23:25 31.12.2019
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 31-ին շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Թանկագի՛ն բարեկամներ, Ավարտին է մոտենում 2019 թվականը, և մենք՝ բոլորս, նոր հույսերով, բարի ցանկություններով ու սպասելիքներով պատրաստվում ենք դիմավորել գալիք՝ 2020 թվականը: Բնական է, որ մեր ժողովուրդը առաջին հերթին ցանկանում է խաղաղություն, ցանկանում է ապրել, արարել, […]
23:14 31.12.2019
Դեկտեմբերի 31-ին ՊԲ զինանձնակազմի Ամանորն ու Սուրբ Ծնունդը շնորհավորելու նպատակով Արցախ ժամանած ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ, այցելել է հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքեր: Հայկական երկու հանրապետությունների ռազմական գերատեսչության ղեկավարները շնորհավորել են բարձր լեռնային պայմաններում մարտական ծառայություն իրականացնող անձնակազմի գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Անկեղծ […]
23:10 31.12.2019
ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը շնորհավորական ուղերձ է հղել․ «Հարգելի´ գեներալներ, սպաներ, ենթասպաներ, զինվորներ, Հայոց բանակի քաղաքացիական ծառայողներ, հայրենակիցներ, շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ: 2019 թվականն էական նշանակություն ուներ Զինված ուժերի համար: Տարին հագեցած էր փոքր և մեծ ձեռքբերումներով: 2019 թվականի ընթացքում Զինված ուժերի ղեկավարությունը լայնածավալ աշխատանքներ է […]
23:04 31.12.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․ «Հայոց բանակում տոնը սկսվեց:)»:
22:27 31.12.2019
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Ամանորյա համերգին ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը դիրիժորի կարգավիճակում էր։ Այդ կապակցությամբ նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում և տեսանյութ տեղադրել։ «Խիստ չդատեք, առաջին անգամ էր ? Հ.Գ. Սերգեյի հետ զրո փորձ ենք արել, պարզապես իմ սիրած գործերից է»:
22:19 31.12.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը Ա. Սպենդիարյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել Ամանորյա համերգի: «Ամանորյա Տոնական Համերգ 2020» ծրագրի շրջանակում ելույթ է ունեցել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ, ինչպես նաև հատուկ հրավիրված հյուրեր:
22:05 31.12.2019
ՀՀ ԱԻՆ օդերևութաբանության կենտրոնից SHANTNEWS-ին տրամադրել են հունվար ամսվա համար եղանակի կանխատեսումը։ Արարատի և Արմավիրի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներ Օդի ամսական միջին ջերմաստիճանը սպասվում է -1…-2 0C, որը 3-40C բարձր է բազմամյա միջին արժեքից: Առանձին օրեր հնարավոր է օդի ջերմաստիճանի իջեցում գիշերը` մինչև –7…- 100C, առանձին օրեր` օդի ջերմաստիճանի բարձրացում` ցերեկը մինչև +8…+100C (դիտված […]
21:46 31.12.2019
Ավտոբուսի վարորդ, ռուսաստանաբնակ Պավել Բալյանն իր ավտոբուսում փոքրիկ տոնածառ է տեղադրել։ Ruarminfo-ի փոխանցմամբ՝ նա փոքրիկ ուևորներին քաղցրավենիք և մրգեր է հյուրասիրում և բոլոր ուղևորներին բարձր և ուրախ տրամադրություն ապահովում: Սոցցանցերի օգտատերերը տարբեր գրառումներ են կատարում՝ ընդգծելով, որ Բալյանի պես մարդիկ արժանի են լինել առողջ և երջանիկ։ Օգտատերերի խոսքերով՝ Բալյանի պես մարդիկ պետք է շատ լինեն:
20:41 31.12.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր Հայաստանի Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ մշակութային մինի հեղափոխություն: Սրանից հետո՝ խնդրում եմ այլեւս չասեք, թե Հայաստանում արվեստը պահանջարկ չունի: Որ մշակույթը խեղճ է ու անօգնական: Որ Հայաստանում համերգի ու մշակութային միջոցառման տոմս չի վաճառվում: Պարզապես, մեզ պետք է արվեստի ժամանակակից ընկալում […]
20:35 31.12.2019
Հայաստանի Հանրապետության հարգելի՛ քաղաքացիներ, Աշխարհասփյուռ սիրելի՛ հայրենակիցներ, Շուտով կշրջենք մեր պատմության եւս մեկ՝ 2019 թվականի էջը: Կշրջենք ապագայի հանդեպ հույսով ու հավատով, նոր ակնկալիքներով ու սպասումներով: Անցնող 2019 թվականն ազգային ու պետական նպատակները նորովի ուրվագծելու տարի էր: Մենք միասին անցանք մեր պետականության ամրապնդման եւս մեկ փուլ: Որպես պետություն, որպես ժողովուրդ, որպես մեծ ընտանիք՝ մեր առաջնահերթ […]
20:11 31.12.2019
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը 2019-ի վերջին օրն այցելել է հիվանդանոցում գտնվող իր մարզչին՝ Ուլի Վեգներին: «2019-ի վերջին ժամերը՝ կյանքիս ամենակարևոր մարդկանցից մեկի հետ: Շուտ ապաքինվիր, դու պետք ես մեզ: Ես սիրում եմ իմ մարզչին»,- լուսանկարին կից գրել է Արթուր Աբրահամը:
18:35 31.12.2019
Էս հայհոյող երախները տեսեք ոնց ենք փակելու։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը և լուսանկրա հրապարակել, որտեղ օգտատերերից մեկը ներողություն է խնդրում իրեն վիրավորելու համար։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Ես խոստանում եմ, որ օրենսդրորեն փակելու ենք ատելության խոսք և հայհոյանք տարածող յուրաքանչյուր երախ: Երեկ ամանորյա իմ ուղերձի տակ, […]
18:18 31.12.2019
«Գազպրոմ» ընկերությունը հաղորդագրություն է տարածել, որի համաձայն՝ 2020-ին գազի մատակարարումը Հայաստան կշարունակի նախկին պայմաններով։ «Գազպրոմ էքսպորտ» և «Գազպրոմ Արմենիա» ընկերությունները Հայաստանի Հանրապետություն ռուսական գազի մատակարարման պայմանագրի լրացուցիչ համաձայնագիր են ստորագրել: Ըստ այդմ՝ 2020-ի հունվարի 1-ից Վրաստանի և Հայաստանի սահմանին գազի գինը կպահպանվի 2019 թ-ի մակարդակին։ Ներկայում «Գազպրոմ Արմենիան» 1000 խմ գազը իր մայր ընկերությունից գնում […]
16:30 31.12.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 31-ին՝ ժամը 14:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) բեռնատարների համար փակ է, իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է: Վարդենյաց լեռնանցքում (Վայոց ձորի մարզի կողմից), Շիրակի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի […]
16:14 31.12.2019
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, միջազգային իրավունքի և ներպետական օրենսդրության նորմերի հիման վրա հաստատված ազգային ռազմավարության ծրագրի շրջանակներում հետևողական պայքար մղելով թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ, իր գործառույթների իրականացման շրջանակներում նպատակաուղղված քայլեր ձեռնարկելով դեպի հանրապետության տարածք թմրամիջոցների ապօրինի ներթափանցման ուղիները բացահայտելու և փակելու ուղղությամբ, բացահայտել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ներկրման հերթական դեպքը։ Ըստ […]
15:48 31.12.2019
Չի հանդարտվում իրավիճակը Իրաքում: Մայրաքաղաք Բաղդադում ցուցարարները երթով հասել են ԱՄՆ դեսպանատան մոտ: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը: US Embassy, #Baghdad. Pro-Kata’ib Hezbollah protestors chanting: “God is great, America is the Great Satan!” On the other side of those windows are armed American soldiers. pic.twitter.com/vdUnLq3eMX — H. Sumeri (@IraqiSecurity) December 31, 2019 Ակցիայի […]
15:35 31.12.2019
«Արարատ-Արմենիան» հայտարարել է, որ Մարկոս Պիզելին պաշտոնապես «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ է։ «Եվ այսպես, 2019 թվականի վերջին, կարևոր ձեռքբերումը՝ կամ, ամանորյա նվերը մեր երկրպագուներին: ?| Դուք արդեն գիտեք նրան և ծանոթ եք կարիերային. ամենահայ բրազիլացի Մարկոս Պիզելլին պաշտոնապես «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ: ? #YouKnowHisName #YouKnowHisCareer ?| Բարի գալուստ, Մարկոս: ???»։
15:22 31.12.2019
