Թող մեր երկրի առավոտները միշտ խաղաղ լինեն․ ԱՀ պետնախարարի մաղթանքը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+24.09 oC

Թող մեր երկրի առավոտները միշտ խաղաղ լինեն․ ԱՀ պետնախարարի մաղթանքը

14:58 31.12.2019

ԱՀ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորական ուղերձ է հղել․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Ավարտվում է 2019-ը թվականը: Շրջում ենք պատմության ևս մեկ էջ, որը, հիրավի, աշխատանքի, նոր հնարավորությունների իրացման, նպատակներ իրագործելու ժամանակահատված էր: Այսօր ավելի շատ փորձում ենք գնահատել մեր ձեռքբերումները, բացթողումները, խտացնել լավագույնն ու այն խնամքով պահպանել մեր հիշողություններում:

Արձանագրենք, որ անցնող տարին իսկապես վերելքի, զարգացման ժամանակահատված էր: Շնորհիվ կայուն տնտեսական ցուցանիշների, մեր երկրի կենսագործունեության բազմաթիվ ոլորտներում առաջընթացը կայուն էր ու կարևոր՝ հաջորդ տարիների ռազմավարական ծրագրերն իրագործելու առումով: Համենայնդեպս, մենք փորձել ենք առավելագույնս համադրել հնարավորություններն ու ցանկությունը: Տարին զերծ չէր փորձություններից, և այդ փորձությունների մեծամասնությունը մենք հաղթահարել ենք միասին ու արժանապատվորեն:

Ուզում եմ առանձնահատուկ ջերմությամբ շնորհավորել նրանց, ում ընտանիքում մանկան ճիչ է լսվել, ովքեր ամանորյա հրաշքին սպասում են նոր բնակարանում: Մեր մշտարթուն սահմանապահներին եմ շնորհավորում, և նրանց, ովքեր սրտի բաբախյունով սպասում են նրանց վերադարձին: Մեր երեխաներին ու ծնողներին, տատիկներին ու պապիկներին, ովքեր իրենց ներկայությամբ մեր կյանքը իմաստավորում են՝ հղում եմ ջերմ բարեմաղթանքներ: Թող 2020-ը հաջողությունների, լիության տարի լինի արդար քրտինքով հաց վաստակող գյուղացու համար: Թող մեր երկրի առավոտները միշտ խաղաղ լինեն, և աշխատելու, ստեղծագործելու, ինքնադրսևորվելու հնարավորությունները շատ ավելին լինեն:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Տարեմուտի այս նվիրական պահին ցանկանում եմ շեշտել մեր ժողովրդի համախմբվածությունն ու ընդգծված քաղաքացիական պատասխանատվությունը, որն անհրաժեշտ է հատկապես ներքաղաքական առումով կարևոր տարում: 2020 թվականին մենք որոշելու ենք մեր առաջընթացի հերթական ուղղությունը և խոհեմությունը մշտապես ուղեկից է լինելու մեզ:
Եվս մեկ անգամ, Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ, Արցախում, Հայաստանում և Սփյուռքում ապրող մեր հայրենակիցներին եմ հղում ամանորյա ջերմ շնորհավորանքներս: Թող 2020-ը խաղաղության և բարեկեցության տարի լինի:

Շնորհավո՛ր Նոր Տարի»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ-ից ԵՄ արտահանումն աճել է. նախարար

10:06 18.08.2025

ՀՀ-ից ԵՄ արտահանումն աճել է. նախարար

ՀՀ-ից ԵՄ արտահանման մասին (դոլարային արտահայտությամբ). 2024-2025թթ. հունվար-հուլիս համեմատական։ Պատրաստի սնունդ՝ աճել է 56%-ով, ալկոհոլային խմիչքներ՝ աճել է 20%-ով, ալյումինե արտադրանքներ՝ աճել է 35%-ով։ Այս աճերը ապահովվել են Կառավարության աջակցության ծրագրի պատճառով, քանի որ պետությունը փոխհատուցում է պատրաստի արտադրանքի մաքսատուրքերը ԵՄ-ում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ ...

Թրամփ. Զելենսկին կարող է վերջ դնել հակամարտությանը՝ հրաժարվելով Ղրիմից և ՆԱՏՕ-ին անդամակցությունից

09:55 18.08.2025

Թրամփ. Զելենսկին կարող է վերջ դնել հակամարտությանը՝ հրաժարվելով Ղրիմից և ՆԱՏՕ-ին անդամակցությունից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկին կարող է գրեթե անմիջապես լուծել Ուկրաինայի հակամարտությունը՝ հրաժարվելով Ղրիմի նկատմամբ իր հավակնություններից և երկրի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու գաղափարից։ «Ուկրաինայի նախագահ Զելենսկին կարող է գրեթե անմիջապես դադարեցնել պատերազմը Ռուսաստանի հետ, եթե ցանկանա։ Հիշե՛ք, թե ինչպես սկսվեց ամեն ինչ։ Ղրիմը չի վերադարձվի և Ուկրաինան չի միանա ՆԱՏՕ-ին։ Որոշ բաներ […] ...

Վանաձորի Վարդանանց փողոցի մի հատվածը փակ է լինելու երթևեկության համար

09:45 18.08.2025

Վանաձորի Վարդանանց փողոցի մի հատվածը փակ է լինելու երթևեկության համար

Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ առաջիկա օրերին՝ ժամը 9:00-ից 18:00, Վանաձորի Վարդանանց փողոցի Վարդանանց-Տերյան խաչմերուկից մինչև Վարդանանց-Մյասնիկյան խաչմերուկն ընկած ճանապարհահատվածը փակ է լինելու ավտոմեքենաների երթևեկության համար։ Այս մասին տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ ...

WSJ. ԵՄ-ն ակնկալում է, որ Թրամփը ճնշում կգործադրի Զելենսկիի վրա օգոստոսի 18-ի հանդիպման ժամանակ

09:40 18.08.2025

WSJ. ԵՄ-ն ակնկալում է, որ Թրամփը ճնշում կգործադրի Զելենսկիի վրա օգոստոսի 18-ի հանդիպման ժամանակ

Եվրոպացի պաշտոնյաները սպասում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կճնշի Վլադիմիր Զելենսկիին, որպեսզի նա ընդունի Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման Ռուսաստանի պայմանները օգոստոսի 18-ի հանդիպման ժամանակ, հաղորդում է The Wall Street Journal-ը։ Դրա տեղեկությունների համաձայն՝ Եվրոպան Զելենսկիի գլխավոր խնդիրը տեսնում է Թրամփին համոզելու մեջ, որ կան ավելի նախընտրելի այլընտրանքներ՝ ամերիկացի առաջնորդի գլխավոր նպատակին հասնելու համար, որը […] ...

Կդադարեցվի ք. Բերդ Քարաշեն փողոցի ջրամատակարարումը

09:33 18.08.2025

Կդադարեցվի ք. Բերդ Քարաշեն փողոցի ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 18-ին ժամը 09:20- 12:30-ն կդադարեցվի ք.Բերդ Քարաշեն փողոցի ջրամատակարարումը: ...

Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 320 մլն դրամը

09:27 18.08.2025

Վերականգնվել է պետությանը պատճառված վնասից 320 մլն դրամը

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում հիմնավորվել է տնտեսական ապրանքների վաճառքով զբաղվող ընկերությունների կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նպատակով հարկման օբյեկտը թաքցնելու և հաշվարկ-հաշվետվություններում խեղաթյուրված տվյալներ մտցնելու հանգամանքը։ Երեք անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (առանձնապես […] ...

BACK_TO_TOP