TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+19.09 oC

Գլխավոր

Ի՞նչ պետք անեն այն վարորդները, որոնք ստիպված են կանգնել և հեռախոսով խոսել

18:36 11.01.2020

Ճանապարհային ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ Սերգեյ Ղահրամանյանին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հարց է ուղղվել նաև այն մասին, թե ինչ պետք է անեն տաքսու այն վարորդները, որոնք ստիպված են ուղևորին սպասելու համար կանգնել մեկ րոպեից ավելի և խոսել հեռախոսով: Հիշեցնենք, որ ըստ հունվարի մեկից ուժի մեջ մտած բալային համակարգի` երկու դեպքում էլ  տուգանք ու […]

̰
«Վաճառված» աղջիկը փնտրում է մորը

18:26 11.01.2020

«Ապօրինի որդեգրումների գործով» տուժող մայրերից Հայկուհի Խաչատրյանը ֆեյսբուքյան էջում հայտարարությամբ է հանդես եկել՝ տեղեկացնելով, որ տարիներ առաջ մորից վերցված և այլ կնոջ հանձնված աղջիկը փնտրում է մորը: Հրապարակման հետքերով SHANTNEWS.am-ը կապ հաստատեց Հայկուհի Խաչատրյանի հետ: Վերջինս պատմեց. «Այդ աղջիկն ինքն է ինձ գրել «Հայոց մայրեր» շարժման ֆեյսբուքյան էջում: Նա այնտեղ հաղորդագրություն է գրել, որ ինքը […]

̰
Սպասվում է տուրիստական մեծ հոսք Երևան. Հայկ Մարությանն այցելել է «Զվարթնոց»

18:07 11.01.2020

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ շատ շուտով եվրոպական բյուջետային ավիաընկերությունների՝ հայաստանյան շուկա մուտք գործելով, սպասվում է տուրիստական մեծ հոսք Երևան։ «Բնական է, քաղաքն իր ենթակառույցներով պետք է պատրաստ լինի Երևանին վայել ձևով դիմավորելու հյուրերին»,-նշել է քաղաքապետը։ Նա նաև ընդգծել է. «Ժամանակակից քաղաքի դարպասը օդակայանն է՝ առաջին տպավորությունը, որ ունենում են […]

̰
Բալային համակարգով մոտ 100 արձանագրություն է արդեն կազմվել. Սերգեյ Ղահրամանյան

17:53 11.01.2020

Ճանապարհային ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ Սերգեյ Ղահրամանյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ խոսել է նաև այն, թե որքան խախտում է գրանցվել հունվարի 1-ից մինչ օրս՝ ըստ բալային համակարգի: «Արձանագրությունները կազմվել են մոտ 100 հատ, որոշումները՝ մոտ 50: Նաև սոցիալական ցանցերում է հրապարակվել: Վարորդական իրավունքից զրկվածներ կան, այդ թվում՝ խմածության համար: Հիմնականում ալկոհոլի օգտագործման համար […]

̰
Իրանում անվտանգության խորհրդի նիստ է անցկացվել հոգևոր առաջնորդի գլխավորությամբ

17:40 11.01.2020

Այն բանից հետո, երբ Իրանի հոգևոր առաջնորդ (երկրի ղեկավար) Ալի Խամենեին տեղեկացվել է այն մասին, որ Իրանի ՀՕՊ արձակած հրթիռն է խոցել ուկրաինական ինքնաթիռը, հրավիրվել է երկրի անվտանգության խորհրդի արտահերթ նիստ։ Այս մասին տեղեկությունները տարածել է իրանական մամուլը։ ԱԽ խորհրդում քննարկվել են ավիաաղետի պատճառները։ Իրանի հոգևոր առաջնորդը հրահանգել է ամբողջ թափանցիկությամբ հրապարակել ուսումնասիրությունների արդյունքները այդ […]

̰
Մեռնեի, չտեսնեի․ ԻՀՊԿ հրամանատարը՝ ուկրաինական ինքնաթիռի կործանման մասին

17:15 11.01.2020

«Երբ իմացա ուկրաինական ինքնաթիռի կործանման մասին, ուզում էի մեռնել, որ չտեսնեի այդ աղետը»,- հուզական այս խոսքերով է այսօր Իրանի ԻՀՊԿ օդատիեզերական ուժերի հրամանատարը հայտնել, թե ինչպես են պատահաբար խոցել ուկրաինական քաղաքացիական ինքնաթիռը։ Գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն ի պաշտոնե պատասխանատու է երկրի օդային տարածքի անվտանգության համար։ Այդ օրը երկրի հրթիռային ուժերը իրականացնում էին Իրաքում ԱՄՆ ավիաբազաների […]

