TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+22.09 oC

Գլխավոր

Կամո Հովհաննիսյանը կտեղափոխվի «Կայրաթ», իսկ Գոռ Մալաքյանը հնարավոր է` «Ժետիսու»

16:48 08.01.2020

Հայաստանի ազգային հավաքականի և «Արարատ-Արմենիա» ակումբի կիսապաշտպան Գոռ Մալաքյանը միացել է ղազախական «Ժետիսու»-ին, որի կազմում ուսումնամարզական հավաքի է մասնակցում Թուրքիայում: Նրա տեղափոխության հարցում, սակայն, դեռևս վերջնական որոշում չկա: Հիշեցնենք՝ վերջերս «Ժետիսու»-ից հեռացել է Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը, որը կարիերան, ամենայն հավանականությամբ, կշարունակի «Կայրաթ»-ում: Հովհաննիսյանը նախորդ երկու մրցաշրջաննեում «Ժետիսու» ակումբի կազմում մասնակցել է 58 […]

̰
ՆԱՏՕ-ն Իրանին կոչ է անում զերծ մնալ հետագա բռնություններից. Ստոլտենբերգ

16:45 08.01.2020

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Twitter-ում գրառում է կատարել։ «Ես դատապարտում եմ Իրաքում ԱՄՆ-ի և կոալիցիոն ուժերի վրա Իրանի հրթիռային գրոհները: ՆԱՏՕ-ն Իրանին կոչ է անում զերծ մնալ հետագա բռնություններից: Դաշնակիցները շարունակում են խորհրդակցել և հավատարիմ մնալ Իրաքում անցկացվող առաքելությանը»,- նշել է նա:   I condemn the Iranian missile attacks on US & @coalition forces […]

̰
Շնորհակալություն եմ հայտնում մեր բարեկամ ժողովրդին մեզ ցավակցելու կապակցությամբ. Հայաստանում Իրանի փոխդեսպան

16:44 08.01.2020

Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը «սգո մատյան» է բացվել գեներալ Ղասեմ Սոլեյմանիի մահվան կապակցությամբ: «Սգո մատյանը» բաց կլինի այսօր՝  ժամը 15։00-17։00-ն և վաղը` ժամը 11։00-13։00-ն: Դեսպանատանը Հայաստանում Իրանի փոխդեսպան Ալի Մոհամմադ Մոթաղին նշել է. «Այսօրվա «սգո» մատյանը բացված է Ղասեմ Սոլեյմանիի նահատակման կապակցությամբ: Գեներալ Սոլեյմանին և իր ռազմակիցները Իրաքում և Սիրիայում պայքարել են ահաբեկիչների […]

̰
Պուտինն ու Էրդողանը մասնակցում են «Թուրքական հոսք» գազատարի բացման արարողությանը

16:41 08.01.2020

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մասնակցում են «Թուրքական հոսք» գազատարի բացմանը: RT-ի ֆեյսբուքյան էջը ներկայացնում է գազատարի բացման պաշտոնական արարողությունն՝ ուղիղ հեռարձակմամբ: Նշենք, որ այս արարողությունից առաջ Պուտինն ու Էրդողանը հանդիպում են ունեցել:

̰
Երկու օր առաջ հենց այն ինքնաթիռում էի, որն այսօր կործանվեց. Տիգրան Ուրիխանյան

16:39 08.01.2020

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը ցավակցել է այսօր տեղի ունեցած ավիաաղետի զոհերի հարազատներին: «Երկու օր առաջ հենց այն ինքնաթիռում էի, որն այսօր կործանվեց։ Խորը վշտով ցավակցում եմ բոլոր զոհվածների հարազատներին»,- գրել է նա:

̰
Ռուսաստանից Երևան թռիչքների պահանջարկն աճել է զբոսաշրջիկների շրջանում

16:27 08.01.2020

Ռուսաստանից ինքնուրույն շրջագայող զբոսաշրջիկների շրջանում դեպի Երևան թռիչքների պահանջարկն աճել է 2,3 անգամ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ին` հղում կատարելով Biletix տոմսերի ամրագրման ծառայությանը։ Ըստ ծառայության տվյալների՝ նշված խմբի զբոսաշրջիկների շրջանում մեծանում է հետաքրքրությունը Թաիլանդ ուղևորությունների նկատմամբ: Ծառայության մասնագետները վերլուծել են 2020-ի առաջին կիսամյակի ընթացքում ավիատոմսերի վաճառքի վիճակագրությունը: Պարզվել է, որ դեպի Թաիլանդ թռիչքների […]

̰
Խաղաղապահների հերթական զորախումբն ավարտել է իր առաքելությունը

16:01 08.01.2020

Օրերս հայրենիք է վերադարձել Լիբանանում ՄԱԿ-ի հովանու ներքո խաղաղարար առաքելություն իրականացրած հայ խաղաղապահների հերթական զորախումբը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ լրատվական ծառայությունից։ Օդանավակայանում խաղաղապահներին դիմավորել է զորամասի հրամանատարի տեղակալ, գնդապետ Ա. Ավդալյանը, շնորհակալություն հայտնել գերազանց և օրինակելի ծառայության համար:

̰
Տոնական օրերին ԲԿ-ներ է դիմել պայթուցիկներից/հրավառություններից տուժած 95 անձ

15:45 08.01.2020

Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, տոնական օրերին` դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ն ընկած ժամանակահատվածում, հանրապետության բժշկական կենտրոններ են դիմել պայթուցիկներից/հրավառություններից տուժած 95 անձ, այդ թվում. ✔️ 29 (30%) երեխա (7-14 տարեկան), 11 (12%) դեռահաս (15-17 տարեկան) և 55 (58%) մեծահասակ (18 տարեկան և բարձր) ✔️ 89-ը (94%) արական և 6-ը (6%) իգական սեռի ✔️ 74 (78%) դեպքում տուժածները […]

̰
Հայաստանի հարավի զբոսաշրջային գրավչությունը

15:42 08.01.2020

Մեղրագույն լեռների լանջն ի վեր ձգվում է Մեղրու փոքր թաղը: Մեքենաների համար անանցանելի փողոցներն ու նեղլիկ կածանները վահանի նման պահել-պաշտպանել են տիպիկ զանգեզուրյան ճարտարապետության լանդշաֆտային ոճը: Տների մեծ մասի դիմագիծը նույնն է, ինչ հարյուրավոր տարիներ առաջ: Հայաստանի հարավի զբոսաշրջային գրավչությանն է նվիրված ՀՀ կառավարության հերթական տեսանյութը:

̰
Զինծառայողը, իրեն կցված գնդացրից կրակոց կատարելով, ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վիրավորում․ հարուցվել է քրգործ

15:34 08.01.2020

2020թ. հունվարի 6-ին` ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում, պայմանագրային զինծառայող Գեղամ Վիկտորի Խաչատրյանը, իրեն կցված գնդացրից կրակոց կատարելով, ինքն իրեն պատճառել է մահացու հրազենային վիրավորում: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է […]

̰
Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Թեհրանում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվածների հարազատներին

15:29 08.01.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Twitter-ում ցավակցել է Իրանում կործանված ինքնաթիռի զոհերի հարազատներին։ «Մեծ ցավով տեղեկացա Թեհրանի օդանավակայանի մոտ տեղի ունեցած քաղաքացիական ինքնաթիռի վթարի մասին։ Հայ ժողովրդի և իմ անունից խորին ցավակցություններս եմ հայտնում ողբերգական պատահարի զոհերի ընտանիքներին և հարազատներին»,- գրել է նա։   I learnt with great sorrow the news on a crash of a […]

̰
Մարդու իրավունքների պաշտպանն ուսումնասիրություն է սկսել Մարալիկի ծննդատան փակման առնչությամբ

15:05 08.01.2020

Մարդու իրավունքների պաշտպանն ուսումնասիրություն է սկսել Մարալիկի ծննդօգնության ծառայությունների ֆինանսավորման դադարեցման հարցի առնչությամբ։ Մասնավորապես, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տեղեկություններ է ստացել, որ այսօր Մարալիկ քաղաքի և հարակից գյուղերի բնակիչներն, ի նշան ծննդատան փակման, բողոքի ակցիա են իրականացնում՝ փակելով Գյումրի-Երևան մայրուղում Մարալիկի հատվածը։ Ուսումնասիրվել են բողոքները, այդ թվում՝ այն, որ ծննդատան փակմամբ կդժվարանա բուժօգնության մատչելիությունը։ Մարդու […]

̰
Լավ լուր․ Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում դռան փականից կախված 10-ամյա տղան գիտակցության է եկել

14:25 08.01.2020

  «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի խոսնակ Գևորգ Դերձյանը հայտնել է, որ Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում դռան փականից կախված 10-ամյա տղան գիտակցության է եկել ու սկսել  ինքնուրույն շնչել։ «Լավ լուր❗️ Հունվարի 5-ին Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկում դռան փականից կախված 10-ամյա տղան գիտակցության է եկել ու սկսել է շնչել ինքնուրույն: Բժիշկները վիճակը գնահատում են ծանր, բայց կա դրական դինամիկա: […]

̰
Ռոհանին «կտրելու է» ԱՄՆ-ի ոտքերը Մերձավոր Արևելքում

14:00 08.01.2020

Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել է, որ անպատասխան չի թողնի ԱՄՆ-ի կողմից «Ղոդս» խմբավորման ղեկավար Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը: Այդ մասին հայտնում է Интерфакс-ը: «Գեներալ Սոլեյմանիի դեպքում կտրեցիք ձեռքը: Մենք ձեր ոտքերը կկտրենք մեր տարածաշրջանում»,- ասել է Իրանի առաջնորդը: Իրավիճակը Մերձավոր Արևելքում կրկին վատթարացել է այն բանից հետո, երբ հունվարի 3-ին իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանին սպանվել […]

̰
Մարալիկցիները պահանջում են վերանայել Մարալիկի առողջության կենտրոնի ծննդատունը փակելու որոշումը. մանրամասներ

13:50 08.01.2020

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, վաղ առավոտից լարված վիճակ է ստեղծվել Մարալիկում. Մարալիկի բնակիչներն ու առողջության կենտրոնի աշխատակիցները փակել են Գյումրի-Երևան մայրուղին։ SHANTNEWS.am-ի թղթակից Լուսինե Հայրապետյանը մանրամասներ է հաղորդում Մարալիկից: Նրա խոսքերով` տարածքում էր նաև Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, որը հայտնեց` մարզպետարանի դիրքորոշումն այնպիսին է, որ պետք չէ փակել ծննդատունը: Տեղեկացնենք` ճանապարհը փակել են մարալիկցիները […]

̰
Լարված վիճակ Մարալիկում. ծննդատան և հիվանդանոցի աշխատակիցները փակել են ճանապարհը

13:34 08.01.2020

Առավոտից լարված վիճակ է ստեղծվել Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում, ծննդատան և հիվանդանոցի աշխատակիցները փակել են ճանապարհը, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակից Լուսինե Հայրապետյանը: Նա տեղեկացրեց, որ «Հյուսիս-հարավ» մայրուղու շինարարությամբ պայմանավորված` Գյումրի-Երևան ճանապարհի մի  հատված անցնում է Մարալիկով, որը առավոտից փակ է: Ճանապարհը փակել են մարալիկցիները և «Մարալիկի առողջության կենտրոն»-ի աշխատակիցները` պահանջելով վերանայել առողջապահության նախարարության դիրքորոշումը, որը […]

̰
ԱԺ կարիքների համար կեղծ մեդալների ձեռքբերման գործընթացում կատարված չարաշահումների համար երկու անձի մեղադրանքներ են առաջադրվել

13:25 08.01.2020

2019թ. հունիսի 24-ին ՀՀ ԱԺ իրավական սպասարկման բաժնի գլխավոր մասնագետի կողմից հաղորդում է տրվել այն մասին, որ 2016թ․ սեպտեմբերից ՍՊ ընկերությունը, իսկ 2017թ. հոկտեմբերից մինչև դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում անհատ ձեռնարկատերը պայմանագրով նախատեսված արծաթե մեդալների և հուշամեդալների փոխարեն ԱԺ-ին մատակարարել են մեկ այլ մետաղից պատրաստված մեդալներ և հուշամեդալներ, պատճառելով համապատասխանաբար` 4.5 մլն ՀՀ դրամի և 3.5 […]

̰
Բացահայտվել է Շիրակի մարզում կատարված դանակահարության դեպքը

13:20 08.01.2020

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է 45-ամյա տղամարդու կողմից կատարված դանակահարության դեպքը: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել: Նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների համաձայն՝ 45-ամյա տղամարդը, 2020 թվականի հունվարի 04-ին՝ ժամը 22-ի սահմաններում, վիճաբանության ժամանակ հարվածել է նույն մարզի բնակիչներ՝ 1994թ. և 2003թ. ծնված եղբայրներին: Նրանցից 17-ամյա երիտասարդին պատճառել է […]

̰
Ամերիկյան ցանկացած նոր չարիքի առավել կոշտ և վճռորոշ պատասխան կտրվի. Իրանի ԳՇ

12:50 08.01.2020

Իրանի ԳՇ պետ Մոհամմեդ Բահերին ԱՄՆ իշխանություններին զգուշացրել է, որ այսօրվա հրթիռային հարվածի նպատակն այն էր, որ ցույց տրվի Իսլամական Հանրապետության զինված ուժերի հնարավորությունների և պատրաստության մի մասը՝ ի պատասխան Ղասեմ Սոլեյմանիի սպանության: Այդ պահից սկսած` ԱՄՆ-ի կողմից ցանկացած նոր գործողության առավել կոշտ պատասխան կտրվի: «ԱՄՆ չար լիդերների համար եկել է ամենատարբեր տարածաշրջաններում ԻԻՀ հնարավորությունները […]

̰
Մեր դիրքորոշումը մնում է նույնը. Հայաստանը չի ներքաշվի հակաիրանական ու հակաամերիկյան գործողությունների մեջ. Նիկոլ Փաշինյան

12:41 08.01.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել. «Քիչ առաջ ավարտվեց ինձ մոտ հրավիրված խորհրդակցությունը, որտեղ քննարկեցինք տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները և դեռևս ուրբաթ օրը այդ կապակցությամբ իմ տված հանձնարարականների կատարման ընթացքը: Իրավիճակի զարգացումը տարածաշրջանում անհնագստացնող է: Մեր դիրքորոշումը մնում է նույնը. Հայաստանը չի ներքաշվի հակաիրանական գործողությունների մեջ, Հայաստանը չի ներքաշվի հակաամերիկյան գործողությունների […]

̰
Ո՞ր երկրների քաղաքացիներ են Իրանում ավիաաղետի հետևանքով զոհվածները

12:40 08.01.2020

Հունվարի 8-ին Թեհրանում կործանված ուկրաինական ինքնաթիռում գտնվող անձանց մեծ մասը եղել է Կանադայի քաղաքացի: Դա բխում է Aviation Newsroom ընկերության դեռևս չհստակեցված տեղեկատվությունից, որը հետևում է աշխարհում օդանավերի թռիքչների տվյալներին: Դատելով Aviation Newsroom ընկերության տվյալներիցՙ ինքնաթիռի ուղևորների թվում ուկրաինացիներ չեն եղել, ուկրաինացիներ են եղել միայն անձնակազմի անդամները: Եվ այսպես, PS752 ուկրաինական ավիաընկերության չվերթի ուղևորների թվում […]

̰
Վլադիմիր Պուտինը մեկնել է Թուրքիա

12:38 08.01.2020

Հունվարի 7-ի ուշ երեկոյան Թուրքիա է մեկնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ մասնակցելու «Թուրքական հոսք» գազատարի հանդիսավոր բացման արարողությանը: Գազատարի երկու խողովակաշարերից մեկը ռուսական գազ կմատակարարի միայն Թուրքիային, իսկ մյուսը՝ եվրոպական մի շարք երկրների: Բուլղարիան, Հունաստանը և Հյուսիսային Մակեդոնիան արդեն հայտարարել են, որ սկսել են գազ ստանալ «Թուրքական հոսք» գազատարով: Ստամբուլում ՌԴ նախագահ Պուտինը նաև կհանդիպի […]

