TIME
Ամսաթիվ
10 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+22.09 oC

Գլխավոր

Դեկտեմբերի 30-ից հունվարի 12-ը հայտնաբերվել է ոչ սթափ 415 վարորդ

16:34 13.01.2020

Դեկտեմբերի 30-ից հունվարի 12-ը ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ուժեղացված ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 183 մեքենա, որոնցից 171-ի վարորդները եղել են ալկոհոլի ազդեցության տակ, 11-ի վարորդները չեն ունեցել համապատասխան փաստաթղթեր, իսկ մի տրանսպորտային միջոցի վրա, առանց համապատասխան թույլտվության տեղադրված է եղել հատուկ ձայնային ազդանշաններ արձակելու սարքավորում։ Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել […]

̰
Վարչապետի ընտրած կադրերից մինչև Փաշինյան-Վանեցյան հակամարտություն. քաղտեխնոլոգը` ներքաղաքական վիճակի մասին

16:29 13.01.2020

Այսօր՝ հունվարի 13-ին, ներքաղաքական իրադարձություններից և առաջիկա զարգացումներից է խոսել քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Նրա խոսքերով` 2020-ին քաղաքական տարին հետաքրքիր է լինելու. Կարեն Քոչարյանն արդեն նկատում է զարգացումներ: «2018 թվականից հետո ընդդիմադիր դաշտը փաստացի ամայացած էր: Ինչպես ասում են, «սուրբ տեղը դատարկ չի մնում», և այդ ամայությունը պետք է լցվի»,- ասաց քաղտեխնոլոգը: Ընդդիմության տեղի համար պայքարում […]

̰
Ես լավ հասկանում եմ, դու չես հասկանում. թեժ բանավեճ Գևորգ Պետրոսյանի և Սուրեն Գրիգորյանի միջև

16:26 13.01.2020

ԱԺ-ում քննարկվում է ԱԺ փոխնախագահներին խորհրդարանական լսումներ անցկացնելու իրավունք տալու մասին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենքի նախագիծը: Իշխանությունը դեմ է, որ ԱԺ փոխխոսնակներն ունենան նման իրավասություն, պատճառաբանում են նրանով, որ դա կխախտի երրորդ ուժի` «Լուսավոր Հայաստան» խմբակցության իրավունքները: «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Տարոն Սիմոնյանը չի տեսնում իրենց իրավունքների ոտնահարման քայլ, նշում է, որ կարող են խմբագրումներ […]

̰
Աղջիկները երիտասարդից 1 մլն դրամ են շորթել

16:20 13.01.2020

Ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Երևանի բնակիչ երկու աղջիկ մի երիտասարդի անձնական կյանքին վերաբերող տեղեկություններ չհրապարակելու սպառնալիքով նախորդ տարվա նոյեմբերից մինչև այս տարվա հունվար ընկած ժամանակահատվածում նրանից պահանջել ու մաս-մաս ստացել են ընդհանուր 1․000․000 դրամ։ Տեղեկությունների հիման վրա ներքին անվտանգության վարչության, փորձաքրեագիտական վարչության, Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության և Նոր Նորքի […]

̰
Քաղաքապետարանի ձեռք բերած մետաղական 1000 աղբամաններն արդեն Երևանում են

16:08 13.01.2020

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` հայտնելով, որ քաղաքապետարանի ձեռք բերած մետաղական 1000 աղբամաններն արդեն Երևանում են։

̰
Մայր Աթոռի պատվիրակությունը մասնակցել է Պոլսո Հայոց պատրիարքի գահակալության արարողությանը

16:00 13.01.2020

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հունվարի 11-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պատվիրակությունը մասնակցեց Կոստանդնուպոլսի Հայոց նորընտիր Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանի գահակալության արարողությանը և հունվարի 12-ին մատուցված անդրանիկ Սուրբ Պատարագին: Գահակալության արարողությանը Մայր Աթոռի միաբան Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանն ընթերցեց նորընտիր Պատրիարքին ուղղված Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության և գնահատանաց […]

̰
Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Բաքվի հայկական ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ

15:46 13.01.2020

Հարգելի հայրենակիցներ Այսօր հարգանքի տուրք ենք մատուցում Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին: 30 տարի առաջ՝ 1990 թվականի հունվարյան այս օրերին, Բաքվում սկսվեցին հայկական ջարդերը, որոնց զոհ գնացին հարյուրավոր հայեր, շատերն էլ վիրավորվեցին, ենթարկվեցին կտտանքների ու բռնի տեղահանվեցին, ոմանք էլ անհայտ կորան: Այս ջարդերից հետո 250 հազար հայ բնակչություն ունեցող Բաքուն իսպառ հայաթափվեց: 1990թ. հունվարին Ադրբեջանի իշխանությունների […]

̰
Աբխազիայում նախագահի պարտականությունները կկատարի վարչապետը

15:35 13.01.2020

Աբխազիայի նախագահի պարտականությունները կկատարի վարչապետ Վալերի Բգանբան: Նման որոշում է կայացվել երկրի ղեկավար Ռաուլ Խաջիմբայի հրաժարականից հետո: «Վալերի Բգանբան երկրորդ անգամ է կատարում Աբխազիայի նախագահի պարտականությունները: Նա փորձ ունի»,- հայտարարել է երկրի խորհրդարանի խոսնակ Վալերի Կվարչիան: Վալերի Բգանբային աջակցել են քվեարկությանը մասնակցած բոլոր 34 պատգամավորները:

̰
Մենք էլ էդ ուղղությամբ ենք քայլում, որ լուսավոր լինենք և բարգավաճենք. ինչի՞ շուրջ են սրամտում պատգամավորները

15:24 13.01.2020

ԱԺ-ում պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը  նախագծերից մեկի քննարկման ժամանակ, փորձելով պատասխանել պատգամավոր Գևորգ Պետրոսյանի հարցին, ասաց. «Պատկերացրեք, զուտ գործնական, «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան…»: Նրան ընդհատելով` Գևորգ Պետրոսյանն ասաց. «Տեսեք` ինչ լավ բառեր են` լուսավոր ու բարգավաճ»: Վլադիմիր Վարդանյանը հետ չմնաց ու բառախաղ արեց. «Մենք էլ էդ ուղղությամբ ենք քայլում, որ լուսավոր […]

̰
Արմեն Սարգսյանը ԱՄԷ-ում մասնակցել է «Աբու Դաբի կայունության շաբաթ» միջազգային հեղինակավոր ֆորումի բացմանը

14:38 13.01.2020

Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայրաքաղաք Աբու Դաբիում մասնակցել է «Աբու Դաբի կայունության շաբաթ» միջազգային հեղինակավոր ֆորումի բացման հանդիսավոր արարողությանը, որին ներկա են եղել Աբու Դաբիի թագաժառանգ, ԱՄԷ զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ շեյխ Մոհամմեդ բին Զայեդ ալ Նահյանը, Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն, Ռուանդայի նախագահ Փոլ Կագամեն, Սերբիայի վարչապետ […]

̰
Ի՞նչ են պատմում ականատեսները. այսօր լրանում է Բաքվի ջարդերի 30-րդ տարելիցը

14:20 13.01.2020

Հայերը Բաքվում ենթարկվել են երեք մեծ ջարդերի՝ 1905-ին, 1918-ի սեպտեմբերին և 1990 թվականի այս օրերին՝ հունվարի 13-15-ը: Բաքվում իրականացված հայերի ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցել ոճրագործության զոհերի հիշատակին։ Ծիծեռնակաբերդի […]

̰
Աբխազիայի խորհրդարանն ընդունել է Խաջիմբայի հրաժարականը

14:08 13.01.2020

Աբխազիայի խորհրդարանն ընդունել է երկրի նախագահ Ռաուլ Խաջիմբայի հրաժարականի մասին հայտարարությունը: Խաջիմբայից հետո հրաժարականի դիմում է ներկայացրել նաև Աբխազիայի փոխնախագահ Ասլան Բարցիցը: Այս մասին հաղորդվում է հանրապետության նախագահի պաշտոնական կայքում: «Աբխազիայի Հանրապետության Սահմանադրության համաձայն՝ քանի որ Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան հրաժարականի դիմում էր ներկայացրել՝ հանուն Աբխազիայի Հանրապետությունում խաղաղության և կայունության հաստատման, համազգային համաձայնության, հայտարարում եմ […]

̰
Նախկին պարտքերը մարելու ճանապարհով գնալով չեզոքացրել ենք ժամանակավոր էֆեկտով եկամուտների ազդեցությունը հաջորդ տարիների նկատմամբ. Անանյան

13:54 13.01.2020

2019 թվականի ընթացքում մաքսային ձևակերպում է ստացել 189 հազար 19 մեքենա: Նախորդ տարի այդ թիվը եղել է 64 հազար: Մեքենաների գծով բյուջեի եկամուտները կազմել են 95 միլիարդ դրամ կամ 58 միլիարդով ավելի` նախորդ տարվա համեմատ: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը: «Մեր ընդդիմախոսներն ասում են, որ, օրինակ, 2019 թվականի […]

̰
ԶՈւ ԳՇ պետի տեղակալը ստուգայց է կատարել 2-րդ զորամիավորում

13:35 13.01.2020

ՀՀ ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության պետ-ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը ստուգայց է կատարել 2-րդ զորամիավորում, զրուցել զինծառայողների  և հրամանատարության հետ, ցուցումներ տվել առաջիկա անելիքների, ինչպես նաև արձանագրված որոշ թերությունների շտկման վերաբերյալ:  

̰
Այսօր հայերի նկատմամբ ատելության արմատավորումը և այդ հիմքով հանցագործությունների խրախուսումը Ադրբեջանում բարձրացվել են պետական քաղաքականության մակարդակի. Արցախի ԱԳՆ

13:26 13.01.2020

Այսօր լրանում է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության ամենաողբերգական դրվագներից մեկի՝ Բաքվի հայկական ջարդերի 30-րդ տարելիցը։ 1990 թ. հունվարի 13-ին Բաքվի հայերի նկատմամբ նպատակաուղղված ճնշումները վերաճեցին համատարած և կազմակերպված կոտորածի։ Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ԱԳՆ-ն: «Վանկարկելով «Փա՛ռք Սումգայիթի հերոսներին», «Կեցցե՛ Բաքուն՝ առանց հայերի» կարգախոսները, բազմահազարանոց ամբոխը, Ադրբեջանի ազգային ճակատի (ԱԱՃ) ակտիվիստների ղեկավարությամբ, բաժանվելով խմբերի, սկսեց հետևողական […]

̰
Խորվաթիան հայտնել է Հայաստան-ԵՄ ՀԸԳՀ վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնելու վերաբերյալ

13:18 13.01.2020

2020թ. հունվարի 10-ին Խորվաթիան հայտնել է Եվրոպական խորհրդի և ԵՄ խորհրդի Գլխավոր քարտուղարությանը Հայաստան-Եվրամիություն ՀԸԳՀ վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնելու վերաբերյալ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

̰
Մահացել է «Էլեկտրոնիկի արկածները» և «Հրաշագործները» ֆիլմերի ռեժիսորը

13:16 13.01.2020

ԱՄՆ-ում 81 տարեկան հասակում մահացել է «Հրաշագործները» (Чародеи, «Կախարդները») և «Էլեկտրոնիկի արկածները» ֆիլմի ռեժիսոր Կոնստանտին Բրոմբերգը: Այդ մասին Facebook-ում տեղեկացրել է ռեժիսոր և սցենարիստ Միխայիլ Իդովը: Կոնստանտին Բրոմբերգը ծնվել է Խարկովում՝ 1939 թվականի հոկտեմբերի 17-ին: 1965 թվականին նա ավարտել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ​​ինստիտուտի սցենարի ֆակուլտետը: 1980-ին թողարկվել է նրա «Էլեկտրոնիկի արկածները» ֆիլմը՝ հիմնվելով […]

̰
Սառչապետում եկեղեցուն կից ապօրինի շինարարությունը շարունակվում է. ահազանգ

13:10 13.01.2020

Մշակույթի նախկին փոխնախարար Տիգրան Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել՝ հետևյալ գրառումն անելով. «Սառչապետ գյուղի պատմության և մշակույթի հուշարձան հանդիսացող եկեղեցուն կից ապօրինի շինարարություն է իրականացվում, ՊՈԱԿ-ն ամիսներ առաջ ահազանգել էր, բայց շինարարությունը շարունակվում է…»:

̰
«Ռոմա»-ն պարտվեց. Մխիթարյանը վնասվածքի պատճառով չէր խաղում

13:08 13.01.2020

Իտալիայի առաջնության 19-րդ տուրի խաղում «Ռոմա»-ն  սեփական հարկի տակ պարտվեց «Յուվենտուս»-ին 1:2 հաշվով: Հռոմեական թիմի գլխավոր մարզիչ Պաոլո Ֆոնսեկան խոսել է իր թիմի ցուցադրած խաղի մասին: «Մենք «Յուվենտուս»-ին երկու գոլ նվիրեցինք: Ամբողջ հանդիպման ընթացքում որակյալ խաղ էինք ցուցադրում, բայց այդ սխալները փոխեցին ամեն ինչ: Սա այն պարտությունների շարքից էր, երբ դու գիտես, որ մրցակիցը չէր […]

̰
Տեղաշոր բերենք ստեղ, պառկենք, քնենք. Նիկոլայ Բաղդասարյանի երկարաշունչ հարցն ու Պետրոսյանի արձագանքը

12:47 13.01.2020

ԱԺ-ում «Լուսավոր Հայաստանի» ներկայացրած «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» հարցի քննարկումը բավական երկար տևեց, իսկ պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը հարակից զեկուցողին ուղղված իր հարցը ձևակերպեց մոտ 6 րոպեում, ինչը արժանացավ հանձնաժողովի նախագահի դիտողությանը: Վլադիմիր Վարդանյանը նկատեց, որ եթե այսպես շարունակվի, հանձնաժողովի նիստը կավարտվի ավելի ուշ, քան լիագումար նիստերն են: Իսկ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը […]

̰
Մորից խլված հերթական երեխան փնտրում է ծնողներին

12:31 13.01.2020

«Ապօրինի որդեգրումների գործով» տուժող մայրերից Հայկուհի Խաչատրյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. ««Շիրմաքարերը» խոսել գիտեն: Իբրև մահացածները հարություն կառնեն և իրենց ճակատագրերը խեղաթյուրողներին բորենիների կեր կդարձնեն: Նման տվյալներով մայրիկ կա՞, ում ասել են երեխան մահացել է ։ 1989թ. դեկտեմբերի 26-31-ն ունեցել է աղջիկ երեխա։ Նվազ երեխա, փոքր քաշով։ Կասկածելի ծննդատները՝ Գավառ, Գյումրի կամ Աբովյան»։ […]

̰
Հայատյացությունը դարձել է Ադրբեջանի պետական քաղաքականությունը և հավատամքը. Նիկոլ Փաշինյան

12:23 13.01.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Բաքվի հակահայկական ջարդերի 30-րդ տարելիցի կապակցությամբ: Նա, մասնավորապես, նշել է. «Հարգելի հայրենակիցներ, Այսօր մենք ոգեկոչում ենք Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում հայերի ջարդերի, էթնիկ զտումների ու զանգվածային տեղահանումների զոհերի անմար հիշատակը: 30 տարի առաջ միջազգային հանրությունն ականատես եղավ ու դատապարտեց Բաքվում հայ բնակչության ջարդերը: Սումգայիթի ոճրագործությունից հետո թափ հավաքող բռնաճշնումների և […]

̰
Այսօր հայ ազգը հիշում է 30 տարի առաջ Բաքվում տեղի ունեցած ջարդերի հարյուրավոր զոհերին. Տիգրան Ավինյան

12:16 13.01.2020

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Այսօր ամբողջ հայ ազգը հիշում է 30 տարի առաջ Բաքվում տեղի ունեցած ջարդերի հարյուրավոր զոհերին: 1990թ. հունվարի 13-19-ը տեղի ունեցած զանգվածային վայրագությունների արդյունքում մեր բազմաթիվ հայրենակիցներ սպանվեցին և բռնության ենթարկվեցին, իսկ շուրջ 250 հազար հայ բնակիչ ունեցող քաղաքը ամբողջովին հայաթափվեց: Հարգանքի տուրք մատուցելով մեր […]

̰
Հայ մարզչի թիմը լքած ադրբեջանցի դարպասապահը պարզաբանումներ է ներկայացրել

12:08 13.01.2020

Ղազախական «Տոբոլ» ակումբի դարպասապահ Էմիլ Բալաևը պատմել է, որ անհատական ծրագրով է մարզվում Թուրքիայում և վերականգնողական փուլ է անցնում: «Արդյո՞ք դա կապված է վնասվածքի հետ. ո´չ, վնասվածք չունեմ: Սա պարզապես վերականգնողական գործընթաց է: Ի դեպ, չնայած վերականգնողական փուլին, շարունակում եմ աշխատել անհատական ծրագրով: Առողջությանս հետ ամեն բան կարգին է»,- ասել է Բալաևը: Հիշեցնենք` «Տոբոլ»-ի ֆուտբոլիստներն […]

̰
Այլևս իմաստ չկա հարկ վճարողից կանխավճար գանձել, քանի որ դա չի համարվում հարկային եկամուտ. Անանյան

12:08 13.01.2020

Այսօր կայացած ասուլիսի ընթացքում ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նշեց, որ 2018 թվականը համարվում է հեղափոխական տարի ոչ միայն քաղաքական, այլև հարկային եկամուտների հաշվառման, ճանաչման իմաստով: «Մինչև 2018 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակաշրջանի համար պետական բյուջեի հարկային եկամուտներ էին համարվում պետական բյուջե փաստացի վճարված հարկերը: 2018 թվականի ընթացքում մենք դրամարկղային մեթոդից անցում ենք կատարել կիսահաշվեգրման […]

̰
Ադրբեջանի տարածքում հնարավոր չէ ապահովել հայերի նույնիսկ ֆիզիկական անվտանգությունը. Արարատ Միրզոյան

12:02 13.01.2020

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ լուսանկարներ է հրապարակել՝ կից հետևյալ գրառումն անելով. «Հարգանքի տուրք մատուցեցինք 1990թ․ Բաքվի ջարդերի զոհերի հիշատակին։ Մեկ դարի ընթացքում երրորդ անգամ Բաքվում կրկնված հայերի ջարդերը, ինչպես նաև Սումգայիթում, Կիրովաբադում և ադրբեջանական այլ բնակավայրերում կազմակերպված հայերի կոտորածները ամենավառ ապացույցն են նրա, որ հայերի նույնիսկ ֆիզիկական անվտանգությունը հնարավոր չէ […]

̰
Փաստաբանների համայնքի անունից եթե ասեմ` «Մի´ խառնեք մեզ ձեր…». ԱԺ քննարկում մեջբերումներով ու համեմատություններով

12:00 13.01.2020

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում քննարկում է տեղի ունեցել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի շուրջ: Դրանով պատգամավոր Տարոն Սիմոնյանն առաջարկում է թեթևացնել դատարանների աշխատանքը: Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը հետաքրքրվել է, թե ինչով է պայմանավորված հրատապությունը, որքանո՞վ կարիք կա փոփոխության և արդյո՞ք եղել է դատարանների կողմից արձագանք, քանի […]

̰
Ոնց որ ես հիմա հանցանք գործեմ, հետո ասեմ՝ ինձ հետապնդում են. Արարատ Միրզոյանը՝ Հրայր Թովմասյանի մասին

11:57 13.01.2020

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի նկատմամբ հարուցված քրգործին: Թովմասյանի հայտարարությանը, թե իր նկատմամբ «քաղաքական հետապնդում» է իրականացվում, Միրզոյանն արձագանքել է. «Չգիտեմ՝ ինչի մասին է խոսքը: Հրայր Թովմասյանի կամ որևէ այլ անձի երբևէ կատարած առերևույթ կամ իրեն մեղսագրվող հանցագործությունը, օրենքի խախտումը կապ չունի այս պահին կամ նախկինում […]

̰
2019թ. պետբյուջեի հիմքում դրված է եղել 6.7 տրլն համախառն ներքին արդյունքի ցուցանիշ. Անանյան

11:42 13.01.2020

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր մամուլի ասուլիս է հրավիրել՝ ամփոփելով 2019 թվականի տարեկան արդյունքները՝ ներկայացնելով պետական բյուջեի հարկային եկամուտների կատարողականի վերաբերյալ հաշվետվություն: «2019 թվականի պետական բյուջեի հիմքում դրված է եղել 6.7 տրիլիոն համախառն ներքին արդյունքի ցուցանիշ, որի 20.75 տոկոսը ծրագրավորվել է որպես հարկային եկամուտներ: Սա նշանակում է, որ մենք 2019 թվականի ընթացքում գեներացնելու ենք շուրջ […]

̰
Իրանում ցուցարարների և իրավապահների միջև բախումներ են տեղի ունեցել

11:25 13.01.2020

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան մի քանի գրառումներով իր աջակցությունն է հայտնել Իրանի ցուցարարներին:

̰
BACK_TO_TOP