12:15 03.12.2019
Էդմոն Մարուքյանը զարմացած է, որ առաջին ընթերցումով իրենց նախագծի անցկացումից հետո երկրորդ ընթերցման ժամանակ Պետաիրավական հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել նախագծի վերաբերյալ։ ԼՀԿ խմբակցության ղեկավարն այդ մասին այսօր ասաց ԱԺ ամբիոնից։ Խոսքը այն նախագծի մասին է, որ առաջարկում է թույլ տալ, որ ԱԱԾ և ոստիկանության պետերի պաշտոններում նշանակվեն նաև մարդիկ, որոնք համակարգի ներսից չեն։ Մարուքյանի […]
11:56 03.12.2019
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հերքում է, որ իշխանությունների կողմից իր առջև երբևէ պայմաններ են դրվել իր հանդեպ լավ վերաբերմունքի համար: «Իմանալով Ծառուկյանի քաշը, հզորությունը, դիրքը՝ այդպիսի բան ոչ ինչ- որ մեկը ռիսկ ա արել ինձ ասի, ոչ էլ կարա: Ես մնացածի նման չեմ, այդպիսի բան չի կարա լինի: Ծառուկյանն ինչ մտածում ա՝ ասում ա, ոչ […]
11:46 03.12.2019
Լրագրողների հետ զրույցում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մեկնաբանել է Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի խոսքերը, որ կոռուպցիայի բացակայությունն արդեն վկայում է տնտեսական հեղափոխության մասին: Գագիկ Ծառուկյանը մասնավորապես ասել է. «Տնտեսական հեղափոխությունը կոռուպցիայի հետ ոչ մի կապ չունի: Տնտեսական հեղափոխության համար ոլորտներում պետք է գումար դնես, զարգանա, որ մարդիկ կարողանան գումար ստանալ»: Ծառուկյանի խոսքերով` կապիտալ ծախսերի համար […]
11:42 03.12.2019
Հայաստանում ՌԴ դեսպանությունը մեկնաբանություն է տարածել՝ արձագանքելով Երևանում Գրիբոյեդովի հուշարձանը պղծելու դեպքին: «Կիսում ենք պաշտոնական Երևանի դիրքորոշումը, որով տրվեց հայ ազգի մեծ բարեկամ Ալեքսանդր Գրիբոյեդովի հուշարձանի նկատմամբ այս տգեղ արարքի ճիշտ գնահատականը: Կարծում ենք, որ այս արարքի միաձայն դատապարտումը հայ համայնքի կողմից վկայում է Հայաստանի և Ռուսաստանի միջև պատմական խորը արմատներ ունեցող, եղբայրական, դաշնակցային հարաբերությունների […]
11:40 03.12.2019
«1.9 մլրդ դրամ՝ մանկատան 300 շրջանավարտի բնակարանային խնդրի լուծման համար։ Մինչև 2013 թվականը հերթագրված և դրանից հետո մանկատնից դուրս եկած սաներին 6.3 մլն դրամ արժողությամբ բնակարանի գնման հավաստագրեր կտրամադրվեն»,-հայտնում է ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջը։
11:26 03.12.2019
ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու մասին օրենքի նախագծին ԲՀԿ-ն դեմ է քվեարկելու, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը: «Եթե մարդուն փաստացի չեն կարողանում մեղադրել իր կատարած գործի անարդարության, իր լճացման համար, այլ առաջարկում են գումար վճարել, որ չաշխատելով այդ գումարից մարդ օգտվի, դա աբսուրդ է: Եթե մարդ չի համապատասխանում տվյալ աշխատանքին, ապա նրան […]
11:11 03.12.2019
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ երեկոյան Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի ներկայացուցիչների և կամավորների ջանքերով Գրիբոյեդովի հուշարձանի ներկի հետքերը մաքրվել են: https://www.facebook.com/Yerevanofficial/posts/2512860465429735
09:55 03.12.2019
Փարիզի Շաթլե թատրոնում անցկացված գալա-երեկույթի ժամանակ հայտարարվել է 2019 թվականի «Ոսկե գնդակ» մրցանակակրի անունը։ Նա «Բարսելոնա»-ի ավագ Լիոնել Մեսսին է։ 32-ամյա արգենտինացին ռեկորդային՝ 6-րդ անգամ է արժանանում այդ մրցանակին՝ առաջ անցնելով Ռոնալդուից, ով «Ոսկե գնդակ»-ի է արժանացել 5 անգամ: Մեսսին «Ոսկե գնդակ» է նվաճել 2009, 2010, 2011, 2012 և 2015 թվականներին։ Lionel Messi is the […]
