18:14 03.01.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հայաստանի Հանրապետությունում կան ինստիտուտներ, ովքեր ի վիճակի են հետեւել իրավիճակին, վերլուծել զարգացումները, անհրաժեշտության դեպքում իրականացնել իրավիճակից բխող քայլեր, և անհրաժեշտ բոլոր հանձնարարականները տրված են: Հայաստանի Հանրապետությունը, ՀՀ քաղաքացին և մեր երկրում գտնվող մեծաթիվ զբոսաշրջիկներն ապրում են բնականոն կյանքով: Իսկ տնայնագործ գեոպոլիտիկներին, ովքեր ուզում են խուճապ տարածել, […]
16:19 03.01.2020
Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Բոլորի Նոր Տարին շնորհավոր! Տարին սկսում ենք լավ նորությունով։ Այսօր Ryanair ավիաընկերությունը սկսել է տոմսերի վաճառքը եւս երկու նոր ուղղությունների համար` Գյումրի – Աթենք եւ Երեւան – Սալոնիկ` տրամադրելով զեղչեր մինչև հունվարի 5-ը տոմսեր ձեռք բերելու դեպքում Եթե մինչ “Օդի տուրքի” մասին օրենքի փոփոխությունները դեպի […]
16:01 03.01.2020
Իրանի Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին զոհված գեներալ Ղասեմ Սուլեյմանիի փոխարեն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ նշանակության «Կուդս» գումարտակի հրամանատար է նշանակել բրիգադի գեներալ Էսմայիլ Կաանիին։ Այս մասին հայտնում է Deutsche Welleն։ Սուլեյմանին սպանվել է այսօր՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանով՝ Բաղդադի միջազգային օդանավակայանի հրթիռակոծման ժամանակ։
15:14 03.01.2020
Եղե՛ք իրազեկ Շմոլ գազը կամ ածխածնի մոնօքսիդը (դրա բանաձևը CO է) ձևավորվում է ածխածին պարունակող ցանկացած նյութերի և առարկաների այրման ժամանակ: Այն գոյանում է ածուխի, յուղի, վառելափայտի, բնական գազի և գրեթե ամեն ինչի այրման ընթացքում, ինչը կարող է օգտագործվել այրման ճանապարհով էներգիայի ստացման նպատակով: CO-ն առատորեն ազատ է արձակվում հրդեհների ժամանակ, շատերը մահանում են դրանից […]
14:38 03.01.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Բլինչիկն անմահ է, պարզապես օրն է փոխվել»։
13:25 03.01.2020
Ավստրալիայում մոլեգնող անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 18-ի։ Հրդեհներն այնքան մասշտաբային են, որ արբանյակային լուսանկարներում պարզ տեսանելի են։ Լուսանկարներն արվել են Ճապոնիայի օդերևութաբանական գործակալության Himawari-8 արբանյակի կողմից։ Կրակը տարածվում է արևելյան ափով դեպի Մալակուտա քաղաք։ BBC-ի փոխանցմամբ՝ բնակիչների ու զբոսաշրջիկների տարհանման գործում ներգրավվել է ռազմածովային նավատորմը։ Մայրաքաղաք Կանբերրայում օդի աղտոտվածության մակարդակը 26 անգամ գերազանցում […]
12:46 03.01.2020
ՀՀ ԱԻՆ օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր կարող է հրաշք կատարվի և Երևանում ձյուն տեղա սպասված❄️»։
12:42 03.01.2020
Ամերիկագետ Սուրեն Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Գեներալ Սոլեյմանիի մահվան պատասխանը Իրանը տալու է: Մարդկային զոհերը հենց այն կարմիր գիծն էր, որը փորձում էին չհատել երկու երկրներն էլ: Կարմիր գիծը հատված է: 1. Երկու երկրների տարածքներում ռազմական բախումներ բնականաբար չեն լինի: 2. Իրանը պատաախան հարված կհասցնի: 3. Երկու պետությունների ազդեցության տակ գտնվող զինված միավորների […]
11:07 03.01.2020
«Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարության ֆեյսբուքյան էջը հայտնում է․ «Խորը վշտով տեղեկացնում ենք, որ մահացել է Սասնա Ծուռ Արայիկ Խանդոյանի (Միայնակ Գայլ) մայրը՝ Ռիմա Խանդոյանը։ Ցավակցում ենք ընտանիքի անդամներին, հարազատներին և մեր ամբողջ ժողովրդին։ Հոգեհանգստի և հուղարկավորության վերաբերյալ կտեղեկացնենք լրացուցիչ»։
11:00 03.01.2020
Ամերիկագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Իրան-ԱՄՆ հարաբերություններին՝ գրելով․ «Շաաաաատ վատ կինոյի սկիզբ»։ https://www.facebook.com/photo.php?fbid=10157935778020421&set=a.386217890420&type=3&theater Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին խոստացել է վրեժխնդիր լինել Իրանի իսլամական հեղափոխության կորպուսի հատուկ նշանակության «Ալ-Կուդս» ուժերի հրամանատարի Ղասեմ Սուլեյմանիի սպանության համար։ Գեներալի մահվան պատճառով երկրում եռօրյա ազգային սուգ է հայտարարվել։ Իրանի ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ գեներալի […]
