15:11 09.01.2020
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների հետևյալ նշանակումները: Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի ատենապետ Գերաշնորհ Տ. Ոսկան արքեպիսկոպոս Գալփակյանի փոխարեն ատենապետ է նշանակվել Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը: Հայրապետական տնօրինությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ստեղծվել է Քարոզչական կենտրոն, որի տնօրեն 2020 թ. հունվար […]
15:03 09.01.2020
Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասը, որը հունվարի 1-ին ստանձնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, Մոսկվայում անցել է իր լիազորությունների իրականացմանը: Այս մասին հայտնում է ՀԱՊԿ կայքը: «Իմ հիմնական խնդիրն է ազնվորեն և բարեխղճորեն կատարել ինձ վրա դրված պարտականությունները՝ առաջնորդվելով բացառապես հավաքական անվտանգության ապահովման շահերով, որ ՀԱՊԿ-ը կարողանա իր անդամ երկրներին և նրանց ժողովուրդներին ծառայել ավելի արդյունավետ […]
14:19 09.01.2020
Դեկտեմբերի 21-ից ոստիկանությունն անցավ ուժեղացված ծառայության։ Նպատակը նախատոնական ու տոնական օրերին քաղաքացիների և զբոսաշրջիկների անվտանգությունն ապահովելն էր։ Նախատոնական օրերին ոստիկանության պարեկապահակետային ծառայողները, ճանապարհային ոստիկանները, ոստիկանության զորքերի ծառայողներն ու քրեական հետախույզները ուժեղացված ծառայության շրջանակներում մարդաշատ վայրերում, առևտրի կենտրոններում, շուկաներում ու հարակից վայրերում էին։ Տոնական օրերին, մասնավորապես Ամանորի գիշերը, ինչպես սպասվում էր, մեծ թվով զբոսաշրջիկներ ու քաղաքացիներ […]
13:56 09.01.2020
Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին՝ ժամը 13:25-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը Գեղարքունիքի մարզի կողմից և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի են բեռնատարների համար: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար:
13:54 09.01.2020
2020թ․ «Գլոբալ տնտեսական հեռանկարներ» հունվարյան զեկույցի համաձայն՝ թեև տնտեսական աճի տեմպերը Հարավային Կովկասում նվազման միտում ունեն, սակայն Հայաստանի աճի կանխատեսումները կայուն բնույթ են կրում`ի տարբերություն հարևան երկրների: Մասնավորապես, 2020-ի համար կանխատեսվում է 5.1%, 2021 և 2022-ին՝ 5.2%:
13:46 09.01.2020
Կառավարության այսօրվա նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այսօր իր պատուհանից նկատել է, որ կառավարության աշխատակիցներից մեկը մեքենայով եկել է, կանգնել, ծխել ու մնացորդը դեն է նետել։ «Ասենք, ես գիտեմ` ինչ կանեմ, բա եթե հիմա ուրիշ քաղաքացի էդ պահին անցնելով տեսնում է, բա ինքը ի՞նչ անի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքը վերաբերում էր նրան, […]
13:26 09.01.2020
Ղազախական «Տոբոլ»-ի և Ադրբեջանի հավաքականի դարպասապահ Էմիլ Բալաևը լքել է թիմի ճամբարը վնասվածքի պատճառով: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը: Երեկ երեկոյան թիմը հավաքվել է Դուբայում` ուսումնամարզական հավաքի, ծանոթացել նոր գլխավոր մարզիչ, հայազգի Գրիգորի Բաբայանի հետ ու այսօր արդեն երկու մարզում անցկացրել: Ավելի վաղ ադրբեջանցի ֆուտբոլիստի գործակալ Ստանիսլավ Ստանիսլավսկին չէր բացառել, որ Բաբայանի նշանակման […]
13:24 09.01.2020
«Իրավիճակը Իրանի ու ԱՄՆ-ի շուրջ ստեղծված, ավելի շատ դեէսկալացիայի է գնում և հույս ունենք, որ մոտակա օրերին ընդհանուր հանգստություն է լինելու»,- հունվարի 9-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը: Նրա խոսքերով` միշտ վատթարագույնին ենք պատրաստվում, այս ընթացքում լայնածավալ աշխատանք է կատարվել, և´ սիրիական, և´ իրանական ճգնաժամի ընթացքում մեր ինստիտուցիոնալ կարողություններն են […]
13:18 09.01.2020
Իրանում ավտոբուսի վթարի հետևանքով առնվազն 20 մարդ է մահացել, ևս 24-ը վիրավորվել են: Այդ մասին հայտնում է Al Jazeera-ն: Ինչպես նշվում է, ավտոբուսը շարժվել է Թեհրան-Գոմբեդե-Կավուս (Թեհրանից 500 կմ հյուսիս-արևելք) երթուղով: Նախնական տվյալներով՝ ավտոբուսը շրջվել է արգելակների հետ կապված խնդիրների պատճառով: Տուժածներին տեղափոխել են մոտակա հիվանդանոցներ: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
13:16 09.01.2020
Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պարծենում էր, որ Facebook-ի հիմնադիր-տնօրեն Մարկ Ցուկերբերգն իրեն ընթրիքի ժամանակ ասել է, որ համաշխարհային սոցիալական մեդիայի հարթակում ինքը «համար մեկն» է: «Ես ճաշում էի Մարկ Ցուկերբերգի հետ, և նա ասաց՝ ես ցանկանում եմ շնորհավորել Ձեզ… Դուք «Ֆեյսբուքում» համար մեկն եք»,- ասել է Թրամփը: ԱՄՆ նախագահը ռադիոհաղորդավար Ռաշ Լիմբոյին տված հարցազրույցում […]
13:00 09.01.2020
Մինչ Թուրքիա մեկնելը ՌԴ նախագահը եղել է Սիրիայում, նախագահ Բաշար Ասադի հետ այցելել ՌԴ ԶՈւ կենտրոնակայան: Ի՞նչ արդյունք է ունեցել ՌԴ նախագահի՝ Սիրիա կատարած այցը, ի՞նչ քննարկումներ են ունեցել երկու նախագահները և ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերել այդ հանդիպման ժամանակ: Այս և այլ հարցերի շուրջ է քննարկումը SHANTNEWS-ի տաղավարում: Մանրամասները՝ տեսանյութում:
12:55 09.01.2020
Կառավարության այսօրվա նիստում կառավարության ղեկավարն ասաց, որ ահազանգեր են ստանում, որ որոշ տնտեսվարողներ չեն տրամադրում ՀԴՄ կտրոններ։ Նա նշեց, որ այս օրերին այդ հարցով որոշ քննարկումներ է ունեցել ՊԵԿ ղեկավարի հետ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է` ՀԴՄ կտրոնների տրամադրումից խուսափելը նույնպես հնարավոր լինի քաղաքացիների ուղարկած տեսագրություններով բացահայտել։ Փաշինյանը հիշեցրեց, որ այս ընթացքում նմանատիպ օրենք է […]
12:48 09.01.2020
Ծագումով հայ ամերիկացի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը «Ֆեյսբուքում» հրապարակել է դստեր՝ Չիկագոյի հետ իր զրույցի տեսանյութը և գրել. «Փոքրիկ Chi-ն շուտով կդառնա 2 տարեկան»:
12:43 09.01.2020
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը և այլ երկրներ պետք է դուրս գան իրանական միջուկային ծրագրից: Ըստ նրա` ժամանակն է, որ Թեհրանը հրաժարվի «միջուկային հավակնություններից»: «Ժամանակն է եկել, որ Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը և Չինաստանը առերեսվեն իրականությունը: Նրանք պետք է դուրս գան այն JCPOA-ից»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը: Նա կողմերին կոչ […]
12:37 09.01.2020
Ժողովրդագրական իրավիճակի բարելավման նպատակով՝ կբարձրացվեն երեխայի ծննդյան միանվագ և մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստների չափերը։ Այս մասին որոշումներն ընդունվել են Կառավարության նիստում: Նախկինում գործող իրավակարգավորումների համաձայն՝ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափերը տարբերակված էին, մասնավորապես, նպաստի չափը առաջին երեխայի ծնվելու դեպքում սահմանված էր 50.000 դրամ, երկրորդ երեխայի դեպքում` 150.000 դրամ: Ըստ նոր կարգի՝ 2020 թվականի […]
12:27 09.01.2020
Այս տարի Հայաստան են գալու զբոսաշրջիկներ, որոնք լյուքս դասի չեն, օգտվում են էժան ավիատոմսերից, դիմելու են էժան ծառայությունների։ Իսկ այդպիսի ծառայություններին՝ միկրոբիզնեսներին, կառավարությունն ազատել է հարկերից։ Այս մասին կառավարության այսօրվա նիստում հիշեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ասաց, որ այս ամենը արվել է նրա համար, որ մարդիկ աշխատեն և իրենց աշխատանքով կարողանան վաստակել իրենց ապրուստը։ «Էլի […]
12:10 09.01.2020
Հայաստանը դարձել է Եվրոպայի խորհրդի Թմրանյութերի չարաշահման և դրանց ապօրինի շրջանառության դեմ պայքարի համագործակցության խմբի (Պոմպիդու խումբ) 40-րդ անդամը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքը հայտնում է, որ Հայաստանը Պոմպիդու խմբի անդամ է դարձել 2020 թվականի հունվարի 1-ից: Եվրոպայի խորհրդում ՀՀ ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն այդ առիթով նամակ է հղել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչին: […]
11:47 09.01.2020
Վերջին 30 տարում զբոսաշրջիկների սպասարկման ոլորտը գրեթե նույն ցածր մակարդակի վրա է մնացել՝ միայն որոշ դեպքերում որոշակի առաջընթաց ունենալով։ Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետը։ Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ զբոսաշրջիկների համար անհրաժեշտ է պատրաստել տեղեկատվական թերթիկներ, որոնք կտեղեկացնեն մասնավորապես տաքսիների գների մասին, համեմատաբար բարվոք ծառայությունների մասին և այլն։ «Հայաստանի Հանրապետությունում, որքան էլ զավեշտալի […]
11:29 09.01.2020
Լեհաստանի Հանրապետության Վելիկոպոլսկոե և Լյուբլինսկոե մարզերում արձանագրված թռչունների բարձր ախտածին գրիպ հիվանդության մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով հունվարի 10-ից արգելվում է Լեհաստանի նշված մարզերից կենդանի թռչնի (բոլոր տեսակի), բոլոր տեսակի թռչնամթերքի, հումքի (փետուր, աղվամազ), ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերերի, լրացակերերի (բացառությամբ սինթետիկ և քիմիական նյութեր պարունակող […]
11:27 09.01.2020
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն իր գործառույթների շրջանակներում 2019 թվականի երկրորդ կիսամյակի ընթացքում ևս շարունակաբար ապահովել է Հայաստանի Հանրապետության վարչապետին ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված վերահսկողական լիազորությունների իրականացումը։ Ծառայության կողմից իրականացված ուսումնասիրություններն ու մշտադիտարկումներն ընդգրկել են տնտեսական, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, պետաիրավական, սոցիալական, գնումների, ինչպես նաև հարակից այլ ոլորտները և ուղղությունները։ Հիշյալ գործընթացի շրջանակներում արձանագրված փաստերն […]
11:18 09.01.2020
2019 թվականին կառավարությունը կարողացավ լուծել իր օրակարգում եղած կարճաժամկետ խնդիրները։ Այս մասին կառավարության այսօրվա նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ աշխատանքային տարվա մեկնարկի կապակցությամբ շնորհավորելով կառավարության թիմին։ «2020 թվականը պետք է մեզ համար արդեն ռազմավարական խնդիրների լուծմամբ ավելի շատ զբաղվելու ժամանակաշրջան դառնա», – ասաց վարչապետը։ Նա նշեց, որ այս տարին բավականին լավ են սկսել, ու […]
10:59 09.01.2020
Թրամփի կուսակից հանրապետականները Կոնգեսում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ Սոլեյմանիի սպանությունը բնութագրել են որպես անհրաժեշտ քայլ երկրի ազգային անվտանգության համար:
10:12 09.01.2020
Վլադիմիր Կարապետյանը հայտարարել է, որ այլևս չի կատարում Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները: Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում: «Այսօրվանից այլևս չեմ կատարում վարչապետի մամուլի քարտուղարի պարտականությունները։ Վարչապետ Փաշինյանի գրասենյակում աշխատելու այս մեկ տարին գերազանց փորձ էր: Ինչպես խոստացել էի նշանակումից առաջ՝ գործս արել եմ հավեսով ու նվիրումով։ Շնորհակալ եմ»,- գրել […]
09:28 09.01.2020
ՀՀ ԱԻՆ օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Իրականում կայուն շարունակվող այս տաք և չոր օրերը այլևս ուրախալի չեն, այլ խիստ մտահոգիչ։ Ձյան ծածկի բարձրությունը հանրապետության լեռնային գոտիներում անցած տարվա նույն օրերի հետ համեմատ եռակի և քառակի պակաս է, իսկ առանձին լեռնային գոտիներում ձյան ծածկը ընդհանրապես բացակայում է։ Օդի ջերմաստիճանը շարունակում […]
09:01 09.01.2020
Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ալի Ռաբին իր թվիթերյան էջում հայտնել է, որ հունվարի 9-ին երկրում հայտարարվել է համազգային սուգ։ Այդ որոշումն ընդունվել է սպանված գեներալ Ղասեմ Սոլեյմանիի հուղարկավորության ժամանակ հունվարի 7-ին սկսված հրմշտոցի հետևանքով 56 մարդու մահվան դեպքից և երեկ առավոտյան Թեհրանի մատույցներում ուկրաինական ուղևորատար ինքնաթիռի կործանումից հետո, ինչի հետևանքով զոհվել է 167 ուղևոր և […]
08:50 09.01.2020
Եղիսաբեթ ІІ-ի թոռ, բրիտանացի արքայազն Հարրին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, հայտարարել են, որ հրաժարվում են թագավորական ընտանիքի ավագ անդամների իրենց լիազորություններից և ֆինանսական արտոնություններից։ Այս մասին ասվում է նրանց ինստագրամյան էջում։ Նշվում է, որ այդ որոշմանը նախորդել են երկար ամիսներ տևած մտորումներն ու քննարկումները։ Նրանք մտադիր են աշխատել՝ ֆինանսապես անկախ դառնալու համար, սակայն կշարունակեն […]
08:41 09.01.2020
Bloomberg գործակալությունը լուսանկարներ է հրապարակել Իրաքում ամերիկյան Էյն-ալ-Ասադ բազային Իրանի հասցրած հրթիռային հարվածի հետևանքներից։ Կադրերում երևում են ավերված կառույցներ և պայթյուններից առաջացած անցքեր։ Կարծիքներ կան, որ Իրանը միտումնավոր է հարվածներն այնպես հասցրել, որպեսզի մարդիկ չտուժեն։ Նշվում է, որ գործի են դրվել կառավարվող հրթիռներ, որոնք խոցել են անգարները, այլ ոչ թե բնակեցված շինությունները։ Ինչպես գրում է […]
08:20 09.01.2020
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հունվարի 9-ին սգո օր է հայտարարել՝ կապված Իրանում ուկրաինական ինքնաթիռի կործանման հետ։ Այս մասին հայտնում է ТАСС-ը։ Նշվում է, որոշումն ընդունվել է աշխատանքային հանդիպման արդյունքներով, որը կայացել է գիշերը։ Ի հիշատակ զոհերի՝ նախագահը կարգադրել է իջեցնել պետական դրոշները։ Թեհրանից Կիև թռիչք իրականացնող Boeing 737-ը երեկ առավոտյան կործանվել է Իմամ Խոմեյնիի օդանավակայանի մոտ։ […]
23:35 08.01.2020
Թեհրանում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Թախթիի Գավաթի խաղարկությունում հունվարի 8-ին ելույթ են ունեցել 57, 65, 79, 97 և 125 կգ քաշային կարգի ըմբիշները։ Այս մասին գրել է ֆեդերացիան: 2019 թվականի Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարթյունյանը, տանելով երեք հաղթանակ, դուրս է եկել մրցաշարի 57 կգ քաշայինների եզրափակիչ։ Եզրափակչի ճանապարհին Հարությունյանը 12։0 հաշվով հաղթել է 2019-ի դեկտեմբերին այդ […]
22:47 08.01.2020
ՄԱԿ-ում ողջունել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Այս մասին այսօր հրավիրած ճեպազրույցում հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, փոխանցում է РИА «Новости»-ն։ «Մենք ողջունում ենք ցանկացած հայտարարություն, որը կոչ է անում խուսափել լարվածությունից և հակամարտությունից»,- ասել է նա։ Ավելի վաղ, դիմելով Իրանի ժողովրդին և լիդերներին՝ Թրամփն […]