TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+23.09 oC

Գլխավոր

Հանձնաժողովի անդամներին տեղ չկա, հա՞. Գևորգ Պետրոսյանի՝ տարվա առաջին դժգոհությունը

11:13 13.01.2020

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ Գևորգ Պետրոսյանն ուշացումով ներկայացավ նիստին և դժգոհ տոնով հարց ուղղեց. «Հանձնաժողովի անդամներին տեղ չկա, հա՞»: Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նկատեց. «Հանձնաժողովի անդամն ուշանում է 15 րոպեով»: Գևորգ Պետրոսյանն ընդգծեց, որ ուշացումը կապ չունի, պարտավոր են տեղ տալ: Երբ արդեն տեղ բացվեց պատգամավորի համար, նա փոխեց տոնայնությունն ու ասաց. «Բոլորի Նոր […]

̰
Վարչապետը ծաղիկներ է խոնարհել Բաքվի ջարդերի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձաններին

11:08 13.01.2020

Բաքվում իրականացված հայերի ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցել ոճրագործության զոհերի հիշատակին։ Վարչապետը ծաղկեպսակ է դրել և ծաղիկներ խոնարհել զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձաններին։

̰
ՖԻՖԱ-ի նախագահն Արմեն Մելիքբեկյանին հրավիրել է Ցյուրիխ

11:04 13.01.2020

ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն շնորհավորել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանին և ՀՖՖ գործադիր կոմիտեի նորընտիր անդամներին։ Ինչպես հայտնեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, ՖԻՖԱ-ի նախագահը նաև Արմեն Մելիքբեկյանին հանդիպման է հրավիրել կազմակերպության` Ցյուրիխում գտնվող կենտրոնական գրասենյակում: «Հարգելի նախագահ, Ընդունեք իմ ջերմագին շնորհավորանքներն ու լավագույն մաղթանքները 2019 թվականի դեկտեմբերի 23-ին կայացած Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի արտահերթ ժողովում […]

̰
Հրդեհներ Ավստրալիայում. բնության վերականգնման համար հատկացվել է 50 միլիոն դոլար

10:24 13.01.2020

Գումարը նախատեսված է տուժած կենդանիների վերականգնման, ինչպես նաև գիտնականների և հասարակական կազմակերպությունների աշխատանքի համար: Ավստրալիայի իշխանությունները 50 միլիոն դոլար կհատկացնեն աննախադեպ անտառային հրդեհներից հետո վայրի բնությունը վերականգնելու համար: Այս մասին երկուշաբթի ՝ հունվարի 13-ին, Twitter- ում հայտարարել է շրջակա միջավայրի նախարար Սյուզաննա Լին: Այս գումարի կեսը կծախսվի տուժած կենդանիների վերականգնման համար, ասել է Լեյը: «Այսօր […]

̰
Հարգանքի տուրք ենք մատուցում Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին․ Փաշինյան

10:17 13.01.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը և այլ բարձրաստիճան այրեր Ծիծեռնակաբերդում են՝ հարգանքի տուրք մատուցելու Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին։

̰
Մեկնարկել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ստեղծման գործընթացը

10:14 13.01.2020

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների թեկնածության հայտեր ներկայացնելու վերաբերյալ: Ներկայացնում ենք ՀՀ արդարադատության նախարարության տարածած հայտարարությունը: «ՀՀ վարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 30-ի N 1986-Ա որոշմամբ մեկնարկել է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) ստեղծման գործընթացը: Ըստ վերոնշյալ որոշման՝ ստեղծվելիք հանձնաժողովի կազմում, Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների […]

̰
Թալին-Արտենի ավտոճանապարհին բեռնատարը կողաշրջվել է, ևս 15 մեքենա՝ արգելափակվել

09:43 13.01.2020

Հունվարի 12-ին՝ ժամը 22:24-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Թալին-Արտենի ավտոճանապարհի 22-րդ կմ-ին «DAF» մակնիշի բեռնատար ավտոմեքենան կողաշրջվել է: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «DAF» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Իգոր Բ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել. կան նաև արգելափակված […]

̰
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

09:13 13.01.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 13-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Տաշիր-Գյումրի ավտոճանապարհը փակ է: Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի են բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար: Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհին առկա է մերկասառույց: Վայոց ձորի մարզի Սարավան-«Զանգեր» հատվածում և Սյունիքի մարզում ձյուն է տեղում: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ […]

̰
Օլիգարխիկ բիզնես մոդելը Հայաստանում պիտի փոխարինվի ինտելեկտուալ բիզնես մոդելով․ վարչապետ

08:52 13.01.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ուրախ եմ, որ Միքայելի հետ մեր հանդիպումը այսպիսի ընթացք ստացավ: Իհարկե, պայմանով, որ բիզնեսը կրթությանը չպիտի խանգարի: Բիզնեսն ինքը կրթական պրոցես պիտի լինի, իսկ դպրոցական կամ բուհական կրթությունը՝ առավել հաջողակ եւ գիտելիքահենք բիզնես վարելու միջոց: Օլիգարխիկ բիզնես մոդելը Հայաստանում պիտի փոխարինվի ինտելեկտուալ բիզնես մոդելով»: https://www.facebook.com/armgovernment/videos/vb.171792282843844/3399223110151582/?type=2&theater

̰
Ողջ գումարս կծախսեմ՝ Թրամփից ազատվելու համար․ Բլումբերգ

08:35 13.01.2020

Նյու Յորքի նախկին քաղաքապետ, միլիարդատեր և 2020 թվականի ԱՄՆ նախագահական մրցապայքարի մասնակից Մայքլ Բլումբերգը հայտարարել է, որ կծախսի իր ողջ գումարը՝ նախագահ Դոնալդ Թրամփից ազատվելու համար, փոխանցում է Reuters-ը։ Բլումբերգը նախընտրական մրցապայքարին է միացել նոյեմբերին, և ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ հեռուստատեսային գովազդի վրա ծախսել է ավելի քան 200 մլն դոլար։ Դեմոկրատական կուսակցությունից միասնական թեկնածու առաջադրվելու համար քաղաքական […]

̰
Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան հրաժարական տվեց

08:11 13.01.2020

Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան հրաժարական է տվել։ Նա նման որոշում է կայացրել «հանուն երկրում կայունության պահպանման»: Կառավարական առանձնատան մոտ հավաքված ցուցարարների առջև հայտարարությունն ընթերցել է նախկին վարչապետ Սերգեյ Շամբան: «Ես տեղեկացնում եմ Ձեզ, որ  հրաժարվում եմ նախագահի լիազորություններից՝ երկրում կայունության պահպանման համար»,- ասել է նա` վկայակոչելով Խաջիմբայի հայտարարությունը: Տարածված տեղեկությունը ՏԱՍՍ-ին հաստատել է Աբխազիայի փոխնախագահ […]

̰
Հալէպը դարձեալ հրթիռակոծումներու թիրախ․ կա 7 զոհ

00:00 13.01.2020

Հալէպ քաղաքի արեւմտեան շրջաններն այսօր թիրախ դարձած են ահաբեկչական խմբաւորումներու հրթիռարձակումներուն։ Տասնեակ հրթիռներ ինկած են Հալէպի խաղաղ բնակչութեան Շիխան, Ալ Նիլ, Սապիլ, Թըշրին, Շահպաա, Ճտայտէ եւ այլ թաղամասերուն վրայ։ Հալէպցի լրագրող Քինանա Ալլուշ, որ դէպքերուն մասին կարճ տեսանիւթ մը հրապարակած է, նշած է, որ այսօրուան գրոհներուն հետեւանքով զոհուած է հալէպցի ուսանող երիտասարդ մը, իսկ «Սանա» […]

̰
Քաղավիացիայի կոմիտեն խորհուրդ է տալիս դիտարկել Իրաքի և Իրանի օդային տարածքները ժամանակավորապես շրջանցելու հնարավորությունը

23:56 12.01.2020

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն խորհուրդ է տալիս Հայաստանի Հանրապետությունում գրանցված ավիաընկերություններին​ հաշվի առնել​ Եվրոպական Միության թռիչքային անվտանգության ռիսկերի գնահատման խմբի​ խորհուրդը​ և​ դիտարկել Իրաքի և Իրանի Իսլամական Հանրապետության օդային տարածքները բոլոր բարձրությունների վրա​ ժամանակավորապես շրջանցելու հնարավորությունը: Այս մասին գրված է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ֆեյսբուքյան էջում։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Հարգելի քաղաքացիներ, Ինչպես […]

̰
Ավստրալիայում ուղղաթիռներից հազարավոր կիլոգրամներով գազար են նետել քաղցած կենդանիներին կերակրելու համար

23:24 12.01.2020

Ավստրալիայում ակցիայի շրջանակներում ուղղաթիռներով ուտելիք են հասցրել քաղցած կենդանիներին: Այս մասին թվիթերյան իր էջում հայտնել է Նոր Հարավային Ուելս նահանգի շրջակա միջավայրի նախարարը, գրում է gazeta.ru-ն: Սնունդը հասցրել է ավստրալական ազգային պարկերի և վայրի բնության ազգային ծառայությունը: Ուղղաթիռից հազարավոր կիլոգրամներով գազար և քաղցր կարտոֆիլ են նետել կենդանիներին, որոնք բնակվում են անտառային հրդեհներից տուժած դժվարհասանելի վայրերում […]

̰
Մարիամ ջան, աղջիկս, մի´ մտիր մեծերի անհասկանալի խաղերի մեջ. Արթուր Վանեցյան-Մարիամ Փաշինյան հեռակա բանավեճ

20:30 12.01.2020

ՀՀ վարչապետի դուստր Մարիամ Փաշինյանը ֆեսյբուքյան իր էջում արձագանքել է «Հայկական ժամանակ» թերթի էլեկտրոնային տարբերակում եղած հոդվածին և գրառում է կատարել ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի և նրա ընտանիքի հետ հարաբերությունների վերաբերյալ: «Վանեցյանների հետ, բավականին կարճ ժամանակում հասցրեցինք ընկերանալ ու նույնիսկ հարևանություն անել: Ես, Շուշանը ու Վանեցյանի որդիները ամեն օր կառավարական ամառանոցների խիստ մթնոլորտը կոտրում […]

̰
1995թ. հունվարի 16-ին Շամշադինում ծննդաբերած մայրիկ, Ձեր տղան ողջ է և փնտրում է Ձեզ. նշվում է երեխայի վաճառքի հերթական դեպքի մասին

19:32 12.01.2020

«Ապօրինի որդեգրումների գործով» տուժող մայրերից Հայկուհի Խաչատրյանի կողմից նախաձեռնած «Հայոց մայրեր»-ի ֆեյսբուքյան էջում գրված է հետևյալը. «1995թ. հունվարի 16-ին Շամշադինում (Բերդ քաղաքում) ծննդաբերած մայրիկ, եթե դուք ունեցել եք տղա երեխա, իսկ Ձեզ ասել են, որ Ձեր տղան մահացել է կամ մեկ այլ պատճառաբանությամբ խլել են Ձեր երեխային,ապա կապ հաստատեք ինձ հետ։ Ըստ երրորդ անձից ստացած […]

̰
Ավստրալիայում հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 27-ի

18:50 12.01.2020

Ավստրալիայում անտառային հրդեհներից զոհերի թիվն աճել է: Այդ մասին հայտնում է Associated Press-ը: Նշվում է, որ բնական աղետի հետևանքով մահացել է 27 մարդ: Բացի այդ, վերջերս Վիկտորիա և Նոր Հարավային Ուելս նահանգներում եղանակային պայմանները փոխվել են. քամին չկա, օդի ջերմաստիճանն էլ նվազել է: Սա հրշեջներին թույլ է տվել անցնել «հարձակողական մարտավարությանը»՝ բնական աղետի դեմ պայքարում: […]

̰
Բակո Սահակյանը մասնակցել է ռազմական ու թիկունքային նշանակության նորակառույց շինությունների բացման հանդիսավոր արարողությունների. ՊԲ

18:38 12.01.2020

Արցախի պաշտպանության բանակի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ հունվարի 12-ին ԱՀ նախագահ Բակո Սահակյանը, հանրապետության պաշտպանական գերատեսչության ղեկավար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ, աշխատանքային շրջայցով եղել է հյուսիս-արևելյան և կենտրոնական ուղղությամբ գործող մի շարք զորամասերում, մասնակցել ռազմական ու թիկունքային նշանակության նորակառույց շինությունների բացման հանդիսավոր արարողությունների: Շահառու զորամասերի զինծառայողները 2019թ. ընթացքում իրականացված շինարարական աշխատանքների արդյունքում ապահովվել են […]

̰
Նոր զորանոց, նոր կահավորանք, նոր հնարավորություններ, նոր մակարդակ. լուսանկարներ զորամասից

18:10 12.01.2020

Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել և գրել. «Արցախ, հյուսիս-արևելյան ուղղություն։ Նոր զորանոց, նոր կահավորանք, նոր հնարավորություններ, նոր մակարդակ»։  

̰
Մեր հայրենակից Արեգ Դանագուլյանն արժանացել է Arms Control Person of the Year մրցանակին. Տիգրան Ավինյան

17:22 12.01.2020

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր, մեր հայրենակից Արեգ Դանագուլյանն իր գիտական թիմի հետ արժանացել է Arms Control Person of the Year մրցանակին՝ առաջ անցնելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնից, Շվեդիայի արտաքին գործերի նախարարությունից եւ մյուս 7 մրցակիցներից»,-նշել է նա։

̰
Այս անգամ Պատանի հանդիսատեսի թատրոն ենք եկել. Նիկոլ Փաշինյան

15:25 12.01.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել: «Այս անգամ Պատանի հանդիսատեսի թատրոն ենք եկել. դահլիճը կրկին լեփ-լեցուն է»,-նշել է նա:

̰
Դեկտեմբերին «Ժպիտների քաղաք» հիմնադրամն օգնել է 91 երեխաների և երիտասարդների. Աննա Հակոբյան

14:44 12.01.2020

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է «Սիթի օֆ Սմայլ/ Ժպիտների քաղաք» հիմնադրամ դեկտեմբեր ամսվա գործունեության հաշվետվությունը: «Դեկտեմբեր ամսվա ընթացքում «Սիթի օֆ Սմայլ/ Ժպիտների քաղաք» հիմնադրամը 91 երեխաների և երիտասարդների օգնել է ստանալ անհրաժեշտ դեղորայք, անցնել լաբորատոր զննում և այլ բժշկական միջամտություններ»,- նշել է նա:

̰
Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Հայթամ բին Տարեկ բին Թայմուրին

13:24 12.01.2020

Օմանի Սուլթանության սուլթան Կաբուս բին Սաիդի մահվան կապակցությամբ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Օմանի Սուլթանության սուլթան Հայթամ բին Տարեկ բին Թայմուրին: Ինչպես տեղեկացնում է  Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը, ուղերձում, մասնավորապես, ասված է. «Օմանի Սուլթանության սուլթան Կաբուս բին Սաիդին այն առաջնորդներից էր, ով իր իմաստուն ու հավասարակշռված գործունեությամբ […]

̰
Ոստիկանության քրեական հետախուզության և 6-րդ գլխավոր վարչությունները լուծարվել են

13:11 12.01.2020

Հունվարի 8-ին ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը հրամաններ է ստորագրել, հայտնում է shamshyan.com-ը: Ա. Սարգսյանի հրամանով լուծարվել են ոստիկանության քրեական հետախուզության և ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) վարչությունները։ Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով՝ նշված գլխավոր վարչությունները վերամիավորվել են՝ դառնալով ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն, և վարչության պետ է նշանակվել […]

̰
Երևանում այսօր ուշ երեկոյան կսկսվի ձյուն. Սուրենյան

12:54 12.01.2020

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է. «Այսօր երեկոյան ժամերին Սև ծովից թույլ արտահայտված ցիկլոն է ներթափանցում հանրապետության տարածք։ Հունվարի 12-ի երեկոյան հանրապետության հյուսիսային և կենտրոնական շրջաններում, առաջիկա գիշերը շրջանների զգալի մասում, իսկ վաղը ցերեկը հատկապես Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է ձյուն։ Սպասվող ձյան շերտի բարձրությունը […]

̰
Երևան-Թեհրան-Երևան չվերթը չեղարկվել է

11:30 12.01.2020

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն այսօր ֆեյսբուքյան էջում տարածել է Արմենիա Էյրվեյզ Ավիաընկերության հայտարարությունն այն մասին, որ Արմենիա Էյրվեյզը Երևան-Թեհրան-Երևան ուղղությամբ չվերթն այսօր չեղարկել է՝ անվտանգության նկատառումներից ելնելով: «Տեղեկացնում ենք Ձեզ, որ Արմենիա Էյրվեյզ Ավիաընկերության AMW111/112 12.01.2020թ․ չվերթը Երևան-Թեհրան-Երևան ուղղությամբ չեղարկվել է անվտանգության նկատառումներից ելնելով։ Ձեր ավիատոմսի օրը փոխելու համար խնդրում ենք կապնվել մեր գլխավոր գրասենյակի կամ […]

̰
Մենք հետևողական և համառ կլինենք այս աղետի լիարժեք ուսումնասիրությունն ավարտին հասցնելու համար. Զելենսկին տեսաուղերձով դիմել է ուկրաինացիներին

11:17 12.01.2020

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին քաղաքացիներին Իրանում Boeing-737- ի կործանման հետ կապված տեսաուղերձ է հղել և պատմել այն մասին, թե ինչ են արել իշխանությունները աղետի պատճառը պարզելու համար: Այն հրապարակվել է Ուկրաինայի նախագահի YouTube-յան ալիքով: Զելենսկին քայլ առ քայլ զեկուցել է ուկրաինական իշխանությունների կողմից ձեռնարկված գործողությունների մասին այն բանից հետո, երբ հայտնի է դարձել Թեհրանում ինքնաթիռի […]

̰
Բողոքի ակցիա Իրանում. ցուցարարները պահանջում են Ալի Խամենեիի հրաժարականը

23:00 11.01.2020

Անհանգիստ իրավիճակ է Իրանի մայրաքաղաքում: Մի խումբ մարդիկ հավաքվել են Թեհրանի Ամիրկաբիր համալսարանի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելու ուկրաինական ինքնաթիռի զոհերի հիշատակին: Սակայն հիշատակի միջոցառումները վերածվել են բողոքի ակցիայի: Ցուցարարները սկսել են պահանջել երկրի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հրաժարականը: Բախումներ են եղել ոստիկանների հետ: Ակցիան ցրելու համար իրավապահներն արցունքաբեր գազ են կիրառել: Այս մասին հայտնել է […]

̰
Boeing-ը շփոթել են թևավոր հրթիռի հետ․ պատասխանատուն 10 վայրկյան է ունեցել հրթիռն արձակելու որոշման համար

21:59 11.01.2020

Իրանն ընդունել է, որ իր զինված ուժերն են խոցել ուկրաինական Boeing-737 օդանավը: Տարածված հաղորդագրության մեջ շեշտվում է, որ ինքնաթիռը խոցվել է սխալմամբ: Տարբեր երկրների առաջին դեմքերը հույս են հայտնում, որ լիարժեք ու բաց հետաքննություն կարվի, մեղավորները պատասխանատվության կենթարկվեն: Հայտարարություններ են տարածվում նաև պատժամիջոցների, Իրանում դեսպանի հետկանչի մասին: Մանրամասները՝ տեսանյութում։  

̰
Նախագահ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ

20:11 11.01.2020

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ: Այցի շրջանակում Հայաստանի նախագահը հանդիպումներ կունենա Արաբական Միացյալ Էմիրությունների բարձրագույն ղեկավարության հետ: Քննարկումների առանցքում կլինեն փոխշահավետ համագործակցության զարգացման օրակարգին առնչվող հարցեր: Անդրադարձ կլինի նաև նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին: Նախագահ Սարգսյանի հանդիպումների կարևորագույն թեմաներից կլինեն նաև միջուկային էներգետիկայի, նորագույն տեխնոլոգիաների, սննդի անվտանգության ոլորտները, […]

̰
BACK_TO_TOP