22:01 08.01.2020
Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Թրամփը խոսեց: Մարդկային կորուստներ ԱՄՆ-ը չունի: Սա շատ լավ լուր է, որին առավոտից սպասում էի: Դեէսկալացիան շատ հավանական է: Թրամփը պատրաստ է սկսել բանակցությունները: Գնդակը Իրանի դաշտում է»:
21:51 08.01.2020
2020 թվականի հունվարի 7-ին ժամը 14:50-ի սահմաններում Մարդու իրավունքների պաշտպանի «թեժ գծի» հեռախոսահամարին զանգահարել է քաղաքացի և հայտնել, որ իր եղբայրը՝ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Կարեն Ծաղիկյանը, գտնվում է առողջական ծանր վիճակում. ստացել է սրտի կաթված, սակայն քրեակատարողական հիմնարկում բժշկական օգնություն չի ցուցաբերվում: Ըստ դիմումատուի՝ Կ. Ծաղիկյանն ունի անազատության մեջ պահվելու հետ անհամատեղելի […]
21:45 08.01.2020
«Մենք պետք է բոլորս միասին աշխատենք Իրանի հետ համաձայնության հասնելու համար»,- այսօրվա խոստացված ելույթում ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Նախագահը քննադատել է Իրանի միջուկային գործարքը՝ նշելով, որ այն շատ թերի է։ Միացյալ Նահանգներն այս գործարքից դուրս է եկել, այս օրերին էլ իրանական կողմը հայտարարեց, որ պատրաստվում են պարտավորությունների հերթական քանակից հրաժարվել։ «Շատ թերի պայմանագիրը […]
21:18 08.01.2020
Դատարանը քիչ առաջ բավարարել է 16-ամյա աղջկա սպանության մեջ մեղադրվող 27-ամյա երիտասարդի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 16-ամյա աղջկա սպանության համար Ռաֆայել Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի […]
21:10 08.01.2020
Այսօր խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 16:30-ի սահմաններում Սևան-Շորժա-Ճամբարակ ավտոճանապարհի 18 կմ հատվածում ճակատ-ճակատի բախվել են ВАЗ 2107 մակնիշի 35 DR 778 համարանիշի և Opel Astra մակնիշի 19 ՕՍ 178 համարանիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ 2-ը Ճամբարակի, 4-ը՝ Սևանի բժշկական կենտրոններ։ Վիրավորներին առաջինը […]
20:58 08.01.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Սեբաստիան Կուրցին՝ Ավստրիայի Հանրապետության Դաշնային կանցլերի պաշտոնում նշանակվելու առթիվ: Այս մասին տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը։ «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ Ավստրիայի Հանրապետության Դաշնային կանցլերի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Վստահ եմ՝ Ավստրիայի բարեկամ ժողովրդի կողմից Ձեզ տրված վստահության քվեն լավագույնս կծառայի Ձեր գլխավորած կառավարության նպատակների իրագործմանը: Ջերմությամբ եմ հիշում […]
20:43 08.01.2020
Ամերիկացի ոչ մի զինվոր չի վիրավորվել անցյալ գիշեր իրանյան զինված ուժերի կողմից Իրաքի ամերիկյան բազաների ուղղությամբ իրականացված հարվածի հետևանքով: Այս մասին իր խոստացած հայտարարության ժամանակ քիչ առաջ ասաց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք ոչ մի զոհ չունենք: Բոլոր մեր զինվորները ապահով են, և միայն նվազագույն վնաս է եղել մեր ռազմաբազաներում», – ասաց Թրամփը։ ԱՄՆ նախագահի […]
20:24 08.01.2020
2019 թվականի դեկտեմբերի 31-ից մինչև 2020 թվականի հունվարի 7-ը վարակիչ հիվանդությունների առումով հանրապետությունում իրավիճակը եղել է համեմատաբար հանգիստ, մասնավորապես՝ խմբակային դեպքեր և բռնկումներ չեն արձանագրվել: Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, տոնական օրերին արձանագրվել է աղիքային վարակների 65 դեպք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է գրեթե 2 անգամ՝ համաճարակաբանորեն կապված դեպքեր չեն արձանագրվել: […]
20:11 08.01.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և կից գրել․ «Սա կարող է իրականություն դառնալ շուտով ✅Հին քաղաքը վերականգնելու հնարավորությունները քննարկում եմ մասնագետների հետ: Առայժմ այսքանը»:
19:30 08.01.2020
Բնական աղետներն Ավստրալիայում շարունակում են մնալ մտահոգության առարկա: Ավստրալիայի արևելքում պահպանվում է արտակարգ իրավիճակը: Նոր Հարավային Ուելսում կրակը ոչնչացրել է մոտ 2 000 շինություն, զոհվել է 25 մարդ, ոչնչացել է 63 000 քառակուսի կիլոմետր տարածք: Թեմայի շուրջ SHANTNEWS.am-ը զրուցել է «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում:
19:15 08.01.2020
Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում հացադուլ հայտարարած անձանց վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներում առկա տեղեկությունը ճշտելու համար կապ է հաստատել «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի ղեկավարության հետ։ Ըստ քրեակատարողական հիմնարկի հավաստիացման՝ ներկա պահի դրությամբ ստացվել է հացադուլ հայտարարելու մասին ազատազրկված վեց անձի (հինգ կալանավորված անձ և մեկ դատապարտյալ) դիմում: Տրամադրված տեղեկության համաձայն՝ հացադուլ հայտարարած անձինք […]
19:14 08.01.2020
ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը տեղեկացրել է, որ Բաղդադում ՀՀ դեսպանությունը աշխատում է բնականոն ռեժիմով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ պաշտոնական կայքից: «Միջազգային գոտում» ներկայումս անվտանգության հետ կապված խնդիրներ չկան: Մի քանի օր առաջ «Միջազգային գոտում» տեղի ունեցած պայթյունները, չնայած ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա լինելու հանգամանքին, էականորեն չեն ազդել […]
19:11 08.01.2020
«Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը» նախազգուշացնում է ալկոհոլի չարաշահման հետևանքով առաջացող խնդիրների մասին: Ցանկը հրապարակվել է նկարի տեսքով.
19:06 08.01.2020
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեից SHANTNEWS.am-ին տեղեկացրեցին, որ 2018թ. Հայաստան է ներմուծվել շուրջ 10 մլն 700 հազար հատ հրավառության համար նախատեսված նյութ, իսկ 2019-ին այդ թիվը կազմել է մոտավորապես 20 մլն 200 հազար: Այսինքն՝ ներկրվել է գրեթե կրկնակի ավելի քանակությամբ հրավառության համար նախատեսված միջոց: Հիշեցնենք, որ Ամանորի գիշերը հրավառության հետևանքով ծանր վնասվածք էր ստացել 10-ամյա Տավրոս […]
19:00 08.01.2020
Ամեն նոր սկսվող տարվա հետ մարդիկ նոր սպասումների ու լավ փոփոխությունների ակնկալիքներ ունեն: Նոր տարին ընտանեկան տոն է, որը նշելու ավանդույթը միշտ չէ, որ անխախտ է: Այս տարի շատերն ընտանիքից դուրս` քաղաքի Կենտրոնական հրապարակում, դիմավորեցին Նոր տարին։ Տոնն ամեն մեկի համար ինչ-որ մի հետաքրքրությամբ առանձնացել է, գյումրեցիներից ոմանք էլ այդ հետաքրքրությունն ու ուրախությունը այլ քաղաքներում […]
18:55 08.01.2020
Ի պատասխան Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հարցման՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունն ուղարկել է գրություն ՀՀ Առաջին խմբի առաջնության՝ 2019 թվականի սեպտեմբերի 6-ին կայացած «Տորպեդո»- «Մասիս» խաղի վերաբերյալ: Այս մասին տեղեկանում ենք ՀՖՖ պաշտոնական կայքից: Գրության մեջ նշված է, որ ՀՀ ԱԱԾ համապատասխան գործողությունների արդյունքում հավաքագրված տվյալների համաձայն՝ «Մասիս» ՖԱ ղեկավար անձնակազմի ներկայացուցիչները և ֆուտբոլիստները, նախնական համաձայնությամբ, […]
18:53 08.01.2020
Հունվարի 3-ին Հրազդանի կիրճում տեղի ունեցած միջադեպի գործով դերասան Հովհաննես Ազոյանը տուժող է ճանաչվել: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրել են Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Քրեական գործով դատավարական կարգավիճակ ունեցող այլ անձ առայժմ չկա: Հիշեցնենք` հունվարի լույս 3-ի գիշերը ոստիկանության Մալաթիայի բաժնում ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում մի […]
18:42 08.01.2020
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարությունները տեղադրված են հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգում՝ ? https://file-online.taxservice.am «257․ Միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ հայտարարություն (կոդ՝ le)», «258. Հայտարարություն անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ (կոդ՝ lf)»: ՀՀ Հարկային օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ հարկային հաշվարկ չհամարվող փաստաթղթերը հարկային մարմին […]
18:40 08.01.2020
Հունվարի 8-ին անցկացվել է պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև զորակոչիկների մասնագիտական կարողությունները պարտադիր զինվորական ծառայության ընթացքում ավելի արդյունավետ օգտագործելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարության և «Հայտեք» կիբերանվտանգության կենտրոնի համատեղ հայտարարած մրցույթի առաջին փուլը: Մրցույթին մասնակցում են ձմեռային զորակոչի ենթակա տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների, ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտներում խոր մասնագիտական […]
18:39 08.01.2020
SHANTNEWS.am-ն ամփոփում է անցած` 2019 թվականը: Ինչպիսի՞ն էր տարին ԼՂ հակամարտության կարգավորման առումով: Հիշեցնենք` հայ և ադրբեջանցի լրագրողները տարեվերջին այցելեցին Ադրբեջան և Հայաստան: SHANTNEWS.am-ի տաղավարում հայ լրագրողներն ամփոփել են Բաքու կատարած այցը: Մանրամասները` տեսանյութում:
18:29 08.01.2020
Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը մերժել է որպես մեղադրյալ ներգրավված «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը անձնական երաշխավորությամբ փոխարինելու վերաբերյալ նրա պաշտպանի և մամուլի մի շարք ներկայացուցիչների կողմից ներկայացված միջնորդությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: «Քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն […]
18:08 08.01.2020
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 123-րդ հոդվածի 6-րդ մասում կատարված փոփոխության արդյունքում, 2020 թվականի հունվարի 1-ից ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ կամ առջևի հողմապակին թաղանթապատված վիճակում կամ կարգի խախտմամբ վարագուրապատված տրանսպորտային միջոցներ վարելու դեպքում իրավախախտման հատկանիշները վերացնելը, այն է՝ թաղանթապատումը, ապակիների լուսաթափանցելիության չափի խախտումը վերացնելը կամ վարագույրը հանելը այլևս չի ազատում վարչական պատասխանատվությունից։ Այսինքն՝ տրանսպորտային միջոցը […]