̰
Ամերիկան և աշխարհը չեն կարող պատերազմ թույլ տալ իրենց. Նենսի Փելոսի

12:32 08.01.2020

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին Իրանին կոչ է արել դադարեցնել բռնությունը, իսկ ԱՄՆ-ի վարչակազմին՝ վերջ դնել «անհարկի սադրանքներին»: «Ուշադրությամբ հետևում եմ իրադրությանն Իրաքում ամերիկյան զորքերի հրթիռակոծումներից հետո: Մենք պետք Է ապահովենք մեր զինծառայողների անվտանգությունը, ներառյալ անհարկի սադրանքների դադարեցումը վարչակազմի կողմից և պահանջենք, որ Իրանը վերջ դնի բռնությանը: Ամերիկան և աշխարհը չեն կարող պատերազմ […]

̰
Ավստրալիայում հրդեհի հետևանքով սատկել է ավելի քան մեկ միլիարդ կենդանի

12:30 08.01.2020

Մղձավանջային կադրեր և թվեր: Վերջին տվյալների համաձայն՝ Ավստրալիայում հրդեհների հետևանքով սատկել է ավելի քան մեկ միլիարդ կենդանի՝ կոալաներ, կենգուրուներ և այլ կենդանատեսակներ: Փրկված կենդանիները խնամքի կարիք ունեն:

̰
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը վճռաբեկ բողոք է ներկայացրել

12:22 08.01.2020

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ, պաշտպան Հայկ Ալումյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել Ռ․ Քոչարյանի նկատմամբ Վերաքննիչ դատարանի կողմից գրավի կիրառումը թույլատրելի չճանաչելու դեմ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը: Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ նրա […]

̰
Նախկին ամուսինը փորձել է սպանել երիտասարդ կնոջը

12:16 08.01.2020

ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել  26-ամյա կնոջ սպանության մանրամասների վերաբերյալ: «ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Երևանի 26-ամյա բնակչուհու նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի մի շարք  հանգամանքներ: Մեղադրանք է առաջադրվել վերջինիս նախկին ամուսնուն: 2020թ. հունվարի 3-ին՝ ժամը 05:50-ին, բժշկական […]

̰
Սահմանային անցակետերում գրանցվել է վարակիչ հիվանդության կասկածով մի քանի անձանց մուտքը երկիր

11:48 08.01.2020

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հաղորդմամբ` պետական սահմանի անցման կետերում գրանցվել է վարակիչ հիվանդության կասկածով մի քանի անձանց մուտքը երկիր: Ամանորի շրջանում Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն աշխատել է ուժեղացված ռեժիմով։ Ելնելով հանգստի շրջանում երկրից մեկնողների ու երկիր ժամանողների մեծ հոսքից՝ սահմանային հսկիչ կետերում, հատկապես դեպի Վրաստան մուտք ու ելքը հսկող Բագրատաշենի, Բավրայի, Այրում-Ջիլիզայի […]

̰
«Դիանա Հարությունյան»-ին մեղադրանք է առաջադրվել. Armtimes.com

11:46 08.01.2020

«Հայկական ժամանակ»-ը տեղեկացնում է, որ «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջը վարողին մեղադրանք է առաջադրվել։ Այդ մասին հայտնել են ԱԱԾ մամուլի կենտրոնից։ Մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը՝ հրապարակայնորեն կամ լրատվության միջոցներ օգտագործելով) և 254-րդ հոդվածի 1-ին մասով (համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալը): Նրա նկատմամբ […]

̰
Նախնական տվյալներով՝ Boeing-737-ի կործանման հետևանքով զոհերի թվում ՀՀ քաղաքացիներ չկան. ԱԳՆ

11:39 08.01.2020

ՀՀ ԱԳՆ-ը տեղեկություն է հրապարակել ավիաաղետի հետևանքով զոհերի ցանկում ՀՀ քաղաքացիների առկայության վերաբերյալ: «Ըստ նախնական տվյալների՝ Իրանում ուկրաինական ուղևորատար Boeing-737 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի ցանկում ՀՀ քաղաքացիների չկան»,- տեղեկացնում են ԱԳՆ-ից:

̰
Boeing-737-ի կործանման հետևանքով զոհերի ցանկում ՀՀ քաղաքացիների առկայության մասին տեղեկատվությունը ճշտվում է․ ԱԳՆ

10:59 08.01.2020

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Իրանում ուկրաինական ուղևորատար Boeing-737 ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի ցանկում ՀՀ քաղաքացիների առկայության մասին տեղեկատվությունը ճշտվում է»:

̰
BACK_TO_TOP