19:07 10.01.2020
Շիրակի մարզի դատախազությունում նյութեր են նախապատրաստվում Գյումրիի քաղաքապետարանի հաշվեկշռից դուրս գրված 35 անուն գույքի վերաբերյալ փաստաթղթերը հայտնաբերելու ուղղությամբ։
Հիշեցնենք, որ քաղաքապետարանի հաշվեկշռում եղած թվով 13 անուն գույք օտարվել է, բայց դրանց փաստաթղթերը չկան, ավելի քան 20 անուն գույք էլ երկար տարիներ Գյումրիի քաղաքապետարանի հաշվեկշռում եղել է, բայց պարզվել է` դրանք գոյություն չունեն։
Նախորդ տարիներին օտարված թվով 13 շենք-շինություններ, որոնց թվում նաև կաթսայատներ, երբ և ինչքան գումարով են վաճառվել, փաստաթղթային որևէ հիմնավորում քաղաքապետարանում չկա։ Համայնքային գույքի միայն հասցեներն ու հաշվեկշռային արժեքները կան։ Այդ շենք-շինությունների ցանկում է նաև Գյումրիի նախկին Տրոլեյբուսային վարչության շենքը, որի օտարման վերաբերյալ ևս որևէ փաստաթուղթ չկա։
Ընդ որում, 13 գույքը միասին գնահատվել է 3 մլն 748 հազար դրամ։ Թե փաստաթղթերն ինչու չեն պահպանվել, ուսումնասիրում է դատախազությունը։
Շիրակի մարզի դատախազության դատախազ Կորյուն Սերոբյանի խոսքերով` իրենք դեռ չունեն տվյալներ, թե նշված շինություններն ինչ մակերեսով են, որքան են վաճառվել ու ինչ տեսակի են: Սպասում են Կադաստրի փաստաթղթերին: Դատախազությունը նաև Ազգային արխիվ է հարցումներ ուղարկել` պարզելու նշված շինությունների վերաբերյալ փաստաթղթերի առկայությունը։ Եվս 21 անուն գույք էլ քաղաքապետարանի հաշվեկշռում եղել է, բայց փաստացի գոյություն չունեն:
Չհայտնաբերված գույքը 81 մլն դրամ ընդհանուր հաշվեկշռային արժեք ունի: Օրինակ` 36 մլն դրամ արժեքով Մուշ-2 թաղամասում ջերմատար է նշված, որը ևս չկա: Համայնքապետարանի ստեղծած հանձնաժողովը համապատասխան ուսումնասիրություններ է կատարել ու այդ գույքը չի հայտնաբերել: Մարզի դատախազությունը նյութեր է պատրաստում նաև «Հոկտեմբեր» կինոթատրոնի շենքի վաճառքի ուսումնասիրության վերաբերյալ: Գյումրիի քաղաքապետի ավագանու նիստում արած հայտարարությունն է հիմք հանդիսացել, ըստ որի`«Հոկտեմբեր» կինոթատրոնի շենքը, Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ, վերանորոգվել է մոտ 150 մլն դրամով, բայց 2000-ականների սկզբին վաճառվել է 50 մլն դրամով։
Նշված փաստերով քրեական գործեր թեև հարուցված չեն, բայց Կադաստրի և արխիվի համապատասխան փաստաթղթերն ստանալուց հետո փորձաքննություններ կնշանակվեն: Մարզի դատախազությունում մեկ այլ քրեական գործ արդեն ընթացք է ստացել։
Պարզվել է, որ Գյումրիի Մուշ-2 թաղամասում 2010 թվականից հետո կատարված բնակարանաշինության աշխատանքներում տեղի է ունեցել առանձնապես խոշոր չափերի գումարի յուրացում։
Շիրակի մարզի դատախազի տեղակալ Արտյոմ Օվսյանի խոսքերով` նյութեր նախապատրաստելու ընթացքում ձեռք են բերվել տեղեկություններ, որ Գյումրիի Մուշ թաղամասի բազմաբնակարան շենքերի կառուցապատման ընթացքում թույլ են տրվել չարաշահումներ, այսինքն` տեղի է ունեցել անորակ շինարարություն: Խոսքը վերաբերում է սալիկապատման աշխատանքներին և այդ ընթացքում ձեռք են բերվել նաև տեղեկություններ այն մասին, որ չարաշահումները հասել են մոտ 20 մլրդ դրամի:
Շիրակի մարզի դատախազությունում հարուցված քրգործի համար հիմք է ծառայել այդ տարիներին ՀՀ քաղաքաշինական պետական տեսչության պաշտոնյա Արտաշես Սարգսյանի հայտարարությունը։
Հիշեցնենք՝ Գյումրիի Մուշ 2-2 թաղամասում բնակարանաշինությունը 2 փուլով է տարվել․ 2010 թվականին շահագործման է հանձնվել 1056 բնակարան, 2012-ին՝ 1756։ Հանձնման օրվանից սկսած՝ այս շենքերում ի հայտ եկան շինարարական բազմաթիվ թերություններ, արտաքին երեսապատման սալիկներ էին պոկվում, առաստաղների ծեփաշերտերն էին թափվում, կոյուղատարների ու ջրատարների սխալ կառուցումների հետևանքով բնակարանների հատակներն էին քանդվում:
Ըստ դատախազի տեղակալի՝ այս ամենն անպայման քննության առարկա կդառնա, մանրամասն կուսումնասիրվեն հանգամանքները, թե թերությունների հետևանքով ինչ փլուզումներ են տեղի ունեցել:
Բնակիչներին ևս կլսեն: Քրեական գործն ուղարկվել է մարզային քննչական վարչություն՝ նախաքննության։ Այս գործը, ըստ իրավապահների, բազմածավալ քննչական ու դատավարական գործողություններ է պահանջում: Առգրավվել են գործին առնչվող բոլոր փաստաթղթերը, հարցաքննվելու են շինարարությանը մասնակցած բոլոր կազմակերպություններն ու պատասխանատուները։
13:12 21.08.2025
Որ դեպքում Փաշինյանը կնախաձեռնի սահմանադրական փոփոխություններՎարչապետ Նիկոլ Փաշինյանը պատրաստ է սահմանադրական փոփոխություններ նախաձեռնել, եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվելիք խաղաղության համաձայնագիրը գործող Սահմանադրության հետ հակասություններ ունի: Այս մասին նա ասել է լրագրողների հետ ճեպազրույցում: «Վավերացման գործընթացում, եթե մեր Սահմանադրական դատարանը որոշի, որ հիմա նախաստորագրված և արդյունքում ստորագրվելիք խաղաղության համաձայնագիրն ունի հակասություններ Սահմանադրության հետ, ես ինքս կնախաձեռնեմ […] ...
13:06 21.08.2025
Հայտարարություն․ Կապանում տեղադրվել է նոր լուսանկարահանող տեխնիկական միջոց՝ արագաչափ սարքՀՀ ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է, որ երթևեկության առավելագույն արագության պահպանման նկատմամբ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով վերահսկողության բացակայությունը մի շարք վարորդների համար ստեղծում է արագությունը գերազանցելու պայմաններ, ինչն էլ մեծացնում է վթարային իրավիճակների առաջացման ռիսկը։ Ճանապարհատրանսպորտային պատահարների նվազեցումը դիտարկելով որպես առաջնահերթություն՝ «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի կարգով, այլ վայրից տեղափոխվել և Կապան քաղաքի Բաղաբերդ 1 հասցեի […] ...
12:54 21.08.2025
Հայաստանը պատրաստ է սահմանային անցակետերում ցանկացած պարզեցման, որը տեղավորվում է 5 սկզբունքների շրջանակում. ՓաշինյանՀայաստանը իր բոլոր սահմանային կետերում, այդ թվում՝ Հայաստան-Ադրբեջան սահմանային կետերում պատրաստ է ցանկացած պարզեցման, որը տեղավորվում է Վաշինգտոնի հռչակագրում հստակ արձանագրված 5 սկզբունքների շրջանակում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում շեշտեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Վաշինգտոնի հռչակագրում հստակ արձանագրված են այն 5 սկզբունքները, որոնց հիման վրա գործում է այս համաձայնությունը՝ տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն, […] ...
12:47 21.08.2025
Ինչ պաշտոն կզբաղեցնի Արսեն ԹորոսյանըԱրսեն Թորոսյանը նշանակվելու է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար։ Այս մասին Կառավարության նիստից հետո տեղի ունեցած ասուլիսում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Թորոսյանը վայր է դրել պատգամավորական մանդատը։ ...
12:34 21.08.2025
Առաջիկա ընտրություններում ՀՀ քաղաքացիները պետք է ընտրություն կատարեն խաղաղության և ոչ խաղաղության միջև. ՓաշինյանՀայաստանն ամենօրյա աշխատանք է տանում, տարել է և տանելու է Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու ուղղությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը նաև շեշտեց, որ խորհրդարանական առաջիկա ընտրություններում Հայաստանի քաղաքացիները պետք է ընտրություն կատարեն խաղաղության և ոչ խաղաղության միջև։ «Ես չեմ ուզում ասել խաղաղության […] ...
12:32 21.08.2025
Ձերբակալություններ Երևանում և Գյումրիում․ հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափերի թմրանյութերՔրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողների հերթական բացահայտումը միջգերատեսչական համագործակցության արդյունք էր: Օպերատիվ տեղեկությունն իրացվեց Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության ծառայողների հետ: Օգոստոսի 13-ին` ժամը 15.20-ին, մայրաքաղաքի Մոլդովական փողոցում ձերբակալվեց Գյումրիի բնակիչ 46-ամյա մի տղամարդ: Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց 1 կիլոգրամ 40 գրամ մարիխուանա և գազային ատրճանակ: Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների […] ...