TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+22.09 oC

Գլխավոր

Կործանված ինքնաթիռի ուղևորների մեծ մասն Իրանի քաղաքացիներ են

10:38 08.01.2020

Թեհրանում կործանված ուկրաիական ուղևորատար ինքնաթիռի զոհերի մեծ մասն Իրանի քաղաքացիներ են։ Այս մասին հայտնում է РИА «Новости»-ն՝ հղում անելով Իրանի ԱԻՆ-ին։ Ուկրաինայի ԱԳՆ-ը հաստատել է ավիաաղետի փաստը։ Նախնական տեղեկություններով՝ ինքնաթիռում գտնված բոլոր՝ 176 անձինք, այդ թվում անձնակազմի 9 անդամները, զոհվել են։ first video of the crash scene.#ukraine#ps752 pic.twitter.com/riUDistyrc — Arshia (@ars__hii) January 8, 2020

̰
Զոհրաբ Մնացականյանը ցավակցություն է հայտել ավիաաղետի զոհերի հարազատներին

10:30 08.01.2020

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն իր թվիթերյան էջում ցավակցություն է հայտել այսօր Թեհրանում տեղի ունեցած ավիաաղետի կապակցությամբ․ «Վշտալի նորություններ Թեհրանից Կիև ուղևորվելիս «Ուկրաինական միջազգային ավիաուղիների» Boeing 737 ինքնաթիռի կործանման վերաբերյալ։ Խորին վշտակցություն զոհերի ընտանիքներին և ընկերներին»։ Very sad news about the crash of #Ukrainian International Airlines airplane Boeing 737 en route from #Tehran to #Kiev. […]

̰
Ի՞նչն է դարձել Թեհրանում ուկրաինական ինքնաթիռի կործանման պատճառ

10:23 08.01.2020

Շարժիչի բռնկումը դարձել է այսօր Թեհրանում ուկրաինական ուղևորատար ինքնաթիռի կործանման պատճառ։ Այս մասին IRNA գործակալությանը հայտնել է Իմամ Խոմեյնիի անվան օդանավականի պաշտոնական ներկայացուցիչը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ինքնաթիռը պատկանել է «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներին» և չվերթ իրականացրել դեպի Կիև։ Ինքնաթիռը կործանվել է թռիչքից անմիջապես հետո։ Ողջ մնացած մարդկանց գտնելու շանս չկա, հայտնում է Իրանի ԱԻՆ-ը։ […]

̰
Ամերիկյան բազաների հրթիռակոծման հետևանքով կա 80 զոհ․ ԶԼՄ-ներ

09:57 08.01.2020

Իրանական հեռուստատեսությունը հայտնում է, որ Իրաքում ամերիկյան ռազմաբազաների հրթիռակոծման հետևանքով 80 մարդ է զոհվել, փոխանցում է Reuters-ը։ Ընդհանուր առմամբ Իրանի տարածքից Իրաքում տեղակայված ամերիկյան 2 ռազմաբազաների ուղղությամբ արձակվել է 15 բալիստիկ հրթիռ։ 10 հրթիռ ընկել է Այն-ալ-Ասադ ավիաբազայի տարածքում, 1 հրթիռ ընկել է Էրբիլում գտնվող ռազմաբազայի տարածքում, ևս 4-ը դուրս են եկել շարքից։ Եղել է […]

̰
Boeing-737-ի բոլոր ուղևորները զոհվել են․ Reuters

09:23 08.01.2020

«Ուկրաինայի միջազգային ավիաուղիների»՝ այսօր Թեհրանում կործանված Boeing-737 ինքնաթիռի բոլոր ուղևորները զոհվել են։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Ինչպես հայտնում է իրանական Press TV-ն՝ հղում անելով երկրի քաղավիացիայի վարչության մամուլի քարտուղար Ռեզա Ջաֆարզադեին, ինքնաթիռում եղել է 170 մարդ։ Իրանի արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ ավիավթարից ողջ մնացած մարդկանց գտնելու շանս չկա, քանի որ ինքնաթիռի […]

̰
Իրանն ինքնապաշտպանության նպատակով իրականացրել է համաչափ միջոցառումներ․ Զարիֆ

08:50 08.01.2020

Իրանը չի ձգտում էսկալացիայի կամ պատերազմի, սակայն կպաշտպանվի ագրեսիայից։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը։ Նախարարը նշել է, որ Թեհրանը միջոցներ է ձեռնարկել՝ «ընդդեմ իր քաղաքացիների վրա կատարված վախկոտ հարձակման»։ «Իրանն ինքնապաշտպանության նպատակով իրականացրել է համաչափ միջոցառումներ և գործել է ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածին համապատասխան»,-գրել է Զարիֆն իր թվիթերյան էջում։ Հունվարի […]

̰
Ամերիկյան բազաների ուղղությամբ արձակվել է 15 հրթիռ՝ հարձակման 2 ալիքով

08:42 08.01.2020

Ընդհանուր առմամբ Իրանի տարածքից Իրաքում տեղակայված ամերիկյան 2 ռազմաբազաների ուղղությամբ արձակվել է 15 բալիստիկ հրթիռ։ Այս մասին հայտնում է Fox News-ը՝ հղում անելով Պենտագոնի աղբյուրներին։ 10 հրթիռ ընկել է Այն-ալ-Ասադ ավիաբազայի տարածքում, 1 հրթիռ ընկել է Էրբիլում գտնվող ռազմաբազայի տարածքում, ևս 4-ը դուրս են եկել շարքից։ Եղել է հարձակման 2 ալիք՝ մոտ 1 ժամ միջակայքով։ […]

̰
Իրանն ԱՄՆ-ի դաշնակիցներին սպառնացել է հարվածներով

08:33 08.01.2020

Ցանկացած պետություն, որը կտրամադրի իր տարածքը որպես հարթակ Իրանի դեմ հարձակումների համար, կդառնա պատասխան հարվածի թիրախ։ Այս մասին հայտարարել են Իրանի իսլամական հեղափոխության պահպանների կորպուսում, փոխանցում է Press TV-ն։ Tansin գործակալությունն իր հերթին հայտնում է, որ եթե ԱՄՆ-ը հարվածի Իրանին, շիայական «Հըզբոլլահ» շարժումը կհարձակվի Իսրայելի վրա։ Իսրայելական հակաօդային պաշտպանության համակարգերն ու ռազմաօդային ուժերը բերվել են […]

̰
Իրանում ուկրաինական ուղևորատար ինքնաթիռ է կործանվել

08:20 08.01.2020

Ուկրաինական Boeing 737 ինքնաթիռը, որում եղել է 180 ուղևոր, վթարվել է Թեհրանում գտնվող Իմամ Խոմեյնիի անվան օդանավակայանից ոչ հեռու։ Այս մասին հայտնում է TASNIM գործակալությունը։ Հաղորդվում է, որ ինքնաթիռը պատկանել է «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներին» և չվերթ իրականացրել դեպի Կիև։ Ինքնաթիռը կործանվել է թռիչքից անմիջապես հետո։ Նախնական պատճառ են անվանում տեխնիկական թերությունները։ Այս պահին այլ մանրամասներ […]

̰
Իրանն Իրաքում հարձակվել է ամերիկյան մի քանի օբյեկտների վրա

08:10 08.01.2020

Իրանն Իրաքում հարձակվել է  ամերիկյան մի քանի ռազմական օբյեկտների վրա։ Կիրառվել են բալիստիկ հրթիռներ։ Այս մասին հայտնում է ABC հեռուստաընկերությունը։ Սպիտակ տան աղբյուրի փոխանցմամբ՝ հրթիռային հարվածի հետևանքով տուժել է Էրբիլի մատույցներում գտնվող ամերիկյան օբյեկտը, ինչպես նաև երկրի արևմուտքում գտնվող Էյն-ալ-Ասադ ավիաբազան։ Հարվածները պատասխան են ամերիկյան ուժերի կողմից օրեր առաջ իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանությանը։ Sky […]

̰
Շնորհավորում եմ բոլորիս՝ աշխատանքային տարվա մեկնարկի առիթով․ Փաշինյան

08:02 08.01.2020

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Շնորհավորում եմ բոլորիս՝ աշխատանքային տարվա մեկնարկի առիթով: Գիտելիքահենք աշխատանքն է այն «կախարդական փայտիկը», որով լուծում ենք և պիտի շարունակենք լուծել մեր խնդիրները»: https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2521169178203462?__xts__[0]=68.ARCpPVYg1XjZzgT2dn03DaZtkIvCOn4EUtnxjBr837-p5QEJyGcIAidLl4kPUeKFnoVlovw_47w-5qeo3bUTOZk35UN2wWsjQfefBrFpehcY3G8UIm4aFr0-CrnOW_mJKKb1QcprBxciaDkklReTpOTzCxJ00f3hBu3NbZ6kPfnQgvRFu1xRV4j9ou0_CdOWVBNHgnFvl9CDgaavcXKAeAR7pyRKUFmmyIZ9PK7vC8FI_ud44cejbRjK5pfMFbudNzgI23jdQxqNk30uBGkzm8cskytXtkkRGTr4QUVO-BjKOdEDpMPQLoapaS68drirD2DWN5BYDWWZyAn0wySk_BEQ&__tn__=-R

