16:43 08.12.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այսօր Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում տապալվել են Ադրբեջանի հակահայկական նախաձեռնությունները։ «Այսօր մեկնարկեց Եվրանեսթ ԽՎ-ի աշխատանքները, և արդեն իսկ ունենք կարևոր հաջողություններ։ Ադրբեջանական պատվիրակության կողմից հերթական հակահայկական նախաձեռնությունը, փորձերը միջազգային բանաձևերում Մեծամորի ատոմակայանի փակման հարցը դնելու` տապալվեցին, քվեարկությունից առաջ ելույթումս ներկայացրած փաստարկներն ու նաև […]
15:41 08.12.2019
ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջում 2019 թվականի ամփոփման շրջանակներում տեղադրվել է տեսանյութ, թե ինչ է արվել այս տարի և ինչ հավակնոտ ծրագրեր կիրականացվեն 2020-ին։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը գլխավոր ձեռքբերումներից է համարում խոցելի խմբերի եւ անապահով ընտանիքների սոցիալական աջակցությանը ուղղված մի շարք ծրագրերը։
13:33 08.12.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Գյումրի աշխատանքային այցի շրջանակում այցելել է «Գյումրին մեր տունն է» երիտասարդական նախաձեռնության արվեստանոց։ Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ երիտասարդները պատմել են իրենց տարբեր ձեռնարկների մասին՝ սահադաշտ Գյումրիում, տարբեր թեմաներով խճանկարների պատրաստում, աֆորիզմներ Գյումրու փողոցներում, բնապահպանական ակցիաներ, ծառատունկ, քաղաքի բարեկարգում և այլն։ «Գյումրին մեր տունն է» երիտասարդական […]
13:04 08.12.2019
Հայ գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է կայծակնային շախմատի Եվրոպայի փոխչեմպիոն, հայտնում է armenpress.am-ը: Էստոնիայի մայրաքաղաք Տալինում ընթացող մրցաշարի 22 տուրերից հետո Անդրիասյանը հավաքել է 17 միավոր և լրացուցիչ միավորներով գրավել երկրորդ տեղը՝ ոսկե մեդալը զիջելով ռուս Իգոր Լիսիին: Գաբրիել Սարգսյանը 18-րդն է: Նախօրեին էլ Գաբրիել Սարգսյանը դարձել էր արագ շախմատի Եվրոպայի չեմպիոն:
12:38 08.12.2019
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Արամ Խաչատրյան համերգասրահում ներկա է գտնվել Հայաստանի ազգային հերոս, մաեստրո Հովհաննես Չեքիջյանի 91-ամյա հոբելյանին նվիրված համերգին: Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը կատարել են Կառլ Ջենկինսի հանրահայտ «Ադիեմուսը»՝ մաեստրո Չեքիջյանի ղեկավարությամբ:
12:08 08.12.2019
Դեկտեմբերի 11-ին Ստամբուլի հայ համայնքն ընտրելու է Պոլսո հայոց 85-րդ պատրիարքին: Ընտրությունը երկու թեկնածուի միջև է՝ պատրիարքի տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանի և Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի: Պատրիարքի ընտրությունից առաջ սկսվել է նրանց ընտրությանը մասնակցող պատվիրակների ընտրությունը: Ինչպես հայտնում է arevelk.am-ը, հայերը պետք է ընտրեն 102 պատվիրակի: Նախնական տվյալներով՝ այս ընտրությանը պետք է մասնակցի շուրջ 30 հազար […]
11:19 08.12.2019
Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվում Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերի 16 համայնքում, որոնցից 12-ում ընտրությունները հերթական են, իսկ 4-ում՝ արտահերթ: Նշենք, որ համայնքներից 12-ում միայն համայնքի ղեկավարի, և 4 համայնքներում՝ միայն ավագանու անդամի ընտրություններ են:
23:47 07.12.2019
Հեռուստամեկնաբան, լրագրող Քրիստինե Ալագուլյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ վերհիշելով 1988-ի դեկտեմբերի 7-ը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «․․․Դեկտեմբերյան այդ օրվա ոչ մի ակնթարթ անգամ մտքիցս չի թռել: Մեր դասարանում ֆիզկուլտուրայի ժամ էր: Հագած պատրաստ, բայց դեռ դասասենյակում էինք: Հանկարծակի լսվեց հետզհետե ահագնացող դղրդյունը, ապա սկսեցին կոտրվել ապակիներն ու թափվել քարերը… Ուշքի եկա ու շարժվել […]
23:05 07.12.2019
Պատրիարքական Աթոռոյ Եկեղեցական Համագումար Ժողովը Պատրիարքարանի մէջ կայացաւ 7 Դեկտեմբեր 2019-ին՝ ժամը՝ 18.00-ին նախագահութեամբ Պատրիարքական Տեղապահ՝ Բարձր. Տ. Սահակ Եպսկ. Մաշալեանի։ Ժողովը բացուեցաւ Տէրունական աղօթքով։ Ապա կատարուեցաւ Հանգստեան կարգ Պատրիարքական Աթոռոյս Երանաշնորհ գահակալներուն, Երանաշնորհ Մեսրոպ Բ. Պատրիարք Հօր եւ վախճանեալ հոգեւորականներու հոգւոցն ի հանգիստ։ Ներկաներու ստուգումէն ետք ձեռնարկուեցաւ Դիւանի ընտրութեան եւ Գերպ. Տ. Թաթուլ Ծ. […]
22:24 07.12.2019
Կարո Փայլանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ վաղը կայանալիք պատրիարքական ընտրության համար չի քվեարկելու։ «Վաղը կայանալիք պատրարքական ընտրութեան համար պիտի չքուէարկեմ։ Ընտրեալը պիտի չճանչնամ որպէս իմ պատրիարքը։ Պատմութիւնը իր սեւ էջերուն վրայ պիտի արձանագրէ այն պետական պաշտօնեաները, որոնք մեր պատիւը խաղալիքի վերածեցին, այն հոգեւորականներն ու վարիչները, որոնք գործակցեցան անոնց հետ»,- գրել է նա։
22:09 07.12.2019
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ 2020թ. նախատեսվում է բարձրացնել մարզամշակութային կենտրոնների շուրջ 5000 աշխատակիցների աշխատավարձը. ✅ Երաժշտական և արվեստի դպրոցներ, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոններ՝ մինչև 25 % ✅ Մարզադպրոցներ՝ շուրջ 56 % ✅ Աշխատակիցները կունենան նաև առողջապահության ապահովագրություն:
21:58 07.12.2019
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից հայտնել, որ Լեռնանցքի բնակիչները նոր բնակարաններ ունեն։ «Երկրաշարժից 31 տարի անց վերագտած ժպիտներ․․․ Լեռնանցքի բնակիչները նոր բնակարաններ ունեցան»,- գրել է նա։
19:30 07.12.2019
Ծագումով հայ ռուս մարզիկ Դավիթ Ավանեսյանը իր ինստագրամյան էջում տեղադրել է տեսանյութ, որտեղ նա իր մարզիչի հետ առավոտյան վազք է իրականացնում: Ավանեսյանի մարզիչը հայերեն բարևել է իր սանի հետևորդներին: «Всем Барев»,- գրել է բռնցքամարտիկը: Ավանեսյանն իր հետևորդներին տեղեկացրել է, որ հետաքրքիր վազք է ունեցել առավոտյան: Դավիթ Ավանեսյանը դեկտեմբերի 12-ին Բարսելոնում կմասնակցի գոտեմարտի, որտեղ պետք է […]
19:05 07.12.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Գյումրիում այցելել է «Արեգակ» ներառական փուռ-սրճարան՝ ջերմ հյուրընկալության արժանանալով իր համար վաղուց հարազատ դարձած այդ վայրում․ Գյումրիում գտնվելիս Արմեն Սարգսյանը գրեթե միշտ այցելում է այստեղ։ Ջերմ ու անմիջական մթնոլորտում նախագահը զրուցել է իր վաղեմի բարեկամների՝ փուռ-սրճարանի երիտասարդ աշխատակիցներ Միքայելի, Գրիշայի և մյուսների հետ, հետաքրքրվել նրանց կյանքով ու աշխատանքով, վայելել […]
18:51 07.12.2019
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Լսում եմ, տնտեսագետ է խոսում, ասում է. «7.5% տնտեսական աճով շատ ուրախանալ չի կարելի, որովհետև դրա մեջ շատ մեծ դեր ունի ավտոմեքենաների վերաարտահանումը»: Ուրեմն, տնտեսագետը պիտի իմանա, որ մեքենաների վերաարտահանումը ոչ թե բարելավել, այլ հակառակը՝ բացասաբար է ազդել տնտեսական աճի ցուցանիշի […]
18:18 07.12.2019
Մայամիից ամերիկացի հայտնի բլոգեր Դեյվիդ Հոֆմանն այս տարվա հոկտեմբերին 10 օրով այցելել է Հայաստան ու Արցախ: Բլոգերի կարծիքով` Հայաստան չի կարելի այցելել 2-3 օրով, և եթե այն տեսնելու իրական ցանկություն կա, նվազագույնը 15 օր է հարկավոր: «Հայաստանն իրապես իմ այցելած ամենահյուրընկալ երկիրներից է: Մարդիկ բարեհոգի են, բոլորը քեզ գրկաբաց են ընդունում: Ամեն տեղ, 5 րոպե […]
18:09 07.12.2019
Այսօր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորած պատվիրակության կազմում երկրաշարժի 31-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին Գյումրիում մասնակցել է նաև ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը: Նա SHANTNEWS.am-ի հետ զրույցում խոսել է կառավարության ծրագրերից՝ կապված անօթևանության խնդրի լուծման հետ: Քաղաքն ազատվելու է երկրաշարժի խորհրդանիշ դարձած տնակներից: Սա կառավարությունը ամրագրել է որպես 2020 թվականի գլխավոր անելիքներից մեկը: Որքա՞ն գումար […]
17:52 07.12.2019
Եվրամիությունը շարունակելու է աշխատանքը հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման՝ քաջալերելով ամենաբարձր մակարդակի երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Եվրախորհրդարանի լիագումար քննարկման ժամանակ ասել է Եվրոպական միության Բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Ֆեդերիկա Մոգերինին: «Մենք լիակատար աջակցություն ենք ցուցաբերում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին ու նրանց ներկայացրած առաջարկներին, այդ թվում և […]
17:44 07.12.2019
Աղետալի երկրաշարժի 31-րդ տարելիցի օրը հանրապետության 5 քաղաքներում Արտակարգ iրավիճակների նախարարությունը կազմակերպել է իրազեկող միջոցառումներ: Երևանում, օրինակ՝ տեխնիկայի ցուցադրություն է կազմակերպվել: Նպատակն այն է, որ քաղաքացիներն էլ ծանոթանան հրշեջ-փրկարարների աշխատանքին, լինեն տեղյակ ՝ ինչպես դիմագրավել արտակարգ իրավիճակներին: Մանրամասները` տեսանյութում:
17:36 07.12.2019
Վրաստանի միացյալ ընդդիմությունը 2020թ. խորհրդարանական ընտրությունները համամասնական կարգով անցկացնելու և ընտրական կարգը փոխելու պահանջով սկսել է բողոքի համապետական ակցիա: Մեկնարկը տրվել է Քութայիս քաղաքից: Կենտրոնական հրապարակ իշխող «Վրացական երազանք» կուսակցության գրասենյակ հասնելու համար ակցիայի մասնակիցները՝ թվով 500-600 հոգի, անցել են 2 կմ ճանապարհ: Երթի ընթացքում նրանց ուղղությամբ շենքի տանիքներից ձվեր են նետել, իսկ արդեն քաղաքի […]
17:30 07.12.2019
Մեկ տարի առաջ՝ դեկտեմբերի 7-ին, վարչապետի հրամանով ստեղծվեց աշխատանքային խումբ, որն էլ մեկ տարում ի մի բերեց բուն հանձնարարականը, հաշվառվեցին աղետի գոտում եղած տնակները, ուսումնասիրվեցին դրանցում ապրող ընտանիքների բնակարանային խնդիրները: Արդյունքում` մշակվեցին այն տարբերակները, որոնք իրատեսական կարող են լինել բնակարանային ապահովման հարցում: Ինչպիսի”ն կլինի մոտեցումը՝ բնակարանաշինությո՞ւն, բնակարանների գնման վկայագրերի տրամադրո՞ւմ, կիսակառույցների շինարարությո՞ւն, թե՞ արտոնյալ պայմաններով […]
17:22 07.12.2019
Ֆրանսիայում արդեն 3-րդ օրն է՝ շարունակվում է հասարակական տրանսպորտի աշխատակիցների համընդհանուր խոշոր գործադուլը: Ֆրանսիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ զանգվածային ակցիաները կաթվածահար են արել մայրաքաղաք Փարիզի և այլ քաղաքների երթևեկությունը: Առավել բարդ իրավիճակ է ստեղծվել Փարիզի մետրոյում: Նորմալ աշխատում է ընդամենը 2 գիծ, որոնց գնացքները կառավարվում են էլեկտրոնային համակարգով և գործում են առանց վարորդների: Մասամբ գործում է ևս […]
17:07 07.12.2019
«Մենք աշխատում ենք կտրուկ չլինել մեր տեսակետների մեջ: Համարում ենք, որ ցանկացած տեսակետ գոյության իրավունք ունի: Բայց առաջարկում ենք հավասարակշռված մոտեցումներով առաջ գնալ: Մենք հայտարարել ենք երկրի մրցունակության բարձրացման մասին: Ուղղակի հարկերի դրույքաչափերի նվազեցման, հարկերի բեռի նվազեցման հայեցակարգը հիմնված է այն տրամաբանության վրա, որ տնտեսավարողների համար լրացուցիչ հնարավորություն ընձեռվի և տնտեսավարողները կարողանան ազատված միջոցներով ներդրումներ […]
16:54 07.12.2019
SHANTNEWS.am-ի տեղեկություններով՝ կրթության գիտության մշակույթի և սպորտի փոխնախարար Գևորգ Լոռեցյանը, նրա վարորդը և հայկական ֆուտբոլային ակումբներից մեկի նախագահը կալանավորվել են, նրանց մեղադրանք է առաջադրվել: ԱԱԾ մամուլի ծառայությունից SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին կալանավորման լուրը, նշեցին, որ ձերբակալվածներին առաջադրվել է մեղադրանք և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Ավելի վաղ հայտնել էինք` ԿԳՄՍ փոխնախարարը, նրա […]
16:51 07.12.2019
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության պատգամավոր Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Երևանի ու վարչական շրջանների տոնական ծախսերին ու քննադատել մեծ գումարների տրամադրումը նման միջոցառումներին։ «Երեկ ավագանու նիստի ժամանակ խոսեցի կառավարության և քաղաքապետարանի կողմից Հանրապետության հրապարակում անցկացվող միջոցառումներին տրամադրվող ահռելի գումարի՝ շուրջ 321 մլն դրամի մասին։ Ուզում եմ հստակեցնել, որ սրա մեջ ամենևին չեն մտնում […]
16:46 07.12.2019
Միացյալ Նահանգների ազգային արխիվը որոշել է թվայնացնել երկրի 35-րդ նախագահ Ջոն Քենեդու սպանության ժամանակ նրա ուղղությամբ արձակված գնդակները։ Դրանք մյուս տարի հետաքրքրվողներին կներկայացվեն համացանցում՝ 3D տարբերակով։ Այս մասին հայտնում է ԱՄՆ ստանդարտների ու տեխնոլոգիաների ազգային ինստիտուտը։ Արդեն պատրաստ են 3D մոդելները փորձնական տարբերակները։ Ազգային արխիվը որոշել է թվայնացնել այդ գնդակները, որպեսզի բոլոր ցանկացողները կարողանան տեսնել […]
16:34 07.12.2019
Այսօր՝ դեկտեմբերի 7-ին, «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի Ավիացիոն անվտանգության ծառայության աշխատակցի կողմից Մեկնման սրահում հայտնաբերվել է պայուսակ, որտեղ եղել է 4000 ԱՄՆ դոլար և անձնական այլ իրեր: Հայտնաբերված պայուսակը փոխանցվել է օդանավակայանի Կորած և գտնված իրերի բաժին: Հարգելի՛ ուղևորներ, հորդորում ենք ուշադիր լինել ձեր անձնական իրերի նկատմամբ:
16:28 07.12.2019
31 տարի առաջ այս օրը հանրապետությունում ժամանակը կանգ առավ` ժ. 11.40: Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանի հյուսիսում, հարյուր հազարավոր մարդկանց համար ժամանակը բաժանեց «մինչ» և «հետո»-ի: Այն տարածքում, որը գրեթե 3 տասնամյակ գնահատվում էր որպես «աղետի գոտի», հիմա արդեն մեծանում է սերունդ, որը միայն լսել է երկրաշարժի մասին: Իսկ աղետի իրական դեմքը, ողբերգություն ավելի քան […]
15:47 07.12.2019
Այս մարդիկ հայերի կողքին էին, երբ դրա կարիքն ամենից շատ էր զգացվում, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: 31 տարի առաջ` 1988-ին, Հայաստանում ավերիչ երկրաշարժի մասին տեղեկանալով, Վիրջինիա և Ֆլորիդա նահանգների փրկարարներն անմիջապես մեկնեցին օգնության: Այն, ինչ տեսան փրկարարները Սպիտակում, աննկարագրելի էր, հիշում է Դոն Բոթը. «Երբ տեսնում ես իրար վրա դրված դագաղների այդ բուրգերը յուրաքանչյուր փողոցում, […]