̰
Ի՞նչ թվեր են արձանագրում հանրակրթական դպրոցների ջերմաչափերը. SHANTNEWS-ի անդրադարձը

17:08 11.01.2020

Հանրակրթական դպրոցներում մի քանի օր է՝ սկսվել են դասերը: Ի՞նչ ջերմաստիճան է դասասենյակներում, և բացակայությունների վերաբերյալ ի՞նչ վիճակագրություն կա: SHANTNEWS.am-ի թղթակիցները շրջել են հանրապետության մի քանի դպրոցներով: Մանրամասները` տեսանյութում:

̰
«Էրեբունի» ԲԿ վիրաբույժները վերականգնել են ամբողջովին կտրված ձեռքը

16:55 11.01.2020

Փայտ կտրելու ընթացքում Արամ Ղազարյանը կորցրել էր ձեռքը: Շտապօգնության մեքենան նախ` մարզային, ապա «Էրեբունի» ԲԿ էր հասցրել: Արամ Ղազարյանը չէր հավատում, որ հնարավոր կլինի վերականգնել ձեռքը: 7 ժամ տևած վիրահատության արդյունքում միկովիրաբույժ Ռուբեն Մարտիրոսյանը կարողացել է վերականգնել կտրված ձեռքն ամբողջությամբ: Այժմ Արամ Ղազարյանը կարողանում է նաև աշխատել: Մանրամասները՝ «Էրեբունի» ԲԿ-ի տեսանյութում:

̰
Շահեն Հարությունյանի կողմից Գրիբոյեդովի արձանը ներկելու փաստով քրգործի հարուցումը մերժվել է. Armtimes.com

16:33 11.01.2020

Երևանի Օղակաձև այգում գտնվող ռուս նախկին դիվանագետ, գրող Ալեքսանդր Գրիբոյեդովի արձանը «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի որդու` Շահեն Հարությունյանի կողմից ներկելու փաստով քրեական գործի հարուցումը մերժվել է, հայտնում է «Հայկական ժամանակ»-ը: Այս մասին տեղեկացրել է Ոստիկանության լրատվական բաժնի աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը. «Ստացվել է նշանակված փորձաքննության եզրակացությունը, ինչի արդյունքում հունվարի 9-ին որոշում է կայացվել քրեական գործի […]

̰
Գյումրիում «Օպել»-ը բախվել է երկու մեքենայի ու գլխիվայր շրջվել

16:14 11.01.2020

Այսօր` հունվարի 11-ին, Գյումրիի Սայաթ-Նովա փողոցում տեղի է ունեցել ավտովթար: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Կենտրոնական` երթևեկությամբ ծանրաբեռնված փողոցում գետնանցումի մոտ «Օպել» մակնիշի ավտոմեքենան հարվածել է ընթացքի մեջ գտնվող «Վոլգա-31-029»-ին, այնուհետ կայանված «Մերսեդես» մակնիշ ավտոմեքենային, որի վարորդը մեքենայում չի եղել։ Ուժեղ հարվածից «Օպել» ավտոմեքենան գլխիվայր շրջվել է։ Մեքենաներում ուղևորներ չեն եղել, վարորդները չեն տուժել, […]

̰
Մարզերում կան փակ ճանապարհներ

15:53 11.01.2020

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 11-ին՝ ժամը 15:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը փակ է բեռնատարների համար: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է բեռնատարների համար: Սիսիան-Գորիս և Գորիս-Կապան ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար: Վարորդներին խորհուրդ […]

̰
Շատ տխուր եմ, բայց կյանքը շարունակվում է. Մարկոս Պիզելլի

15:51 11.01.2020

«Արարատ-Արմենիան» հայտնել էր, որ ակումբի նորեկ, Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Մարկոս Պիզելլին ավարտում է ֆուտբոլիստի կարիերան: Երևանյան ակումբի մամուլի ծառայությունը տեսանյութ է հրապարակել, որում Մարկոս Պիզելլին պարզաբանում է, թե ինչու է ավարտում կարիերան:

̰
Պետդումայից պատասխանել են Մոսկվայի հետ համագործակցության մասին Թրամփի առաջարկին

15:44 11.01.2020

Ռուսաստանի Պետական դումայի անդամ, միջազգային հարցերի հանձնաժողովի անդամ Անտոն Մորոզովը պատասխանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն հայտարարությանը, թե ամերիկյան կողմը պետք է առևտրային հարաբերություններ հաստատի Մոսկվայի հետ։ Նա հայտարարել է, որ ցանկացած պետություն էլ ցանկանում է նորմալ առևտրատնտեսական հարաբերություններ զարգացնել այլ պետությունների հետ։, իսկ Ռուսաստանը, ըստ նրա, «խոստումնալից ուղղություն է», քանի որ ռեսուրսների արտահանման […]

̰
Վահրամ Կաժոյանը նշանակվել է Կամբոջայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

15:36 11.01.2020

ՀՀ նախագահի հրամանագրով` Վահրամ Կաժոյանը նշանակվել է Կամբոջայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետու-թյան արտակարգ և լիազոր դեսպան Վահրամ ԿԱԺՈՅԱՆԻՆ, համատեղության կարգով, նշանակել Կամբոջայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Հանոյ)»,- ասվում է  նախագահի հրամանագրում: Ավելի վաղ […]

̰
Ինչպե՞ս հասկացան Սաակաշվիլիի ուղերձը տարբեր խմբեր. Իոաննիսյանի մեկնաբանությունը

15:28 11.01.2020

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Միխայիլ Սաակաշվիլին մոտավորապես հայտարարեց, որ «Տիգրան Մեծից հետո Հայաստանի մեկ շնչի ՀՆԱ-ն Վրաստանինից անցած չկար, իսկ Իվանիշվիլլի պատճառով Վրաստանը Հայաստանից ավելի խղճուկ երկիր դարձավ»: Տարբեր խմբեր այս ուղերձը հասկացան տարբեր կերպ: Այսպիսով՝ Վրաստանի ընդդիմություն. «Վրաստանի իշխանություններն այնքան ապաշնորհ են, որ երկիրը երկու […]

̰
Նախագահը Հայկ Մարությանի հետ քննարկել է Երևանի զարգացմանն ուղղված ծրագրերը

15:23 11.01.2020

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի հետ: Նախագահը և քաղաքապետն անդրադարձել են Երևանի զարգացմանն ուղղված ընթացիկ և հեռանկարային ծրագրերին: Հայկ Մարությանը տեղեկացրել է մայրաքաղաքում կատարվող աշխատանքների մասին և ներկայացրել նախատեսվող ծրագրերը, որոնք հնարավոր կլինի կյանքի կոչել նաև ներդրումների ներգրավման միջոցով: Հանրապետության նախագահը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել Երևանի զարգացմանը […]

̰
Սուր շնչառական վարակներով հիվանդացության աճ է արձանագրվում ՀՀ-ում

15:22 11.01.2020

ՀՀ ԱՆից հայտնում են` մեր երկրում ևս արձանագրվում  է սուր շնչառական վարանկերով հիվանդացության աճ: Մանրամասները՝  գրառման մեջ. «Եվրոպական տարածաշրջանի երկրներում շարունակվում է արձանագրվել սուր շնչառական վարակներով և գրիպով պայմանավորված հիվանդացության աճ։ Սուր շնչառական վարանկերով հիվանդացության աճ է արձանագրվում նաև Հայաստանի Հանրապետությունում, չնայած այն հանգամանքին, որ նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի հետ համեմատ սուր շնչառական վարակներով և […]

̰
Մոսկվա-Երևան և Երևան-Մոսկվա ուղղությամբ թռիչքներ են հետաձգվել

15:05 11.01.2020

Մոսկվայի օդանավակայաններում գրեթե 40 չվերթ է հետաձգվել և չեղարկվել: Այս մասին հաղորդում է «Մոսկվա» քաղաքային լուրերի գործակալությունը: «Վնուկովոյում» հետաձգվել է 4 չվերթ, իսկ «Դոմոդեդովոյում» 16 չվերթ հետաձգվել է, 5-ը՝ չեղարկվել: «Շերեմետևոյում» հետաձգվել է 13 չվերթ: «Զվարթնոց» օդանավակայանից SHANTNEWS.am-ին տեղեկացրին, որ Մոսկվա մեկնող ու ժամանող երկուական թռիչքներ ևս հետաձգվել են: Պատճառների մասին դեռ տեղեկություններ չեն հաղորդվում: […]

̰
Բալային համակարգում որո՞նք են այն բացերը, որ կարող են խնդիրներ առաջացնել

15:02 11.01.2020

Այսօր հունվարի 1-ից գործող բայալին համակարգին վերաբերող հերթական ասուլիսն է հրավիրվել: Ճանապարհային ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ Սերգեյ Ղահրամանյանն ասել է, որ համակարգի ներդման արդյունքում վարորդների 80 տոկոսը չի տուժի, քանի որ մեծ մասը կարգապահ վարորդ է: Նրանք տարվա ընթացքում առավելագույնը մեկ, երկու խախտում են ունենում: SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է, թե այդ դեպքում որո՞նք են […]

̰
ԱՄՆ Իլինոյս նահանգն ազատականացրել է մարիխուանայի օգտագործումը

15:00 11.01.2020

Իլինոյս նահանգը 2020 թվականը սկսում է մարիխուանայի ազատականացմամբ: Ինչպես հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը, այստեղ օրենք է ընդունվել, որը թույլ է տալիս ազատորեն գնել մարիխունա: Իլինոյսի նահանգապետը ներում է շնորհում այս մեղադրանքով նախկինում դատապարտվածներին: Իլինոյս նահանգում 21 տարեկան լրացած յուրաքանչյուր անձ ազատ է գնել մարիխուանա: Որոշումը մեծ ոգևորությամբ է ընդունվել տեղի սպառողների շրջանում: Իլինոյսի նահանգապետը շուրջ […]

̰
Երևանը՝ ռուս զբոսաշրջիկների նախընտրելի ուղղություն

14:45 11.01.2020

Երևանը գլխավորում է հունվարին ռուսաստանցի զբոսաշրջիկների նախընտրած արտասահմանյան տուրիստական ուղղությունների հնգյակը՝ առաջ անցնելով Քիշնևից, Թբիլիսիից, թաիլանդական Փխուկետից և Բիշքեկից: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում նշել է Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը: Նա հղում է արել «ՌԻԱ-Նովոստիի» հրապարակած նյութը, որում փորձագետները նշում են հունվարին զբոսաշրջիկների շրջանում ամենատարածված ու նախընտրելի ուղղությունները:

̰
Հայաստանում գրիպի Ա H1N1 ենթատեսակից մարդ է մահացել

14:37 11.01.2020

Եվրոպական տարածաշրջանի երկրներում շարունակվում է արձանագրվել սուր շնչառական վարակներով և գրիպով պայմանավորված հիվանդացության աճ։ Սուր շնչառական վարանկերով հիվանդացության աճ է արձանագրվում նաև Հայաստանի Հանրապետությունում, չնայած այն հանգամանքին, որ նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի հետ համեմատ սուր շնչառական վարակներով և գրիպով պայմանավորված դեպքերը նվազել են, մասնավորապես՝ 2020 թվականի հունվարի 11-ի դրությամբ 1.2 անգամ նվազել է սուր շնչառական […]

̰
ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Իրանի դեմ

14:32 11.01.2020

Միացյալ Նահանգների նախագահի վարչակազմը հայտարարել է Իրանի դեմ նոր լրացուցիչ պատժամիջոցների սահմանման մասին այն բանից հետո, երբ Իրանը օրեր առաջ ավիահարվածներ է հասցրել Իրաքում ԱՄՆ ռազմաբազաների վրա: Պետքարտուղար Մայք Պոմպեոն և ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարել են, որ նոր պատժամիջոցները թիրախավորելու են Իրանի 8 բարձրաստիճան պաշտոնյաների և 17 հանքարդյունաբերական ընկերությունների: «Մեր նպատակն է զրկել ռեժիմին […]

̰
Պաշտոնական. Մարկոս Պիզելլին ավարտում է ֆուտբոլիստի կարիերան

14:29 11.01.2020

Մարկոս Պիզելլին ավարտում է ֆուտբոլիստի կարիերան: Այս մասին հայտնում է «Արարատ-Արմենիայի» մամուլի ծառայությունը: «Արարատ-Արմենիա» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ Մարկոս Պիզելլին ավարտում է ֆուտբոլիստի կարիերան: Բրազիլիայում անհատական պարապմունքների ժամանակ ստացած վնասվածքի պատճառով Մարկոսը հավելյալ բուժզննում անցավ Հայաստանում և պարզ դարձավ, որ ֆուտբոլիստին անհրաժեշտ է վիրահատություն, որից նա հրաժարվեց և որոշեց ավարտել իր կարիերան: Քիչ անց կհրապարակենք տեսանյութ, […]