09:46 03.12.2019
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունուն ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Արագած գյուղում ավազակային հարձակում կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ. մեղադրանք է առաջադրվել 3 անձի: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ առերևույթ հանցագործություն կատարած անձինք, 2019 թվականի նոյեմբերի 18-ին, ժամը 23:30-ի սահմաններում ավազակային հարձակմամբ, ուրիշի գույքի խոշոր չափերի հափշտակություն կատարելու նախնական համաձայնությամբ, ապօրինի մուտք […]
09:42 03.12.2019
Դեկտեմբերի 1-ին Մեքսիկայի իշխանությունները երկրի տարբեր շրջաններում գրանցել են կանխամտածված սպանության 127 դեպք։ Դա օրվա կտրվածքով ամենաբարձր ցուցանիշն է ընթացիկ տարում։ Այս մասին հայտնում է Noticias MVS ռադիոկայանը՝ հղում անելով դաշնային կառավարության զեկույցին։ Պաշտոնական տվյալներով՝ նոյեմբերին օրական կատարվել է 79 սպանություն։ Այս տարի բռնության առավել բարձր մակարդակ է դիտվել Գուանահուատո, Ստորին Կալիֆոռնիա, Խալիսկո, Գերերո նահանգներում։ […]
09:29 03.12.2019
«Միսս Տիեզերք Արմենիա 2019» տիտղոսակիր Դայանա Դավթյանը Հայաստանը կներկայացնի «Միսս Տիեզերք 2019» մրցույթին, որը տեղի կունենա դեկտեմբերի 8-ին, Ատլանտայում, գրում է Rusarminfo-ն: Դայանան 21 տարեկան է, ունի 1,72 սմ հասակ և կշռում է 52 կգ: Ատլանտայում կայանալիք մրցույթին կմասնակցեն ողջ աշխարհից 90 գեղեցկուհիներ: Հենց այդ օրերին անցկացվելու է նաև «Միսս Աշխարհ 2019»-ը, Հայաստանը մրցույթին կներկայացնի […]
09:03 03.12.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 3-ին՝ ժամը 08:35-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը և Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ են բեռնատարների համար, իսկ մյուսների համար՝ դժվարանցանելի: Դժվարանցանելի են Ալագյազ-Արթիկ, Ծիլքար-Գեղարոտ, Քաջարան-Մեղրի ավտոճանապարհները, Շիրակի մարզի ավտոճանապարհները և «Մեղրու սար» կոչվող հատվածը: Սարավան-«Զանգեր» և Երևան-Սևան ավտոճանապարհներին, Դիլիջանի ոլորաններում առկա է մերկասառույց: Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մառախուղ է:
23:59 02.12.2019
Ռուսական Матч ТВ հեռուստաընկերության մեկնաբան Նոբել Առուստամյանը սոցիալական ցանցերից մեկի իր էջում հրապարակել է Հենրիխ Մխիթարյանի` իտալերենով հարցազրույցի տեսանյութը և կից գրել․ «Հենրիխ Մխիթարյանը հայերենին, ռուսերենին, ֆրանսերենին, անգլերենին, գերմաներենին, պորտուգալերենին ավելացրել է նաև իտալերենը: Եվ դա ընդամենը երեք ամսում: Ինձ թվում է՝ ես գիտեմ ՖԻՖԱ-ի ապագա նախագահի անունը»,- գրել է հայազգի մեկնաբանը: Посмотреть эту […]
23:45 02.12.2019
Դեկտեմբերի 2-ի երեկոյան ժամերին և 3-ի գիշերը Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի լեռնային շրջաններում և Գեղարքունիքում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք, ճանապարհներին՝ մերկասառույց։ Հանրապետության տարածքում՝ Դեկտեմբերի 2-ի ցերեկը, 3-ի գիշերը, 5-ին շրջանների մեծ մասում, 6-7-ը Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով: Դեկտեմբերի 3-ի ցերեկը, 4-ին սպասվում […]
23:36 02.12.2019
Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակի շրջանակում հանրապետությունում շարունակվում են ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված միջոցառումները: Ըստ վիճակագրական տվյալների՝ բռնության արձանագրված դեպքերն ավելի շատ են մարզերում՝ հատկապես Շիրակում և Գեղարքունիքում: Մանրամասները՝ տեսանյութում։
23:21 02.12.2019
Երեկ Մարտունու Լուսաձոր կոչվող ամառային արոտավայրում գայլերի ոհմակը հարձակվել է ֆերմեր Աշոտ Խլոյանի ոչխարի հոտի վրա և ոչնչացրել շուրջ 50 կենդանու: 20-25 վիրավոր ոչխարների անասնաբույժը փորձել է բուժել, սակայն չեն կարծում, որ դրանք ողջ մնան: Ֆերմերը կրել է ավելի քան 2 միլիոն դրամի վնաս: Մանրամասները՝ տեսանյութում։
23:20 02.12.2019
ՀՀ գլխավոր դատախազությունը Երևանի քաղաքապետարանից փաստաթղթեր է պահանջել «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի՝ հանցագործության մասին հաղորդում տալու վերաբերյալ։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: «Քաղաքապետարանից պահանջվել են նշված գործընթացներին առնչվող բոլոր փաստաթղթերը, որոնց շրջանակներում ուսումնասիրության առարկա կդառնա նաև նշված հանգամանքը»,- ասաց Արևիկ Խաչատրյանը։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 26-ին Դավիթ Խաժակյանը […]
22:27 02.12.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 21:47-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) փակ է բեռնատարների համար, իսկ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը՝ կցորդիչով բեռնատարների համար, մյուսների համար՝ դժվարանցանելի: Դժվարանցանելի է Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհը: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին, Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում, Գեղարքունիքի մարզում, Լոռու մարզի Սպիտակ, Ստեփանավան քաղաքներում և Արագածոտնի մարզի Ապարանի, Ծաղկահովտի տարածաշրջաններում, Շիրակի մարզում, […]
22:18 02.12.2019
Ինչո՞ւ է բացասական եզրակացություն ստացել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության` ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի մասին նախագիծը, այն դեպքում, երբ այն առաջին ընթերցմամբ ընդունվել էր նաև մեծամասնության կողմից: Խոսքն այն օրենսդրական նախաձեռնության մասին է, որը նախատեսում է այդ պաշտոնների հավակնորդների համար ևս սահմանել պատգամավորի թեկնածուին ներկայացվող պահանջները: Ըստ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի` փորձում են […]
21:54 02.12.2019
Գերմանական «Հոֆենհայմը» հայ երկրպագուների մեջ կխաղարկի թիմի հարձակվող Սարգիս Ադամյանի մարզաշապիկը ֆուտբոլիստի ստորագրությամբ: «Հոֆենհայմը» Facebook-ի իր էջում հայերեն գրությամբ հայտարարություն է տարածել. «Ողջույն, «Հոֆենհայմի» մարզական եկրպագուներ Հայաստանում և Հայաստանից դուրս: Շատ շնորհակալ ենք բազմաքանակ աջակցության համար: Մեր ռմբարկու Սարգիս Ադամյանը ձեզ համար փոքրիկ նվեր է պատրաստել՝ որպես երախտագիտության նշան. իր կողմից ստորագրված մարզաշապիկի խաղարկություն: Ի՞նչ […]
20:33 02.12.2019
ՀՀ ԿԱ ԱԱԾ Շիրակի մարզային վարչությունում նախապատրաստվող նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Արփի լիճ ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի պահպանության գծով տեղակալ, ներկայումս նշված ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գ. Ա.-ն, 2017-2019թթ. ընթացքում ազգային պարկի տարածքում խոտհունձ կազմակերպելը թույլատրելու համար 4 անձանցից առերևույթ պահանջել և որպես կաշառքի գումար ստացել […]
19:39 02.12.2019
ՀՀ ԳԱԱ Ակադեմիկոս Դավիթ Սեդրակյանի հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին՝ ժամը 18։00-20։00-ը, Սուրբ Հովհաննես (Կոնդի) եկեղեցում, հրաժեշտի արարողությունը` դեկտեմբերի 4-ին՝ ժամը 12։00-ին, ՀՀ ԳԱԱ նախագահությունում (հասցե` Մարշալ Բաղրամյան պող., 24): Այս մասին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից: «Դեկտեմբերի 1-ին 81 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ […]
19:15 02.12.2019
Նոյեմբերի սկզբին թուրքական իշխանությունները Հասանքեյֆ գյուղում բնակվող մարդկանց հայտնել են, որ նրանց հեռանալու ժամանակն է: Չնայած բնակիչների և ակտիվիստների` տարիներ ձգվող բողոքներին, Տիգրիս գետի ափին գտնվող փոքր գյուղը շուտով ջրի տակ կանցնի` որպես ամբարտակի նախագծի մաս: Իշխանությունները սկսել են գյուղից տեղափոխել պատմական որոշ հուշարձաններ, իսկ մյուսներն արդեն ոչնչացրել են: Հասանքեյֆը գյուղ է, որը գտնվում է […]
19:11 02.12.2019
ԵՊՀ սև շենքի դահլիճում այսօր ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը հանդիպել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի մի շարք դրույթների վերաբերյալ մտահոգություններ ունեցող դասախոսների ու ուսանողների հետ և պատասխանել նրանց հարցերին: Հիշեցնենք, որ հանդիպում-քննարկում անցկացնելու պայմանավորվածությունը ձեռք էր բերվել նոյեմբերի 27-ին, երբ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծից բողոքող […]
18:50 02.12.2019
ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին Պետդումայում խորհրդարանական լսումների ընթացքում քննադատել է Դաշնային խորհրդի կայքում ավելի վաղ հրապարակված «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագիծը: Ըստ Ժիրինովսկու՝ նման օրենքը կարող է հանգեցնել երկրի բնակչության թվի կրճատմանը: «Բոլոր օրենքները, որոնք մեր վզին փաթաթվում են, կապված են մի բանի հետ՝ բնակչության կրճատման գործընթացի: Մենք միակ երկիրն ենք, որտեղ […]
18:45 02.12.2019
ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում շարունակվում են պետական մարմինների կողմից իրենց լիազորությունների շրջանակներում իրականացված վերահսկողության՝ դատախազություն ներկայացված արդյունքների ուսումնասիրությունները: Այդ շրջանակներում ուսումնասիրվել է նաև Գեղարքունիքի մարզի Լճաշեն համայնքի վարչական տարածքում բերրի հողաշերտի հանման փաստի` ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից ստացված փաստաթղթերը և տեղեկատվությունը: Ուսումնասիրությամբ պարզվել է, […]
18:33 02.12.2019
Կառավարությունը «Մեր ժամանակների հերոսը» շարքի ընթացքում անդրադարձել է տրեխագործ Ռոբերտ Աթոյանի հաջողության պատմությանը: Մանրամասները` տեսանյութում:
18:33 02.12.2019
Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը երկքաղաքացիների վերաբերյալ իրազեկում է տարածել. «Եթե անձը այլ պետության քաղաքացիությունից բացի ունի նաև ՀՀ քաղաքացիություն, Հայաստանի Հանրապետությունում կարող է բնակվել առանց ժամկետային սահմանափակման։ Նշված դրույթը տարածվում է նաև այն անձի վրա – ով այլ պետության քաղաքացիությունից բացի օրենքի ուժով հանդիսանում է ՀՀ քաղաքացի, սակայն դեռ չի ստացել ՀՀ քաղաքացու անձնագիր, […]
18:06 02.12.2019
Երևան-Գյումրի ավտոճանապարհի Լանջիկ-Մաստարա ճանապարհահատվածին ձյունամրրիկ է, ճանապարհներին առկա է մերկասառույց, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: Հաղորդվում է, որ բքի և տեսանելիության բացակայության պատճառով խցանումներ են առաջացել ավտոճանապարհին, ինչի հետևանքով բազմաթիվ վարորդներ ստիպված են վերադառնալ Երևան: