07CXl2Sq/
16:40 21.01.2020
Համացանցում մեծ տարածում է գտնում մի տեսանյութ, որում երիտասարդ տղամարդը տառացիորեն մի քանի վայրկյանում ճարպկության և արագության շնորհիվ փրկում է իր կյանքը: Տեսանյութում երևում է, թե ինչպես է ձմեռային եղանակին տղամարդը մեքենան նորոգում ճանապարհին, երբ այդ պահին մեկ այլ մեքենա փոխում է ընթացքի ուղղությունն ու շարժվում տղամարդու ուղղությամբ: Այն պահին, երբ մեքենան տղամարդուց արդեն սանտիմետրերի հեռավորության […]
16:38 21.01.2020
Հունվարի 21-ին ՊԲ-ում անց է կացվել ռազմական խորհրդի նիստ, որին ներկա է գտնվել ԱՀ նախագահ Բակո Սահակյանը: ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի ղեկավարությամբ անցկացվող խորհրդի նիստին, որը նվիրված է եղել 2019 թվականի ուսումնական տարվա արդյունքների ամփոփմանը, հրավիրվել էին բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, միավորումների և զորամասերի հրամանատարները՝ տեղակալների ու ենթակա […]
16:18 21.01.2020
«Դուք, ըստ էության ասում եք՝ եկեք, գնանք քաղաքապետարան, աուդիտ անենք, տեսնենք` ամեն ինչ նորմա՞լ է, թե՞ ոչ: Հանձնաժողովը չի համապատասխանում ԱԺ իրավասությունների տիրույթում լինելու մասով: Իսկ «ԿամԱԶ»-ներից դուրս մասով նաև հանրային հետաքրքրություն վայելող հարցի չափանիշին նույնպես չի համապատասխանում»,- նկատեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը: «Իմ քայլը» խմբակցության մեկ այլ անդամ էլ՝ Ռուբեն Ռուբինյանը, նշեց, […]
16:16 21.01.2020
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պարզաբանումներ է տվել Սահմանադրությունում լրամշակումներ անելու գործընթացի շտապողականության առնչությամբ: Նշենք, որ նման փոփոխությունների առաջարկով հանդես է եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Նախագահը բարձրաձայնեց այդ նախաձեռնության մասին: Ցանկացած նախաձեռնություն, որի մասին հայտարարում են ղեկավարները, բոլորն անխտիր մեծ ուշադրության են արժանանում, դրանց քննարկումը և իրականացումը միշտ տեղի է ունենում առաջնահերթ կարգով: […]
16:08 21.01.2020
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, նշվում է. «Ի պատասխան բազմաթիվ լրատվամիջոցների՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքի վերաբերյալ պաշտպանական կողմի պարզաբանումները լսելու խնդրանքներին, քրեական գործի նյութերին ծանոթանալուց հետո, այս փուլում, դեռևս ներկայացնում ենք հետևյալը. 1. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպանական թիմը վերահաստատում է նախաքննության սկզբնական փուլում […]
16:05 21.01.2020
Հունվարի 18-ին ոստիկանության Ջերմուկի բաժնում հաղորդում ստացվեց, որ Կեչուտ գյուղի անասնաբուժական կետից գողություն են արել։ Գաղտնի հափշտակել էին աշխատակցի անձնագիրը, սոցիալական քարտը, բանկային քարտերն ու 80 հազար դրամ։ Տուժողից հաղորդում ընդունելուն պես Ջերմուկի քրեական հետախույզներն անցան օպերատիվ միջոցառումների իրականացմանը։ Պարզվեց, որ անասնաբուժական կետի դուռը բացել են բանալիով։ Հետագայում փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ գողությունը կատարած […]
15:59 21.01.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ շարունակվել են վարչապետի աշխատակազմի 2020թ. բյուջեի շրջանակում նախատեսված ծրագրերի ու միջոցառումների վերաբերյալ քննարկումները: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել Քաղաքացիական ծառայության գրասենյակի գործունեությանն ու առաջիկա տարում նախատեսվող անելիքներին: Վարչապետին ներկայացվել են քաղծառայության ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքը, քաղծառայողների մասնագիտական մակարդակի բարձրացման ուղղությամբ իրականացվող վերապատրաստման գործընթացները, ընդհանրապես վերապատրաստման համակարգի կատարելագործմանը միտված աշխատանքները: Վարչապետ Փաշինյանը կարևորել […]
15:58 21.01.2020
Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել են նաև ՈւԵՖԱ-ն և Լոնդոնի «Արսենալը»: 3⃣1⃣ – Happy Birthday, @HenrikhMkh ?????⚽️??? pic.twitter.com/rFQ2vp1gAu — UEFA.com DE (@UEFAcom_de) January 21, 2020 Նշենք, որ այսօր՝ հունվարի 21-ին, Հայաստանի ազգային հավաքականի ավագը նշում է ծննդյան 31-ամյակը:
15:36 21.01.2020
ԱԺ-ում «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը, ի պատասխան պատգամավորների հարցերի, ներկայացրեց քննիչ հանձնաժողովի ուսումնասիրության տիրույթը` խոսելով նաև նպատակի մասին: Այսպես, նրա խոսքերով, հանձնաժողովն ուսումնասիրելու է նվիրատվությունների ցանկը, նվիրատուների կողմից ստացված ծառայությունների որոշումների պատճառահետևանքային կապերը: Հանձնաժողովի տիրույթում է լինելու նաև հատուկ ուշադրություն պահանջող գործարքների ուսումնասիրությունը, գործարքների ռիսկայնությունը, դրանց ազդեցությունը գործարարության և ներդրումային միջավայրի վրա, ազդեցությունը […]
15:27 21.01.2020
System of a Down ռոք խմբի բաս կիթառահար, ամերիկահայ Շավո Օդաջյանը North Kingsley անունով նոր խումբ է կազմել: «Ես հպարտությամբ հայտարարում եմ իմ նոր խմբի՝ North Kingsley-ի մասին: Երգերը շուտով կլինեն»,- «Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ այս մասին Օդաջյանը գրել է «Ինստագրամ»-ի իր պաշտոնական էջում: Իր հարցազրույցներից մեկում Օդաջյանը բացատրել էր խմբի անվանման իմաստը՝ ասելով, որ երբ ինքը […]
15:24 21.01.2020
Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպանը Աբաս Բադախշան Զոհուրին է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրանագետ Արմեն Իսրայելյանը: «Իրանի նախագահն այսօր ընդունել է 13 երկրներում՝ Հայաստանում, Բելգիայում, Դանիայում, Շվեդիայում, Նորվեգիայում, Բելառուսում, Սերբիայում, Հարավային Աֆրիկայի Հանրապետությունում, Նիգերիայում, Ղրղզստանում, Շրի Լանկայում, Մավրիտանիայում և Խորվաթիայում Իրանի նորանշանակ դեսպաններին»,- տեղեկացրել է նա:
15:20 21.01.2020
Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասից նվեր է ստացել Աստվածահայտնության տոնի կապակցությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը: Պաղեստինի նախագահը Երուսաղեմի Հայոց պատրիարքին ընդունել է հունվարի 18-ին և նրան նվիրել թանկարժեք քարերից պատրաստված Սուրբ Հարության տաճարի նկարը:
15:19 21.01.2020
Հունվարի 20-ին դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։30-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ ազդրի կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի տղա երեխա։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանները պարզել են, որ վիրավորը 15-ամյա Հարություն Հ․-ն է, որը հիվանդանոց է տեղափոխվել թիվ 191 դպրոցից։ Մինչ բժիշկները օգնություն էին […]
15:10 21.01.2020
1990 թ. հունվարի Բաքվի հայերի ջարդերի մասին վկայել են ոչ միայն հայ, ռուս և այլազգի ականատեսները, այլ նաև իրենց ելույթներում ջարդերի իրականացման փաստն արձանագրել են մի շարք ադրբեջանցի գործիչներ: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը: Այսօր Ադրբեջանի իշխանությունները ոչ միայն փորձում են մոռացության տալ այս փաստերը, այլև ակնհայտորեն կեղծ և իրականության հետ որևէ առնչություն չունեցող հակագիտական […]
14:54 21.01.2020
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ոստիկանության ծառայողների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ: Երկու անձ ձերբակալվել է։ ՀՀ ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները զեկուցագրեր են ներկայացրել այն մասին, որ 2020թ. հունվարի 19-ին՝ ժամը 22։30-ի սահմաններում, ծառայություն իրականացնելու ժամանակ, երկու անձինք չեն ենթարկվել ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին, անհիմն վիճաբանել են՝ այդ […]
14:47 21.01.2020
ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձել է այսօր Ազգային ժողովում Գևորգ Պետրոսյանի և Արման Բաբաջանյանի միջև տեղի ունեցած ընդհարմանը, նշելով, որ Գևորգ Պետրոսյանին մինչև օրվա ավարտը դահլիճ մտնելու իրավունքից զրկելը համարում է օրինաչափ: «Ես կարծում եմ, որ եթե պատգամավորն իրեն թույլ է տալիս տեղից վեր կենալ և մոտենալ այլ պատգամավորի, որը ելույթ է ունենում և […]
14:34 21.01.2020
«Ռոմա»-ն շնորհավորել է Հենրիխ Մխիթարյանին ծննդյան 31-ամյակի առթիվ և կից տեսանյութ հրապարակել։ Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 21-ին, Հենրիխ Մխիթարյանը դարձավ 31 տարեկան: Հայաստանի հավաքականի և «Ռոմա»-ի կիսապաշտպանը հայկական ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկն է, ներկայիս առաջատարն ու ֆուտբոլային դեսպանն ամբողջ աշխարհում:
14:05 21.01.2020
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը Ազգային ժողովի նիստերին հետևում է միջանցքից, քանի որ զրկված է դահլիճում լինելու իրավունքից: Հիշեցնենք, որ խորհրդարանում պատգամավոր Արման Բաբաջանյանի ելույթին հետևած վիճաբանությունից հետո ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հարց ուղղեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանին․ «Պարո՛ն Պետրոսյան, «ռազբորկա՞» եք ուզում անեք»: Արարատ Միրզոյանի հայտարարությունից հետո դահլիճում իրավիճակը […]