17:16 02.01.2020
ՀՀ ԿԳՍՄ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որից տեղեկանում ենք, որ նախարարն այցելել է Ռուսական արվեստի թանգարան: «Ռուսական արվեստի թանգարանում կան բացառիկ գործեր, որոնք անվանի բժիշկ Արամ Աբրահամյանի հավաքածուից են: Բաց մի՛ թողեք հնարավորությունը տեսնելու Վրուբելի, Ռերիխի, Բենուայի նկարները, որոնք շատ ցանկալի գործեր են անվանի թանգարանների համար: Ռուսական արվեստի թանգարանն այս […]
16:29 02.01.2020
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր այցելել է Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարան: «Այսօր Սերգեյ Փարաջանովի թանգարանում էի: Այցելուների հոսքն անընդհատ էր, շատ էին նաև զբոսաշրջիկները: Հայաստանը շատ բան ունի պատմելու իր մշակութային ժառանգության, ներկայի ու ապագայի մասին»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է նախարարը:
15:39 02.01.2020
Ամանորի տոնական միջոցառումների ցանկն այս տարի փոքր-ինչ փոփոխվեց: Նախ` վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց ավանդական, տեսագրված ուղերձից և կեսգիշերին հենց Հանրապետության հրապարակում ելույթ ունեցավ: Նորույթ է նաև մշակութային կենտրոնների աշխատանքային գրաֆիկի փոփոխությունը: Հայտնի է, որ թանգարանները, թատրոնները, արվեստի կենտրոններն այս անգամ տոնական օրերին հանգիստ չունեն: Նրանց աշխատանքային առօրյային ծանոթացել է SHANTNEWS.am-ի թղթակից Վարդուհի Արզումանյանը: Մանրամասները՝ տեսանյութում:
15:00 02.01.2020
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Իմ 2019 թվականը»:
14:44 02.01.2020
SHAMSHYAN.com-ը երեկ՝ հունվարի 1-ին, տեղեկություն էր հրապարակել Տավուշի մարզում 38-ամյա պայմանագրային զինծառայողի՝ հրազենային վնասվածքներ ստանալու դեպքի փաստով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրողը, ոստիկանության Ճամբարակի բաժնի նախապատրաստված նյութերը փոխանցվել են ոստիկանության Տավուշի բաժին, և Տավուշի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ դեկտեմբերի 31-ին՝ ժամը 20։00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Թթուջուր-Իջևան-Բերդ ճանապարհի խաչմերուկում Կարտուշ […]
14:39 02.01.2020
ԵԱՀԿ նախագահող երկրի պարտականությունները 2019-ին կառույցում նախագահող Սլովակիայից նախօրեին փոխանցվել են Ալբանիային։ Այդ մասին TASS-ին հայտնել է Սլովակիայի ԱԳՆ մամուլի խոսնակ Բորիս Գանդելը։ «Սլովակիան Ալբանիային է փոխանցել ԵԱՀԿ նախագահող երկրի պարտականությունները: Հանրապետությունը ստացել էդրանք 2019թ. հունվարի 1-ին»,- ասել է նա: ԵԱՀԿ-ում Սլովակիան գործել է «Նախագահություն՝ միտված դեպի մարդը» կարգախոսով։ Նրա առաջնահերթություններն են եղել գոյություն ունեցող […]
14:17 02.01.2020
Հունվարի 2-ին, ժամը 10։00-ին ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը մեկնել է Ֆիոլետովո գյուղից դեպի հյուսիս՝ Լոռու և Տավուշի մարզերի սահմանագծի մոտակայքում՝ սարալանջին բռնկված հրդեհի վայր՝ տարածքի հետախուզություն իրականացնելու նպատակով: Նշենք, որ հունվարի 1-ին, ժամը 08:27-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Դիլիջանի ոլորանների մոտակա սարերում հրդեհի նշաններ են նկատվում: Պարզվել է, […]
14:00 02.01.2020
Մասշտաբային տարհանում է տեղի ունենում Ավստրալիայի հարավարևելյան հատվածում՝ կապված երկրում մոլեգնող հրդեհների հետ, հայտնում է 9News հեռուստաալիքը: Հեռուստաալիքի տվյալներով՝ բոլոր զբոսաշրջիկներին հրամայվել է մինչև շաբաթ օրը լքել Վիկտորիա նահանգը, որտեղ մոլեգնում է 45 հրդեհ: Տեղացիներև ևս որքան հնարավոր է պետք է շտապ լքեն այն տարածքները, որտեղ կարող է հասնել կրակը: Երկրի իշխանությունները մտադիր են տարհանել […]
13:38 02.01.2020
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ 2019 թ. դեկտեմբերի 31-ից 2020 թ. հունվարի 2-ը հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 34 պատահար, ինչի հետևանքով 47 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: 2020 թ. հունվարի 1-ին հանրապետությունում ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է ոգելից խմիչք օգտագործած 56 վարորդ, որից 23-ը՝ Երևանում:
13:23 02.01.2020
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ մամուլի ծառայությունից SHANTNEWS.am-ին հայտնում են՝ Ամանորի գիշերը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է դիմել պայթուցիկներից ու հրավառություններից տուժած 6 անձ։ «Նրանցից 4-ը ստացել է ամբուլատոր բուժօգնություն, իսկ 2-ը շարունակում է մնալ բժիշկների հսկողության տակ։ 10-ամյա տղայի մոտ ամպուտացված է եղել մեկ մատը (պոկված մատը վերականգնման ենթական չի եղել), իսկ մյուս մատները հաջողվել է փրկել։ […]
12:45 02.01.2020
Երեկ՝ հունվարի 1-ին, մոտոցիկլետի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Արարատի մարզում, հայտնում է Shmshyan.com-ը: Ժամը 22։30-ի սահմաններում Մարմարաշեն-Երևան ավտոճանապարհի՝ Այնթափ գյուղի օղակաձև խաչմերուկի հարևանությամբ բախվել են Այնթափ գյուղի բնակիչ՝ 26-ամյա Հովհաննես Մինասյանի վարած Nissan մակնիշի 35 ZR 108 համարանիշի և Նոր Կյուրին գյուղի բնակիչ՝ 45-ամյա Մնացական Միքայելյանի վարած առանց համարանիշի եռանիվ մոտոցիկլետը։ Ինչպես դեպքի […]
12:29 02.01.2020
Հոլանդիան՝ որպես պետության անվանում, այս տարվա հունվարի 1-ից պաշտոնապես դադարել է գոյություն ունենալ որպես Նիդերլանդներ պետության նշանակություն, հայտնում է NOS ռադիոկայանը: Այսուհետ տեղական իշխանությունները, բուհերը, մասնավոր ընկերություններն ու տպագիր լրատվամիջոցները պարտավոր են գործածել Նիդերլանդներ անվանումը: Կառավարությունը կարծում է, որ դա թույլ կտա ազատվել թմրամոլության և մարմնավաճառության հետ ասոցացվող երկրի իմիջից: Բարեփոխումը երկրի բյուջեին կարժենա 200 հազար […]
12:00 02.01.2020
Որպեսզի Նոր տարվա սեղանի դիմաց նստած չուտեք ավելի, քան պետք է, պետք է պատրաստվեք նախապես: Օրգանիզմին պետք է սովորեցնել պարտադիր նախաճաշել և օրվա ընթացքում սնվել մի քանի անգամ՝ փոքր չափաբաժիններով: Այդ մասին խոսել է Նյու Յորքում գործող Amy Gorin Nutrition ընկերության հիմնադիր սննդաբան Էմի Գորինը: «Եթե դուք ցանկանում եք համտեսել բոլոր ուտեստները, նաև աղանդերը, դրան […]
11:37 02.01.2020
Հունվարի 1-ին, ժամը 22:14-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են էլեկտրագնացքը և «Mercedes C» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Սպարտակ Հ.), ինչի հետևանքով ավտոմեքենան շրջվել է: Տուժածներ չկան: Փրկարարները […]
10:51 02.01.2020
Իրանի հյուսիսում 5.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Իրանի սեյսմոլոգիական կենտրոնը: Սեյսմոլոգների տվյալներով՝ ստորերկրյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով 04.29-ին (Երևանի ժամանակով 08.29-ին), երկրաշարժի օջախը գտնվել է 8 կմ խորության վրա: Էպիենտրոնը գտնվել է Խորասան-Ռազավի նահանգում: Ներկայումս զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:
10:20 02.01.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 2-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) բեռնատարների համար փակ է, իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի: Վարդենյաց լեռնանցքում (Վայոց ձորի մարզի կողմից) տեղ-տեղ առկա է մերկասառույց: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր […]
21:10 01.01.2020
ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ հունվարի 1-ին՝ ժամը 11:30-ի սահմանում, հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված ստորաբաժանումներից մեկում հիվանդության հետևանքով մահացել է ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Արտյոմ Արթուրի Ղազարյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:
20:15 01.01.2020
Հայկական ծագումով ամերիկյան գործարար Ալեքսիս Օհանյանը Instagram-ի իր էջում Արարատի ֆոնին լուսանկար է հրապարակել և գրել է։ «2010թ․-ի սկզբին ես լրիվ սպառվել էի։ Մենք վաճառեցինք Reddit կայքը, եւ ես դարձա Conde Nast-ի մենեջեր։ Անկեղծ ասած՝ ես այնքան էլ լավ մենեջեր չէի։ Ես ինձ զբաղեցնում էի աշխատանքով, որպեսզի չմտածեմ մորս կորցնելու մասին։ Ինձ պետք էր վերապրել […]
17:14 01.01.2020
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և գրել. «Մեր թրերը միշտ ամուր են…»:
16:50 01.01.2020
Երեկ, դեկտեմբերի 31-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Ժամը 20։25-ի սահմաններում Ճամբարակի ամբուլատոր կենտրոնից ահազանգ է ստացվել Ոստիկանության Ճամբարակի բաժին, որ «ձախ սրունքի երրորդականի հրազենային թափանցող, ջնջխված վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Հիվանդանոց է մեկնել Ոստիկանության Ճամբարակի բաժնի օպերատիվ խումբը։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Տավուշի […]
15:14 01.01.2020
ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է Ամանորի գիշերվա ուժեղացված ծառայության արդյունքը: «2020 թվականի Ամանորին՝ հունվարի լույս 1-ի գիշերը՝ ժամը 24.00-ից մինչև 12.00-ն ընկած ժամանակահատվածում Երևանում արձանագրվել է 3 ճանապարհատրանսպորտային պատահար, 3 քաղաքացի դիմել է բուժզննության: Երևանում ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է ոգելից խմիչք օգտագործած 19 վարորդ: Հանրապետության մարզերում […]
14:54 01.01.2020
Հանրապետության տարածքում՝ Հունվարի 1-ի ցերեկը, 2-ին, 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 3-4-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 3-4-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հունվարի 1-ի ցերեկը, 2-ին, 5-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 3-4-ը սպասվում են տեղումներ:
14:40 01.01.2020
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Twitter-ի իր էջում հրապարակել է ամանորյա ուղերձ: «Շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ Կասկած չունեմ, որ գալիք տարում մենք ևս մի հաստատուն և ամուր քայլ կկատարենք բարեկեցիկ, ապահով և հզոր Հայաստան ստեղծելու համար։ Ցանկանում եմ, որ բոլորս միմյանց փոխանցենք սեր, հոգատարություն, ջերմություն և ուշադրություն»,-գրել է նա: Շնորհավորում եմ #Ամանորի և […]
13:47 01.01.2020
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում գրել է. «Յուրաքանչյուր ընտանիքի մեջ մեր վաղվա օրն է, մեր ապագան, Հայրենիքի ապագան: Թող 2020 թվականը լինի նոր ձեռքբերումների և հաղթանակների տարի: Թող խաղաղությունը և հաջողությունն ուղեկցեն մեր երկրին, Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, մեր ժողովրդին Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, մեր ընտանիքներին, մեզնից յուրաքանչյուրին»:
13:33 01.01.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընտանիքի հետ երևանյան ռեստորաններից մեկում տոնում է Ամանորը:
12:58 01.01.2020
«Ռոմայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Իմ սիրելի հայրենակիցներ, Ցանկանում եմ շնորհավորել բոլորիդ գալիք Ամանորի առթիվ: Թող որ այս տարին հայ ժողովրդի համար լինի էլ ավելի մեծ հաջողությունների և բարձունքների տարի, թող որ մարդիկ ապրեն սիրելով և հարգելով միմյանց, միասնական և առանց չարության ու ատելության: Սահմանին կանգնած մեր […]
11:32 01.01.2020
Ռուսաստանի արդարադատության նախարարությունը պատրաստել է մի նախագիծ, որով առաջարկվում է ԽՍՀՄ-ի ավելի քան 2,4 հազար իրավական ակտ ճանաչել հնացած: РИА Новости-ն հայտնում է, որ նախագիծը մշակվել է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հանձնարարությամբ: «2020 թվականի փետրվարի 1-ից անվավեր ճանաչել ՌՍՖՍՀ–ի և ԽՍՀՄ–ի ակտերը և դրանց առանձին դրույթները, ինչպես նաև ՌՍՖՍՀ–ի և ԽՍՀՄ կենտրոնական կառավարության կողմից հրապարակված […]