TIME
Ամսաթիվ
07 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+26.09 oC

Գլխավոր

Դեկտեմբերի 10-ին հեռարձակման ցանցում կկատարվեն պրոֆիլակտիկ աշխատանքներ

13:00 09.12.2019

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ընկերությունը տեղեկացնում է, որ թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցում նախատեսված են պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը: Պլանային պրոֆիլակտիկ աշխատանքները կիրականացվեն 2019 թվականի դեկտեմբերի 10-ին` ժամը 01:00-ից 07:00-ն ընկած ժամանակահատվածում:

̰
Դդմաշեն համայնքի ավագանու կազմը փոխվել է մեկ անդամով

12:55 09.12.2019

Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքում 2019 թվականին դեկտեմբերի 8-ին կայացած ավագանու ընտրություններում քվեարկված ութ թեկնածուներից յոթը, նախնական տվյալներով, հաղթողներ են ճանաչվել: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզի թիվ 20 ՏԸՀ-ից, Դդմաշենում գրանցված 1912 ընտրողներից ավագանու ընտրություններին մասնակցել են 584-ը, որոնցից 131-ը քվեարկել են Էդիկ Ղարիբյանի, 105-ը՝ Ռադիկ Մանուկյանի, 84-ը՝ Ժաննա Սարգսյանի, 82-ը՝ Գուրգեն Հովհաննիսյանի, 62-ը՝ Գառնիկ Թադեւոսյանի, 58-ը՝ […]

̰
«Սառույցը շարժվեց». ի՞նչ են քննարկել Վրաստանում իշխանության ու ընդդիմության ներկայացուցիչները

12:50 09.12.2019

Դեկտեմբերի 8-ին տեղի է ունեցել Վրաստանի իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների` դիվանագետների մասնակցությամբ թվով երկրորդ հանդիպումը: Քննարկման հիմնական թեման եղել է ընտրական համակարգը: Այդ մասին հայտնում է վրացական «Ալիք մեդիան»: Հանդիպումից հետո կողմերը լրագրողների հետ զրույցում տարբեր կերպ են ներկայացրել իրավիճակը: Այսպես, խորհրդարանի նախկին խոսնակ Իրակլի Կոբախիձեի խոսքով, միավորված ընդդիմությունն այս անգամ հանդես է եկել բացարձակ […]

̰
Մեծամորի ատոմակայանի փակման հարցի մասին բանաձև ընդունելու ադրբեջանական փորձը տապալվեց. Գայանե Աբրահամյան

12:43 09.12.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է «Եվրանեսթ» ԽՎ-ում հայկական պատվիրակության գրանցած հերթական հաջողության մասին: «Մեկնարկեցին Եվրանեսթ ԽՎ-ի աշխատանքները, և արդեն իսկ ունենք կարևոր հաջողություններ։ Ադրբեջանական պատվիրակության կողմից հերթական հակահայկական նախաձեռնությունը, փորձերը միջազգային բանաձևերում Մեծամորի ատոմակայանի փակման հարցը դնելու` տապալվեցին, քվեարկությունից առաջ ելույթումս ներկայացրած փաստարկներն ու նաև մասնավոր քննարկումները ԵՄ […]

̰
ԱԺ-ում քննարկվում է Չինաստանի հետ վիզաների չեղարկումը

12:38 09.12.2019

Ազգային ժողովում քննարկվում է Հայաստան-Չինաստան երկկողմ համաձայնագիրը, որով նախատեսվում է, որ Հայաստանի քաղաքացիները սովորական անձնագրերով Չինաստան այցելելիս պարտավոր չեն վիզա ստանալ և հակառակը։ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը նշեց, որ համաձայնագիրը կնքվել է մայիսին, ու այն հնարավորություն է տալիս մինչև 90 օր տևողությամբ այցեր ունենալ առանց վիզա ստանալու։

̰
Մհեր Գրիգորյանը՝ գազի գնի և աջ ղեկով մեքենաների ներկրման կարգում փոփոխության մասին

12:32 09.12.2019

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ աջ ղեկով մեքենաների ներկրման կարգում կատարված փոփոխություններին և գազի գնին: Հարցին՝ ինչո՞վ են պայմանավորված աջ ղեկով մեքենաների ներկրման կարգի փոփոխությունները, ի՞նչ խնդիր կար նախորդ կարգում, որ հիմա թույլ են տալիս մեքենան բերել Հայաստան և այստեղ փոխել ղեկը, Գրիգորյանը պատասխանեց. «Այո´, իրոք որոշակի անհանգստություն կա, որովհետև տեխնիկական […]

̰
Կառավարությունը դեմ չէ, որ ոստիկանությունը գաղտնալսելու իրավունք ունենա, դեմ է ա՛յս պահին դա անելուն

12:22 09.12.2019

Ազգային ժողովում քննարկվում է ոստիկանությանը, ԱԱԾ-ին զուգահեռ, գաղտնալսելու իրավունք տալու մասին հարցը։ Կառավարությունը, սակայն, դեմ է սրան։ Այս մասին հիշատակեցին պատգամավորները՝ տարակուսանք հայտնելով։ Կառավարության անունից արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը բացատրեց, որ ընդհանուր առմամբ կառավարությունը չի բացառում, որ կարող է ոստիկանությանը այդպիսի հնարավորություն տրվել, սակայն խնդիրը ժամանակայնության մեջ է։ Փոխնախարարի պնդմամբ՝ պետք է կազմել ոստիկանության […]

̰
Կոռուպցիան սարսափելի դեմքով, պոզով-պոչով կենդանի չէ. Նիկոլ Փաշինյան

12:20 09.12.2019

«Ես ուզում եմ վերահաստատել, որ Հայաստանում այլևս չկա համակարգային կոռուպցիա: Իմ պատկերացմամբ`  համակարգային կոռուպցիան այն է, երբ կառույցներում որոշակի գումար, հասույթ որոշակի չափաբաժնով հոսում է դեպի վերև և հասնում ամենավերև: Ես կարող եմ հպարտ արձանագրել, որ Հայաստանում համակարգային կոռուպցիա  չկա: Դա չի նշանակում, որ Հայաստանում չկան կոռուպցիոն երևույթներ»,- ելույթ ունենալով Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա […]

̰
Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի միջազգային օրվա կապակցությամբ նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

12:06 09.12.2019

Այսօր նշվող՝ Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա կապակցությամբ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի, արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Դեռևս 2015թ. Հայաստանի Հանրապետության նախաձեռնությամբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 9-ը հռչակել […]

̰
Մարդուն օրգաններ կամ հյուսվածքներ փոխպատվաստելու կարգի մասին նախարարի հրամանն ուժի մեջ է մտել

11:40 09.12.2019

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը տեղեկացնում է, որ 2019թ․ դեկտեմբերի 3-ին ուժի մեջ է մտել ՀՀ առողջապահության նախարարի 2019թ․ նոյեմբերի 20-ի N 56-Ն հրամանը, որով փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ առողջապահության նախարարի 2019թ․ փետրվարի 1-ի՝ «Փոխպատվաստման օրգաններ և կամ հյուսվածքներ վերցնելու մշակելու կանոնները և փոխպատվաստումն իրականացնելու կարգը hաստատելու մասին» հրամանը։ «Այս առումով, համաձայն […]

̰
«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել

11:19 09.12.2019

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք դրսևորելու դեպքի առթիվ: Մեղադրանք է առաջադրվել «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենին: Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից: 2019թ. դեկտեմբերի 1-ին՝ ժամը 14:50-ի սահմաններում, Երևան քաղաքի բնակչուհուց ահազանգ է ստացվել՝ «Գետափ» ռեստորանային համալիրի բակում գլխի շրջանում հրազենային վնասվածքով […]

̰
«Իմ քայլը» կողմ քվեարկեց բանկային գաղտնիքի մասին նախագծին, որին դեմ էր արտահայտվել

11:00 09.12.2019

ԱԺ-ն շարունակում է լիագումար նիստի աշխատանքները: Նախ տեղի են ունեցել քվեարկությունները: Բանկային գաղտնիքի մասին նախագիծը, որով ԿԲ-ն առաջարկում էր չհրապարակել անպարտաճանաչ պարտատերերի անունները, նախորդ նիստին բուռն քննարկման արժանացավ: Բոլոր խմբակցությունները դեմ արտահայտվեցին, իսկ այսօր քվեարկությունից առաջ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարեց. «Բանկային գաղտնիքի մասին նախագծում ԿԲ-ն չի ներառել անպարտաճանաչ պարտատերերին առնչվող հարցը, ինչն […]

̰
Ստամբուլում ֆլեշմոբի ժամանակ բախումներ են տեղի ունեցել

10:53 09.12.2019

Ոստիկանությունն անընդունելի է համարել ֆլեշմոբի հիմնի բառերը:

̰
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց զինծառայողին ինքնասպանության դրդելու պատիժը խստացնող օրինագիծը

10:51 09.12.2019

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց զինծառայողին ինքնասպանության դրդելու համար նախատեսված պատիժը խստացնող օրենքի նախագիծը։ Այն հեղինակել էին ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը, Շաքե Իսայանը և Արման Աբովյանը: Օրենքի նախագծով առաջարկվում է օրենսգիրքը լրացնել նոր հոդվածով, որով առաջարկվում է սահմանել զորամասում կամ զինվորական ծառայություն կրելու այլ վայրում զինծառայողին սպառնալիքի, բռնության, դաժան […]

̰
Պոլսի պատրիարք դառնալու առավել մեծ շանսեր ունի Սահակ Մաշալյանը

10:32 09.12.2019

2019թ. դեկտեմբերի 8-ին Պոլսի հայ համայնքը պատրիարք էր ընտրում: Թեև պաշտոնապես Պոլսի հայոց պատրիարքի անունը հայտնի կդառնա դեկտեմբերի 11-ին անցկացվելիք ընտրության օրը, բայց արդեն Նախաձեռնակ մարմնի կողմից նախնական արդյունքների հրապարակումից հետո պարզ է, թե ով հաղթելու ավելի մեծ շանսեր ունի: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։ Պոլսի հայոց պատրիարքի ընտրությունը երկաստիճան է: Նախ ընտրվում են պատվիրակներ՝ […]

̰
̰
ՀՀ բարձրաստիճան այրերը Ծիծեռնակարբերդի հուշահամալիրում են

10:16 09.12.2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ու այլ բարձրաստիճան այրեր այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ «Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի և արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օրվա կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղիկներ եմ դնում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին»,-գրել է վարչապետն իր ֆեյսբուքյան էջում։ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/3151088831575089/?__xts__[0]=68.ARAroTu7xXzOcHz4mXxjtffIXy6Gvpwqa8L_D7uZYr0FDzrTZhfOAieVUchqGLECDQfm9d05w9oy2BAkshb3vaUB6_SAsQRj9udpku_ARZLx4F7nklQ4z3Mv4BIouHYJh2JCruElOyTZhTc6GMfUqEHptiCY25tl-NVwJrAqrsMmyhSioZY3F6uy6bD_1kHjh2DX2I85NiuvoA0N-rsa_VqVJHsBhy8QFxDZNYqU1kpcPamS8d61d3eFrOzkc9gabUZaFYq55ikVh5IxtKa_StC6oOUq1BLcoh_QNXTWE2YhEKuvikYhmVHjoM7v427AA66yrMQHltMdXJlh1aT561Ci3Qy2tSnSHto_1A&__tn__=-R

̰
Մեր տարածաշրջանը դեռ տևական ժամանակ գտնվելու է հարավարևմտյան տաք օդային զանգվածների տիրապետման գոտում․ Սուրենյան

10:10 09.12.2019

ՀՀ ԱԻՆ օդերեւութաբանական ծառայության ղեկավար Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ժողովուրդ ջան, առաջիկա շաբաթվա ընթացքում տեղումներ չունենք, ջերմաստիճանի նվազում չունենք։ Ցուրտ օդային հոսանքների ներթափանցում մինչև դեկտեմբերի 20-ը դժվար թե ունենանք, որովհետև մեր տարածաշրջանը դեռ տևական ժամանակ գտնվելու է հարավ-արևմտյան տաք օդային զանգվածների տիրապետման գոտում»։

̰
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց

09:19 09.12.2019

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 9-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը բաց են բոլոր տեսակի ավտոմեքենաների համար, իսկ բեռնատարների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Վարդենյաց լեռնանցքում և Սյունիքի մարզի Սարավան-Զանգեր հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ՃԿԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց […]

̰
«Միսս Տիեզերք» մրցույթում հաղթել է Հարավաֆրիկյան Հանրապետության ներկայացուցիչը

08:56 09.12.2019

«Միսս Տիեզերք» գեղեկության միջազգային մրցույթի այս տարվա հաղթող է դարձել ՀԱՀ ներկայացուցիչ Զոզիբինի Տունզին։ Այս մասին ասվում է մրցույթի թվիթերյան էջում։ Եզրափակչում նրա հետ հայտնվել էին նաև Պուերտո Ռիկոյի և Մեքսիկայի ներկայացուցիչները։ Արարողությունն անցկացվել է ԱՄՆ Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում։ The new #MissUniverse2019 is… SOUTH AFRICA!!!! ?? pic.twitter.com/gRW8vcuT3A — Miss Universe (@MissUniverse) 9 декабря 2019 […]

̰
Որ տոնածառի ծախսերը մի քիչ համեստ անեին, քանի՞ «մահվան վերելակ» կարող էին փոխել․ Նաիրա Զոհրաբյան

08:38 09.12.2019

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է մայրաքաղաքի ամանորյա ծախսերի թեմային․ «700 հազար դոլարանոց «Տոնածառ փարթին» ու Գորան Բրեգովիչը Երևանի ավագանու իմքայլական հատվածի որոշմամբ Երևանում Ամանորի միջոցառումների վրա կծախսվի մոտ 700 հազար դոլար: Հայաստանի անկախությունից ի վեր Ամանորի որևէ միջոցառման համար նման գումար չի հատկացվել: Չէ, ես կողմ եմ, որ ցանկացած […]

̰
Մոսկովյան ծննդատան նախկին ղեկավար Մարինա Սարմոսյանին անփութության գործով կալանավորել են

08:14 09.12.2019

ՌԴ դատարանը կալանավորել է №27 ծննդատան մոսկովյան մասնաճյուղի նախկին ղեկավար Մարինա Սարմոսյանին՝ ծննդկաններին պատշաճ բուժօգնություն չցուցաբերելու գործով: ТАСС-ը, հղում անելով իրավապահ մարմիններին, հայտնում է, որ դատարանը բավարարել է քննչական մարմնի միջնորդությունը և Սարմոսյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը: Բժշկուհու կատմամբ քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 293-րդ՝ «Անփութություն» և 238-րդ՝ «Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների […]

̰
Նպատակահարմար եմ գտնում մեկ անգամ ևս վերահաստատել հայտարարությունս 2020-ի նախագահական ընտրություններին իմ ակտիվ մասնակցության մասին․ Մ․ Մայիլյան

23:54 08.12.2019

Վերջին ժամանակներս քաղաքական որոշ շրջանակների կողմից ստահոդ լուրեր են տարածվում այն մասին, թե իբր հրաժարվել եմ հետագա ընտրապայքարից և, որ ամենազավեշտալին է, ինչ-որ գործարքի եմ գնացել։ Թեև ինձ ճանաչողները և հանրության գիտակից-տեղեկացված մասը հումորով վերաբերվեցին դրան, այնուամենայնիվ, նպատակահարմար եմ գտնում հանրության լայն շերտերի համար մեկ անգամ ևս վերահաստատել հոկտեմբերի 8-ի հայտարարությունս 2020 թվականի նախագահական ընտրություններին […]

̰
Արագածոտնի մարզի Թլիկ համայնքի ղեկավարի միակ թեկնածուն պարտվել է 9 կողմ և 13 դեմ ձայնով

23:10 08.12.2019

Արագածոտնի մարզի Թլիկ համայնքում գործող գյուղապետ և համայնքի ղեկավարի միակ թեկնածուն (մյուս թեկնածուն ինքնաբացարկ էր ներկայացրել) պարտվել է 9 կողմ և 13 դեմ ձայնով: Նախորդ անգամ թեկնածուն զբաղեցրել էր համայնքի ղեկավարի պաշտոնը 14 ձայնով: 2018 թ. ԱԺ ընտրություններին համայնքում մասնակցել էր ընդամենը 18 ընտրող, համայնքի ղեկավարի ընտրությունները գրավել էին թլիկցիների 20%-ով ավելի բարձր մասնակցությունը:  

̰
Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել իսրայելցի ջազ կոնտրաբասահար Ավիշայ Քոենի և դաշնակահար Վահագն Հայրապետյանի համերգին

22:56 08.12.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել իսրայելցի ջազ կոնտրաբասահար, կոմպոզիտոր, երգիչ, գործիքավորող Ավիշայ Քոենի և դաշնակահար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վահագն Հայրապետյանի համերգին։ Համերգի շրջանակում հանրահայտ երաժիշտներին նվագակցել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ: Նիկոլ Փաշինյանը և Աննա […]

̰
ՊԵԿ նախագահի տեղակալի հայրը հաղթել է համայնքապետի ընտրություններում

22:48 08.12.2019

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր մի շարք համայնքներում ՏԻՄ ընտրություններ էին։ Արմավիրի մարզի Նորապատ համայնքում ձայների նախնական հաշվարկն ավարտվել է։ Այս համայնքում ընդամենը 1 թեկնածու էր առաջադրված՝ գործող համայնքապետ Կարեն Հովհաննիսյանը։ ArmDaily.am-ի տեղեկություններով՝ այս պահին ձայների նախնական հաշվարկն ավարտվել է։ Ընտրությանը մասնակցել է 628 անձ։ Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ 603 կողմ, 17 դեմ, 8 […]

̰
Հունվարի 1-ից Երևանում նախատեսվում է բարձրացնել 5000 հոգու աշխատավարձ. Հայկ Մարության

21:21 08.12.2019

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Երևանի արվեստի, երաժշտական դպրոցների ու մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների (մինչեւ 25%) ու մարզադպրոցների աշխատակիցների աշխատավարձերի բարձրացմանը, նշել, որ այդ կետի շահառուներ են դառնալու շուրջ 5000 երևանցիներ և ավելացրել, որ նշված հաստատությունների աշխատակիցներն ունենալու են առողջապահական ապահովագրություն:

̰
Նախնական տվյալներով Սահակ եպիսկոպոս Մաշալյանի կողմնակիցներն ավելի շատ են

20:45 08.12.2019

Պոլսո պատրիարքին ընտրող պատվիրակների ամբողջ օրն անցկացված ընտրությունն ավարտվել է, և այժմ հաշվում են քվեները: Մինչ այս պահը կատարված հաշվարկների համաձայն՝ Սահակ Սրբազանի կողմնակից պատվիրակների թիվը հասել է 25-ի, իսկ Արամ Սրբազանի աջակից պատվիրակներինը՝ 8-ի։ Այս պահին հաշվարկված քվեներով արդեն իսկ ընտրված է 33 պատվիրակ. այժմ վճռորոշ դեր պիտի ունենան Պոլսի մեծ շրջանները։ Ինչպես արդեն […]

̰
Թբիլիսիում կկայանա Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված երեք գրքերի շնորհանդես

19:44 08.12.2019

Թբիլիսիում  դեկտեմբերի 11-ին կկայանա Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակին նվիրված երեք՝ «Տասը հեքիաթ», «Թումանյան-150» և «Թումանյան լուսեղեն» գրքերի շնորհանդեսը, հայտնում է Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի մամլո և լրատվության ծառայությունը։ «2019 թվականին լրացավ  հայ մեծ բանաստեղծ, հասարակական գործիչ Հովհաննես Թումանյանի և երգահան Կոմիտաս Վարդապետի 150-ամյակները: Միջոցառումները ներառվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հոբելյանական իրադարձությունների օրացույցում: Հովհաննես Թումանյանն ապրել և […]

̰
Եվրանեսթում Ադրբեջանի հակահայկական նախաձեռնությունները տապալվել են. Գայանե Աբրահամյան

16:43 08.12.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ այսօր Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում տապալվել են Ադրբեջանի հակահայկական նախաձեռնությունները։ «Այսօր մեկնարկեց Եվրանեսթ ԽՎ-ի աշխատանքները, և արդեն իսկ ունենք կարևոր հաջողություններ։ Ադրբեջանական պատվիրակության կողմից հերթական հակահայկական նախաձեռնությունը, փորձերը միջազգային բանաձևերում Մեծամորի ատոմակայանի փակման հարցը դնելու` տապալվեցին, քվեարկությունից առաջ ելույթումս ներկայացրած փաստարկներն ու նաև […]

̰
BACK_TO_TOP