18:05 08.01.2020
2020թ. հունվարի 1-ից ուժի մեջ է Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որը Ազգային ժողովն ընդունել էր անցած տարվա ամռանը: Հարկային օրենսգրքի փոփոխությունների հիմնական մասն առնչվում է եկամտային հարկի դրույքաչափերին: Ի՞նչ բանաձևով են հաշվարկվում դրանք և ինչի՞ է միտված նոր օրենքը Բանաձևը հիմա մեկն է: Եկամտային հարկը բոլորի համար հաշվարկվում է մեկ միասնական դրույքաչափով: Նախկին՝ […]
17:40 08.01.2020
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Թուրքական հոսք» գազատարի բացման արարողության ժամանակ նշեց, որ գազատարի բացումը կարևոր քայլ է ոչ միայն Ռուսաստանի և Թուրքիայի, այլև ողջ Եվրոպայի համար: Պուտինի գնահատմամբ՝ ռուս-թուրքական ռազմավարական գործընկերությունը կարևոր արդյունքներ է տալիս: ՌԴ նախագահն ընդգծեց՝ արդեն 30 տարի է՝ Թուրքիա է արտահանվում ռուսական գազ, միայն նախորդ տարի Ռուսաստանից Թուրքիա է արտահանվել 24 […]
17:22 08.01.2020
Հայաստանում Իրանի դեսպանատան «սգո մատյանում» գրառումներ են արել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն ու Ազգային ժողովի պատգամավորներ: Բոլորի հորդորը և ցանկությունը մեկն է եղել՝ խնդրի խաղաղ կարգավորումը: Մանրամասները` տեսանյութում:
17:21 08.01.2020
«Զրոյական հարկեր անձնական իրերի և մեքենայի համար. ինչպես ասում են, ընտանիքով հավաքվում, տուն-տեղ վերցնում և վերադառնում ենք մեր սիրելի հայրենիք…». ֆեյսբուքյան իր էջում հայրենադարձությունը խթանող նախագծի մասին գրառում է կատարել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը: Գրառման մեջ մասնավորապես նշվում է. «Շուրջ կես տարվա թիմային աշխատանքի արդյունքում հայրենադարձությունը խթանող նախագիծն արդեն շրջանառության մեջ է: […]
17:09 08.01.2020
Իսպանիայում անցկացված Roquetas de Mar Open 2020 շախմատի 31-րդ մրցաշարին հաջող են մասնակցել Հայաստանը ներկայացրած Կարեն Գրիգորյանն ու Տիգրան Հարությունյանը: Կարեն Գրիգորյանն ուկրաինացի Վիտալի Բեռնադսկու հետ ցույց է տվել լավագույն արդյունքը՝ 9 հնարավորից վաստակելով 7,5 միավոր ու միայն լրացուցիչ գործակիցներով է զիջել Բեռնադսկուն և զբաղեցրել 2-րդ տեղը: Նրանցից յուրաքանչյուրը 1600-ական եվրո պարգևավճար է ստացել: Իսկ […]
17:07 08.01.2020
Ռոման Բերեզովսկին նշանակվել է «Փյունիկ» ՖԱ-ի գլխավոր մարզիչ, տեղեկանում ենք «Փյունիկ»-ի պաշտոնական կայքից: Ռոման Բերեզովսկին երկար տարիներ պաշտպանել է Հայաստանի ազգային հավաքականի դարպասը: Որպես ֆուտբոլիստ հանդես է եկել «Սյունիք» Կ., «Կոսմոս Կիրովեց», «Սմենա-Սատուրն», «Զենիթ», «Տորպեդո» Մ., «Դինամո» Մ. և «Խիմկի» Մ. ակումբներում: Ռոման Բերեզովսկին ֆուտբոլիստի կարիերան ավարտել է 2015թ.: Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո մարզչական գործունեություն […]
17:00 08.01.2020
Վաղ առավոտյան Իրանի զինված ուժերի մեջ մտնող ԻՀՊԿ հրթիռային զորքերը հրթիռակոծել են Իրաքի տարածքում գտնվող ԱՄՆ բազաները։ Իրանական կողմն ասել է, որ իրենց հարվածների արդյունքում տասնյակ ամերիկացի զինծառայողներ են սպանվել, իսկ ամերիկյան կողմն ասում է՝ հարվածների հետևանքով ամերիկացի որևէ զինծառայող չի տուժել։ Հարվածները Հրթիռային հարվածներն իրականացվել են Իրաքի հյուսիսում՝ քրդական տարածքում գտնվող Էրբիլի ամերիկյան բազայի […]