̰
Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

23:55 07.01.2020

Հանրապետության տարածքում՝ Հունվարի 7-ի ցերեկը, 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Հունվարի 7-ի ցերեկը, 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ստորև ներկայացված է Հայաստանի ինտերակտիվ քարտեզը, որի վրա կարող եք տեսնել առաջիկա օրերին կանխատեսվող ջերմաստիճանը, տեղումները, քամու ուժգնությունը, ուղղությունը և օդերևութաբանական այլ տվյալներ:

̰
Արոնյանը միաժամանակյա սեանս է անցկացրել երեխաների հետ Հարավաֆրիկյան Հանրապետությունում

23:00 07.01.2020

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը Հարավաֆրիկյան Հանրապետությունում է: «Արմենպրես»–ի հաղորդմամբ՝ այս մասին իր Թվիթերում գրել է շախմատիստը: Հայ գրոսմայստերը մայրաքաղաք Յոհանեսբուրգում երեխաների հետ 107 խաղատախտակների վրա միաժամանակյա խաղային սեանս է անցկացրել: Արոնյանը կրել է հատուկ շապիկ, ի հիշատակ Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելայի:

̰
Ինչ պետք է անել հետտոնական սթրեսը հաղթահարելու համար

22:46 07.01.2020

Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներից հետո մասնագետները հաճախ բարձրաձայնում են հետտոնական սթրեսի մասին: Քաղաքացիներն էլ իրենց օրինակով են հաստատում, որ տոներից հետո աշխատանքի վերադառնալը դժվար է: SHANTNEWS-ը հարցումներ է իրականացրել  փողոցներում, նաև մասնագետներից պարզել, թե ինչ պետք է անել հետտոնական սթրեսը հաղթահարելու համար:

̰
Բալային հումորներից մինչև բալերի վաճառք համացանցում

22:34 07.01.2020

Կարգազանց վարորդները 2020-ի հունվարի 1-ից զրկվում են միավորներից։ Վարորդական իրավունքը կորցնողները ստիպված կլինեն նոր քննություն հանձնել այն վերականգնելու համար։ Նոր համակարգի ներմուծումը վերջին օրերին ակտիվ քննարկվում է նաև համացանցում՝ բալային հումորներից մինչև բալերի վաճառք: Իսկ ի՞նչ վերաբերմունք ունեն վարորդները նոր՝ բալային համակարգի նկատմամբ: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Դասարաններում պետք է ապահովվի առնվազն 18-22 °C ջերմաստիճան. ԱԱՏՄ

22:15 07.01.2020

Դպրոցներում ու մանկապարտեզներում դասապրոցեսի մեկնարկին ընդառաջ` ԱԱՏՄ-ն ուսումնական հաստատություններին խստորեն հորդորում է պահպանել ջեռուցման նորմերը։ Առնվազն 18-22 աստիճան ցելսիուս ջերմաստիճան պետք է ապահովվի դասարաններում, ուսումնական կաբինետներում, դասախոսությունների լսարանում, գրադարանում, բուժկետում (բժշկի կաբինետ), մարզադահլիճի հանդերձարաններում, լաբորատորիաներում, խմբակային պարապմունքների սենյակներում, հանդիսությունների դահլիճում։ Արգելվում է ջեռուցումը վառարաններով։ Ինչպե՞ս պետք է կազմակերպվի դպրոցների ջեռուցումը, քանի՞ աստիճան պետք է լինի […]

̰
Կալավանը զբոսաշրջային կենտրոն դարձրած Ռոբերտ Ղուկասյանը վստահ է՝ յուրաքանչյուր գյուղ ունի իր չբացահայտված հարստությունը

21:39 07.01.2020

Կալավանը զբոսաշրջային կենտրոն դարձրած Ռոբերտ Ղուկասյանը վստահ է՝ յուրաքանչյուր գյուղ ունի իր չբացահայտված հարստությունը։ Մանրամասները՝ կառավարության պատրաստած տեսանյութում։

