TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+19.09 oC

Գլխավոր

Դավիթ Խաժակյանը Երևանի ամանորյա ծախսերի ծրագիրը համեմատեց Նոր տարվա «բդի» հետ

13:14 06.12.2019

«Մեր այս քվեարկությունը կամ կառավարության կողմից տրվող այս գումարը նման է այն ընտանիքներին, ովքեր կենցաղային խնդիրներ են ունենում, բայց վարկ են վերցնում, որ Նոր տարվա բուդը ապահովեն: Հիմա մենք ավելի քան 300 մլն տրամադրում ենք, որ քաղաքի տոնակատարությունները ապահովենք»,-  ավագանու նիստի ժամանակ ասաց «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, երբ արտահերթ նիստում քննարկվում էր Ամանորի միջոցառումներին […]

̰
Թրամփը ՆԱՏՕ-ի մի շարք երկրներին սպառնացել է «առևտրային լծակներով»

12:58 06.12.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է ստիպել այն երկրներին, որոնք չեն վճարում ՆԱՏՕ-ի բյուջեին, ՀՆԱ-ի 2% -ը փոխանցել դաշինքին՝ օգտագործելով առևտրային լծակներ: «Եթե երկրները ՀՆԱ-ից 2% չեն փոխանցում ՆԱՏՕ-ին, ԱՄՆ-ը գուցե ստիպված լինի առևտրի հետ կապված որոշ միջոցներ կիրառել»,- հայտնում են լրագրողները Լոնդոնում Թրամփի հետ զրույցից հետո: ԱՄՆ-ը մինչ այժմ վճարել է ՆԱՏՕ-ի համեմատաբար համեստ […]

̰
Ուզում ենք «օդի տուրքը» բոլոր ուղևորների համար հանենք․ Տաթևիկ Ռևազյան

12:50 06.12.2019

Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ ներկայացվեց Քաղավիացիայի կոմիտեի ներկայացրած նախագիծը, որով արտոնություններ են տրվում այն ավիափոխադրող ուղղություններին, որոնք առաջին անգամ են բացվում Հայաստանում։ Կոմիտեի ղեկավարն ասաց, որ օրենքի նախագիծը վերաբերում է այն ուղղություններին, որոնցով Հայաստանից թռիչքներ չեն կատարվել վերջին 12-ամսվա ընթացքում։ Այդպիսի ուղղությամբ թռիչքները կազատվեն «օդի տուրք» 10000 դրամների վճարումներից։ «Իրական վերջնական նպատակը նա է, որ […]

̰
Գյումրին մեջքը շտկելու է. Նազելի Բաղդասարյան

12:30 06.12.2019

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Աղետի գոտու վերականգման համար շուրջ 3 մլրդ դրամ է հատկացվել 2020 ՀՀ պետական բյուջեով։ Գյումրին մեջքը շտկելու է։ Հ.Գ. ԱԺ լիագումար նիստում այն ընդունվեց, ընդդիմադիր ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն դեմ են քվեարկել»։

̰
2019թ. հունվար-սեպտեմբերին օտարերկրյա ներդրումների ստացումները կազմել են 2 մլրդ 172 մլն դոլար. Թունյան

12:21 06.12.2019

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ, իմքայլական Բաբկեն Թունյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ 2019 թվականի հունվար-սեպտեմբերին օտարերկրյա ներդրումների ստացումները կազմել են 2 մլրդ 172 մլն դոլար. «2019 թվականի հունվար-սեպտեմբերին օտարերկրյա ներդրումների ստացումները կազմել են 2 մլրդ 172 մլն դոլար, այդ թվում՝ ուղղակի ներդրումների գծով՝ 453.4 մլն դոլար։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ օտարերկրյա ներդրումների […]

̰
Որքա՞ն է Գորան Բրեգովիչի հոնորարը Ամանորի գիշերը Երևանում համերգ տալու համար. Հռիփսիմե Առաքելյան

12:14 06.12.2019

Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանն այսօր դիմեց փոխքաղաքապետ Հայկ Սարգսյանին՝ հետաքրքրվելով, թե պետբյուջեից որքա՞ն գումար է հատկացվել Գորան Բրեգովիչին Երևան հրավիրելու համար: «Քաղաքապետարանի բյուջեին 271 մլն Կառավարությունն է տրամադրում, 54 մլն՝ ընթացիկ բյուջեով է հատկացված եղել: Որքա՞ն է հոնորարը, ինչպե՞ս եք որոշել, որ Ամանորի գիշերը պետք է հյուրընկալվեր հենց նա: Չհաշված այն, […]

̰
Սերժ Սարգսյանի փաստաբանը բողոք է ներկայացրել գլխավոր դատախազություն

12:14 06.12.2019

ՀՀ գլխավոր դատախազությունը ստացել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբանի բողոքը՝ իր պաշտպանյալի գործառութային անձեռնմխելիության վերաբերյալ: Այս լուրը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ գլխավոր դատախազությունից: Սերժ Սարգսյանի փաստաբանը հայտնել էր, որ ՀՀ երրորդ նախագահի անձեռնմխելիությունը խախտվում է, վերջինս չի կարող հետապնդվել կամ պատասխանատվության ենթարկվել՝ իր կարգավիճակից բխող գործողությունների համար։

̰
Մենք լոնքերով 4-4 աստիճան թռնում ենք, ընդդիմադիրներն ասում են՝ չէ, 12-12 թռեք միանգամից․ Փաշինյան

11:37 06.12.2019

Հայաստանի բյուջեի եկամուտները 1,5 տարվա ընթացքում աճել են 353 միլիարդ դրամով։ Բայց սա իշխանություններին չի բավարարում, նրանք ավելի շատ են ուզում։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա պատկերավոր բացատրեց, որ եթե «զարգացման սանդուղքն» ունի 100 աստիճան, ապա այն պետք է անցնել 1-2-3-4 և այլն։ «Լավ, կարանք լոնքերով 2-2 թռնենք, 3-3 թռնենք, […]

̰ ̰
Հափշտակության, պաշտոնեական կեղծիք կատարելու համար մեղադրանք է առաջադրվել Վանաձորի միջնակարգ դպրոցներից մեկի տնօրենին և ևս 2 անձի

11:09 06.12.2019

ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է վատնման եղանակով հափշտակություն, պաշտոնեական կեղծիք կատարելու, յուրացում կատարելուն օժանդակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Երեք անձի մեղադրանք է առաջադրվել: Նախաքննության ընթացքում իրականացված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ Վանաձոր քաղաքի միջնակարգ դպրոցներից մեկի տնօրենը, 1998 թվականից զբաղեցնելով նշված պաշտոնը, կատարել է պաշտոնեական կեղծիք: Քննության տվյալներով՝ տնօրենը, […]

̰
2018-ի մայիսից Հայաստանը ձեռք է բերել աննախադեպ քանակի զենք, զինամթերք, սպառազինություն․ Փաշինյան

11:02 06.12.2019

«2018 թվականից ի վեր՝ ներառյալ 2020 թվականի բյուջեն, մենք 66 միլիարդ դրամով ավելացրել ենք պաշտպանական բյուջեն։ Դա մոտավորապես 28 տոկոս է», – այս մասին Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա ասաց, որ ռազմական ծախսերի ծավալը բյուջեի քննարկումների ժամանակ հնչած մտահոգություններից մեկն է, որին ուզում է անդրադառնալ։ Վարչապետն ասաց, որ շատ բաց չի կարող խոսել, […]

̰
Իրականում մեր գործերը լավ են. Նիկոլ Փաշինյան

10:59 06.12.2019

Իրականում մեր գործերը լավ են, և սա ամենակարևոր նորությունն է: Այս մասին այսօր խորհրդարանում 2020 թ. բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ միաժամանակ հավելելով՝ գործերն ավելի են լավանալու: «Ես ուզում եմ մի ցուցանիշ բերել, որը շատ սիմվոլիկ և պատմական նշանակություն ունի: 2019 թ. Հայաստանի Հանրապետությանը հաջողվել է մեկ շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով […]

̰
2020 թվականին լուծում ենք աղետի գոտու բոլոր քաղաքացիների հարցերը, որոնք դե յուրե արձանագրված են․ Փաշինյան

10:57 06.12.2019

2020 թվականի բյուջեով կառավարությունը 3 միլիարդ դրամ է հատկացնելու աղետի գոտում ընտանիքներին բնակարան տրամադրելու համար։ Հիշեցնելով, որ վաղը Սպիտակի երկրաշարժի 31-րդ տարելիցն է՝ այս մասին Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Սրանով 2020 թվականին լուծում ենք բոլոր այն քաղաքացիների հարցերը, ում նկատմամբ ՀՀ ունեցած պարտավորությունը դե յուրե արձանագրված է», – ասաց Փաշինյանը։ Աղետի գոտու վերականգնմամբ, […]

̰
Սևանից ջրառը բարդացնող օրենքն ընդունվեց գրեթե միաձայն

10:45 06.12.2019

Իմքայլական Վարազդատ Կարապետյանի նախագիծը, որը բարդացնում է Սևանից ջրառի իրականացումը, Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ ընդունվեց գրեթե միաձայն՝ հետևյալ ձայներով․ 101 կողմ, 2 ձեռնպահ («Իմ քայլի» պատգամավորներ)։ Այս օրենքի համաձայն՝ կառավարությունը կկարողանա Սևանա լճից ջրառի հնարավորության համար դիմել Ազգային ժողովին միայն երաշտի կամ սակավաջրության որոշակի պայմանների դեպքում։

̰
Զարմանալի է և զարմանալի չէ․ Աբովյանը՝ իր նախագծի մերժման մասին

10:31 06.12.2019

Ազգային ժողովի ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանի նախագիծը, որն առաջարկում էր փորձագետների մեկական հաստիքներ տալ խմբակցություններին, մերժվեց խորհրդարանի, իսկ ավելի ճիշտ՝ «Իմ քայլը» խմբակցության քվեարկությամբ։ Թեև նախագիծն ընդունվել էր առաջին ընթերցմամբ, սակայն այս անգամ «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարեց ազատ քվեարկության մասին։ Արդյունքում իմքայլականներից շատերը դեմ կամ ձեռնպահ քվեարկեցին, ու ԲՀԿ և ԼՀԿ խմբակցությունների կողմ ձայները չբավարարեցին […]

̰
Հայոց ցեղասպանության բանաձևը կրկին չընդգրկվեց ԱՄՆ Սենատի օրակարգում․ VOA

10:11 06.12.2019

ԱՄՆ Սենատը երրորդ անգամ հրաժարվեց քննարկել սենատորներ Մենենդեսի ու Քրուզի առաջադրած Հայոց ցեղասպանության վերաբերյալ թիվ 150 բանաձևը, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։ Իր ելույթի ընթացքում սենատոր Մենենդեսը հիշեցրեց, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը վերջերս ճնշող մեծամասնությամբ ընդունեց Հայոց ցեղասպանության մասին բանաձև և կոչ արեց Սենատի իր գործընկերներին հետևել ստորին պալատի օրինակին՝ կողմ քվեարկելով Սենատի համար 150 […]

̰
18-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել կեղծ թղթադրամներ պահելու և իրացնելու համար․ ՔԿ

09:49 06.12.2019

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է կեղծ թղթադրամներ պատրաստելու, պահելու և իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:  Մեղադրանք է առաջադրվել Երևան քաղաքի 18-ամյա բնակչին: Նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի 18-ամյա  բնակիչը, 2019 թվականի սեպտեմբերի 1-ին «Տելեգրամ» սոցիալական կայքում ծանոթանալով «Կես գնով […]

̰
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի են

09:03 06.12.2019

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է, իսկ բեռնատարների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում՝ բաց: Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) փակ է բեռնատարների համար, մյուսների համար՝ դժվարանցանելի: Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Գորիս-Սիսիան ավտոճանապարհին և Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում առկա է թույլ մառախուղ:

̰
Թրամփը վառել է սուրբծննդյան գլխավոր եղևնու լույսերը

08:50 06.12.2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու առաջին տիկին Մելանյա Թրամփը մասնակցել են Վաշինգտոնում սուրբծննդյան գլխավոր եղևնու լույսերի վառման ամենամյա արարողությանը։ Այն կայացել է Սպիտակ տան մարգագետնում։ «Մելանյան ու ես ցանկանում ենք Ձեզ մաղթել շատ ուրախ Սուրբ Ծնունդ»,-ասել է նախագահը։ Հյուրերի թվում են եղել ՆԳ նախարար Դևիդ Բերնհարդտը, օրենսդիրներ Մարկ Մեդոուզը, Ջիմ Ջորդանն ու Ջոն Ռեդքլիֆը։ 9 […]

̰
Փարիզում ցույցերի ժամանակ ձերբակալվել է 90 մարդ

08:32 06.12.2019

Ֆրանսիայում դեկտեմբերի 5-ին հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ՝ ընդդեմ կենսաթոշակային բարեփոխման։ Փարիզում տրանսպորտային փոխադրողների մասշտաբային գործադուլի ժամանակ 90 մարդ է ձերբակալվել։ Այս մասին հայտնում է տեղի ոստիկանությունն իր թվիթերյան էջում։ Փոխադրողների գործադուլին են միացել նաև ուսուցիչները, բուժաշխատողներն ու էներգետիկ ոլորտի աշխատողները։ ՆԳՆ տվյալներով՝ ցույցերին մասնակցել է 806 հազար մարդ, իսկ Աշխատանքի համադաշնությունը մասնակիցների […]

̰
Մալայզիայում լիցքավորման սարքի պատճառով երեք առանձնատուն է այրվել

23:30 05.12.2019

Մալայզիական Իպոհ քաղաքում վնասված լիցքավորման սարքը հրդեհի բռնկման պատճառ է դարձել։ Պատահարի հետևանքով այրվել է երկհարկանի քոթեջը և զգալի վնասվել են 2 հարակից կառույցները, գրում է Worldofbuzz-ը։ Պատահարը տեղի է ունեցել դեկտեմբերի 4-ին՝ 20:00-ի սահմաններում։ 45-ամյա տղամարդը պայթյունի ձայն է լսել ննջասենյակից, իսկ երբ ներս է մտել, տեսել է, որ հեռախոսի լիցքավորման սարքը բռնկվել է, […]

̰
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի որոշմամբ՝ անդամներից 3-ը ՀՅԴ շարքերից արտաքսվել են

23:17 05.12.2019

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի որոշմամբ` Արտակ Մելիքյանը, Վանիկ Չալոյանը և Անուշ Հովհաննիսյանը արտաքսվել են ՀՅԴ շարքերից։ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

22:27 05.12.2019

Հանրապետության տարածքում՝ Դեկտեմբերի 5-ի ցերեկը շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով, 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 5-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 4-5 աստիճանով, 8-9-ին՝ ցերեկը, նույնքան կբարձրանա: Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 5-ի ցերեկը սպասվում են թույլ տեղումներ, 6-10-ը սպասվում է […]

̰
Աշխարհում 10 միլիոն մարդ չունի քաղաքացիություն, Հայաստանում՝ 931 մարդ

21:57 05.12.2019

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ աշխարհում 10 միլիոն մարդ չունի քաղաքացիություն, նրանց կոչում են աներևույթ մարդիկ, Հայաստանում 931 մարդ չունի քաղաքացիություն։ «Աներևույթ մարդիկ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցչության հետ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մեր հանձնաժողովը այսօր քննարկում էր կազմակերպել` ապաքաղաքացիության կանխման խնդիրների շուրջ: Աշխարհում 10 […]

̰
Նիկոլ Փաշինյանը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակ է հանձնել ճապոնացի գիտնական Տակեո Կանադեին

21:46 05.12.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ճապոնացի գիտնական, Քարնեգի Մելոն համալսարանի պրոֆեսոր, «Origami World» տեսության հեղինակ, «Վիրտուալ իրականություն» հասկացության ստեղծող Տակեո Կանադեին, ով արժանացել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի պետական մրցանակին: Վարչապետը նշել է, որ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար մրցանակ շնորհելու որոշումը բարձր գնահատանքն է պարոն Կանադեի նվաճումներին և նշել, որ նրա փորձը […]

̰
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարությամբ են հանդես եկել

20:41 05.12.2019

Բրատիսլավայում ԵԱՀԿ նախարարական համաժողովի ավարտին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները համատեղ հայտարարություն են տարածել՝ նշելով, որ հանձնառու են միջնորդել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում: Համանախագահները դրական են գնահատել շփման գծում և միջազգային սահմանին հարաբերական անդորրը: Վերջիններս ողջունել են լարվածությունը նվազեցնելուն և երկու երկրների բնակչությանը խաղաղությանը նախապատրաստելուն ուղղված կոնկրետ քայլերը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ողջունել են […]

̰
Զոհրաբ Մնացականյանը մասնակցել է ՀԱՊԿ անդամ-պետությունների ԱԳ նախարարների հանդիպմանը

20:21 05.12.2019

Դեկտեմբերի 5-ին աշխատանքային այցով Բրատիսլավայում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ԵԱՀԿ նախարարական 26-րդ համաժողովի շրջանակներում մասնակցեց  ՀԱՊԿ անդամ-պետությունների ԱԳ նախարարների հանդիպմանը: ՀԱՊԿ անդամ-պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից անդրադարձ կատարեցին ԵԱՀԿ նախարարական 26-րդ համաժողովի օրակարգին՝ կարևորելով օրակարգային հարցերի շուրջ դիրքորոշումների համադրումը և Կազմակերպության շրջանակներում նախաձեռնությունների փոխադարձ սատարումը: Զոհրաբ Մնացականյանն ընդգծեց, որ նման ձևաչափով հանդիպումները լավ […]

̰
Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել

19:01 05.12.2019

«Ֆլեշ» ընկերության նախագահ Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել: Ի պատասխան հարցմանը՝ ՀՔԾ-ից տեղեկացրին, որ Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության կատարմանը դրդելու համար):

̰
Իտալացի Մաքսի ու երևանցի Մարիամի սերը Գյումրիում

19:00 05.12.2019

Գյումրիի «Կումայրի» պատմական միջուկում ներդրումները եղան կենտրոնի փողոցաշինական ծրագրի տրամաբանական շարունակությունը: Իսկ ներդրողները ոչ միայն արտերկրից են, այլև Հայաստանի տարբեր բնակավայրերից, երբեմն էլ` երկուսը մեկում: Օրինակը հայ-իտալական ընտանիքն է, որը Գյումրիում իր փոքրիկ բիզնեսն է հիմնել. ընտանիքը դրա համար տարածք է ընտրել «Կումայրի» արգելոցի` 1800-ականներին կառուցված շենքը: Երևանցի Մարիամն ու իտալացի Մասիմիլիանոն հանդիպել ու ծանոթացել […]

̰
Մամեդյարովը Զոհրաբ Մնացականյանի հետ բանակցությունները «ծանր և լուրջ» է գնահատել

18:58 05.12.2019

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ Բրատիսլավայում ԼՂ հակամարտության կարգավորման շրջանակներում ունեցած բանակցությունները «լուրջ և ծանր» է գնահատել: «Երեկ մենք իմ հայ գործընկերոջ հետ 3,5 ժամ տևած բանակցություններ անցկացրինք: Ես կարող եմ ասել, որ դրանք լուրջ և ծանր բանակցություններ էին: Ցավոք, մենք դեռ չլուծված հարցեր ունենք»,- Բրատիսլավայում ԵԱՀԿ անդամ երկրների ԱԳ […]

̰
BACK_TO_TOP