Ամեն ինչ կարվի, որ գործը բացահայտվի. վարչապետը՝ զոհված զինծառայողի հարազատներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+20.09 oC

Ամեն ինչ կարվի, որ գործը բացահայտվի. վարչապետը՝ զոհված զինծառայողի հարազատներին

14:54 26.12.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունեց բանակում զոհված զինծառայող Արթուր Աջամյանի հարազատներին: Նա ցավակցեց զինվորի մահվան առթիվ: Արթուրի պապիկը պատմեց՝ նրա ծնողները վաղուց ամուսնալուծվել են, տղան ապրել է մոր հետ: Չափահաս դառնալով՝ եկել է պապի մոտ, ասել՝ ուզում է գնալ, ծառայել, թեպետ որևէ ցուցակում չկար:

«Ասեց՝ ես փեշի տակ մնացող տղա չեմ, ուզում եմ ծառայել: Գնաց, 11 ամիս ծառայեց, դիակը բերեցին»,- պատմեց պապը:

Վարչապետն արձագանքեց՝ պատասխան հարց տալով.

«Ես ի՞նչ պետք է անեմ այս վիճակում: Եկեք արձանագրենք՝ մեծ ողբերգություն է տեղի ունեցել, քրեական գործ է հարուցված երկու և ավելի անձանց սպանության գործի առթիվ, քննություն է գնում, պետք է պարզվի՝ ինչ է տեղի ունենում: Ամեն ինչ կանենք, որ քննությունն օբյեկտիվ լինի: Բայց մեր տղային կարո՞ղ ենք վերադարձնել»:

Վարչապետին պատասխանեցին, որ այս ամենն արվում է՝ նմանատիպ դեպքերի կրկնությունից խուսափելու համար: Երբ ասացին՝ բռնության հետքեր են տեսել, վարչապետն ասաց՝ իրեն զեկուցել են, որ բռնության հետքեր դիակի վրա չեն եղել, ասում են՝ դիաբծերը հարազատները շփոթում են բռնության դեպքի հետ:

«Էդ օրը ծնունդն է եղել, ծառայակիցները կատակով պեչենիի վրա տորթ են սարքել, որ շնորհավորեն»,- փոխանցեց վարչապետը:

Նա նաև խոսեց բանակում նման դեպքերի պատճառների մասին:

«Մեր երեխեքը շարունակում են քուչեքում գողական արժեքներով ապրել, արժանապատվության աղավաղված զգացում ունենալ: Բա որ գողականներին օրինակ ենք ցույց տալիս, որպես լավ օրինակ, չենք մտածում, չէ՞, որ հետո դա իրենց կյանքում ոնց է արտահայտվելու: Պետք է իրար նկատմամբ հարգանքով լինեն: Կարո՞ղ է պաշտպանության նախարարը, վարչապետը գնա, ամեն զինվորի կողքը կանգնի: Մենք ամեն ինչ տանում ենք նրան, որ մարդու կյանքը գնահատելի լինի»,- ասաց նա:

Փաշինյանը հանձնարարեց տեղեկանք կազմել նախաքննության գաղտնիք չհանդիսացող տվյալների մասին՝ հարազատների համար, այնպիսի տեղեկանք, որ փոխանցեն հարազատներին:

«Ես ուզում եմ պաշտոնապես ներողություն խնդրել, որ չենք կարողացել դեռ ձեր բարձրացրած խնդիրները լուծել, որ էսօր էս իրավիճակի առաջ չկանգնենք: Էս պահին էսքանը կարող եմ ասել»,- նշեց նա:

Վարչապետը ևս մեկ անգամ խոստացավ՝ ամեն ինչ կարվի, որ գործը բացահայտվի:

Ավելի վաղ հայտնել էինք` բանակում զոհված Արթուր Աջամյանի հարազատները ճանապարհ են փակել:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ալկարասը և Սիններն անցկացրել են Ռոլան Գարոսի ամենաերկար եզրափակիչը

23:59 08.06.2025

Ալկարասը և Սիններն անցկացրել են Ռոլան Գարոսի ամենաերկար եզրափակիչը

Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչը իսպանացի Կառլոս Ալկարասի և իտալացի Յաննիկ Սինների միջև դարձավ մրցաշարի պատմության մեջ ամենաերկարը։ Եզրափակչում Ալկարասը հաղթեց Սիններին 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 7:6 (10:2) հաշվով։ Խաղը տևեց 5 ժամ 29 րոպե։ Մրցաշարի նախորդ ռեկորդը սահմանվել էր 1982 թվականին, երբ շվեդ Մաթս Վիլանդերի և արգենտինացի Գիլյերմո Վիլասի միջև եզրափակիչ խաղը տևեց […] ...

Գրենլանդիայի սառցադաշտային ակոսները և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառությունը

23:51 08.06.2025

Գրենլանդիայի սառցադաշտային ակոսները և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառությունը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել Գրենլանդիայի սառցադաշտային ակոսների և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառության մասին: Ատլանտյան օվկիանոսի ջրի շրջանառության շնորհիվ տաք ջրերը տեղափոխվում են դեպի Հյուսիսային բևեռային շրջաններ, իսկ սառը և խիտ ջրերը՝ դեպի արևադարձային լայնություններ: Գրենլանդիայի ափամերձ տարածքները կարևորագույն վայրեր են, որոնք ազդում են ջրի և սննդանյութերի շրջանառության վրա: Գրենլանդիայի ափի մայրցամաքային […] ...

Հեծանվի սիրահարները Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին

23:40 08.06.2025

Հեծանվի սիրահարները Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին

Հեծանվի համաշխարհային օրվա շրջանակում հեծանվի սիրահարներն այսօր Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Նպատակն էր խթանել առողջ կենսակերպի տարածումը, ինչպես նաև ընդգծել հեծանվի՝ որպես էկոլոգիապես մաքուր և ժամանակակից փոխադրամիջոցի դերը։ Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Վաղարշապատի համայնքապետարանի, ինչպես նաև Հեծանվորդների և սիրողական հեծանվասպորտի […] ...

Կրակոցներ՝ Կոտայքի մարզում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի․ կա ևս 2 վիրավոր

23:27 08.06.2025

Կրակոցներ՝ Կոտայքի մարզում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի․ կա ևս 2 վիրավոր

Հունիսի 8-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոցներ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, նույն  վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Աբովյան» բժշկական կենտրոն հրազենային վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ քաղաքացի է տեղափոխվել։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, հիվանդանոց են ժամանել քրեական ոստիկանության ծառայողները, […] ...

Կառլոս Ալկարասը՝ Ռոլան Գարոսի կրկնակի չեմպիոն

23:13 08.06.2025

Կառլոս Ալկարասը՝ Ռոլան Գարոսի կրկնակի չեմպիոն

Իսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասը հաղթել է Ֆրանսիայի բաց առաջնությունում («Ռոլան Գարոս»): Մրցաշարն անցկացվել է Փարիզում։ Եզրափակիչ խաղում նա հաղթել աշխարհի առաջին ռակետ Յաննիկ Սիններին, որը ներկայացնում է Իտալիան: Խաղն ավարտվել է 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 6:7 (10:2) հաշվով: Ալկարասը արդեն հինգ Մեծ սաղավարտի մրցաշարերի հաղթող է: Իսպանացին նախկինում հաղթել է ԱՄՆ բաց առաջնությունում […] ...

Բարնաուլի մի շարք ճանապարհներին երթևեկությունը սահմանափակվել է հեղեղների պատճառով

22:59 08.06.2025

Բարնաուլի մի շարք ճանապարհներին երթևեկությունը սահմանափակվել է հեղեղների պատճառով

Բարնաուլում ուժեղ անձրևների պատճառով մի քանի մայրուղիներ հեղեղվել են, իսկ մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակվել է։ Այս մասին հաղորդվել է քաղաքապետարանի պաշտոնական Telegram ալիքում։ Նշվում է, որ ուժեղ անձրևը ուղեկցվել է մեծ թվով կայծակներով և որոտներով։ Քաղաքի բնակիչները սոցիալական ցանցերում տեսանյութեր են հրապարակում, որոնցում երևում է, թե ինչպես են մեքենաներն անցնում ջրի միջով: Ջուրը […] ...

BACK_TO_TOP