10:27 03.01.2020
Բաղդադում ԱՄՆ ավիահարվածների հետևանքով իրանցի գեներալ Ղասեմ Սուլեյմանիի մահվան ֆոնին նավթի գինն ավելի քան 2 տոկոսով բարձրացել է։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ Brent տեսակի նավթի մարտի ֆյուչերսների արժեքը բարձրացել է 2․76 տոկոսով՝ հասնելով 1 բարելի դիմաց 68․09 դոլարի, WTI նավթի փետրվարյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 2․75 տոկոսով՝ հասնելով 1 բարելի դիմաց 62․86 դոլարի։ […]
10:10 03.01.2020
Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին խոստացել է վրեժխնդիր լինել Իրանի իսլամական հեղափոխության կորպուսի հատուկ նշանակության «Ալ-Կուդս» ուժերի հրամանատարի Ղասեմ Սուլեյմանիի սպանության համար։ «Կոշտ վրեժ է սպասվում նրանց, ում ձեռքերին է մնացել Սուլեյմանիի և այլ նահատակների արյունը»,-ասել է Խամենեին, փոխանցում է РИА Новости-ն։ Գեներալի մահվան պատճառով երկրում եռօրյա ազգային սուգ է հայտարարվել։ Իրանի ԱԳ նախարար Մուհամմադ […]
10:00 03.01.2020
Պենտագոնը հայտնել է, որ ԱՄՆ զինված ուժերը Բաղդադում օպերացիա են անցկացրել Իրանի իսլամական հեղափոխության կորպուսի «Էլ-Կուդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սուլեյմանի դեմ, ինչ արդյունքում նա սպանվել է։Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։ Պենտագոնում հայտարարել են, որ վճռական պաշտպանական գործողություններն անցկացվել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կարգադրությամբ՝ արտերկրում ամերիկյան անձնակազմի պաշտպանության նպատակով։ Նշվում է, որ […]
22:30 02.01.2020
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատի վարորդ, փ/ծ սերժանտ Գրիգոր Սաֆարյանի դուստրը՝ 2014 թվականին ծնված Լիլիթ Գրիգորյանը, բոլորիս օգնության կարիքն ունի: Ծննդյան օրվանից օրեր անց բժիշկները աշխորոշել են արյան վարակ, օստիոմելիտ՝ երեխայի ոսկորները դեֆորմանում են: Լիլիթը բուժվել, վերականգնողական կուրսեր է անցել Հայաստանում, հետազոտվել Իսպանիայում, Գերմանիայում: Վիրահատությունն անխուսափելի է, […]
21:03 02.01.2020
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն ուշադրությամբ հետևում է Բաղդադի դիվանագիտական թաղամասում տեղի ունեցող զարգացումներին և մշտական կապի մեջ է տեղում Հայաստանի դեսպանության հետ։ Այս մասին «Ազատությանը» տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: Հիշեցնենք՝ Ամանորի նախօրեին Իրաքում հարձակում էր տեղի ունեցել ԱՄՆ դեսպանատան վրա, լարվածություն էր առաջացել ԱՄՆ դեսպանատանը հարող դիվանագիտական թաղամասում, որտեղ գտնվում է […]
20:34 02.01.2020
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է տեղադրել, որում ներկայացրել է «իր շատ սիրելի զենքը»: «Ռաֆաելլո» մենք գիտենք, թե միայն կոնֆետներն են, բայց սենց «Ռաֆաելլոներ» էլ կան»,- կատակով ասաց Մարուքյանը՝ մի քանի կրակոց արձակելով: «Որ մնանք ֆորմայի մեջ, որ մարդ ես, պետք լինի, խաղաղությունը պարտադրենք»,- հավելեց Մարուքյանը:
20:22 02.01.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որին կից կատարել է հետևյալ գրառումը. «Սիրում ենք բոլորիդ, հպարտանում ենք բոլորովդ և խոնարհվում ենք բոլորիդ առաջ…»:
20:07 02.01.2020
Հունվարի 2-ին, ժամը 16:03-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Հաղթանակի այգում՝ չշահագործվող շինությունում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հաղթանակի պողոտայի 8/1 հասցեի մոտակայքում գտնվող տաղավարում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:29-ին, մարվել՝ 16:55-ին: […]
19:55 02.01.2020
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում՝ տեղեկացնելով, որ Իրանում ատրպատականյան թյուրքերենով հեռարձակվող «Սահանդ» ալիքով ռեպորտաժ է պատրաստել երկրի հոգևոր առաջնորդի՝ իրանա-իրաքյան պատերազմում զոհված ասորի զինվորի ընտանիք Ամանորի կապակցությամբ այցելության մասին։ «Այաթոլլահ սեյյեդ Ալի Խամենեին պարբերաբար հիշատակում է հայերին, ասելով՝ հայերի շրջանում այսինչ բանն այսպես է, իսկ ասորիներինն ինչպե՞ս է։ Ուշագրավ է, որ […]
19:42 02.01.2020
Այսօր՝ հունվարի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։05-ի սահմաններում Dogde մակնիշի 90 GV 707 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Սարյան-Պուշկին փողոցների խաչմերուկում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել գազատար խողովակի մեջ ու հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին, հայտնում է Shamshyan.com-ը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով […]
19:35 02.01.2020
Հանրային խորհրդի նորանշանակ նախագահ Ստյոպա Սաֆարյանը տեսանյութ է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, որին կից կատարել է հետևյալ գրառումը. «Ժողովուրդ ջան, իզուր եք էս աղջկան քրքրում, հայհոյում։ Երևում է, որ ցանկացել է վարչապետի հետ կադրում երևա հաղթանակ խորհրդանշող V նշանով։ Կադրը տարօրինակ է թվում դիմացից, բայց երբ փորձում ես իրավիճակին նայել վերևից պահված տեսախցիկի կողմնորոշիչ ով, […]
19:15 02.01.2020
Սննդաբանները կրկին զգուշացնում են, որ Նոր տարվա տոնական օրերին չի կարելի չարաշահել տարբեր տեսակի կերակուրների օգտագործումը, աղցանները երկար պահելն առաջացնում է թունավորումներ: Թունավորումների պատճառ է դառնում նաև ոգելից խմիչքի չափից շատ օգտագործելը: Թե հունվարի առաջին երկու օրերին սննդային ինչքան թունավորումներ են եղել, SHANTNEWS.am-ին հայտնել է Շտապօգնության ծառայության ղեկավար Թագուհի Ստեփանյանը: Նրա խոսքով՝ շտապօգնության կանչերն այս […]
18:44 02.01.2020
ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ Հյուսիսային պողոտայում տարբեր ձևի ու բարձրության տոնածառեր են տեղադրվել:
18:34 02.01.2020
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից արել է հետևյալ գրառումը. «Եթե ամեն անգամ սուտ լուրերի հետքերով այսպես գնանք, երևի մի օր բարոյականությունը կհաղթի: Եզրակացությունները թողնում եմ ձեզ… »: Ավելի վաղ համացանցում լուրեր էին տարածվել, թե Մեհրաբի զորամասում երկու զինծառայող է ծեծվել: «Թե դա ինչ սուտ լրատվություն է, […]
18:10 02.01.2020
Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը հունվարի 8-ին ՎՃռաբեկ դատարան բողոք է ներկայացնելու Ռոբերտ Քոչարյանի գործով դեկտեմբերի 20-ի՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանի որոշման դեմ։ Այս մասին Tert.am-ին հայտնել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։ Հիշեցնենք, որ Վերաքննիչ դատարանը մերժել էր Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց գրավի կիրառումն անթույլատրելի ճանաչելու՝ առաջին ատյանի դատարանի որոշումը վիճարկող […]
17:57 02.01.2020
Հանրապետության մի շարք թատրոններ ու թանգարաններ այսօր բացել են իրենց դռները այցելուների առջև: Եթե թատրոնները ամանորյա խաղացանկով են ներկայանում, ապա թանգարաններում մշտական ցուցադրություններ են ներկայացված, որոնք հետաքրքրում են ոչ միայն զբոսաշրջիկներին, այլև տեղացիներին: Նրանք, որոնք ցանկանում են կոտրել Ամանորը նշելու արմատացած սովորույթներն ու հաղորդակից դառնալ մշակույթին, առիթը բաց չեն թողնում այցելել նաև թանգարաններ: SHANTNEWS.am-ի նկարահանող […]
17:49 02.01.2020
Հանրապետության տարածքում՝ Հունվարի 2-ի ցերեկը հյուսիսային առանձին շրջաններում, 3-4-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: 5-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 3-4-ի ցերեկը օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով։ Երևան քաղաքում՝ Հունվարի 2-ի ցերեկը, 5-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 3-4-ը սպասվում են տեղումներ:
17:18 02.01.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 2-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) բեռնատարների համար փակ է, իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի: Վարդենյաց լեռնանցքում (Վայոց ձորի մարզի կողմից) տեղ-տեղ առկա է մերկասառույց: Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր […]