15:02 07.12.2019
«Ժամանակն է, որ այն սերը, որ մեր սրտում պահել ենք ավելի քան 30 տարի, այն ջերմությունը, հոգատարությունը և այն մեծ գնահատականը, որ ունենք ձեր համբերատարության, ձեր արժանապատվության հանդեպ, վերադարձնենք ձեզ։ Ժամանակը եկել է, որ բոլորս միասին վերականգնենք այս հոյակապ քաղաքը, Սպիտակը, Վանաձորը և կյանք ու ուրախություն բերենք նորից»,-այսօր Գյումրիում ասել է նախագահ Արմեն Սարգսյանը՝ պատասխանելով […]
15:00 07.12.2019
«Հանրային բարիքի արդար բաշխում. պետությունը ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումների հիմքում սա է դրել: Մենք կարծում ենք, որ դրան հնարավոր է հասնել կարգավորումների, կանխատեսումների և դրանց հիման վրա որոշումների համարժեքությունն ապահովելու ճանապարհով: Այդ ամենը կիսատ կլիներ, եթե տեղի չունենար բացարձակ թափանցիկության և հաշվետվողականության միջավայրում»,- լրագրողների հետ այսօրվա ասուլիսում ասել է ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Նախարարը […]
14:27 07.12.2019
«Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Սագօ Արեանը Ստամբուլից տեղեկություններ է հաղորդում Պոլսո հայոց պատրիարքի ընտրությունների մասին: Նրա խոսքով` եկեղեցին և մարդիկ ակտիվորեն պատրաստվում են պատրիարքի ընտրություններին: Այս պահին բոլորը կատարում են կազմակերպչական աշխատանքներ, և այսօր լռության օր է: Պոլսո միաբանության կրոնական համագումարն այսօր պիտի ընտրի իր 17 պատգամավորների: Մանրամասները` տեսանյութում:
13:50 07.12.2019
1988 թվականի երկրաշարժի 31-րդ տարելիցի կապակցությամբ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Գյումրի՝ հարգանքի տուրք մատուցելու երկրաշարժի զոհերի հիշատակին։ Քաղաքի Սուրբ Աստվածածին (Յոթ վերք) եկեղեցում Հանրապետության նախագահը ներկա է գտնվել երկրաշարժի զոհերի հիշատակի ոգեկոչման պատարագին՝ ձեռամբ՝ Մայր Աթոռի Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Հայր Գարեգին Համբարձումյանի, օրհնությամբ՝ Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել […]
13:44 07.12.2019
Դեկտեմբերի 7-ին 1988 թվականի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակին, հարգանքի տուրք է մատուցվել Արցախում, որին մասնակցել են նաև Պաշտպանության բանակի, Արցախի ոստիկանության բարձրաստիճան հրամկազմի ներկայացուցիչները։ Սպիտակի մեծ աղետի զոհերի հիշատակին կառուցված հուշակոթողին ծաղիկների խոնարհումից հետո ներկաները մասնակցել են ոգեկոչման արարողության, որի ժամանակ Արցախի հոգևոր առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը իրականացրել է հոգևոր կարգ՝ ի հիշատակ և ի […]
13:33 07.12.2019
Խոշոր հրդեհ է բռնկվել Սլովակիայի Պրեսով քաղաքի բնակելի շենքերից մեկում: Զոհվել է 5, վիրավորվել՝ շուրջ 40 մարդ: Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հրդեհը ծագել է գազի պայթյունի հետևանքով: Դեպքի վայր մեկնած փրկարարները շենքից տարհանել են ավելի քան 30 բնակչի: Նրանք նաև չեն բացառել, որ շենքը կարող է փլուզվել: Պրեսովում գործում է արտակարգ դրության ռեժիմ: Սա քաղաքում ամենամասշտաբային […]
13:29 07.12.2019
Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ աղետի գոտում սեփական տուն կորցրած ընտանիքները չեն ապահովվել բնակարանով, քանի որ երկրաշարժից անմիջապես հետո՝ ԽՍՀՄ տարիներին, ռուբլիով փոխհատուցվել են: Նա տեղեկացրեց՝ այս պահին ավարտվել է պետական բնակարան կորցրած ընտանիքների բնակապահովման խնդիրն ամբողջությամբ, մի քանի մասնավոր դեպք է մնացել, որոնք դիտարկվում են դատական կարգով: «Սեփական տուն […]
13:18 07.12.2019
Ազգային ժողովի նախագահը 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը հարգել է Վանաձորում։ «Դեկտեմբերի 7-ին Վանաձորի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում մասնակցեցի 1988 թվականի երկրաշարժի զոհերի ոգեկոչման կարգին և ծաղիկներ խոնարհեցի երկրաշարժի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողին»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Միրզոյանը։ https://www.facebook.com/President.Parliament.AM/posts/2792106110827835
13:08 07.12.2019
Դեկտեմբերի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում Արցախի շփման գոտում Ադրբեջանի զինուժը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 130 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով շուրջ 1000 կրակոց: Նախորդ շաբաթ ադրբեջանական կողմը հրադադարը խախտել էր 220 անգամ՝ արձակելով 3500 կրակոց։ Արցախի պաշտպանության բանակի հաղորդագրության համաձայն՝ ՊԲ առաջապահ զորամասերը հետևում են հրադադարի ռեժիմի պահպանմանը […]
13:04 07.12.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և հայտնել, որ մոմ է վառել Սպիտակի Սուրբ Հարություն եկեղեցում. «Մոմ վառեցինք Սպիտակի Սուրբ Հարություն եկեղեցում՝ ի հիշատակ 1988 թվականի երկրաշարժի անմեղ զոհերի»:
12:56 07.12.2019
Էջմիածնի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից հայտնում են, որ սերբական ինքնաթիռի կործանման վայրում կառուցված հուշահամալիրում Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի և Հայաստանին օգնության շտապող սերբ օդաչուների հիշատակին հարգանքի տուրք է մատուցվել: Հարգանքի տուրք է մատուցել նաև Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը:
12:47 07.12.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Լոռու մարզի Լեռնանցք համայնքում քաղաքացիները մոտենում էին ամենատարբեր խնդիրներով՝ հողային և այլ հարցերով: Բնակարանամուտը տոնող հերթական ընտանիքին այցելելիս հեռվից ՀՀ վարչապետին դիմեց քաղաքացիներից մեկը՝ ասելով. «Պարո´ն Փաշինյան, էս մեր բանկի փողերը ընչի՞ չեն տալիս»: «Ըհը, հասանք բանկի փողերին»,- ասաց վարչապետը: Ավելի ուշ, բնակարանում Փաշինյանին դիմեցին նույն հարցով: Նա կատակեց. «Բանկի փողերը […]
12:41 07.12.2019
ՖԻՖԱ-ի մրցավարական կոմիտեի նախագահ Պյեռլուիջի Կոլինան հերքել է լուրերն այն մասին, որ նա Հայաստանում ապօրինի ճանապարհով երեխա է որդեգրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Կոլինան ասել է իտալական ANSA գործակալությանը: «Ապշեցի՝ կարդալով, որ տեղեկություններ կան, թե ես ապօրինի ձևով հայ երեխայի եմ որդեգրել: Հարգում եմ այն անձանց, ովքեր օրինական ճանապարհով երեխա են որդեգրում, սակայն […]
12:36 07.12.2019
Սպիտակ քաղաքում բացվել է ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանի արձանը՝ ստեղծված քանդակագործ Լևոն Թոքմաջյանի նախաձեռնությամբ ու հենց նրա ձեռամբ: Հեղինակը պատմել է, որ տարիներ շարունակ ինքը մտածել է Քըրքի արձանը քանդակելու մասին, նույնիսկ ստեղծել է նրա գիպսե քանդակը, որը հետագայում բարերարը տարել է: «Այս քանդակը իմ նվերն է և միաժամանակ իմ երախտագիտությունն է այդ մարդուն»,- ասել […]
12:21 07.12.2019
ՀՀ վարչապետի՝ Լոռու մարզ կատարած այցի շրջանակներում հերթական կանգառը Լեռնանցք համայնքն էր: Այստեղ ՀՀ վարչապետին մոտեցավ մի կին՝ նրան պարզելով մի թուղթ՝ վրան գրված էր. «Բողոք վիշապների դեմ»: «Պարո´ն Փաշինյան ջան, աղաչում եմ: Էնքան թուղթ կա մոտս, ոչ մեկը չեմ տալիս, էդ բառերը քեզ բավական են»,- ասաց նա: Վարչապետը կատակով հարցրեց՝ վիշապներ կա՞ն: Կինն արձագանքեց. […]
12:08 07.12.2019
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկատվական հոլովակի միջոցով իրավաբանական անձանց իրազեկում է 2020թ. հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միության անդամ չհանդիսացող երկրից ավտոմեքենա ներկրելիս մաքսազերծման գումարի հաշվարկման կարգի մասին: Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Այսպիսով` այն մեքենաների համար, որոնց թողարկման պահից անցել է երեք տարուց ոչ ավելի, հաշվարկվելու է մաքսատուրք և ավելացված […]
11:49 07.12.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սպիտակ քաղաքում է՝ հարգանքի տուրք մատուցելու 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին: Վարչապետը նաև մասնակցում է ամերիկահայ բարերար Քըրք Քըրքորյանի կիսանդրու բացման արարողությանը։ Սպիտակում տեղադրված է նաև Ճապոնիայի երկրաշարժի ու ցունամիի զոհերի հիշատակին նվիրված խաչքար։ Մանրամասները` տեսանյութում:
11:36 07.12.2019
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ֆեյսբուքյան էջում հրապարակվել են պատառիկներ նրա՝ 2018 թ.-ին, որպես նախագահ, և 1997-ին, որպես վարչապետ, պաշտոնավարելիս երկրաշարժի տարելիցի կապակցությամբ ունեցած ելույթներից: 1997 թ. ՀՀ վարչապետ Արմեն Սարգսյանը նշել է. «Ամենադժվար պայմաններում մարդիկ ապրում են 7-8 տարի և տրտունջ չեն հանում: Ես չեմ պատկերացնում՝ կա՞ արդյոք աշխարհի վրա մեկ ուրիշ երկիր, որտեղ այդքան […]
11:31 07.12.2019
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «1988թ. Դեկտեմբերի 7… ահավոր, սարսափելի հիշողությունների օր։ Դաժան օրեր քաշեցինք։ Աստված զոհերի հոգիներին հանգստություն տա, մեզ էլ կարոտ պահի նման արհավիրքներից…»։
11:17 07.12.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ ներկայացրել է իր այցը Շիրակամուտ: «Այսօր 1988 թվականի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի 31-րդ տարելիցն է. այցելում եմ Լոռու մարզի Շիրակամուտ համայնք՝ հարգանքի տուրք մատուցելու երկրաշարժի զոհերի հիշատակին»,- գրել է նա։
10:55 07.12.2019
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Պենսակոլա քաղաքի ռազմածովային բազայում հրաձգություն է տեղի ունեցել: Զոհվել է 4, վիրավորվել՝ 7 մարդ: Համաձայն տեղի ոստիկանության տվյալների՝ հրաձիգը Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերի զինծառայող է, որն ուսանում էր ռազմաբազայում: Հայտնի է, որ այդ ռազմածովային բազայում պետք է տեղի ունենար արարողություն՝ ի հիշատակ 1941 թվականին ամերիկյան ռազմածովային ուժերի Պերլ Հարբոր բազայի ուղղությամբ ճապոնական […]
09:20 07.12.2019
Forbes հանդեսը կազմել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող երաժիշտների ամենամյա վարկանիշը։ Առաջին հորիզոնականը զբաղեցրել է 29-ամյա երգչուհի Թեյլոր Սվիֆթը։ Տարեկան կտրվածքով նրա եկամուտը կազմել է 185 մլն դոլար։ Նրա եկամուտներն ապահովել են Lover ալբոմի վաճառքն ու համերգային շրջագայությունը, որը դարձել է ԱՄՆ պատմության մեջ ամենաեկամտաբերը։ Նրան հաջորդում են Քանյե Ուեսթը ($150 մլն), Էդ Շիրանը ($110 մլն), […]
08:52 07.12.2019
1988 թվականի դեկտեմբերի 7-ին՝ 31 տարի առաջ՝ ժամը 11։41-ին, երկրաշարժը, որի ուժգնությունն էպիկենտրոնում 10 բալ էր, ցնցեց Հայաստանի հյուսիսը։ Սպիտակի երկրաշարժն ավելի քան 25 հազար մարդու կյանք խլեց։ Ավելի քան 500 հազար մարդ անօթևան մնաց։ Երկրաշարժն ընդգրկեց ՀՀ տարածքի մոտ 40 տոկոսը: Տուժեց 21 քաղաք և շրջան, 342 գյուղ: Լրիվ կամ մասնակի ավերվեցին Սպիտակ, Լենինական, […]
08:41 07.12.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 7-ին՝ ժամը 08:20-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը բաց են բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, իսկ բեռնատարների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: Կոտայքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
08:32 07.12.2019
«Московский Комсомолец» թերթում հրապարակվել է հոդված՝ «Հաճախ գնացեք գրադարաններ» վերտառությամբ։ Հեղինակը Ռուսաստանի խորհրդարանի անդամ, ԱՊՀ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Կոնստանտին Զատուլինն է։Նա իր հոդվածում անդրադարձել է Նժդեհի հանդեպ վերաբերմունքի թեմային։ Նա դատապարտել է Արմավիրում տեղի դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովի կողմից Նժդեհի հուշատախտակի հանդեպ վանդալիզմի դրսևորումն ու պատասխան վանդալիզմը, որն իրականացրել է Շահեն Հարությունյանը Երևանում՝ Գրիբոյեդովի հուշարձանի […]
23:08 06.12.2019
Բրատիսլավայում ԵԱՀԿ նախարարական 26-րդ համաժողովի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը դեկտեմբերի 6-ին հանդիպում ունեցավ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպական և Եվրասիական հարցերով տեղակալ Ֆիլիպ Ռիքերի հետ։ Անդրադարձ կատարելով երկկողմ համագործակցության ընդարձակ օրակարգին՝ Զոհրաբ Մնացականյանը և Ֆիլիպ Ռիքերը մտքեր փոխանակեցին հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին և ձեռնարկվելիք առաջիկա քայլերին։ Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների համատեքստում Հայաստանի ԱԳ […]
22:54 06.12.2019
Հանրապետության տարածքում՝ Դեկտեմբերի 6-ի ցերեկը, 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 8-9-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 4-5 աստիճանով: Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 6-ի ցերեկը, 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ստորև ներկայացված է Հայաստանի ինտերակտիվ քարտեզը, որի վրա կարող եք տեսնել առաջիկա օրերին կանխատեսվող ջերմաստիճանը, տեղումները, […]
22:46 06.12.2019
Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի անդամ Գաբրիել Սարգսյանը դարձավ Եվրոպայի արագ շախմատի չեմպիոն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Էստոնիայի մայրաքաղաք Տալինում ընթացող արագ շախմատի առաջնության 13 տուրերից հետո Գաբրիել Սարգսյանը հավաքեց 10,5 միավոր և լրացուցիչ միավորներով դարձավ Եվրոպայի չեմպիոն: Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Զավեն Անդրիասյանը 13-րդն է: Շախմատիստները դեկտեմբերի 7-ին կմրցեն կայծակնային շախմատում:
22:41 06.12.2019
«Փյունիկ» ՖԱ-ն երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագրերը դարպասապահ Եվգենի Կոբոզևի, կիսապաշտպաններ Մարկո Բուրզանովիչի, Հովհաննես Պողոսյանի և հարձակվողներ Դմիտրի Սիչյովի և Հովհաննես Իլանգյոզյանի հետ: «Փյունիկ» ՖԱ-ն շնորհակալություն է հայտնում ֆուտբոլիստներին և մաղթում հաջողություն հետագա կարիերայում:
22:03 06.12.2019
Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը խստորեն դատապարտում է Ֆրանսիայի Բանդոլ քաղաքի հայկական խաչքարի պղծումը։ Այս մասին դեսպանությունը հայտարարություն է տարածել ֆեյսբուքյան էջում։ «Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը խստորեն դատապարտում է Ֆրանսիայի Բանդոլ քաղաքի հայկական խաչքարի պղծումը որպես վանդալիզմի դրսևորում»,- նշված է հայտարարությունում: Համացանցում լուսանկարներ են հայտնվել, որոնցում երևում է, որ վանդալները սև ներկով ներկել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին […]