TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+19.09 oC

Գլխավոր

Դպրոցներում ջերմաստիճանի ապահովման խախտումներ են արձանագրվել

12:00 11.01.2020

Հիմք ընդունելով ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին ուղղված բողոքն այն մասին, որ դպրոցում չի ապահովվում ՀՀ առողջապահության նախարարի համապատասխան հրամանով սահմանված ջերմաստիճանը, ԱԱՏՄ-ի կողմից հունվարի 10-ին հարուցվել է վարչական վարույթ, որի շրջանակում Երևանի Ավան վարչական շրջանի Դուրյան 24 հասցեում գործող «Գալինա Ստարովոյտովայի անվան թիվ 177 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում մշտադիտարկում է իրականացվել։ Ինչպես SHANTNEWS.am-ին տեղեկացրին […]

̰
Օմանը նոր սուլթան ունի

11:33 11.01.2020

Արաբական թերակղզու հարավում գտնվող Օմանում նոր միապետ է օծվել։ Նոր սուլթան է դարձել Հայսամ Բին Թարեք Բին Թայմուրը։ Այս մասին հայտնում է տեղական մամուլը։ Սա հաջորդել է զառամյալ սուլթան Ղաբուսի մահվանը։ Վերջինս մահացել է վաղ առավոտյան՝ 79 տարեկան հասակում։ Նախկին սուլթանի զարմիկի թեկնածությունը հաստատվել է միապետական ընտանիքի հավաքի ժամանակ։ Հայսամ Բին Թարեք Բին Թայմուրը մինչ […]

̰
Հունվարի 11-ին տեղի կունենա Պոլսի հայոց պատրիարքի գահակալությունը

09:28 11.01.2020

Հունվարի 11-ին տեղի է ունենալու Պոլսի Հայոց պատրիարք Սահակ Երկրորդի գահակալության արարողությունը: Արարողությանը կմասնակցեն Հայ առաքելական եկեղեցու մյուս նվիրապետական աթոռների՝ Ամենայն Հայոց կաթողիկոսության, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության և Երուսաղեմի հայոց պատրիարքության ներկայացուցիչները: Սպասվում է, որ արարողությանը ներկա կլինեն նաև կաթոլիկ եկեղեցու ներկայացուցիչը, Ուղղափառ եկեղեցու տիեզերական պատրիարք Բարդուղիմեոս Առաջինը, ինչպես նաև այլ հարանվանությունների ներկայացուցիչները: Այս մասին […]

̰
Իրանի նախագահն ու ԱԳ նախարարը ցավակցություն են հայտնել ու ներողություն խնդրել ավիաաղետի համար

09:17 11.01.2020

Իրանի ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆն իր թվիթերյան էջում գրել է, որ ավիաաղետի է հանգեցրել ԱՄՆ-ի «արկածախնդրությամբ հրահրված ճգնաժամային փուլում թույլ տրված մարդկային սխալը»։ Նա ցավակցություն է հայտնել և ներողություն հայցել զոհերի ընտանիքներից. «Կապված Իրանում բազմաթիվ թիրախներ խոցելու ԱՄՆ հանցագործ նախագահի և ռազմական հրամանատարության սպառնալիքների հետ և նկատի առնելով տարաշածրջանում աննախադեպ օդային ակտիվությունը՝ երկրի զինված […]

̰
Արքայազն Հարրիի ու նրա կնոջ որոշումը վշտացրել է Թրամփին

08:51 11.01.2020

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ վշտացած է բրիտանացի արքայազն Հարրիի և նրա կնոջ՝ Մեգան Մարքլի որոշումից։ Օրերս նրանք հայտարարել էին, որ վայր են դնում թագավորական ընտանիքի ավագ անդամների լիազորությունները։ «Տխուր է։ Ես պարզապես այնպիսի հարգանք եմ տածում թագուհի Եղիսաբեթ II-ի նկատմամբ, որ չեմ կարծում, թե դա պետք է նրա […]

̰
Մահացել է մոտ 50 տարի իշխած Օմանի սուլթանը

08:29 11.01.2020

Հունվարի 11-ին կյանքից հեռացել է Օմանի սուլթան Կաբուս բեն ալ-Սայիդը։ Նա 79 տարեկան էր։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով սուլթանության պետական ԶԼՄ-ներին։ Երկրում եռօրյա սուգ է հայտարարվել։ Նշվում է, որ 2015 թվականին սուլթանի մոտ քաղցկեղ էր ախտորոշվել։ 2019 թվականի վերջին նրա վիճակը վատացել էր, ինչի պատճառով նրան բուժման համար տեղափոխել էին Բելգիա։ Կաբուս […]

̰
Իրանը խոստովանեց, որ ուկրաինական ինքնաթիռը պատահաբար է խոցել․ АP

08:20 11.01.2020

Իրանի իշխանությունները հայտնել են, որ «Ուկրաինայի միջազգային ավիաուղիների» ինքնաթիռը Թեհրանի մատույցներում խոցվել է չկանխամտածված։ Այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը՝ հղում անելով իրանական իշխանությունների պաշտոնական հայտարարությանը։ Նշվում է, որ ողբերգության պատճառ է դարձել «մարդկային գործոնը»։ Սոցցանցերում շարունակ նոր տեսանյութեր են հայտնվում ինքնաթիռի վթարից։ Նոր հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես է ինքնաթիռն օդում բռնկվում […]

̰
Գևորգ Մխեյանը՝ Թախթիի Գավաթի արծաթե մեդալակիր

22:51 10.01.2020

70 կգ քաշային Գևորգ Մխեյանը արծաթե մեդալ է նվաճել Թեհրանում ավարտված Թախթիի Գավաթի 40-րդ խաղարկությունում։ Նույն քաշային կարգում բրոնզե մեդալ է նվաճել Արման Անդրեասյանը։ Այս մասին հաղորդում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Բրոնզե պարգևի են արժանացել նաև 74 կգ քաշային Խաչատուր Պապիկյանը և 86 կգ քաշային Մհեր Մարկոսյանը։ Հայ ազատ ոճայինները հայրենիք են վերադառնում […]

̰
Վանաձորի հանրակացարանի հրդեհի հետևանքով 1 երեխա է հոսպիտալացվել

22:31 10.01.2020

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, հունվարի 10-ին՝ ժամը 17:40-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ուսանողական փողոցի թիվ 14 շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և օպերատիվ խումբը: Փրկարարները ծխապատ գոտուց տարհանել են […]

̰
Փրկարարները փրկել են 20-ամյա աղջկա կյանքը, որը հայտնվել էր 6-րդ հարկի բնակարաններից մեկի լվացքի պարանի երկաթյա կառուցատարրի վրա

21:50 10.01.2020

Հունվարի 10-ին` ժամը 17:12-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սուրենյան փողոցի թիվ 3 շենքի 7-րդ հարկի բնակարաններից մեկի պատշգամբի լվացքի պարանից քաղաքացի է կախված (պարանից բռնված). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը […]

̰
«Ինչ ունեին-չունեին կորցրեցին»․ բնակչուհին՝ Վանաձորում բռնկված հրդեհի վնասների մասին

21:39 10.01.2020

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, հունվարի 10-ին`ժամը 17:40-ին, 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ուսանողական փողոցի թիվ 14 շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Իրականացվել է բնակիչների տարհանում, որոնցից 8-ին՝ ավտոսանդուղքի միջոցով: […]

̰
Ինչո՞ւ է Աբխազիայում լարվել իրավիճակը և ի՞նչ է կատարվում

21:26 10.01.2020

Աբխազիայում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Բողոքի ակցիաները չեն դադարում: Ընդդիմությունը պահանջում է չճանաչված հանրապետության նախագահ Ռաուլ Հաջիմբայի հրաժարականը: Այդ երկրամասի անվտանգության խորհուրդը հայտարարել է, որ բողոքի ցույցերի ընթացքում վիրավորվել է 5-7 մարդ, և կան ցուցարարներ, որոնք դեռ զինված են: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Խորեն Հովհաննիսյանը պարգևատրվել է ՀՖՖ Բարձրագույն պարգև շքանշանով

20:52 10.01.2020

Հայայաստանի 20-րդ դարի լավագույն ֆուտբոլիստ, լեգենդար Խորեն Հովհաննիսյանը դարձավ 65 տարեկան: Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ մամուլի ծառայությունից։ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, 65-ամյակի կապակցությամբ և հայկական ֆուտբոլում ունեցած մեծ ավանդի համար, լեգենդար Խորեն Հովհաննիսյանին պարգևատրեց ՀՖՖ Բարձրագույն պարգև շքանշանով: Հանդիսավոր արարողությանը ներկա էին նաև Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Գործադիր կոմիտեի նորընտիր անդամները: ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանն իր խոսքում […]

̰
Վանաձորում այրվող շենքից բնակիչների են տարհանել. հրդեհը մարվել է

20:38 10.01.2020

Հունվարի 10-ին`ժամը 17:40-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Ուսանողական փողոցի թիվ 14 շենքի 4-րդ հարկի բնակարաններից մեկում: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք: Իրականացվել է բնակիչների տարհանում, որոնցից 8-ին՝ ավտոսանդուղքի միջոցով: Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:31-ին, […]

̰
Հայաստանում 2020-ը խորհրդանշող թռչուն է ընտրվել սև արագիլը

20:33 10.01.2020

Հայաստանի թռչունների պահպանման միության հայտարարած «Տարվա թռչուն-2020» քվեարկության արդյունքում տարին խորհրդանշող թռչուն է ընտրվել սև արագիլը: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ միության «Ֆեյսբուք»-ի էջում: Թեկնածու թռչուններն էին  սև արագիլը, բզակտուցը, սպիտակահոնք կեռնեխը, ճահճային մկնաճուռակը, օձակեր արծիվը և մեծ սուզակը: Հարցումը մեկնարկել էր նոյեմբերին և մասնակիցներին հնարավորություն էր տրվել քվեարկել առցանց և էլեկտրոնային քվեաթերթերով: Առցանց քվեարկության արդյունքներն են […]

̰
«Դալմա Գարդեն մոլ»-ի ղեկավարությունը մասնագիտական խումբ է հրավիրել Մոսկվայից

19:25 10.01.2020

«Դալմա Գարդեն մոլ»-ն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է, որ մոլի ղեկավարությունը մասնագիտական խումբ է հրավիրել Մոսկվայից` օդափոխության համակարգի տեխզննման աշխատանքների իրականացման համար: «Աշխատանքները իրականացվելու են մոտ օրերին, և «Դալմա Գարդեն մոլը» շարունակելու է չգործել մինչև հունվարի 14-ը՝ ելնելով տեխնիկական աշխատանքներ կատարելու և մոլի բնականոն աշխատանքները վերսկսելու անհամատեղելիությունից»,- մասնավորապես ասված է գրառման մեջ: Ավելի վաղ հայտնել […]

̰
Գյումրիի բնակարանաշինությունում ենթադրյալ չարաշահումները կարող են հասնել մինչև 20 մլրդ դրամի. քրգործ է հարուցվել

19:07 10.01.2020

Շիրակի մարզի դատախազությունում նյութեր են նախապատրաստվում Գյումրիի քաղաքապետարանի հաշվեկշռից դուրս գրված 35 անուն գույքի վերաբերյալ փաստաթղթերը հայտնաբերելու ուղղությամբ։ Հիշեցնենք, որ քաղաքապետարանի հաշվեկշռում եղած թվով 13 անուն գույք օտարվել է, բայց դրանց փաստաթղթերը չկան, ավելի քան 20 անուն գույք էլ երկար տարիներ Գյումրիի քաղաքապետարանի հաշվեկշռում եղել է, բայց պարզվել է` դրանք գոյություն չունեն։ Նախորդ տարիներին օտարված […]

̰
Գեղարքունիքի մարզում դասասենյակներում ջերմաստիճանը նորմայի սահմաններո՞ւմ է, թե՞ ոչ

19:03 10.01.2020

Հանրակրթական դպրոցներում դասերը վերսկսվել են, սակայն բոլոր դպրոցները չէ, որ ունեն նորմային համապատասխան ջերմաստիճան: Տեսանյութը պատմում է Գեղարքունիքի մարզի դպրոցների մասին:  

̰
Հայտնի է «Դալմա Գարդեն մոլում» տեղի ունեցած ցնցումների պատճառը

18:58 10.01.2020

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ հայտնի է «Դալմա Գարդեն մոլում» տեղի ունեցած ցնցումների պատճառը: «Դալմա Գարդեն մոլի» ցնցումների առաջացման պատճառը եղել է տանիքում գտնվող օդափոխիչ սարքի սխալ տեղադրությունը: Օդափոխիչ սարքի տակ պետք է տեղադրված լիներ ռետինե հատուկ ներդիր` բացառելու պատերի վրա դրա հնարավոր տատանումը: Այդ աշխատանքը, ըստ էության, չի […]

̰
Աբխազիայի համար հազար հոգին փոքր թիվ չէ. Ալեքսանդր Իսկանդարյան. զրույց SHANTNEWS-ի տաղավարում

18:50 10.01.2020

Չճանաչված Աբխազիայի Հանրապետությունում զարգացող իրադարձությունները շարունակում են մնալ SHANTNEWS-ի ուշադրության կենտրոնում: Այստեղ ընդդիմադիրները պահանջում են նախագահի հրաժարականը: Արդյո՞ք սա այն կրիտիկական զանգվածն է, որը կարող է հեղափոխություն կատարել երկրում: Այս և այլ հարցերի շուրջ է SHANTNEWS-ի տաղավարում զրույցը «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Նորածինների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Ռազմիկ Աբրահամյանը դուրս է գրվել հիվանդանոցից. Armtimes.com

18:41 10.01.2020

Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը երեկ դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրել է նրա պաշտպան Սամվել Դիլբանդյանը: «Դե, վիճակը լավ չէ, շաքարը, ճնշումը բարձր են, նախկինում սրտի վիրահատություն է տարել»,- ասաց նա: Հարցին՝ ամեն դեպքում բժիշկները վիճակը բավարա՞ր են գնահատել՝ նրան դուրս գրելով, […]

̰
Երևանում 500 վերելակ 2020 թվականին կփոխարինվի նորերով

18:39 10.01.2020

Հայկ Մարությանը վերանայել է նախորդ տարվա վերելակների փոխարինման ծրագիրը՝ հնգապատկելով նախօրոք հայտարարված ծավալները: «Ֆեյսբուքում» այս մասին գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը. «Հաշվի առնելով մայրաքաղաքում անցած 2019-ին եկամուտների հավաքագրման արդյունքները՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը վերանայել է վերելակների փոխարինման ծրագիրը՝ հնգապատկելով նախօրոք հայտարարված ծավալները։ Այդպիսով, այս տարի համայնքի միջոցներով, նախօրոք հայտարարված 100-ի փոխարեն, կտեղադրվի […]

̰
Վրաստանի էկոնոմիկայի նախարարը պատասխանել է ոչ թե Փաշինյանին, այլ Մամուկա Խազարաձեին. պարզաբանում

18:29 10.01.2020

Տեղեկատվության ստուգման կենտրոնը հայտնում է, որ Վրաստանի էկոնոմիկայի նախարարը պատասխանել է ոչ թե Փաշինյանին, ինչպես ներկայացվում է, այլ քաղաքական գործիչ Մամուկա Խազարաձեին:  Վերջինս հայտարարել էր, որ Վրաստանը կորցնում է իր տնտեսական դիրքը տարածաշրջանում։ Վրաստանի էկոնոմիկայի նախարար Նաթիա Թուրնավան անդրադարձել է վրացական «Լելո» շարժման հիմնադիր Մամուկա Խազարաձեի հայտարարությանը, որ Վրաստանը հետ է մնում տարածաշրջանի մյուս երկրներից։ […]

̰
Քաղաքացիական օդանավերի խոցման դրվագներ. ավիացիայի պատմություն

18:21 10.01.2020

Ավիացիայի պատմության մեջ քիչ չեն դեպքերը, երբ լարված հարաբերությունների ժամանակահատվածում սխալմամբ քաղաքացիական օդանավեր են խոցվել՝ զոհերի պատճառ դառնալով: Դրանցից որոշները SHANTNEWS.am-ը ներկայացնում է ստորև.  Անավարտ թռիչք Ամստերդամից Կուալա Լումպուր 2014թ. ամռանը Դոնբասի տարածքում խոցվեց Ամստերդամից Կուալա Լումպուր թռչող ուղևորատար օդանավը: Այն, որ այն խոցվել էր, ոչ ոք չէր կասկածում: Բայց ինչպե՞ս ու ի՞նչ հանգամանքներում: Հետաքննությունը […]

̰
Հյուսիսային մաքսատունն անցնում է աշխատանքային ընդհանուր ռեժիմի. ՊԵԿ

18:19 10.01.2020

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Հյուսիսային մաքսատունն անցնում է աշխատանքային ընդհանուր ռեժիմի: «ՀՀ ՊԵԿ Հյուսիսային մաքսատուն-վարչությունը ՊԵԿ նախագահի հրամանի համաձայն՝ 2020 թվականի հունվարի 10-ից անցնում է աշխատանքային ընդհանուր ռեժիմի՝ հնգօրյա աշխատանքային շաբաթով, ժամը 9:00-18:00-ն, իսկ շաբաթ օրերին՝ կկազմակերպվի հերթապահության՝ ժամը 10:00-14:00-ն»,- տեղեկացնում են ՊԵԿ լրատվական ծառայությունից:

̰
Ստամբուլի քաղաքապետն այցելել է Հրանտ Դինքի թանգարան

18:16 10.01.2020

Ստամբուլի քաղաքապետ Իմամ Էքրեմօղլուն հունվարի 2-ին այցելել է լրագրող Հրանտ Դինքի թանգարան, որը գտնվում է նույն տարածքում, որտեղ մինչ այդ եղել էր հայկական «Ակօս» թերթի խմբագրությունը։ Դինքը թերթի խմբագիրն էր։ «Հոգին լուսավորվի Հրանտ Դինքի, որ միշտ խաղաղություն էր կրում իր սրտում»,- այցի մասին իր թվիթերյան հրապարակման մեջ գրել է Ստամբուլի քաղաքապետը։ Հիշեցնենք, որ Էքրեմօղլուն Թուրքիայի […]

̰
ՀՀ ԱԺ պատգամավորը Մոսկվայում կորցրել է հեռախոսը․ իրավապահները փնտրում են

18:10 10.01.2020

Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր Ալեքսանդր Ավետիսյանը հաղորդում է ներկայացրել Ռուսաստանի իրավապահ մարմիններին, որ Մոսկվայում գտնվելիս կորցրել է իր Samsung Galaxy 8+ հեռախոսը։ Այս մասին հայտնում է ռուսական RenTV-ն։ Նա հայտնել է, որ հեռախոսը թողել է տաքսու մեջ, ու վարորդը մինչև հիմա չի կապվել իր հետ։ Ռուսաստանի իրավապահ մարմինները հիմա ստուգումներ են իրականացնում հաղորդման վերաբերյալ։

̰
Իրանը կկարողանա 1-2 տարում միջուկային զենք ստանալ․ Ֆրանսիայի ԱԳՆ

17:59 10.01.2020

Այսօր նախատեսվում է Եվրոպական միության անդամ պետությունների ԱԳ նախարարի խորհրդակցությունը Իրան-ԱՄՆ առճակատման վերաբերյալ։ Դրա ընթացքում քննարկվելու են լարվածության մեղմացման հնարավորությունները։ Հակառակ դեպքում, եթե Իրանը շարունակի Միջուկային համաձայնագրի պարտավորությունները չկատարելու գործողությունները, շուտով կկարողանա միջուկային զենք ստանալ։ Այս մասին ահազանգել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լե Դրիանը։ «Այո´, բավական կարճ ժամանակում՝ 1-2 տարում, նրանք կարող […]

̰
«Կենտրոն»-ի լրագրողի գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրգործի շրջանակում մեկ անձ ներգրավվել է որպես կասկածյալ

17:53 10.01.2020

ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում ստացվել և վարույթ է ընդունվել «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: 2019թ. դեկտեմբերի 24-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Արարատի մարզի Հովտաշատ համայնքում գտնվող ձկնաբուծարանի տարածքում խոչընդոտվել է «Կենտրոն» հեռուստաընկերության լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը: Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում հարուցվել է քրեական […]

̰
Զորակոչի թափանցիկությունն ապահովելու նպատակով ստեղծված հանձնաժողովը կգործի մինչև զորակոչի ավարտը

17:45 10.01.2020

Հունվարի 10-ին հերթական նիստն է անցկացրել ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողովը: ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով կազմավորված հանձնաժողովն արդեն քննել է ավելի քան 70 դիմում-բողոք, անհրաժեշտության դեպքում՝ համապատասխան միջնորդագրերն ուղարկել զորակոչային մարմիններին: Դիմում-բողոքները հիմնականում վերաբերում են երիտասարդների առողջական վիճակի հետազոտման և գնահատման, լրացուցիչ փորձաքննության հարցերին՝ զինծառայության պիտանիության կամ տարկետում տրամադրելու մասին եզրակացությունը […]

̰
BACK_TO_TOP