̰
Իրանի տեղեկատվական դաշտում ավելի շատ հարցադրումներ են, քան պարզաբանումներ. իրանագետ

14:27 11.01.2020

Իրանագետ Արմեն Իսրայելյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Իրանի տեղեկատվական դաշտում այս պահին անորոշություն է տիրում, ավելի շատ հարցադրումներ են, քան ուկրաինական ինքնաթիռի խոցման վերաբերյալ պարզաբանումներ: Մասնավորապես՝ Ինչո՞ւ ի սկզբանե դրա մասին չհայտարարվեց Ե՞րբ է նախագահը տեղեկացվել խոցելու վերաբերյալ: Կլինե՞ն պաշտոնանկություններ: Ինքնաթիռի խոցման վերաբերյալ հայտարարություն է տարածել ԶՈւ ԳՇ-ն, ցավակցություն է հայտնել նախագահ […]

̰
Ի՞նչ է պետք իմանալ, երբ բնակվում ես պատմամշակութային հուշարձան տանը

14:16 11.01.2020

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախախար Արայիկ Հարությունյանը և նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը, տարածքային կառավարման նախախարության, Կադաստրի կոմիտեի հետ համագործակցելով, 2019 թվականից սկսել են իրազեկման ակցիա-արշավներ, որոնց նպատակն է պահպանել պատմաշակութային հուշարձանները: Այսօր ակցան սկսվել է Բաղրամյան փողոցում գտնվող  անվանի երգչուհի Հայկանուշ Դանիելյանի տնից  և ավարտվել    Հայաստանի գրողների միությունով: Նախարարն ու տեղակալը իրազեկման հուշաթերթիկներ […]

̰
Դուք օրենքի և Սահմանադրության էությունն ու դեմքն եք. նախագահի նստավայրում տեղի է ունեցել նորանշանակ դատավորների երդման արարողությունը

13:35 11.01.2020

Նախագահական նստավայրում, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ, այսօր տեղի է ունեցել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հասմիկ Ջալալյանի և Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ելենա Առաքելյանի երդման արարողությունը։ Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ դատավորներին և հաջողություններ մաղթել պատասխանատու աշխատանքում: «Մեր երկրի ամենազգայուն խնդիրներից մեկը դատական համակարգի կայացումն է: Այս խնդիրը միայն ձեզնից […]

̰
Ադրբեջանական դիպուկահարի կրակից ՀՀ ԶՈւ զինծառայող է վիրավորվել

13:19 11.01.2020

ՀՀ պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է. «Այսօր ժամը 12:25 մոտակայքում Տավուշի Բերքաբեր համայքի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերում ադրբեջանական ԶՈւ-երի դիպուկահար կրակից վիրավորվել է ՀՀ ԶՈւ-երի զինծառայող, շարքային Արթուր Սլավիկի Արզումանյանը: Հետագա գործողությունների ողջ պատասխանատվությունը ընկնում է ադրբեջանական կողմի վրա»:

̰
Նամակ այն մարդկանց, ովքեր ապրում են պատմամշակութային շենքում. նախարարն իրազեկման արշավ է սկսել

12:40 11.01.2020

Բաղրամյան 8 հասցեից մեկնարկել է իրազեկման արշավ` պատմամշակութային հուշարձանների պահպանման, օգտագործման և հանրահռչակման նպատակով: Նախաձեռնության մասնակիցները՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, տեղեկատվական թերթիկներ են բաժանել քաղաքացիներին, որտեղ հակիրճ ներկայացված է պատմամշակութային հուշարձան շենքում աշխատելու կամ ապրելու, տարածքն օգտագործելու պայմանները: Մանրամասները` տեսանյութում:  

̰
Facebook-ը և Instagram-ը հեռացնում են սպանված իրանցի գեներալին աջակցող գրառումները

12:35 11.01.2020

ԱՄՆ օրենսդրությանը ենթարկվելով՝ Facebook ընկերությունն իրեն պատկանող սոցիալական ցանցերից հեռացնում է այն գրառումները, որոնք դրական են արտահայտվում ԱՄՆ զինուժի կողմից սպանված իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մասին։ Այս մասին տեղեկությունները հաստատել են ընկերության ներկայացուցիչները։ Ընկերության պաշտոնական հայտարարության համաձայն՝ իրենք պարտավոր են աշխատել այն պայմաններում, որոնք բնորոշել է Միացյալ Նահանգների իշխանությունը Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը և […]

̰
BACK_TO_TOP