̰
Արարատի մարզում բախվել են Mercedes-ն ու իրանական բեռնատարը. կա տուժած

21:33 07.01.2020

Այսօր՝ հունվարի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 19:50-ի սահմաններում, Երևան-Երասխ ավտոճանապարհի 28 կմ հատվածում բախվել են Mercedes C-180 մակնիշի 01 LZ 707 համարանիշի և իրանական 10 A567 10 համարանիշի բեռնատարը: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Mercedes-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է […]

̰
Անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով 12 տարի հետախուզման մեջ գտնվող պետական պաշտոնյայի հայրը Ձորաղբյուրում մահացած է հայտնաբերվել

20:50 07.01.2020

Հունվարի 6-ին «Աբովյան» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Ձորաղբյուր գյուղի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանները պարզել են, որ մահացածը 60-ամյա Սաղաթել Սաղաթելյանն է, ով հաշվառված է Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում: Դատաբժշկի նախնական՝ դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: […]

̰
Ինչպե՞ս են նախկին ռեժիմի սպասարկուները իրենց տուն տանում հեղափոխության արդյունքները․ Էդմոն Մարուքյան

20:42 07.01.2020

ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում Ավդալ սարի ստորոտից տեսանյութ է հրապարակել և կից գրել․  «Մտքեր ընդդիմության դերի մասին և թե ինչպե՞ս են նախկին ռեժիմի սպասարկուները իրենց տուն տանում հեղափոխության արդյունքները»:  

̰
Հայաստանի մոտ կես միլիոն կենսաթոշակառուները հունվարի սկզբին ստացան թոշակները՝ 10%-ով ավելի շատ․ Բաբկեն Թունյան

19:59 07.01.2020

ԱԺ «Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Իսկ մինչ ֆեյսբուքում ցեխշպրտոցին շարունակվում էր, Հայաստանի մոտ կես միլիոն կենսաթոշակառուները հունվարի սկզբին ստացան թոշակները՝ 10%-ով ավելի շատ, քան նախկին տարիներին։ Մեկը 3 հազար դրամով է շատ ստացել, մյուսը՝ 4 կամ 5… Մեծ ավելացում չէ, իհարկե, ու թոշակառուների խնդիրները սրանով ամբողջությամբ չեն լուծվի։ […]

̰
Սու-30 և այլ գնումներ, խոշոր զորավարժություններ․ ինչպիսի՞ն էր 2019 ռազմական տարին

19:30 07.01.2020

Հայաստանն այս տարի գնեց կործանիչ ավիացիա՝ Սու-30 ՍՄ ինքնաթիռներ, ու այլ խոշոր զինատեսակներ։ Աճեց նաև ռազմարդյունաբերությունը։ Այս և հարակից թեմաներին անդրադարձել ենք SHANTNEWS-ի առանձին թողարկումով՝ ամփոփելով Հայաստանի ռազմական տարին։ Անդրադարձել ենք նաև տարվա ընթացքում հետաքրքրության կենտրոնում գտնվող Նախիջևանի ու Տավուշի ուղղությունների առաջնագծին։ Քննարկել ենք նաև խոշոր զորավարժությունները, որոնք տարվա ընթացքում անցկացվեցին նաև Արցախում։ Մանրամասները` տեսանյութում:

̰
Հայկական կողմը նախազգուշացնող կրակ է բացել. Արծրուն Հովհաննիսյան

19:21 07.01.2020

ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում և հայտնել, որ Տավուշի հատվածում ադրբեջանական կողմը փորձել է ինժեներական աշխատանքներ իրականացնել առաջնագծում։ «Հայկական կողմը նախազգուշացնող կրակ է բացել»,- գրել է Հովհաննիսյանը:

̰
Հարեմներում ամենևին էլ գեղեցկուհիներ չեն եղել. իրականությունն ու սերիալային պատկերները

19:14 07.01.2020

«Հարեմ» ասելիս շատերը պատկերացնում են շքեղ պալատ և բազմաթիվ գեղեցկուհիներ: Ցավոք, հարեմի մասին սերիալային պատկերները ոչ միշտ են արտացոլում իրականությունը: Առաջին հերթին, հարեմի կանանց արգելվում էր բաց հագուստ կրել, ավելին, նրանց հագուստը նման էր տղամարդու հագուստի: Կանանց մազերը ծածկվում էին գլխաշորով, իսկ դեմքը՝ քողով: Հարեմի տարածքում կանանց թույլ էր տրվում հանել գլխաշորն ու քողը, սակայն […]

̰
Որո՞նք էին 2019թ. Լիբանանի կարևորագույն իրադարձությունները. SHANTNEWS-ի անդրադարձը

19:00 07.01.2020

Անցած 2019 թվականը դժվար և թեժ տարի էր Լիբանանի համար: Հազարավոր ցուցարարներ, փողոց դուրս գալով, պահանջեցին իշխանությունների արագ հեռացում: Որո՞նք էին 2019-ին Լիբանանի գլխավոր իրադարձությունները: Այս թեման առավել մանրամասն և հստակ հասկանալու համար պետք է հետ գնալ դեպի անցյալ և մանրամասն քննել երկրի քաղաքական և ընդհանուր իրավիճակը: Մանրամասները՝ SHANTNEWS.am-ի ամփոփման մեջ:

̰
Պուտինը ժամանել է Դամասկոս և հանդիպել Ասադի հետ

18:38 07.01.2020

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Դամասկոս և հանդիպել Սիրիայի իր գործընկերոջ՝ Բաշար Ասադի հետ: Ինչպես հաղորդում է RT-ն, այս մասին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Նա հայտնել է, որ Պուտինը ուղևորվել է ՌԴ ԶՈւ Սիրիայում գործող զորքերի հրամանատարական կետ և մեքենայով շրջել Դամասկոսի փողոցներով: Հրամանատարական կետում Պուտինին դիմավորել է Սիրիայի նախագահը: Երկու […]

̰
Սոլեյմանիի հետ վերջին հրաժեշտի ժամանակ տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով զոհերի թիվը հասել է 50-ի

18:26 07.01.2020

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ-Ղոդս» հատուկ նշանակության զորքերի հրամանատար (Իրանի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) Ղասեմ Սուլեյմանիի հետ վերջին հրաժեշտի ժամանակ տեղի ունեցած հրմշտոցի հետևանքով մահացածների թիվը հասել է 50-ի: Հիշեցնենք, որ թաղումը նախատեսված էր այսօր, սակայն այն հետաձգվել է այս պատճառով: Զոհերի մեծ մասը տղամարդ է: Տուժածների թիվը գերազանցում է 200-ը: Ավելի վաղ հայտնել էինք` […]

̰
Արձանագրվող 100 խախտումից միայն 25-ի դեպքում է բալեր հանվում. քննարկում SHANTNEWS-ի տաղավարում

18:18 07.01.2020

Արձանագրվող 100 խախտումից միայն 25-ի դեպքում է, որ բալեր են հանվում, այս պահին՝ դեռ միայն տեսանկարահանող սարքերի օգնությամբ: 5000 դրամանոց տուգանք նախատեսող խախտումները հաշվարկվելու են 1 միավորի չափով, 20-25 000 դրամանոց խախտումները` 2 բալի։ 3 բալանոց խախտումները երկուսն են` ավտոմեքենայի հաշվառման համարանիշն այլ անձի հանձնելը և սահմանված արագությունը 31-50 կմ/ժամ-ով գերազանցելը, որի համար գործող օրենքով […]

̰
Էս քանի օրը լավ կերել են, խմել, քնել, դժվար է վերադառնալ գործի. SHANTNEWS-ի հարցումը

18:08 07.01.2020

Ամանորի և Սուրբծննդյան տոներից հետո մասնագետները հաճախ բարձրաձայնում են հետտոնական սթրեսների մասին: Քաղաքացիներն էլ իրենց օրինակով են հաստատում, որ տոներից հետո աշխատանքի վերադառնալը դժվար է, սթրեսային: SHANTNEWS.am-ը հարցումներ է իրականացրել երևանյան փողոցներում, նաև մասնագետից պարզել, թե ինչ պետք է անել հետտոնական սթրեսը հաղթահարելու համար:

̰
Ազգային ժողովի 2019-ի գործունեության մի մասը՝ թվերով

17:52 07.01.2020

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան էջում ներկայացրել է Ազգային ժողովի 2019թ. գործունեության մի մասը՝ թվերով, այն է 312 օրենք, 5 քննիչ հանձնաժողով և այլն: «Աշխատանքային տարվա մեկնարկից առաջ մեկ անգամ ևս ամփոփենք նախորդը»,- տեսանյութին կից գրել է նա։

̰
BACK_TO_TOP