Երևանի քաղաքապետարանը տեղեկացրել է, որ տոնական օրերին մայրաքաղաքը սպասարկող տրանսպորտն աշխատելու է սովորական գրաֆիկով: Մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում նախատեսվել են որոշակի ժամային փոփոխություններ: Իսկ թե տրանսպորտային ո՞ր միջոցներից են օգտվում քաղաքացիները՝ առաջարկում ենք դիտել տեսանյութը:
15:03 31.12.2019
«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։ «Սիրելի քաղաքացիներ, Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ՝ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով: Մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ: Դեկտեմբերի 31-ին աշխատանքները կսկսվեն 07:00-ից և կավարտվեն 2020 թվականի հունվարի 1-ին՝ ժամը […]
14:58 31.12.2019
ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորական ուղերձ է հղել․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Ավարտվում է 2019-ը թվականը: Շրջում ենք պատմության ևս մեկ էջ, որը, հիրավի, աշխատանքի, նոր հնարավորությունների իրացման, նպատակներ իրագործելու ժամանակահատված էր: Այսօր ավելի շատ փորձում ենք գնահատել մեր ձեռքբերումները, բացթողումները, խտացնել լավագույնն ու այն խնամքով պահպանել մեր հիշողություններում: Արձանագրենք, որ անցնող տարին իսկապես […]
14:52 31.12.2019
ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակվել՝ կից գրությամբ․ «Կառավարության գործունեության 365 օրը՝ 365 վայրկյանում»:
13:57 31.12.2019
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից, տեսանյութում երևացող անձինք կասկածվում են առերևույթ հանցագործություն կատարելու մեջ։ Ճանաչողներին կամ նրանց գտնվելու վայրի վերաբերյալ որևէ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Վաղարշապատի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 010 59-06-43 0231-5-29-14 կամ 1-02 հեռախոսահամարով։ Տեղեկություն տրամադրած անձի գաղտնիությունը երաշխավորվում է։
13:22 31.12.2019
Հայրենիքի սահմաններն ամուր են։ Կարճատև երաժշտական դադար. որդուս շնորհավորանքը բոլորին՝ դիրքերից, գրել է տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը և կից տեսանյութ հրապարակել։
13:02 31.12.2019
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորական ուղերձ է հղել․ «Սիրելի՛ բարեկամներ, Շնորհավորում եմ բոլորիդ գալիք Ամանորի և Սուրբ ծնունդի կապակցությամբ: Այսօր դժվար թե լինի մեկը, որ հետադարձ հայացքով չի ամփոփում անցնող տարին` արձանագրելով ձեռքբերումներն ու կորուստները, նախանշելով առաջ շարժվելու նոր ուղիներ: Այս տարի մեկ հարկի տակ միավորվեցին կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և […]
12:41 31.12.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Սրճարանի գրեթե բոլոր սեղանները զբաղված էին. 90 տոկոսը կամ սփյուռքահայ էր, կամ զբոսաշրջիկ: Մի կես ժամ քայլեցի փոքր կենտրոնում. տեսա բազմաթիվ զբոսաշրջիկների և սփյուռքահայերի, ովքեր ասում էին. դուք հրավիրել եք, մենք եկել ենք՝ Ամանորը Երևանում նշելու: Շնորհակալ եմ՝ սիրելի հայրենակիցներ: Սիրում եմ բոլորիդ:)))»։
12:32 31.12.2019
ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը ամանորյա շնորհավորական ուղերձ է հղել․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Անցնող տարվա այս վերջին ժամերին շնորհավորում եմ Ձեր Ամանորն ու Սուրբ ծնունդը։ Մաղթում եմ ձեզ առողջություն, ամենայն բարիք, անձնական երջանկություն, բարօրություն և արևշատություն։ Ամանորն առաջին հերթին ընտանեկան տոն է, և ցանկանում […]
12:11 31.12.2019
ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Այսօր այցելեցի իմ զորամասը, ուր պատիվ եմ ունեցել ծառայել 2000-2002 թվականներին: Այս տարի էլ ինձ հասանելիք աշխատավարձի 30%-անոց պարգևավճարը տրամադրեցի և ARAY խանութից մի մեծ հեռուստացույց գնեցի մեր զինվորների համար, որը կտեղադրվի զորամասում: Շնորհավոր, տղերք ջան, Աստված պահապան ձեզ ու մեր երկրին»: