18:37 04.01.2020
ԵՊՀ իրանագիտութան ամբիոնի դասախոս, իրանագետ Ահարոն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երեկ ադրբեջանական կայքերը ապատեղեկատվություն էին տարածել, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ-ին՝ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության կապակցությամբ (https://m.facebook.com/story.php?story_fbid=10216914607358212&id=1256201785), իսկ արդեն այսօր լուրը թարգմանվել է պարսկերեն և ատրպատականյան թյուրքերեն ու ակտիվորեն տարածվում է իրանական տիրույթում և սոցցանցային հարթակներում։ Հ.Գ. Հուսանք ինստիտուտները ֆիքսել […]
17:29 04.01.2020
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այսօր ու վաղը հնարավորություն կա օգտվելու թանգարաններ և թատրոններ այցելելու բացառիկ հնարավորությունից։ «Գիտեմ, որ այս օրերին հազարավոր մարդիկ օգտվել են թատրոններ, համերգներ, թանգարաններ հաճախելու հնարավորությունից: ? Այսօր ու վաղը դուք դեռ ունեք հնարավորություն օգտվելու այս բացառիկ հնարավորությունից: Բաց մի թողեք այն: Ձեր երեխաներին հաղորդակից դարձրեք […]
17:16 04.01.2020
Այսօր Բաղդադում հրաժեշտ են տալիս Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ղոդս» հատուկ ստորաբաժանման ղեկավար, գեներալ Ղասեմ Սոլեյմանիին: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն: Տեսանյութը հրապարակել է The Sun-ը։ Հրաժեշտի արարողության մի քանի հազար մարդ է ներկա։ Նրանցից շատերը Իրաքի և իրանամետ շիա աշխարհազորայինների դրոշներով են և վանկարկում են «Մա՛հ Ամերիկային»: Հունվարի 5-ին Թեհրանում տեղի կունենա […]
16:52 04.01.2020
Այսօր 73 տարեկանում կյանքից հեռացել է բասկետբոլիստ Նիկոլայ Դյաչենկոն։ Այս մասին հայտնում են Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունից: Նիկոլայ Դյաչենկոն հանդես է եկել Երևանի ՖԻՄԱ ակումբում և Հայաստանի հավաքականում 1967-1972 թվականներին։ 1973, 1974, 1976 թթ. Մոսկվայի ԲԿՄԱ-ի կազմում դարձել է ԽՍՀՄ չեմպիոն, 1973 թվականին՝ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր։ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան խորին ցավակցություն է հայտնել […]
16:43 04.01.2020
ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը շնորհավորել է Մաքսային ծառայողի օրվա կապակցությամբ․ «Հարգելի գործընկերներ, Շնորհավորում եմ մաքսային ծառայողի օրվա կապակցությամբ: Մաղթում եմ բոլորիդ ընտանիքներին խաղաղություն, իսկ աշխատանքում` հեղափոխական տրամադրվածություն` իրագործելու համար այն ամենն, ինչ նախանշել ենք այս տարվա համար»:
16:36 04.01.2020
Նիդերլանդների կառավարությունը Հայաստանը ներառել է ճամփորդության համար ապահով երկրների ցանկում, ինչը նոր հնարավորություններ է ընձեռում նիդերլանդացի զբոսաշրջիկների՝ Հայաստան այցելությունները խթանելու համար։ Այս մասին տեղեկացնում է Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը։ Ապահով երկրների ցանկը կազմվում է Նիդերլանդների արտգործնախարարության, արդարադատության և անվտանգության նախարարության, ինչպես նաև այլ գերատեսչությունների հետազոտությունների և գնահատականների հիման վրա։
16:25 04.01.2020
«Ռոման» 10 մլն եվրո է առաջարկել «Արսենալին» Հենրիխ Մխիթարյանի ամբողջական տրանսֆերի համար, սակայն մերժում է ստացել։ Այսպիսի տեղեկություն է տարածվել իտալական պարբերականներում: Մխիթարյանն իտալական ակումբում այս պահին խաղում է վարձավճարով։ Չնայած մերժմանը՝ աղբյուրն ընգդծում է, որ լոնդոնյան ակումբը բաց է բանակցությունների համար։ Մխիթարյանը, իր հերթին, ցանկություն ունի մշտական բնակություն հաստատել Իտալիայի մայրաքաղաքում։
15:46 04.01.2020
Այս լարվածության ֆոնին ԱՄՆ-ը մեծացնում է իր ներկայությունը Մերձավոր Արևելքում: ԱՄՆ ռազմական գերատեսչությունը հավանություն է տվել լրացուցիչ 3 հազար զինծառայող տարածաշրջան ուղարկելու ծրագրին: Ամերիկյան զինված ուժերը բարձր մարտական պատրաստականության են բերվել: Հիշեցնենք, որ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ ալի Խամենեին խոստացել էր վրեժ լուծել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ստորաբաժանման ղեկավար գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար:
15:37 04.01.2020
Ղասեմ Սոլեյմանին հարձակումներ էր ծրագրել ոչ միայն ամերիկացիների, այլև իրաքցիների, լիբանանցիների և սիրիացիների նկատմամբ. այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն: Այդուհանդերձ, Պոմպեոն դա ապացուցող որևէ ապացույց չի ներկայացրել: «Մենք չենք կարող խոսել մանրամասների մասին, սակայն բավարար է ասել, որ ամերիկացիները կարող են համոզված լինել. նախագահի որոշումը՝ վերացնել Սոլեյմանիին, փրկել է շատ ամերիկացիների»,- ասել […]
15:20 04.01.2020
Դերասան Հովհաննես Ազոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ իր ամեն ինչ կարգին է։ «Հարգելի լրագրողներ, հարգելի ընկերներ, հարգելի հայրենակիցներ…. մի անհանգստացեք ինձ համար, ինձ հետ ամենինչ նորմալ է….գործ ունենք կիսագողական բարքեր տարածող մշակույթի հետ, որը պետք է օրենքի սահմաններում խստագույնս պատժվի… հետհեղափոխական Հայաստանում, այն առայսօր, վտանգ է պարունակում հասարակության համար»,- գրել է նա։ Ավելի […]
14:54 04.01.2020
Պարզվել է երեկ՝ հունվարի 3-ին, Աշտարակ քաղաքում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով հիվանդանոցներ տեղափոխված վիրավորների և վարորդների ինքնությունը: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ պարզվել է, որ Nissan-ը վարել է Արագածոտնի մարզի Փարպի գյուղի բնակիչ, 34-ամյա Կարեն Գալստյանը, իսկ Ford-ը վարել է Երևանի բնակիչ, Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի, 24-ամյա Հռիփսիմե Եղնուկյանը: Վթարի հետևանքով Հ. Եղնուկյանն ու Կ. Գալստյանի ուղևորներ, […]
14:36 04.01.2020
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 3-ին, Երևանում ծեծի է ենթարկվել ճանաչված դերասան Հովհաննես Ազոյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ժամը 04:00-ի սահմաններում Հրազդանի կիրճում՝ «Դար 21» հեռուստաընկերության մոտ, ծեծի է ենթարկվել Երևանի բնակիչ, 31-ամյա Լևոն Ղարիբյանի կողմից, որը ձեռքերով հարվածել է Հ. Ազոյանի մարմնի տարբեր մասերին ու գլխին՝ պատճառելով ֆիզիկական ցավ: Տեղում Հ. Ազոյանը […]
14:21 04.01.2020
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» հատուկ նշանակության ուժերի ղեկավար Ղասեմ Սոլեյմանիի սպանությունը ծրագրել էր դեկտեմբերի վերջին Իրաքում ամերիկյան ռազմակայանի վրա կատարված հարձակումից հետո: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը: Ռազմական հենակետում տեղի ունեցած միջադեպի հետևանքով ամերիկացի պայմանագրային զինծառայող էր մահացել: ԱՄՆ նախագահը դրանից հետո հանձնարարել էր սկսել գեներալի վրա ավիահարվածի մշակումը: Գործակալության տվյալներով […]
14:10 04.01.2020
Որքանով են տոնական դիմավորել Ամանորը մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը. SHANTNEWS-ն այսօր հարցախույզ է անցկացրել Երևանի փողոցներում: Մանրամասները՝ տեսանյութում։
14:00 04.01.2020
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ 2020 թ. հունվարի 1-ից 4-ը հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 27 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, իսկ 39-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել էր ճանապարհատրանսպորտային 56 պատահար, ինչի հետևանքով 5 մարդ զոհվել էր, իսկ 113-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ 2020 թ. հունվարի […]
13:52 04.01.2020
Հունվարի 2-ին՝ ժամը 21։15-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ Արմավիրի մարզի Արևաշատ գյուղի տներից մեկից բուժօգնության են տեղափոխվել 6 քաղաքացի, որոնցից 3-ը՝ անչափահաս: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ոստիկանության Վաղարշապատի բաժին:
13:43 04.01.2020
Հունվարի 3-ին՝ ժամը 05։50-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ շտապօգնության խումբը «մարմնի բազմակի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխել 27-ամյա մի կնոջ, որը հայտնել է, որ նախկին ամուսինը դանակով հարվածել է իրեն: Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ վիճաբանության ժամանակ կնոջ նախկին ամուսինը դանակով մի քանի անգամ հարվածել է նրա մարմնին՝ […]
13:25 04.01.2020
Դեկտեմբերի 29-ից հունվարի 4-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը շուրջ 130 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 600 կրակոց: Այս մասին տեղեկանում ենք Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից։ ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և անհրաժեշտ քայլեր […]
12:06 04.01.2020
Երեկ՝ հունվարի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:25-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի բնակիչ, 47-ամյա Հայկ Հ.-ն է: Մինչ ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, […]
11:58 04.01.2020
Ինդոնեզիայում ջրհեղեղի հետևանքով զոհվել է առնվազն 53 մարդ, 1 հոգի անհետ կորել է։ Այս մասին հաղորդում է ТАСС-ը։ Ներկայումս ավելի քան 173 .000 հոգի զրկվել են իրենց տներից։ Հիշեցնենք, որ Ջակարտայի մի մասն ու մոտակայքում գտնվող քաղաքները սկսել են հեղեղվել դեկտեմբերի 31-ից։
11:35 04.01.2020
ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ տոնական օրերին Զինված ուժերում զգոնությունը պահպանելու, ինչպես նաև մարտական հերթապահության կազմակերպման հարցերը քննարկելու նպատակով Պաշտպանության նախարարությունում ԶՈւ ղեկավար կազմի խորհրդակցություն է անցկացվել. «Տոնական օրերին Զինված ուժերում զգոնությունը պահպանելու, ինչպես նաև մարտական հերթապահության կազմակերպման հարցերը քննարկելու նպատակով Պաշտպանության նախարարությունում ԶՈւ ղեկավար կազմի խորհրդակցություն է […]
11:29 04.01.2020
Հունվարի 3-ին՝ ժամը 22:55-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Մ-2 ավտոճանապարհի Քաջարան-Մեղրի հատվածին տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Քաջարան-Մեղրի հատվածի 4-րդ կմ-ին «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մհեր Խ., ծնված 1989 թ.) մոտ 60 մ գլորվել է […]
11:22 04.01.2020
ԱՄՆ-ը հերքել է Բաղդադից հյուսիս գտնվող Էթ-Թաջի շրջանում ավիահարվածներ հասցնելու մասին տեղեկությունները։ Այդ մասին Twitter-ի իր էջում հայտարարել է «Անդրդվելի վճռականություն» օպերացիայի շտաբի ներկայացուցիչ, գնդապետ Մայքլ Քեգինզը։ «Վերջին օրերին կոալիցիան Թաջի շրջանում ավիահարվածներ չի հասցրել»,- գրել է նա։ Այսօր՝ հունվարի 4-ին, իրաքյան ԶԼՄ-ները հաղորդել են, որ ավտոշարասյան վրա, որի մեջ են եղել շիայական «Ալ-Հաշեդ աշ-Շաաբի» […]
10:44 04.01.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ryanair ավիաընկերության կողմից Գյումրի-Աթենք, Երևան-Սալոնիկ նոր ավիաչվերթների բացման մասին լուրով ենք սկսում տնտեսական տարին: Տնտեսական տարվա շատ լավ մեկնարկ»։ Հիշեցնենք, որ այսօր Ryanair ավիաընկերությունը սկսել է տոմսերի վաճառքը ևս երկու նոր ուղղությունների համար` Գյումրի – Աթենք և Երևան – Սալոնիկ` տրամադրելով զեղչեր մինչև հունվարի 5-ը տոմսեր […]
10:35 04.01.2020
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 4-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար փակ է, իսկ մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է, իսկ բեռնատարների համար երթևեկելի է միայն անվաշղթաների կիրառման դեպքում: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Վարդենյաց լեռնանցքում, Կոտայքի մարզի ավտոճանապարհներին և Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վարդենյաց լեռնանցքում, Տավուշի մարզի Դիլիջան, Բերդ և Նոյեմբերյան քաղաքներում […]
10:17 04.01.2020
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և կից գրել․ «Նոր տարին՝ նոր անձնագրով 2020 թվականին լրանում է Նինա տատիկի 100-ամյակը: Նրան մաղթենք առողջություն և երկարակեցություն»:
22:00 03.01.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ryanair ավիաընկերության կողմից Գյումրի-Աթենք, Երևան-Սալոնիկ նոր ավիաչվերթների բացման մասին լուրով ենք սկսում տնտեսական տարին: Տնտեսական տարվա շատ լավ մեկնարկ»:
21:39 03.01.2020
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հրամանագրով Ստանիսլավ Զասն ազատվել է երկրի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից՝ կապված այլ աշխատանքի անցնելու հետ։ Այսպիսով՝ նա անցել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում իր պարտականությունների կատարմանը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Լուկաշենկոյի մամլո ծառայությանը։ Նշենք, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը հունվարի 1-ից պլանային ռոտացիոն կարգով անցել […]