12:59 02.12.2019
Շվեդիայում գրանցված «Nordic monitor» կայքը հրապարակել էր հոդված այն մասին, որ Թուրքիան Հայաստանի դեմ ռազմաօդային գործողությունների ծրագիր է մշակել, որը կրում է «ALTAY» ծածկագիրը։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը: Շվեդիայում գործող այս կայքը համակարգում են թուրք լրագրողները։ Ընդ որում նրանք բոլորն էլ համարվում են «Ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպության» (FETÖ) անդամներ։ Թուրքական իշխանամետ մամուլն անդրադարձել է այդ […]
12:50 02.12.2019
Հայազգի մարզիչ Սամվել Բաբայանը նշանակվել է չինական «Չանգչունգ Յատայ» թիմի գլխավոր մարզիչ: Բաբայանը Ուզբեկստանի ամենահայտնի և ամենաբարձր վարկանիշ ունեցող մարզիչներից է: Փետրվարից նա մարզում էր Տաշքենդի «Լոկոմոտիվը»: 2014 թվականին Տաշքենդի «Պախտակոր»-ը նրա գլխավորությամբ դարձել է երկրի չեմպիոն: 2014 և 2015 թվականներին Բաբայանը ճանաչվել է Ուզբեկստանի լավագույն մարզիչ: Ինչ վերաբերում Բաբայանի նոր ակումբին, ապա այն հանդես […]
12:49 02.12.2019
Ադրբեջանի խորհրդարանը՝ Մեջլիսը, քիչ առաջ որոշում ընդունեց ցրվելու մասին։ Որոշումն ընդունվեց ոչ միայն իշխանական մեծամասնության, այլև ցրմանը կողմնակից այլ պատգամավորների կողմ ձայներով։ Խորհրդարանի ցրման ցանկության մասին հայտնել էր իշխող մեծամասնություն կազմող «Յենի Ազերբայջան» («Նոր Ադրբեջան») կուսակցությունը, որը պատկանում է նախագահ Իլհամ Ալիևին։ Կուսակցության ներկայացուցիչների պնդմամբ՝ իրենք այլևս չեն համապատասխանում երկրի նախագահի քաղաքական գծին։ Իրականում Բաքվի […]
12:48 02.12.2019
ԱՄՆ-ն ամեն տարի պետք է ստուգի՝ արդյոք Հոնկոնգի ինքնավարությունը բավարար չափով պահպանվում է:
12:46 02.12.2019
Հենրիխ Մխիթարյանը «Վերոնայի» հետ խաղից հետո իտալերենով հարցազրույց է տվել տեղի լրատվամիջոցներին: Հիշեցնենք, որ Մխիթարյանը գոլ է խփել խաղի վերջին րոպեներին և արդյունքում հռոմեական ակումբը հյուրընկալվելիս հաղթել է 3-1 հաշվով: Մխիթարյանը նշել է, որ իր համար շատ կարևոր էր հաղթանակը: Նա խոսել է նաև ընդհանուր ակումբի ու Հռոմի մասին` ասելով, որ քաղաքը իրեն շատ է […]
12:40 02.12.2019
Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ Կենտրոն վարչական շրջանը նոր ղեկավար ունի: «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կարգադրությամբ, Կենտրոն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Ավետ Պողոսյանը: Մինչև այս նշանակումը պարոն Պողոսյանը զբաղեցնում էր ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդականի պաշտոնը: Ավետ Պողոսյանն անկուսակցան է»,- գրել է նա:
12:24 02.12.2019
Դոնալդ Թրամփի դեմ իմփիչմենթի հարցով հետաքննություն է սկսվել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ նրա հեռախոսազրույցից հետո:
12:21 02.12.2019
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ Մեղադրանք է առաջադրվել՝ խնամքը ստանձնելու նպատակով երեխաների առքի փորձ կատարելու համար. «ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում շարունակվում են ձեռնարկվել ակտիվ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ երեխաների ապօրինի որդեգրման դեպքերի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Մեկ […]
12:20 02.12.2019
Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովում «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ կառավարության անդամ Ռուստամ Բադասյանին մի շարք հարցեր է ուղղել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը: «Որևէ մեկը թող չփորձի անձնական վիրավորանք նկատել, որովհետև ես նման նպատակ չունեմ. ես զուտ իրավական խնդիրներ եմ բարձրացնելու. պարոն նախարար, այս նախագիծը ՍԴ անդամների […]
12:10 02.12.2019
Այսօր մեկնարկում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի երկօրյա այցը Բաքու։ Այնտեղ նա հանդիպումներ է ունենալու երկրի ղեկավարության հետ ու ի թիվս այլ հարցերի, քննարկելու է նաև Արցախյան հակամարտությունը։ «Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում կողմերին օժանդակությունը Ռուսաստանի արտաքին քաղաքական առաջնահերթությունների թվին է դասվում և գտնվում է Ռուսաստանի նախագահի ուշադրության կենտրոնում»,- ասվում է այցի կապակցության ՌԴ […]
11:08 02.12.2019
Դեկտեմբերի 4-ին, Բրատիսլավայում՝ ԵԱՀԿ 26-րդ նախարարական խորհրդաժողովի շրջանակներում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ կայանալու է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:
11:01 02.12.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի շրջանակում հանդիպում է ունեցել խոշորագույն տեխնոլոգիական ընկերություններից մեկի՝ «Սիմենս»-ի նախագահ և գործադիր տնօրեն Ջո Կասերի հետ։ Զրուցակիցները քննարկել են նորագույն տեխնոլոգիաների, արհեստական բանականության, ինչպես նաև էլեկտրաէներգիայի կառավարման ոլորտներում համատեղ ծրագրեր իրականացնելու հեռանկարները։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել այդ ոլորտներում լայն գործակցության հնարավորություններն ուսումնասիրելու նպատակով առաջիկայում աշխատանքային խմբեր […]
10:56 02.12.2019
Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 14.50-ին, ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել, որ քաղաքում գործող ռեստորանային համալիրի տարածքում կրակել են շան վրա: Ահազանգով մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հիշյալ ռեստորանային համալիրի սեփականատերը նույն օրը՝ ժամը 13.15-ի սահմաններում, նշված տարածքում իր անվամբ հաշվառված «ՏՕԶ-16» տիպի, 5,6 մմ տրամաչափի, մեկփողանի ակոսափող որսորդական հրացանով շուն է սպանել: Կատարվում է […]
10:37 02.12.2019
Երևանի ավագանու «Լուս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը քաղաքապետ Հայկ Մարությանին ուղիղ եթերում բանավեճի է հրավիրել։ «Հարգելի պարոն Մարության, օրեր շարունակ մենք ահազանգում ենք Ձեր գործարքների կոռուպցիոն բնույթի և պաշտոնեական լիազորությունները անցնելու մասին։ Դուք հակադարձեցիք ուղիղ եթերով, ինչն էլ ավելի շատ հարցերի տեղիք տվեց։ Սույնով հեռակա բանավեճը դադարեցնում եմ և Ձեզ հրավիրում եմ առերես ուղիղ եթերում […]
10:31 02.12.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ ««Մարտահրավերները» շարունակվում են: Նվիրաբերեք ձեր ամենամսյա 22 դոլարը (կամ 10 հազար դրամը) «Հայաստան» համահայկական հիմնադրամին և մարտահրավիրեք երեք այլ հայի՝ նույնը անել: Այսինքն՝ բաժանորդագրվել նվիրատվության հետևյալ հղման միջոցով, https://www.himnadram.org/en/donate և հրավիրել երեք ուրիշ հայերի՝ անել նույնը: Ստացվում է՝ 1+3+3+3+3 բանաձև»։ Նշենք, որ ամերիկահայ բժիշկ և պրոդյուսեր […]
08:59 02.12.2019
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 2-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Վարդենյաց լեռնանցքը (Գեղարքունիքի մարզի կողմից) կցորդիչով բեռնատարների համար փակ է, մյուսների համար՝ դժվարանցանելի: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը դժվարանցանելի է: Վարդենյաց լեռնանցքում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում և Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում ձյուն է տեղում:
08:46 02.12.2019
Թունիսի հյուսիս-արևմուտքում զբոսաշրջիկների տեղափոխող ավտոբուսի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել։ Զոհվել է 26 մարդ։ Այս մասին հայտնում է Mosaїque FM ռադիոկայանը։ Նշվում է, որ ճանապարհի վտանգավոր հատվածում՝ շրջադարձ կատարելիս, վարորդը կորցրել է ղեկի կառավարումը, ինչի հետևանքով ավտոբուսն ընկել է առուն և շրջվել։ Ավտոբուսն ուղևորվում էր Այն-Դրահամ քաղաք։ Ավտոբուսում եղել է 43 մարդ, այդ թվում վարորդը։
08:32 02.12.2019
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին խոստովանել է, որ 2013 թվականին հայրենիքը լքելու որոշումը սխալ էր։ Այս մասին նա ասել է Mtavari վրացական հեռուստաալիքի եթերում։ Քաղաքական գործիչը նշել է, որ բանտարկման վախ չկար, ինքը հեռացել է, որովհետև հոգնել էր, և «մարդիկ էին իրենից հոգնել»։ «Սակայն հայրենիքը լքելը վատագույն լուծումն էր»,-ասել է նախկին նախագահը։ Սաակաշվիլին երկիրը ղեկավարել […]
08:10 02.12.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ երեկ հանդիպում ունեցանք Արցախի նախագահական ընտրություններին իրենց թեկնածությունն առաջադրել պատրաստվող գործիչների` «Արցախի ժողովրդավարական կուսակցության» ղեկավար, ԱՀ Ազգային ժողովի գործող նախագահ Աշոտ Ղուլյանի, ԱՀ արտաքին գործերի գործող նախարար Մասիս Մայիլյանի, «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Հանդիպմանը մասնակցեց նաև ՀՅԴ Արցախի […]
00:17 02.12.2019
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ականատեսն ահազանգել է, որ «Դիլիջան ազգային պարկի» տնօրենը կրակել է շան վրա։ «Դիլիջան» ազգային պարկի տնօրեն Սուրեն Աղաջանյանը Econews-ի հետ զրույցում հաստատել է, որ կրակողը հենց ինքն է եղել: «Դինգո թիմ» կենդանիների պաշտպանության հասարակական կազմակերպությունը դիմել էր Նաիրա Զոհրաբյանին․ «Հարգելի Նաիրա Զոհրաբյան, խնդրում ենք այստեղ տվեք հստակ ինֆորմացիա՝ արդյոք օրենքը գործում […]
23:52 01.12.2019
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ականատեսն ահազանգել է, որ «Դիլիջան ազգային պարկի» տնօրենը կրակել է շան վրա։ EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը կապ հաստատեց նաև «Դիլիջան» ազգային պարկի տնօրեն Սուրեն Աղաջանյանի հետ, որն անգամ չթաքցրեց, որ կրակողը հենց ինքն է եղել: «Այո-այո՛, կատաղած շուն էր, իմ շունն ա կատաղած, որպեսզի էրեխեքին հասարակական վայրում բան չանի, վերացրել […]
22:12 01.12.2019
Իրաքի խորհրդարանը բավարել է վարչապետ Ադիլ Աբդուլա Մահդիի հրաժարականի դիմումը: Այս մասին հաղորդում է Aljazeera-ն։ Որոշումը խորհրդարանում ընդունվել է առանց քվեարկության, քանի որ երկրի Սահմանադրությամբ նման գործընթաց նախատեսված չէ։ Խորհրդարանի խոսնակ Մուհամմեդ ալ-Հալբուսին հաղորդել է, որ դիմելու են երկրի նախագահ Բարհամ Սալեհին, որպեսզի նա, Իրաքի Սահմանադրության 76-րդ հոդվածի համաձայն, վարչապետի նոր թեկնածու առաջադրի։ Հիշեցնենք, որ […]
20:47 01.12.2019
Եգիպտոսի Մալավի քաղաքում եկեղեցու պատը փլուզվել է, որի հետևանքով 3 հոգի մահացել է: Այս մասին տեղեկացնում է Life.ru-ն՝ հղում անելով տեղի լրատվամիջոցներին։ Աղբյուրի տեղեկություններով՝ զոհերից մեկը 4-ամյա երեխա է: Եվս չորս մարդ վնասվածքներ են ստացել: Էլ-Մինյայի նահանգապետը ցավակցություն է հայտնել զոհերի հարազատներին և կարգադրել անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել կատարվածի պատճառները պարզելու համար:
20:18 01.12.2019
«Դինգո թիմ» կենդանիների պաշտպանության հասարակական կազմակերպությունը սոցիալական ցանցերից մեկում տեղեկատվություն է տարածել, որ այսօր 4 ականատեսի աչքի առաջ Դիլիջանի DILIJAN GETAP-ում կրակել են այնտեղ բնակվող նկարի միջի շանը (շանը նկարել են կրակելուց մոտ 15 րոպե առաջ): «Ահա թե ինչ է գրում ականատես Արփի Թագոյանը. «Քիչ առաջ Դիլիջանում Գետափ ռեստորանի տարածքում, որտեղ նստել էինք խաշ ուտելու […]
19:12 01.12.2019
Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 15։03-ին 911 ծառայություն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի մոտակա սարում գայլերը հոշոտել են ոչխարներին: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից օպերատիվ խումբը: Տեղեկությունը փոխանցվել է ԱԻՆ ՓԾ ՃԿԱԿ-ում շրջակա միջավայրի նախարարության և տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչներին: Պարզվել է, որ «Լուսաձոր» կոչվող արոտավայրում […]
17:33 01.12.2019
Դեկտեմբերի 1-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։55-ի սահմաններում հրազենային վնասվածքներով «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։ Shamshyan.com- ի հաղորդմամբ՝ քաղաքացին հիվանդանոց է տեղափոխվել Գլենդել Հիլզ թաղամասից։ Այս պահին նշված վայր են ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները: Ըստ նախնական տեղեկությունների՝ հրազենային վնասվածքներ ստացած քաղաքացին, ով այս պահին գտնվում է վիրահատարանում, տեղափոխվել է […]
15:40 01.12.2019
«Բարի գալուստ, Հայաստան» ասոցիացիան արդեն 10 տարի կազմակերպում է ամանորյա բարեգործական տոնավաճառ: Հասույթը ուղղվում է տարբեր սոցիալական ծրագրերի: Այս տարի տոնավաճառը կազմակերպվել է, որպեսզի գումար հատկացվի «ուղեղի կաթված» ախտորոշմամբ փոքրիկների ծնողների մասնագիտական կրթությանը: Բարեգործական տոնավաճառից ստացված հասույթը պետք է ուղղվի նաև ընտանեկան բռնության կանխարգելման ծրագրին և հաշմանդամների ստեղծագործությունների թվայնացմանը: Մասնակցել են Հայաստանում հավատարմագրված 13 դեսպանատների […]
11:46 01.12.2019
Ստեփանակերտում դեկտեմբերի 1-ին տեղի է ունեցել նախագահ Բակո Սահակյանի և Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը: Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Քննարկվել է տարբեր ոլորտներում հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
11:34 01.12.2019
ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երևանի երեկվա մառախուղը մոտ 1 կմ բարձրությունից։ Շնորհակալություն Սուրեն Սարգսյանին նման ֆանտաստիկ սիրուն ֆոտոներ անելու համար»: